Կկառուցվեն մայթեր, կհիմնանորոգվեն ճանապարհներ և կամուրջներ. կառավարության նոր որոշումը
Կառավարությունը ընդունեց նախագիծ, որով նախատեսվում է հիմնանորոգել 2.1 կմ մարզային նշանակության ավտոճանապարհ, կառուցել 200 գծ.մ մայթեր, հիմնանորոգել մեկ կամուրջ (18,3 մ երկարությամբ) և 25 գծ.մ հենապատ։
Նախագծի իրականացման համար նախատեսվում է հատկացնել 486 միլիոն 556.7 հազար դրամ։
Հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունումը պայմանավորված է մինչ այդ կնքված պայմանագրերով․ մասնավորապես՝
կհիմնանորոգվի Զարթոնք-Արտաշար ավտոճանապարհի մի հատված (Զարթոնք և Արտաշար բնակավայր),
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մյասնիկյան փողոցու մայթերի կկառուցվեն,
Դպրաբակ բնակավայրի կամուրջը կհիմնանորոգվի,
Սեմյոնովկա - /Մ-4/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում հենապատ կկառուցվի։
12:05 - 28 ապրիլի, 2022