Նունե Սարգսյան

ՀՀ գործող նախագահ Արմեն Սարգսյանի կինն է։

Ծնվել է 1954թ․ մարտի 26-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանա-գերմանական լեզուների բաժինը։ Աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում։ Ավարտել է Լոնդոնի համալսարանի Գոլդսմիթս քոլեջը և ստացել արվեստի մագիստրոսի կոչում: Արվեստաբանություն է ուսանել նաև Լոնդոնի Սոթբիզ ինստիտուտում: Այնուհետև սովորել է Ուեսթմինսթեր քոլեջի նկարչական բաժնում:

Կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ, ինչպես նաև դասական երաժշտության համերգներ տարբեր համերգասրահներում: Նունե Սարգսյանը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

Արմեն Սարգսյանի աջակցությամբ վերականգնվել է «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը. նախագահը տիկնոջ հետ այցելել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի

Արմեն Սարգսյանի աջակցությամբ վերականգնվել է «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը. նախագահը տիկնոջ հետ այցելել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի։ Նախագահ Սարգսյանի աջակցությամբ վերականգնվել է եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը: Որմնանկարը վերականգնելուն օժանդակելու խնդրանքով դեռևս անցած տարի Հանրապետության նախագահին էր դիմել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը: Քսաներորդ դարի հայկական մոնումենտալ արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը համարվող եռապատկեր հորինվածքով որմնանկարը 1964–1966 թթ., հեղինակել են նկարիչներ Հովհաննես Մինասյանը և Հենրիկ Մամյանը։ Տարիների ընթացքում խոնավության հետևանքով այն զգալիորեն վնասվել էր, որոշ հատվածներում ներկաշերտը փոշիացել էր և թափվել, փոշու շերտը մգեցրել և խամրեցրել էր որմնանկարների գույները: Վերականգնողական աշխատանքներն իրականացրած Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Արժանիկ Հովհաննիսյանը ներկայացնելով վերականգնված աշխատանքները՝ նշել է, որ «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը 20-րդ դարի հայկական որմնանկարչության լավագույն նմուշներից մեկն է: Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Մանուկյանը շնորհակալություն են հայտնել նախագահ Սարգսյանին՝ արվեստի այս գոհարը փրկելու հանձնառության և գործն ավարտին հասցնելու համար: Որմնանկարի հեղինակների ժառանգները՝ Մարտին Մինասյանը և Լուսին Մամյանը, նշել են, որ մեծ ոգևորությամբ են հետևել աշխատանքների ընթացքին: Շնորհակալություն հայտնելով նախագահ Արմեն Սարգսյանին, Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմին և մասնագետներին՝ Մարտին Մինասյանն ասել է. «Արժանիկ Հովհաննիսյանի ղեկավարած նվիրյալների խումբը հրաշալի աշխատանք կատարեց»: «Մեր ծնողները նվիրումով, սիրով են ստեղծել այս գործը և ժառանգներիս համար շատ կարևոր է, որ այն վերականգնվեց: Երախտապարտ ենք այս մեծ ու նվիրական գործի համար: Կարծում եմ, երախտապարտ կլինեն նաև բոլոր նրանք, ում համար հայ մշակույթը, մշակույթի զարգացումն ու պահպանումը մեծ ու կարևոր նշանակություն ունեն»,-ասել է Հենրիկ Մամյանի դուստրը։ Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ Մեսրոպ Մաշտոցի դամբարանի վրա: «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը համահունչ է հայկական մանրանկարչության, միջնադարյան քանդակագործության ու որմնանկարչության ավանդույթներին: Արևմտյան պատի որմնանկարում պատկերված է Մեսրոպ Մաշտոցը՝ նորաստեղծ այբուբենը ձեռքին: Որմնանկարը կամարակապ լուսամուտով բաժանվում է երկու մասի: Լուսամուտի բացվածքի ապակու վրա գրված է հայոց այբուբենը: Վերականգնողական աշխատանքների շրջանակում տեղադրվել է նաև լուսավորության համակարգ՝ որմնանկարի ամբողջական տեսանելիությունն ապահովելու համար: Որոշակի վերականգնողական աշխատանքներ են կատարվել նաև խաչկալի «Տիրամայրը մանկան հետ» պատկերի վրա (գործ՝ Հովհաննես Մինասյանի): Նախագահ Սարգսյանը կարևորել է որմնանկարի պահպանությունը և նշել. «Այնքան գեղեցիկ է, որ նույնիսկ սովորական կիրակի օրվա պատարագի համար Երևանից կգաս կհասնես այստեղ։ Այստեղի պատարագը հատուկ, խորհրդավոր իմաստ ուներ, ունի և կունենա: Շնորհավորում եմ բոլորիս ... Այստեղ միանգամից մի քանի բան կա՝ Աստծո խոսքն ու հոգին, մեր մշակույթը, մեր գրականությունը, թարգմանչաց արվեստը, գեղանկարչական արվեստը: Սա շատ յուրօրինակ տեղ է: Գուցե սա օրինակ դառնա, որ Հայաստանում սկսենք վերականգնել որմնանկարները, որովհետև այս որակը, այս գույները, այս հագեցվածությունը ուրիշ տեղ չես տեսնի: Բոլորիդ շնորհակալ եմ»: Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը ծաղիկներ են դրել Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, այնուհետև այցելել դպրատուն, շրջել թանգարանում, տառերի պուրակում, տեսել նաև 443 թվականին իշխան Վահան Ամատունու կողմից կառուցված եկեղեցու հիմքերը, որոնք պահվում են ապակու տակ։ 
11:28 - 22 օգոստոսի, 2020
ՀՀ նախագահի տիկինը հեռավար զրույց է ունեցել Հալեպի «Քարէն Եփփէ» վարժարանի աշակերտների և ուսուցչական կազմի հետ

ՀՀ նախագահի տիկինը հեռավար զրույց է ունեցել Հալեպի «Քարէն Եփփէ» վարժարանի աշակերտների և ուսուցչական կազմի հետ

Սփյուռքում գործող հայկական կրթօջախների հետ հեռավար հանդիպումների շրջանակում Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, այս անգամ առցանց զրույց է ունեցել Հալեպի «Քարէն Եփփէ» վարժարանի աշակերտների և ուսուցչական կազմի հետ: ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է, որ սփյուռքի հայկական կրթօջախների հետ նման հեռավար հանդիպումներն իրականացվում են «Հայկաշխարհ» արևմտահայերեն ուսուցողական կայքի նախաձեռնությամբ: Մինչ այս՝ տիկին Նունե Սարգսյանը նմանատիպ հանդիպումներ էր ունեցել նաև Քուվեյթի հայկական ազգային վարժարանի և Բոստոնի «Սուրբ Ստեփանոս» ազգային վարժարանի ուսուցիչների և աշակերտների հետ: Առցանց հանդիպումների այս շարքը նպատակ ունի նպաստել կրթական հաստատությունների միջոցով Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Կողմերի միջև քննարկվել են արևմտահայերենի զորացմանն ուղղված հարցեր և միջոցառումներ, որոնք կորոնավիրուսի համավարակի պայմաններում անգամ ամուր կպահեն Հայաստանի և Սփյուռքի կրթօջախների միջև կապը: Սա հնարավորություն կստեղծի աշակերտների համար շփվել միմյանց հետ: Այդ նպատակի իրագործման համար նշված առցանց հանդիպումների ընթացքում տիկին Սարգսյանի կողմից առաջարկվել են մի շարք գաղափարներ և նախաձեռնություններ: Դրանցից է «Գրչի ընկեր» նախաձեռնությունը, որի շրջանակում մասնավորապես նախատեսվում է Հայաստանի և արտերկրի հասակակից աշակերտների միջև նորագույն տեխնոլոգիաների միջոցով նամակների փոխանակումը: Հալեպի «Քարէն Եփփէ» վարժարանի աշակերտների և ուսուցչական կազմի հետ հանդիպման ընթացքում տիկին Սարգսյանն անդրադարձել է հայոց լեզվի երկու հիմնական ճյուղերի՝ արևմտահայերենի և արևելահայերենի կարևորությանը, ինչպես նաև բարբառներին՝ նշելով, որ բարբառները մեր լեզվի հարստությունն են: Նա կոչ է արել աշակերտներին ուսումնասիրել արևելահայերենը և նույնքան լավ տիրապետել, որքան արևմտահայերենը: Այդ համատեքստում տիկին Սարգսյանն անդրադարձել է «Գրչի ընկեր» նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա ոչ միայն զարգացնել իրենց հայերենը, այլև՝ ակտիվորեն շփվել Հայաստանի իրենց հասակակիցների հետ: Տիկին Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանի երկու դպրոցներ՝ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքի Լևոն Ադամյանի անվան միջնակարգ դպրոցը և Շիրակի մարզի Գյումրու ակադեմիական վարժարանը պատրաստակամություն և ուրախություն են հայտնել կապվելու Հալեպի վարժարանի հետ: «Հաշվի առնելով Տավուշի վերջին իրադարձությունները՝ այնտեղ ապրող երեխաները հատուկ ուշադրության կարիք ունեն»,- ասել է տիկին Նունե Սարգսյանը: Նա հույս է հայտնել, որ դպրոցների աշակերտների միջև շարունակական ընկերական հարաբերություններ կձևավորվեն, և հալեպահայ երեխաները Հայաստան ապագա այցի ընթացքում Տավուշում և Գյումրիում կհանդիպեն իրենց բարեկամ հասակակիցներին: Օրերս «Գրչի ընկեր» սկզբունքի հիման վրա հանդիպում էր տեղի ունեցել Քուվեյթի ազգային վարժարանի եւ Երևանի Հակոբ Օշականի անվան դպրոցի միջև, որի արդյունքում երկու դպրոցները քույր դպրոցներ էին հայտարարվել: Հետաքրքրիր պայմանավորվածություններ են ձեռք բերվել «Գրչի ընկեր» նախաձեռնության շրջանակում: Տիկին Սարգսյանի քաջալերանքով Քուվեյթի ազգային վարժարանի և Հակոբ Օշական դպրոցի ուսուցչական կազմի և աշակերտների առցանց հանդիպման ընթացքում նրանք փոխանակել են էլեկտրոնային փոստի հասցեները՝ պայմանավորվելով նամակագրական կապ հաստատել: Ներկայում ընթացքի մեջ է նաև տիկին Նունե Սարգսյանի՝ Քուվեյթի վարժարանի սաներին ուղղված մեկ այլ առաջարկ՝ արևմտահայերենով բանաստեղծությունների մրցույթը, որի վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է, իսկ արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը: Իսկ Հալեպի վարժարանի աշակերտներին տիկին Սարգսյանն առաջարկել է Հայաստանի դպրոցների հետ անցկացնել արևմտահայերեն-արևելահայերեն թարգմանչական մրցույթ: Հաղթողներին սպասվում են պարգևներ` Հանրապետության նախագահի կողմից: Մեկ այլ՝ իրենց բնակավայրերի լուսանկարների առցանց ցուցահանդեսի գաղափարը հավանության են արժանացրել թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները: Լավագույն աշխատանքները կտեղադրվեն «Հայկաշխարհ» և Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքերում: «Մեր նպատակն է կամուրջ ստեղծել Հայաստանի և Սփյուռքի միջև: Ես ամբողջ կյանքում Սփյուռքի հետ կապված եմ եղել՝ չնայած երևանցի եմ: Ես շատ բարձր եմ գնահատում Սփյուռքի դերը: Հայերը երկու անգամ ավելի զորավոր ժողովուրդ են, որովհետև ունեն Սփյուռքի հետ կապը: Հայաստան-Սփյուռք կամուրջն ամրապնդելու համար մենք պետք է ապահովենք ապագա սերունդների կապը: Հուսով եմ՝ վիրուսը հաղթահարելուց հետո կշփվենք ոչ միայն համակարգչով, այլև՝ դեմ առ դեմ ֆիզիկապես, հատկապես՝ մեր երեխաները»,- ընդգծել է տիկին Սարգսյանը: Քննարկման երկրորդ հատվածում Հալեպի վարժարանի ուսուցիչները ներկայացրել են կորոնավիրուսի համավարակի պայմաններում հեռավար ուսուցման դժվարություններին վերաբերող հարցեր: Նրանք ողջունել են տիկին Նունե Սարգսյանի առաջարկները և պատրաստակամություն հայտնել դրանք դարձնել իրականություն: Ամփոփելով զրույցը՝ տիկին Սարգսյանը հանդիպման մասնակիցներին մաղթել է առողջություն՝ հույս հայտնելով, որ նմանատիպ հանդիպումները շարունակական լինեն:
16:49 - 31 հուլիսի, 2020
Քշիշտոֆ Պենդերեցկին հայ և լեհ ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն էր. նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ

Քշիշտոֆ Պենդերեցկին հայ և լեհ ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն էր. նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Քշիշտոֆ Պենդերեցկու մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցական ուղերձ են հղել լեհ հայտնի կոմպոզիտոր և խմբավար ՔշիշտոֆՊենդերեցկու մահվան կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Խոր ցավ ենք ապրում․ այլևս մեզ հետ չէ ժամանակակից երաժշտարվեստի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ լեհ նորարար կոմպոզիտոր և խմբավար Քշիշտոֆ Պենդերեցկին։Հայկական արմատներով Պենդերեցկին հայ և լեհ ժողովուրդների բարեկամության խորհրդանիշն էր, միշտ սպասված հյուր հայաստանցի երաժշտասերի համար, իսկ նրա յուրաքանչյուր այցելություն Հայաստան, յուրաքանչյուր ելույթ իրադարձություն էր ու մեծ տոն: Պենդերեցկին սերտորեն կապված էր հայ մշակույթի, Հայաստանի, հայ ժողովրդի հետ: Երաժշտասեր հանրությունը ջերմությամբ էր ընդունում նրան։ Պատահական չէր, որ 2015 թվականին նա հատուկ ստեղծագործություն նվիրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մեծ պատիվ և հաճույք էր 2018թ․ Վարշավայում ներկա գտնվել Քշիշտոֆ Պենդերեցկու ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին։Պենդերեցկին հեռացավ, սակայն հավերժ է նրա երաժշտությունը՝ համաշխարհային մեծության, տպավորիչ, մնայուն։Խորապես ցավակցում ենք մաեստրոյի ընտանիքին, հարազատներին, երկրպագուներին և կիսում անդառնալի կորստի վիշտը»: 
18:59 - 29 մարտի, 2020
Ավտոմաքսատան մաքրությունը և Իշխան Զաքարյանի ընտանիքի հետ փոխկապակցված ընկերությունը |civilnet.am|

Ավտոմաքսատան մաքրությունը և Իշխան Զաքարյանի ընտանիքի հետ փոխկապակցված ընկերությունը |civilnet.am|

civilnet.am: Ապրիլի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Նորագավիթի ավտոմաքսատուն։ Վարչապետը շրջեց մաքսատան տարածքով և ծանոթացավ պայմաններին։ Տարածքի կեղտոտ վիճակը Նիկոլ Փաշինյանին զայրացրեց։ Նա պատերի սարդոստայնը ձեռքով մաքրում էր և տեսախցիկների առջև ցույց տալիս Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին ու ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին։ Կառավարության տեսախցիկն էլ ակտիվ արձանագրում էր ծխախոտի մնացորդներն ու կեղտոտ պատերը։«Սա խայտառակ կեղտոտ տարածք է, սա վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, սա անթույլատրելի վիճակ է»,- ասում էր վարչապետը։Փաշինյանն այնքան զայրացած էր, որ հրահանգեց աշխատանքից հեռացնել մաքսատան երեք աշխատակիցներին։ՊԵԿ նախագահը և նրա տեղակալը վարչապետին չհուշեցին, որ տարածքի մաքրման համար կան պատասխանատու կազմակերպություններ։ՊԵԿ-ի Նորագավիթի, իսկ պաշտոնապես՝ Արարատյան մաքսատուն-վարչության մաքրության աշխատանքները իրականացնում են «Քլիներս» և «Փայլք» ՍՊԸ-ները։«Քլիներսը» իրականացնում է Արշակունյաց 127/21 հասցեում գտնվող անգարի և գրասենյակային հատվածի մաքրման աշխատանքները, իսկ «Փայլքը»՝ բակային և օժանդակ տարածքների մաքրման աշխատանքները։«Քլիներսը» փոխկապակցված է Իշխան Զաքարյանի ընտանիքի հետ«Քլիներս» ընկերությունը մարտին հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Այս ընկերությունը շահել էր Ազգային ժողովում մաքրություն կատարելու մրցույթը և որոշ խնդիրներ էին առաջացել խորհրդարանում աշխատող մաքրուհիների հետ։Ընկերության 70 տոկոս բաժնեմասի տերը Խաչատուր Սաֆարյանն է, իսկ 30 տոկոսինը՝ Գարուշ Պապիկյանը, որը նաև ընկերության տնօրենն է։Խաչատուր Սաֆարյանի հետ համատեղ բնակվում է նաև ԱԺ նախկին պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի դուստրը՝ Հասմիկ Զաքարյանը։2018-ի հունվարի 25-ին ՊԵԿ-ն այս ընկերության հետ կնքել էր 258 մլն դրամի պայամանագիր, որով «Քլիներսը» պարտավորվել էր ապահովել ՊԵԿ-ի 46 շենքերի և տարածքների, այդ թվում Նորագավիթի ավտոմաքսատան մաքրությունը։ 2018-ի ապրիլ-մայիս ամիսների իշխանափոխությունից հետո՝ հուլիսին, ընկերության հետ կնքված պայմանագիրը լուծարվում է՝ անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման հիմքով։ Այնուհետև ՊԵԿ-ը հայտարարում է նոր մրցույթ և ներգրավում «Փայլքին»՝ ավելի ցածր գումարով, իսկ 2019-ին նորից «Քլիներսն» է մրցույթը հաղթում, սակայն մի քանի անգամ նվազեցված գումարով։Ավելին կարդացեք՝ civilnet.am-ում
09:15 - 13 մայիսի, 2019
ՀՀ նախագահի տիկինը խնդիրներ է տեսնում հաշմանդամություն ունեցող երեխաների տեղաշարժն ապահովելու հետ կապված |armenpress.am|

ՀՀ նախագահի տիկինը խնդիրներ է տեսնում հաշմանդամություն ունեցող երեխաների տեղաշարժն ապահովելու հետ կապված |armenpress.am|

armenpress.am: Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը այցելեց «Երևան իմ սեր» հիմնադրամի տարածքում գործող «Լուսե» ուսումնավերականգնողական կենտրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նունե Սարգսյանը շրջեց կենտրոնում, շփվեց երեխաների և նրանց ծնողների հետ: Լրագրողների հետ ճեպազրույցում նախագահի տիկինն ասաց, որ «Լուսե» կենտրոնն օգնում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող երեխաներին, այլև նրանց խնամակալներին: «Մեր հասարակության մտածելակերպը պետք է փոխենք: Ես հիշում եմ, երբ իմ մանկության տարիներին հաշմանդամություն ունեցող անձանց էինք տեսնում, ապշած քարանում և նայում էինք նրանց, որովհետև նրանք տարբեր էին, և ծնողները նրանց հաճախ թաքցնում էին հասարակությունից, բայց հիմա այդ ամենը փոխվել է: Մենք հասկացել ենք, որ իրենք էլ մեր հասարակության մի մասն են»,-ասաց նա: Նախագահի տիկինը չհերքեց, որ բազմաթիվ խնդիրներ կան հենց հաշմանդամություն ունեցող երեխաների տեղաշարժն ապահովելու հետ կապված՝ սկսած գետնանցումներից մինչև կրթական հաստատություններ: «Ես կարևոր եմ համարում, որ հիմա Հայաստանում իրազեկ են այս հարցերին և պետք է միահամուռ, քայլ առ քայլ լուծել այդ խնդիրները և հուսով եմ, որ բոլորս միասին կհասնենք մի տեղ, որ կարող ենք ասել մեր երկիրը հարմար է հաշմանդամություն ունեցողների համար»,-հավելեց Նունե Սարգսյանը: «Լուսե» կենտրոնում շրջայցից հետո նախագահի տիկինն այցելեց աուտիզմով դեռահասների և երիտասարդների համար նախատեսված «Իմ ուղին» սոցիալ-վերականգնողական զբաղվածության ցերեկային կենտրոն:
08:49 - 02 ապրիլի, 2019
Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել են ՀՀ նախագահի տիկնոջը՝ Կանանց տոնի առթիվ

Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել են ՀՀ նախագահի տիկնոջը՝ Կանանց տոնի առթիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանին:  «Ի սրտե մաղթում եմ, որ այս նշանակալի տոնը ջերմացնի Ձեզ գարնան ջերմությամբ, մտերիմների ու ընկերների ուշադրությամբ և հոգատարությամբ: Թող կյանքում Ձեզ ուղեկցի հաջողությունը, իսկ Ձեր տանը տիրի ներդաշնակության ու սիրո մթնոլորտ: Քաջառողջություն և ամենայն բարիք Ձեզ» - Պուտին: Նունե Սարգսյանին Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորել է նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Մարտի 8-ի կապակցությամբ: Կանայք մեր աշխարհը դարձնում են ավելի վառ, գեղեցիկ ու բարի: Հոգատարությամբ պահպանում են ընտանեկան օջախը, ստեղծում ներդաշնակություն և հարմարավետություն տանը: Իսկ ամենակարևորը՝ մշտապես մտերիմներին ու հարազատներին տալիս են հոգու ջերմությունը, շրջապատում են հոգատարությամբ և ուշադրությամբ: Թող տոնի հրաշալի տրամադրությունը երկար ժամանակ մնա Ձեզ հետ: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, բարօրություն և ամենայն բարիք»,- ասվում է Մեդվեդևի շնորհավորական ուղերձում:  
13:07 - 07 մարտի, 2019