Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Վրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջ
 |news.am|

Վրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջ |news.am|

news.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմամբ «Վրացական երազանքի» կառավարությունը փորձում է սիրաշահել Մոսկվային։ Նա այսպիսի կարծիք է հայտնել DW-ի հարցազրույցում։ «Թե ինչու են նրանք դա անում՝ քաղաքական տեսակետից անհասկանալի է։ Դա արդեն այն չէ, ինչի մասին առաջ կարելի էր ասել, որ նրանք փորձում են իշխանությունը պահել, այսօր դա որեւէ այլ բանով, քան Մոսկվային սիրաշահելու ցանկություն, չես բացատրի, եւ մի կենտրոն չի կարողանում համակերպվել այն մտքին, որ Վրաստանը դարձել է Եվրամիության թեկնածու երկիր»,- ասել է Զուրաբիշվիլին։ Նրա խոսքով՝ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլու ծրագրային ելույթից հետո «ակնհայտ է դարձել, որ այդ օրենքն իր բովանդակությամբ ռուսական է», հայտնել է NewsGeorgia-ն։ «Նրանք փորձում են Վրաստանի գործընկերներին ներկայացնել որպես հեղափոխության գործընկերներ, ասես թե նրանք փորձում են տապալել կառավարությունը։ Նրանք միաժամանակ լռում են Ռուսաստանի հարցում, ասես թե նա մեր բարեկամն է։ Այնպես որ էլ ավելի ակնհայտ է դառնում, որ խնդիրը ոչ միայն ռուսական օրենքն է, այլեւ ռուսական կառավարությունը»,- ավելացրել է նա։ Վրաստանի նախագահը կարծում է, որ ստեղծված իրավիճակը «շատ տագնապալի է», եւ դրանում փոխզիջումային լուծումներ չկան։ «Փոխզիջումը օրենքը հետ կանչելն է։ Դա մեկ անգամ կատարվել է, եւ այն նրանք նորից  ներկայացրել են եւ դրա հետ միասին ընդունել մի քանի օրենքներ»,- ասել է նա։
12:08 - 04 մայիսի, 2024
Ջանքեր են պետք Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները վերականգնելու համար. Կոբախիձե
 |azatutyun.am|

Ջանքեր են պետք Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները վերականգնելու համար. Կոբախիձե |azatutyun.am|

azatutyun.am: Թբիլիսին և Վաշինգտոնը պետք է ջանքեր գործադրեն հարաբերությունները վերականգնելու համար՝ «օտարերկրյա գործակալների» օրինագծի շուրջ ի հայտ եկած տարաձայնությունների ֆոնին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հեռախոսով հայտնել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խորհրդական Դերեք Շոլեին։ «Ես պարոն Շոլեին բացատրեցի, որ նման ֆոնի վրա հարաբերությունները վերսկսելու համար հատուկ ջանքեր են պահանջվում, ինչը անհնար է առանց արդար և ազնիվ մոտեցման»,- գրել է Կոբախիձեն X սոցիալական ցանցում։ Նա հայտնել է նաև, որ Շոլլեի հետ հեռախոսազրույցում Թբիլիսիում ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանին մեղադրել է 2020-2023 թվականներին Վրաստանում հեղափոխական գործընթացներին աջակցելու մեջ։ «Ես իմ անկեղծ հիասթափությունը հայտնեցի 2020-2023 թվականներին երկու հեղափոխական փորձերի, ինչպես նաև արտասահմանից հասարակական կազմակերպություններին ֆինանսավորման հետ ԱՄՆ նախկին դեսպանի առնչության կապակցությամբ»,- գրել է Կոբախիձեն X (նախկին Twitter) սոցիալական ցանցում:
15:09 - 03 մայիսի, 2024
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հետ կապված Վաշինգտոնի պայմանի պատճառով
 |factor.am|

Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հետ կապված Վաշինգտոնի պայմանի պատճառով |factor.am|

factor.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է մեկնել ԱՄՆ՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի հետ կապված Վաշինգտոնի առաջադրած պայմանի պատճառով։ Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։ «Այսօր հրապարակվել է ԱՄՆ դեսպանատան հայտարարությունն այն մասին, որ Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները հրավիրվել են ԱՄՆ, ինչը վրացական կողմը մերժել է։ Այս կապակցությամբ ցանկանում ենք պարզաբանել, որ Վրաստանի վարչապետը հրավիրվել է ԱՄՆ՝ վերապահումով, որ մինչ այցը Վրաստանի խորհրդարանը պետք է ժամանակավորապես դադարեցնի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկումը։ Վերապահումներով այց կատարելը չի ​​համապատասխանում գործընկերային ոգուն, որը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի ու փոխվստահության վրա»,- ասվում է պաշտոնական Թբիլիսիի հայտարարությունում։
12:23 - 03 մայիսի, 2024
Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները. ԱՄՆ պետքարտուղարություն
 |armenpress.am|

Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները. ԱՄՆ պետքարտուղարություն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն դատապարտում է Վրաստանի խորհրդարանում երկրորդ ընթերցում անցած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը սպառնում է Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։ Գերատեսչությունը նշում է, որ օրինագիծը Կրեմլի ազդեցությունն է կրում և նպատակ ունի «լռեցնելու քննադատներին և վերացնելու Վրաստանի ակտիվ քաղաքացիական հասարակությունը»։ «Այս օրինագիծը և «Վրացական երազանք»-ի հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանը դնում են վտանգավոր հետագծի վրա: Վրաստանի կառավարության հայտարարություններն ու գործողությունները անհամատեղելի են ժողովրդավարական արժեքների հետ, որոնք ընկած են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության հիմքում, և դրանով իսկ սպառնալիքի տակ են դնում Վրաստանի ուղին դեպի եվրատլանտյան ինտեգրում», - ասվում է Պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։ Հայտարարության համաձայն՝ Արևմուտքի օգնությունը Վրաստանին տնտեսության և ժողովրդավարության զարգացման բնագավառում, որը ցուցաբերվել է 32 տարի շարունակ, «ճիշտ չի բնութագրվում» պաշտոնական Թբիլիսիի կողմից, և դա «արմատապես խարխլում է Վրաստանի կառավարության և ժողովրդի հետ ձևավորված մեր ամուր հարաբերությունները»: Պետքարտուղարությունը նաև դատապարտել է «բռնության կիրառումը խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ» և կոչ է արել իշխանություններին «թույլ տալ բռնություն չգործադրող ցուցարարներին շարունակել օգտվել խոսքի ազատության իրենց իրավունքից»: Օրինագիծը պարտավորեցնում է ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպություն։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նման օրենսդրությունն անհրաժեշտ է դրամաշնորհ ստացողների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար։ Ապրիլի 15-ից ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները Թբիլիսիում հանրահավաքներ են անցկացնում օրինագծի դեմ։
13:46 - 02 մայիսի, 2024
Վրաստանի խորհրդարանում անվտանգության կարմիր մակարդակ է․ չեղարկվել է լիագումար նիստը
 |azatutyun.am|

Վրաստանի խորհրդարանում անվտանգության կարմիր մակարդակ է․ չեղարկվել է լիագումար նիստը |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի խորհրդարանում սահմանվել է անվտանգության կարմիր մակարդակ, որը կգործի մինչև ժամը 14:00-ն։ Չեղարկվել են նախատեսված միջոցառումները՝ բյուրոյի և լիագումար նիստերը, հայտնում է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։ «Մայիսի 1-ին Վրաստանի խորհրդարանի պալատի վրա բողոքի ակցիայի մասնակիցների հարձակման հետևանքով վնասվել է խորհրդարանի շենքը և ենթակառուցվածքները, հետևաբար այսօր՝ մայիսի 2-ին, նախատեսված միջոցառումները չեղարկվել են »,- ասվում է հաղորդագրությունում։ Հաղորդվում է, որ այս պահին խորհրդարանի տարածքում, շենքի ներսում «մաքրման և վերականգնման աշխատանքներ» են ընթանում։ Անվտանգության կարմիր մակարդակի դեպքում չի թույլատրվում ելումուտը խորհրդարան, բացառությամբ այն անձանց, որոնց նույնականացրել է խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը։ Անվտանգության դեղին մակարդակին վերադառնալու պարագում կթույլատրվի միայմ խորհրդարանի աշխատակիցների մուտքը։ Երեկ ուշ երեկոյան հազարավոր քաղաքացիներ կրկին բողոքի ցույց են անցկացրել Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ՝ ընդդեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի, որը երեկ օրենսդիր մարմինն ընդունեց երկրորդ ընթերցմամբ։ Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կրկին հատուկ միջոցներ է կիրառել, երկրի Առողջապահության նախարարության տվյալներով՝ ութ ցուցարար է հոսպիտալացվել։
12:50 - 02 մայիսի, 2024
Վրաստանում իրավիճակը լարված է․ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
 |aliq.ge|

Վրաստանում իրավիճակը լարված է․ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի խորհրդարանի հարակից Չիտաձեի փողոցում «ռուսական օրենքի» ընդունման դեմ բողոքող ցուցարարների դեմ ոստիկանությունը ջրցան մեքենա և արցունքաբեր գազ է կիրառել:  Այս պահին տեղում իրավիճակը լարված է։ Խորհրդարանի հարևանությամբ կապի միջոցների աշխատանքը խանգարող մեխանիզմ է օգտագործվում, ինչը գրեթե անհնար է դարձնում ինտերնետից օգտվելը: «Ալիք Մեդիա Վրաստան»-ի փոխանցմամբ, հատուկջոկատայինները փորձում են շրջափակել ցուցարարներին, սակայն վերջիններս չեն պատրաստվում լքել տարածքը: Ներքին գործերի նախարարությունը նշում է, որ «այն բանից հետո, երբ ստորաբաժանման ներկայացուցիչները լքել են խորհրդարանի հարակից տարածքը, հանրահավաքի մասնակիցներն ագրեսիվ են դարձել՝ փորձելով վնասել օրենսդիր մարմնի մուտքի երկաթե դռները»։ ՆԳՆ–ի մամուլի կենտրոնը հաստատում է, որ «պղպեղի սփրեյ» և ջրի շիթեր է կիրառել։
23:07 - 01 մայիսի, 2024
Թբիլիսիում իրավապահները հատուկ միջոցներ են կիրառել ակցիայի մասնակիցների դեմ

Թբիլիսիում իրավապահները հատուկ միջոցներ են կիրառել ակցիայի մասնակիցների դեմ

Վրաստանի խորհրդարանը երեկ սկսել է երկրորդ ընթերցմամբ քննարկել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը։ Դրան զուգահեռ, ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Վրաստանի խորհրդարանի մոտ։  Ոստիկանությունը փորձել է ցրել ցույցը՝ օգտագործելով ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ: Լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժ կիրառում ցուցարարների նկատմամբ։ Պատգամավոր, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին տեսախցիկին հայտնվել է վնասվածքներով՝ անվանելով իր հետ տեղի ունեցածը «նպատակաուղղված պատժիչ գործողություն»։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի ՆԳ նախարարին կոչ է արել «անհապաղ դադարեցնել խաղաղ ցույցի ցրումը, անհամաչափ ուժի կիրառումը»։ «Դիմում եմ հանրային պաշտպանին՝ անհապաղ արձագանքել՝ ճնշելու հատուկ ջոկատայինների ցանկացած անհիմն և ապօրինի գործողություն։ Հստակ երևում է, որ ակցիան տեղի է ունեցել խաղաղ, այն որևէ վտանգ չի ներկայացրել, հրամանի սպառնալիք չի եղել»,- գրել է նախագահը Facebook-ում։
11:08 - 01 մայիսի, 2024
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու իրավապահների միջև, ձերբակալվել է եվրաինտեգրման հարցերով նախկին պետնախարարը |tert.am|

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու իրավապահների միջև, ձերբակալվել է եվրաինտեգրման հարցերով նախկին պետնախարարը |tert.am|

tert.am: Թբիլիսիում երեկ երեկոյան «օտարերկրյա գործակալների մասին» («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին») օրենքի դեմ բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանի մոտ, իսկ կեսգիշերին մոտ իրավիճակը լարվել է։ Ցուցարարները մի քանի անգամ փորձել են քանդել օրենսդիր շենքի մոտ տեղադրված արհեստական ցանկապատերը՝ ցանկանալով մոտենալ բեմին, որը տեղադրվել է այսօր՝ ապրիլի 29-ին, «Վրացական երազանք» կուսակցության նախատեսած հանրահավաքի համար, սակայն ոստիկանները կանխել են բեմին մոտենալու փորձերը, ինչից հետո իրավապահների ու ցուցարարների միջև բախումներ են սկսվել։ Ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել, իսկ դրանից քիչ առաջ խորհրդարանի շենքի մոտ են հայտնվել վահաններով, սաղավարտներով ու հակագազերով հուտուկ ջոկատայինները։ Բացի այդ, նկատվել է նաև հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենաներ։ Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է հատուկ միջոցների կիրառման մասին տեղեկությունը և ցուցարարներին կոչ արել չխախտել հասարակական կարգն ու ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում  
09:33 - 29 ապրիլի, 2024
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ |armenpress.am|

Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ |armenpress.am|

armenpress.am: Թբիլիսիի կենտրոնում, խորհրդարանի մոտ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ անցկացված ակցիայի երեք օրվա ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է կարգը խախտող 40 հոգու, տուժել է 5 ոստիկան: Այս մասին հայտնել է Վրաստանի ներքի գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին։ «Ընդհանուր առմամբ, (այս երեք օրվա ընթացքում) 40 հոգու բերման ենք ենթարկել վարչական կարգով... Ցուցարարներն ագրեսիվորեն են տրամադրված եղել իրավապահ մարմինների նկատմամբ, ինչի հետևանքով տուժել է հինգ ոստիկան. նրանցից երկուսին տեղափոխել են հիվանդանոց»,- Գոմելաուրիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն: Առաջատար ընդդիմադիր կուսակցությունները և հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունները պնդում են, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը մի շարքում է դնում Վրաստանի բարեկամներին և թշնամիներին, պիտակավորում է ոչ կառավարական կազմակերպություններին և խոչընդոտում երկրի ինտեգրմանը ԵՄ-ին: Նրանց գլխավոր փաստարկն Արևմուտքի քննադատությունն է։ Եվրամիությունը, ինչպես նաև ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և Եվրոպայի խորհուրդը Վրաստանի իշխանություններին կոչ են արել հրաժարվել այդ օրինագծից։ Իշխանությունները պնդում են, որ լրատվամիջոցների և ոչ կառավարական կազմակերպությունների արտասահմանյան ֆինանսավորման թափանցիկության ապահովումն անհրաժեշտ է՝ կանխելու արմատականացումը, բևեռացումը, ագրեսիան, կրոնական ծայրահեղականությունը, պետական ​​ինստիտուտների թուլացումը, ոչ ավանդական ապրելակերպի կամ կուսակցությունների արմատական-​​հեղափոխական նպատակների հանրահռչակումը:
14:57 - 19 ապրիլի, 2024
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքից. Կոբախիձե
 |1lurer.am|

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքից. Կոբախիձե |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի իշխանությունները չեն հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքn ընդունելուց՝ չնայած այլ երկրների ներկայացուցիչների քննադատությանը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վրաստանի կառավարության ղեկավարը վստահ է, որ օրինագիծը ոչ թե կհեռացնի Վրաստանին ԵՄ-ից, այլ ավելի շուտ կմոտեցնի, քանի որ թափանցիկությունը Եվրամիության հիմնական գերակայությունն է։ «Թափանցիկության մասին» օրենքը ծառայում է եվրաինտեգրման խնդրին, եթե մենք չպաշտպանենք պետության ինքնիշխանությունը, մեզ հետ կլինի այն, ինչ եղավ Ուկրաինայի հետ, խաղաղությունն ու եվրաինտեգրումը կմնան անցյալում»,- ասել է Կոբախիձեն: Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած Օտարերկրյա գործակալների մասին օրենքը չի համապատասխանում երկրի եվրոպական նկրտումներին: Նա նշել էր, որ  օրինագիծը չի համապատասխանում ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումներին և Վրաստանին ոչ թե կմոտեցնի, այլ կհեռացնի Եվրամիությունից։
20:53 - 17 ապրիլի, 2024