Ստեփան Մնացականյան

Ստեփան Մնացականյանը ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախագահն է։

Ծնվել է 1957թ. հուլիսի 1-ին Երեւանում։

1979թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ճյուղային էկոնոմիկաների ֆակուլտետը։ Տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ։

1979 -1996 թթ. Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի աշխատանքի էկոնոմիկայի եւ կազմակերպման ամբիոնում աշխատել է որպես  կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, ասիստենտ, դոցենտ։
1992-1998 թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմի սոցիալ-տնտեսական հարցերի փորձագիտական ծառայությունում եղել է գլխավոր մասնագետ։ 1996-1998թթ. ՀՀ Ազգային Ժողովի վերահսկիչ պալատում եղել է  նախագահի տեղակալ։ 1998-2000թթ. եղել է  ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի եւ վերլուծության նախարար։ 2000թ.-2018թ.–ին՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ։
2018թ. մայիսի 21-ից ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահն է։
1991թ.-ից առ այսօր դասախոսում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնում որպես դոցենտ։