Ազգային վերածնունդ

«Ազգային վերածնունդ» կուսակցություն, ազգային ուղղվածությամբ և սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությամբ խորհրդարանական կուսակցություն Արցախում։

Արցախի համապետական ընտրություններն ընթացել են ընտրողների ազատ կամարտահայտման համընդհանուր խախտմամբ. «Ազգային վերածնունդ» կուսակցություն

Արցախի համապետական ընտրություններն ընթացել են ընտրողների ազատ կամարտահայտման համընդհանուր խախտմամբ. «Ազգային վերածնունդ» կուսակցություն

«Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությունն Արցախի 2020թ. համապետական ընտրությունների վերաբերյալ․ «2020թ. համապետական ընտրություններն ընթացել են ընտրողների ազատ կամարտահայտման համընդհանուր խախտմամբ: Կուսակցության և դիտորդական առաքելությունների դիտարկումները ցույց են տալիս, որ ընտրողների կամքի վրա եղել է ընտրական օրենսդրությամբ արգելված գործունեություն: Այս ամենը էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքի վրա, հետևաբար ձևավորվող իշխանությունը չենք կարող լեգիտիմ համարել: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը չի կարողացել հաղթահարել Ազգային ժողով մտնելու շեմը և ներկայացված չի լինի խորհրդարանում: Մենք շնորհակալություն ենք հայտնում կուսակցությանն աջակցած բոլոր քաղաքացիներին: Կուսակցությունը կշարունակի իր գործունեությունը որպես արտախորհրդարանական քաղաքական ուժ: Կուսակցությունը բացառում է որևէ համագործակցություն համակարգային կոռուպցիա ստեղծած Արայիկ Հարությունյանի և նրա գլխավորած Ազատ Հայրենիք կուսակցության հետ: Մեր գլխավոր նպատակը մնում է արցախյան հասարակության ուժեղացումը, ինչին էլ ուղղված կլինի կուսակցության գործունեությունն առաջիկա տարիներին: Կշարունակի գործել «Ազգային վերածնունդ» կուսակցության գլխավոր գրասենյակը, կտպագրվի «Վերածնունդ» պաշտոնաթերթը, առաջիկայում կուսակցությունը հանդես կգա տարբեր նախաձեռնություններով»:
14:57 - 03 ապրիլի, 2020
Արցախում նախագահական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 11 թեկնածու

Արցախում նախագահական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 11 թեկնածու

2020թ. փետրվարի 14-ի ժամը 17.00-ի դրությամբ ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 11 թեկնածուների գրանցման փաստաթղթեր: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԿԸՀ կայքէջից։ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել` Արցախի Պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուների,«Միասնական հայրենիք» կուսակցությունը`62 թեկնածուների,«Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուների ընդգրկմամբ: Ընտրական ցուցակ է առաջադրել մեկ կուսակցությունների դաշինք` Ազատ Հայրենիք-ՔՄԴ կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների ընդգրկմամբ: Ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են: Առաջադրված բոլոր ընտրական ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալ ս.թ. փետրվարի 18-ին` Արցախի ԿԸՀ կայքում։ Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020թ. մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 15-ի ժամը 18:00-ն է:
11:30 - 15 փետրվարի, 2020
«Ազգային վերածնունդ»-ը մտադիր է սեփական թեկնածուով մասնակցել Արցախի նախագահական ընտրություններին |hetq.am|

«Ազգային վերածնունդ»-ը մտադիր է սեփական թեկնածուով մասնակցել Արցախի նախագահական ընտրություններին |hetq.am|

hetq.am: 2019թ. մարտի 24-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության 5-րդ համագումարը: Համագումարն ավարտվել է հայտարարության ընդունմամբ, որտեղ անդրադարձ կա նաև 2020թ. սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրություններին:  «Արցախում հաստատված իշխանության բնույթը եղել և մնում է որպես կեղեքիչ` հնարավորություն չտալով տարիների ընթացքում կուտակված ռեսուրսները ուղղել Արցախի զարգացմանը: Այդ ռեսուրսները, որ Արցախ են հոսել միջպետական վարկի, համահայկական հանգանակությունների, տարբեր ներդրումների և հատկացումների տեսքով, օգտագործվել են անարդյունավետ, ծառայելով այդ համակարգը ստեղծած անձանց և նրանց հաճախորդներին: Այդ է պատճառը, որ այսօր չունենք նորմալ ենթակառուցվածքներ, հասարակության բարեկեցությունն ու կենսունակությունն ապահովող համակարգեր, քիչ թե շատ դիվերսիֆիկացված տնտեսություն: Նման վարչակարգի գոյությունն օր-օրի թուլացնում է Արցախը և սպառնալիք է ազգային անվտանգությանը:Այս փուլում «Ազգային վերածնունդ» կուսակցությունը իր առջև խնդիր է դնում կանխել իշխանության վերարտադրությունը` ինչ դեմքով էլ այն լինի: Որպես համակարգային, խորհրդարանական ընդդիմադիր ուժ, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստանձնում է այդ գործընթացը առաջնորդելու և կյանքի կոչելու առաքելությունը: 2020թ-ի խորհրդարանական և նախագահական ընտրություններին կուսակցությունը մտադիր է մասնակցել սեփական համամասնական ցուցակով և թեկնածուով»:  
07:32 - 25 մարտի, 2019