Գառնի

Գառնու հեթանոսական տաճարը հին հայկական հեթանոսական տաճար է Կոտայքի մարզի համանուն գյուղում՝ Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան է։ Ըստ ավանդության՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրեւ, կոչվել է Գառնի։

Համանուն գյուղը գտնվում է Հրազդանից 63 կմ հարավ, Երեւան քաղաքից 28 կմ հեռավորության վրա։ Ազատ գետի աջ ափին է։ 1225 թ-ին այստեղ է տեղի ունեցել Գառնու ճակատամարտը։ Ավերվել է 1679 թ.-ի աղետաբեր երկրաշարժից եւ նորից վերականգնվել է 1828-1829 թթ.-ին՝ Պարսկահայաստանից գաղթած հայերի կողմից։
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում «փարթի» չի կազմակերպվել. ԿԳՄՍՆ ՊՈԱԿ-ի պարզաբանումը

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում «փարթի» չի կազմակերպվել. ԿԳՄՍՆ ՊՈԱԿ-ի պարզաբանումը

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պարզաբանում է տարածել երեկ երեկոյան համացանցում հայտնված տեսանյութի վերաբերյալ, որում նշվում էր, թե որոշ մարդիկ փարթի են կազմակերպել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում: ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը հերքում է այդ լուրերը: «Սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, իբրև թե «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում փարթի է անցկացվում։ Հայտնում ենք, որ արգելոց-թանգարանում նկարահանվում է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Ապրիլ» ֆիլմը։ Ըստ ֆիլմի տնօրեն Դիաննա Ավետիսյանի՝ նկարահանվել է մի դրվագ, որտեղ ներկայացվել է գլխավոր հերոսի` միջազգային ջութակահարների մրցույթին մասնակցելու դրվագը»,- նշված է հայտարարությունում: ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը հավելել է, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերը և գլխավոր դերակատարը Ալեքսանդր Խաչատրյանն է։ Այն նկարահանվում է անվճար հիմունքներով, մի խումբ պրոֆեսիոնալների նախաձեռնությամբ։
09:54 - 28 հուլիսի, 2020
ՀԱՊԿ-ը կարևոր և ծանրակշիռ անվտանգության բարձիկ է. ՌԴ դեսպանը՝ ԼՂ հակամարտության մասին |aysor.am|

ՀԱՊԿ-ը կարևոր և ծանրակշիռ անվտանգության բարձիկ է. ՌԴ դեսպանը՝ ԼՂ հակամարտության մասին |aysor.am|

aysor.am: ՀԱՊԿ-ն ու հայ-ռուսական համագործակցությունը անվտանգության ոլորտում կարող են ապահովել կայունություն հայ-ադրբեջանական սահմանին, նման կարծիք լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին առաջացած էսկալացիայի մասին հարցին, մասնավորապես, դիտարկմանը, որ ադրրբեջանական կողմից կրակոցներ են հնչում, դեսպանն ասաց. «ՀԱՊԿ-ը խաղում է կարևոր դեր այն հարցում, որ իրադրությունը բացասական ուղղությամբ և սցենարով չզարգանա և էսկալացիա տեղի չունենա: Սա շատ կարևոր և ծանրակշիռ անվտանգության բարձիկ է: ՀԱՊԿ շրջանակում նաև կա հայ-ռուսական երկկողմանի համագործակցություն անվատնգության ոլորտում: Կարծում եմ, այս ֆակտորները բավականին ծանրակշիռ են խաղաղություն և կայունությունուն հաստատելու համար»:
14:20 - 27 փետրվարի, 2020
Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը. Երևանի մի շարք վարչական շրջաններում և Արարատի որոշ գյուղերում փետրվարի 20-21-ը ջուր չի լինի

Վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը. Երևանի մի շարք վարչական շրջաններում և Արարատի որոշ գյուղերում փետրվարի 20-21-ը ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 20-ին ժամը 14.00-ից մինչև փետրվարի 21-ը ժամը 14.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի ու Սարի Թաղի,Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան  փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17 համարների, Նար-Դոսի փող. 1-ից-40 համարների, Քրիստափորի փող. 1-ից-15 համարների, Ծխախոտագործների փող. 1-65 համարների, Խորենացու փող. 28-ից-231 համարների և 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների և նրբանցքի, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերի,Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ  փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքների,  Չեխովի փող. 1-ից-21 համարների, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդի «Այգեգործական» թաղամասերի, իսկ Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը: Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների:
15:26 - 20 փետրվարի, 2020