Ալեքսանդր Սարգսյան

Սերժ Սարգսյանի եղբայրը, գործարար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր։

Ծնվել է 1956 թվականի հունվարի 10-ին։ 1974 - 1976 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1976 - 1990 թվականներին եղել է «Պազիկ» մակնիշի ավտոբուսի վարորդ։

1982 - 1987 թվականներին սովորել է Երևանի Ա. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումում։ 1987 թվականին ստացել է գազային տնտեսատեխնիկի որակավորում։ 1996 - 1998 թվականներին եղել է Երևանի «Սիրիուս» գործարանի փոխտնօրենը։ 1999 - 2003 թվականներին եղել է Երևանի «Ավտոգազ» ընկերության Ջրվեժի ԱԳԼՃԿ-ի ղեկավար։

2003 - 2007 թվականներին ՀՀԿ համամասնական ընտրակարգով եղել է Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2007 - 2011 թվականներին մեծամասնական ընտրակարգով եղել է Ազգային ժողովի պատգամավոր։

2018 թվականին տեղի ունեցած համաժողովրդական իրադարձություններից հետո Ալեքսանդր Սարգսյանը և իր ընտանիքը հայտնվեցին օրինապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Հունիսի 25-ին ապօրինի զենք կրելու կասկածանքով ոստիկանությունը բերման ենթարկեց նրան։ Հուլիսի 5-ին քրեական գործի շրջանակներում բերման ենթարկվեցին Ալեքսանդր Սարգսյանը և իր որդին՝ Հայկ Սարգսյանը։ Նույն օրը հետախուզում հայտարարվեց մյուս որդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ։

Ալեքսանդր Սարգսյանը դատարան էր ներկայացել որդու գործով հարցաքննվելու |armenpress.am|

Ալեքսանդր Սարգսյանը դատարան էր ներկայացել որդու գործով հարցաքննվելու |armenpress.am|

armenpress.am: ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը՝ որդու՝ Հայկ Սարգսյանի գործով մայիսի 16-ին հարցաքննվելու էր ներկայացել Երևանի ընդհանուր իրավասության դատարան: Սարգսյանն, օգտվելով Սահմանադրությամբ ամրագրված իր իրավունքից և ելնելով այն հանգամանքից, որ մեղադրյալն իր որդին է՝ չցանկացավ վկայություն տալ, ինչպես նաև պատասխանել դատարանի հարցերին։ Մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց՝ հրապարակելու՝ նախաքննության ընթացքում Ալեքսանդր Սարգսյանի կողմից տրված ցուցմունքը։ Պաշտպանական կողմը չառարկեց, և նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն բավարարեց միջնորդությունը։ Որպես վկա՝ դատարանում էր նաև 2007 թվականին հարուցված քրեական գործը քննած քննիչը Խաչատուր Խաչատրյանը։ Քննիչը հայտնեց, որ այն ժամանակ նա չի առնչվել այսօր հայտնի դարձած նոր հանգամանքներին։ Վկայի ցուցմունքից հետո Հայկ Սարգսյանի պաշտպանը միջնորդեց, որպեսզի հրապարակվեն նրա նախաքննական ցուցմունքները։ Դատարանը հետաձգեց միջնորդության քննարկումը եւ որոշեց վկային լրացուցիչ հարցաքննության հրավիրել։ Դահլիճ վերադառնալով՝ Խաչատուր Խաչատրյանն ասաց, որ գործի մանրամասներն այդքան էլ լավ չի հիշում և որևէ հստակ պատասխան չի կարող տալ։ Վկաների թվում էին նաև տուժող Արթուր Ղևոնդյանի մայրը՝ Լարիսա Առաքելյանը, ով պատմեց դեպքի մասին մանրամասներ և համաձայնեց տվյալներ փոխանցել որդու հետ կապվելու համար, որպեսզի դատարանը կարողանա վերջինիս հարցաքննության հրավիրել։
18:16 - 16 մայիսի, 2019
Ալեքսանդր Սարգսյանը Եվրոպայում է գտնվում ոչ թե հանգստանալու, այլ՝ առողջական խնդիրների պատճառով․ պաշտպան

Ալեքսանդր Սարգսյանը Եվրոպայում է գտնվում ոչ թե հանգստանալու, այլ՝ առողջական խնդիրների պատճառով․ պաշտպան

Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, Եվրոպայում է գտնվում ոչ թե հանգստանալու, այլ՝ առողջական խնդիրների պատճառով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նրա պաշտպան Միհրան Պողոսյանը: «Ալեքսանդր Սարգսյանի Հայաստանից բացակայելու վերաբերյալ պաշտոնապես հայտնում եմ, որ Ալեքսանդր Սարգսյանը առողջական խնդիրներից ելնելով ներկայումս գտնվում է Եվրոպայում: Ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանի կողմից այսօր լրագրողի հարցին ի պատասխան տրված տեղեկություններին, թե Ալեքսանդր Սարգսյանը գնացել է հանգստանալու, ապա այդ մասին զրուցել եմ վերջինիս հետ, ով տեղեկացրել է, որ չի ցանկացել հանրայնացնել այն հանգամանքը, որ հայրն ունի առողջական խնդիրներ»,-գրել է Պողոսյանը: Հիշեցնենք, որ այսօր նրա որդին՝ Հայկ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հայրը Եվրոպայում է գտնվում հանգստանալու նպատակով.  
16:59 - 11 ապրիլի, 2019
Դատարանը որոշեց վերադարձնել Ալեքսանդր Սարգսյանի որդու անձնագիրը եւ թույլ տալ դուրս գալ Հայաստանից |lragir.am|

Դատարանը որոշեց վերադարձնել Ալեքսանդր Սարգսյանի որդու անձնագիրը եւ թույլ տալ դուրս գալ Հայաստանից |lragir.am|

lragir.am։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց վերադարձնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի անձնագիրը:Դատական նիստը նախագահում էր դատավոր Աննա Դանիբեկյանը: Միջնորդությունը դատարանում ներկայացրեց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, որին առարկեց մեղադրող Աբգար Առաքելյանը՝ նշելով, որ անձնագիրը վերադարձվում է, երբ քրեական հետապնդումը դադարեցվում է: Նա նաև հիշեցրեց այն փաստը, որ մեղադրանք առաջադրելուց հետո Հայկ Սարգսյանը որոշել է լքել ՀՀ սահմանը և նա կարող է խուսափել գործի քննությունից:Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց բավարարել միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը: «Եթե Հայկ Սարգսյանը խախտի այդ պայմանը, ապա գումարը կբռնագանձվի, իսկ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցն էլ կփոխվի կալանքով»,- նշեց դատավորը:Գործով վկա Արթուր Ղևոնդյանի գտնվելու վայրը պարզելու համար դատարանը կդիմի համապատասխան մարմիններին, իսկ վկա Լարա Առաքելյանը ևս մեկ անգամ կծանուցվի նիստի վերաբերյալ, չներկայանալու դեպքում նոր միայն կկայացվի բերման ենթարկելու որոշում: Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 16-ին, ժամը 15:00-ին:
12:51 - 11 ապրիլի, 2019
Ալեքսանդր Սարգսյանը ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ. Նա ստորագրություն է տվել, որ կվերադառնա. Վանեցյան

Ալեքսանդր Սարգսյանը ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ. Նա ստորագրություն է տվել, որ կվերադառնա. Վանեցյան

ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրգործի շրջանակներում Ալեքսանդր Սարգսյանը դիմել է Հայաստանից բացակայելու՝ առողջական խնդիրների հետ կապված: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր հետ կապված քրգործին: «Գործը քննող քննիչի որոշմամբ, թույլատրվել է նրան լքել ՀՀ տարածքը: Այո, Հայաստանի Հանրապետության տարածքը լքել է մեր գիտությամբ, եւ ստորագրություն է տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում կժամանի Հայաստան: Այս պահին նման պահանջ չկա, բայց լինելու դեպքում, քննչականը գտնվում է կապի մեջ փաստաբանների հետ: Հենց լինի պահանջ, անմիջապես կհրավիրեն եւ կարծում եմ՝ որեւէ խնդիր չի լինի»,-ասաց Վանեցյանը: Նշենք, որ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության համար: Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ news.am
09:26 - 22 մարտի, 2019