Տիգրան Արզաքանցյան

Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար |armenpress.am|

Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար |armenpress.am|

armenpress.am:  «Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից: Տիգրան Գրիշայի Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ ՈՍ անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող, կեղծ փաստաթուղթ հանդիսացող թիվ 009105 տեղեկանքն այն մասին, որ ինքը Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում ուսումնառել է 24.02.2018 թվականից մինչև 14.06.2019 թվականն ընկած ժամանակահատվածում՝ այդ կերպ օգտագործելով կեղծ փաստաթուղթ: Տիգրան Արզաքանցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործն ուղարկվել է դատարան և վարույթ ընդունվել:
13:46 - 04 նոյեմբերի, 2021
Տիգրան Արզաքանցյանն իր թիմով դուրս է գալիս Դեմոկրատական կուսակցությունից |armtimes.com|

Տիգրան Արզաքանցյանն իր թիմով դուրս է գալիս Դեմոկրատական կուսակցությունից |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի դեմոկրատական կուսակցությանն անդամագրված գործարար Տիգրան Արզաքանցյանն իր թիմակիցների հետ դուրս է գալիս Դեմոկրատական կուսակցության շարքերից։ Այս մասին Արզաքանցյանը հայտարարել է այսօր հրավիրած ասուլիսում ու նշել, որ պատճառը ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի  հետ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ ունեցած տարբեր հայացքներն են: Տիգրան Արզաքանցյանը  հայտնել է, որ տարաձայնություններ՝ որպես այդպիսիք, չեն եղել, սակայն պայմանավորվածություններ են խախտվել։ Մասնավորաբար, նրանք միավորվելիս պայմանավորվել էին, որ հետագայում բարձրաստիճան պաշտոնյաների կամ դեսպանների հետ հանդիպումները պետք է թիմային լինեն: Սակայն Տիգրան Արզաքանցյանը լրատվամիջոցներից իմացել է, որ Արամ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի , Ֆրանսիայի դեսպանների հետ։ Գործարարը հավելում է, որ այս հարցերի շուրջ չի խոսել Արամ Սարգսյանի հետ, քանի որ վերջինս ժամանակ չի գտել, շարունակ զբաղված է եղել, իսկ ինքն այլևս հապաղել չի պատրաստվում.
17:23 - 26 սեպտեմբերի, 2021
Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի երկրորդ նիստը

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի երկրորդ նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի երկրորդ նիստին: Հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Նիստին մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը: Նիկոլ Փաշինյանը ողջունել է ժողովի մասնակիցներին և մաղթել հաջող ու արդյունավետ քննարկումներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ հաջորդ նիստը տեղի կունենա առաջիկայում:
16:54 - 11 սեպտեմբերի, 2021
Դատարանը մերժել է Տիգրան Արզաքանցյանի հայտը, նա չի կարող մասնակցել ընտրություններին |tert.am|

Դատարանը մերժել է Տիգրան Արզաքանցյանի հայտը, նա չի կարող մասնակցել ընտրություններին |tert.am|

tert.am: Վերաքննիչ դատարանը մերժել է Տիգրան Արզաքանցյանի հայտը և ԿԸՀ որոշումը թողել ուժի մեջ։ Այս մասին ասաց Տիգրան Արզաքանցյանի փաստաբան Վահե Հովսեփյանը։Նշենք, որ ԿԸՀ կողմից Հայաստանի Դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարանում։ Վերաքննիչ դատարանն այսօր, դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ կայացած նիստում, մերժել է կուսակցության հայտը, ինչը նշանակում է,որ Արզաքանցյանն ընտրություններին մասնակցել չի կարող։ Փաստաբանը նշեց, որ իրենք շարունակում են մնալ իրենց դիրքորոշմանը։ «Մենք ունեինք դիրքորոշում, որի հետ նաև ԿԸՀ–ն էր համամիտ, բայց փաստորեն դատարանը, վերլուծելով փաստերը և օրենքի դրույթները, գտավ, որ դա այդքան էլ այդպես չէ»,-ասաց նա։Փաստաբանը նաև նշեց, որ եթե վճիռը վերանայելու հնարավորություն լիներ, ապա դիմելու էին Վերաքննիչ դատարան, սակայն նմանատիպ վճիռները բողոքարկման ենթակա չեն։
22:06 - 14 հունիսի, 2021
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դատարանում կվիճարկի ԿԸՀ որոշումը |1lurer.am|

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դատարանում կվիճարկի ԿԸՀ որոշումը |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ չի ճանաչում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը և դա համարում է քաղաքական կողմնակալության դրսևորում։ «Կարծում ենք՝ այս որոշումը կայացվել է ճնշման ներքո, քանի որ Դեմոկրատական կուսակցությունը վերածվել է լուրջ ուժի, իսկ Տիգրան Արզաքանցյանն այս ընթացքում ձեռք է բերել այնպիսի համբավ, որ վայելում է տասնյակ հազարավոր ընտրողների վստահությունը։ Նշենք, որ կուսակցական բոլոր փաստաթղթերն ընդունվել և գրանցվել են, օրենքը հետադարձ ուժ չունի: Որոշումը շուտով կբողոքարկվի դատարանում: Դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդի հեռացումը կասկածի տակ է դնում հունիսի 20-ի ընտրությունների օրինականությունն ընդհանրապես։ Ակնհայտ է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նմանատիպ որոշումներ մեկ անգամ չէ, որ կայացնելու է, և սա թույլ է տալիս կասկածել նաև ընտրությունների արդյունքների վերաբերյալ հետագա արդարությանը: Միասին պաշտպանենք պետությունը ցանկացած անօրինական քայլերից»,- ասված է հայտարարության մեջ:  
13:49 - 11 հունիսի, 2021