Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, ներդրումներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նախագահի տեղակալն է նույն խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Հայ-հունական բարեկամությունը թեև ամուր է, բայց զարգացնելու ներուժ կա․ Թունյանն ընդունել է Հունաստանի պատվիրակությանը

Հայ-հունական բարեկամությունը թեև ամուր է, բայց զարգացնելու ներուժ կա․ Թունյանն ընդունել է Հունաստանի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Դիմիտրիոս Մարկոպուլոսի եւ նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-հունական դարավոր բարեկամությունը՝ նշելով, որ դրանք թեեւ ամուր են, այնուամենայնիվ զարգացնելու ներուժ կա: Անդրադարձ է կատարվել երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերություններին: Բաբկեն Թունյանը նշել է, որ Կառավարությունն Ազգային ժողովի հետ միասին մեծածավալ աշխատանք է կատարել եւ այժմ էլ շարունակում է աշխատանքներ կատարել ներդրումային դաշտի բարելավման, հարկային համակարգի կատարելագործման եւ գործարար միջավայրն ավելի հարմարավետ դարձնելու ուղղությամբ:  Առաջիկա տարիներին տնտեսության մի շարք ոլորտներում շոշափելի արդյունքներ արձանագրելու տեսանկյունից նա կարեւորել է Եվրամիությունից ստացվելիք 2,5 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցությունը: Զրուցակիցները քննարկել են նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
19:10 - 30 նոյեմբերի, 2021
Կկարգավորվի օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության հարցը. նախագիծը հավանություն ստացավ |armenpress.am|

Կկարգավորվի օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության հարցը. նախագիծը հավանություն ստացավ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է կարգավորել օդանավակայանների տարածքում մարդատար տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը, օդանավակայանից փոխադրումներ իրականացնելու համար կպահանջվի «Ա» տիպի լիցենզիա: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: «Առաջարկվում է կարգավորել օդանավակայանների տարածքում մարդատար տաքսի ավտոմոբիլների փոխադրումների գործընթացը, օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել Ա տիպի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ, սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքային սահմանափակմանը ներկայացվող պահանջներ: Այսինքն՝ այն պետք է լինի շախմատաձև և աերոտաքսի գրառմամբ տաքսի նշանով, գույնի առումով ընտրել ենք սպիտակ գույնը»,-ասաց Սիմոնյանը: Բացի այդ, դրվել է մեկ սահմանափակում ևս, 7 տարեկանից բարձր թեթև մարդատար տրանսպորտային միջոցներով արգելվելու է այդ տեսակի լիցենզիա ստանալ: Իսկ եթե առանց լիցենզիայի օդանավակայանի կայանատեղիներից փոխադրումներ իրականացնեն, ապա կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով: «Ես բավականին բողոքներ եմ լսել հենց օդանավակայան մտնող մարդկանց կողմից տաքսի ծառայությունների անկազմակերպ վիճակի հետ կապված ու, կարծում եմ, այս նախագիծը պետք է հաստատել»,-ասաց հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը: ՔՊ-ից Հովիկ Աղազարյանն էլ հետաքրքրվեց, «Եթե սովորական տաքսին մտավ օդանավակայան, հանկարծ ինչ-որ ձևով ուղևոր վերցնի, դա ո՞նց է կարգավորվում»: Արմեն Սիմոնյանն էլ արձագանքեց՝ հենց խնդիրը դրանում է, որ օդանավակայանի տարածքի կայանատեղիից փոխադրումներ իրականացնելու համար պետք է ունենալ համապատասխան լիցենզիա՝ Ա տեսակի լիցենզիա: «Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանը օրինագիծը շատ կարևորեց՝ նշելով,  որ ոլորտը կանոնակարգվում է: «Բայց անհատ վարորդների հարցն ինչպե՞ս է լուծվելու: Իսկ ինչ վերաբերում է սպիտակ գույնին, հուսով եմ, դա ևս կվերացվի, քանի որ ստիպել մարդկանց, որ մեքենաների գույները փոխեն, իրատեսական չէ»,-ասաց նա: Պատգամավորը խոսեց նաև խախտման դեպքում տուգանքի չափի մասին, ինչին ի պատասխան փոխնմախարարն ընդգծեց, որ տուգանքը պետք է լինի նախազգուշացնող միջոց, այլ ոչ թե պատիժ, որի տակից հնարավոր չի լինի դուրս գալ: Ըստփոխնախարարի՝ 50 հազար դրամը բավականին բալանսավորված սահմանաչափ է: Քվեարկությամբ նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն:
12:19 - 10 նոյեմբերի, 2021
Բնակարանաշինությունն ուղղորդել մարզեր. ԱԺ տնտեսական հանձնաժողովին ներկայացվեց օրենսդրական փաթեթը |armenpress.am|

Բնակարանաշինությունն ուղղորդել մարզեր. ԱԺ տնտեսական հանձնաժողովին ներկայացվեց օրենսդրական փաթեթը |armenpress.am|

armenpress.am: Մարզերում բնակարանաշինությունը խթանելու նպատակով առաջարկվում է փոխել եկամտահարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը: «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված փոփոխություններով առաջարկվում է աստիճանաբար սահմանափակել արտոնության գործողությունը Երևանի կենտրոնում և դրան հարող հատվածում: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացնելով նախագծի մանրամասները, նշեց, որ արտոնությունների սահմանափակումը կատարվելու է փուլ առ փուլ: Առաջարկվում է սահմանել, որ 2022թ. հուլիսի 1-ից արտոնությունը կդադարի Երևանի առաջին գոտու նոր շենքերում բնակարանների ձեռքբերման վարկերի տոկոսների նկատմամբ, 2023թ. հունվարի 1-ից՝ Երևանի երկրորդ գոտու, 2023թ. հուլիսի 1-ից՝ Երևանի երրորդ գոտու, իսկ 2025թ. հունվարի 1-ից՝ Երևանի մնացած գոտիներում բնակարանների գնման վարկերի նկատմամբ: Այդպիսով, առաջիկա 3 տարում նոր կառուցապատումները կուղղորդվեն Երևանի չորրորդ և ավելի բարձր գոտիներ և Երևանից դուրս, իսկ 2025 թվականից, առանց ժամկետային սահմանափակումների՝ դեպի Երևանից դուրս գտնվող քաղաքային և գյուղական բնակավայրեր, քանի որ այս ծրագրի շահառուներ կարող են լինել նաև անհատական բնակելի տներ կառուցողները: «Ուզում եմ ընդգծեմ, որ նշվածը վերաբերում է բացառապես Երևան քաղաքի վարչական տարածքում գույքի ձեռքբերմանը կամ կառուցմանը: Նախագծի հիմնական նպատակը քաղաքաշինական ու կառուցապատման առումով տարածքների համաչափ զարգացմանը նպաստելն է, բնակարանաշինությունը դեպի մարզեր ուղղորդելն է»,-ասաց Արման Պողոսյանը: Զուգահեռաբար, որպեսզի սկսված քաղաքաշինական ծրագրերի համար չլինի անկանխատեսելի հարկային միջավայր, նախագծով առաջարկվում է կարգավորել անցումային հարաբերությունները:  Եթե շինարարության թույլտվությունը ստացվել է մինչև 2022  թվականի հունվարի 1-ը, ապա դրա շրջանակում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ վերը նշված սահմանափակումներն առհասարակ կիրառելի չեն լինի: Նախագծի ընդունումը չի նշանակում, որ պետք է դադարեցվի եկամտային հարկի վերադարձն այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչև սույն օրենքի ընդունումը կամ մինչև սույն օրենքով սահմանվող վերջնաժամկետները։ Այս շրջանակի անձինք շարունակելու են սահմանված կարգով հետ ստանալ եկամտային հարկի գումարները։ Արման Պողոսյանը նշեց, որ ծրագիրը մեծ պահանջարկ ունի, շահառուների թիվը տարեցտարի ավելանում է. եթե 2015-2017թթ. ծրագրի նոր շահառու է եղել տարեկան մոտ 800 մարդ, ապա 2018-2019թթ. շահառուների տարեկան քանակն աճել է և կազմել մոտ 2000 մարդ, իսկ 2020թ. նոր շահառուները եղել են 5200:
16:06 - 29 սեպտեմբերի, 2021
Բաբկեն Թունյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Բաբկեն Թունյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն օգոստոսի 27-ի նիստի օրակարգում ուներ երկու հարց՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության և հանձնաժողովի աշխատակարգի հաստատման: Հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը տեղեկացրեց, որ առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրում է Բաբկեն Թունյանի թեկնածությունը: Պատգամավորը ներկայացրեց թեկնածուի կենսագրական և մասնագիտական տվյալները, աշխատանքային գործունեությունը: Շնորհակալություն հայտնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար՝ Բաբկեն Թունյանը հույս հայտնեց, որ լինելով ԱԺ-ի ծանրաբեռնված հանձնաժողովներից մեկը՝ անկախ քաղաքական տարաձայնություններից, այս հանձնաժողովը կլինի մասնագիտական բարձրության վրա, հարցերը կքննարկվեն բազմակողմանի, և բոլորի համար կապահովեն հավասար ձայնի իրավունք ու ներկայացուցչություն: Համագործակցության պատրաստակամություն հայտնելով՝ թեկնածուն նշեց, որ իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի ավելի լավ երկիր ու տնտեսություն ունենալու համար: Քվեարկության արդյունքում Բաբկեն Թունյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ: Հանձնաժողովը հաստատեց նաև գործունեության աշխատակարգը:
14:51 - 27 օգոստոսի, 2021
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց շահութահարկի արտոնության գործողության ժամկետը երկարաձգող նախագծին |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց շահութահարկի արտոնության գործողության ժամկետը երկարաձգող նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց կառավարության նախագծին, որով առաջարկվում է հարկատուների մի խմբի համար շահութահարկի գործող արտոնության ուժի մեջ լինելու ժամանակահատվածը երկարաձգել 8 տարով: Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Հարկային օրենսգրքով կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր իրականացնող կազմակերպությունների խմբի համար արտոնություն է սահմանված: Շահութահարկի արտոնություն է սահմանված հարկ վճարողների այն խմբի համար, որի արտահանման և արտերկրում ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար կատարած աշխատանքի հանրագումարը 40 մլրդ դրամ  և ավելի է: Այս դեպքում շահութահարկի դրույքաչափը 5 տոկոս է՝ 18 տոկոսի փոխարեն: Իսկ եթե հատում է 50 մլրդ դրամի շեմը, ապա՝ ընդհուպ 2 տոկոս դրույքաչափ է գործում: «Այդ արտոնյալ ժամանակահատվածը, այս գործող օրենսդրության, ավարտվում է 2021-ի դեկտեմբերի 31-ին: Նախագծով առաջարկվում է այդ ժամկետը երկարաձգել 8 տարով՝ մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը՝ հաշվի առնելով այն, որ ԵՄ մեր գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ մեզ հնարավորություն է ընձեռվել ևս 8 տարի այդ արտոնյալ կարգավորումները կիրառել»,-ասաց Պողոսյանը:
17:39 - 21 մայիսի, 2021
Ցեմենտի և կլինկերի ներմուծման համար տուրքի նախատեսվող չափեր նվազեցվեցին. փոփոխություն նախագծում |armenpress.am|

Ցեմենտի և կլինկերի ներմուծման համար տուրքի նախատեսվող չափեր նվազեցվեցին. փոփոխություն նախագծում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է ցեմենտի և կլինկերի 1 տոննային ներմուծման համար սահմանել համապատասխանաբար 14 հազար դրամ և 2 հազար դրամ պետական տուրք:  «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ըստ էության, ցեմենտի և կլինկերի ներմուծումը լիցենզավորման ենթակա է դառնում: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով առաջարկվում էր 25 հազար դրամ տուրքի չափ սահմանել ցեմենտի և 9 հազար դրամ՝ կլինկերի համար: Սակայն պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում փոփոխություն կարվի, և ցեմենտի տոննայի համար կսահմանվի 14 հազար դրամ պետական տուրք, իսկ կլինկերի համար՝ 2 հազար դրամ: ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկեց փոփոխված տարբերակը դնել քննարկման և քվեարկության: Օրենքի նախագիծն ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի հուլիսի 8-ից: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատեց՝ մտահոգություններ են հնչում, թե վերջին օրերին ցեմենտի դեֆիցիտ է առաջացել, հետաքրքրվեց պատճառներով:  Քերոբյանը պատասխանեց. «Խնդիրն առաջացել է Արարատի ցեմենտի գործարանում: Աղացներից մեկը փչացել էր, ինչի պատճառով գործարանը 2 օր չի աշխատել: Բայց հիմա խնդիրն ամբողջությամբ կարգավորված է»: 
13:10 - 21 մայիսի, 2021
Պետությունը հակված է վերանայել հիփոթեքային վարկին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը

 |armenpress.am|

Պետությունը հակված է վերանայել հիփոթեքային վարկին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը հակված է վերանայել բնակարանների ձեռքբերման համար հիփոթեքային վարկի սպասարկման մասով եկամտային հարկի վերադարձի համակարգը՝ կամ դադարեցնելով դրա գործունեությունը կամ պարզապես ձևափոխելով այն: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում մեկ այլ նախագծի քննարկմանը: «Ժամանակին, երբ համակարգը ներդրվել է, ներկայացվել են հիմնավորումները, սակայն  անցել է որոշակի ժամանակահատված, և  հետահայաց վերլուծությունը մեզ թույլ է տալիս պնդել, որ համակարգի վերաբաշխողական էֆեկտը չի գոհացնում՝ այն իմաստով, որ այն առաջնային նպատակը, որը հետապնդվում էր այս օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ էության ամբողջությամբ չի իրագործվում: Իսկ դա բնակարանային ապահովման խնդիր ունեցող անձանց պետական աջակցությունն էր»,-ասաց Պողոսյանը: Կառավարությունը կարևորում է, որ այս համակարգն ընկալվի ոչ թե որպես հարկային արտոնություն, այլ որպես բյուջետային աջակցության գործիք: «Մենք ունենք համոզմունք, որ այս ծախսը բնույթով սոցիալական  չէ: Եվ այսօր՝ հատկապես հետպատերազմյան և համավարակային այս ժամանակաշրջանում ունենք շատ ավելի այլ առաջնահերթություններ»,-ասաց փոխնախարարը: Համակարգի շահառուների թիվը և ըստ այդմ՝ հետ վերադարձվող եկամտային հարկի գումարներն աճում են սրընթաց: Եթե համակարգի ներդրման առաջին տարում ընդամենը 253 մլն դրամ է վերադարձվել, ապա 2019-ին այդ գումարը հասել է 7.9 մլրդ դրամի: Իսկ 2020 թվականը ամփոփվել է 13.3 մլրդ դրամով: Պետության կանխատեսումների համաձայն՝ առաջիկա 3-4 տարիներին այս սրընթաց աճի տեմպը պահպանվելու է, սա հարում են ռիսկ: «Այս ամենը հաշի առնելով՝ կառավարությունը չի թաքցել և բոլոր պատեհ առիթներով հայտարարել է, որ փորձելու է գտնել հարմար պահ և համակարգը վերանայել այն տրամաբանությամբ, որ կամ դրա գործունեությունը դադարեցվի, (իհարկե բոլոր նրանք, որոնք հասցրել են մաս կազմել այս համակարգի, կշարունակեն մինչև իրենց վարկային պայմանագրերի ավարտը) կամ ձևափոխվի՝ որոշակի սահմանափակումներով: Այդ պահը կարծես չի գտնվել՝ հայտնի իրողություններով պայմանավորված: Երբ երկրում տնտեսական ակտիվության անկում նկատվեց, գուցե այո, դա ամենահարմար պահը չէր այս համակարգի կիրառությունը վերացնելու կամ ձևափոխելու առումով, բայց այդ հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»,-ասաց Պողոսյանը:
18:44 - 07 ապրիլի, 2021
Մի շարք ապրանքների ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին |armenpress.am|

Մի շարք ապրանքների ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին |armenpress.am|

armenpress.am: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով ընդլայնվում է միջանկյալ սպառման և կապիտալ սպառման ապրանքների ցանկը, որոնց ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից: «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը: Փոխնախարարի խոսքով՝ այս օրենքով միջանկյալ սպառման ապրանքներ և կապիտալ սպառման ապրանքներ ներմուծելու ժամանակ մի շարք լրացուցիչ ապրանքներ՝ ընդհանուր գումարով միջինը 70 մլրդ դրամի չափով, ազատվում են սահմանին ավելացված արժեքի հարկով հարկման պարտավորությունից: «Արդյունքում այդ տնտեսավարողների մոտ լրացուցիչ լիկվիդային միջոցներ կգեներանան: Տարբեր գնահատականներով՝ ընդհանուր տնտեսության օգուտն այս օրենքի ընդունման դեպքում կարող է 700 մլն դրամից մինչև 1 մլրդ դրամի հասնել»,- ասաց Ավանեսյանը: Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ հեշտացվում է վարչարարությունը, մրցակցային տեսանկյունից առավել հավասար դաշտ է ստեղծվում: «Մինչ այդ նմանատիպ արտոնությունները տրամադրվում էին կառավարության որոշման հիման վրա: Այսինքն՝ եթե տնտեսավարողը տեղյակ էր լինում այդպիսի գործիքի, կարողանում էր օգտվել, իսկ եթե տեղեկացված չէր լինում՝ չէր կարողանում: Իսկ հիմա դա կլինի ավտոմատ կերպով»,- ասաց փոխնախարարն ու հավելեց՝ նախագիծը դրական ազդակ է տնտեսության համար: Այսպիսով, կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա մի շարք ապրանքների ներմուծումը ևս կազատվի ավելացված արժեքի հարկից. հաստատված ցանկը լրացվել է նոր ապրանքներով: Այդպիսի ապրանքներից է, օրինակ, եղեգնաշաքարի հումքը: Մի քանի պատգամավորներ վերապահումներ ունեին ցանկում ներառված որոշ ապրանքների վերաբերյալ:  
14:45 - 13 հունվարի, 2021
Մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ը վճարելու դեպքում ձեռք բերված հողամասերի համար կադաստրային արժեքը չի փոխվի |1lurer.am|

Մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ը վճարելու դեպքում ձեռք բերված հողամասերի համար կադաստրային արժեքը չի փոխվի |1lurer.am|

1lurer.am: Հետագա վճարման պայմանով ձեռք բերված հողամասերի համար նախկին կադաստրային արժեքները կգործեն այն դեպքում, երբ վճարումը կատարվելու է մինչև 2021 թվականի դեկտեմեբրի 31-ը: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջարկը հավանության արժանացավ: Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու և «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու» օրենքների նախագծերի փաթեթը: Նախագիծը վերաբերում է այն անձանց, որոնք հետագա վճարման պայմանով ձեռք են բերել հողակտոր: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ կադաստրային արժեքները մի քանի անգամ բարձրացման դեպքում նրանք կկանգնեն խնդրի առջև, որ իրենց նախատեսածից ավելի պետք է վճարեն: Նախագծերի փաթեթով հնարավորություն է տրվում նրանց վճարել գործող կադաստրային արժեքներով, եթե վճարումը կատարվի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: 2022 թվականի հունվարի 1-ից կգործեն նոր կադաստրային արժեքներ:
13:30 - 13 հունվարի, 2021
ԱԺ տնտեսական հանձնաժողովը քննարկեց Երևանի ինքնակամ շինություններն օրինականացնելու հարցը |1lurer.am|

ԱԺ տնտեսական հանձնաժողովը քննարկեց Երևանի ինքնակամ շինություններն օրինականացնելու հարցը |1lurer.am|

1lurer.am: Ինքնակամ շինությունների հետ կապված ունենք թույլ օրենսդրություն և  գործող օրենսդրական ակտերով չենք կարողանում պայքարել դրանց դեմ: Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը:  Նա հայտնեց, որ Կառավարությունում այժմ քննարկվում է Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որն առնչվում է ինքնակամ շինություններին, ինչպես նաև Կադաստրի, Պետգույքի և Քաղաքաշինության կոմիտեների հետ մշակվում է նախագիծ, որի շնորհիվ հնարավորություն ենք ունենալու քանդել ինքնակամ շինությունները: «Այսինքն, որ պահին կհայտնաբերենք, որ շինությունն ինքնակամ է, քանդվելու է, բայց այս պահին մենք չունենք նման օրենսդրական ակտ»,- ընդգծեց փոխքաղաքապետը: Նա նշեց, որ ինքնակամ շինությունն օրինականացնելու համար դիմել է մոտ 8000 մարդ, նրանց հնարավորություն կտրվի 2021-ին գրանցել իրենց ապօրինի շինությունը 2020-ին գործող կադաստրային արժեքներով:     ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու, քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:  Թունյանն առաջարկեց մինչև 2021 թվականի հունվարի 31-ը հնարավորություն տալ դիմելու նաև այն ինքնակամ շինություն ունեցողներին, որոնք դեռևս չեն հասցրել դիմել և նախորդ տարվա գործող կադաստրային արժեքներով օրինականացնել այդ գույքը:
12:54 - 13 հունվարի, 2021
Պատգամավորներն առաջարկում են երկարաձգել ծխախոտի ցուցադրման արգելքի ուժի մեջ մտնելու ժամկետը |armenpress.am|

Պատգամավորներն առաջարկում են երկարաձգել ծխախոտի ցուցադրման արգելքի ուժի մեջ մտնելու ժամկետը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ առաջարկում են Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի նախագծով սահմանված երեք դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել մեկ տարով՝ սահմանելով 2022 թվականի հունվարի 1-ը: Փոփոխությունների նախագծերի փաթեթը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց համահեղինակ Բաբկեն Թունյանը: Պատգամավորը հիշեցրեց, որ ծխախոտային արտադրատեսակներին առնչվող օրենքի նախագիծը, որով սահմանափակումներ էին մտցվում, ընդունվել է ԱԺ-ում փետրվարին՝ թեժ քննարկումներից հետո: Նա հիշեցրեց, որ նախագծին տվել էին դրական եզրակացություն, թեև շեշտել էին, որ ունեն բազում մտահոգություններ՝ կապված օրենքի տնտեսական հետևանքների հետ, մտադիր էին փոքր աշխատանքային խումբ ձևավորել և աշխատել ամենատարբեր դրույթների վրա: «Սակայն քանի որ ունեցանք ֆորսմաժորային իրավիճակներ,ցավոք սրտի այդ աշխատանքն ամբողջ խորությամբ չհասցրեցինք կատարել: Եվ այս պահին որոշել ենք 1 տարով հետաձգել այն դրույթները, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Այդ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը որոշել ենք հետաձգել մեկ տարով, որ առաջինը՝ բիզնեսի վրա բացասական ազդեցությունը մեղմվի, քանի որ հիմա գտնվում ենք այլ իրավիճակում, քան գտնվում էինք օրենքն ընդունելու պահին, և երկրորդ՝ որպեսզի այս ընթացքում ժամանակ ունենանք նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացնել ազդեցության գնահատական»,-ասաց Թունյանը: Այնուհետև պատգամավորը ներկայացրեց, թե որ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետն են հետաձգում: Ընդունված օրենքով ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում հունվարի 1-ից պետք է արգելվեր: Հաջորդ դրույթը վերաբերում էր ծխախոտային արտադրատեսակների դրանց փոխարինիչների մակնշման պահանջներին: Դրույթներից մեկն էլ վերաբերում էր տուփերի ցուցադրությունը: Դրանով մասնավորապես սահմանվում էր, որ արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը: Այս երեք դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվում է: Թունյանը ներկայացրեց, թե ինչու են որոշել հետաձգել հենց այս դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը: «Կարծում ենք, որ ծխախոտի տարածվածության վրա դրանց ազդեցությունը խիստ կասկածելի է: Կասկածելի է, թե դա քանի տոկոսով էր կրճատելու ծխողների թիվը, սակայն մարդկանց, տնտեսավարողների եկամուտների վրա ազդեցությունը խիստ էական է»,-ասաց Թունյանը: Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, սակայն, ասաց, որ կառավարության դիրքորոշումն այն է, որ եթե այդ կետերն ուժի մեջ մտնեն հունվարի 1-ից, որևէ տնտեսական ազդեցություն չեն ունենա, համավարակի պարագայում շատ ավելի կարևոր է, որ օրենքի բոլոր դրույթները գործեն: «Այս ամիսները ևս մեկ անգամ մեզ ապացուցեցին, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Այսօր կորոնավիրուսային հիվանդությունից մահանում են հենց այն մարդիկ, որոնք ոչ վարակիչ հիվանդություններ ունեն: Ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի ֆակտորը հանդիսանում է ծխախոտի օգտագործումը: Եվ կարծում եմ, որ մենք պետք է մեր ուժերը համատեղ ներդնենք, որ ուժեղացնենք այս օրենքի բոլոր դրույթների կիրարկումը»,-նշեց նա ու հորդորեց նախագիծը հանել շրջանառությունից: Նախագիծը բուռն քննարկվեց հանձնաժողովի նիստում: Քվեարկությունից առաջ նիստը ընդմիջվեց:
13:34 - 23 դեկտեմբերի, 2020
Միայն ցորենը չէ, էլի կան ապրանքներ, որոնք խնդիրներ են բերելու, բայց պետք է գիտակցենք, որ մեր հողատարածքների կեսը չենք մշակում․ Գևորգ Պապոյան |hetq.am|

Միայն ցորենը չէ, էլի կան ապրանքներ, որոնք խնդիրներ են բերելու, բայց պետք է գիտակցենք, որ մեր հողատարածքների կեսը չենք մշակում․ Գևորգ Պապոյան |hetq.am|

hetq.am: Ադրբեջանին տարածքներ զիջելու պատճառով արցախյան տարածքներից հակառակորդին է անցել 50 հազար հա հացահատիկի ցանքատարածք (նախնական հաշվարկներով): Թե այս հանգամանքն ինչ ազդեցություն կարող է ունենալ և արդյոք կարող է հանգեցնել պարենային անվտանգության, այս մասին զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանի հետ: Պատգամավորը ցավով ընդգծում է, որ Հայաստանի տարածքում գտնվող հողատարածքների միայն 54 %-ն է մշակվում, մնացած 46% անմշակ է, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում, և առաջին հերթին` պարենային անվտանգության: «Սա էքստենսիվ ճանապարհ է, բայց անգամ այս ճանապարհով կարող ենք մեր գյուղատնտեսական արտադրանքի ծավալները երկու անգամ մեծացնել, բայց դրան զուգահեռ անհրաժեշտ է լինելու ոռոգման ջրի հարցում արդյունավետ աշխատել: Որոշ տվյալներով անգամ 80% ջրային կորուստներ են լինում, և եթե կարողանանք կաթիլային ճանապարհով կամ փակ ոռոգման համակարգի անցնենք, կարծում եմ ջրի խնդիր էլ չենք ունենա»,- ասում է պատգամավորը` հավելելով, որ որոշ վայրերում ջրի պատճառով է նաև, որ կան անմշակ հողատարածքներ: Ըստ քաղաքական մեծամասնության պատգամավորի` երկրորդ խնդիրը ինտենսիվացման խնդիրն է: Հայաստանում գյուղատնտեսության մեջ զբաղված մեկ անձը մոտ 5400 դոլարին համապատասխան արժեք է ստեղծում, Դանիայում` 63 հազար դոլար, Իսրայելում` 94500 դոլար: Սա, ըստ Պապոյանի, պայմանավորված է գյուղատնտեսության մեջ ժամանակից գիտելիքների, տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությամբ: Պապոյանն ասում է` նույնիսկ այս տրամաբանության շրջանակում կան մի խումբ ապրանքներ, որոնք պարենային ապահովության խնդիր չեն առաջացնում, ինչպես` կարտոֆիլ, պտուղ-բանջերեղեն, խաղող, ոչխարի միս, սակայն նույն իրավիճակը չէ հացահատիկի, հատիկաընդեղենի, խոզի, թռչնի մսի հարցում: «Հետևաբար այս ապրանքների պահանջարկը մենք լրացրել ենք ներմուծման ճանապարհով, բայց էստեղ էլ ունենք զգալի հնարավորություններ: Եթե խոզի միս ինտենսիվ արտադրենք, էժան գին ստանանք, ապա կարելի է ասել, որ վաճառքի մեծ շուկա կա, նույնը հացահատիկի, հատիկաընդեղնեի մասով»,- ասում է Գևորգ Պապոյանը` վկայակոչելով ԵԱՏՄ շուկան, որը մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի համար: Պատգամավորը նաև ընդգծում է` հարցի պատասխանը զգայական ու էմոցիոնալ դաշտում չէ, պետք է սառը դատել և խոստովանել, որ հացահատիկի հարցում խնդիրներ ունենալու ենք: «Միայն ցորենը չէ, կան էլի ապրանքներ, որոնք խնդիրներ են բերելու, բայց պետք է գիտակցենք, որ մեր հողատարածքների կեսը չենք մշակում, որն էլ մշակում ենք էքստենսիվ`ավանդական եղանակով ենք մշակում, ժամանակակից տեխնոլոգիաներ գրեթե չեն կիրառվում, ինչի հետևանքով մեր արտադրողականությունը միջին եվրոպական արտադրանքի համեմատ մոտ տասն անգամ ցածր է»,-ասում է պատգամավորը: Ըստ նրա` տարածքներում որտեղ ռելիեֆի խնդիր կա, պետք է ինտենսիվ անասնապահության վրա կենտորանանալ, այնտեղ որտեղ հողերի որակը բարձր է, ինչպես`Արարատյան դաշտավայրում, պետությունն անգամ մեկ սմ չմշակված  հող թողնելու իրավունք չունի: Ընդ որում` դա պետք է իրականացվի ոչ թե կամ 50-60-ականների գիտելիքներով, այլ  գյուղատնտեսությունն ամբողջությամբ վերափոխելով: Մեր դիտարկմանը, որ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ ցանկանում է վերափոխել գյուղատնտեսության մոդելը, դարձնել ֆերմերային, որպեսզի գյուղերում գյուղացիներն այլ զբաղվածություն ունենան, այլ ոչ թե հողատարածք մշակեն, արդյոք սա հնարավոր է իրականացնել, Գևորգ Պապոյանն արձագանքեց. «Եթե ձևակերպենք, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի գյուղատնտեսությունը ենթադրենք 2050 թվականին, ես կասեմ` այդպիսին, բայց թե ինչպիսին պետք է լինի 2025 թվականին, վստահ եմ` էդպիսին չի կարող լինել: Պիտի իրատես լինենք, մեկ այլ բան է, թե ուր ենք ուզում գնանք ու աշխատենք այդ ուղղությամբ, մեկ այլ բան է մարտավարական առումով կարճաժամկետ փոքր գործողություններ ձեռնարկելիս ինչ ենք անելու: Մարտավարական առումով իմ նշած գործողություններն ավելի իրագործելի են, բայց ռազմավարական առումով դրանք պետք է բերեն նախարարի նշած գործողությունների իրականացման»:  Շարունակությունը՝ hetq.am-ում
16:06 - 08 դեկտեմբերի, 2020