Էդվարդ Անդրեասյան

Էդվարդ Հրաչի Անդրեասյանը (ապրիլի 21, 1973, Արմավիր) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է, «Լուսավոր Հայաստան» խմբակցության և ԼՀԿ անդամ, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

1996-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Պահեստազորի ավագ լեյտենանտ է: 1996թ. ավարտել է Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը:

1999-2002թթ. եղել է «ՕԳԱ» ՍՊԸ ճարտարապետ: 2002-2013թթ.՝ «Նոր Ակունք» ՓԲԸ ճարտարագետ: 2005թ. հիմնադրել է «Էսքիզ-Պրոջեքթ» ՍՊԸ-ն: 2013-2015թթ. եղել է «Ագնոր Ստրոյ» ՍՊԸ ճարտարագետ-շինարար: 2016-2017թթ.՝ «Պարապետ» ՍՊԸ տեխնիկական վերահսկող: 2018թ. սեպտեմբեր-2019թ. հունվար՝ ՀՀ Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ: Հայաստանի ճարտարապետների միության անդամ է:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: