Ռազմիկ Աբրահամյան

Ռազմիկ Արշալույսի Աբրահամյան օգոստոսի 24, 1943, Սուլդա, Ախալքալաքի շրջան, ՎԽՍՀ, հայ մանկաբարձ-գինեկոլոգ։ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ։ Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։ ՀՀ վաստակավոր բժիշկ (2009):

Մեղադրվում է երեխաների ապօրինի առքուվաճառքի մեջ:

Ռազմիկ Աբրահամյանը գտնվում է քրեական հետապնդման տակ երեխաների թրաֆիքինգի եւ առեւտրային կաշաքի վերաբերյալ գործի շրջանակներում եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 200 հոդվածի 3-րդ կետով, այն է ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը եւ առեւտրային կաշառքը։ 

Ծնվել է 1943 թվականի օգոստոսի 24-ին Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղում։ 1960 թվականին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ 1967 թվականին ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։ 1967-1971 թվականներին աշխատել է Վեդիում որպես բժիշկ, ապա՝ պոլիկլինիկայի վարիչ։ 1971-1975 թվականներին սովորել եւ աշխատել է Մոսկվայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի համամիութենական ԳՀԻ-ում, որտեղ եւ պաշտպանել է թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունները։ 1975 թվականին նշանակվել է Հանրապետական կլինիկական հիվանդանոցի նոր բացված օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ։

Միեւնույն ժամանակ զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ՝ աշխատելով բժշկական ինստիտուտի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնում, որպես ասիստենտ, ապա դոցենտ։ 1990 թվականին մրցույթային կարգով նա ընտրվում է ԵՊԲԻ նորաստեղծ մանկաբարձության եւ գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի վարիչ։ 1992 թվականին հիմնադրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (ՀՀԱՆ) մանկաբարձագինեկոլոգիական ուսումնագիտաբուժական համալիրը։ 2002 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդական՝ ծննդօգնության գծով եւ 1997 թվականին՝ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ։

Երեխաների ապօրինի որդեգրումների վերաբերյալ քրեական գործը կքննվի դռնփակ

Երեխաների ապօրինի որդեգրումների վերաբերյալ քրեական գործը կքննվի դռնփակ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր սկսվեց երեխաների ապօրինի որդեգրումների վերաբերյալ քրեական գործի քննությունը։  Դատական նիստը, սակայն, դռնփակ է։ Infocom-ի հարցին ի պատասխան՝ դատավորի աշխատակազմից տեղեկացրին, որ որոշում է կայացվել գործը դռնփակ քննելու վերաբերյալ, սակայն հրաժարվեցին նշել, թե որ հիմքով։ Ըստ ամենայնի, գործը դռնփակ է քննվելու՝ հաշվի առնելով, որ դրանում առկա են երեխաների անձնական տվյալներ, ինչպես նաեւ որդեգրման գաղտնիք հանդիսացող տեղեկություններ։ Հիշեցնենք՝ այս քրեական գործի մասին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր դեռ 2019 թ նոյեմբեր ամսին՝ նշելով, որ բացահայտվել են ՀՀ քաղաքացիների կողմից 3 տասնյակից ավելի երեխաների ապօրինի որդեգրումները Իտալիայի Հանրապետություն կազմակերպելու եւ իրականացնելու դեպքեր: Ըստ նախաքննական մարմնի՝ յուրաքանչյուր երեխայի համար նախատեսված է եղել 15․000-25․000 եվրո գումար։ Նախաքննության ընթացքում մայր քրեական գործից անջատվել եւ դատարան է ուղարկվել կոնկրետ 20 երեխայի վերաբերյալ այս գործը, որով մեղադրյալի կարգավիճակ ունի 11 անձ։ Մասնավորապես․ ենթադրյալ հանցավոր խմբի կազմակերպիչը իտալական մի շարք կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցիչ Անուշ Գարսանցյանն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2005 թվականից սկսած, օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով առանց ծնողական խնամքի մնացած եւ ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող, ՀՀ քաղաքացիություն ունեցող երեխաների վաճառքն իրականացնելու համար ստեղծել եւ ղեկավարել է կազմակերպված խումբ։ Խմբի կազմում ներգրավվելու եւ երեխաների վաճառքին օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանին, ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պայմանագրերի եւ ապոստիլի բաժնի պետ Ալբերտ Վիրաբյանին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի՝ ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանին,  «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամայնին, վերջինիս տեղակալ Արշակ Ջերջերյանին, նույն ՓԲԸ-ի ցերեկային ստացիոնար վարիչ Արամ Շահբազին, թարգմանիչ Քրիստինե Նարինյանին։ Մյուս մեղադրյալ Լենա Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում զբաղեցնելով ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետի պաշտոնը եւ իրականացնելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ չի կատարել ծառայողական պարտականությունները՝ էական վնաս պատճառելով անձանց եւ պետության օրինական շահերին, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Նախարարության նույն բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը զբաղեցրած Անուշ Բադալյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախարարության՝ «Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների «Մանուկ» համակարգում իր անվամբ ստեղծված «ANUSH BADALYAN» օգտատիրոջ միջոցով ունենալով հասանելիություն եւ իրավասություններ որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ անհրաժեշտ նշումներ եւ փոփոխություններ կատարելու համար, հանդիսանալով պաշտոնատար անձ, անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունք դրսևորելով նշված համակարգում որդեգրման ենթակա ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների վերաբերյալ տվյալներ մուտքագրելու եւ համապատասխան փոփոխություններ կատարելու հարցերում, խախտել է ՀՀ կառավարության թիվ 269-Ն որոշման 40-րդ եւ 41-րդ կետերը։  Ըստ առաջին կետի՝ որդեգրել ցանկացող անձանց կողմից որդեգրման ենթակա երեխա ընտրելու դեպքում ՀՀ աշխատանքի եւ սոցիակաան հարցերի նախարարության աշխատակազմը (իսկ սահմանված դեպքերում` կենտրոնական մարմինը) նախարարությանը գրավոր տեղեկացնում է դրա մասին, եւ եթե այլ որդեգրել ցանկացող անձ ընտրված երեխային որդեգրելու ցանկություն չի հայտնել, ապա կազմակերպում է որդեգրման ենթակա երեխայի եւ որդեգրել ցանկացող անձի հանդիպումը, իսկ ըստ մյուս կետի՝ 40-րդ կետով նախատեսված տեղեկությունը ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում նախարարությունը կասեցնում է որդեգրման ենթակա երեխայի տվյալների տրամադրումը։ Համաձայն մեղադրանքի՝ Անուշ Բադալյանը տվյալ համակարգում 2019 թվականի մարտի 11-ի նշագրումով կասեցրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի սան, որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառված անձի տվյալները, որի հետևանքով ՀՀ քաղաքացի հանդիսացող, երեխա որդեգրելու նպատակով հաշվառված քաղաքացիների համար նրա տվյալները դարձել են անհասանելի: Արդյունքում երեխա որդեգրելու համար հաշվառված անձինք զրկվել են որդեգրելու համար ընտրելու, տեսակցելու, հետագայում՝ նրան որդեգրելու հնարավորություններից, ինչի պատճառով առաջացել են ծանր հետևանքներ, քանի որ երեխան զրկվել է հնարավորինս շուտ որդեգրվելու հնարավորությունից: Այս պահին գործով կալանավորված անձ չկա, մեղադրյալների նկատմամբ ընտրված են երկրից չհեռանալու մասին ստորագրություն եւ գրավ խափանման միջոցները։   Լուսանկարում՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ նստավայրը   Միլենա Խաչիկյան
11:11 - 04 հուլիսի, 2022
Երեխաների ապօրինի որդեգրման գործընթացում պարզվել են նոր հանգամանքներ. հարուցվել է քրեական գործ

Երեխաների ապօրինի որդեգրման գործընթացում պարզվել են նոր հանգամանքներ. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2005թ. նոյեմբերի 29-ից սկսած օտարերկրյա պետությունում հավատարմագրված և օտարերկրյա որդեգրումներով զբաղվող ընկերություններից, դրանց աշխատակիցներից, ինչպես նաև անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից սկսել են գումարներ փոխանցվել ՀՀ-ում նշված ընկերությունների ներկայացուցչի գործառույթներն իրականացնող անձին, իսկ 2007թ. հունիսից նշված ընկերություններն սկսել են գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում։Քննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ օտարերկրյա որդեգրումների գործընթացում օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առք և վաճառք կատարելու դիտավորությամբ ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր խումբ:Հանցավոր համագործակցության նպատակին հասնելու, այն է՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից հնարավորինս շատ թվով ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրումներն օտարերկրյա պետություններ իրականացնելու և դրա արդյունքում ոչ թե երեխայի լավագույն շահն ապահովելու, այլ՝ օրենքով և «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 32-րդ հոդվածով արգելված «չարդարացված ֆինանսական կամ այլ օգուտ» ստանալու նպատակով, խմբում ընդգրկվել են ՀՀ գործող ծննդատների, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, դրա ենթակայության տակ գտնվող մանկատների, տեղական ինքնակառավարման, ՀՀ կառավարության և դրան առընթեր պետական և այլ մարմինների պատասխանատու աշխատակիցներ, ինչպես նաև՝ որդեգրումների գործընթացում թարգմանություններ կատարող, այլ ծառայություններ մատուցող և խմբի անդամների հետ մտերիմ կապերի մեջ գտնվող անձինք:Քննության տվյալներով՝ խմբի անդամների մի մասն օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումների գործընթացում փաստացի իրականացրել է օտարերկրյա ընկերությունների ներկայացուցչի գործառույթներ, մի մասը` նրանց մատուցել ծառայություններ, որի դիմաց 2005-2019թթ. ընթացքում վերը նշված ընկերություններից, դրանց աշխատակիցներից, ինչպես նաև՝ անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից ընկերությունների ներկայացուցիչների փաստացի գործունեություն իրականացնող անձանց, նրանց մտերիմների բանկային հաշիվներին ՀՀ քաղաքացի հանդիսացող առնվազն 114 երեխայի որդեգրման գործընթացում փոխանցվել են ավելի քան 1.800.000 եվրո և 26.000 ԱՄՆ դոլար գումարներ, իսկ 2007թ. սկսած, որպես արտերկրից գումարների փոխանցման նպատակ, նշվել են օտարերկրացի որդեգրող ծնողների տվյալները:Պարզվել է, որ օտարերկրյա ընկերությունների ներկայացուցիչների գործառույթներն իրականացնող անձինք յուրաքանչյուր որդեգրման համար ստացել են առանձին գումար, որի չափն էականորեն ավելին է եղել որդեգրման ընթացքում ՀՀ տարածքում կատարվելիք ծախսերի համար անհրաժեշտ գումարից, ինչի արդյունքում գործընթացի մասնակիցներն ստացել են չարդարացված եկամուտ։ՀՀ կենտրոնական մարմինը, պարտավորված լինելով վերահսկողություն սահմանել ֆինանսական հոսքերի և դրանց թափանցիկության նկատմամբ, չարդարացված ֆինանսական կամ այլ օգուտի կանխարգելման և Կոնվենցիայի նպատակներին հակասող ցանկացած պրակտիկայի կանխման համար, տարիներ շարունակ այդ ուղղությամբ որևէ գործողություն չի իրականացրել՝ այդ կերպ ստեղծելով համապատասխան պայմաններ` հանցավոր խմբի անդամների կողմից ֆինանսական օգուտ ստանալու նպատակով օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրումների իրականացման համար:Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ՀՀ տարածքում գործող ծննդատների պատասխանատու աշխատակիցները պայմաններ են ստեղծել, որպեսզի երեխաների կենսաբանական ծնողները, մոլորության մեջ ընկնելով կամ սպառնալիքի ազդեցությամբ, հրաժարվեն իրենց երեխաներից, իսկ խմբում ընդգրկված՝ ՀՀ տարբեր իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, նպաստել են, որպեսզի որդեգրման գործընթացն անխոչընդոտ իրականացվի՝ որոշ դեպքերում անգամ կազմելով և համապատասխան մարմիններին ներկայացնելով կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր։Միաժամանակ, քննությամբ առերևույթ տվյալներ են ստացվել այն մասին, որ օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումների գործընթացում օտարերկրյա պետությունում հավատարմագրված և Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցչի գործառույթներն իրականացնող անձը, 2010-2019թթ. ընթացքում վերը նշված ընկերություններից, ինչպես նաև՝ անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից Հայաստանի Հանրապետությունում առևտրային գործունեություն իրականացնող բանկերից մեկում գործող հաշվեհամարին ստացել է ավելի քան 1.290.000 եվրո գումար՝ ձևակերպելով որպես որդեգրման գործընթացում անհրաժեշտ ծախսեր:Այնուհետև, նպատակ ունենալով թաքցնել հիշյալ գումարների հանցավոր ծագումը, տարբեր անձանց և նպատակներով նշված բանկային հաշվից փոխանցել է ավելի քան 430.000 եվրո, իսկ ավելի քան 402.000 եվրո գումար կանխիկացվել է նրա կողմից, որի գերակշիռ մասում նշված է եղել նաև նպատակը, այն է՝ անձնական կարիքների համար: Նշված անձի մտերիմ ՀՀ մեկ այլ քաղաքացի նույն գործընթացում իտալական վերոնշյալ կազմակերպություններից ստացել է ավելի քան 55.000 եվրո գումար, որոնք ձևակերպվել են որպես որդեգրման գործընթացում անհրաժեշտ ծախսեր, ինչպես նաև նշված հաշվեհամարին կանխիկ մուտքագրել է տարբեր չափի գումարներ: Այնուհետև, հիշյալ անձը, նպատակ ունենալով թաքցնել նշված գումարների հանցավոր ծագումը, հաշվեհամարին ստացված գումարներից ավելի քան 73.000 եվրո գումարը փոխանցել է մեկ այլ անձի, ինչպես նաև կատարել է անձնական վճարումներ:Արդյունքում փոխարկելով և փոխանցելով օտարերկրյա որդեգրումների գործընթացում ստացած դրամական միջոցները՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացրել են՝ կատարելով նշված դրամական միջոցների լվացում:Վերը նշված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը, որը կատարվել է երկու կամ ավելի երեխաների նկատմամբ), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 223-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր համագործակցություն ստեղծելը, ղեկավարելը, հանցավոր համագործակցությանը մասնակցելը, հանցավոր համագործակցությանը մասնակցելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) և որոշում է կայացվել՝ նշված քրեական գործը որդեգրման գաղտնիքը հրապարակելու, որդեգրման համաձայնություն տալուն հակելու, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:Նախաքննությունը շարունակվում է:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:52 - 14 հուլիսի, 2020
Կորոնավիրուսի թվերը կախված են ոչ միայն Կառավարության ջանքերից, այլեւ մեր բոլորի վարքագծից. նախարար |armtimes.com|

Կորոնավիրուսի թվերը կախված են ոչ միայն Կառավարության ջանքերից, այլեւ մեր բոլորի վարքագծից. նախարար |armtimes.com|

armtimes.com: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ կորոնավիրուսի համատեքստում առնվազն պայթյունավտանգ իրավիճակ չունենք: «Բոլոր կանխատեսումներով այժմ պիտի ունենայինք 30 հազարից ավելի դեպք, բայց ունենք 27 հազար, այսինքն՝ ինչ-որ չափով, միեւնույն է, կարողանում ենք զսպել վարակի տարածումը եւ կարծես թե ուղիղ գծի վրա ենք հունիսի կեսերից սկսած»,- ասց նա: Լրագրողներից մեկի հարցին՝ չե՞ն կարծում, որ կորոնավիրուսի դեմ պայքարում, այնուամենայնիվ, ցանկալի արդյունք չեն տալիս, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «ՀՀ-ում հիվանդ բոլոր քաղաքացիները ստանում են պատշաճ բուժօգնություն, ինչը շատ զարգացած երկրներում տեղի չի ունեցել, եւ այս առումով Կառավարության ջանքերը ավելի քան ողջամիտ եւ տեղին են, ինչ վերաբերում է թվերին, որոնք, ցավոք, չեն իջնում եւ արձանագրվում են նման հավաքների ժամանակ, ոչ թե բ/կ-ներում, դա կախված է ոչ միայն Կառավարության ջանքերից, այլեւ մեր բոլորի վարքագծից, որ մենք գիտակցված գնանք դրան»: Հարցին՝ ինքը ճի՞շտ քաղաքականություն է համարում այն, որ մինչ թեստի պատասխանը չի լինում, անգամ շնչահեղձության պայմաններում անձին չեն տեղափոխում հիվանդանոցային բուժման, այդ դեպքում ո՞վ պետք է նրան օգնության հասնի, առողջապահության նախարարը պատասխանեց, որ օգնության հասնողը առողջապահական համակարգն է. «Աստիճանաբար ավելի մեծ հզորություններ ներգրավելով՝ ավելի շատ մարդկանց ենք հասնում օգնության, մենք պետք է հիշենք, որ այժմ գտնվում ենք համաճարակային իրավիճակում, ինչը կրկնակի, եռակի բեռ է առողջապահական ցանկացած համակարգի համար»: Թորոսյանի խոսքով՝ այսօր առավոտյան տանը սպասող հաստատված ընդամենը 2 դեպք են ունեցել՝ ի տարբերություն երեկվա 20-ի, հետեւաբար այսօր իրավիճակը, ըստ նրա, ավելի լավ է, քան երեկ. «Եվ այդ իրավիճակը ամեն օր փոխվում է, կոնկրետ դեպքերով մենք աշխատում ենք կոնկրետ լուծումներ տալ թեստավորման քանակի ավելացման, արագացման եւ նման քաղաքացիներին տանը բուժօգնություն ցուցաբերելու համար»: Թորոսյանը տեղեկացրեց նաեւ, որ կորոնավիրուսով չզբաղվող հաստատություններում հատուկ բաժանմունքներ են առանձնացվում, որոնք կզբաղվեն այդ քաղաքացիներով, որոնց պատասխանները դեռ չեն եկել կամ բացասական են եկել, սակայն նրանք բուժօգնության կարիք ունեն: Այդպիսի բ/կ-ների թվում է նաեւ Նորքի ինֆեկցիոնը եւ Այրվածքաբանության կենտրոնը. «Կարող են լինել հատուկենտ մարդիկ, որոնք կարող են այդ պահին զրկված լինել բուժօգնությունից, դրա համար կանք մենք, որ զբաղվում ենք այդ դեպքերով, անձամբ ես զբաղվում եմ»: Հարցին՝ ինքը չի՞ պատրաստվում հրաժարական տալ, Արսեն Թորոսյանը բացասական պատասխան տվեց: Անդրադառնալով կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետացման դեպքին՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ տեղի էր ունեցել շփոթմունք ճանաչման եւ դիերի տեղափոխման պրոցեսում, ինչն արդեն ուղղվել է. «Հարազատը ճանաչել է իր հարազատի դին, բայց իրականում այդպես չի եղել, եւ հետո նրանք ներողություն են խնդրել, որ սխալ մարդու դի են ճանաչել»,- ասաց նա: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:18 - 03 հուլիսի, 2020
Թորոսյանի կարծիքով՝ Ռազմիկ Աբրահամյանի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել իր պատասխաններից |armenpress.am|

Թորոսյանի կարծիքով՝ Ռազմիկ Աբրահամյանի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել իր պատասխաններից |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարծում է, որ Առողջապահության նախարարի նախկին տեղակալ Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել իր պատասխաններից։ Հուլիսի 3-ին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Թորոսյանը ասաց, որ իրեն վկայի կարգավիճակով էին հրավիրել դատական նիստին, և բավական հանգամանալից պատասխանել է կողմերի հարցերին։ Լրագրողի հարցին, թե ինչու էր դատական նիստը դռնփակ, արդյոք սկանդալային հայտարարություններ պետք է լինեին, Թորոսյանը պատասխանեց, որ չի կարող ասել իր ասածները սկանդալային էին, թե ոչ, բայց նոր հանգամանքներ ի հայտ են եկել իր պատասխաններից, դատարանը պետք է որոշի` ինչ անել դրանց հետ։ «Այդ գործին նախորդող որոշակի գործընթացներ եմ պատմել, որոնց մասին տեղյակ եմ եղել, որոնք հնարավոր է փոփոխություն մտցնեն գործի ընթացքի մեջ»,- ասաց Թորոսյանը։ Նա հիշեցրեց, որ իր հայտարարություններով դատապարտել է և անընդունելի է համարել ֆինանսական հարաբերությունների մեջ Առողջապահության նախարարության որևէ աշխատակցի, այդ թվում փոխնախարարի ներգրավում և հին աշխատաոճը։ Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։ Իսկ մանկաբարձ գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, որ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։ Աբրահամյանն ընդունել է մեղքը։ 
14:36 - 03 հուլիսի, 2020
Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստին վկայի կարգավիճակով ներկայացել է Արսեն Թորոսյանը |armenpress.am|

Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստին վկայի կարգավիճակով ներկայացել է Արսեն Թորոսյանը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է Առողջապահության նախարարի նախկին տեղակալ Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։ Նիստին վկայի կարգավիճակով դատարան է հրավիրվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Դատական նիստը դռնփակ է։ Նախարարը դատական նիստի ավարտից հետո հանդես կգա ճեպազրույցով։ Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։ Իսկ մանկաբարձ գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, որ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։ Աբրահամյանն ընդունել է մեղքը։ 
12:33 - 03 հուլիսի, 2020
Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Դատախազության բողոքը |pastinfo.am|

Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Դատախազության բողոքը |pastinfo.am|

pastinfo.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մերժեց «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ Դատախազության բողոքը:  Այս մասին ասաց Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ դատարանը մերժել է նաև պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը: Պաշտպանական կողմը բողոքարկել է հիմնավոր կասկածի մասով և գտնում է, որ Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ գրավ չպետք է կիրառվեր: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է և՛ պաշտպանական կողմի, և՛ դատախազության բողոքը՝ թողնելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումն անփոփոխ:
20:44 - 06 ապրիլի, 2020
Ռազմիկ Աբրահամյանը ընդունել է իր մեղքը կաշառք տալու դրվագով |armenpress.am|

Ռազմիկ Աբրահամյանը ընդունել է իր մեղքը կաշառք տալու դրվագով |armenpress.am|

armenpress.am:  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կայացել է  «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և Առողջապահության նախարարի նախկին տեղակալ  Արսեն Դավթյանի գործով դատական նիստը: Դատական նիստին հարցաքննվել են վկաները: Այս գործով Աբրահամյանը մեղադրվում է առողջապահության նախկին նախարարի տեղակալին կաշառք տալու, իսկ Արսեն Դավթյանը՝ կաշառք ստանալու համար։ Նիստի ավարտից հետո արդեն Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը լրագրողներին հայտնել է, որ Աբրահամյանը ընդունել է իր մեղքը: Ռազմիկ Աբրահամյանը նաև մեղադրվում է քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացրել են երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ):
21:21 - 21 փետրվարի, 2020
Նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով հարցաքննվեց «Էրեբունի» բ/կ-ի գլխավոր տնօրենի էկոնոմիկայի գծով տեղակալը |armtimes.com|

Նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով հարցաքննվեց «Էրեբունի» բ/կ-ի գլխավոր տնօրենի էկոնոմիկայի գծով տեղակալը |armtimes.com|

armtimes.com: Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի եւ «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով այսօր սկսվեց վկաների հարցաքննության փուլը: Դատակոչված երեք վկաներից երկուսը դատարան չէին ներկայացել: Նրանցից մեկը հայտնել էր, որ երկրում չէ, մյուսն էլ՝ որ կներկայանա հաջորդ դատական նիստին: Ըստ այդմ՝ այսօրվա նիստին հարցաքննվեց «էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի էկոնոմիկայի գծով տեղակալ Արթուր Հովսեփյանը: Նշենք, որ պաշտպանական կողմի միջնորդությամբ լրագրողներին արգելվեց տեսանկարահանել վկայի հարցաքննությունը: Ավելին՝ պաշտպանները միջնորդեցին արգելել նաեւ ձայնագրառումը՝ ասելով, թե դատարանի կողմից նիստն արդեն իսկ արձանագրվում է. «Եթե լրագրողները կդիմեն դատարան, դատարանը կորոշի կրիչը տրամադրել, թող տրամադրի, եթե՝ չէ, մենք կտրականապես դեմ ենք, որ տեսանկարահանվի կամ ձայնագրառվի»: Ինչ վերաբերում է մեղադրող կողմին, ապա դատախազ Արթուր Մանուկյանը տեսանկարահանման կամ ձայնագրառման վերաբերյալ որեւէ առարկություն չուներ: Լսելով կողմերի դիրքորոշումը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց մինչ դատաքննության ավարտն արգելել նիստերի տեսանկարահանումը, իսկ ձայնագրառումը՝ թույլատրել: Ներկայանալով դատարանին՝ վկա Արթուր Հովսեփյանը հայտնեց, որ ճանաչում է, թե՛ Արսեն Դավթյանին, թե՛ Ռազմիկ Աբրահամյանին. «1995 թվականից համակարգում եմ, բազմիցս առիթ եմ ունեցել նախարարության կազմակերպված գիտաժողովների ընթացքում հանդիպել իրենց»,- ասաց նա՝ հավելելով, որ թշնամություն կամ բարեկամություն չունեն:  Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։
20:57 - 21 փետրվարի, 2020
Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը խստացվել է. նա 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել |hetq.am|

Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը խստացվել է. նա 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել |hetq.am|

hetq.am: «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այսինքն՝ երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժանելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։ Այս մասին տեղեկությունը հաստատեց Աբրահամյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը։ Նախկինում Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում էր  Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի ոչ թե 3-րդ, այլ 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը)։ Այսինքն՝ Աբրահամյանի մեղադրանքը խստացվել է։ Պաշտպանը նշեց, որ Քննչական կոմիտեն Աբրահամյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է, սակայն Աբրահամյանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ՝ 5 մլն դրամի չափով: Հովհաննես Քոչարյանը նշեց, որ Ռազմիկ Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Մեր հարցին՝ Աբրահամյանը որևէ անձի հետ առերեսվե՞լ է, պաշտպանը պատասխանեց, որ որևէ առերեսում տեղի չի ունեցել՝ չնայած հանգամանքին, որ գործում առկա են Աբրահամյանի ցուցմունքին հակասող ցուցմունքներ։ Կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացվել փետրվարի 18-ին։ Այն քննվել է երեկ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։ Նիստը տևել է մինչև ուշ գիշեր, որից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։  
16:22 - 20 փետրվարի, 2020