Արեգնազ Մանուկյան

Արեգնազ Մանուկյանն 8-րդ գումարման խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր է։

Ծնվել է 1980թ. մայիսի 30-ին Երևանում: 2000թ. ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, 2002թ.՝  նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 

2009-2013թթ. աշխատել է որպես 7or.am լրատվավերլուծական կայքի լրագրող, 2013 թվականից՝ նույն կայքի խմբագիր:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: