Արմեն Աբրոյան

Արմեն Հովհաննեսի Աբրոյանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալն է 2019թ․ հունիսից։ Ծնվել է1981թ․ փետրվարի 25-ին Երեւանում։

2003-2005 թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:
 
1997-2001 թթ. սովորել է Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանում, մասնագիտությունը՝ ԷՀՄ կոնստրուկտավորում եւ տեխնոլոգիա, 2001-2003 թթ.՝ նույն համալսարանի մագիստրոսական դպրոցում, մասնագիտությունը՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ:

2017 – 2019 թթ. եղել է «Դիփքրաֆթ» ՍՊԸ–ի տնօրեն: 2017 – 2017 թթ.՝ «Ռեդքայթ» ՍՊԸ–ում (Redkite, TextSlice) արհեստական բանականության նախագծող եւ խորհրդատու: 2012 – 2017 թթ. «Մակադամիան առ» ՓԲԸ–ում եղել է զարգացման գծով մենեջեր: 2010 – 2012 թթ. «Մակադամիան առ»–ում ավագ ծրագրավորող: Ուկրաինայի Կիեւ քաղաքում 2009 – 2010 թթ. GSC ԽԱՂԵՐԻ ԱՇԽԱՐՀ–ում եղել է առաջատար ծրագրավորող: 2007 – 2009 թթ.՝ «Սինոփսիս» ԲԲԸ–ում ավագ ծրագրավորող: 2005 – 2007 թթ. «Մ-փոսիբլ» ՓԲԸ–ում եղել է առաջատար ծրագրավորող, 2000 – 2003 թթ.՝ «Իսմա» ՍՊԸ–ում ծրագրավորող: