Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Էրդողանը Զելենսկիին առաջարկել է Պուտինի հետ հանդիպում կազմակերպել 
 |factor.am|

Էրդողանը Զելենսկիին առաջարկել է Պուտինի հետ հանդիպում կազմակերպել |factor.am|

factor.am: Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լվովում կայացած բանակցությունների ընթացքում Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ հանդիպման հիմնական թեման եղել է հակամարտությունը, որը շարունակվում է փետրվարից։ «Մենք պարոն Զելենսկիի հետ քննարկել ենք մեր երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները: Ես կրկնեցի, որ մեր համերաշխությունը և աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը կշարունակվի: Ինչպես ես ասել եմ պարոն Պուտինին Սոչի կատարած այցի ժամանակ՝ պարոն Զելենսկիին հիշեցրի, որ մենք կարող ենք կազմակերպել նրանց հանդիպումը»,- նշել է Էրդողանը: Նրա խոսքով՝ եռակողմ հանդիպման ընթացքում (Էրդողան, Զելենսկի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ) քննարկվել են քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել ուկրաինական հացահատիկի արտահանումը դյուրացնելու համար։ 
Այսօր 16:30
ԱՄՆ-ը կոչ է արել թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի մուտքը Զապորոժիեի ԱԷԿ |azatutyun.am|

ԱՄՆ-ը կոչ է արել թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի մուտքը Զապորոժիեի ԱԷԿ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը երեկ կոչ է արել՝ թույլ տալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) մուտք գործել Զապորոժիեի ատոմակայան։ «ՄԱԳԱՏԷ-ն պետք է հնարավորինս շուտ մուտք գործի Զապորոժիեի ԱԷԿ»,- ասել է Փրայսը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ը խիստ անհանգստացած է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակով։ Անցյալ շաբաթ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին կոչ էր արել Ռուսաստանին և Ուկրաինային՝ հնարավորինս շուտ թույլ տալ գործակալության առաքելությունը այցելել Զապորոժիեի ատոմակայան, ինչպես նաև հայտարարել էր այն ղեկավարելու պատրաստակամության մասին։ Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշորն է Եվրոպայում: Ռուսները և ուկրաինացիները միմյանց են մեղադրում ԱԷԿ-ի շրջանում մարտական գործողություններ վարելու համար: Կայանը գտնվում է ռուսական զորքի հսկողության տակ, սակայն աշխատողներն ուկրաինացիներ են: Ռուսները գրավել են Զապորոժիեի շրջանի զգալի մասը, բայց բուն Զապորոժիե քաղաքն ուկրաինացիների ձեռքում է: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը կոչ է արել չեզոք դիրքից վերլուծել ԱԷԿ-ի անվտանգության հարցում ստեղծված կացությունը:  
Այսօր 12:19
«Զապորոժիեին հասցվող ցանկացած հնարավոր վնաս ինքնասպանություն է»․ ինչ են քննարկել ՄԱԿ-ի, Թուրքիայի ու Ուկրաինայի առաջնորդները

«Զապորոժիեին հասցվող ցանկացած հնարավոր վնաս ինքնասպանություն է»․ ինչ են քննարկել ՄԱԿ-ի, Թուրքիայի ու Ուկրաինայի առաջնորդները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ «խիստ անհանգստացած է» Ուկրաինայի հարավում գտնվող Զապորոժիե ատոմակայանի մոտ տեղի ունեցած մարտերի կապակցությամբ: Այս մասին նա ասել է Լվովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է BBC-ն։ «Զապորոժիեին հասցվող ցանկացած հնարավոր վնաս ինքնասպանություն է»,- նախազգուշացրել է Գուտերեշը: Սա նրա ու Զելենսկու առաջին հանդիպումն էր ապրիլյան հանդիպումից ի վեր, երբ այցի ընթացքում հրթիռակոծվել էր Կիևը։ Էրդողանը լրագրողների հետ զրույցում վերահաստատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մտահոգությունները՝ ասելով, որ անհանգստացած է ատոմակայանում «հերթական չեռնոբիլյան» աղետի վտանգի առնչությամբ: Նշենք, որ վերջին շաբաթների ընթացքում ԱԷԿ-ի շրջակայքը, որը Ռուսաստանը գրավել էր մարտ ամսին, ենթարկվել է ծանր հրետակոծության․ Կիևը և Մոսկվան միմյանց են մեղադրում հարձակումների համար: Եռակողմ հանդիպումից առաջ Զելենսկին քննադատել է ռուսական «կանխամտածված» հարձակումները էլեկտրակայանի վրա։ Մոսկվան մեղադրվում է օբյեկտը ռազմական բազայի վերածելու մեջ․ երեք առաջնորդներն էլ ռուսական կողմին կոչ են արել հնարավորինս շուտ ապառազմականացնելու գոտին: Reuters-ի փոխանցմամբ հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են պատերազմին վերջ տալու ուղիները։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ասել է, որ ինքը, Գուտերեշը և Զելենսկին քննարկել են, թե ինչպես կարող են օգտագործել վերջին դրական մթնոլորտը Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու համար, որոնք տեղի են ունեցել մարտին Ստամբուլում։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ Ռուսաստանն ու Ուկրաինան հուլիսին համաձայնություն են ձեռք բերել, որով ՌԴ-ն վերացրել է ուկրաինական հացահատիկի արգելափակումը․ արտահանումը վերսկսվել է օգոստոսի սկզբին: «Անձամբ ես շարունակում եմ հավատալ, որ պատերազմն ի վերջո կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Զելենսկին և Գուտերեշն էլ այս հարցում համակարծիք են»,- ասել է Էրդողանը։ Ռուսական կողմից հանդիպման վերբերյալ արձագանք դեռևս չկա։
Այսօր 10:45
Ուկրաինայում դպրոցական ծրագրերից հանվել են ռուս և բելառուսցի հեղինակների ստեղծագործությունները
 |hetq.am|

Ուկրաինայում դպրոցական ծրագրերից հանվել են ռուս և բելառուսցի հեղինակների ստեղծագործությունները |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությունը հայտնել է, որ արտասահմանյան գրականության դպրոցական ծրագրից հանվել են ռուս և բելառուս հեղինակների աշխատությունները։ Դրա փոխարեն ավելացել է արևմտյան հեղինակների թիվը, այդ թվում Օ. Հենրին, Ժան դը Լաֆոնտենը, Աննա Գավալդան, Ուլֆ Ստարկը և ուրիշներ։ Ուկրաինական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Արտասահմանյան գրականություն» դպրոցական ծրագրում թողել են «այն հեղինակների աշխատությունները, որոնք գրել են ռուսերենով, սակայն նրանց կյանքն ու ստեղծագործությունները սերտորեն կապված են Ուկրաինայի հետ»։ Դրանց թվում են Նիկոլայ Գոգոլը, Վլադիմիր Կորոլենկոն, Միխայիլ Բուլգակովը (միայն «Շան սիրտը» ստեղծագործությունը)։ Լրացուցիչ ընթերցանության համար ցանկում, ըստ ընտրության, մնացել են Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի «12 աթոռը» և Անատոլի Կուզնեցովի «Բաբի Յարը»։ Դպրոցական ծրագրում թողել են նաև ղրիմաթաթարական ծագմամբ Թաիր Խալիլովի ստեղծագործությունները։ Ուկրաինայի ԿԳՆ-ի փոխանցմամբ՝ բացի այդ «Ուկրաինայի պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկանների ծրագրերում արվել են փոփոխություններ «հաշվի առնելով պատմաաշխարհագրական նոր իրողությունները»։ Նոր տարբերակում ԽՍՀՄ-ն դիտարկվում է որպես «կայսերական տիպի պետություն», իսկ առանձին թեմայով դպրոցականները կանցնեն սկսած 2014 թվականից Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված ագրեսիայի թեման։ Ուսումնական ծրագրերում թարմացրել են նաև հիմնական հասկացությունների ցանկը՝ այնտեղ ներառելով «ռուսական աշխարհ» և «ռաշիզմ» արտահայտությունները։ Ուկրաինայի ԿԳՆ պնդմամբ՝ ուկրաինական իշխանությունները վերանայել են դպրոցական ծրագրերը «ի պատասխան այն մարտահրավերներին, որոնք առաջացել են Ուկրաինայի դեմ ՌԴ լայնամասշտաբ զինված ագրեսիայի պատճառով»։  
16:16 - 17 օգոստոսի, 2022
ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են Կիեւին ցուցաբերվող ռազմական օգնության հարցերը

 |armenpress.am|

ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են Կիեւին ցուցաբերվող ռազմական օգնության հարցերը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ հեռախոսազրույցում քննարկել է հեռանկարում Կիեւին ամերիկյան ռազմական օգնության ցուցաբերման հարցերը: Այդ մասին օգոստոսի 16-ին հաղորդել է Պենտագոնի մամուլի ծառայությունը: «Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը զրուցել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ՝ քննարկելու անվտանգության բնագավառում Ուկրաինային ցուցաբերվող օգնության անհետաձգելի եւ երկարաժամկետ կարիքները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նրանում նշվում է, որ Ռեզնիկովն Օսթինին տեղեկացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների շրջանի իրադրությանը: Կողմերը զրույցի ընթացքում շոշափել են նաեւ Շփման խմբի հաջորդ նիստի անցկացմանը վերաբերող հարցեր, տեղեկացնում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
10:41 - 17 օգոստոսի, 2022
Ուկրաինական նավահանգիստներից Ստամբուլ է ուղևորվել հացահատիկով բեռնված ևս 5 նավ. Թուրքիայի ՊՆ |armenpress.am|

Ուկրաինական նավահանգիստներից Ստամբուլ է ուղևորվել հացահատիկով բեռնված ևս 5 նավ. Թուրքիայի ՊՆ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 16-ին ուկրաինական նավահանգիստներից ճանապարհ է դուրս եկել հացահատիկով բեռնված ևս 5 նավ:   Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:     «Հացահատիկի մատակարարման շրջանակներում Յուժնիից ճանապարհ է դուրս եկել երկու, իսկ Չեռնոմորսկից՝ երեք նավ»,-ասվում է հայտարարության մեջ: Հուլիսի 22-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ներկայությամբ համաձայնագիր է ստորագրվել Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի անվտանգ տեղափոխման մասին։ Փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները։ Փաստաթղթի ստորագրման արդյունքում Ստամբուլում ստեղծվել է հացահատիկի մատակարարման աշխատանքները կազմակերպող համատեղ համակարգող կենտրոն:
15:40 - 16 օգոստոսի, 2022
Կիևն իրական թվերը թաքցնում է. Շոյգուն հայտնել է Ուկրաինայի «հսկայական կորուստների» մասին
 |tert.am|

Կիևն իրական թվերը թաքցնում է. Շոյգուն հայտնել է Ուկրաինայի «հսկայական կորուստների» մասին |tert.am|

tert.am: Ուկրաինայի զինված ուժերի զորքերի և տարածքային պաշտպանության կորուստները հսկայական են, սակայն Կիևի ղեկավարությունը հասարակությունից թաքցնում է իրական թվերը։ Երեքշաբթի՝ օգոստոսի 16-ին, նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ «Բանակ-2022» ֆորումի շրջանակում Միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովի բացման ժամանակ։ Նրան մեջբերում է «Ռիա Նովոստի»-ն։ՌԴ նախարարի խոսքով՝  ռազմական գործողությունների արևմտյան մարտավարության մեջ Կիևի դերը կենդանի ուժը որպես սպառման նյութ մատակարարնելն է:«Սա բացատրում է Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի և տարածքային պաշտպանության կազմավորումների հսկայական կորուստները», - ասել է նա։Շոյգուն նաև ընդգծել է, որ ժամանակի ընթացքում այդ տվյալները կդառնան հրապարակային։
12:06 - 16 օգոստոսի, 2022
Հռոմի պապն աջակցում է մեզ․ Վլադիմիր Զելենսկի |azatutyun.am|

Հռոմի պապն աջակցում է մեզ․ Վլադիմիր Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Ֆրանցիսկոսը աջակցում է Ռուսաստանի դեմ ուկրաինացիների պայքարին։ «Ես բանակցել եմ Հռոմի պապի հետ, երախտագիտություն եմ հայտնել նրան ուկրաինացիներին ցուցաբերած աջակցության համար։ Մենք քննարկել ենք, թե ինչ համատեղ ջանքեր կարող ենք ձեռնարկել մեր խաղաղությունը մեր երկիր վերադարձնելու համար։ Ես տեղեկացրել եմ հովվապետին ռազմաճակատում տիրող իրավիճակի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից ահաբեկչության ծավալների մեծացմանն ուղղված ջանքերի մասին։ Հռոմի պապը համաձայն էր ինձ հետ և իր աջակցությունը հայտնեց», - ուրբաթ երեկոյան հեռարձակված ամենօրյա ուղերձում ասում էր Վլադիմիր Զելենսկին։ Խոսելով ռուսաստանցիներին՝ ԵՄ մուտքի վիզաների տրամադրումն արգելելու հեռանկարի մասին՝ Զելենսկին գոհունակություն էր հայտնում, որ այդ գաղափարն արդեն իսկ քննարկվում է պաշտոնական մակարդակում։ Շարունակությունը՝ azatutyun․am կայքում
16:29 - 13 օգոստոսի, 2022
Հացահատիկով բեռնված ևս 2 նավ Ուկրաինայից ուղևորվել է Թուրքիա |armenpress.am|

Հացահատիկով բեռնված ևս 2 նավ Ուկրաինայից ուղևորվել է Թուրքիա |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում օգոստոսի 13-ին հացահատիկով բեռնված ևս երկու նավ է մեկնել Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգստից. այսպիսով Ուկրաինայից մեկնած  նավերի ընդհանուր թիվը հասել է 16-ի: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը։ Ցորենով բեռնված Fulmar S նավը լքել է ուկրաինական Չեռնոմորսկ նավահանգիստը։ 12 հազար տոննա ցորեն տեղափոխող նավը ուղևորվել է թուրքական Իսկենդերուն նավահանգիստ: Մարշալյան կղզու դրոշով «Թոեն» նավը մեկնել է նույն նավահանգստից և շարժվել դեպի թուրքական Թեքիրդաղ նավահանգիստ՝ տանելով 3000 տոննա արևածաղկի սերմեր։ Հայտարարության մեջ նշվում է, որ օգոստոսի 13-ին հացահատիկ գնելու համար Թուրքիայից մեկ այլ նավ կմեկնի Ուկրաինա։ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի սկզբից ուկրաինական ծովային նավահանգիստներից մեկնել են 16 նավ, որոնք տեղափոխել են 450 հազար տոննա գյուղատնտեսական արտադրանք: Հուլիսին Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի կողմից ստորագրված համաձայնագիրը հնարավորություն է տվել 5-ամսյա դադարից հետո վերսկսել հացահատիկի արտահանումը Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներից: Ուկրաինայից հացահատիկի արտահանումը դադարեցվել էր ռուս-ուկրաինական կոնֆլիկտի պատճառով: 
15:31 - 13 օգոստոսի, 2022
Զախարովան դատապարտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծման վերաբերյալ |1lurer.am|

Զախարովան դատապարտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծման վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: Զապորոժիեի ատոմակայանի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի դիրքորոշումը հարցեր է առաջացնում՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները: «Ուկրաինայի ղեկավարությանն ուղղված ոչ մի ուղերձ նա չհնչեցրեց։ Նա կա՛մ ի վիճակի չէ, կա՛մ չի ուզում ընդունել իրականությունը»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայի Զապորոժիեի միջուկային կայանի շուրջ, երբ Մոսկվան և Կիևը միմյանց են մեղադրում նոր հրթիռակոծությունների մեջ: ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է արել դուրս բերել ռազմական անձնակազմն ու տեխնիկան և այլևս ուժեր կամ տեխնիկա չտեղակայել այնտեղ։ Նա հորդորել է Ռուսաստանին և Ուկրաինային զերծ մնալ նման թիրախների դեմ ռազմական գործողություններից: «Անհրաժեշտ է հրատապ համաձայնություն կայացնել տեխնիկական մակարդակով ապառազմականացման անվտանգ տարածք հաստատելու վերաբերյալ»,- «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Գուտերեշը:
12:09 - 13 օգոստոսի, 2022
Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրում է HIMARS-ի համար զինամթերք, հաուբիցներ և ԱԹՍ-ներ
 |factor.am|

Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրում է HIMARS-ի համար զինամթերք, հաուբիցներ և ԱԹՍ-ներ |factor.am|

factor.am: Ուկրաինան ԱՄՆ Պաշտպանության նախարարությանը խնդրել է ապահովել ամերիկյան HIMARS բազմակի հրթիռային համակարգերի զինամթերքի մատակարարումը, ինչպես նաև արդեն իսկ մատակարարված M777-ից զատ՝ հաուբիցների այլ տեսակներ։ Այս մասին ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովոն ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ HIMARS-ն արդեն վճռորոշ նշանակություն է ունեցել մարտերում։ Չնայած երկիրը ստացել է նման շատ համակարգեր, անհրաժեշտ է ավելի շատ հեռահար սպառազինություն։ «Այն պատճառով չէ, որ մենք պետք է գնդակոծենք Ռուսաստանի տարածքը, այլ պարզապես նրա համար, որ մեզ պետք է  հասնել մեր տարածքի ցանկացած կետի»,- ասել է դեսպանը։ Ըստ դիվանագետի՝ Պենտագոնում պաշտոնյաները գիտեն՝ «ինչ և ինչի համար է պետք Ուկրաինային»։ Բացի զինամթերքից և հաուբիցներից՝ Կիևը ցանկանում է ձեռք բերել ավելի շատ անօդաչու թռչող սարքեր՝ ոչ միայն թուրքական Bayraktar, այլև ամերիկյան Switchblade, Puma և Phoenix Ghost մարտական ​​անօդաչու թռչող սարքեր։ 
17:35 - 12 օգոստոսի, 2022
Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
 |1lurer.am|

Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում |1lurer.am|

1lurer.am: Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի շրջանակում քննարկվել է Ռուսական ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող ուկրաինական Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված ճգնաժամը: Միավորված ազգերի կազմակերպությունը անհանգստացած է ատոմակայանի շուրջ շարունակվող ռազմական գործողություններով՝ հայտարարել են կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակից: Անտոնիու Գուտերիշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները ատոմային էներգիայի համալիրի շուրջ և դուրս բերել ռազմական անձնակազմն ու տեխնիկան ատոմակայանի տարածքից:Ատոմակայանի շուրջ ռազմական գործողություններ իրականացնելու և անգամ ատոմակայանին հարվածներ հասցնելու համար Կիևից և Մոսկվայից փոխադարձ մեղադրանքներ են հնչում: Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ ուկրաինական կողմի հրթիռակոծության հետևանքով մասամբ վնասվել են ՋԷԿ-ը և ջրավազանները, որոնք ռեակտորների հովացման համակարգերի մի մասն են: Ուկրաինայի «Էներգոատոմն» էլ երեկ հայտնել է, որ ռուսական կողմը հինգ անգամ հարված է հասցրել ատոմակայանի տարածքին, այդ թվում՝ ռադիոակտիվ նյութերի պահեստավորման կառույցի մոտակայքում: ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը պետք է անհապաղ ատոմակայան ժամանի Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից ու գործի Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան։Միացյալ Նահանգներն աջակցում է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու նախաձեռնությանը: ԱՄՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով քարտուղարի տեղակալը նաև նշել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության այցն այլևս չպետք է հետաձգել:Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին տեսակապով միացել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը: Ռաֆայել Գրոսսին իր ելույթում զգուշացրել է Զապորոժիեի ատոմակայանում «լուրջ» ճգնաժամի մասին՝ հավելելով, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը շտապ թույլտվություն է անհրաժեշտ՝ Զապորոժիեում առաքելություն իրականացնելու համար։ Նա պատրաստակամություն է հայտնել գլխավորելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը և կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային համագործակցել, որպեսզի տեսուչները կարողանան հնարավորինս շուտ հասնել այնտեղ:ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է, որ հունիսին Ռուսաստանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համաձայնեցված այցը չեղարկվել է ՄԱԿ-ի անվտանգության պաշտոնյաների կողմից: «Մենք կարծում ենք, որ արդարացված է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները հնարավորինս արագ և անգամ մինչև օգոստոսի վերջը գնան ատոմակայան»,- հայտարարել է Նեբենզյան՝ զգուշացնելով, որ աշխարհը կանգնած է «միջուկային աղետի եզրին, որը չափերով համեմատելի է Չեռնոբիլի հետ»: Նեբենզյան հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուսական կողմի վերահսկողության տակ, որը ոչ մի պատճառ չունի գնդակոծելու ատոմային օբյեկտը կամ Էներգոդար քաղաքը: Ինչ վերաբերում է ատոմակայանը ապառազմականացնելու նախաձեռնությանը, Մոսկվայի կարծիքով՝ այդ դեպքում Զապորոժիեի ԱԷԿ-ը խոցելի կդառնա սադրանքների և ահաբեկչական հարձակումների համար։    Շարունակությունը՝ 1lurer.am-ում
13:59 - 12 օգոստոսի, 2022
Շոլցը խոստովանել է՝ առաջիկա ամիսներին Գերմանիան լուրջ խնդիրների առաջ է կանգնելու
 |azatutyun.am|

Շոլցը խոստովանել է՝ առաջիկա ամիսներին Գերմանիան լուրջ խնդիրների առաջ է կանգնելու |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստացել է, որ իր կառավարությունը կօգնի քաղաքացիներին, եթե նրանք չկարողանան վճարել էներգիայի համար, սակայն խոստովանել է, որ առաջիկա ամիսներին երկիրը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։ Վառելիքի գների աճը, որն առաջացել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով, շատերի համար լուրջ ֆինանսական բեռ է դարձել Գերմանիայում և նրա սահմաններից դուրս: «Մենք կանենք ամեն ինչ՝ օգնելու քաղաքացիներին հաղթահարել այս դժվար ժամանակաշրջանը», - ասել է Շոլցը՝ ելույթ ունենալով Բեռլինում: Նա նշել է, որ կառավարության կողմից արդեն ձեռնարկվում են բազմաթիվ միջոցառումներ՝ երկրի բնակիչների ֆինանսական խնդիրները մեղմելու և ռուսական նավթին, ածուխին ու գազին այլընտրանքային էներգիայի աղբյուրներ գտնելու համար։ Հարցին, թե արդյո՞ք նա մտավախություն ունի, որ դժգոհությունը կարող է վերաճել բողոքի ցույցերի, Շոլցը նշել է, որ Գերմանիան սոցիալական ապահովման ուժեղ ավանդույթներ ունի։ «Ես չեմ հավատում, որ մեր երկրում անկարգություններ կլինեն», - ասել է կանցլերը՝ միևնուն ժամանակ խոստովանելով, որ այս ձմռանը «շատ պահանջներ» կլինեն, քանի որ երկիրը փորձում է համատեղել էներգիայի պակասը՝ միջուկային էներգիայից և հանածո վառելիքից աստիճանաբար հրաժարվելու վաղեմի ծրագրերի հետ:
13:00 - 12 օգոստոսի, 2022