Արա Նազարյան

Արա Նազարյանը (1965, ապրիլի 29, Երևան) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալն է (2017-ից)։ 2007-2017թթ․ եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սուրեն Նազարյանի որդին է։ 2015-ին նրան շնորհվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ։

1987-1993 թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, 1998-1999 թթ.՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում, ստացել է իրավունքի մագիստրոսի կոչում, 1983-85 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, 1994 թ. աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության քննչական բաժնում, 1995 թ. աշխատել է ՀՀ զինվորական դատախազության համակարգում` որպես քննիչ, 1996 թ. աշխատել է Երևանի Սպանդարյանի տարածքային հարկային տեսչությունում` որպես իրավաբան, 1998-2000 թթ. աշխատել է Շրջակա միջավայրի իրավական պահպանության հասարակական կենտրոնում (Ամերիկայի իրավաբանների միության ծրագիր)` որպես իրավաբան, 2002 թ. աշխատել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի իրավաբանական վարչությունում` որպես գլխավոր մասնագետ, այնուհետև` ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի խորհրդական, 2003 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ` վեց տարի ժամկետով, 2007 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, 2017 թ.-ից ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ։

Կառավարությունն առաջարկում է զարգացնել ՀՀ նյութական պահուստի համակարգը |pastinfo.am|

Կառավարությունն առաջարկում է զարգացնել ՀՀ նյութական պահուստի համակարգը |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ-ում քննարկվում է կառավարության ներկայացրած «Նյութական պահուստի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը նշեց՝ նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է զարգացնել ՀՀ նյութական պահուստի համակարգը՝ բարեփոխելով ոլորտը կարգավորող իրավական դաշտը, նյութական պահուստի արդիականացման և համալրման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար։ «Ելնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքից ՝ առաջին պլան է մղվում ռազմական գործողությունների ժամանակ, ճանապարհային շրջափակման պայմաններում բնակչության և զինված ուժերի կարիքների ապահովման խնդրի լուծումը։ Հաշվի առնելով, որ էներգակիրները, ինչպես նաև մի շարք պարենային ապրանքների գերակշռող մասը ներմուծվող են, ապրանքների մատակարարման նույնիսկ կարճատև խափանումը կարող է Հանրապետությունում ճգնաժամ առաջացնել։ Խնդիր է առաջանում բարձրացնել պետական նյութական պահուստի արդյունավետությունը, արդիականացնել դրա ձևավորման մոտեցումները և կառավարման համակարգը»,-ասաց ԱԻ փոխնախարարը։
14:41 - 13 փետրվարի, 2020