Տիգրան Մուկուչյան

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործող նախագահ։

Ծնվել է 1969թ. փետրվարի 8-ին, Երևանում: 1986-1987թթ սովորել է թիվ 13 պրոֆտեխուսումնարանի Ռադիոէլկտրոնային սարքերի մոնտաժող բաժնում:

1987-1989թթ ծառայել է խորհրդային զինված ուժերում:

1989-1995թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

1989-1991թթ. աշխատել է Երևանի «Հայարդկապ» փորձարարական գործարանում որպես ֆրեզերագործի աշակերտ, ապա` ֆրեզերագործ:

1991-1993 թթ. աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսատնտեսական վարչությունում որպես էլեկտրամոնտյոր։

1993-1995թթ աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղարության իրավաբանական բաժնում որպես ավագ վիճակագիր:

1995-1996թթ աշխատել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական բաժնում որպես ավագ խորհրդատու:

1996-1997թթ աշխատել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական ծառայությունում որպես իրավաբանական-տեղեկատվական կենտրոնի ղեկավար:

1997-1998թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանում որպես իրավաբանական բաժնի պետ։

1998թ. (ապրիլ-օգոստոս) զբաղեցրել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականի, այնուհետև` քաղաքապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները:

1996-1998թթ եղել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:

1998-2000թթ եղել է որպես ՀՀ վիճակագրության, վերլուծության և պետական ռեգիստրի նախարարի տեղակալ, ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչության պետ:

2000-2003թթ. աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, պետական ռեգիստրի պետ:

2003-2005թթ. աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

2005թ-2007թթ. եղել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ:

2008-2010թթ. եղել է ՀՀ վարչական դատարանի նախագահ:

2010-2011թթ. եղել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ:

2011թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ընտրվել հանձնաժողովի նախագահ:

2015թ. մարտին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Դատական իշխանությունը և դրա իրականացման տեսա-իրավական հիմքերը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով և Երևանի պետական համալսարանի ԲՈՀ-ի իրավագիտության մասնագիտական խորհրդի որոշմամբ ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2016թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ:
Ամուսնացած է, ունի չորս երեխա:

Մուկուչյանը պարզաբանել է, թե ինչ կլինի, եթե ընդդիմադիր երկու խմբակցությունների բոլոր պատգամավորները մանդատներից հրաժարվեն |armenpress.am|

Մուկուչյանը պարզաբանել է, թե ինչ կլինի, եթե ընդդիմադիր երկու խմբակցությունների բոլոր պատգամավորները մանդատներից հրաժարվեն |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը անդրադարձել է հարցին, թե ի՞նչ կլինի, եթե օրինակ երկու ընդդիմադիր խմբակցությունների բոլոր պատգամավորները մանդատներից հրաժարվեն ու նշել է․ «Օրենսգիրքը սահմանում է, որ, եթե ընտրական ցուցակի հերթական բոլոր հաջորդ թեկնածուները հրաժարվում են, ու ընտրական ցուցակում այլևս չկա թեկնածու, ապա այդ դեպքում այդ մանդատը թողնվում է թափուր, չի փոխանցվում որևէ այլ անձի: Նշված պայմաններում խորհրդարանը, ըստ առկա օրենսդրական կարգավորումների՝  այդ թափուր մանդատով շարունակում է գործունեությունը: «Եթե մնում է միայն մեկ խմբակցություն և այդ խմբակցությունն ունի 50 տոկոսից ավել պատգամավորներ, մյուսները բոլորը հրաժարվել են, չկա որևէ այլ անձ, որ մանդատ փոխանցվի, ապա խորհրդարանը շարունակում է գործել այդ խմբակցությամբ»,-ասաց ԿԸՀ նախագահը: Նա նաև պարզաբանել է, թե ինչ գործընթաց է սպասվում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո: Մուկուչյանը հարցին անդրադարձավ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Եթե լիազորությունները դադարեցվում են, ապա մանդատը փոխանցվում է տվյալ ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին: Եթե հերթական հաջորդ թեկնածուն սահմանված կարգով ներկայացնում է ինքնաբացարկ, ապա մանդատը փոխանցվում է հաջորդ թեկնածուին, որն ինքնաբացարկ չի ներկայացրել: Հետևաբար` խմբակցությունը, որն ԱԺ-ում արդեն ունի անվանում, հանդես է գալիս այդ անվամբ, այդ անվանումը պահպանվում է»,-ասաց Մուկուչյանը: Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ, եթե ընտրական ցուցակում այլևս չկա թեկնածու, որին կարող է փոխանցվել այդ մանդատը, ապա այն մնում է թափուր: Կարգն այսպես է՝ ԿԸՀ-ում ստացվում է լիազորությունների դադարեցման վերաբերյալ արձանագրությունը, այս պահի դրությամբ ԿԸՀ-ում նման դիմում չի ստացվել, ստանալուց հետո ԿԸՀ-ն մեկշաբաթյա ժամկետում, եթե լինում են հերթական հաջորդ թեկնածուների հետ կապված ինքնաբացարկների հարց, քննում է, եթե չեն լինում, ապա մանդատը միանգամից փոխանցվում է հերթական հաջորդ թեկնածուին: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին հայտնել էր, որ պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել, «Հայրենիք» կուսակցության որոշմամբ՝ դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը:
16:53 - 23 հունիսի, 2022
2022 թվականին 24 համայնքում կանցկացվեն ընտրություններ, կձևավորվի մոտ 300 տեղամաս. Տիգրան Մուկուչյան |1lurer.am|

2022 թվականին 24 համայնքում կանցկացվեն ընտրություններ, կձևավորվի մոտ 300 տեղամաս. Տիգրան Մուկուչյան |1lurer.am|

1lurer.am: 2022 թվականին 24 համայնքում կանցկացվեն ընտրություններ: Այդ աշխատանքներն իրականացնելու համար կձևավորվի մոտ 300 տեղամաս: Այս մասին ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Գալիք տարվա ֆինանսական հատկացումները կլինեն հիմնականում երեք ուղղությամբ՝ ապարատի պահպանման ծախսեր, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցում և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նշվել է, որ ապարատի պահպանման ծախսերը նախորդ տարվա համեմատ փոփոխություն չեն կրել: Ընտրական օրենսգրքում փոփոխությամբ պայմանավորված՝ նախատեսվում են ծրագրային նոր լուծումներ՝ նոր մոտեցմամբ:
16:13 - 03 նոյեմբերի, 2021
Անձնագրի վավերականության ժամկետը լրացած քաղաքացիները չեն ընդգրկվի ՏԻՄ ընտրությունների ցուցակներում. ԿԸՀ նախագահ |1lurer.am|

Անձնագրի վավերականության ժամկետը լրացած քաղաքացիները չեն ընդգրկվի ՏԻՄ ընտրությունների ցուցակներում. ԿԸՀ նախագահ |1lurer.am|

1lurer.am: Ընտրացուցակները կազմելու համար անհրաժեշտ է, որ անձը լինի ՀՀ քաղաքացի և ունենա ՀՀ-ում հաշվառում: Այս մասին ԱԺ ամբիոնից խոսեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ նազարյանի՝ ընտրացուցակները մաքրելու վերաբերյալ հարցին:   «Վերջին փոփոխությունների համաձայն, որն այս ՏԻՄ ընտրություններում կիրառվելու է, բոլոր այն քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, չեն ներգրավվի այդ ցուցակներում, որ այս ՏԻՄ ընտրություններում կսկսի գործել: Եթե ցանկանում ենք սահմանափակել տարբեր հիմքերով ընտրական ցուցակներում անձանց ընդգրկումը, պետք է փոխել ուղղակիորեն ցուցակների կազմման մեթոդաբանությունը: Այսօր սահմանադրական օրենքը սահմանել է որոշակի կարգ, թե ովքեր պետք է մտնեն այդ ցուցակներ, և այդ կարգին համապատասխան էլ ձևավորվում են ընտրական ցուցակներ: Բայց ընտրական օրենսդրությունը սահմանել է նաև բավականին լայն գործիքակազմ՝ այդ ամենը լիարժեք վերահսկելու, տեսնելու, մասնավորապես՝ ցուցակների՝ ըստ տեղամասերի հրապարակումը, դրանց՝ որոնման հնարավորությամբ մշտապես հրապարակված լինելը ԿԸՀ կայքում, ընտրություններից հետո ստորագրված ցուցակների հրապարակումը»,- ասաց Մուկուչյանը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ ցուցակների հետ կապված հարցն իշխանությանը նույնպես անհանգստացնում է: «Պետք է հետամուտ լինենք, որ այդ հարցը մեկընդմիշտ փակվի»,- նշեց պարոն Սիմոնյանը:
13:47 - 13 սեպտեմբերի, 2021
Իրականացված բոլոր ընտրությունները համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին. Մուկուչյան |armenpress.am|

Իրականացված բոլոր ընտրությունները համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին. Մուկուչյան |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է, որ իր պաշտոնավարման ընթացքում անցկացված բոլոր ընտրությունները համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին: Մուկուչյանն այս մասին ասաց ԱԺ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանի հարցին: «Խնդրում եմ ավելի բաց ու հստակ փաստել, որ ՀՀ-ում ձեր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած համապետական ընտրությունները եղել են օրենքի տառին համապատասխան»,-ասաց Մամիջանյանը: Մուկուչյանը հիշեցրեց, որ 2012 թվականից ինքը ԿԸՀ-ում է, կազմակերպել է բազմաթիվ ընտրություններ: «Բոլոր ընտրությունների հետ կապված էլ իմ կարծիքը ներկայացրել եմ: Այս դահլիճում տարբեր թվականներին համապետական ընտրություններից հետո, ինչու չէ, նաև ՏԻՄ ընտրություններից հետո, ներկայացվել են նմանատիպ տարբեր գնահատականներ, և մեր մոտեցումը եղել է հետևյալը՝ իմ կարծիքով իրականացված ընտրությունները համապատասխանել են Ընտրական օրենսգրքի պահանջներին»,-ասաց Մուկուչյանը:
12:54 - 13 սեպտեմբերի, 2021
Ընտրությունների արդյունքները վիճարկելու համար ՍԴ ներկայացված դիմումները ենթակա են մերժման․ ԿԸՀ նախագահ |armtimes.com|

Ընտրությունների արդյունքները վիճարկելու համար ՍԴ ներկայացված դիմումները ենթակա են մերժման․ ԿԸՀ նախագահ |armtimes.com|

armtimes.com: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համակարծիք չէ 4 քաղաքական ուժերի կողմից ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված իրավական հիմնավորումների ու պնդումների հետ և գտնում է, որ դիմումները ենթակա են մերժման։ Այս մասին Սահմանադրական դատարանում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Նշենք, ՍԴ-ում ընթանում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը: «Առաջին հերթին ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար պետք է պարզել, թե արդյոք ընտրության կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև քվեարկությունների արդյունքների ամփոփման արդյունքում տեղի՞ են  ունեցել Ընտրական օրենսգրքի պահանջների խախտումներ։ Երկրորդ՝ այդ արձանագրված խախտումները պետք է կասկածի տակ դնեն քվեարկության  արդյունքները։ Երրորդ՝ խախտումների բնույթը պետք է լինի այնպիսին, որ ընտրությունների արդյունքների ամփոփման կամ բողոքի քննարկման ժամանակ արդեն հնարավոր չէ ստույգ որոշել քվեարկության մասնակիցների կամարտահայտությունը։  Շարունակությունը՝ armtimes.com-ում։
18:19 - 11 հուլիսի, 2021
ԿԸՀ-ն 7-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորական մանդատ տրամադրեց Արա Մելիքջանյանին |armenpress.am|

ԿԸՀ-ն 7-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորական մանդատ տրամադրեց Արա Մելիքջանյանին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 7-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորական լիազորությունները դադարած Լուսինե Եգանյանի մանդատը տրամադրեց «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արա Մելիքջանյանին:   ԿԸՀ արձանագրությունը կազմվեց և ստորագրվեց հուլիսի 8-ի արտահերթ նիստում: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ստացվել է ԱԺ նախագահի կողմից կազմված արձանագրությունը, որով, հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջներով, դադարեցված են համարվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական  ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Լուսինե Եգանյանի պատգամավորական լիազորությունները: Հետևաբար, առաջնորդվելով Ընտրական օրենսգրքի պահանջներով՝ պատրաստվել էր ԿԸՀ արձանագրություն, որով արձանագրվում է, որ ԱԺ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորի մանդատը տրվում է դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասին հերթական հաջորդ թեկնածու Արա Ռոմիկի Մելիքջանյանին: Լուսինե Եգանյանը պատգամավորական մանդատից հրաժարականի դիմում էր ներկայացրել ԿԸՀ-ի կողմից այն ստանալու 8-րդ օրը՝ հունիսի 25-ին: Նա ԱԺ-ում փոխարինելու էր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և պատգամավորական լիազորությունները վաղաժամ դադարած Համազասպ Դանիելյանին:  7-րդ գումարման ԱԺ-ն լուծարվել է, սակայն կատարում է լիազորությունները մինչև 8-րդ գումարման խորհրդարանի ձևավորումը:
15:56 - 08 հուլիսի, 2021
Վերահաշվարկներ են եղել 82 տեղամասերում, 51-ում արձանագրվել են ոչ էական փոփոխություններ՝ պայմանավորված վավեր կամ անվավեր քվեաթերթիկների ճանաչման հետ․ ԿԸՀ նախագահ

Վերահաշվարկներ են եղել 82 տեղամասերում, 51-ում արձանագրվել են ոչ էական փոփոխություններ՝ պայմանավորված վավեր կամ անվավեր քվեաթերթիկների ճանաչման հետ․ ԿԸՀ նախագահ

Ասյօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ ամփոփ տվյալներ է ներկայացնում։ Մուկուչյանը հայտնեց, որ երեք տարածքային ընտրական հանձնաժողովներում՝ թիվ 2, 3, 9, ներկայացվել են չորս տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ դիմումներ։ Դիմումները ներկայացրել են «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության վստահված անձինք։ ԿԸՀ-ում ստացվել են դիմումներ նաև «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցչից և  ՀՔԱՎ-ից։ Վերջիններիս դիմումները վերաբերել են տարբեր տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ անճշտություններին։ Ներկայացված դիմումները վերաբերել են ընդհանուր 24 տեղմասերի տվյալների․ «Տարածքային ընտրական հանձնաժողովներն իրականացրել են վերահաշվարկ ինչպես վստահված անձանց ներկայացրած դիմումներով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ են իրականացրել վերահաշվարկ՝ հաշվի առնելով «Ինքնիշխան Հայաստան կուսակցության լիազոր ներկայացուցչի և ՀՔԱՎ-ի նշած ընտրական տեղամասերը»։  ԿԸՀ նախագահն ասաց, որ թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 33, 34, 35 տարածքային ընտրական հանձնաժողովները սեփական նախաձեռնությամբ իրականացրել են քվեարկության արդյունքների վերահաշվարկ։ Ընդհանուր առմամբ, վերահաշվարկներ են եղել 82 ընտրական տեղամասերում․ «16 տեղամասում նախապես արձանագրված քվեարկության արդյունքները որևէ փոփոխություն չեն կրել։ 31 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, մնացած 51 տեղամասերում արձանագրվել են ոչ էական բնույթի փոփոխություններ՝ պայմանավորված վավեր կամ անվավեր քվեաթերթիկների ճանաչման հետ»։  Մուկուչյանի փոխանցմամբ՝ վերահաշվարկների արդյունքում համապատասխան հաղորդումներ են ներկայացվել իրավապահ մարմիններ։
12:41 - 27 հունիսի, 2021
Ինչ կլինի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների՝ մանդատներից հրաժարվելու պարագայում. ԿԸՀ նախագահի պարզաբանումը |armtimes.com|

Ինչ կլինի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների՝ մանդատներից հրաժարվելու պարագայում. ԿԸՀ նախագահի պարզաբանումը |armtimes.com|

armtimes.com: Եթե ամբողջ խմբակցությունը հրաժարվում է մանդատից, միայն մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցություններն են ստանում իրենց մանդատները: Հրաժարված խմբակցության պատգամավորները չեն ստանում ու փաստորեն, մանդատ ստացած անձինք են խորհրդարանում հանդես գալիս որպես պատգամավորներ: Այս մասին ասյօր ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կլինի, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հրաժարվեն մանդատներից: «Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք ԸՕ սահմանած կարգով պետք է ստանան այդ մանդատները, նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող», - նշեց նա: Հարցին՝ դա մեխանիկորեն չի՞ տանում նոր արտահերթ ընտրությունների՝ ԿԸՀ նախագահը  պատասխան չկարողացավ տալ: «Այս փուլում մանդատներից հրաժարման ամրագրված ինստիտուտ չունենք», - եզրափակեց նա: Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներով, խորհրդարան են անցնում  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ որպես մեծամասնություն, «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը, որը չի հաղթահարել անցողիկ 7 տոկոսի շեմը, բայց որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ կմտնի խորհրդարան:
13:35 - 21 հունիսի, 2021
Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, բացվել են 1996 տեղամասային կենտրոնները. Տիգրան Մուկուչյան |tert.am|

Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, բացվել են 1996 տեղամասային կենտրոնները. Տիգրան Մուկուչյան |tert.am|

tert.am: Այսօր ժամը 08։00-ից մեկնարկել է արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Այս մասին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը` ներկայացնելով ընտրությունների ընթացքը: «Ընտրողներ ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 572 ընտրող»,-ասաց նա և հիշեցրեց, որ արտահերթ ընտրություններին 21 կուսակցություն և չորս կուսակցությունների դաշինք են մասնակցում, որտեղ ընդգրկված են 2510 թեկնածու: Այսպիսով նա նշեց, որ նախատեսված է 2008 տեղամասային կենտրոններ, որոնցից 12-քրեական հիմնարկներում են և ավելի ուշ կբացվեն, իսկ մնացած 1996 տեղամասային կենտրոնները բացվել են: Տիգրան Մուկուչյանը նշեց, որ 1664 քաղաքացիներից 119 հանձնաժողովի անդամներ չեն ներկայացել, որևէ տեղամաս չկա, որտեղ ներկայացված չլինի հանձնաժողովի նախագահը: Ընտրություններին առաքելություն կկատարեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ:
09:40 - 20 հունիսի, 2021
Նախագահ Սարգսյանը ԿԸՀ նախագահի հետ հեռախոսազրույց ում ընդգծել է ընտրությունների էական նշանակությունը երկրի համար

Նախագահ Սարգսյանը ԿԸՀ նախագահի հետ հեռախոսազրույց ում ընդգծել է ընտրությունների էական նշանակությունը երկրի համար

Ազգային ժողովի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Ինչպես տեղեկացնում են  Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԿԸՀ նախագահը Հանրապետության նախագահին ներկայացրել է ընտրությունների կազմակերպման և անցկացման աշխատանքների ընթացքը, նշել, որ ԿԸՀ-ն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված բոլոր անհրաժեշտ գործառույթներն և միջոցառումները: Նախագահ Սարգսյանն ընդգծել է ընտրությունների էական նշանակությունը երկրի համար և կարևորել դրանց բնականոն ընթացքի ապահովումը ԿԸՀ-ի և ընտրություններին առնչվող մյուս կառույցների կողմից:
14:30 - 19 հունիսի, 2021
«Անկախ դիտորդը» դիմել է վարչական դատարան` պահանջելով տուգանել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանաին

«Անկախ դիտորդը» դիմել է վարչական դատարան` պահանջելով տուգանել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանաին

«Անկախ դիտորդը» դիմել է վարչական դատարան` պահանջելով տուգանել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանաին։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Դանիել Իոաննիսյանը։ «Ինչպես գիտեք` ԿԸՀ-ն թերի հիմնավորված մի որոշում էր կայացրել, որով Ռոբերտ Քոչարյանի «գրքի» պաստառները պետք է հեռացվեին ու շատ քիչ բան էր արել` դատարանում այդ որոշումը պաշտպանելու համար (և դատարանը որոշումը ուժը կորցրած ճանաչեց)։ Նախորդ շաբաթ դիմել էինք ԿԸՀ նախագահին` պահանջելով տալ վարույթի նյութերի, Քոչարյանի հայցադիմումի ու ԿԸՀ առարկությունների պատճենները։ Սակայն Տիգրան Մուկուչյանը, կոպտորեն խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջները` մերժել էր տեղեկատվության տրամադրումը։   Արդյունքում, Տիգրան Մուկուչյանը, հակաիրավական այդ քայլով, ոչ միայն խախտել է դիտորդություն իրականացնող կազմակերպության իրավունքը, այլև հանրությունից գաղտնի է պահել այն, թե ինչ է ԿԸՀ-ն արել Ռոբերտ Քոչարյանի պաստառները հանելու ու հավասար մրցակցությունը ապահովելու համար։ Կարող ենք ենթադրել, որ ԿԸՀ նախագահը գնում է այդ քայլին, որպեսզի հանրությունից գաղտնի պահվի այն, որ ԿԸՀ-ն էապես թերացել է իր այդ գործում։ Հիմք ընդունելով վերոգրյալը և նպատակ ունենալով պաշտպանել ընտրությունների թափանցիկությունը, մենք դիմել ենք Վարչական դատարան` պահանջելով պարտավորեցնել ԿԸՀ նապագահին տրամադրել այդ տեղեկատվությունը և վարչական պատասխանատվության ենթարկել Տիգրան Մուկուչյանին (ՎԻՎՕ 189.7 հոդվածով)։ Միաժամանակ, մեր դիտոդը վարչական դատարանում` օրենքով սահմանված կարգով ծանոթացել է գործի նյութերին (և դրանց բովանդակության հիման արվող քայլերի մասին կտեղեկացնենք առանձին)։ «Անկախ դիտորդը» շարունակում է դիտարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ու Վարչական դատարանին (ընտրական գործերի սահմաններում)»։
22:10 - 11 հունիսի, 2021
Ինչու ԿԸՀ ներկայացուցիչը չի ներկայացել Քոչարյանն ընդդեմ ԿԸՀ-ի գործով նիստին. Մուկուչյանը մեկնաբանում է

Ինչու ԿԸՀ ներկայացուցիչը չի ներկայացել Քոչարյանն ընդդեմ ԿԸՀ-ի գործով նիստին. Մուկուչյանը մեկնաբանում է

Այսօր ՀՀ վարչական դատարանում՝ դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ, սկսվել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ԿԸՀ-ի գործով դատական նիստը: Նիստը, սակայն անցել է ԿԸՀ ներկայացուցիչների բացակայության պայմաններում: Ռոբերտ Քոչարյանը դատարանում վիճարկում է մայիսի 31-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը համաձայն որի՝ նրա «Կյանք և ազատություն» գրքի պատկերը և «Հայաստանը կառուցելիս» գրառում պարունակող պաստառները ճանաչվել են Հայաստան դաշինքի հետ ասոցացվող: ԿԸՀ որոշմամբ՝ պաստառները, որոնք ասոցացվում են քարոզչության հետ և 5 քառակուսի մետրը գերազանցում են ենթակա են վերացման: ԿԸՀ հայտարարությունից հետո՝ հունիսի 1-ին Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) դեմ: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, անդրադառնալով այսօրվա դատական նիստին և իրենց ներկայացուցչի չներկայանալուն, ասաց, որ այս օրերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շատ զբաղված գրաֆիկով է աշխատում: «Դատարան չգնալը պայմանավորված է բացառապես աշխատանքային զբաղվածությամբ: Դատարան ներկայացվել է ավելին քան 10 էջանոց պատասխան»: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանԱրամ Վարդևանյան էլ, անդրադառնալով ԿԸՀ որոշմանը, շեշտեց, որ Ռոբերտ Քոչարյանի գիրքը իշխանությունների պատճառով արդեն 2 տարի է, ինչ արգելված գրականություն է։ Առավել մանրամասն՝ armtimes.com-ում։
21:23 - 04 հունիսի, 2021
Միայն քվեաթերթիկների տպագրության համար ծախսվելու է 460 մլն դրամ |armenpress.am|

Միայն քվեաթերթիկների տպագրության համար ծախսվելու է 460 մլն դրամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար միայն քվեաթերթիկների տպագրությանը կուղղվի 460 մլն դրամ: Այս մասին ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով ընտրություններին մեծ թվով քաղաքական ուժերի մասնակցությանը՝ Մուկուչյանը նշեց, որ 26 քաղաքական ուժերի մասնակցության պարագայում մոտավորապես 70 մլն-ի կարգի քվեաթերթիկ է տպագրվելու, իսկ դա նշանակում է տպագրում, տեղափոխում՝ տարածքային ընտրական հանձնաժողովներ, այնուհետև՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներ: «Ինքնին նշված ծավալները ենթադրում են առանձին ծանրաբեռնվածության աճ, որը պետք է իրականացվի: 460 միլիոնի շրջանակներում գումար է ծախսվելու միայն քվեաթերթիկների տպագրություն իրականացնելու համար»,-ասաց ԿԸՀ նախագահը:
16:46 - 04 հունիսի, 2021
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՄԻԳ հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմին

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՄԻԳ հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)` 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմին՝ դիտորդական առաքելության ղեկավար Էողան Մերֆիի գլխավորությամբ։   Ողջունելով պատվիրակության անդամներին՝ ԿԸՀ նախագահը կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դերը գալիք ընտրությունների ժամանակ և ներկայացրել ԿԸՀ կողմից իրականացվող ընտրությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները, ընտրական վարչարարությանն առնչվող խնդիրներն ու ընտրական հանձնաժողովների գործառույթները։
18:41 - 18 մայիսի, 2021