Գարեգին Բաղրամյան

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործող նախագահ։

Ծնվել է 1977թ. հուլիսի 22-ին։ 1994-1998թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Վառելիքաէներգետիկ համալիրի ճյուղերի էկոնոմիկա և կառավարում ֆակուլտետում, 1996-1998թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, 2000-2002թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ասպիրանտուրա), Ճարտարագիտության մենեջմենթ էներգետիկայում:

2004-2011թթ. եղել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժնի պետ, 2011-2018թթ.՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում եղել է սակագնային քաղաքականության վարչության պետ,  2018թ. հունիսի 11-ից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ։

2018թ. հոկտեմբերի 4-ից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, 2019թ․ ապրիլի 19-ից՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։ 

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը հնարավորություն կտա վերացնել վաճառքի մենաշնորհը․ ներկայացվեց «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագիրը

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը հնարավորություն կտա վերացնել վաճառքի մենաշնորհը․ ներկայացվեց «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագիրը

Այսօր ներկայացվեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագիրը։ 2022 թ․-ի փետրվարի 1-ից Հայաստանն անցում է կատարել  էլեկտրաէներգետիկական շուկայի նոր՝ ազատականացված մոդելի․ եթե նախկինում էլեկտրաէներգետիկ համակարգը գործում էր մեկ գնորդի սկզբունքով, այսինքն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) հոսանք արտադրող կայաններից գնում էր հոսանքը ու վաճառում, ապա ազատականացված շուկայի դեպքում  կա այլընտրանք․ էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորություն են ստանում նաև մատակարար կազմակերպությունները։    Էլեկտրաէներգիայի ոլորտում պետական քաղաքականություն իրականացնող գերատեսչության ղեկավարը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» ծրագրի ներկայացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց՝ այս գործընթացը փուլ առ փուլ են իրականացնում՝ անկայուն իրավիճակներից զերծ մնալու համար․ «Որպեսզի շուկայում տեղի ունեցող պրոցեսները ընթանան այնպես, որ մենք արտառոց միջադեպեր չունենանք կամ անկայուն իրավիճակ չլինի, մենք փուլ առ փուլ ենք դա անում, շուկան միանգամից չի գործարկվում։ Կարծես այն, ինչ նախանշել ենք իրականացնել, բավական լավ ընթանում է, բավական ակտիվություն կա։ Կարևորը՝ ոլորտում առկա ընկերությունները, անձիք  հետաքրքրություն են ցուցաբերում, մարդիկ կրթվում են, ինքնակրթվում են, ոլորտի կանոններին սկսում են տիրապետել։ Աշխուժություն կա, ինչը ենթադրել է տալիս, որ այնորպես գործիք կկայանա և կնպաստի մեր էներգետիկ անվտանգությանը և ոլորտի զարգացմանը»։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն (ՄԶԳ) աջակցում է ՀՀ կառավարությանը՝ էներգետիկ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար։  ՄԶԳ  էներգետիկայի ծրագրի ղեկվարի տեղակալ  Աբգար Բուդաղյանն ասաց՝  ՀՀ կառավարության հետ 3 հիմնական ուղղություններով են աշխատում։ Առաջինը էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականցումն է, երկրորդը՝ էներգամատակարարման դիվերսիֆիկացումը, իսկ  երրրորդը՝ Վրաստանի հետ միջպետական առևտրի զարգացումը․ «Էլեկետրաէներգետիկական շուկայի բարեփոխումները, որոնք այժմ տեղի են ունենում Հայաստանում, 2004 թ․-ից ի վեր առաջին խոշոր բարեփոխումներն են այս ոլորտում, որոնք հնարավորություն են ընձեռել մեր գործընկերներին փոխել էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածքը և վերացնել էլեկտրաէներգիայի վաճառքի մենաշնորհը։ Մենք արդեն ունենք շուկայում գործող այլընտրանքային մատակարարներ, որոնք առաջիկայում իրենց ծառայություններն են առաջարկելու մեր սպառողներին»։ Բուդաղյանի խոսքով՝ Հայաստանը և Վրաստանը էլեկտրաէներգիայի առևտրի մեծ պոտենցիալ ունեն, ինչը զարգացման կարիք ունի․ «Էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները տեղի են ունենում նաև Վրաստանում,  և մենք փորձում ենք աջակցել Հայաստանի էներգետիկ համակարգի ներկայացուցիչներին, որպեսզի հետագայում երկու շուկաները ինտեգրվեն, և երկու շուկաներում արտադրողները և սպառողները կարողանան նաև միմյանց հետ ուղիղ առևտուր իրականացնել, եթե այդտեղ տեսնում են փոխշահավետության սկզբունք»։ Էներգետիկ ոլորտում կարգավորող գործառույթ իրականացնող մարմինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է (ՀԾԿՀ)։ Հանձնաժողովի ղեկավար Գարեգին Բաղրամյանը նույնպես նշեց՝ քայլերը դանդաղ են փորձում անել՝ շուկայի մասնակիցների և սպառողների համար ռիսկերը հնարավորինս նվազեցնելու համար․ «Փետրվարի 1-ից  գործարկվել է առևտրի իրականացման էլեկտրոնային հարթակը, որը հնարավորություն է տալիս շուկայում, ըստ գործող կանոնների, որոշակի ազատականացում ունենալ։ Ասում եմ՝ որոշակի, քանի որ քայլերը շատ դանդաղ ենք փորձում անել, որպեսզի շուկայի մասնակիցների և սպառողների համար ռիսկերը հնարավորինս նվազագույնի հասցնենք։ Բոլոր կարգավորումները դեռ նոր են, կարող են լինել որոշակի խնդիրներ, ընթացքում էլ անընդհատ շտկվում են։ Կոնկրետ առաջին տարվա համար սահմանված անցումային դրույթներ կան, ըստ որոնց՝ շատ սահմանափակ քանակով արտադրող կայանների է թույլ տրված շուկա մտնել, իսկ սպառողների համար դեռևս ոչ թե պարտադիր պահանջ է գործում, այլ գործում է հնարավորություն, այսինքն՝ սպառողը կարող է ընտրել՝ եթե բոլոր գործող կանոնները և պայմանները տնտեսապես նպատակահարմար կգտնի, դուրս կգա շուկա»։ Նշենք, որ գործընթացի մեկնարկից ի վեր Հանձնաժողովը էլեկտրաէներգիայի վաճառքի լիցենզիա է տրամադրել 6 ընկերությունների և 4 թրեյդերների (էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունների):   Գլխավոր լուսանկարը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջից   Նանե Ավետիսյան
17:50 - 05 ապրիլի, 2022
Գազի գնի հետ կապված հանրային քննարկումների փուլը կամփոփվի հունիսին՝ ԱԺ-ի նիստում. Գարեգին Բաղրամյան |tert.am|

Գազի գնի հետ կապված հանրային քննարկումների փուլը կամփոփվի հունիսին՝ ԱԺ-ի նիստում. Գարեգին Բաղրամյան |tert.am|

tert.am: Մենք քննարկում ենք «Գազպրոմ Արմենիայի» հետ առաջիկա 10 տարվա գազի գնի ավելի կայուն և կանխատեսելի սակագնային քաղաքականություն ունենալու հնարավորությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ տեղեկացնելով, որ սկսվել է հանրային քննարկումների փուլը, որը կամփոփվի հունիս ամսին ԱԺ-ի նիստում:Գարեգին Բաղրամյանը նշեց , որ այդ հաշվարկները և իրավական դաշտը, այսինքն՝ սակագնային հաշվարկման մեթոդիկան, արդեն ներկայացված է հանրության քննարկմանը և տեղադրված է E-draft-համակարգում:Նրա խոսքով՝ այն նախատեսում է առաջիկա 10 տարիների համար կապիտալ ներդրումների մի մեծ փաթեթ՝ շուրջ 500 մլն դոլար, նախատեսում է ներդրումների դիմաց արդյունքների ակնկալում և առաջիկա 10 տարիների կանխատեսելի սակագնային մարժա, այսինքն կախված նրանից, թե սահմանին ինչ գազի գին կլինի, այդ գնից կախված կանխատեսելի կլինի մարժան և սպառողների համար ձևավորվող գները:«Միջին գինը «Գազպրոմ Արմենիան» առաջարկել է 283 դոլար, որը 5 սպառողական խմբերի միջինն է առաջարկում: Այսօրվա գործող սակագինը 255 դոլար է, մեր աշխատակազմը առաջարկել է 266.7 դոլար: Ընդ որում, այդ միջին ՝ 266.7-ը առաջարկվում է այնպես, որ բնակչության սոցիալապես անապահով սպառողների համար գների փոփոխություն չարվի, ավելանում են միջինի բարձրացման չափով ջերմոցները և վերամշակման գործարանները, և 10 հազար խորանարդից ավել սպառում ունեցողների գները»:Շարունակությունը՝ tert.am-ում
12:42 - 08 հունիսի, 2020
Ամեն կողմ բանակցում է իրեն տնտեսապես ավելի նպատակահարմար արդյունք ստանալու համար.Գարեգին Բաղրամյան |armtimes.com|

Ամեն կողմ բանակցում է իրեն տնտեսապես ավելի նպատակահարմար արդյունք ստանալու համար.Գարեգին Բաղրամյան |armtimes.com|

armtimes.com: Գազի սակագնի շուրջ բանակցությունները մի քանի փուլով են ընթանում։ Ներքին շուկայում ձեւավորվող սակագների վերաբերյալ բանակցությունները, կարծում եմ, որեւիցե կապ չունեն ՌԴ նախագահի այցի հետ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, հավելելով, որ Վլադիմիր Պուտինի այցի հետ ավելի շատ կարող է կապվել սահմանին գազի գնի ձեւավորման հարցը. «Այս պահին չեմ կարող ասել՝ ինչ կլինի։ Բնականաբար, ամեն կողմ բանակցում է իրեն տնտեսապես ավելի նպատակահարմար արդյունք ստանալու համար։ Մենք բանակցում ենք նվազեցնելու ուղղությամբ։ Վերջնական բանակցություները, սակայն, ավարտված չեն։ Չեմ կարծում, որ վերջնական լուծում կա։ Գնի նվազեցման առումով այս պահին չեմ կարող ոչինչ ասել։ Դա կախված կլինի բանակցությունների ավարտից»,- ասաց նա։ Բաղրամյանի խոսքով՝ ներդրումային ծրագրերի միջոցով նախատեսվում է որոշակի ծախսերի, կորուստների մեծության կրճատում. «Այդ բոլորը ներքին սակագների հաշվարկին են վերաբերում»,- ասաց ՀԾԿՀ նախագահը:
10:26 - 04 հուլիսի, 2019
Ո՞վ է հանքի տերը. Հանքերի իրական սեփականատերերին բացահայտելու մասին նախագծին ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց |aysor.am|

Ո՞վ է հանքի տերը. Հանքերի իրական սեփականատերերին բացահայտելու մասին նախագծին ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց |aysor.am|

aysor.am: Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հանքարդյունաբերության ոլորտին առնչվող կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթին, որի խնդիրն է բացահայտել այդ ոլորտի իրական սեփականատերերին։ Այսպես, Հայաստանի ընդերքի մասին օրենսգրքում կատարված փոփոխություններով և լրացումներով, ինչպես նաև հարակից փաթեթով կառավարությունն առաջարկում է թափանցիկ դարձնել հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերին, բացահայտել նրանց։ Այլ կերպ ասած՝ նախագծով կառավարությունը փորձում է բացահայտել՝ ո՞վ է իրականում հանքի տերը։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը տեղեկացրեց, որ նախագծերի փաթեթը կարգավորում է հանքարդյունաբերության ոլորտում իրականա սեփականատերերի բացահայտման ամբողջ գործընթացը։ Նախագծով, ըստ պաշտոնյայի, սահմանվել են իրական սեփականատերերի ինստիտուտին առնչվող հասկացությունները, ինչպես նաև իրական սեփականատերերի գրանցման կարգը։ «Գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը նախագծով նույնացվել է հանրային ծառայության մասին օրենքով շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց, բացառությամբ քննիչների և վերջիններիս ընտանիքի անդամների շրջանակին», - նշեց Բաղրամյանը։ Զուգահեռ Հանրային ծառայության մասին օրենքում կատարված փոփոխություններով սահմանվում է, որ հայտարարատուն կրում է շահերի հայտարարգիր ներկայացնելու պարտականություն՝ անկախ իրավաբանական անձի բաժնեմասի մասնակցության չափից։ Ընդերքի մասին օրենսգրքով ներկայացվում են պահանջներ իրական սեփականատերերին բացահայելու մասին տեղեկանքի վերաբերյալ, իսկ որպես պատասխանատվություն սահմանվում է ընդերքօգտագործման իրավունքի կասեցում և դադարեցում։ Օրինագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2019-ի հուլիսի 1-ից։    
09:47 - 12 ապրիլի, 2019