Գրիգոր Հովհաննիսյան

Գրիգոր Յուրիի Հովհաննիսյանը (1971, հունվարի 26, Երեւան), դիվանագետ է, ՀՀ արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ (2018 թ., դեկտեմբերի 28–2020 թ., ապրիլի 20)։ Եղել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (2016 - 2018 թթ.)։ 

1987-1992թթ. սովորել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում, 1992-1993թթ.՝ Բեյրութի Հայկազյան Համալսարանում։ 2000-2001թթ. սովորել է Իրավունքի եւ Դիվանագիտության Ֆլեթչեր Ինստիտուտում։