Վանաձորի պետական համալսարան

Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Հիմնադրվել է 1969 թվականին։

Բուհում ներդրված է կրթության եռաստիճան համակարգ: Բակալավրիատում եւ մագիստրատուրայում առաջին անգամ ընդունելություն է կատարվել 2008 թ., ասպիրանտուրայում` 2006թ.:

Առկա ուսուցման համակարգում բակալավրի հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթաց է կազմակերպվում 29 մասնագիտությունների, իսկ մագիստրոսի հիմնական կրթական ծրագրով` դեռեւս 4 մասնագիտությունների ուղղությամբ:
Հեռակա ուսուցման համակարգում ներդրված է բակալավրի 25 հիմնական կրթական ծրագիր:

Բուհում ուսումնական ամենամեծ ստորաբաժանումները ֆակուլտետներն են` մանկավարժության, ֆիզիկամաթեմատիկական, պատմաաշխարհագրական, բանասիրական, կենսաբանաքիմիական:

2007 թվականից ներդրվել է կրեդիտային համակարգ։

Տարածաշրջանի հանրակրթության բնագավառում աշխատողների շուրջ 70%-ը ՎՊՄԻ-ի շրջանավարտներ են։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ՔՊ-ի կողմից կառաջադրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ՔՊ-ի կողմից կառաջադրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի կողմից կառաջադրվի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։ Այդ մասին Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառում է արել․ «Վանաձոր, Գուգարք, Շահումյան, Դարպաս համայնքերի սիրելի՛ բնակիչներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Վանաձոր խոշորացված համայնքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում հանդես եմ գալու որպես համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը, ինչը ինձ համար մեծ պատիվ է: Մեծ պատիվ է ինձ համար հավակնելու ստանձնել այն համայնքի կառավարման ղեկը, որը ծննդավայր է, հայրենի տուն, օջախ. յուրաքանչյուր հայի համար սրբազան անուններ, որոնք պարտավոր ենք պահել ու պահպանել աչքի լույսի պես: Հարուստ ու փառապանծ պատմություն, անցյալ ու վստահ եմ՝ մոտ ապագայում նույնքան պայծառ ապագա է ունենալու մեր սիրելի համայնքը, ու մեր միասնական ջանքերն ուղղվելու են այդ սրբազան նպատակի իրականացմանը: Ձեր վստահության քվեն ստանալու դեպքում պետք է գործի վերածենք այն տեսլականը, որն ունենք համայնքի արագընթաց զարգացման հետ կապված, ընդ որում դա հավասարապես վերաբերելու է թե՛ Վանաձոր և թե՛ Գուգարք, Շահումյան, Դարպաս բնակավայրերին: Այդ տեսլականը մենք վերածելու ենք ռազմավարական ծրագրի և հստակ ժամկետներով սահմանված գործողությունների իրականացմամբ արձանագրելու ենք անընդհատ զարգացում: Հարգելի քաղաքացինե՛ր իմ՝ որպես քաղաքացի ու քաղաքական գործիչ, անցած ճանապարհը շատերիդ է հայտնի: Հայտնի է, որովհետև նախ՝ ապրում ենք փոքր համայնքում, ապա նաև՝ անկախ զբաղեցրած պաշտոնից ու կարգավիճակից, մշտապես գործել եմ բաց և թափանցիկ, մարդկանց հետ շփվել, հարաբերվել եմ անկեղծ ու շիտակ, քաղաքիս փողոցներով մշտապես քայլել եմ պարզճակատ, որովհետև երբևէ թաքցնելու ոչինչ չեմ ունեցել իմ հայրենակիցներից: Ինչպես որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ամրագրել է 2018թ.-ին և վերահաստատել 2021թ. ընտրություններում, ՏԻՄ ընտրություններում ևս առաջնային է լինելու ժողովրդի խոսքը, որոշում կայացնող միակ սուբյեկտը ժողովու՛րդն է լինելու: Սիրելի՛ համաքաղաքացիներ, ենթադրվում է, որ ընտրապայքարը բավականին ակտիվ է լինելու, որովհետև դաշտ են նետված բավականին շատ քաղաքական ուժեր, նորաստեղծ դաշինքներ և դուք պետք է ընտրություն կատարեք մտքի ու խղճի, համոզմունքի թելադրանքով: Չտրվե՛ք մանիպուլացիաների, կեղծիքի՛ հատկապես ձեզ՝ անցած երեսուն տարիներից քաջ հայտնի այն ուժերի ու նրանցից «ծնված» կուսակցությունների ու դաշինքների կողմից, ովքեր կփորձեն հերթական անգամ խաբե՛լ ձեզ: Այս առումով տեղին է արձանագրել, որ այն մեծածավալ ծրագրերը՝ այգիների, պուրակների, մարզական ու մշակութային օջախների, փողոցների վերանորոգումներ և այլն, որոնք իրականացվել և շարունակվում են, կյանքի են կոչվել միայն 2018-2021 թվականներին՝ ՀՀ կառավարության աջակցությամբ և վերահսկողությամբ: Իսկ ինչ վերաբերում է անցած տասնամյակներում քաղաքում տեղի ունեցած ապօրինություններին, ապա դրանց մեծ մասը հենց ձեր աչքի առջև են՝ ինքնակամ ու ապօրինի շինությունների, զավթված տարածքների տեսքով և ոչ միայն… Վանաձոր, Գուգարք, Շահումյան, Դարպաս համայնքերի սիրելի՛ բնակիչներ, քարոզարշավի ընթացքում մենք ձեզ ներկայանալու ենք բացառապես մեր կատարած աշխատանքով և ապագայի ծրագրերով՝ առանց խաբելու ու մանիպուլացնելու ՝ միայն այն վստայությամբ որ Վանաձորում ապագա կա՛: Հաջող մեկնարկ եմ մաղթում բոլորիս, գաղափարական ընտրապայքար և հաղթական ելք»։
11:29 - 30 հոկտեմբերի, 2021
Վանաձորի համալսարանի նոր ռեկտորը բուհում շոգեբաղնիք հայտնաբերելուց հետո շոկի մեջ է. նախկին ռեկտորն ասում է՝ հետո կխոսի |armtimes.com|

Վանաձորի համալսարանի նոր ռեկտորը բուհում շոգեբաղնիք հայտնաբերելուց հետո շոկի մեջ է. նախկին ռեկտորն ասում է՝ հետո կխոսի |armtimes.com|

armtimes.com: Վանաձորի պետական համալսարանի վարչական շենքի նկուղային հարկում տարիներ շարունակ գործել է շոգեբաղնիք: Այս մասին համալսարանի հոգաբարձուների վերջին նիստում հայտարարել է համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը: Տեղեկությունը բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում: Շատերի համար լուրն իսկապես շոկային էր: «Ես չգիտեմ՝ դուք տեղյակ եք, թե չէ, բայց ռեկտորատի վարչական շենքի նկուղային հարկում կա սաունա…բայց կարծես թե չզարմացաք, կա սաունա, ես բոլորիդ հրավիրում եմ, բանալիներն ինձ մոտ են, այդ սաունան աշխատող է, երեւի մի տարի է, ինչ չի գործում, բայց ինքը գործող սաունա է, իր լողավազանով եւ այլնով ու եւ այլնով… Բնական է, ես չեմ պատրաստվում սաունայից օգտվել, սա ինձ համար ամենատհաճ դեպքն է, որ ես բարձրաձայնում եմ, որովհետեւ դա ինձ համար անընդունելի է»,- ասել էր ռեկտորը՝ հավելելով, որ կան մարդիկ, որոնք տասնյակ տարիներ աշխատել են բուհուում ու դժվար թե տեղյակ չլինեին: Ռեկտորը նաեւ հրավիրել էր աշխատակիցներին՝ անձամբ տեսնելու, բայց՝ ոչ օգտվելու: Ռուստամ Սահակյանը մեկ անգամ եւս հաստատեց՝ վարչական շենքի նկուղում տարիներ շարունակ եղել ու գործել է սաունա՝ իր բոլոր հարմարություններով: Այն, ըստ ռեկտորի, կառուցվել է շենքի կառուցման ժամանակ, սակայն թե ով կամ ովքեր են օգտվել սաունայից, դժվարացավ ասել: «Ես՝ որպես կազմակերպության ղեկավար, պետք է եւ պարտավոր էի ծանոթանալ նաեւ շենքային պայմաններին՝ տանիքից մինչեւ նկուղ: Ես չեմ փնտրել ինչ-որ բաներ: Երբ սկսեցի ծանոթանալ, ուսումնասիրել, թե որ նկուղում ինչ կա, մեկում տեսա՝ հատակն է փտած, մյուսում հրաձգարան կար, այս մասնաշենքի նկուղում էլ, որ ամենավերջինն այցելեցի, հայտնաբերեցի շոգեբաղնիքը: Փաստորեն մենք ունենք սպորտդահլիճի խնդիր, բայց ունենք սաունա… սա ինձ համար էլ էր շոկային ինֆորմացիա, ու ես պարտավոր էի իմ գործատուներին հայտնել, ոչ թե թաքցնել»,- ասաց Ռուստամ Սահակյանը՝ նշելով, որ թեպետ սաունան եղել է, սակայն կոնկրետ աշխատակից չի եղել հաստիքացուցակով: Թե ովքեր են օգտվել, ում է ծառայել եւ ինչ նպատակով, ռեկտորը ոչինչ չասաց՝ նշելով, որ որեւէ մեկը մինչ այս պահը իրեն որեւէ պարզաբանում չի ներկայացրել: «Ինձ համար ավելի կարեւոր գործեր կան հիմա, կառուցվածքային փոփոխություններով ենք զբաղված, դրանք ավելի կարեւոր եմ համարում, եւ հետո, աուդիտ է լինելու, թող աուդիտը զբաղվի: Կարեւորը՝ ես գիտեմ, թե իմ նկուղներում ու իմ տանիքներում ինչ է կատարվել: Գնացեք ճշտեք, թե ով է օգտվել կամ ով է զբաղվել սաունայով»,- հորդորեց ռեկտորը՝ նշելով, որ ինքը միայն կարող է ենթադրություններ անել: Վստահեցրեց՝ սաունան այլեւս չի աշխատի, կշարունակի մնալ, թե, ոչ, դեռ հայտնի չէ: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:47 - 21 մայիսի, 2020
«Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչին մեղադրանք է առաջադրվել

«Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ամբիոնի վարիչին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում առերևույթ առևտրային կաշառք և կաշառք ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ֆակուլտետներից մեկի ամբիոնի վարիչին:Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ամբիոնի վարիչը, իր լիազորությունների շրջանակում մի շարք ուսանողների օգտին, որոշակի գումարի դիմաց, կիսամյակային կուրսային աշխատանքների, քննությունների, ստուգարքների դրական գնահատականներ ապահովելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել միջնորդի հետ և պարբերաբար, միասնական դիտավորությամբ, շարունակաբար վերջինից ստացել է ուսանողներից վերցված տարբեր չափերի կաշառք-գումարներ, որոնց մի մասը նա տվել է միջնորդին:Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամբիոնի վարիչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (առևտրային կաշառքը) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 3-րդ մասի 3-րդ կետով և 311-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:Նախաքննությունը շարունակվում է:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:59 - 07 մայիսի, 2020