Գյուղատնտեսության նախարարություն

Գյուղատնտեսության նախարարությունը 2019 թվականին կառավարության օպտիմալացման արդյունքում միավորվել է Էկոնոմիկայի նախարարությանը։

Արցախում հացահատիկի 50 000 հա ցանքատարածք անցել է Ադրբեջանին. պարենային անվանգության խնդիրը |hetq.am|

Արցախում հացահատիկի 50 000 հա ցանքատարածք անցել է Ադրբեջանին. պարենային անվանգության խնդիրը |hetq.am|

hetq.am: Գյուղատնտես, գործարար Հարություն Մնացականյանը մինչև պատերազմը Արցախի Քաշաթաղի շրջանում, որը գրավել են ադրբեջանական ուժերը, 200 հեկտար ցանքատարածքներ է մշակել՝ աճեցնելով օրգանիկ հատիկաընդեղեն, հիմնականում՝ հաճար: Բերքի զգալի հատված արտահանվել է, մյուս հատվածն էլ՝ սպառվել Արցախում ու Հայաստանում: Պատերազմից հետո նա և բազմաթիվ այլ գործարարներ կորցրել են իրենց բիզնեսի մեծ մասը:  Բացի այն, որ բազմաթիվ մարդիկ կորցրել են իրենց բիզնեսն ու աշխատանքն, այս խնդիրը նաև պարենային անվտանգության ռիսկեր է պարունակում: Կոպիտ հաշվարկներով՝ Հայաստանում և Արցախում տարեկան սպառվել է  500-600 հազար տոննա հացահատիկ: Արցախն ապահովել է  դրա 20-30%-ը:  Եվ հիմա այդ 20-30%-ը «բաց է մնում»:   Հակառակորդին է անցել 95  հազ. հեկտար վարելահող Արցախում, պաշտոնական տվյալներով, տարեկան մինչև 150 հազար տոննա հատիկաընդեղեն և հացահատիկ է աճեցվել, մասնավորապես 2019-ին՝ 118 հազար տոննա:  Թե պատերազմի հետևանքով հակառակորդին անցած հողերի կազմում որքան են հացահատիկի և հատիկաընդեղենի ցանքատարածությունները, հստակեցված չէ: Առայժմ միայն նախնական հաշվարկներ են: «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ Արցախի գյուղատնտեսության նախարարությունից պատասխանել են, որ նախնական հաշվարկներով, հակառակորդին է անցել շուրջ 95 հազ. հեկտար վարելահող: Նշված տարածքներում կատարվում էր տարեկան ավելի քան 70 հազ. հեկտար  ցանքս, որից շուրջ 50 հազ. հա՝ հացահատիկային: Հացահատիկային մշակաբույսերից ցանվում էր հիմնականում ցորեն, գարի ու հաճար:   Ինչ վերաբերում է հատիկաընդեղենին, ապա՝ հակառակորդի վերահսկողության տակ անցած վարելահողերում, նախնական հաշվարկիներով, մշակվում էին շուրջ 450 հեկտար հատիկաընդեղեն: Դա, կրկին ըստ նախարարության հաղորդած տվյալների, կազմել է Արցախում հատիկաընդեղենի մշակաբույսերի ցանքատարածությունների 30%-ը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Արցախում հացահատիկ և հատիկաընդեղեն է աճեցվել հիմնականում Քաշաթաղի, Հադրութի, Ասկերանի, Մարտունու ու Մարտակերտի շրջաններում:  Միայն Շահումյանի ու Շուշիի շրջաններում է այն փոքր թիվ կազմել: Հաշվի առնելով հակառակորդին  անցած տարածքների մասին տեղեկությունները, կարելի է ենթրադրել, որ հացահատիկի ցանքատարածքների շուրջ 90%-ն անցել է հակառակորդին: Իսկ Հայաստանում, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների (ՀՀ ՎԿ), 2019 թվականին Հայաստանում արտադրվել է մոտ 199 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն, որը 2018 թվականի համեմատ կրճատվել է 41.2%-ով: Միևնույն ժամանակ, Հայաստանը զգալի քանակությամբ հացահատիկ է ներմուծում: Ըստ մաքսային ծառայության տվյալների՝ 2019 թվականին ներմուծվել է 250 հազար տոննա ցորեն: Հայաստան ներմուրծվող ցորենի մոտ 90%-ը Ռուսաստանից է, մնացածը՝ հիմնականում Ուկրաինայից ու Վրաստանից:  Էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով՝ ցորենի ինքնաբավության մակարդակը 2018 թվականին կազմել է 31.5%, որը տարիների ընթաթքում նվազել է: Համեմատության համար 2014 թվականին այն կազմել է 48.7%: «Ժամանակ կորցնելու իրավունք չունենք» Հարություն Մնացականյանը շեշտում է, որ Հայաստանի ու Արցախի կառավարությունները ժամանակ կորցնելու իրավունք չունեն. պետք է արդեն իսկ  ծրագիր մշակել հստակ քայլերով ու անցնել այն իրագործելուն: Այլապես՝ ցորենի պարենային անվնագության լուրջ խնդիրներ են առաջ գալու: Գյուղատնտեսը դեռևս 2019 թվականից Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանը ներկայացրել է հատիկաընդեղենային մշակաբույսերի արտադրությունը զարգացնելու ճանապարհային քարտեզ, որը սակայն մինչ օրս արձագանքի չի արժանացել: Ծրագիրը ներառում է չորս հիմնական ուղղություններ՝ գյուղատնտեսական տեխնիկայի թարմացում, որակյալ սերմնացուի ներմուծում, հողերի պարարտացման վերահսկում և ցանքաշրջանառության ապահովում:  «Մեր տեխնիկան 40 տարվա է՝ 20-50% կորստով ենք բերքը հավաքում: Դա շատ լուրջ ազդեցություն է թողնում մշակաբույսերի ինքնարժեքի վրա: Հաջորդը պարարտացման խնդիրն է: Մեր գյուղացիները միշտ պարարտացնում են նույն ազոտական պարարտանյութով, որը հողն ամբողջությամբ դեգրադացնում է: Պետությունը պետք է պարտադիր միջոցներ ձեռնարկի՝ տարբեր գործիքներ կիրառելով, օրինակ՝ ինչ-որ քանակությամբ հող ունեցող գյուղացին չկարողանա ինչ-որ քանակությունից ավելի ազոտական պարարտանյութ գնել, որպեսզի հողը շարքից դուրս չգա»,- ասում է Հարություն Մնացականյանը:   Կարդալ ավելին hetq.am-ում։
20:20 - 03 դեկտեմբերի, 2020
Ինչպես է պետությունը լուծելու չմշակվող հողերի հարցը․ |lragir.am|

Ինչպես է պետությունը լուծելու չմշակվող հողերի հարցը․ |lragir.am|

lragir.am: Գյուղատնտեսության փոխնարար Արտակ Քամալյանը «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» տնտեսական համաժողովի ժամանակ անդրադարձավ Հայաստանում չմշակվող հողերի խնդրին: Գործարարները հետաքրքրվեցին հարցով, թե ինչպե՞ս են լուծելու չմշակվող հողերի սեփականատերերի հարցը, եթե փորձեն այդ ոլորտում ներդրումներ անել ու խնդիրների հանդիպեն, հայտնվեն սեփականատերերը, ի՞նչ է լինելու: «Մեր փորձագիտական գնահատականով՝ Գեղարքունիքի մարզում մոտավորապես 15-20 տոկոսով մենք հողերի սեփականատեր չենք գտնելու: Էդ մարդիկ չկան, ընդհանրապես չկան, էս 30 տարվա ընթացքում էդ մարդկանց հետ ինչ-որ բան կատարվել է: Ժառանգություն չեն ունեցել, ժառանգներն ու իրենք այստեղ չեն, երբեք էլ չեն լինի: Այդ հողերը մենք պետք է առաջարկենք կամ պետական սեփականության վերցնել կամ տանք համայնքներին: Եվ հետո համայնքները կամ պետությունը աճուրդի միջոցով այդ հողը պետք է կամ վաճառեն, կամ վարձակալության տան գործարարներին: Դա անելու համար միայն կամք է պետք ու կազմակերպչական գործողություններ»,- ասաց նա: Ըստ Քամալյանի՝ իրենք ցանկանում են առաջարկել ընդունել օրենք, ըստ որի՝ այն մարդիկ, ովքեր երկու տարի անընդմեջ չեն օգտագործում իրենց հողակտորները, օրենքի ուժով դրանք կտրվեն վարձակալության պետությանը: Պետությունը պետք է ստեղծի հարթակ, կարող է խոշորացնել այդ հողակտորները և տալ վարձակալության այն մարդկանց, ովքեր ուզում են այդ հողը մշակել: «Կա նաև երրորդ ուղղությունը, որը մենք քննարկում ենք, այն է, որ ամեն մարզում կորոշենք հողի գինը, և մարդկանց կառաջարկենք՝ ժողովուրդ, պետությունը որոշել է հողի գին, ով ուզում է մեզ վաճառել այդ հողը, եկեք վաճառեք, մենք գնում ենք: Այդ հողերը կմիավորենք և դարձյալ կամ կվաճառենք, կամ վարձակալության կտանք աճուրդով: Մեր ֆերմերներն այսօր ունեն գրավի խնդիր: Եթե մենք այս մեխանիզմը կիրառենք, բանկերը մեծ հաճույքով այս հողակտորները վերցնելու են որպես գրավ: Հետագայում, եթե այս մեխանիզմն աշխատի, բանկերը վերցնեն գրավ ու վարկեր տան, հողը տնտեսական առումով վատ օգտագործողներից գնալու է դեպի լավ ու արդյունավետ օգտագործող»,- նշեց Քամալյանը:
09:40 - 11 մայիսի, 2019