Սերժ Վարագ Սիսեռյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի նախկին ղեկավարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ։ Ծնվել է 1988 թ. նոյեմբերի 10-ին Ֆրանսիայի Սեւր քաղաքում։ Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նոյեմբերի 16-ին։

2010 թ. ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի Բնապահպանական առողջապահության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի որակավորում։ 2012 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ 2017 թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների մագիստրոսի որակավորում։ 2009 – 2017թթ. աշխատել է Ռադիո Սեւանում (Բեյրութ) որպես փոխտնօրեն, հայաստանյան գրասենյակի ղեկավար, նաեւ լրատվական վերլուծաբան։ 2016-2018 թթ.՝  Հայաստանի ամերիկյան համալսարանում դասախոսի օգնական։ 2017-2018 թթ.՝  ՀՀ կառավարության «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամում հետազոտող-վերլուծաբան։ 2018 թ. հունիսի 1-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար։ Պաշտոնը թողնելու դիմում է ներկայացրել 2020 թվականի նոյեմբերի 16-ին։

Ադրբեջանը շանտաժի լեզվով է խոսում ՀՀ-ի ռազմական մատակարարումների թեմայով, պետք թեման հնարավորինս փակ պահել. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը շանտաժի լեզվով է խոսում ՀՀ-ի ռազմական մատակարարումների թեմայով, պետք թեման հնարավորինս փակ պահել. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը շանտաժի լեզվով է խոսում ՀՀ-ի ռազմական մատակարարումների թեմայով, պետք թեման հնարավորինս փակ պահել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։  «Ֆրանսիայի կողմից հնարավոր սպառազինությունների մատակարարման թեման ունի առանձնահատկություններ և թեմայի հետ կապված բաց քննարկումները, հայտարարությունները պետք է ճիշտ հաշվարկել: Որոշ դեպքերում նման հայտարարությունները կարող են ծառայել ռեգիոնում ուժերի հավասարակշռության ապահովմանը կամ հնարավոր ագրեսիայի զսպմանը: Բայց կարող են նաև որոշակի գործընթացներ արագացնել և ռիսկերի կառավարման խնդիրներ առաջ բերել: Հայաստանը նախորդ փուլերում` մինչև 2018 թվականը, մեծ թվով սպառազինության և զինտեխնիկայի ձեռքբերման ժամանակ պայմանավորվածություն է ձեռքբերել նաև դրա` որոշ ժամանակ գաղտնի պահելու մասով: Դա տարբեր խնդիրներ է լուծել` հակառակորդի համար անկանխատեսելիությունից մինչև մատակարարումների անխափան իրականացում: Մի քանի առիթով, օրինակ` նախագահ Սերժ Սարգսյանն ասում էր, որ իր համար կարևորն եղել է շահեկան գներով, շատ դեպքերում` անվճար, ռազմական գնումների իրականացումը, քան դրա վրա քարոզչություն կառուցելը և մեծ առումով, դա աշխատել է: Այս փուլում, երբ Ադրբեջանը շանտաժի լեզվով է խոսում ՀՀ-ի ռազմական մատակարարումների թեմայով, պետք է ոչ թե զերծ մնալ գնումներից, այլ թեման հնարավորինս փակ պահել»:
11:56 - 23 հոկտեմբերի, 2023
Քննարկվում է «Հին Երևան» ծրագրի իրացումները պետական մարմնի մասնակցությամբ շարունակելու հարցը

Քննարկվում է «Հին Երևան» ծրագրի իրացումները պետական մարմնի մասնակցությամբ շարունակելու հարցը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի առաջին նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, իր ելույթում Վարագ Սիսեռյանն ասել է. «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, Այսօր Երևանի 14ա թաղամասում «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի առաջին նիստն է: «Հին Երևան» ծրագիրը մայրաքաղաքի կայուն զարգացման առանցքային բաղադրիչներից է թե՛ քաղաքաշինական և թե՛ պատմամշակութային արժեքների պահպանման և նորովի մատուցման տեսանկյունից: Ծրագիրը միտված է խթանելու շինարարական գործընթացները Երևանում՝ պահպանելով քաղաքի կենտրոնական հատվածի կոլորիտը և պատմամշակութային միջավայրը: Ներկայումս ընթանում են իրացման ակտիվ աշխատանքներ: Տարածքում առկա մոտ 150 գույքից այս պահին օտարման ենթակա է մնացել 47-ը: Իրացումների և շինարարական գործընթացների հետ կապված խնդիրները գույքագրվում են ամենօրյա ռեժիմով, կատարվում են ակտիվ աշխատանքներ խնդիրներին պետական մակարդակով լուծում տալու ուղղությամբ: 2018 թվականից ի վեր արձանագրվել է դրական տեղաշարժ թե՛ իրացումների և թե՛ շինարարության մասով, մասնավորապես՝ բարձրացվել է բնակիչներին տրամադրվող փոխհատուցման գումարի չափը: Այս փուլում քննարկվում է նաև իրացումների գործընթացը պետական կամ համայնքային մարմնի մասնակցությամբ շարունակելու հարցը, ինչը կնպաստի գործընթացների առավել արդյունավետ լինելուն: Հարկ է նշել, որ ելնելով ծրագրի իրագործման ծավալներից և բազմաշերտ բնույթից՝ ընթացիկ աշխատանքների իրականացման ընթացքում առաջանում են մի շարք խնդրահարույց հարցեր՝ մասնավորապես հողերի օտարումների, շինարարական թույլտվությունների և այլնի հետ կապված: Մենք կքննարկենք և կգույքագրենք բոլոր խնդիրները ու կփորձենք գտնել համապատասխան լուծումներ բոլոր խնդիրներին և ավարտին հասցնել այս ծրագիրը»:  Նիստին մասնակից տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են հողերի իրացման, նախագծային և շինարարական ընթացիկ աշխատանքների ներկա վիճակը: Համապարփակ անդրադարձ է կատարվել ծրագրի իրականացման հետ կապված առկա հիմնական խնդիրների գույքագրմանը և դրանց լուծմանը վերաբերող հարցերին: Նախանշվել են աշխատանքային խմբի գործունեության հետագա քայլերը:
19:55 - 23 սեպտեմբերի, 2020
Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում․ Վարագ Սիսեռյանը՝ Ֆիրդուսի կառուցապատման նախագծի փոփոխությունների մասին

Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում․ Վարագ Սիսեռյանը՝ Ֆիրդուսի կառուցապատման նախագծի փոփոխությունների մասին

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ինչպես հիշում եք, հայտարարել էինք, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ էին մտցվել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում։ Նշել էինք, որ Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում և վերարժևորվելու են շենքերի բակային ճակատները: Իսկ այս հուշարձան-շենքերին հաջորդելու են 2-4 հարկանի շենքեր՝ փայտե պատշգամբներով, ինչի արդյունքում տվյալ տարածքում ստեղծվելու է նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր: Տարածքը եզրագծվելու է 250մ հետիոտնային ճանապարհով, որից այն կողմ արդեն կլինեն նորակառույց շենքերը»։
15:26 - 28 հուլիսի, 2020
Երևանի հուշարձան-շենքերը պատշաճ պաշտպանված չեն․ Իզաբելլա Աբգարյան


 |armenpress.am|

Երևանի հուշարձան-շենքերը պատշաճ պաշտպանված չեն․ Իզաբելլա Աբգարյան |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը մտահոգված է մայրաքաղաքի հուշարձան-շենքերի պաշտպանվածության առումով։ Նա այդ մասին ասաց Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստի ժամանակ։ «Տեղի տալով տարբեր շրջանակների բիզնես շահերին՝ քաղաքը զրկվել է իր պատմական հիշողությունից։ Ես ցանկանում եմ իմանալ՝ արդյոք Երևանի հուշարձան-շենքերի վերաբերյալ կատարվում է մասնագետների բազմակողմանի ուսումնասիրություն։ Որոշ շենքեր կան, որոնք նախկինում գտնվում էին այդ ցանկում, սակայն տարիներ առաջ անհասկանալի պատճառներով հանվել են։ Այսօր արդեն, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ շենքերին հուշարձանների ցանկում կրկին ընդգրկելու առումով և խոսքը միայն Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում տեղ գտած շենքերի մասին չէ»,- նշեց Աբգարյանը։ Նրա խոսքով, ինքն այժմ չի տեսնում, որ Երևանի հուշարձան-շենքերը լինեն պատշաճ պաշտպանված։ Ավագանու անդամն ասաց, որ բնակիչները՝ հիմնականում երևանցիները, դիմում են քաղաքապետարանին, որպեսզի հուշարձան-շենքերի հարցը օր առաջ լուծվի։ «Ուզում եմ հասկանալ՝ այն սեփականատերերը, որոնք ձեռք են բերել պատմական շինությունններ, որևէ կերպ պատասխանատվության են ենթարկվելո՞ւ են, օրենսդրորեն սահմանափակվելո՞ւ են նրանց հնարավորությունները, այդ շենքերը բացիթողի վիճակի հասցնելու համար» - նշեց Աբգարյանը։ Հարցին ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ասաց, որ համաձայն է, և կարծում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կվերանայի և այդ ցանկը հավանաբար կլրամշակվի։ «Մենք, իհարկե, կփորձենք գտնել այդ շենքերը, բանակցել սեփականատերերի, կառուցապատողների հետ և լուծումներ գտնել այս ամենին»,- ընդգծեց Սիսեռյանը։
18:46 - 13 հունիսի, 2020
Ֆիրդուսի աղյուսաշեն շենքի քարերը կհամարակալվեն և կպահպանվեն կառուցվող շենքերից մեկի ֆասադում. Սիսեռյան |1lurer.am|

Ֆիրդուսի աղյուսաշեն շենքի քարերը կհամարակալվեն և կպահպանվեն կառուցվող շենքերից մեկի ֆասադում. Սիսեռյան |1lurer.am|

1lurer.am: Երևանցիներն արդեն որերորդ օրն է՝ ակտիվ քննարկում են 33-րդ թաղամասի կամ Ֆիրդուսի թաղամասի հարցը, քանի որ օրեր առաջ քանդվել է թաղամասի 19-րդ դարի կառույցներից մեկը: Այս առիթով Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ արտահերթ նիստ են գումարել: Նիստին ներկա փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը նշեց, որ 2015-ին մշակվել է կառուցապատման հայեցակարգը, որը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ճարտարապետների միության ներկայացուցիչների հետ, այնուհետև հաստատվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից: «2018 թ. մարտին Կառավարությունը վերահաստատել է գերակա հանրային շահն արդեն նոր մոդելով: Տարածքը բաժանվել է 19 տարբեր մասերի և ներգրավվել են տեղական և օտարերկրյա ներդրողներ: 2019-ին հեղափոխության արդյունքում գործարարների ակտիվության շնորհիվ կնքվեցին եռակողմ պայմանագրեր ներդրողի, կապալառուի և Կառավարության ներկայացուցչի հետ, որտեղ ևս մեկ անգամ մենք երաշխավորեցինք կառուցապատման աշխատանքները ներդրողներին»,- նշեց Սիսեռյանը՝ հավելելով, որ ներդրողների կողմից արդեն իսկ ներդրվել է 70 միլիոն դրամ հողերի ձեռքբերման համար: Սիսեռյանը նշեց, որ տարբեր գերատեսչությունների ղեկավարների ներկայությամբ եղել են հանդիպումներ, որոնցից մեկի ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը ներկայացրել է մեկ այլ հայեցակարգ, որը արժանացել է տարբեր գերատեսչությունների բացասական գնահատականին, և որոշվել է առաջնորդվել գոյություն ունեցած հայեցակարգով: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը նշեց, թե ինչու բաց մրցույթ չի հայտարարվել: «Առաջին հերթին պայմանավորված այն հանգամանքով, որ ծրագիրն արդեն իսկ մեկնարկած է, ներդրողները գումարներն ամբողջությամբ փոխանցել են, այս գումարներով հնարավոր է եղել լուծել հարյուրավոր ընտանիքների բնակարաններով ապահովելու հարցը, ինչը տարիներ շարունակ չէր լուծվում»,- ասաց Սիսեռյանը՝ հավելելով, որ նոր բնակարաններ կամ փոխատուցում ստացած ընտանիքների թիվը հարյուրից ավելի է, միջինը 1քմ-ն էլ գնահատվել է 1200-1300 ԱՄՆ դոլար, որը սակայն մինչ 2018-ի ապրիլը կազմում էր 600 կամ առավելագույնը 700 դոլար: Սիսեռյանը նաև հավելեց, որ ծրագրով հնարավոր է եղել լուծել գինու կոմբինատի 331 ընտանիքի և Կոնդ թաղամասի 107 ընտանիքի բնակարան տրամադրելու հարցը: Հուշարձան և ոչ հուշարձան շենքերի մասով Սիսեռյանը ճշգրտում արեց. տարածքում 8 հուշարձան շենք կա, որոնք ընդգրկված են Կառավարության  2004-ի ցանկում: «Մեր աշխատանքային խմբի կողմից և փոխվարչապետի հանձնարարությամբ դրանք դուրս են բերվել ծրագրից և Կառավարության որոշմամբ նաև դուրս կբերվեն գերակա շահի որոշման մեջ տեղ գտած գույքերի ցանկից շատ շուտով»: Նաև նշեց, որ  երաշխավորում են պահպանել բոլոր հուշարձան շենքերը՝ ապահովելով դրանց վիճակի և շրջակա միջավայրի բարելավումը: Նրա խոսքով՝ Ֆիրդուսի թաղամասում գտնվող աղյուսաշեն շենքը, որը չի գտնվում հուշարձան շենքերի ցանկում և երբևէ չի եղել, այդուհանդերձ, պայմանավորվածություն կա, որ այդ շինության քարերը կհամարակալվեն և կպահպանվեն թաղամասում կառուցվող շենքերից մեկի ֆասադում: Այս պահին նաև բանակցություններ ենք վարում կառուցապատողներից մեկի հետ, որ Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքը չքանդվի և ընդհանրապես դուրս գա այս ծրագրից: Այսինքն՝ բանակցում ենք, որ պահպանենք այս շենքը, որը էլի հուշարձան չէ»,- նշեց փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Սիսեռյանը:
17:16 - 13 հունիսի, 2020