Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազիի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ: «Հյուրերին դիմավորեց և դեպի հուշահամալիր ուղեկցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության անդամները գրառումներ կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում»,- ասված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ:
17:34 - 24 ապրիլի, 2024
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր |armenpress.am|

Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Գզավիյե Բելյամին առավել քան նշանակալից է համարում  Հայոց Ցեղասպանության ոգեկոչումը Եվրոպայում՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վշտի ու մեծ անհանգստությունների պահին։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆրանսիացի խորհրդարանականը նշել է, որ ԵՄ-ն չափից շատ լուռ մնաց, երբ իր դռան մոտ տեղի ունեցավ էթնիկ զտում։ «Ես անդադար աշխատել եմ, որպեսզի հասնեմ նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ ու պատժամիջոցներ կիրառվեն։  Երբեք չեմ հուսահատվի դա անելուց, որպեսզի ցեղասպանության ժխտումը երբեք չհանգեցնի դրա վերսկսմանը», - ասել է ֆրանսիացի պատգամավորը։ Ֆրանսուա Գզավիյե Բելյամին հիշեցնում է՝ հայերն ավել ոչինչ չեն ուզում, քան խաղաղ ապրելը հողում, որը նշանավորել են իրենց մշակույթով, աշխատանքով և հիշողությամբ։ «Ալիևի բռնությունները ոչինչ չեն կարող անել այդ իրողությունը փոխելու համար։ Եվրոպան պետք է օգնի Հայաստանին և Արցախի փախստականներին, և մեր երկրները պետք է անմիջապես դադարեցնեն Եվրոպական հանձնաժողովի գազային պայմանագիրը Բաքվի հետ»,-եզրափակել է Բելյամին։     
11:41 - 24 ապրիլի, 2024
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը

ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին և Fastex-ի բիզնես զարգացման տնօրեն Արմանդ Փինարբասիին: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերին կարևորել է Սփյուռքի հայկական կազմակերպությունների գործունեությունն ու Հայաստանի և Սփյուռքի միջև քաղաքական, տնտեսական մշակութային և կրթական ոլորտներում սերտ կապերն ամրապնդող և խթանող նախաձեռնությունները, ինչպես նաև միասնական օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը: Նշվում է, որ Դանիել Քյուրքչյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և մանրամասներ ներկայացրել ֆրանսահայ համայնքի ներքին կյանքի անցուդարձի ու զարգացումների, ինչպես նաև առկա խնդիրների և դրանց հաղթահարման հնարավորությունների շուրջ: Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը մանրամասներ է հայտնել տարածաշրջանային ընդհանուր իրադրության և Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ:Տեղեկացվում է, որ զրույցի ընթացքում երկուստեք շեշտվել է Ֆրանսահայերի խորհրդի և այլ ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեության կարևորությունը, որը միտված է Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև համահունչ է երկու պետությունների միջև համագործակցության հիմնարար սկզբունքներին:
19:22 - 23 ապրիլի, 2024
Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների բարձր մակարդակն ու փոխգործակցության հետևողական զարգացման կարևորությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերություններում իր ուրույն տեղն ունեն նաև միջխորհրդարանական կապերն ու փոխգործակցությունը տարբեր միջազգային հարթակներում: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող քայլերին: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացին, մասնավորապես, 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը սկսելու պայմանավորվածությանը: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:
18:39 - 23 ապրիլի, 2024
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Տավուշի մարզ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Տավուշի մարզ

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ապրիլի 22-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։ Ինչպես տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին՝ Նարեկ Ղուշչյանը ներկայացրել է Տավուշի մարզը, մարզի զարգացման առաջնահերթությունները, անդրադարձել Ֆրանսիայի տարբեր կառույցների ու քաղաքների հետ համագործակցությանը։ Դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ տպավորված է մարզի բնությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Ֆրանսիայի Օ Դը Սեն նահանգի հետ համագործակցությանը, անվտանգային, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության շրջանակները ընդլայնելու հարցերին։ Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունն այցելել է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնապահական համալիր, ծանոթացել ֆերմայի արտադրական հնարավորություններին ու արտադրանքին։  
16:06 - 22 ապրիլի, 2024
Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը

Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: Ողջունելով համանախագահի այցը Հայաստան՝ փոխվարչապետը կարևորել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը ինչպես երկկողմ հարաբերությունների շարունակական ամրապնդման, այնպես էլ Հայաստանի դիմակայունության բարձրացման տեսանկյունից։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ճանապարհային, ոռոգման և էներգետիկ ենթակառուվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ: Հատուկ անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շրջանակում նախատեսվող համագործակցության մանրամասներին: Կողմերն անդրադարձել են նաև Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի, մասնավորապես՝ Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքեր գործադրել երկուստեք փոխգործակցության շարունակական ամրապնդման ուղղությամբ:
20:08 - 18 ապրիլի, 2024
Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները

Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները

Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների քաղաքական երկխոսության օրակարգին և քննարկել առանցքային ոլորտներում առկա համագործակցությունը: Կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները, ինչի շրջանակներում մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի և բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ: Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ, որոնց համատեքստում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
19:36 - 18 ապրիլի, 2024
Վարչապետն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր

Վարչապետն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող քայլերին: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերին, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծման ՀՀ կառավարության իրականացրած քայլերին: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ: Քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր:
18:40 - 18 ապրիլի, 2024
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչմանը |1lurer.am|

Բաքուն արձագանքել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչմանը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանն արձագանքել է Բաքվից Ֆրանսիայի դեսպանի հետկանչմանը: «Բաքվի քայլերն ու պաշտոնական հայտարարությունները Փարիզի հասցեին միշտ եղել են միայն պատասխան Ֆրանսիայի ապակառուցողական գործունեությանը: Չնայած մեր երկրի դեմ զրպարտչական արշավին, մենք միշտ բաց ենք պահել երկխոսության դռները»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, էր Փարիզը Ադրբեջանում իր դեսպանին հետ է կանչել խորհրդակցությունների համար։ Ըստ Ֆրանսիայի ԱԳ նախարարության հաղորդագրության՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նման որոշում է կայացրել «վերջին ամիսներին Ադրբեջանի շարունակական գործողությունների ֆոնին, որոնք վնաս են հասցնում Փարիզի և Բաքվի երկկողմ հարաբերություններին»։ Ելիսեյան պալատը հայտնել է, որ ակնկալում է պարզաբանում ստանալ Ադրբեջանից Բաքվի դիրքորոշման վերաբերյալ։ Վերջերս Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը հայտարարել էր, թե Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները լրտեսական ցանց են ստեղծում, որը սպառնում է Ադրբեջանի ազգային անվտանգությանը։
11:42 - 17 ապրիլի, 2024