Կոլումբիա

Կոլումբիայի մայրաքաղաքում հզոր երկաշարժ է տեղի ունեցել, որին հետևել է 5,7 մագնիտուդով հետցնցում |tert.am|

Կոլումբիայի մայրաքաղաքում հզոր երկաշարժ է տեղի ունեցել, որին հետևել է 5,7 մագնիտուդով հետցնցում |tert.am|

tert.am: Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալների՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 12։04-ին (Երևանի ժամանակով՝ 21։04)։ Երկրաշարժի հետևանքով գրասենյակներում, ռեստորաններում և այլ հաստատություններում գտնվող մարդիկ տարհանվել են։ Բոգոտայի քաղաքապետ Կլաուդիա Լոպեսը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում հայտնել է վերելակներում արգելափակված մարդկանց և մի շարք այլ միջադեպերի մասին, սակայն, բարեբախտաբար, լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Նրա խոսքով՝ մայրաքաղաքում ստորգետնյա ցնցումների հետևանքով լուրջ վնասներ չեն արձանագրվել, սակայն գրանցվել է մահվան մի դեպք։ Ինչպես հայտնել է Լոպեսը, մի կին մահացել է վախից 10-րդ հարկում գտնվող իր բնակարանի պատուհանից դուրս ցատկելու հետևանքով։ Երկրաշարժից րոպեներ անց՝ 12։17-ին (Երևանի ժամանակով՝ 21։17), տեղի է ունեցել հետցնցում, որի ուժգնությունը կազմել է 5,7 մագնիտուդ։
09:18 - 18 օգոստոսի, 2023
Կոլումբիայի նախագահական ընտրություններում հաղթել է ապստամբական շարժման նախկին անդամ Գուստավո Պետրոն |tert.am|

Կոլումբիայի նախագահական ընտրություններում հաղթել է ապստամբական շարժման նախկին անդամ Գուստավո Պետրոն |tert.am|

tert.am: Կոլումբիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեաթերթիկների 100 տոկոսի նախնական հաշվարկից հետո ձայների 50,44 տոկոսով հաղթել է միացյալ ձախակողմյան ուժերի թեկնածու Գուստավո Պետրոն։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Կոլումբիայի Ազգային ընտրական խորհրդին։ Ազգային ընտրական խորհրդի տվյալներով՝ քվեաթերթիկների հաշվարկից հետո «Պատմական պակտ» սոցիալիստական դաշինքի թեկնածու Գուստավոր Պետրոն ստացել է 11,2 միլիոն ձայն կամ ձայների 50,44 տոկոսը՝ դառնալով Կոլումբիայի հաջորդ նապագահը։ Ընտրությունների երկրորդ փուլում Պետրոյի հակառակորդը՝ Ռոդոլֆո Էրնանդեսը, ստացել է ընտրողների 47,31 տոկոսի ձայները՝ ընդունելով իր պարտությունը։ Սոցիալիստների առաջնորդի հաղթանակը Կոլումբիայի նախագահական ընտրություններում պատմական է որակվել։ Պետրոյին հաղթանակի առթիվ արդեն շնորհավորել են Արգենտինայի, Մեքսիկայի, Բոլիվիայի, Վենեսուելայի, Հոնդուրասի, Նիկարագուայի, Չիլիի, Կուբայի և ԱՄՆ-ի նախագահները։  Գուստավո Պետրոյի հաղթանակով Բոգոտայի Նարինյո նախագահական պալատի ղեկավարությունը երկրի պատմության մեջ առաջին անգամ կանցնի Կոլումբիայում երկարամյա պարտիզանական շարժմանը մոտ կանգնած ձախակողմյան քաղաքական ուժերին։  62-ամյա Պետրոն տնտեսագետ է և ապստամբական շարժման նախկին անդամ։ Նա եղել է սենատոր և երկրի մայրաքաղաքի նախկին քաղաքապետ։ Նա երրորդ անգամն է մասնակցում ընտրություներին և երկու անգամ ստիպված է եղել ապրել արտերկրում հարկադիր աքսորի պատճառով։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
09:46 - 20 հունիսի, 2022