Արթուր Ալեքսանյան

Արթուր Գեւորգի Ալեքսանյանը (հոկտեմբերի 21, 1991, Գյումրի) հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ է, աշխարհի եռակի չեմպիոն (2014, 2015, 2017), Եվրոպայի հնգակի չեմպիոն (2012, 2013, 2014, 2019, 2020), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012) եւ 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն (2019)։ 2014 թվականին պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, 2015 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաեւ հունահռոմեական ըմբշամարտի 2015 թվականի աշխարհի առաջնությունում տարած փայլուն հաղթանակի համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։
Գյումրու եւ Երեւանի պատվավոր քաղաքացի (2016) է։

Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր |armenpress.am|

Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր |armenpress.am|

armenpress.am: Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Կուբան ներկայացնող Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլոյի հետ: Գոտեմարտն ավարտվեց 3:3 հաշվով ու քանի որ վերջին միավորը վաստակել էր Կուբացի մարզիկը` աշխարհի չեմպիոն դարձավ հենց նա: Հայ ըմբիշն ԱԱ-ում պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից և հաջորդաբար հաղթել էր Ռումինիայի, ԱՄՆ-ի, Չեխիայի, Լատվիայի ներկայացուցիչներին: Նա արդեն իսկ ունի Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Արթուր Ալեքսանյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե, Տոկիոյի խաղերի արծաթե և Լոնդոնի խաղերի բրոնզե մեդալակիր է: 2014, 2015, 2017, 2022 թվականներին հաղթել է աշխարհի, 2012, 2013, 2014, 2018, 2020, 2023 թվականներին Եվրոպայի առաջնություններում: 2019 թվականի Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր է:
22:04 - 23 սեպտեմբերի, 2023
Արթուր Ալեքսանյանը` աշխարհի առաջնության քառակի չեմպիոն |sport.news.am|

Արթուր Ալեքսանյանը` աշխարհի առաջնության քառակի չեմպիոն |sport.news.am|

sport.news.am: Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը հռչակվեց աշխարհի քառակի չեմպիոն: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 97 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը չորրորդ անգամ նվաճեց ոսկե մեդալ: 97 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում օլիմպիական չեմպիոնը մրցեց 2018 թվականի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն բուլղարացի Կիրիլ Միլովի հետ եւ հաղթեց 5:1 հաշվով: Առաջին մրցափուլում Ալեքսանյանը վերեւից աշխատելու հնարավորություն ստացավ եւ իրար հաջորդող երկու միավորանոց գլորումներով հաշիվը դարձրեց 5:0: Միլովն առաջին մրցափուլում միավոր չկարողացավ վաստակել: Երկրորդ մրցափուլում Միլովը պարտերում աշխատելու հնարավորություն ստացավ, բայց օլիմպիական չեմպիոնը հրաշալի պաշտպանվեց ներքեւում: Մինչեւ գոտեմարտի ավարտը Արթուր Ալեքսանյանը Միլովին միավոր վաստակելու հնարավորություն չտվեց: Գոտեմարտն ավարտվեց 5:1 հաշվով՝ Արթուր Ալեքսանյանի փառահեղ հաղթանակով: Աշխարհի քառակի չեմպիոնը Հայաստանի եռագույնով չեմպիոնական շրջանը կատարեց հոր՝ Գեւորգ Ալեքսանյանի հետ, որը նաեւ նրա անձնական մարզիչն է: Նախորդ անգամ Ալեքսանյանն ու Միլովը հանդիպել էին 2020 թվականի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում, որտեղ Ալեքսանյանը հաղթանակի էր հասել 2 րոպեում 9:0 հաշվով: Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:   Լուսանկարը` առաջնության կիսաեզրափակչից
23:21 - 12 սեպտեմբերի, 2022
Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ |armenpress.am|

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ: Այս մասին «Արմենպրես»-ին Տոկիոյում հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը: Նա  ընդգծել է, որ Ալեքսանյանի մոտ թեթև մկանային վնասվածք է: Նա արդեն իսկ բուժզննում է անցել և պատրաստվում է եզրափակիչ գոտեմարտին: Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում օգոստոսի 2-ին մրցեց Իրանից Մոհամադալի Սարավիի հետ: Գոտեմարտի ընթացքում, երբ Ալեքսանյանը հաղթում էր 3:1 հաշվով, նա ձգեց մկանը, սակայն շարունակեց պայքարը: Ի վերջո,Արթուր Ալեքսանյանը հաղթեց 1:4 հաշվով: Եզրափակիչում Ալեքսանյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի հետ:
20:51 - 02 օգոստոսի, 2021
Կառավարությունը լավագույնը ճանաչված 10 մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամով կպարգևատրի

Կառավարությունը լավագույնը ճանաչված 10 մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամով կպարգևատրի

Կառավարությունն այսօր որոշում կայացրեց 2019 թվականի դեկտեմբերի 25-ին կայացած Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված 10 մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամով պարգևատրել: Այսպիսով՝ այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2020 թվականի առաջին եռամսյակում կհատկացվի 50 մլն դրամ՝ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։ Պարգևներ կհանձնվեն ներքոհիշյալ 10 լավագույն մարզիկներին՝Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ըմբշամարտՌուբեն Ալեքսանյան, ծանրամարտԱրթուր Ավետիսյան, մարմնամարզությունՀովհաննես Բաչկով, բռնցքամարտՍլավիկ Գասպարյան, հունահռոմեական ըմբշամարտՏիգրան Կիրակոսյան, սամբոԱրսեն Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտՍիմոն Մարտիրոսյան, ծանրամարտԳոռ Մինասյան, ծանրամարտՀակոբ Մկրտչյան, ծանրամարտ:
13:17 - 20 փետրվարի, 2020