Եղեգնաձոր

Քաղաք՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում, մարզկենտրոն, Արփա գետի աջ կողմում, Երևանից մոտ 120 կմ հարավ-արևելք։ Գրավում է Վայքի գոգավորության արևմտյան մասը։ Մինչև 1935 թվականը բնակավայրը կոչվում էր Խոտորալեզ, ապա վերանվանվեց Միկոյան, Խորհրդային Միության ականավոր քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի պատվին։ 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը կմասնակցի Նոր Հաճնի, Վարդենիսի և Եղեգնաձորի ընտրություններին

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը կմասնակցի Նոր Հաճնի, Վարդենիսի և Եղեգնաձորի ընտրություններին

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցելու է դեկտեմբերի 5-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին։ Այս մասին տեղեկացնում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդը: «Նոր Հաճն խոշորացված համայնքում` սեփական ցուցակով։ ԴԱԿ ցուցակի առաջին համարը ու համայնքի ղեկավարի թեկնածուն կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցն է։ Եղեգնաձոր խոշորացված համայնքում` ԲՀԿ-ի հետ դաշինքով։ «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջին համարը ու Եղեգնաձորի համայնքապետի թեկնածուն Դավիթ Հարությունյանն է։ Վարդենիս խոշորացված համայնքում` «Համերաշխություն» կուսակցության հետ դաշինքով։ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջին համարը եւ համայնքապետի թեկնածուն Ահարոն Խաչատրյանն է։ Վստահ ենք, որ մեր ցուցակները մրցունակ են ու պայքարելու ենք հաղթանակի, առնվազն` նոր ավագանիներում ծանրակշիռ ներկայություն ունենալու համար։ Իշխանությանը կոչ ենք անում` ձեռնպահ մնալ վարչական ռեսուրսի կիրառման, ՏԻՄ-երն ամեն գնով մոնոպոլացնելու գայթակղությունից` երաշխավորելով օրինական ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը»,- նշված է կուսակցության հաղորդագրության մեջ։
19:11 - 31 հոկտեմբերի, 2021