ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Պետդումայում առաջարկել են ԽՍՀՄ-ի օրինակով պետությունների նոր միություն ստեղծել
 |tert.am|

Պետդումայում առաջարկել են ԽՍՀՄ-ի օրինակով պետությունների նոր միություն ստեղծել |tert.am|

tert.am: ՌԴ պետդումայի Ղրիմի շրջանից պատգամավոր Միխայիլ Շերեմետն առաջարկել է ստեղծել ԽՍՀՄ-ի ձևով ինքնիշխան պետությունների կամավոր միություն՝ Արևմուտքի ագրեսիային և էքսպանսիային դիմակայելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։Ըստ Շերեմետի՝ ԽՍՀՄ գոյությունը զսպում էր ՆԱՏՕ-ին «ամբողջ աշխարհը ստրկացնելու և գաղութացնելու» ցանկության հարցում։«Նպատակահարմար եմ համարում վերադարձը մեկ ռազմաքաղաքական և տնտեսական բլոկի մեջ ինքնիշխան պետությունների կամավոր միավորման կոլեկտիվ համակարգին, որը կարող է արդյունավետորեն դիմակայել արևմտյան էքսպանսիային և ագրեսիային»,- նշել է պատգամավորը։Նոր համադաշնության նախատիպը կարող է դառնալ ԽՍՀՄ-ը, իսկ անկախ պետությունների նման միության ստեղծումը թույլ կտա երկրներին ամրապնդել իրենց ինքնիշխանությունը, կարծում է պատգամավորը։«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ամերիկացիները սկսեցին միջամտել հետխորհրդային տարածքում անկախ պետությունների գործերին, կազմակերպելով գունավոր հեղափոխություններ և պետական հեղաշրջումներ, ինքնիշխան պետություններից ստեղծելով իրենց արբանյակները և աստիճանաբար գրավելով դրանք, մոտենալով Ռուսաստանի սահմաններին, դրա օրինակներից մեկն այսօրվա Ուկրաինան է»,- ընդգծել է պատգամավորը։Նրա կարծիքով՝ նոր դաշինքն իր սահմաններով կարող է գերազանցել Խորհրդային Միության սահմանները։  
Այսօր 10:27
Գազի համաշխարհային շուկան նոր խնդրի է բախվել Ավստրալիայի պատճառով
 |news.am|

Գազի համաշխարհային շուկան նոր խնդրի է բախվել Ավստրալիայի պատճառով |news.am|

news.am: Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գազի շուկան նոր խնդրի է բախվել Ավստրալիայից հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) արտահանման հնարավոր կրճատման ֆոնին, գրում է CNBC-ն։ Տարածաշրջանն ամիսներ շարունակ ապրում է համաշխարհային մակարդակով զարգացած կատաղի մրցակցության պայմաններում. եվրոպական ընկերությունները ձգտում են ավելացնել գնումները՝ Ռուսաստանից վառելիքի ծավալի մի մասը փոխարինելու համար։ Այժմ ավելացել է եւս մեկ գործոն. Ավստրալիայի մրցակցության եւ սպառողների շուկայի հանձնաժողովը կոչ է արել պաշտպանել ներքին շուկան եւ կրճատել արտասահման մատակարարումները: Կարգավորիչը կարծում է, որ գալիք տարում երկրի մի մասը կարող է վառելիքի պակասի խնդրի արջեւ կանգնել: Ավստրալիայի արեւելյան ափին օգտագործվող գազը հիմնականում արտադրվում է այն ընկերությունների կողմից, որոնք նաեւ ՀԲԳ-ի արտահանողներ են։ Այս իրավիճակում երկրի իշխանությունները կարող են հատուկ մեխանիզմ ներդնել, որը կխանգարի նրանց մատակարարել արտասահման՝ ներքին շուկայում դեֆիցիտի պայմանով, գազային ընկերությունների արդյունաբերական ասոցիացիան պնդում է, որ գազի պաշարները բավարար են, բայց եթե մեխանիզմն իսկապես կիրառվի, տարածաշրջանում ՀԲԳ-ի ամենախոշոր գնորդները խնդիրներ կունենան. Ճապոնիան եւ Կորեան, ինչպես նաեւ Ֆիլիպինները, նոր են սկսում այս տեսակի վառելիք ներկրել, նշում են վերլուծաբանները։ Ավստրալական որոշ ընկերություններ, ըստ S&P Global Market Intelligence-ի փորձագետների, արդեն իսկ կրճատում են վաճառքները սփոթային շուկայում։ ՀԲԳ-ի գները փետրվարի վերջից, երբ Ռուսաստանը սկսեց իր օպերացիան Ուկրաինայում, աճել են գրեթե 80 տոկոսով։ Վառելիքի առկա ծավալների համար ասիական եւ եվրոպական պետությունների միջեւ մրցակցության հարցը քննարկվում էր դեռ ռազմական գործողություններից առաջ՝ սրվող աշխարհաքաղաքական լարվածության եւ Եվրոպայում 2021 թ. էներգետիկ ճգնաժամի ֆոնին։ «Հյուսիսային հոսք» խողովակաշարով գազի մատակարարումների շարունակական կրճատման պայմաններում Եվրոպայի համար խնդիրն էլ ավելի սուր է դարձել: Wall Street Journal-ի գնահատականներով՝ ԵՄ երկրների համար իրավիճակը կվատթարանա ձմռան մոտենալուն զուգահեռ, ինչը կսրի Ասիայի հետ պայքարը ՀԲԳ-ի համար։
Այսօր 09:51
Ուկրաինան պետք է վերադարձնի այն ամենը, ինչ Ռուսաստանը ժամանակավորապես զավթել է. Զելենսկին դեմ է սառեցված հակամարտությանը
 |tert.am|

Ուկրաինան պետք է վերադարձնի այն ամենը, ինչ Ռուսաստանը ժամանակավորապես զավթել է. Զելենսկին դեմ է սառեցված հակամարտությանը |tert.am|

tert.am: Պատերազմից հետո Ուկրաինան պետք է վերականգնի այն ամենը, ինչ Ռուսաստանը ժամանակավորապես գրավել է: Բացի այդ, Ռուսաստանը պետք է պատժվի իր հանցագործությունների համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժողովրդին ուղղված իր երեկոյան ուղերձում, գրում է dw.com-ը։«Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմից հետո չպետք է մնա հալվող կամ սառեցված հակամարտություն: Ուկրաինան պետք է վերադարձնի այն ամենը, ինչ Ռուսաստանը ժամանակավորապես զավթել է, իսկ ագրեսոր երկիրը պետք է պատժվի հանցագործությունների համար», - իր ուղերձում ընդգծել է Զելենսկին։Նրա խոսքով, «միայն ագրեսորի ակնհայտ պարտությունը, նրա զավթածի ակնհայտ կորուստը և արածի համար նրա միջազգային իրավական պատասխանատվությունը» կարող են կանխել նոր պատերազմը։
Այսօր 09:46
Հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ․ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն
 |1lurer.am|

Հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ․ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն |1lurer.am|

1lurer.am: Վերջին շրջանում հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ, որը պայմանավորված է Իրանից Հայաստան թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի (հաշիշ, մեթամֆետամին, հերոին) ապօրինի տեղափոխման փորձերի ավելացմամբ: Այս մասին հայտնել են Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից։ Նշվում է, որ բացի այդ՝ արձանագրվում են ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից Հայաստանի պետական սահմանի խախտման դեպքեր։ 2021 թ․ Մեղրիի սահմանապահ ջոկատի հատվածում ռուս սահմանապահները ձերբակալել են երկու զինյալներ՝ զենքով, նռնականետներով և մեծ քանակությամբ զինամթերքով, որոնք ապօրինի կերպով մուտք էին գործել Իրանից: «Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով, «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության Կառավարության, Ազգային անվտանգության ծառայության և այլ իրավասու մարմինների հետ համաձայնեցմամբ՝ ընթացիկ տարվա սկզբից կազմավորվել են սահմանային հսկողության ծառայության իրականացման մի շարք կահավորված դիրքեր՝ ընտրողական (իսկ սահմանախախտների որոնման և հետապնդման դեպքում՝ առանց բացառության) միջոցառումներ իրականացնելու անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ՝ մաքսանենգության, անօրինական միգրացիայի և այլ իրավախախտումների փաստերի հայտնաբերման, կանխման և խափանման նպատակով: Սահմանային գոտում տեղաշարժվող քաղաքացիներին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ իրավապահ մարմինների օրինական պահանջներին»,- նշել են Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունից։ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը Թուրքիայի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի պետական ​​սահմանի պաշտպանությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» միջպետական պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է երկու երկրների միջև 1992 թվականին:
17:32 - 08 օգոստոսի, 2022
Մեղրիում ռուսական 5 մոդուլային հենակետեր տեղադրվել են մոտ 8-9 ամիս առաջ․ Մեղրիի համայքնապետ |tert.am|

Մեղրիում ռուսական 5 մոդուլային հենակետեր տեղադրվել են մոտ 8-9 ամիս առաջ․ Մեղրիի համայքնապետ |tert.am|

tert.am: Մեղրիում ռուս սահմանապահների կողմից տեղադրվել են 5 մոդուլային հենակետեր, որտեղ ռուսական սահմանապահ զորքերը սահմանային ծառայություն են իրականացնում: Այս մասին հայտնեց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը: «Այդ հենակետերը տեղադրվել են մոտ 8-9 ամիս առաջ՝ Արաքսի ափին։ Թե ինչ գործառույթներ են կատարում, հստակ չեմ կարող ասել, այդ հարցին համապատախան գերատեսչությւոնները ավելի հստակ կարող են պատախանել։ Բայց պետք է նշեմ որ ժամանակ առ ժամանակ  հենակետերում կանգնեցնում են քաղաքացիներին, ստուգում անձը հաստատող փաստաթղթերը, մեքենաները, ինչը շատ ժամանակ քաղաքացիների շրջանում խռովություններ ու դժգոհություններ է առաջացնում»,- ասաց համայնքի ղեկավարը։ Բագրատ Զաքարյանը նշեց, որ ռուս խաղաղապահները ծառայություն են իրականացնում՝ «Պետական սահմանի մասին» օրենքի համաձայն։ «ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կա գրավոր պայմանավորվածություն, ըստ որի՝ իրենք իրականացնում են իրենց ծառայությունը։ «Պետական սահմանի մասին» օրենքի 21-րդ կետով դա համարվում է սահմանային գոտի, որտեղ ռուս սահմանապահները ծառայություն են իրականացնում»,- ասաց Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը:
17:15 - 08 օգոստոսի, 2022
Վրաստանը ՌԴ-ին կոչ է արել զորքերը դուրս բերել Աբխազիայից և Հարավային Օսիայից
 |factor.am|

Վրաստանը ՌԴ-ին կոչ է արել զորքերը դուրս բերել Աբխազիայից և Հարավային Օսիայից |factor.am|

factor.am: Ռուս-վրացական պատերազմից 14 տարի անց Մոսկվան շարունակում է ընդլայնել անօրինական վերահսկողությունը Վրաստանի օկուպացված տարածքներում՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Այս մասին օգոստոսյան պատերազմի 14-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «14 տարվա օկուպացիայից հետո Ռուսաստանը չի կատարում ԵՄ միջնորդությամբ ստորագրված 2008 թվականի օգոստոսի 12-ի զինադադարի համաձայնագիրը, ընդլայնում է իր անօրինական վերահսկողությունն օկուպացված շրջաններում, շարունակում է դրանց ռազմականացման գործընթացը, ակտիվորեն քայլեր է ձեռնարկում դրանց փաստացի բռնակցման ուղղությամբ»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։ Նախարարությունը մատնանշում է փշալարեր անցկացնելը, սահմանազատման գծի երկայնքով այլ պատնեշների տեղադրումը, անօրինական ձերբակալություններն ու առևանգումները, մարդու իրավունքների կոպիտ խախտումները և վրաց բնակչության նկատմամբ էթնիկ խտրականությունը Հարավային Օսիայում և Աբխազիայում: «Ռուսաստանը խաթարում է անվտանգությունը, մարդու իրավունքները և հումանիտար իրավիճակը տեղում ու փորձում է մեկուսացնել օկուպացված տարածքներում ապրող մարդկանց Վրաստանի մնացյալ տարածքից և միջազգային հանրությունից»,- ասվում է հայտարարության մեջ:
13:56 - 08 օգոստոսի, 2022
ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի խախտումը, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել


 |armenpress.am|

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի խախտումը, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը: ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ անցած մեկ օրում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում  Գեղարքունիքի մարզի Սոթք շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի մեկ խախտում է  արձանագրվել, որի հետևանքով վիրավորվել է Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող: «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ այս միջադեպը կարգավորվել է, կողմերի շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել»,- նշված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը:  
11:21 - 08 օգոստոսի, 2022
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացմանը

 |armenpress.am|

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացմանը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմամբ և կողմերին կոչ է անում վերադառնալ հրադադարի ռեժիմին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ: «Մենք խոր մտահոգությամբ ենք ընդունում իրադարձությունների այս զարգացումը, որը հղի է լայնամասշտաբ ռազմական առճակատման վերսկսմամբ և Գազայում առանց այդ էլ վատ հումանիտար իրավիճակի հետագա վատթարացմամբ։ Մենք կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, կանխել ռազմական գործողությունների սրումը և անհապաղ վերադառնալ կայուն զինադադարի»,- ասված է հայտարարությունում։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով: Հիշեցնենք՝ ուրբաթ օրը Իսրայելը հայտարարեց, որ հատուկ գործողություն է իրականացնում «Իսլամական ջիհադ» խմբավորման դեմ։ Երկրորդ օրն է՝ շարունակվում են հրետակոծությունները Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի միջև։Այսօր իսրայելական օդուժը ռմբակոծել է Գազայի հատվածը, իսկ պաղեստինյան կողմից ինքնաշեն հրթիռներ են արձակվել իսրայելական բնակավայրերի ուղղությամբ։
17:00 - 06 օգոստոսի, 2022
Պուտինն ու Էրդողանը տարածաշրջանային կայունության հարցում ընդգծել են ռուս- թուրքական անկեղծ ու վստահելի հարաբերությունների կարևորությունը

 |armenpress.am|

Պուտինն ու Էրդողանը տարածաշրջանային կայունության հարցում ընդգծել են ռուս- թուրքական անկեղծ ու վստահելի հարաբերությունների կարևորությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում օգոստոսի 5-ին կայացած հանդիպմանը վերահաստատել են ընդհանուր կամքը՝ շարունակելու զարգացնել ռուս-թուրքական հարաբերությունները՝ հիմնված հարգանքի, փոխադարձ շահերի ճանաչման վրա, համաձայն ստանձնած միջազգային պարտավորությունների և ի հեճուկս առկա տարածաշրջանային ու համաշխարհային մարտահրավերների: Այս մասին ասվում է երկու երկրի ղեկավարների հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ: Մասնավորապես նշվում է, որ նրանք համաձայնության են եկել ընդլայնելու երկկողմ առևտրի ծավալները, տնտեսության և էներգետիկայի ոլորտներում ընդառաջել հակառակ կողմի ակնկալիքներին, հստակ քայլեր ձեռնարկել համագործակցությունը մեծացնելու այն հարցերի շուրջ, որոնք երկար ժամանակ եղել են երկու երկրների օրակարգում՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, առևտուրը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, ֆինանսները, զբոսաշրջությունը և շինարարությունը: «Տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ղեկավարներն ընդգծել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև անկեղծ և վստահելի հարաբերությունների կարևորությունը՝ հասնելու տարածաշրջանային և միջազգային կայունության»,- ասվում է հայտարարության մեջ։ Մասնավորապես, երկու երկրներն ընդգծել են երկկողմ կառուցողական հարաբերությունների կարևոր դերը ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի անվտանգ արտահանման նախաձեռնության հարցում։ «Ընդգծվել է Ստամբուլի փաթեթային գործարքի ամբողջական իրականացումն ապահովելու անհրաժեշտությունը՝ դրա ոգուն և տառին համաձայն, ներառյալ ռուսական հացահատիկի, պարարտանյութերի և դրանց արտադրության համար հումքի անխոչընդոտ արտահանումը»,- նշվում է հայտարարության մեջ։ Քննարկված հարցերի շրջանակում են եղել նաև վերջին իրադարձությունները Սիրիայում:  Կողմերը կարևորել են առաջընթացը քաղաքական գործըթնացում, ընդգծվել է Սիրիայի քաղաքական միասնության ու տարածքային ամբողջականության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև իրադրությանը Լիբիայում: «Երկրների ղեկավարները պայմանավորվել են Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Թուրքիայում»,- ասվում է հայտարարության եզրափակիչ հատվածում։
10:10 - 06 օգոստոսի, 2022
«Նոր էջ՝ երկկողմ հարաբերություններում»․ Սոչիում մեկնարկել են Պուտին-Էրդողան բանակցությունները
 |tert.am|

«Նոր էջ՝ երկկողմ հարաբերություններում»․ Սոչիում մեկնարկել են Պուտին-Էրդողան բանակցությունները |tert.am|

tert.am: Սոչիում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի բանակցությունները, որը թուրք առաջնորդի խոսքով, կարող է «նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում»։ Պուտինն ընդգծել է «Թուրքական հոսք» նախաձեռնության կարևորության մասին։ Հանդիպման սկզբում երկու երկրների առաջնորդները քննարկել են ուկրաինական ցորենի արտահանման, «Թուրքական հոսք» նախագծի, Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցմանն առնչվող հարցեր Կողմերը քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակին ու երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ «Թուրքիան ու Ռուսաստանը մեծ ներդրում են ունեցել իրադրության կարգավորման գործում»,-խոսելով Սիրիայի մասին՝ ասել է Վլադիմիր Պուտինը։ Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 
18:52 - 05 օգոստոսի, 2022
Արցախցի մի խումբ տեղահանվածներ բողոքի ակցիա իրականացրին ՌԴ, ապա Ֆրանսիայի դեսպանատան մոտ  |azatutyun.am|

Արցախցի մի խումբ տեղահանվածներ բողոքի ակցիա իրականացրին ՌԴ, ապա Ֆրանսիայի դեսպանատան մոտ |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Արցախցի մի խումբ տեղահանվածներ բողոքի ակցիա իրականացրին ՌԴ դեսպանատան դիմաց՝ դեսպան Կոպիրկինին նամակ հանձնելու նպատակով։ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը հայտարարեց, որ իրենք Ռուսաստանից պահանջում են պատճաշ կատարել խաղաղապահ առաքելությունը։ Նրանց համոզմամբ, Արցախում պետք է տեղակայվեն միջազգային խաղաղապահներ։ Դեսպանությունից արձագանք չեղավ։  Ցուցարարներն ակցիան շարունակում են Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ Հավաքված արցախցիները Ֆրանսիայի կառավարությունից խնդրում են խաղաղապահ առաքելություն ստանձնել Արցախում, դեսպանատան աշխատակիցներից մեկը եկավ նրանց լսելու, նամակ փոխանցեցին։ Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում Ֆրանսիայի դեսպանի հետ, սակայն աշխատակիցը նշեց, որ դեսպանը տեղում չէ։ Մասնակիցները նշեցին, որ այնքան նստացույց կանեն, քանի դեռ դեսպանն իրենց չի ընդունել։ 
11:52 - 05 օգոստոսի, 2022