Սեբաստիան Կուրց

Ավստրիայի ներկայիս կանցլերը, պետական եւ քաղաքական գործիչ: Համարվում է աշխարհի ամենաերիտասարդ ղեկավարը:

Սեբաստիան Կուրցը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 27-ին Վիեննայում: 2004 թվականին ավարտելով բուհը՝ մեկ տարի ծառայել է Ավստրիայի ԶՈՒ-ում: Այնուհետեւ սովորել է Վիեննայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

17 տարեկանում Կուրցը դարձել է Ավստրիական ազգային կուսակցության (ԱԱԿ) անդամ, իսկ 23 տարեկանում գլխավորել է կուսակցության Վիեննայի կոմիտեն: 2009 թվականին ընտրվել է ԱԱԿ-ի երիտասարդական թեւի առաջնորդ: 2010-2011 թվականներին եղել է Վիեննայի քաղաքային խորհրդի անդամ:

2011 թվականի ապրիլին դարձյալ նշանակվել է ինտեգրացիայի հարցերով պետական քարտուղարի պաշտոնում: 2013 թվականին ընտրվել է Ավստրիայի խորհրդարանի անդամ:

2013 թվականի դեկտեմբերի 16-ին նշանակվել է արտաքին գործերի նախարար՝ Վերներ Ֆայմանի կառավարության օրոք: Կուրցի խնդրանքով նախարարությանն են կցվել նաեւ սոցիալական ինտեգրացիայի վերաբերող պետական լիազորությունները: 

Մեծ Բրիտանիայի վարչապետը և Ավստրիայի կանցլերը կոչ են արել ազատ արձակել Նավալնիին |tert.am|

Մեծ Բրիտանիայի վարչապետը և Ավստրիայի կանցլերը կոչ են արել ազատ արձակել Նավալնիին |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Մոսկվային կոչ են արել անհապաղ ազատ արձակել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Այս մասին հայտնում է Business Standard-ը:Նշվում է՝ Մեծ Բրիտանիայի վարչապետն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում այս առնչությամբ գրառում է կատարել ու հորդորել ՌԴ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին:«Թունավորումից հետո Ալեքսեյ Նավալնիի՝ Ռուսաստան վերադառնալու որոշումն իրապես համարձակ և անձնուրաց արարք էր: Այսօրվա որոշումն, ընդհակառակը, իսկական վախկոտություն էր և չէր համապատասխանում արդարադատության ամենահիմնական չափանիշներին: Ալեքսեյ Նավալնին պետք է անհապաղ ազատ արձակվի»,- գրել է Ջոնսոնը:Միևնույն ժամանակ, նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: «Մոսկվայում Ալեքսեյ Նավալնիի դեմ կայացված դատավճիռն անընդունելի է։ Ես պահանջում եմ աnհապաղ ազատ արձակում, ինչպես նաև խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության դադարեցում։ Իրավական պետականությունն ու ազատ արտահայտման իրավունքը պետք է ապահովվեն»,-իր հերթին գրել է Կուրցը։
13:40 - 03 փետրվարի, 2021
Միասին կպաշտպանենք մեր արժեքները. Ավստրիայի կանցլերն արձագանքել է ՀՀ վարչապետի ցավակցությանը |1lurer.am|

Միասին կպաշտպանենք մեր արժեքները. Ավստրիայի կանցլերն արձագանքել է ՀՀ վարչապետի ցավակցությանը |1lurer.am|

1lurer.am:  Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին համերաշխության և աջակցության խոսքերի համար:  «Շատ շնորհակալ եմ ձեր համերաշխության և աջակցության բարի խոսքերի համար: Սա մեզ համար շատ բան է նշանակում այս դժվարին ժամանակներում: Ավստրիային չեն վախեցնի ահաբեկչության նման սարսափելի գործողությունները: Միասին մենք պաշտպանելու ենք մեր բաց հասարակությունները և ժողովրդավարական արժեքները»,-  «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ավստրիայի կանցլերը՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական գրառման: Հիշեցնենք՝ Վիեննայում նոյեմբերի 2-ին զինված անձիք կրակոցներ են հնչեցրել քաղաքի 6 տարբեր վայրերում, կան սպանվածներ: Ավստրիայի իշխանությունները կատարվածը որակել են ահաբեկչություն:
15:41 - 03 նոյեմբերի, 2020
Մենք բոլոր միջոցներով պայքարելու ենք ահաբեկչության դեմ․ Սեբաստիան Կուրցը Վիեննայի բնակիչներին կոչ է արել դուրս չգալ տներից |armenpress.am|

Մենք բոլոր միջոցներով պայքարելու ենք ահաբեկչության դեմ․ Սեբաստիան Կուրցը Վիեննայի բնակիչներին կոչ է արել դուրս չգալ տներից |armenpress.am|

armenpress.am: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ահաբեկչություն է որակել Վիեննայում տեղի ունեցած կրակոցները՝ հայտարարելով, որ բոլոր միջոցներով պայքարելու են ահաբեկչության դեմ։ Կուրցը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում  Վիեննայի պաշտպանությունը ստանձնելու է բանակը։ Սեբաստիան Կուրցն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Մեր Հանրապետությունը դժվար ժամեր է ապրում։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արտակարգ իրավիճակների բոլոր աշխատակիցներին, որոնք հատկապես այսօր վտանգում են իրենց կյանքը մեր անվտանգությունն ապահովելու համար։ Մեր ոստիկանությունը որոշիչ գործողություններ կիրականացնի այս զազրելի ահաբեկչության մեղավորների դեմ։ Ես ուրախ եմ, որ մեր ոստիկանները կարողացել են շարքից հանել ահաբեկիչներից մեկին։ Ահաբեկչությունը երբեք չի կարող մեզ վախեցնել, մենք պայքարելու ենք այդ հարձակումների դեմ բոլոր միջոցներով։ Որպեսզի ոստիկանությունը կարողանա ամբողջովին կենտրոնոնալ ահաբեկչության դեմ պայքարի վրա, Դաշնային կառավարությունը որոշել է, որ բանակը ստանձնելու է Վիեննայի պաշտպանությունը»,- գրել է Կուրցը։ Ավստրիայի վարչապետը ցավակցել է զոհերի հարազատներին և մտերիմներին՝ ընդգծելով, որ իր մտքերը վիրավորների  հետ են։ Սեբաստիան Կուրցը շնորհակալություն է հայտնել  Եվրամիության ղեկավարությանը և միջազգային գործընկերներին ցավակցությունների և համերաշխության համար։ Նա Վիեննայի բնակիչներին կոչ է արել տներից դուրս չգալ։
09:12 - 03 նոյեմբերի, 2020