Վարդան Մելիքյան

Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ: 

Ծնվել է 1982թ. հունվարի 9-ին, Երեւանում։ 

Կրթություն ՝  1998 – 2002թթ. - Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ, բակալավր Աշխատանքային գործունեություն

2018թ․ – հուլիս, 2019թ․, տեխնիկական առաջադրանքի ղեկավար, «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային եւ դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման միջոցով» ծրագիր, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակ

Փետրվար, 2017թ․ – մարտ 2018թ․, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով տարածաշրջանային փորձագետ, «Հաշվետվողականության համակարգեր Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում անտառների կայուն կառավարման համար» ծրագիր, ՄԱԿ-ի ԵՏՀ / ՊԳԿ ,փետրվար, 2014թ․ – նոյեմբեր, 2017թ․, կլիմայական ռիսկերի մեղմման փորձնական ծրագրերի գծով ազգային փորձագետ, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակ։ Հուլիս, 2015թ․ – հունվար, 2017թ․, կլիմայի փոփոխության տեխնոլոգիական կարիքների գնահատման հարմարվողականության գծով փորձագետ, ՄԱԿ-ի ՇՄԾ / Դանիայի տեխնիկական համալսարան համագործակցություն, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ։

2013թ․, Երեւան, Հայաստան, Հայալաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոն, բնապահպանության եւ կոնսերվացիայի հավատարմագրային ծրագիր Ապրիլ – մայիս, 2013թ․, Արիզոնա, ԱՄՆ, Գետավազանների կառավարման միջազգային սեմինար։ Օգոստոսի 8-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է ազատվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից։

Հանրապետությունում մինչև տարվա վերջ տնկված կլինի շուրջ 3 մլն ծառ |armenpress.am|

Հանրապետությունում մինչև տարվա վերջ տնկված կլինի շուրջ 3 մլն ծառ |armenpress.am|

armenpress.am: Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների զգալի մասն արդեն կատարված է: Ասուլիսի ժամանակ ներկայացնելով ծառատունկի մանրամասները, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, նշեց, որ 1 մլն 950 հազար ուռենու կտրոն ՀՀ-ի 7 մարզում արդեն տնկված է: Աշխատանքներում ներգրավված է մոտ 1 000 քաղաքացի: «Աշխատանքներն իրականացվել են նախապես նշված 6 մարզում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում և Շիրակում, որոշ աշխատանքներ են իրականացվել նաև Կոտայքի բարձրադիր գոտիներում: Ինչո՞ւ են այս տարածքներն ընտրվել: Քանի որ տնկումների սեզոնի ավարտն էր, և այս առումով եղան քննադատություններ, բայց մենք հաշվի էինք առել այս հանգամանքը, դրա համար ընտրել ենք բարձրադիր գոտիները, որտեղ ծառերի վեգետացիա դեռ չէր սկսվել, որպեսզի ունենանք նորմալ արդյունք»,-ասաց նա: Ծառատունկի աշխատանքներում հիմնականում ընդգրկված են տեղի համայնքների բնակիչները, սակայն Վարդան Մելիքյանը նշեց, որ եղել են դեպքեր, երբ մարդիկ հեռավոր համայնքից իրենց ավտոմեքենայով եկել են մասնակցել ծառատնկմանը՝ վաստակելով գումար: Նախարարի տեղակալի խոսքով՝ բնակիչները հնարավորություն են ունեցել օրվա կտրվածքով մինչև 10 հազար դրամ վաստակել:   «Մարդկանց ներգրավելու առումով, ընդհանուր առմամբ, խնդիր չենք ունեցել, մենք արդեն ունենք 1 000 ներգրավված աշխատակից, բայց կունենանք ավելին, որովհետև ծառերը տնկելուց հետո առջևում ցանկապատման աշխատանքներ են»,-ասաց նախարարի տեղակալը: Մինչև հունիսի 5-ը ծրագրի ծառատնկման հատվածը կավարտվի, և 2 մլն կտրոնը տնկված կլինի, իսկ մինչև հուլիսի վերջը  կավարտվեն ցանկապատման աշխատանքները: Հանրապետությունում ծառատունկն այս տարի այսքանով չի ավարտվում: Աշնանը նույնպես իրականացվելու է ծառատունկ, բյուջեով նախատեսված է 400 մլն դրամից ավելի գումար է հատկացվելու «Հայանտառ»-ին: Նախարարի տեղակալը նշեց, որ նախորդ տարի աշնանը ծառատունկին մասնակցեց մոտ 1 000 մարդ: Այս տարի նույնպես նույնքան մարդ է նախատեսվում ներգրավել: Աշնանը նախատեսված ծառատունկն իրականացվելու է անտառային հողերում, կտնկվեն կաղնի, հաճար, թեղի և այլն: Նախարարի տեղակալը նշեց, որ մինչև տարվա վերջ շուրջ 3 մլն ծառ տնկված կլինի:
14:12 - 01 հունիսի, 2020
Շրջակա միջավայրի փոխնախարարն անդրադարձել է սիգի ապօրինի որսի խնդրին |armenpress.am|

Շրջակա միջավայրի փոխնախարարն անդրադարձել է սիգի ապօրինի որսի խնդրին |armenpress.am|

armenpress.am:   Ապօրինի ձկնորսության խնդիրը Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում է: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը նշեց, որ ապօրինությունները ֆիքսվում են, սակայն ոչ բավարար չափով, որովհետև այս ոլորտում կան բացեր ու խնդիրներ: «Թե Սևան ազգային պարկի, թե տեսչական մարմնի աշխատողներն աշխատում են ժամը 09:00-18:00-ն, շաբաթ, կիրակի օրերին էլ չեն աշխատում: Փորձը ցույց է տալիս, որ ապօրինությունները ֆիքսվում են գիշերը, շաբաթ, կիրակի օրերին: Այստեղ ունենք խնդիր և հիմա քայլեր ենք ձեռնարկում հերթապահություն սահմանելու համար, որպեսզի այդ բացը լրացվի»,-ասաց նախարարի տեղակալը: Վարդան Մելիքյանը խոսեց ոլորտի մեկ այլ բացի մասին: Մասնավորապես, օրենքն արգելում է սիգի որսը, նման դեպք հայտնաբերելու դեպքում համապատասխան մարմինները կարող են միջամտել, սակայն նույն սիգի վաճառքի մասով օրենսդրական բաց կա: Այսինքն՝ միայն վաճառքը ֆիքսելու դեպքում միջամտությունը բարդանում է: «Ինչ վերաբերում է որսին, ապա այստեղ պետք է հասկանալ, որ մարդիկ ձուկ որսում են ոչ թե նրա համար, որ չեն սիրում, այլ իրենց ապրուստի խնդիրն են լուծում: Մենք այսօր խնդիր ունենք հստակ ֆիքսելու, թե որքան ձուկ ունենք Սևանում: Առաջիկայում կունենանք որակյալ սարքավորումներ, որոնք թույլ կտան հասկանալու, թե որքան ծավալի ձուկ կա լճում: Որոշ մասնագետներ նշում են, որ այն ծավալները, որոնք հնչեցվում են, փոքր են, իրականում ավելի շատ ձուկ կա: Վերջնական պատկերն ունենալուց հետո միգուցե հնարավոր լինի որոշակի սահմանափակ ծավալի որս իրականացնել: Այսինքն՝ միգուցե հնարավոր լինի թույլ տալ օրինական որսը ևս, պարզապես դաշտը պետք է կարգավորված լինի, որ թե պետությունը չտուժի, թե քաղաքացիները»,-հավելեց նա:  
12:20 - 13 նոյեմբերի, 2019
Անտառային տարածքների մեծացման ծրագիրը 5000 նոր աշխատատեղ կստեղծի. Վարդան Մելիքյան |news.am|

Անտառային տարածքների մեծացման ծրագիրը 5000 նոր աշխատատեղ կստեղծի. Վարդան Մելիքյան |news.am|

news.am: Անտառային տարածքների մեծացման ծրագիրը 5000 նոր աշխատատեղ կստեղծի: Այս մասին նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը: Նա հիշեցրեց, որ 2020-ի համար անտառային ոլորտում ամենախոշոր ծրագիրը 10 մլն նոր ծառերի տնկումն է, իսկ մինչ 2050 թվականը Հայաստանը մտադիր է մեծացնել անտառային տարածքները ավելի քան 200 հազար հա տարածքով, այսինքն՝ 800-900 մլն ծառերի տնկմամբ: «Դա խոսում է այն մասին, որ տարեկան պետք է տնկել 30 մլն ծառ, ինչի համար անհրաժեշտ է ներգրավվել 5000 մարդու, որոնք կաշխատեն տարեկան 40-50 օր, այսինքն, տվյալ ծրագիրը նոր աշխատատեղեր կստեղծի: Եթե հաշվի առնենք, որ տնկված ծառերը պետք է նաեւ խնամվեն, ապա դա խոսում է այն մասին, որ մարդիկ զբաղված կլինեն տարվա մեջ 8-9 ամիս»,- նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ 2025-26-ին աշխատանքները կակտիվանան: Նրա խոսքով՝ տնկման վայրերը մանրակրկիտ կընտրվեն: «Բացի այդ, կընդլայնվի տնկիների արտադրությունը, ինչի արդյունքում եւս հավելյալ աշխատատեղեր կստեղծվեն»,- նկատեց փոխնախարարը: Նա հավելեց, որ «Հայանտառի» հողերում հատկացվել է 6000 հա տարածք: «Հաշվի առնելով այն, որ 10 մլն ծառի տնկման համար մեծ տարածք է անհրաժեշտ, դրանք կտնկվեն այն բնակավայրերում եւ համայնքներում, որտեղ ոռոգման հնարավորություն կա»,- եզրափակեց փոխնախարարը: Հիշեցնենք, որ հոկտեմբերին «Գլոբալ ինովացիոն ֆորում-2019»-ին իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է 2020 թվականին 10 մլն ծառ տնկել:  
11:45 - 13 նոյեմբերի, 2019