Նազենի Ղարիբյան

ՀՀ մշակույթի նախկին նախարար։

Ծնվել է 1965թ. սեպտեմբերի 30-ին։ 1988 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի արվեստաբանական բաժինը:

Սիրարփի Տեր-Ներսեսյան հիմնադրամի հրավերով մեկնել է Փարիզ, որտեղ սովորել է արվեստաբանական, պատմա-բանասիրական և լեզվական ուղղություններով: 1989-1996 թվականներին դասավանդել է (ընդհատումներով) նույն ինստիտուտում: 1991-1993 թվականներին սովորել է Սորբոնի համալսարանի Բարձրագույն կրթության դպրոցում, ստացել խորացված հետազոտությունների վկայագիր (DEA):

2018 թվականի մայիսի 29-ին նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ, ապա կատարել է նախարարի պարտականությունները։

Ես իրենց պահանջով երբեք չեմ հրաժարվելու, իրենք իրավունք չունեն խորհրդից պահանջել իմ հրաժարականը. Ղարիբյան |armtimes.com|

Ես իրենց պահանջով երբեք չեմ հրաժարվելու, իրենք իրավունք չունեն խորհրդից պահանջել իմ հրաժարականը. Ղարիբյան |armtimes.com|

armtimes.com։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում խռովությունները շարունակվում են: Պատճառը՝ կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի մայիսի 22-ի որոշումն է, ըստ որի՝ Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:Օպերային թատրոնի կառավարման խորհուրդը բաղկացած է ութ անդամից. թատրոնի անձնակազմը լարվել է խորհրդում թատրոնի ներկայացուցիչներ՝ բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանի եւ Օպերային թատրոնի մեներգիչ Պերճ Քարազյանի դեմ: Դեռեւս մայիսի 27-ին հրավիրված ժողովում բուռն քննարկումներից եւ վիճաբանությունից հետո լարվածությունը շարունակվում է: Օպերային թատրոնի աշխատակիցներն իրենց վստահված անձանց են մեղադրում Ղարիբյանի ընտրման համար, պահանջում են չեղարկել մայիսի 22-ի որոշումը:Տիկին Ղարիբյան, արդեն մի քանի օր է՝ Օպերային թատրոնում խռովություններ են, այս անգամ էլ են հայտնում, որ պատճառը դուք եք: Թատրոնի անձնակազմը չի ուզում տեսնել ձեզ Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում:Ես չէի ուզում լինել Կառավարման խորհրդի նախագահ, բայց խորհրդի անդամները պնդեցին: Ասացին՝ դուք փորձ ունեք, դուք կկարողանաք նորմալ ղեկավարել: Իմ լիազորությունները սկսվում եւ ավարտվում են խորհրդում: Ես Օպերային թատրոնը ոչ ղեկավարելու եմ, ոչ էլ որեւէ որոշում եմ կայացնելու, քանի որ խորհրդում ես մեկ ձայն ունեմ:Օպերային թատրոնի անձնակազմը խորհրդի իրենց ներկայացուցիչների առաջ հարց է դրել՝ չեղարկել 22-ի որոշումը եւ ըստ այդմ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից զրկել ձեզ: Եթե խռովությունները շարունկավեն, դուք պատրա՞ստ եք հրաժարվել ձեզ վստահված պարտականություններից:Ես իրենց պահանջով երբեք չեմ հրաժարվելու, եթե հրաժարվեմ, ապա դա կարող է լինել ուրիշ պատճառ: Իրենք ժողով են արել, երկու մարդ են ընտրել, ուղարկել են խորհուրդ, եթե հիմա հետ կկանչեն, դա իրենց խնդիրն է: Եվ մի բան էլ, Օպերային թատրոնն ունի 650 աշխատող, արդյո՞ք այդ 650 հոգին էլ պատրաստ են նորից քվեարկել եւ հետ կանչել իրենց ներկայացուցիչներին, ինչքան հասկանում եմ՝ այնտեղ ակտիվացածներն ընդամենը 50 հոգի են: Թող իրենք իրենց մեջ որոշեն, ես դրան չեմ խառնվի: Երկու ամիս է՝ այդ խորհուրդը գործում էր առանց նախագահի: Իրենք են ինձ ընտրել նախագահ, չնայած իմ ընդդիմանալուն՝ նրանք այդ պատասխանատվությունը վստահել են ինձ: Սակայն մի բան կասեմ, մեր նախարարությունները շուտով միանում են, կարող է եւ ամիսներ անց իմ զբաղվածությունն այնպիսին լինի, որ ես ինքս չհասցնեմ ու հրաժարվեմ: Իրենք իրավունք չունեն խորհրդից պահանջել իմ հրաժարականը, այդ խորհուրդը ձեւավորվել է ի հակակշիռ իրենց տնօրինության եւ գեղարվեստական խորհրդի: Եթե պետք է խորհրդում իրենց ուզած մարդիկ աշխատեն, դրա գոյության իմաստն էլ ո՞րն է: Այն անկախ խորհուրդ է, որը չի ենթարկվում Օպերային թատրոնին:Տիկին Ղարիբյան, լուրեր են շրջանառվում, որ նախարարությունների միացումից հետո մշակույթի գծով փոխնախարարը դուք եք լինելու: Նման առաջարկ ստացե՞լ եք կամ քննարկում եղե՞լ է:Նման առաջարկ չի եղել, որովհետեւ որոշում է կայացվել, որ բոլոր նախարարությունները մեխանիկորեն միանում են: Ինձ դեռեւս չեն ասել, թե ես մնում եմ, կամ գնում: Նախարարությունների միացման որոշումն ուժի մեջ է մտնում հունիսի 3-ից: Հունիսի 3-ին կնշանակվի միացյալ նախարարությունների նոր նախարարը, որից հետո նա կնշանակի իր փոխնախարարներին: Մինչեւ այդ որեւէ մեկը չի կարող ասել՝ ինքը մնում է, թե՝ ո՛չ:Եթե ձեզ առաջարկ արվի, կմնա՞ք:Իմ սկզբունքը եղել եւ մնում է հետեւյալը, եթե ինձ հրավիրում են պետական ծառայության մեջ որեւէ աշխատանքի, որը նվիրված է նոր Հայաստանի շինարարությանը, ապա չեմ կարող հրաժարվել: Եթե ինձ հրավիրում են օգտակար լինել, նշանակում է՝ վստահություն եւ որոշակի ակնկալիք կա իմ մասնագիտական կարողություններից: Եթե գտնում են, որ կարող եմ այդ աշխատանքն իրականացնել, ուրեմն, ես չեմ հրաժարվի: Ես այս պաշտոնն անցյալ տարի էլ եմ ընդունել: Հետո մի բան էլ կա, ես թողնում եմ իմ ամբողջ կարիերան եւ՛ գիտական ե՛ւ դասախոսական, նաեւ գրողի, գալիս եմ, որովհետեւ գտնում եմ, որ կարող եմ օգտակար լինել նոր Հայաստանի շինարարության գործում՝ մասնավորապես մշակույթի ոլորտում:Շարունակությունը՝ armtimes.com
08:32 - 30 մայիսի, 2019
Միայնակ չեմ որոշում, իրագործում եմ կառավարության քաղաքականությունը․ Նազենի Ղարիբյանը՝ իր աղմկահարույց որոշումների մասին |tert.am|

Միայնակ չեմ որոշում, իրագործում եմ կառավարության քաղաքականությունը․ Նազենի Ղարիբյանը՝ իր աղմկահարույց որոշումների մասին |tert.am|

tert.am: Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը վստահեցնում է՝ հանրության շրջանում աղմուկ բարձրացրած իր որոշումները՝ կապված ՊՈԱԿ-ների ու Կոնստանտին Օրբելյանի պաշտոնից հեռացնելու հետ, միայնակ չի կայացրել։ Նա «Հանրային» ՀԸ-ի եթերում հայտարարեց, որ դրանք իր նախաձեռնության կամ անձնական իմպրովիզացիայի արդյունք չեն։ «Առավոտյան չեմ արթնանում ու մտածում, թե այսօր ինչ որոշում կայացնեմ, որ սկանդալ առաջանա։ Ընդամենը կատարում եմ իմ աշխատանքը, որը նաև կապված է մեր կառավարության վարած քաղաքականության ու ծրագրի հետ։ ՊՈԱԿ-ների հետ կապված ասեմ, որ դա զուտ տեղեկանք է: Մենք հետո պետք է գնանք ու հատ-հատ հասկանանք, թե որ ՊՈԱԿ-ները կարող են վերակազմակերպվել։ Սակայն սա էլ ինքնուրույն չեմ արել, սա կառավարության հանձնարարական էր»,- ասաց նա։ Ղարիբյանը նկատեց, որ նման հանձնարարական գնացել է բոլոր նախարարություններին, և արդեն 2 ամիս է նախադրությունները շարժվում են համապատասխան հանձնարարականով։ Նրա կարծիքով՝  իրենց ոլորտում փոփոխությունները մեծ աղմուկ են բարձրացնում, քանի որ արվեստագետները ոչ միայն առանձին անհատներ են, այլև ճանաչում ունեն։ «Կախված է մեր ոլորտի առանձնահատկությունից, քանի որ արվեստագետները ոչ միայն անհատներ ու ստեղծագործողներն են, այլև անուն ունեցող մարդիկ են, տեսանելի են, այդ պատճառով այդ դաշտում ցանկացած քայլ տեսանելի է դառնում»,- շարունակեց Ղարիբյանը։  
09:03 - 02 ապրիլի, 2019