ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նպատակն է պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը ՀՀ-ում։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խնդիրներն են՝ ձեռնարկատիրության զարգացման եւ սպառողների շահերի պաշտպանության նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանումը եւ խրախուսումը,
բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը,
հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը, տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը:
Հանձնաժողովն ինքնավար մարմին է:
ՏՄՊՊՀ նախագահն է Գեղամ Գեւորգյանը։
Հայաստանի և Լեհաստանի մրցակցային մարմինները մեկնարկել են նոր ծրագիր

Հայաստանի և Լեհաստանի մրցակցային մարմինները մեկնարկել են նոր ծրագիր

«Սպառողների պաշտպանության համակարգի ստեղծման գործում Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ հզորացում» ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության Մրցակցության և սպառողների պաշտպանության գրասենյակի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված փորձագետները սեպտեմբերի 29-ին դասընթաց անցկացրեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակիցների համար: Այս մասին տեղեկացնում են Հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից: Նշվում է, որ եռօրյա դասընթացն ուղղված է սպառողների պաշտպանության համակարգի և հանձնաժողովի աշխատակիցների կարողությունների, ռեսուրսների և գիտելիքների կատարելագործմանը: Դասընթացին ներկա են գտնվել նաև Հանձնաժողովի անդամներ Տիգրան Մարկոսյանը և Շուշան Սարգսյանը: Ծրագիրն իրականացվում է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհական զարգացման համագործակցության շրջանակում: Լեհ փորձագետների հաջորդ այցը նախատեսվում է նոյեմբերին և նպատակաուղղված է ՀԿ-ների և համապատասխան կառույցների կազմակերպչական կարողությունների ուժեղացմանը: Փորձի փոխանակման նպատակով նախատեսվում է նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչների այց Լեհաստան՝ տեղում ծանոթանալու իրականացվող ուսումնասիրություններին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել կարգեր և ուղեցույցներ հասարակության մոլորեցման և դրա գնահատման, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթության առաջացման և դրա գնահատման վերաբերյալ:
17:40 - 29 սեպտեմբերի, 2021
ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձավ տարբեր շուկաներում գների բարձրացմանը |armenpress.am|

ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձավ տարբեր շուկաներում գների բարձրացմանը |armenpress.am|

armenpress.am։  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ տարբեր շուկաներում գների բարձրացմանը: «Ամբողջ աշխարհում պարենի գները բարձրացել են, թանկացել են նաև բեռնափոխադրումները, թանկացումներ են եղել բենզինի և նավթամթերքի շուկայում ևս։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը զբաղվում է կենտրոնական շուկաներում մրցակցության պաշտպանությամբ և ոչ թե գների կարգավորման հարցով, ՏՄՊՊՀ-ն կարող է միջամտել միայն այն դեպքում, երբ որ շուկայում կա գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտ և նրա կողմից դեմպինգի կամ գների չհիմնավորված բարձրացման պարագայում մենք կարող ենք ինտերվենցիա ունենալ, մնացած պարագայում շուկան ինքն է որոշում գինը»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ՏՄՊՊՀ վերահսկողության ներքո գտնվող մի շարք շուկաներում կատարվել են ուսումնասիրություններ ձեթի, ձվի գների բարձրացումների հետ կապված։ «Վարույթի արդյունքները հրապարակվել են․ ընդամենը մեկ ամիս առաջ հրապարակվեց, որ ձու արտադրող երեք խոշոր ընկերություններին պատասխնատվության ենթարկեցինք ձվի գնի հետ կապված գերիշխող դիրքի չարաշահման համար։ Ձվի գների հետ կապված 2-րդ պատասխանատվության միջոցն ենք կիրառել»,- ասաց նա։ ՏՄՊՊՀ նախագահը հավելեց, որ ուսումնասիրությունները դեռ շարունակում են բենզինի շուկայում։ Անդրադառնալով գյուղատնտեսական ապրանքների գների բարձրացման մասին հարցին՝ Գեղամ Գևորգյանն ասաց․ «Եթե չեմ սխալվում, ՀՀ-ում 300 հազար գյուղացիական տնտեսություն կա, ՏՄՊՊՀ -ն լոլիկի կամ վարունգի շուկայում ի՞նչ դերակատարում կարող է ունենալ»,-ասաց նա։
13:45 - 02 սեպտեմբերի, 2021
Ձվի իրացման ոլորտի 3  խոշոր ընկերությունների նկատմամբ տուգանք է կիրառվել  գերիշխող դիրքի չարաշահման համար․ ՄՊՀ

Ձվի իրացման ոլորտի 3 խոշոր ընկերությունների նկատմամբ տուգանք է կիրառվել գերիշխող դիրքի չարաշահման համար․ ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական, «Աշտարակ Ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 42,6 մլն դրամի չափով: Այս մասին հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Վարչական վարույթի շրջանակում հաստատվել է «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնու տոհմային ԹՏԽ» և «Աշտարակ Ձու» ընկերությունների գերիշխող դիրքի առկայությունը: Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման արդյունքում պարզվել է, որ 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում նշված ընկերությունները ոչ միայն ուղղակիորեն են բարձրացրել հավի ձվի իրացման գինը, այլև իրենց կողմից իրացվող ապրանքատեսականու այնպիսի փոփոխություններ են իրականացրել, որոնք այլ եղանակներով ևս հանգեցրել են հավի ձվի իրացման գների բարձրացման:Օրինակ, ընկերությունները նշված ժամանակահատվածում զգալի կերպով կրճատել են հատով իրացվող ձվի քանակները՝ ավելացնելով տուփերով իրացվողների քանակները, որոնց իրացման գինն ավելի բարձր է: Ընկերությունների նշված վարքագիծը Հանձնաժողովի որոշմամբ որակվել է վերջիններիս կողմից գնի չհիմնավորված բարձրացմամբ գերիշխող դիրքի չարաշահում: Տեղեկացնում ենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ հարուցված վարչական վարույթը «Լուսակերտ», «Լուսակերտի «էլիտ», «Գնթունիք» և «Վարիանտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասով կարճվել է: Հիշեցնում ենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում ուսումնասիրել և արձանագրել էր խոշոր առևտրային ցանցերում և այլ վաճառակետերում նկատվող հավի ձվի պակասուրդի, իսկ առկայության դեպքում՝ զգալի բարձր գներով իրացվելու վերաբերյալ հարցը և 2021 թվականի մարտի 30-ի որոշմամբ 7 ընկերության կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ հարուցել էր վարչական վարույթ:
17:33 - 09 օգոստոսի, 2021
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի խոսնակը անդրադարձել է հեղուկ գազի գնի բարձրացման պատճառներին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի խոսնակը անդրադարձել է հեղուկ գազի գնի բարձրացման պատճառներին

Հեղուկ գազի գինը պայմանավորված է համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացներով, մասնավորապես համավարակով պայմանավորված սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաև սեզոնայնությամբ, որը նպաստել է պահանջարկի մեծացմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մրցակցության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը՝ նշելով, որ  հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն, բայց չնայած դրա՝ հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ է իրականացրել հեղուկ գազի գների բարձրացման վերաբերյալ: «ՄՊՀ աշխատակիցները բանավոր զրույցներ են ունեցել նաև հեղուկ գազ ներկրող ընկերությունների հետ, նրանք փաստում են, որ մասնավորապես բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Տեղեկացնում ենք, որ հուլիսի 22-ի դրությամբ Ռուսատանի Դաշնությունում հեղուկ գազի մանրածախ գինը կազմում է 185- 220 դրամ, Վրաստանում՝ 220-250 դրամ, Թուրքիայում՝ 275 դրամ, Ֆրանսիայում՝ 500 դրամ, Ուկրաինիայում՝ 288 դրամ, Պակիստանում՝ 660 դրամ (Պակիստանում և Աֆղանստանում կա հեղուկ գազի մեծ պահանջարկ, նույնիսկ բարձր գների առկայության պայմաններում): Հիշեցնում ենք, որ ոլորտում գործունեություն են ծավալում ավելի քան 50 տնտեսվարող սուբյեկտ, որտեղ, ըստ նախնական ուսումնասիրությունների, չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ուստի նշված ընկերությունները չեն կարող որոշիչ ազդեցություն ունենալ վերոգրյալ ոլորտի ընդհանուր պայմանների, այդ թվում՝ գների վրա»,-նշել է Սմբատյանը:
13:37 - 23 հուլիսի, 2021
Շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ կամ պակասուրդ առկա չէ․ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ կամ պակասուրդ առկա չէ․ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել է մամուլում հրապարակված, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացված հարցադրումները շաքարավազի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։ Կատարված ճշգրտումների արդյունքներով, նախնական տվյալների համաձայն՝ շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդ, ինչպես նաև պակասուրդ առկա չէ: Շաքարավազի ներմուծման գործընթացն ընթանում է բնականոն հունով, արդեն իսկ ներմուծվել են նոր խմբաքանակներ և իրականացվել է մեծածախ վաճառք: Հանձնաժողովի աշխատակազմը նաև կապ է հաստատել մարզպետարանների, խոշոր քաղաքների համապատասխան ստորաբաժանումների հետ, որոնք հավաստիացրել են, որ մանրածախ ցանցերում շաքարավազի պակասուրդ չի նկատվել: Ինչ վերաբերում է շաքարավազի գնին, ապա հայտնում ենք, որ խոշոր առևտրային ցանցերում իրականացված դիտանցումների արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարվա մայիսից նկատվում է գների նվազման միտում: Մասնավորապես հուլիսին կգ-ով վաճառվող շաքարավազի 1 կգ-ի գինը շուրջ 20 դրամով նվազել է և այժմ կազմում է շուրջ 370 դրամ: Հարկ է նշել, որ շաքարավազը վաճառվում է ինչպես կգ-ով, այնպես էլ փաթեթավորված, և դրանց գները տարբերվում են:  
11:36 - 08 հուլիսի, 2021
ԱԺ-ն ընտրեց ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ անդամներ |armenpress.am|

ԱԺ-ն ընտրեց ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ անդամներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի անդամ և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ: Քվեարկության արդյունքները ներկայացրեց պատգամավոր Արփի Դավոյանը: Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի անդամի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել էր Սերգեյ Աղինյանի թեկնածությունը: Քվեարկությանը մասնակցել էր 82 պատգամավոր, 3 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր: Կողմ էր քվեարկել 77 պատգամավոր, դեմ՝ 2 պատգամավոր: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի նշանակման համար «Իմ քայլը» առաջադրել էր Շուշան Սարգսյանի թեկնածությունը: Քվեարկությանը մասնակցել էր կրկին 82 պատգամավոր, անվավեր էր ճանաչվել 1 քվեաթերթիկ, կողմ էր քեարկել 79 պատգամավոր, դեմ՝ 2-ը:
13:43 - 26 մայիսի, 2021
ՏՄՊՊՀ-ն ներկայացրեց գովազդի ոլորտում կատարված նոր օրենսդրական փոփոխությունները

ՏՄՊՊՀ-ն ներկայացրեց գովազդի ոլորտում կատարված նոր օրենսդրական փոփոխությունները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում մայիսի 25-ին տեղի ունեցավ գովազդում մասնագիտացված ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ գովազդի միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսևորումների և դրանց կանխարգելման մասին քննարկում: Միջոցառմանը նաև ներկայացվեցին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում գովազդի մասով կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն մայիսի 31-ին: «Գաղտնիք չէ, որ գովազդը մեր կյանքում ունի կարևոր դեր: Հանձնաժողովն իր գործունեության երկու տարվա ընթացքում բազմաթիվ անգամ հանդիպել է հեռուստատեսությամբ և այլ միջոցներով տեղադրված գովազդում հասարակության շփոթության և մոլորեցման դեպքեր: Հանձնաժողովը հիմնականում շարժվում է իրավախախտումները կանխարգելելու , քան պատժելու գաղափարախոսությամբ: Հասկանում ենք նաև, որ պետության  ներգրավվածությունը պետք լինի զգուշավոր:  Մենք նաև օրենսդրական փոփոխություններ ենք կատարել, որոնք ուժի մեջ կմտնեն մայիսի 31-ից, այդ իսկ պատճառով ցանկանում էինք իրազեկել փոփոխությունները, թիրախավորելով ոլորտում ավելի շատ մասնագիտացված կառույցներին»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: ՏՄՊՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը նշեց, որ մայիսի 31-ից ուժի մեջ կմտնի նոր խմբագրությամբ  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը, որտեղ մի շարք փոփոխություններ կան նաև անբարեխիղճ մրցակցության դրսևորումների առումով, հետևաբար այս քննարկումները միտված են երկու թիրախի` ներկայացնել օրենսդրական փոփոխությունները և ինչպիսի կանոններով են այսուհետ առաջնորդվելու գովազդի միջոցով բիզնեսը կազմակերպելիս և գովազդի մասով ինչպիսի  օրենսդրական պահանջներ կային նախկինում: «Այս երկու թիրախը հնարավորություն կտա ձեռնպահ մնալու հակամրցակցային վարքագծից, ինչին միտված է նաև մեր գործունեությունը: Բնականաբար, դրան հետևողական չլինելու դեպքում արդեն կհետևի կամ պետք է հետևի հանձնաժողովի կողմից հնարավոր իրավախախտման վարույթների հարուցումները և պատասխանատվական միջոցների կիրառումները»,- եզրափակեց Մարկոսյանը:  
16:35 - 25 մայիսի, 2021
ԱԺ-ում ՏՄՊՊՀ անդամի պաշտոնում քննարկվեց Շուշան Սարգսյանի թեկնածությունը |1lurer.am|

ԱԺ-ում ՏՄՊՊՀ անդամի պաշտոնում քննարկվեց Շուշան Սարգսյանի թեկնածությունը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ՏՄՊՊՀ անդամի պաշտոնում առաջարկել է Շուշան Սարգսյանի թեկնածությունը:  ՏՄՊՊՀ անդամի պաշտոնի հարցի քննարկմանը Շուշան Սարգսյանն իր ելույթում ընդգծեց, որ անհրաժեշտություն կա ակտիվացնել հանձնաժողովին կից հասարակական խորհրդի աշխատանքները՝ լայն շրջանակ ապահովելով խորհրդի կազմում: Կարևորեց վարչարարական բեռի թեթևացման անհրաժեշտությունը:  «Շարունակելով վերահսկողություն իրականացնել տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի լուրջ իրավախախտումների նկատմամբ, ինչպիսիք են՝ հակամրցակցային համաձայնությունները, գերիշխող դիրքի չարաշահումները, անբարեխիղճ մրցակցության գործողությունները, անհրաժեշտություն է ակտիվացնել աշխատանքները մի շարք այլ իրավախախտումների վերահսկողության ուղղությամբ, օրինակ՝ բանակցային ուժեղ դիրքի չարաշահումները: Այս ինստիտուտը ներդրվել է 2021 թվականի մարտի 3-ին տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում»,- ասաց Սարգսյանը՝ կարևորելով նաև աշխատանքների ակտիվացումը պետական օժանդակությունների նկատմամբ վերահսկողության իրականացման առումով: Սարգսյանն իր ելույթում նաև կարևորեց հանձնաժողովի գործունեության ընթացքում պետական գնումների շրջանակում հակամրցակցային վարքագծի նկատմամբ վերահսկողությունը:  «Գործող օրենսդրությամբ նախատեսված է հանձնաժողովի կոլեգիալ ինքնավար մարմնի անդամի առաջադրման գործընթաց սկսելու հնարավորություն միայն հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր մնալուց հետո, մինչդեռ օրենքով նախատեսված են հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման հիմքեր, օրինակ՝ պաշտոնավարման տարիքը լրանալը, որի մասին հայտնի է նախապես, սակայն օրենսդրական հնարավորություն չկա պաշտոնի համալրման գործընթացը սկսել մինչև պաշտոնի թափուր դառնալը, ինչը կարող էր ռիսկեր ստեղծել ինքնավար մարմնի գործունեության շարունակականության ապահովման, մասնավորապես, քվորումի բացակայության տեսանկյունից: Այդպիսի մտահոգիչ իրավիճակ կարող է առաջանալ 2022-ին, օրինակ, ՏՄՊՊՀ-ում, քանի որ 2022-ին լրանում է հանձնաժողովի անդամներից երեքի պաշտոնավարման ժամկետը: Հանձնաժողովի նիստերին առկա քվորումը, եթե նիստին մասնակցում է առնվազն 4 անդամ, այս պարագայում մինչև հանձնաժողովի անդամների պաշտոնի համալրման գործընթացը կարող է առաջանալ քվորումի ապահովման ռիսկեր»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ կարելի է այդ ամենը հաղթահարել օրենսդրական փոփոխությունների արդյունքում:
13:16 - 25 մայիսի, 2021
ՏՄՊՊՀ-ն մեկնարկում է տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող առանձին հարցերի վերաբերյալ հրապարակումների շարք

ՏՄՊՊՀ-ն մեկնարկում է տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող առանձին հարցերի վերաբերյալ հրապարակումների շարք

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ, ի.գ.թ. Տիգրան Մարկոսյանն անդրադարձել է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների շրջանակին, ինչպես նաև տնտեսական մրցակցությանն պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներին: Այս մասին հայտնեցին ՏՄՊՊՀ-ից: «Տնտեսական գործունեության ազատությունը շուկայական տնտեսության հիմնարար սկզբունք և միևնույն ժամանակ դրա ձևավորման ու զարգացման օբյեկտիվ նախադրյալ է: Այնուամենայնիվ, ազատ տնտեսական գործունեության իրավունքը բացարձակ չէ. այն ենթակա է սահմանափակման` ազատ տնտեսական մրցակցության ապահովման նպատակից ելնելով: Նշված երկու հիմնադրույթների` տնտեսական գործունեության ազատության և ազատ տնտեսական մրցակցության ներդաշնակ ու հետևողական իրացման պայմաններում է միայն հնարավոր հասնել շուկայական հարաբերությունների վրա խարսխված արդյունավետ տնտեսական համակարգի կայացմանը: Այս համատեքստում բարենպաստ մրցակցային միջավայրի կառուցումն այն հիմնական ուղիներից մեկն է, որով պետությունը կարող է բարձրացնել ընդհանուր տնտեսական բարեկեցությունը։ Ընդ որում, այս խնդրի լուծումը պահանջում է տարաբնույթ նախադրյալների, այդ թվում՝ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների կանխարգելման և խափանման գործուն համակարգի առկայություն։ Մրցակցային միջավայրը խաթարող հակաիրավական արարքների առնչությամբ արգելքներ ամրագրված են ինչպես սահմանադրական, այնպես էլ օրենսդրական մակարդակում։ Մասնավորապես՝ Սահմանադրության 59-րդ հոդվածի 3-րդ մասը արգելում է շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը, անբարեխիղճ մրցակցությունը և հակամրցակցային համաձայնությունները, իսկ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը, ընդլայնելով հիշատակված արարքների շրջանակը, սահմանել է նաև մի շարք այլ իրավախախտումներ։ Ընդ որում, դրանք կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝ հիմքում ունենալով իրավախախտման հետևանքով մրցակցային միջավայրի վրա անմիջական ազդեցության կամ դրա հնարավորության առկայության կամ բացակայության չափանիշը։ Շարադրվածի հաշվառմամբ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների առաջին խմբին կարելի է դասել. հակամրցակցային համաձայնությունները. մենաշնորհ և գերիշխող դիրքի չարաշահումը. բանակցային ուժեղ դիրքի չարաշահումը. անբարեխիղճ մրցակցությունը. պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունները կամ վարքագիծը. տնտեսական գործունեության համակարգումը. համակենտրոնացումը չհայտարարագրելը. արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը։ Ի տարբերություն հիշատակված իրավախախտումների՝ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը նախատեսում է որոշակի հակաիրավական արարքներ, որոնք ինքին չեն հանգեցնում տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը:  Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների այս խումբը դրսևորվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվող վարչարարության կամ դրա արդյունքների իրականացմանը տարբեր ձևերով խոչընդոտելու միջոցով։ Ըստ այդմ, այդպիսի  իրավախախտումներն են՝ Հանձնաժողովի կողմից պահանջված կամ օրենսդրությամբ սահմանված տեղեկատվությունը չներկայացնելը կամ ոչ պատշաճ ներկայացնելը. Հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը. Հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարությունները չկատարելը։ Հարկ է նշել, որ իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել, որ մրցակցային իրավունքի, այդ թվում՝ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների վերաբերյալ թե՛ տնտեսավարող սուբյեկտների, թե՛ պետական մարմինների և թե՛ ընդհանրապես հասարակության շրջանում առկա է իրազեկվածության մակարդակի բարձրացման անհրաժեշտություն։ Մյուս կողմից, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2021 թվականի մարտի 3-ի ՀՕ-92-Ն օրենքով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքն ամբողջությամբ շարադրվել է նոր խմբագրությամբ՝ ենթարկվելով զգալի փոփոխությունների: Այս օրենքն ուժի մեջ կմտնի սույն թվականի մայիսի 31-ին։ Ընդ որում, այդ օրվանից Հանձնաժողովը կշարունակի գործել որպես Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, այսինքն՝ տեղի կունենա նաև Հանձնաժողովի անվանման փոփոխություն։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը, ի լրումն պարբերաբար իրականացվող  իրազեկման տարբեր միջոցառումների, տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ այսուհետ հանդես կգա նաև հրապարակումներով»,- ասված է հաղորդագրության մեջ։
16:40 - 11 մայիսի, 2021
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է պետական և համայնքային գույքի վարձակալության տրամադրման գործընթացները՝ 26 555 պայմանագիր

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է պետական և համայնքային գույքի վարձակալության տրամադրման գործընթացները՝ 26 555 պայմանագիր

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացրել է ուսումնասիրություն պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, հանրային այլ ռեսուրսների օգտագործման իրավունքները տնտեսվարող սուբյեկտներին տրամադրելու ոլորտում՝ առկա խնդիրների բացահայտման, բացառման և դրանց լուծման ուղղությամբ արդյունավետ մոտեցումների վերհանման նպատակով, տեղեկացնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով: Իրականացվել է ոլորտը կարգավորող իրավական ակտերի, դրանցում կատարված փոփոխությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների, ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա հավաքագրված բազաների և պայմանագրերի ուսումնասիրություն: Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է ավելի քան 26555 պայմանագիր և համաձայնագիր՝ ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված տեղեկատվությունը: Ուսումնասիրության արդյունքներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ։
16:51 - 23 ապրիլի, 2021
Գեղամ Գևորգյանը մասնակցել է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին

Գեղամ Գևորգյանը մասնակցել է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր մասնակցել է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 52-րդ նիստին, որն անցկացվել է տեսահամաժողովի ձևաչափով: Այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ-ից։ ՏՄՊՊՀ նախագահը հանդես է եկել ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ-ում մրցակցային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ զեկույցով: Գեղամ Գևորգյանը մասնավորապես մանրամասնորեն ներկայացրել է նոր կորոնավիրուսային համավարակի ընթացքում հանձնաժողովի իրականացրած միջոցառումները, անդրադարձ է կատարել վարչական վարույթների ընդհանրական ցուցանիշներին, օրենսդրական ոլորտում իրականացված բարեփոխումներին և այլ հարցերի: Նիստի ընթացքում ներկայացվել են զեկույցներ խորհրդի նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի, ԱՊՀ 30-ամյակին նվիրված հարցերի, անբարեխիղճ մրցակցության ոլորտում իրավակիրառ պրակտիկայի, պետական գնումներում պայմանավորվածությունների բացահայտման և կանխարգելման, ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրության շտաբի գործունեության և օրակարգային այլ թեմաների շուրջ:
12:58 - 23 ապրիլի, 2021
ՏՄՊՊՀ-ն վերահսկում է ձվի շուկայում հետտոնական վիճակը

ՏՄՊՊՀ-ն վերահսկում է ձվի շուկայում հետտոնական վիճակը

ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը վերահսկում է ձվի շուկայում հետտոնական վիճակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: «Մենք վերահսկում ենք նաև հրապարակումները, ինչպես նաև այն, որ Զատիկից հետո ձվի գնի էական անկում եղավ: Այս պահին կարող եմ միայն հստակ ասել, որ չկա տեղեկատվություն, որը մենք չենք հավաքագրում։ Մանրամասն վերլուծության արդյունքում ՏՄՊՊՀ–ն իր ֆունկցիան կիրականացնի»,- նշեց Գևորգյանը։ Նա հայտնեց, որ ձվի շուկայում դեֆիցիտի ու գների բարձրացման հարցով հանձնաժողովը վարույթ է հարուցել, որն այս պահին դեռ ընթացքի մեջ է։ «2019 թ. վերջին ՏՄՊՊՀ–ն պատասխանատվության ենթարկեց ձվի շուկայում հակամրցակցային համաձայնության կայացման համար: Դա նաև աննախադեպ էր իրավախախտման որակման առումով: Հանձնաժողովն արդեն տուգանքի որոշումներ է կայացրել ձվի արտադրողների նկատմամբ: Այժմ տնտեսaվարողները վիճարկում են դրանք դատարանում»,- նշեց ՏՄՊՊՀ նախագահը և հավելեց, որ դատարանը կորոշի գործի ելքը:
14:51 - 12 ապրիլի, 2021
Վերանայվել է սնանկության գործով կառավարիչների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների շրջանակը |armenpress.am|

Վերանայվել է սնանկության գործով կառավարիչների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների շրջանակը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում վերանայվել է սնանկության գործով կառավարիչների գործունեության օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների շրջանակը: Այս մասին ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամ, ՏՄՊՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը: Ըստ նրա՝  սնանկության գործով կառավարիչներն այն հիմնական դերակատարներն են, որոնք նպաստում և ապահովում են սնանկության նպատակների կենսագործումը: Սնանկության վարույթում սնանկության կառավարչի կարևորագույն դերակատարումը ենթադրում է նրա լիազորությունների համարժեք ծավալ, ինչպես նաև դրանց իրականացման օրինականության նկատմամբ արդյունավետ վերահսկողություն։  Մինչև սնանկության ոլորտում 2019թ․ իրականացված բարեփոխումները, սնանկության գործով կառավարիչների գործունեության օրինականության նկատմամբ վերահսկողության լիազորությամբ օժտված էր Սնանկության դատարանը և սնանկության գործով կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը։  «Ակնհայտ էր, որ այս երկու մարմինների լիազորությունները կարող էին համընկնել կամ մրցակցել: Արդյունքում հստակեցված չէր հնարավոր խախտման առնչությամբ Սնանկության դատարանի և ինքնակարգավորվող կազմակերպության լիազորությունների մրցակցության հարցը։  Բացի այդ, վիճակագրական տվյալները, ինչպես նշված է իրականացված բարեփոխումների հիմնավորումներում, ցույց էին տալիս, որ ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության ընթացքում հարուցվել էր ընդամենը 23 կարգապահական վարույթ, որից միայն 7 վարույթ է եզրափակվել կարգապահական տույժի կիրառմամբ: Միևնույն ժամանակ, Արդարադատության նախարարությունը նույն ժամանակահատվածում ստանում էր անհամեմատ ավելի մեծ թվով դիմում բողոքներ, որոնց, բնականաբար, լիազորությունների բացակայության պայմաններում չէր կարողանում ընթացք տալ»,- ասաց Մարկոսյանը: Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամը հիշեցրեց, որ տվյալ ոլորտի քաղաքականություն մշակողը և իրականացնողն Արդարադատության նախարարությունն է, և ոլորտի հաջողության ու անհաջողության հասցեատերը ևս նախարարությունն է:   «Դա էր պատճառը, որ իրականացված բարեփոխումների ուղղություններից մեկը հասցեագրված էր հենց սնանկության գործով կառավարիչների գործունեության օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների շրջանակի և նրանց լիազորությունների վերանայմանը։ Արդյունքում նման լիազորությամբ օժտվեց նաև  Արդարադատության նախարարությունը»,- ընդգծեց Մարկոսյանը: Իրավաբանական գիտությունների թեկնածուն նշեց, որ ներկայումս կառավարիչների գործունեության օրինականության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում երեք մարմին` Սնանկության դատարանը, Արդարադատության նախարարությունը և սնանկության կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը: «Դատարանի կողմից իրականացվող վերահսկողությունը դրսևորվում է տարբեր ձևերով, որոնց թվին են դասվում կառավարչի կողմից սնանկության գործով հաշվետվություն ներկայացնելը, առանձին գործողությունները դատարանի հաստատմանը ներկայացնելը, ինչպես նաև կառավարչի գործողությունների անգործության վիճարկման հետ կապված բողոքների քննությունը: Դատարանի կողմից իրականացվող վերահսկողության շրջանակներում առավել գործուն կառուցակարգ է կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, որի կիրառման հիմքերից է սնանկության կառավարչի կողմից իր լիազորությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը: Ընդ որում, այն ևս բարեփոխվել է, քանի որ դրա շրջանակներում կառավարիչը հնարավորություն է ստանում շտկել թույլ տրված բացթողումը, իսկ դա չանելու դեպքում միայն նրա լիազորությունները կարող են դադարեցվել: Շարունակությունը՝ armenpress.am-ում։
09:43 - 06 ապրիլի, 2021
ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձավ ձվի շուկայում տեղի ունեցող գործընթացներին |armenpress.am|

ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձավ ձվի շուկայում տեղի ունեցող գործընթացներին |armenpress.am|

armenpress.am: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձավ ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումներին և նշեց, որ չի կարող նշել, թե երբ կնվազի դրա գինը, բայց «վարույթը չի կարող մեկ օրում տեղի ունենալ»: «Մենք որևէ կերպով չենք կարող ինտերվենցիա ունենալ: Ես չեմ կարող զանգել ձու արտադրողին ու ասել՝ գինը իջեցրեք կամ բարձրացրեք: Մեր գործառույթը հետևյալն է. եթե կա չարաշահում՝ վարույթ հարուցել: Համաչափության իրավունքը և նրանց իրավունքները ևս պետք է պաշտպանվեն: Երկրորդ, հաշվի առնելով Զատիկը և քաղաքացիների լայն հետաքրքրությունը, մենք գործողություններ ենք իրականացրել, որոնք մեր մարմնի համար ստանդարտ չեն համարվում: Եվ ցանցերի հետ ենք խոսակցություն ունեցել, և ձու արտադրողների: Դրա արդյունքում որոշակի պաշար մտավ շուկա, ու գինը որոշակի չափով նվազեց»,- ասաց Գևորգյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: ՏՄՊՊՀ նախագահը նկատեց, որ նախորդ տարի ձվի շուկայում եղել է դեմպինգի դրսևորում, որը հակամրցակցային պայմանավորվածություն է, որի հետևանքով  104 մլն դրամի տուգանք է նշանակվել: «Եթե այս դեպքում էլ մեր վարկածներից որևէ մեկը հաստատվեց, պատասխանատվություն վրա կհասնի»,- ասաց նա:
13:47 - 01 ապրիլի, 2021