Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն

ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացվել է 4-րդ շարժական ՁԻԱՀ բուժախտորոշիչ կլինիկան․ ԱՆ

ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացվել է 4-րդ շարժական ՁԻԱՀ բուժախտորոշիչ կլինիկան․ ԱՆ

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացվել է 4-րդ շարժական բուժախտորոշիչ կլինիկան։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։    Այն Հայաստանին է նվիրաբերվել ՌԴ օգնության ծրագրով' «ՍՊԻԴ ինֆոսվյազ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության աջակցությամբ:   Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրերի ղեկավար Ռոզա Բաբայանը, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանն ու այլ հյուրեր:   Միջոցառման շրջանակներում անցկացվել է նաև «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը՝ որպես ջանքերի մեկտեղման նոր հնարավորություն» խորագրով համաժողովը:   Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն առանձնացրել է ՄԻԱՎ-ի թեստավորումն ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ Հայաստանի կառավարության և առողջապահության նախարարության իրականացրած ծրագրերը.   «Այս ծրագիրը հենց այդ քայլերից մեկն է, որը հնարավորություն է տալիս հեռավոր շրջաններում, գյուղերում շարժական բուժախտորոշիչ կլինիկայի այցերի միջոցով մեր բնակչությանը տրամադրել ՄԻԱՎ-ի թեստավորման հնարավորություն: Առհասարակ ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում ՄԻԱՎ-ի դեպքերը, ցավոք, աճում են: Եվ իհարկե ուրախալի է, որ մենք արդեն կարողանում ենք հայտնաբերել դեպքերը, և, եթե մարդիկ ավելի վաղ են տեղեկանում իրենց կարգավիճակի մասին և ստանում դեղերը, որոնք անվճար տրամադրվում են կենտրոնի կողմից, կարողանում են երկար տարիներ ապրել որակյալ կյանքով և որևէ առողջական խնդիր չունենալ»,- ասել է Լենա Նանուշյանը:   ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ ՌԴ-ի համար ՁԻԱՀ-ի և այլ վարակների դեմ պայքարը Միջազգային հումանիտար համագործակցության առաջնային խնդիրներից է, ուստի ծրագրի նպատակն է նվազեցնել Հայաստանում վարակիչ հիվանդությունների տարածումը:   Մասնագետները ներկայացրել են ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ներկա վիճակն ու կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքները, նախանշել առաջիկա ծրագրերը` կարևորելով համատեղ նախաձեռնությունների իրականացումն ու հնարավորությունների մեկտեղումը՝ ՁԻԱՀ-ի դեմ առավել արդյունավետ պայքարելու համար:
17:08 - 01 դեկտեմբերի, 2022
«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի գլխավոր հաշվապահը ընկերության գումարներն օգտագործել է իր անձնական կարիքների համար. ՔԿ

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի գլխավոր հաշվապահը ընկերության գումարներն օգտագործել է իր անձնական կարիքների համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության գլխավոր հաշվապահի կողմից առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու, ինչպես նաև նույն ընկերության տնօրենների կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության գլխավոր հաշվապահը, օգտվելով այն հանգամանքից, որ նշված ընկերության տնօրեններն իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով չեն կատարել իրենց պարտականությունները, 2019 թվականի սեպտեմբերից մինչև 2020 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում օգտագործելով ՀՀ-ում գործող բանկերից մեկի կողմից նրանց տրամադրված էլեկտրոնային բանալին՝ 105 գործարքներով ընկերության հաշվեհամարից որպես առ հաշիվ գումար ելքագրել է 348.502.000 դրամ, որից որպես առ հաշիվ տրված գումարի ետ վերադարձ մուտքագրել է 242.200.000  դրամ, իսկ գումարի տարբերություն կազմող՝ առանձնապես խոշոր չափերով 106.302.000 ՀՀ դրամ գումարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կանխիկացրել և օգտագործել է իր անձնական կարիքների համար։ Նախաքննության ընթացքում ընկերության գլխավոր հաշվապահն ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179֊րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ընկերության տնօրեններից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերության մյուս տնօրենը 2021թ. սեպտեմբերին հատել է ՀՀ պետական սահմանը և չի վերադարձել: Վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2֊րդ մասով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ընկերության գլխավոր հաշվապահի և տնօրեններից մեկի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:18 - 28 ապրիլի, 2022
Ինֆեկցիոն հիվանդությունների ԲԿ-ի ծառայությունների մի մասը կգործի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի տարածքում. Անահիտ Ավանեսյան |armtimes.com|

Ինֆեկցիոն հիվանդությունների ԲԿ-ի ծառայությունների մի մասը կգործի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի տարածքում. Անահիտ Ավանեսյան |armtimes.com|

armtimes.com: Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ամբողջովին վերակառուցվելու է, իսկ հիվանդանոցի ծառայությունների մի մասն իր վրա կվերցնի Սուրբ Աստվածամայր ԲԿ-ն: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ վերանորոգման աշխատանքները սկսվում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Բ մասնաշենքից, բայց ապագայում բոլոր մնացած մասնաշենքերում եւս շինարարական աշխատանքներ են անցկացվելու: «Աշխատակիցների եւ ծառայության հետագա ընթացքի մասին՝ ունենք հստակ պլան, թե ինչպես պետք է իրականացվի ծառայությունը, որ բժշկական կենտրոնի կողմից: Դուք գիտեք, որ վերջին երկու տարիներին Սուրբ Աստվածամայր ԲԿ-ն ներգրավված է եղել քովիդ բուժման մեջ, այնտեղ մեր կողմից մեծաթիվ ներդրումներ են իրականցվել՝ վերանորոգման, հագեցման, եւ այս կենտրոնը պատրաստ է իր վրա վերցնել ինֆեկցիոն որոշակի ծառայությունների ապահովումը: Ինչ կապված է ընդհանուր ծառայության բովանդակության եւ մարդկային ներուժի օգտագործման հետ, բոլոր այն դեպքերում, երբ այս ծառայությունը կփոխակերպվի այլ վայրում, բոլոր աշխատակիցները կշարունակեն աշխատել եւ որեւէ խնդիր չկա», - ասաց նա, ընդգծելով՝ սա չի նշանակում, որ կենտրոնը չի վերանայելու թե իր հաստիքացուցակը, թե մասնագիտական ներուժի որակը: «Ցանկացած բարեփոխման ընթացքում կարող են լինել թե ընթացիկ, եւ թե ընդհանրապես անհարմարություններ: Բայց եթե մենք որեւէ բան չփոխենք, որեւէ ծառայության ստատուս-կվոն չվերանայենք, ապա ինչի՞ համար ենք ընդհանրապես այստեղ», - ասաց Ավանեսյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Նորքի Ինֆեկցիոնի «Բ» մասնաշենքը վերակառուցում են. ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի: Որոշ ժամանակ առաջ ինֆեկցիոնի աշխատակիցները բողոքի ակիցա էին կազմակերպել: «Հայկական Ժամանակի» հետ զրույցում կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը նշել էր, որ աշխատակիցների բողոքի ակցիայի պատճառը փետրվարի 1-ից մեկնարկող կենտրոնի «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքներն են, և, դրանով պայմանավորված, կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասի ժամանակավորապես դադարեցումը: «Այդ մասնաշենքի կառուցման աշխատանքները տևելու են երկու տարի: Նախարարության հետ քննարկվում է այլ հիվանդանոցներից մեկում ինֆեկցիոն բաժանմունք բացելը և աշխատակիցների մի մասին այդ բաժանմունքում աշխատանքի տեղափոխելը, բայց նրանք թերահավատորեն են ընդունում, կարծում են՝ իրենց ազատում ենք աշխատանքից և բողոքի ակցիա են կազմակերպել»,- ասել էր նա:
15:16 - 24 հունվարի, 2022
Հայաստանում արձանագրվել է վարակի տեմպերի նվազում |armenpress.am|

Հայաստանում արձանագրվել է վարակի տեմպերի նվազում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ չնայած նկատվում է նոր արձանագրվող դեպքերի թվի կրճատում: Այս մասին նշեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: «Ունենք նոր դեպքերի շուրջ 40-50 տոկոսով նվազում, և այսօր վարակի վերարտադրողականության ցուցանիշը 1-ից ցածր է, կազմում է 0.5-0.6: Այսինքն՝ վարակի տեմպերը ցածր են, բայց պետք է նշեմ, որ սա պայմանավորված է երկու շաբաթ առաջ ուսումնական հաստատություններում եղած արձակուրդով և որոշ դեպքերում դասընթացները հեռավար անցկացնելով: Այդ որոշումն ուղղված է եղել մարդկային շփումների նվազեցմանը, այդ ժամանակահատվածում հանրային տրանսպորտն է նաև թերծանրաբեռնված աշխատել, մարդկային կուտակումներ են քիչ եղել, ինչը բերում է թվերի նվազեցմանը»,- ասաց Ռոմելլա Աբովյանը: Ուսումնական հաստատությունները վերսկսել են իրենց աշխատանքն ու այս փուլում, ըստ մասնագետի, շատ է կարևորվում անվտանգության կանոնների պահպանումը՝ դիմակի կրումը, ձեռքերի ախտահանումը, սոցիալական հեռավորության պահպանումը: Միաժամանակ, որպես կարևոր արդյունավետ միջոցառում, առաջնահերթ է համարվում պատվաստումը: Ռոմելլա Աբովյանը նշեց, որ պատվաստումային պրոցեսը բավական ընթանում է: Ամեն դեպքում նախատեսվում է դեկտեմբերի 1-ից նոր փոփոխություն մտցնել, ըստ որի, ՊՇՌ թեստ կատարելու պահանջը աշխատողների համար 14 օրը մեկ ժամանակահատվածը կդառնա 7 օրը մեկ:   
14:11 - 22 նոյեմբերի, 2021
Վերջին 6 ամսում գրանցվել է մինչև 4 տարեկան երեխաներին ՄԻԱՎ-ի փոխանցման 7 դեպք |armenpress.am|

Վերջին 6 ամսում գրանցվել է մինչև 4 տարեկան երեխաներին ՄԻԱՎ-ի փոխանցման 7 դեպք |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ընթացիկ տարվա մարտ ամսից մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման 7 դեպք է գրանցվել՝ մինչև 4 տարեկան երեխաների շրջանում: Այս մասին ասաց ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը: «Սա վերջին 5 տարվա մեջ աննախադեպ է: 7 դեպքն էլ տեղի է ունեցել 2019 թ. և ավելի վաղ ժամանակահատվածում: Այժմ ստեղծել ենք աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է այդ հարցը: Փորձում ենք հասկանալ, թե ինչ պատճառով են այդ 7 դեպքը տեղի ունեցել և ինչու են նախկինում այդ դեպքերը բաց թողնվել, որովհետև չի կարող լինել պատճառ, որ տարիներ շարունակ 2-3 դեպք է արձանագրվում և հանկարծ կես տարվա մեջ՝ 7 դեպք։ Մենք կգտնենք պատճառը և հանրությանը կներկայացնենք, թե ինչն էր դրա հիմքում»,- նշեց Մադոյանը։ Նա ընդգծեց, որ կա նույնիսկ դեպք, որ ՄԻԱՎ է ախտորոշվել 5 տարեկան երեխայի մոտ: 2020 թվականին ՄԻԱՎ-ով ախտորոշված երեխաներից 3-ը 1 տարեկան են, ծննդաբերությունը եղել է 2019 թվականին, հղիությունը՝ 2018-2019 թվականներին, այդ հղիներն ինչ-որ կերպ այդ ժամանակ ուշադրությունից վրիպել են: Մադոյանը շեշտեց, որ իր բացթողումներից էլ է, քանի որ դա ոչ միայն ՁԻԱՀ-ի կենտրոնի գործն է, այլև՝ համակարգի, մասնավորապես, հղիների խնամքի։ «Ունենք 2 տարեկանը լրացած 1 երեխա, 3 տարեկանը լրացած՝ 2, ևս 1 փոքրիկ 5 տարեկանը լրացած: Այս բոլոր դեպքերով մենք փորձում ենք հասկանալ՝ ինչու է այդպես եղել և հետագայում խնդիրները վերացնենք»,- ասաց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատարը։
16:30 - 03 սեպտեմբերի, 2020
ԻՀԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարն անդրադարձել է իր անձի շուրջ բարձրացած աղմուկին |armenpress.am|

ԻՀԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարն անդրադարձել է իր անձի շուրջ բարձրացած աղմուկին |armenpress.am|

armenpress.am:  Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Հովհաննես Մադոյանն անդրադարձել է իր անձի շուրջ բարձրացած աղմուկին: Ասուլիսի ժամանակ Մադոյանն ասաց, որ իր կենսագրությունը բավականին թափանցիկ է և իր բոլոր աշխատատեղերի և ժամկետների մասին ինֆորմացիան հասանելի է «Ֆեյսբուքի» իր էջում: «Չէի ցանկանա խոսել այդ աղմուկի մասին, քանի որ աղմուկ բարձրացնողը ցանկացած պարագայում կբարձրացնի: Իմ կենսագրությունը բավականին թափանցիկ է: Ես կասեմ, որ պատահական մարդ չեմ այս ոլորտում, իսկ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի աշխատողներն բժշկի վայել են պահել իրենց, միանգամից դրսևորվել են աշխատանքային հարաբերություններ»,- նշեց Մադոյանը։ Նրա խոսքով՝ հենց առաջին րոպեից «Նորք» ԻԿՀ-ի բժիշկների հետ սկսել են քննարկել, թե ինչպես պետք է ծավալեն աշխատանքները:
16:05 - 03 սեպտեմբերի, 2020
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում գործարկվել է թթվածնի նոր կայան |armenpress.am|

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում գործարկվել է թթվածնի նոր կայան |armenpress.am|

armenpress.am: Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում սեպտեմեբերի 3-ին գործարկվել է թթվածնի նոր կայան: Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը և հավելեց, որ բուժառուները թթվածինը մոտ ապագայում կստանան նոր կայանից: «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Այս պահին վերանորոգվում է 5-րդ բաժանմունքը, որը սպասարկում էր մեծահասակներին: Գրեթե ավարտված է 6-րդ բաժանմունքը, որն առաջ ծառայում էր զինվորականներին, այժմ ամբողջ հիվանդանոցը ծառայում է կորոնավիրուսով հիվանդ բուժառուներին»,- նշեց Մադոյանը: Նրա խոսքով՝ կատարվում են նաև ընթացիկ աշխատանքներ, քանի որ նախկինում ոչ բոլոր բաժանմունքներն են նախատեսված եղել օդակաթիլային վարակների վերահսկումն ապահովելու համար: «Նախատեսվում է այդ տարածքում կառուցել նաև նոր մասնաշենք՝ կլինի մոդեռնիզացված կառույց: Այն միմյանց կկապի «Ա» և «Բ» մասնաշենքերը: Առաջիկայում կսկսվի նաև լաբորատոր մասնաշենքի կառուցումը: Արդեն արվել են նախագծային աշխատանքները»,- ընդգծեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատարը: Մադոյանը հույս հայտնեց, որ 2021 թվականին կկարողանան սկսել այդ մասնաշենքերի կառուցման աշխատանքները:
15:03 - 03 սեպտեմբերի, 2020