Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, պաշարները սպառվում են 

 |aravot.am|

Սոթքում բաց հանքի շահագործումը շուտով կդադարեցվի, պաշարները սպառվում են |aravot.am|

aravot.am: Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցների մի մասի կրճատումները կսկսվեն ամռանը։ Այս մասին այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի հարցին։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե այսօր ինչ իրավիճակ է «Գեոպրոմայնինդ գոլդ» ընկերության կողմից շահագործվող հանքավայրում, քանի որ ադրբեջանական ագրեսիայի պատճառով աշխատանքները մշտապես խաթարվում են, ի՞նչ վնասներ են կրում պետությունն եւ տնտեսվարողը։ Հարությունյանն ասաց, որ տնտեսվարողը նախատեսում էր բաց հանքում աշխատանքներն ավարտել անցած տարվա աշնան վերջին․ «Մեր բանակցությունների եւ մեր պնդմամբ դրանք շարունակվում էին, աշխատողների մեծ մասին պահելու են մինչեւ այս տարվա ամառը, որից հետո պետք է սկսեն կրճատումները։ Այսինքն, մոտ հինգ-վեց ամիս երկարաձգվել է ժամկետը, եւ այդ ընթացքում աշխատողները աշխատավարձ պետք է ստանան հարկադիր պարապուրդի չափով։ Եթե մեր միջամտությունը չլիներ՝ արդեն աշնանը կրճատումներ կլինեին, քանի, որ բաց հանքի աշխատանքներն այլեւս ավարտվել էին եւ «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը պետք է շարունակեր իր աշխատանքները փակ եղանակով»։ Փոխնախարարի խոսքով՝ ժամանակ առ ժամանակ տեղում հրաձգություններ են տեղի ունենում, որոնք խաթարում էին բաց հանքի վերջնական՝ փոքր ծավալների աշխատանքները․ «Տնտեսվարողը մեզ հավաստիացրել է, որ փակ եղանակով աշխատանքներին դրանք չեն խանգարում։ բաց հանքում փոքր ծավալի, մեկ ամսվա աշխատանք է մնացել եւ կարծում եմ, որ օրերի ընթացքում այդ հարցի կարգավորման արդյունքում դա էլ կիրականացվի, ու բաց հանքը կդադարեցվի, պաշարները սպառված կլինեն»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:56 - 12 մայիսի, 2023
Հայաստանում ԵՄ առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր մանդատը. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

Հայաստանում ԵՄ առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր մանդատը. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր մանդատը, ադրբեջանական ագրեսիային իրենք չէին կարող արձագանք տալ, իրենց դերակատարումն է պարբերաբար այցելել սահմանի բոլոր հատվածներ, զեկույցներ պատրաստել Բրյուսելի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով մայիսի 11-ից Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիային ու ԵՄ առաքելության արձագանքին:   «Դիտորդները չէին կարող որևէ արձագանք տալ: Իրենց դերակատարումն է պարբերաբար զեկույցներ պատրաստել Բրյուսելի, ԵՄ անդամ երկրների համար, պարբերաբար այցելել սահմանի բոլոր հատվածներ: Իրենց ներկայությունն արդեն իսկ ներդրում է իրավիճակը բարելավելու առումով: Դա ստեղծում է հոգեբանական առումով ավելի ապահով մթնոլորտ տեղում: Եվ այդ առումով առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր վրա դրված մանդատը»,-ասաց Հովհաննիսյանը: Նա հավելեց՝ ոչ ոք կասկած չուներ, որ որոշակի սադրանքներ կլինեին, և դրանք եղան: «Սակայն այս պահին մենք կարող ենք դրական գնահատել առաքելության գործունեությունը»,-նշեց փոխնախարարը:
13:53 - 12 մայիսի, 2023
Սիրանուշ Սահակյան. Խաղաղության օրակարգի պայմաններում հայ ռազմագերիներն Ադրբեջանի կողմից ենթարկվում են նույն դաժանություններին |panorama.am|

Սիրանուշ Սահակյան. Խաղաղության օրակարգի պայմաններում հայ ռազմագերիներն Ադրբեջանի կողմից ենթարկվում են նույն դաժանություններին |panorama.am|

panorama.am: «Ցավով արձանագրում ենք, որ խաղաղության օրակարգի շրջանակում հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի փոփոխություն չկա։ Վերաբերմունքը նույնն է, այն օրինաչափությունները, որ եղել են նախկին զեկույցներում, կրկնվել են, հատկապես խոսքը վերաբերում է  ռազմական ոստիկանությունում դաժան ծեծի դեպքերին»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը։Նա նշեց, որ ուսումնասիրել են՝ խաղաղության օրակարագի պայմաններում կա՞ վարքագծի փոփոխություն, կա՞ն դրական միտումներ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի հարցում, որը կարող էր դրական ազդանշան լինել, որ այդ խաղաղության օրակարգը կեղծ չէ։Ս. Սահակյանի խոսքով, հայ ռազմագերիների ծեծը զուգակցվել է սննդից, քնից զրկելով, եղանակային պայմանների միջոցով այնպիսի վիճակի մեջ դնելով, որը հավելյալ տառապանքներ կպատճառեր ռազմագերիներին։«Այս դաժան ծեծի ու ահաբեկումների քաղաքականությունը շարունակվել է հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո, ավելի ինտենսիվ անմարդակային վերաբերմունք ցուցաբերվել է ԱՆ ենթակայությամբ գտնվող պահման վայրերում, որտեղ հենց ազգային ինքնասիրությունը վիրավորելու ճանապարհով ընդգծել են ադրբեջանցիների գերակյությունը հայկական էթնիկ խմբի նկատմամբ»,-ասաց նա։ Սահակյանը նշեց, որ 2020-ի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող անձանց նկատմամբ վերաբերմունքը համակցվում է  նրանց ընտանքիների հանդեպ նպատակաուղղված գործողություններով, որոնք հավելյալ տառապանք են պատճառում։«Մենք դեպք ենք ունեցել, երբ կոկորդը կտրած զինծառայողի լուսանկարը հրապարակել էին հենց իր սոցցանցի էջում, ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ հեռախոսներից դուրս էին բերել հարազատների կոնտակտներն ու ռազմական հանցագործություններ, վայրագություններ պատկերող նյութերն ուղարկել էին  ընտանիքի անդմաներին, հարազատներին, ընկերներին»,-ասաց նա։ Նրա խոսքով, անհետ կորածների ճակատագրերը չբացահայտելու հատուկ միտում կա։ Արձանագրվել են դեպքեր, երբ ադրբեջանական կողմը հստակ գիտի զոհված զինծառայողի վայրը, հասանելիություն ունեն մարմնին, սակայն միտումնավոր այն չեն հանձնում ընտանիքին, ցուցադրական կերպով մոտենում են, լուսանկարվում, դրանք տարածում սոցցանցերում։«Սա ցայտուն վկայություն է, որ անհետ կորածների թիվը, որ մենք ունենք 2020-ից, ոչ թե օբյեկտիվ գործընթացների արդյունք է, այլ նպատակամղված քաղաքականություն հայերի նկատմամբ։ Անհետ կորածների տեղը չբացահայտելն ընդամենը վրեժխնդրություն է»,-ասաց Ս. Սահակյանը։
13:27 - 12 մայիսի, 2023
Արդյունավետ փուլ էր՝ հնարավոր պայմանագրի շուրջ դիրքորոշումները մոտեցնելու առումով. փոխնախարարը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին |armenpress.am|

Արդյունավետ փուլ էր՝ հնարավոր պայմանագրի շուրջ դիրքորոշումները մոտեցնելու առումով. փոխնախարարը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցություններն արդյունավետ փուլ է համարում՝ հնարավոր խաղաղության պայմանագրի շուրջ դիրքորոշումները մոտեցնելու առումով, դեռ կան մի շարք հարցեր, որոնք պետք է քննարկեն մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսվող հանդիպմանը: Հովհաննիսյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան: Իսկ թե ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը՝ Հովհաննիսյանն ասաց, որ դա վերաբերվում է երկու կողմերի մոտեցումների վերաբերյալ ավելի լավ պատկերացումներ ստանալուն: «Դա արվեց: Ամերիկյան կողմը հնարավորն արեց, որ ստեղծվի դրական մթնոլորտ: Իսկապես արդյունավետ փուլ էր՝ հնարավոր պայմանագրի նախագծի շուրջ մոտեցնելու դիրքորոշումները: Իհարկե, կան մի շարք կարևորագույն հարցեր, որ դեռ պետք է քննարկվեն, հենց դրա համար է, որ Բրյուսելում կազմակերպվում է արդեն բարձրագույն մակարդակով հանդիպումը, որին կհաջորդի Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը, կլինեն այլ հանդիպումներ ևս»,-ասաց Հովհաննիսյանը: Անդրադառնալով  Սոթքի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիային՝ Հովհաննիսյանը նշեց, որ դա Ադրբեջանի կողմից նոր գործելաոճ չէ: «1995 թվականից ԱԳՆ համակարգում եմ և չեմ հիշում մեկ բանակցությունների փուլ, որ չլինեն նման սադրանքներ կամ մինչև հանդիպումը, կամ հանդիպումից հետո: Ցավոք, այսպիսի ավանդույթ է ձևավորվել»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ գնահատականը տրվել է թե ԱԳՆ-ի, թե վարչապետի հայտարարություններով:
13:20 - 12 մայիսի, 2023
Բաքուն Google-ի քարտեզում տեղանուններ է փոխում՝ ստեղծելով կարծրատիպ, թե Հայաստանն իրենց տարածքն է. Արման Թաթոյան |tert.am|

Բաքուն Google-ի քարտեզում տեղանուններ է փոխում՝ ստեղծելով կարծրատիպ, թե Հայաստանն իրենց տարածքն է. Արման Թաթոյան |tert.am|

tert.am: Մենք ներկայացրել ենք մեր նոր հատուկ զեկույցը, որտեղ ցույց ենք տվել Ադրբեջանի թշնամանքի քաղաքականությունը, ապացույցները, նաև կապը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և այն վայրագությունների միջև, որ տեղի են ունենում։ Այս մասին մամուլի ասուլիսում նշեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը՝ նշելով, որ զեկույցը մշակվել է Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ։ «Այս զեկույցը ցույց է տալիս, որ Ադրբեջանի իշխանություններն իրականում չունեն խաղաղության որևէ մտադրություն, դա շղարշ է արտաքին աշխարհի համար, բայց իրականում այլ նպատակներ ունեն։ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը երկու հիմնական կողմ ունի․ առաջինն իրենց ներքին քաղաքական գործիքն է, որով ստեղծել են արտաքին թշնամու կերպարը՝ ներքին լսարանի խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար: Հայատյացությունը կամ թշնամանքը սեփական պաշտոններն ամրացնելու միջոց են: Երկրորդը՝ նրանք նպատակային փորձում են թշնամանքի մեջ պահել երկու ժողովուրդներին ամբողջ աշխարհում: Մենք դրա հետևանքներն արդեն տեսել ենք»,- ասաց նա։ Թաթոյանը նշեց, որ այս ընթացքում նոր միտումներ են բացահայտել։ «Նրանք ակնհայտ ցուցադրում են իրենց ժողովրդի առավելությունները հայ ժողովրդի նկատմամբ։ Իրենց պաշտոնական հայտարարություններով հայերին ներկայացնում են որպես ջարդարարներ, պղծողներ։ Երբ մենք ուսումնասիրում ենք վայրագությունների, խոշտանգումների տեսանյութերը, արդեն ակնհայտ է դառնում, որ նրանք ոգեշնչված են Ադրբեջանի իշխանությունների բառերով և անգամ խոշտանգելիս՝ օգտագործում են նույն բառերը։ Իրենք լայնորեն ներգրավում են քաղաքացիական անձանց թշնամանքի, ատելության տարածման գործում»,- ասաց Թաթոյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:59 - 12 մայիսի, 2023
«Ադրբեջանը սրում է իրավիճակը հետագա բանակցություններում բարենպաստ դիրքում գտնվելու համար»․ Արմեն Խաչատրյան |hetq.am|

«Ադրբեջանը սրում է իրավիճակը հետագա բանակցություններում բարենպաստ դիրքում գտնվելու համար»․ Արմեն Խաչատրյան |hetq.am|

hetq.am: Ադրբեջանն, այժմ սրելով իրավիճակը, փորձում է ուժի գերակայության դիրքերից կառուցել հետագա բանակցությունները՝ ավելի արդյունավետ և բարենպաստ դիրքերում գտնվելու համար։ «Հետքի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։ «Ամեն բանակցություններից առաջ սադրանքներ են իրականացնում, որպեսզի, իրենց պատկերացմամբ, կարողանան ավելի բարենպաստ դիրքեր ունենալ, ինչն, իհարկե, անընդունելի է, հատկապես՝ բանակցություններից առաջ»,- ասաց Արմեն Խաչատրյանը։ Հարցին, թե որքան է հավանական Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սկսելը, Արմեն Խաչատրյանը նշեց․ «Լայնածավալ պատերազմի հավանականություն միշտ էլ կա։ Մեր պաշտպանական գերատեսչությունը բավական գերծանրաբեռնված ռեժիմով իրականացնում է իր առջև դրված խնդիրները, նաև բանակում մեծածավալ բարեփոխումներ են իրականացվում»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
12:56 - 12 մայիսի, 2023
Բաքվում հայ գերիներին դաժանաբար ծեծում են, իսկ բուժօգնության կադրերը՝ բեմականացնում. զրկում են սննդից, քնից. Ս.Սահակյան |news.am|

Բաքվում հայ գերիներին դաժանաբար ծեծում են, իսկ բուժօգնության կադրերը՝ բեմականացնում. զրկում են սննդից, քնից. Ս.Սահակյան |news.am|

news.am: Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում հայ գերիներին դաժան ծեծի են ենթարկել: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ ներկայացնելով նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ համատեղ ստեղծած նոր հատուկ զեկույցը։ «Դրանք զուգակցվել են սննդից, քնից զրկելու միջոցով ու նաև ենթարկել են եղանակային պայմանների ազդեցությանը՝ պատճառելով հավելյալ տառապանք, օրինակ՝ հատկապես ցուրտ եղանակին արհեստականորեն այնպիսի պայմանների մեջ են դրել, որ սառելու հետևանքով հավելյալ տառապանք պատճառեն»,- ասաց նա։ Սահակյանի խոսքով՝ այս քաղաքականությունը շարունակվել է հատուկ ծառայությունների հսկողության ներքո ու ավելի ինտենսիվ անմարդկային վերաբերմունք ցուցաբերվել է պահման վայրերում, որտեղ հենց ազգային ինքնասիրությունը վիրավորելու ճանապարհով ընդգծել են ադրբեջանցիների գերակայությունը հայկական էթնիկ խմբի նկատմամբ։ Նա շեշտեց, որ ադրբեջանական կողմը նաև շարունակում է 2020 թվականի պատերազմից հետո իրենց հսկողության ներքո գտնվող անձանց ընտանիքների հանդեպ հավելյալ տառապանք պատճառող նպատակաուղղված գործողությունները։ Սիրանուշ Սահակյանի խոսքով, գերիների նկատմամբ վատ վերաբերմունքին ներգրավվում են նաև քաղաքացիական անձինք, բուժաշխատողներ. «Ռազմական կամ քաղաքացիան բժիշկները, որոնք առնչվում էին զինծառայողներին, բռնություն էին կիրառում։ Վերջին միջադեպերով ունեցել ենք բազմաթիվ վկայություններ, որ ռազմագերիներին հանձնել են քաղաքացիական անձանց։ Օրինակ՝ դեպի Բաքու տեղափոխվելիս կանգ են առել մի գյուղում, որտեղ արդեն հավաքված են եղել քաղաքացիական անձինք ու ռազմագերուն, մեքենայից գլորելով, ցած են նետել նրանց առջև, որոնք բռնություն ու ծեծ են կիրառել»,- մանրամասնեց Սիրանուշ Սահակյանը։ Նա նշեց, թե բժիշկները ռազմագերիներին բուժօգնության տրամադրման կադրեր են բեմականացրել, որ ցույց տան միջազգային կառույցներին, թե մարդասիրական իրավունքը չի խախտվել։
12:52 - 12 մայիսի, 2023
Ադրբեջանում պահվող գերիները 33-ը չեն. չպաշտոնականացված հավելյալ 80 դեպք կա |aysor.am|

Ադրբեջանում պահվող գերիները 33-ը չեն. չպաշտոնականացված հավելյալ 80 դեպք կա |aysor.am|

aysor.am: Ադրբեջանի նպատակն է նվազեցել հայ գերիների թիվը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ Դա, ըստ նրա, նվազեցնում է պատասխանատվությունը։ «Յուրաքանչյուր անգամ Ադրբեջանն ամեն ինչ արել է, որպեսզի հերքի, ցույց չտա, որ գերեվարման դեպք կա, որովհետև դա նրանց ձեռնտու չէ, պատասխանատվություն է և այլն»,- նշեց նա։ Թաթոյանն ասաց, թե առնվազն 80 դեպք կա, որ հայերը գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Թաթոյանն ասաց, թե ճիշտ չէ, երբ հայկական կողմը Ադրեջանի տված տվյալների վրա է հայտարարում, որ այս պահին գերության մեջ է 33 մարդ։ Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն էլ ասաց, թե 33-ը պաշտոնականացված թիվն է, իսկ չպաշտոնականացված հավելյալ 80 դեպք կա։
12:32 - 12 մայիսի, 2023
Ադրբեջանի զինծառայողները Սյունիքի գյուղերում ականներ են տեղադրում` կենդանիներ են սատկում. Արման Թաթոյան

Ադրբեջանի զինծառայողները Սյունիքի գյուղերում ականներ են տեղադրում` կենդանիներ են սատկում. Արման Թաթոյան

Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի մարզի գյուղերում ականներ են տեղադրում, ինչի հետևանքով հայ գյուղացիներից շատերի կենդանիները սատկում են։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, մամուլի ասուլիսում նշեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` ներկայացնելով Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ ստեղծած նոր հատուկ զեկույցը։ Նշենք, որ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, թե Հայաստանը շարունակում է նոր ականներ տեղադրել և հրաժարվում է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ տրամադրելուց։ «Ադրբեջանցիներն ագրեսիվ ապատեղեկատվություն են տարածում։ Այն, ինչ իրենք են անում, «գցում են» հայկական կողմի վրա ու ագրեսիայի հիմքեր են ստեղծում։ Դրանցից ամենավառ օրինակն ականների տեղադրման հարցն է։ Մենք խոսում ենք մարդկանց հետ և պարզ է դառնում, որ ադրբեջանցի զինծառայողները գրեթե ամեն տեղ ականներ են տեղադրում, քանի որ կենդանիներ են սատկում ականների պայթյուններից, մարդիկ էլ չեն կարողանում օգտագործել իրենց հողերը։ Ադրբեջանական զինծառայողները բացի նմանատիպ քայլերի դիմելուց, նաև պարզապես զավթել են հայկական հողերը, արոտավայրերը, տները»,– նշեց Թաթոյանը։ Նրա խոսքով` ակնհայտ է դառնում, որ Բաքուն այդ տարբերակով փորձում է հայաթափել այդ հատվածները։ Հիշեցնենք` դեռ 2022 թվականին Արարատ Միրզոյանն անդրադարձել էր Ադրբեջանի այն հրապարակումներին, թե Լեռնային Ղարաբաղում հայկական կողմը հայկական արտադրության ականներ է տեղադրել։ Նա արձանագրել էր, որ այդ ականները ադրբեջանական կողմը հայտնաբերել է ոչ թե ԼՂ-ում, այլ իր կողմից 2021-22 թթ օկուպացրած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում և փորձում է դրանք օգտագործել քարոզչական նպատակներով:  
12:28 - 12 մայիսի, 2023
«Համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպելու են նաև Մոլդովայում»․ Բրյուսելը հակադարձում է Բաքվին |azatutyun.am|

«Համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպելու են նաև Մոլդովայում»․ Բրյուսելը հակադարձում է Բաքվին |azatutyun.am|

azatutyun.am: Չնայած Բաքվից հնչող հայտարարություններին՝ Եվրամիությունը վերահաստատում է՝ համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ոչ միայն Բրյուսելում, այլև Մոլդովայում են հանդիպելու՝ Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ: «Ինչպես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ էր ասվում, մենք ուզում ենք կրկին ընդգծել՝ պայմանավորվածություն կա, որ Բրյուսելում մայիսի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպելու են Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելին, և որ դրան զուգորդելու է հանդիպում Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում՝ Գերմանիայի կանցլեր Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ», - «Ազատությանը» հայտնել է Միշելի խոսնակը։ Այսօր ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե նախագահ Ալիևը քիշնևյան հանդիպմանը կարող է և չմասնակցել։ Ավելին, նախարարության խոսնակը պնդել էր, թե հնգակողմ այդ հանդիպումը ոչ-պաշտոնական բնույթ ունի և կարող է անցկացվել միայն Բաքվի առաջադրած նախապայմանի դեպքում։ «Մենք հայտարարել ենք, թե հնարավոր է՝ ադրբեջանական կողմը մասնակցի պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսելյան ձևաչափը։ Սակայն, վերջնական համաձայնություն դեռ չի տրվել, քանի որ հանդիպման դետալները չեն հրապարակվել»,- ասել էր Այխան Հաջիզադեն։ Բրյուսելից, մինչդեռ, հակադարձում են, թե բոլոր կողմերը մինչ այդ քաղաքական համաձայնություն են տվել և՛ Շառլ Միշելի մասնակցությամբ, և՛ Քիշնևում՝ հնգակողմ ձևաչափով նախատեսված հանդիպումներին: «Մենք պատրաստվում ենք դրանց անցկացմանը»,- «Ազատությանն» ասել է Եվրոպական խորհրդի ղեկավարի խոսնակ Բերենդ Լեյցը։
09:20 - 12 մայիսի, 2023
Պետքարտուղարությունը կոչ է անում ՀՀ-ին ու Ադրբեջանին համաձայնության գալ սահմանից ուժերի հեռացման շուրջ, ինչպես քննարկվել էր Բլինքենի հետ |amerikayidzayn.com|

Պետքարտուղարությունը կոչ է անում ՀՀ-ին ու Ադրբեջանին համաձայնության գալ սահմանից ուժերի հեռացման շուրջ, ինչպես քննարկվել էր Բլինքենի հետ |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Փաթելը, պատասխանելով լրագրողների հարցերին՝ կապված մայիսի 11-ին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռազմական բախումների հետ, կոչ է արել կողմերին մայիսի 14- ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ համաձայնության գալ սահմանի երկայնքով ուժերի հեռացման վերաբերյալ: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է․ «Գտնում ենք, որ այս տեսակի բռնությունները խաթարում են Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն և արժանապատիվ խաղաղություն: Մենք կոչ ենք անում այս երկու երկրների ղեկավարներին Բրյուսելում մայիսի 14-ի հանդիպման ժամանակ համաձայնության գալ սահմանի երկայնքով իրենց ուժերի հեռացման շուրջ, ինչպես քննարկվել է պետքարտուղար Բլինքենի հետ կողմերի մասնակցությամբ բանակցություններում, որոնք մենք հյուրընկալել էինք այստեղ՝ Վաշինգտոնում, մայիսի սկզբին»,- ասել է փոխխոսնակը: Լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ դիտարկում է գալիք բանակցությունները Բրյուսելում որպես վաշինգտոնյան բանակցությունների շարունակություն, ամերիկացի դիվանագետը պատասխանեց. «Մենք դիտարկում ենք այն երկխոսությունը, որը հյուրընկալեցինք այստեղ, որպես կարևոր դրական քայլեր: Մենք զգացել ենք, որ երկու երկրները հնարավորություն ունեն ներգրավվելու որոշ ծանր հարցերի շուրջ, ընկալելու միմյանց տեսակետները: Հավատացած ենք՝ երկարատև առաջընթացի ուղին կլինի շարունակական: Կարծում ենք, որ առկա է խաղաղ կարգավորում խնդիրներին: Ահա թե ինչու մենք՝ պետքարտուղարից մինչև ստորին օղակի դիվանագետներ, շարունակել ենք այդքան խորապես ներգրավված լինել այս հարցում: Ես, սակայն, չեմ պատրաստվում առաջ ընկնել այս բանակցություններից»,- հայտնել է Վեդանտ Փաթելը: Փոխխոսնակը պատասխանեց նաև հայ-ադրբեջանաան հակամարտության շուրջ Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին, ուր նշվեց, որ ՌԴ ԱԳՆ-ի խոսնակն այսօր կասկածի տակ է դրել պետքարտուղարի լավատեսությունը Վաշինգտոնի հանդիպման արդյունքների վերաբերյալ ու մատնանշել, որ եռակողմ համաձայնությունից դուրս գործընթացը տապալված է: «Ես շատ ժամանակ չեմ ծախսում մտածելու, թե ինչ է ասում իմ ռուս գործընկերն իր ամբիոնից: Կարող եմ ասել միայն այն, որ պետքարտուղարությունը կշարունակի խորապես ներգրավված մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության այս շատ կարևոր խնդրի կարգավորմանը: Մենք կարծում ենք, որ կա հստակ ուղի՝ առաջ շարժվելու համար։ Ուրախ ենք, որ մայիսի սկզբին հնարավորություն ունեցանք հյուրընկալելու այս երկու երկրներին: Մենք կարծում ենք, որ այդ բանակցություններն արդյունավետ էին և հիմք դրեցին այս բանակցությունների շարունակությանը: Մենք կնպաստենք այդ գործընթացի հաջող ընթացքին»,- ասել է Փաթելը՝ ընդգծելով, որ չունի որևէ տեղեկություն, թե արդյոք պետքարտուղարը պատրաստվում է զանգահարել կողմերին:
09:15 - 12 մայիսի, 2023
«Ադրբեջանը և Թուրքիան խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին. սպասում ենք, որ այս ձեռքը սեղմվի». Աքար
 |tert.am|

«Ադրբեջանը և Թուրքիան խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին. սպասում ենք, որ այս ձեռքը սեղմվի». Աքար |tert.am|

tert.am: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Քոնիայի 3-րդ գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարությունում մասնակցել է մայիսի 2-12-ն անցկացվող «Անատոլիական արծիվ 2023» ուսումնական զորավարժության բարձր մակարդակի դիտարկման օրվան։Թուրքիայում անցկացվող զորավարժությանը մասնակցել են Ադրբեջանի, ԱՄԷ-ի, Անգլիայի, Կատարի, Պակիստանի և ՆԱՏՕ-ի, Թուրքիայի ՌՕՈւ և ՌԾՈւ տարրերը։ Դիտորդի կարգավիճակով մասնակցություն են ապահովել ԱՄՆ-ն, Ավստրալիան, Եթովպիան, Մարոկկոն, Ֆրանսիան, Վրաստանը, Ղրղզստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Լիբիան, Մալայզիան և Օմանը։ Բարձր մակարդակի դիտարկման օրվան մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Աքարը ելույթ է ունեցել, որում, նշելով, որ Հայաստանին խաղաղության ձեռք են մեկնել, ընդգծել է․«Ադրբեջանը և Թուրքիան մեկ և միասնական խաղաղության ձեռք մեկնեցին Հայաստանին։ Դեռևս սպասում ենք, որ այս խաղաղության ձեռքը սեղմվի։  Մենք խաղաղություն ենք ցանկանում։ Եթե այդպես լինի, մենք՝ Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, խաղաղության մեջ մտնենք և այնուհետ Վրաստանը, Իրանը դրան միանան, Ռուսաստանը միանա, դա Կովկասում կայունության, խաղաղության միջավայր կստեղծի։ Դա բոլորի օգտին է։ Փորձում ենք դա բացատրել»:
17:01 - 11 մայիսի, 2023
Արցախի ՄԻՊ-ը թարմացված զեկույց է հրապարակել 150-օրյա շրջափակման հետևանքով իրավունքի խախտումների վերաբերյալ

Արցախի ՄԻՊ-ը թարմացված զեկույց է հրապարակել 150-օրյա շրջափակման հետևանքով իրավունքի խախտումների վերաբերյալ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը մայիսի 11-ին հրապարակել է արտահերթ եռալեզու զեկույցի թարմացված տարբերակը՝ Ադրբեջանի կողմից Արցախի հինգ ամսվա (150-օրյա) շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումների մասին: Այդ մասին հայտնում են Արցախի ՄԻՊ-ից:   Զեկույցում համապարփակ ու մանրամասն կերպով ներկայացվում են 7 անհատական իրավունքների, 5 խոցելի խմբերի և 4 հավաքական իրավունքների խախտումների վերաբերյալ տվյալներ, որոնք արտացոլում են խորացող հումանիտար ճգնաժամը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը:   Ստորև ներկայացնում ենք զեկույցում արտացոլված մի քանի հիմնական տվյալ շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝   • Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի միջանցքով) մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 200 անգամ (367,500-ի փոխարեն՝ 1,839 մուտք և ելք).   • Ճանապարհով գրեթե 54 անգամ ավելի քիչ մեքենայի շարժ է արձանագրվել, քան պետք է լիներ առանց շրջափակման (138,000-ի փոխարեն՝ 2,558 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից).   • Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության բեռ է ներկրվել, քան իրականում պետք է լիներ (60,000 տոննայի փոխարեն՝ 4,623 տոննա).   • Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3,900 անձինք, ներառյալ՝ 570 երեխա.   • Պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1200 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից.   • Ադրբեջանը հանրագումարային 85 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը.   • Արդեն 121 օր շարունակ լրիվությամբ խաթարված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, ինչը շարունակում է հանգեցնել հովհարային և վթարային անջատումների.   • Փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10,900 մարդ.   • Երկրի տնտեսությանը հասցվել է շուրջ 285 մլն ԱՄՆ դոլարի վնաս.   • Մի շարք իրավունքների խախտումներ ավելի սուր են արտահայտվում խոցելի խմբերի ներկայացուցիչների շրջանում, մասնավորապես՝ 30,000 երեխա, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ, 20,000 տարեց, 60,000 իգական սեռի ներկայացուցիչ (կին և աղջիկ) և 15,000 տեղահանված անձ:   Ի լրումն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների շարունակական ու բազմակի խախտումների՝ 80 օր շարունակ չիրագործելով նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման որոշումը՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ելքի և մուտքի ապահովման վերաբերյալ՝ Ադրբեջանը հերթական անգամ ոտնահարել է միջազգային բարձրագույն արժեքներն ու սկզբունքները: Ավելին, դրանից հետո ադրբեջանական կողմը դիմել է ագրեսիվ գործողությունների՝ հանգեցնելով մարդկային կորուստների և այլ զրկանքների Արցախի ժողովրդի շրջանում, իսկ 2023 թվականի ապրիլի 23-ից անօրինական անցակետ է տեղադրել Հակարի գետի կամրջի մոտ: Միջազգային հանրությունը ոչ միայն իրավունք, այլև անառարկելի պարտավորություն ունի օր առաջ գործնական միջոցներով կատարելու միջազգային բարձրագույն դատարանի որոշումը և կանխելու ադրբեջանական հետագա հանցագործությունները։   Արցախի ժողովրդի դեմ տեղի ունեցող ադրբեջանական բոլոր իրավախախտումները կատարվում են ռասայական խտրականության (հայատյացության) պետական քաղաքականության շրջանակներում և խորքային առումով ուղղված են նրա ինքնորոշման իրավունքի և դրա իրացման փաստի դեմ՝ նպատակ ունենալով էթնիկ զտման միջոցով իր օգտին վերջնականապես փակել հակամարտության էջը՝ «չկա ժողովուրդ, չկա իրավունք» տրամաբանությամբ:   Ադրբեջանի կողմից համակարգային և հետևողականորեն իրականացվող էթնիկ ատելության քաղաքականությունը, որը դրսևորվել է ինչպես Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիաների ընթացքում, այդպես էլ հրադադարի հաստատումից հետո, անառարկելիորեն փաստում են, որ Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է Արցախի էթնիկ զտման և Արցախի հայության ցեղասպանության։ Ուստի, արցախյան հակամարտության համատեքստում ինքնորոշման իրավունքը հավասար է իրենց հայրենիքում մարդկանց ապրելու իրավունքին։   Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը և նրա ֆիզիկական գոյության դեմ ադրբեջանական ռասայական խտրականության հիմքով կատարված ոտնձգություններն ու սպառնալիքները առավել քան բավարար հիմքեր են միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդի պաշտպանության և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա:   Զեկույցին հնարավոր է ծանոթանալ այստեղ` https://artsakhombuds.am/hy/document/1022:
16:40 - 11 մայիսի, 2023