Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Փաստաբանները պնդում են, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ |azatutyun.am|

Փաստաբանները պնդում են, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ |azatutyun.am|

azatutyun.am: «Միխեիլ Սաակաշվիլին չի կարողանում ինքնուրույնաբար տեղաշարժվել, նա քաշի լուրջ կորուստ ունի», - այսօր Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում նշել է Վրաստանի երրորդ նախագահի փաստաբան Շոթա Թութբերիձեն։ Փաստաբանի խոսքով՝ նախկին նախագահը նաև չի կարողանում սնունդ ընդունել։ Սաակաշվիլիի ինքնազգացողությունը կտրուկ կերպով վատացել էր անցած տարվա աշնանը բանտում հայտարարված հացադուլից հետո։ Այն մեկնարկել էր 2021 թվականի հոկտեմբերի 2-ին և շարունակվել մինչև նոյեմբերի 20-ը։ Մայիսի 12-ին նախկին նախագահը Ռուսթավիի բանտից տեղափոխվել էր Թբիլիսիում գտնվող «Վիվամեդ» մասնավոր կլինիկա։ Սաակաշվիլիի կողմնակիցները պահանջում են, որպեսզի նրան բուժման նպատակով տեղափոխեն արտերկիր։ Վրաստանի իշխանությունները, սակայն, մերժում են այս առաջարկը՝ նշելով, որ Վրաստանի տարածքում Սաակաշվիլիի բուժման համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծված են։
17:13 - 23 մայիսի, 2022
Վրաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Վրաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի պաշտպանության ուժերի պատրաստության և ռազմական կրթության ու պաշտպանության նախարարության անձնակազմի կառավարման վարչությունների պատվիրակությունը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, մայիսի 19-ին պատվիրակության անդամներին ընդունել է ՀՀ ՊՆ  մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կազմակերպման կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը։ Հանդիպման ընթացքում կարևորվել է պաշտպանության բնագավառում հայ-վրացական համագործակցության շարունակականության ապահովումը և փորձի փոխանակումը բարեվարքության ամրապնդման ոլորտում: Քննարկվել են զինված ուժերում բարեվարքության ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքները, հետագա քայլերը և համագործակցության հնարավորությունները Պատվիրակության անդամներն այցելել են նաև Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, ծանոթացել «Լավ կառավարում և բարեվարքության ամրապնդում» առարկայի դասավանդման ծրագրի ներդրման գործընթացին և մեթոդաբանությանը:
16:49 - 20 մայիսի, 2022
Ղարիբաշվիլին Միշելի հետ հանդիպմանը կարևորել է Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի հարցը
 |1lurer.am|

Ղարիբաշվիլին Միշելի հետ հանդիպմանը կարևորել է Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի հարցը |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից: Նշվում է, որ վարչապետը կարևորել է Վրաստանին Եվրամիությանն անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը: Ղարիբաշվիլին և Միշելը քննարկել են նաև Վրաստանում իրականացվող բարեփոխումները, որոնց կյանքի կոչման պարտավորությունը Թբիլիսին ստանձնել է 2014 թ. ստորագրված Ասոցացման համաձայնագրի շրջանակում: Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին։ Վրաստանի վարչապետը ևս մեկ անգամ աջակցություն և համերաշխություն է հայտնել Ուկրաինային: Մարտի 3-ին Ղարիբաշվիլին դիմում է ուղարկել ԵՄ, որպեսզի երկիրը ստանա համայնքին միանալու թեկնածուի կարգավիճակ։ Ի պատասխան՝ ապրիլի 11-ին Եվրամիությունը հարցաշար է հանձնել Վրաստանին։ Մայիսի 2-ին հանրապետությունը Եվրամիություն է ուղարկել ավարտված փաստաթղթի առաջին մասը, իսկ մայիսի 10-ին՝ երկրորդ մասը։
21:30 - 17 մայիսի, 2022
«Եվրատեսիլում» վեց երկրների ժյուրիի քվեարկությունը չեղարկվել է

«Եվրատեսիլում» վեց երկրների ժյուրիի քվեարկությունը չեղարկվել է

Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) չեղարկել են վեց երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Չեռնոգորիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Սան Մարինոյի ժյուրիի քվեարկության արդյունքները «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում, ասված է մրցույթի կայքում։ Հաղորդվում է, որ «ժյուրիներից վեցի քվեները կասկածելի են եղել և փոխարինվել են հավաքական արդյունքով»: «ԵՀՄ-ն ծայրահեղ լուրջ է վերաբերվում «Եվրատեսիլ» մրցույթում քվեարկության հարցում մեքենայությունների ենթադրյալ փորձերին և իրավունք ունի հետ կանչելու այդպիսի քվեները՝ Քվեարկության պաշտոնական հրահանգների համաձայն՝ անկախ նրանից, թե արդյոք այդ քվեները ազդում են քվեարկության արդյունքի և/կամ ելքի վրա», - ասված է հաղորդագրությունում։ Ինչպես հայտնում է «Էխո Կավկազա»-ն, երեկ Վրաստանն ու Ադրբեջանը տարակուսանք են հայտնել, որ «Եվրատեսիլի» կազմակերպիչներն ազգային ժյուրիի քվեարկության արդյունքների հաշվարկի ժամանակ ուրիշ միավորներ են նշել։ Երկու երկրներն էլ հայտարարել են, որ ժյուրին առավելագույն 12 միավոր է տվել Ուկրաինային, այլ ոչ թե Մեծ Բրիտանիային, ինչպես նշված է մրցույցի վերջնական արդյունքների ցանկում։ Այս առիթով հատուկ հայտարարություն էր տարածել Վրաստանի Հանրային հեռարձակողը։ Քվեների չեղարկման մասին ԵՀՄ հայտարարությունը Վրաստանը դեռ չի մեկնաբանել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ մրցույթի եզրափակչի քվեարկության ընթացքում, երբ հերթը հասել է Ադրբեջանին, հայտարարվել է, որ տեխնիկական խնդիրների պատճառով քվեարկության արդյունքները հայտարարելու է ոչ թե ադրբեջանցի հեռուստահաղորդավարն, այլ ԵՀՄ ներկայացուցիչը։ Հայտարարվել են միավորներ, որոնք չեն համընկել ադրբեջանական ժյուրիի դիրքորոշման հետ։ Նորա Վանյան
15:37 - 16 մայիսի, 2022
Սաակաշվիլիին բանտից տեղափոխել են «Վիվամեդի» կլինիկա |armenpress.am|

Սաակաշվիլիին բանտից տեղափոխել են «Վիվամեդի» կլինիկա |armenpress.am|

armenpress.am: Վրաստանում դատապարտված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ռուսթավիի թիվ 12 բանտից, որը սպասարկում Է պատժական համակարգին, տեղափոխել են Թբիլիսիի «Վիվամեդի» բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցկացնելու եւ անհրաժեշտության դեպքում բուժընթաց անցնելու համար: Այդ մասին հաղորդում Է «Մտավարի արխի» հեռուստաալիքը: Կլինիկայի շենքի մոտ ուժեղացվել են պահպանության միջոցները, մուտքի տարածքը շրջագծել են ոստիկանական ժապավենով: Սաակաշվիլիի մերձավորները, զինակիցներն ու կողմնակիցները դեռ երեկ երեկոյան Էին սպասում նրա տեղափոխմանը, բայց, ինչպես պարզվեց, նրանք զուր են երկար ժամեր անցկացրել կլինիկայի մոտ՝ սպասելով նախկին նախագահին: Երեկվանից բուժկենտրոնում իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ: Սաակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելու մասին հայտարարել Է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն: Սաակաշվիլին համաձայնել Է, բայց ընտանիքի անդամների, «Էմպատիա» կենտրոնից բժիշկների, պատգամավորների եւ փաստաբանների այցերն ապահովելու, ինչպես նաեւ իր հետ մոր մշտապես գտնվելու պայմանով: Նախքան տեղափոխելը նախկին նախագահի մոր՝ Գիուլի Ալասանիայի հետ կապվել Է «Վիվամեդի»-ի ղեկավարությունը եւ հանդիպում նշանակել: Ժամանելով վայր՝ Ալասանիան ոչ մեծ մեկնաբանություններ Է արել ԶԼՄ-ների համար: Նրա խոսքով՝ կլինիկան լավն Է, բայց օրակարգում, այնուամենայնիվ, ծառացած Է Սաակաշվիլիին արտասահմանում բուժվելու հնարավորության  հարցը: Փաստաբանները, ընտանիքի անդամները եւ Սաակաշվիլին ինքը միաձայն հայտարարել են, որ իրեն հարկ եղած ձեւով չեն բուժում պատժիչ հաստատությունում, եւ որ նա գտնվում Է կյանքի ու մահվան շեմին, ուստի անհրաժեշտ Է, որպեսզի նախկին նախագահը բուժումն ստանա արտասահմանում, հաղորդել Է Sputnik-ը:
16:13 - 12 մայիսի, 2022
Վրաստանի իշխանությունները որոշել են Սաակաշվիլիին բանտից տեղափոխել քաղաքացիական կլինիկա |armenpress.am|

Վրաստանի իշխանությունները որոշել են Սաակաշվիլիին բանտից տեղափոխել քաղաքացիական կլինիկա |armenpress.am|

armenpress.am:  Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որը կալանքի տակ Է գտնվում Ռուսթավի բանտում, առաջարկվելու Է բժշկական հետազոտություն եւ, անհրաժեշտության դեպքում, բուժում անցնել Թբիլիսիի կլինիկայում: Այդ մասին մայիսի 10-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել Է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն: «Բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլիին բանտում նշանակվել Է դեղորայքային բուժում, բայց նա ընտրողաբար Է ընդունում դեղամիջոցները, ինչով, փաստորեն, հրաժարվում Է լիարժեք բուժումից: Մենք, ելնելով բանտարկյալի առողջության շահերից, խուսափելով նրա առողջության բարդացումներից, Սաակաշվիլիին առաջարկում ենք տեղափոխվել «Վիվամեդ» կլինիկա, որտեղ նա բժշկական հետազոտություն կանցնի եւ, անհրաժեշտության դեպքում, նրան հարկ եղած բուժում կնշանակվի»,-ասել Է նա: Բրեգաձեն նշել Է, որ այս որոշումը արդարադատության նախարարության կողմից ընդունվել Է բժիշկների հանձնարարականների հիման վրա: Ինչպես նա ասել Է, «երբ մարդը չի ընդունում նշանակված դեղամիջոցների մի մասը, հրաժարվում Է սպիտակուցային սնունդից, առկա Է առողջության վատթարացման ռիսկը, ուստի եւ ընդունվել Է բժիշկների հանձնարարականը»: Վերջին շաբաթներին Սաակաշվիլին չի ներկայացել իր դեմ հարուցված քրեական գործերով մի քանի դատական հետաքննությունների՝ վկայակոչելով առողջության կտրուկ վատթարացումը: Փաստաբանների պնդմամբ, նա դժվարությամբ Է տեղաշարժվում, խանգարված Է նրա խոսքի արտաբերումը, ուստի նրան որակյալ բուժում Է անհրաժեշտ արտասահմանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
17:47 - 10 մայիսի, 2022
Ալան Գագլոևը՝ Հարավային Օսիայի նոր ղեկավար
 |azatutyun.am|

Ալան Գագլոևը՝ Հարավային Օսիայի նոր ղեկավար |azatutyun.am|

azatutyun.am: Հարավային Օսիայի առաջնորդ Անատոլի Բիբիլովը մայիսի 8-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով պարտվել է «Նըխաս» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալան Գագլոևին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 85 տոկոսի արդյունքներով Գագլոևը ստացել է ձայների 53,67 տոկոսը, Բիբիլովի օգտին է քվեարկել ընտրողների 41,3 տոկոսը։ Նախօրեին ուշ երեկոյան լրագրողների հետ զրույցում Բիբիլովն ընդունել է իր պարտությունը և մրցակցին մաղթել «ամենայն հաջողություն»։ 41-ամյա Գագլոևը 2004 թվականից աշխատում է Հարավային Օսիայի Պետական անվտանգության կոմիտեում։ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, ինչպես նաև Վրաստանը քվեարկությունը գնահատել են ոչ լեգիտիմ և հայտարարել, որ չեն ճանաչի արդյունքները: 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի անկախությունը՝ այնտեղ տեղակայելով մի քանի հազարանոց զորախումբ։
15:02 - 09 մայիսի, 2022
Անօրինական են և հակասում են միջազգային իրավունքին. Վրաստանը դատապարտել է Հրվ. Օսիայի նախագահական ընտրությունները
 |tert.am|

Անօրինական են և հակասում են միջազգային իրավունքին. Վրաստանը դատապարտել է Հրվ. Օսիայի նախագահական ընտրությունները |tert.am|

tert.am: Հարավային Օսիայում նախագահական ընտրություններն անօրինական են և հակասում են միջազգային իրավունքին։ Այս մասին ասված է Վրաստանի արտգործնախարարության երկուշաբթի տարածած հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։ «Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքում և դատապարտում է մայիսի 8-ին Ցխինվալիի շրջանում (Հարավային Օսիայի Հանրապետություն) նախագահական ընտրությունների, այսպես կոչված, երկրորդ փուլի... անցկացումը։ Նման անօրինական գործողությունները հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, ինչպես նաև կոպտորեն խախտում են Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասվում է հայտարարության մեջ։Վրաստանի ԱԳՆ-ն կդիմի միջազգային հանրությանը հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողություններին արդյունավետ արձագանքելու համար, ընդգծել են ԱԳՆ-ում։Կիրակի Հարավային Օսիայում տեղի է ունեցել հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Քվեաթերթիկների 85 տոկոսը մշակելուց հետո «Նիխաս» քաղաքական կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Ալան Գագլոևը հավաքում է ձայների 53,67 տոկոսը։ Գործող նախագահ Անատոլի Բիբիլովն ունի ձայների 41,3 տոկոսը։
14:17 - 09 մայիսի, 2022
Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպում է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպում է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Մայիսի 4-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ավելի վաղ իր վրացի գործընկերոջ հետ կայացած հանդիպման արդյունքները և պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռք բերված պամանավորվածությունները: Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նաև Հայաստանի կողմից տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը և կարևորել այդ գործընթացներում Վրաստանի դերակատարությունը: ՀՀ պաշտպանության նախարարը Վրաստանի վարչապետին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ գործադրած ջանքերի համար, ինչի շնորհիվ, մասնավորապես, անցյալ տարվա հունիսի 12-ին Հայաստան էր վերադարձել 15 հայ ռազմագերի: Մայիսի 4-ին Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ, ծաղիկներ խոնարհել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:  
20:25 - 04 մայիսի, 2022
Ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2022 թ. ռազմական համագործակցության ծրագիրը

Ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2022 թ. ռազմական համագործակցության ծրագիրը

Մայիսի 4-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Վրաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։   Դիմավորման պաշտոնակսն արարողությունից հետո կայացել է Սուրեն Պապիկյանի հանդիպումը վրացի գործընկերոջ հետ:     Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:   Սուրեն Պապիկյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն քննարկել են նաև պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները ռազմակրթության, փորձի փոխանակման, բարեվարքության և մարդու իրավունքների, սոցիալական ապահովման և այլ ուղղություններով:   Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև 2022 թ. ռազմական համագործակցության ծրագիրը:      
17:48 - 04 մայիսի, 2022
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի Ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից: Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել երկկողմ դարավոր բարեկամությունը և ընդգծել այդ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը՝ մասնավորապես կարևորելով  երկու երկրների Անվտանգության խորհուրդների միջև ոլորտային համագործակցության ընդլայնումը: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և այդ մարտահրավերները  հաղթահարելու Հայաստանի դիրքորոշումը: Արմեն Գրիգորյանն իր զրուցակցին է նաև ներկայացրել անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումների պլանը՝ ինչի համատեքստում վրացական կողմը կիսվել է իր համապատասխան փորձով: Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտին առընչվող բազում հարցեր: Վրաստանի Ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին Արմեն Գրիգորյանին է ներկայացրել Վրաստանի Ազգային անվտանգության ճարտարապետությունը և Ազգային անվտանգության խորհրդի մանդատը։
14:51 - 04 մայիսի, 2022