Վիկտոր Ենգիբարյան

«Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր, Եվրոպագետ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին անդամ։

Ծնվել է 1981թ․ հուլիսի 11-ին։ Սովորել է Երեւանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում։ Ուսումը շարունակել է Բոխումի Համալսարանի հասարակագիտության ֆակուլտետում։ Ստացել է եվրոպագիտության եւ տրանսնացիոնալ կորպորացիաների կառավարման մասնագետի որակավորում։ 2003 թվականին անցել է Հագենի հեռակա համալսարանի, ապա 2011 թվականին Լոնդոնի Պառլամենտական միջազգային կենտրոնի վերապատրաստման ծրագիրը։

2004-2005 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՄԱԿ-ի համատեղ ծրագրի ականադաշտերի քարտեզագրող։ Նա 2018 թվականին եղել է Միջազգային եվրոպական շարժման հայաստանյան խորհրդի հիմնադիր նախագահ։ 2011 թվականից Եվրոպական միության արտաքին հարաբերությունների ամսագրի խմբագրական անդամ է։ 2018 թվականի մայիսի 24-ին «Ելք» խմբակցությունից դարձել է Երեւանի ավագանու անդամ՝ փոխարինելով Էդուարդ Աղաջանյանին։ Մինչեւ 2018 թվականի հոկտեմբերը հանդիսացել է Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով։

ՀՀ նախագահը համատեղության կարգով դեսպաններ է նշանակել

ՀՀ նախագահը համատեղության կարգով դեսպաններ է նշանակել

ՀՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը համատեղության կարգով դեսպաններ է նշանակել Մակեդոնիայում, Լիխտենշտեյնում, Լատվիայում։ Մասնավորապես, Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանին  համատեղության կարգով նշանակել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա)։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանին համատեղության կարգով նշանակել է Լիխտենշտայնի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)։ Իսկ Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտա-կարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանին համատեղության կարգով նշանակել է Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)։
13:52 - 11 հունիսի, 2022
«Այդ դեսպանները մեր լավագույններից են». Արարատ Միրզոյանը` վերջին քաղաքական նշանակումների մասին |hetq.am|

«Այդ դեսպանները մեր լավագույններից են». Արարատ Միրզոյանը` վերջին քաղաքական նշանակումների մասին |hetq.am|

hetq.am: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է` քաղաքական նշանակումներն ԱԳ նախարարի պաշտոնում աշխարհում ընդունված պրակտիկա է, և ամենևին ոչ բոլոր նախարարներն են կարիերային դիվանագետներ: Խորհրդարանում ասաց ԱԳ նախարարը՝ պատասխանելով պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվել էր, թե նախարարն ինչ դիրքորոշում ունի այն հարցում, որ դիվանագիտական կորպուսում քաղաքական նշանակումներ են արվում: Արարատ Միրզոյանն արձագանքեց` մի շարք երկրներում նմանատիպ պրակտիկա է գործում նաև դեսպաններ նշանակելու հարցում: «Դա եղել է մինչև 2018-ի հեղափոխությունը, նաև հեղափոխությունից հետո, պատերազմից առաջ, պատերազմից հետո, կլինի նաև ապագայում: Եթե վերջին մի քանի քաղաքական նշանակումներից եք հարցնում, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այդ դեսպանները մեր լավագույն դեսպաններից են»,- ասաց նա: Հիշեցնենք, որ դիվանագիտական կորպուսում քաղաքական նշանակումների շարքին են դասվում նախկին պատգամավոր Լիլիթ Մակունցի` Միացյալ Նահանգներում, նախկին պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի` Գերմանիայում, նախկին պատգամավոր Սոս Ավետիսյանի` Իսպանիայում, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի` ՌԴ-ում նշանակումները: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն էլ հիշեցրեց, որ մի շարք երկրներում Հայաստանը դեսպանատան գործունեության համար տարածքներ է վարձակալում, նա հետաքրքրվեց, թե կան արդյոք հաշվարկներ` տարածքներ ձեռք բերելն արդյոք ավելի շահեկան չի լինի: «Շատ լուրջ ֆինանսիստ պետք չէ լինել հասկանալու համար, որ եթե տնօրինում ես քո գույքը, շատ ավելի շահավետ է, քան վարձակալությունը: Մենք որդեգրել ենք քաղաքականություն, աստիճանաբար, ըստ առաջնահերթությունների քիչ-քիչ փորձենք անցնել դրան, հիմա էլ կա, մինչև մեզ էլ արվել է»,- ասաց Միրզոյանը: Գլխավոր նկարը՝ «Ֆոտոլուր» գործակալության
15:19 - 06 հունիսի, 2022
Նաիրա Զոհրաբյանն այս փուլում պատգամավորին լրավճար տալը համարում է անբարոյականություն |hetq.am|

Նաիրա Զոհրաբյանն այս փուլում պատգամավորին լրավճար տալը համարում է անբարոյականություն |hetq.am|

hetq.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած նախագիծը, որով պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական 50 հազար դրամը hնգապատկվում է, անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այս փուլում անբարոյականություն է համարում: Նման տեսակետ հայտնեց պատգամավորը` լրագրողների հետ զրույցում: «Եթե համեմատում ենք տարածաշրջանի եվրոպական երկրների պատգամավորական աշխատավարձի հետ, ասել որ մեր աշխատավարձերը բարձր են, էդպես չէ: Ես գտնում եմ, որ պատգամավորները, նաև նրանք, ում վրա դրված է պետության կառավարման բեռը, պետք է ստանան արժանապատիվ աշխատավարձ, բայց հիմա էդ փուլը չէ, հիմա ավելի կենսական խնդիրներ ունենք»,-ասաց նա: Զոհրաբյանի համար ամենազավեշտալին հիմնավորումն էր. 50 հազար դրամը դարձնել 250 հազար դրամ, որ պատգամավորը գնա հանդիպման ընտրողի հետ: Նա խորհուրդ տվեց ԱԺ կադրերի բաժնից տեղեկություն ստանալ, թե ամենաշատը որ պատգամավորների հետ են քաղաքացիները հանդիպում խնդրել` վստսահեցնելով, որ նման պատգամավորների եռյակում է: «Դրա համար ինձ որևէ լրավճար պետք չի եղել»,-ասաց նա: Հիշեցնենք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է: Զոհրաբյանի կարծիքով` խորհրդարանը պիտի մերժի այս նախագիծը, որովհետև պատգամավորների պարտականությունն է հանդիպել քաղաքացիների հետ, դրա համար վերջիններս ստանում են աշխատավարձ: Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ տվեց այդ գումարներն ուղղել վիրավորում ստացած զինծառայողների արտերկրում բուժմանը: «Բզկտված Հայաստանով ու Արցախով այնքան առաջնահերթ խնդիրներ ունենք, որ պատգամավորին լրավճար տալը ես համարում եմ անբարոյականություն: Ինչ-որ պահի, երբ տնտեսությունը կայուն կլինի, առաջնային խնդիրները լուծված կլինեն, կարիք կլինի անդրադառնալ պաշտոնյաների աշխատավարձին, բայց այսօր մեր 100-րդ խնդիրը պետք է լինի, ոչ թե առաջնային»,-նշեց Զոհրաբյանը:
14:51 - 15 հուլիսի, 2021
Այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը. Վիկտոր Ենգիբարյան |1lurer.am|

Այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը. Վիկտոր Ենգիբարյան |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է արտահանման լիցենզիոն տուրք կիրառել պղնձի և մոլիբդենի խտանյութերի և որոշ հարակից ապրանքների նկատմամբ: Մեկ այլ նախագծով՝ առաջարկվում է հնգապատկել պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը՝ 50 հազար դրամից դարձնելով 250 հազար դրամ: Օրենսդրական նախաձեռնությունը հեղինակել են «Իմ քայլից» Վիկտոր Ենգիբարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը: Օրակարգում ներառված բոլոր նախագծերի քվեարկությունը եղել է առանց ընդդիմության մասնակցության: Նախագծին դեմ է արտահայտվել իշխող խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը, նշել՝ գործող խորհրդարանը չպետք է ավելացնի նոր գումարման ԱԺ-ի պատգամավորների համար նախատեսված գումարը: Նախագծերի երկրորդ ընթերցումը նախատեսված է երեք ժամից: «Նույն օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: ՀՀ-ն 2013-ից հետո մեծ փոփոխությունների է ենթարկվել: Հատկանշական է, որ 2015 թ. Սահմանադրությամբ ՀՀ-ն արդեն խորհրդարանական պետություն է, և 2.5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորի` նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը: Ես կուզենայի ուղիղ համեմատություն անցկացնել պատգամավորական անձեռնմխելիության ինստիտուտի հետ: Առաջին տպավորությամբ և շատ լայն տարածում ունեցող կարծրատիպ կա, որ պատգամավորական անձեռնմխելիությունը արտոնություն է կամ հավելյալ առավելություն է, որով սահմանադիրն օժտել է պատգամավորին, մինչդեռ խոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անձեռնմխելիության ինստիտուտը ևս բխում է հանրային լավագույն շահից՝ ապահովելով պատգամավորին իրացնել անկաշկանդ մանդատ և իրականացնել ժողովրդի կողմից իրեն վստահված մանդատը՝ օգտվելով չեզոքության և անկախության բոլոր  հնարավորություններից»,- ասել է Վիկտոր Ենգիբարյանը: «Ժամանակին խմբակցության ներսում ես այս հարցը բարձրաձայնել եմ: Այո՛, բարձրաձայնել եմ, որ մեկ պատգամավորը կարող է մարզերով պտտվել՝ այդ 50 հազար դրամը և իր աշխատավարձը ծախսելով, իսկ մյուս պատգամավորներն առհասարակ չգնան՝ նույն աշխատավարձը և գումարը ստանալով: Եվ ավելին, ասել եմ՝ եթե բոլոր պատգամավորները գնան, մյուսների վրայից բեռը կթեթևանա: Դա եղել է ընդամենը քննարկում, և որևէ կերպ հարցին լուծում չէ»,- ասել է Սոֆիա Հովսեփյանը: 
13:40 - 15 հուլիսի, 2021
Եվրանեսթի ԽՎ տարբեր բանաձևերում Ադրբեջանի առաջարկած հակահայկական կետերը դուրս են մղվել. Վիկտոր Ենգիբարյան |1lurer.am|

Եվրանեսթի ԽՎ տարբեր բանաձևերում Ադրբեջանի առաջարկած հակահայկական կետերը դուրս են մղվել. Վիկտոր Ենգիբարյան |1lurer.am|

1lurer.am: Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ Եվրանեսթում, հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են նախորդ շաբաթ տեղի ունեցած նստաշրջանում իրենց աշխատանքները: «Մեզ համար, բնականաբար, առաջնային թեմա է եղել շեշտադրումներ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությունով պայմանավորված՝ ռազմագերիների վերադարձի հարցին, որի պարտավորությունն ադրբեջանական կողմը, ցավոք սրտի, մինչ այսօր ամբողջությամբ չի կատարել: Այս հարցով եվրոպական գործընկերների մոտ  կա լայն կոնսենսուս: Ոչ միայն մեր պատվիրակները, այլև մի շարք պատգամավորներ ելույթ ունեցան, նշեցին, որ Ադրբեջանը պետք է կատարի պայմանավորվածությունները: Բնականաբար, խոսեցինք Ադրբեջանում հայատյացության քաղաքականությունից, հայկական մշակութային ժառանգության հարցերով խոսեցինք»,- մանրամասնեց «Եվրանեսթում» հայկական պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը: Նրա խոսքով՝ Եվրանեսթի ԽՎ լիագումար նստաշրջանում ելույթ են ունեցել նաև անդամ երկրների խորհրդարանների ղեկավարները, այդ թվում՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Ադրբեջանի մեջլիսի նախագահը ելույթ չունեցավ, ինչը մեզ հուշում է, որ ադրբեջանական կողմը բավարարված չէ Եվրանեսթի աշխատանքներով, քանի որ տարբեր բանաձևերում նրանց ներկայացրած բոլոր հակահայկական կետերը դուրս են մղվել, ընդհուպ մինչև էներգետիկ հարցերով հանձնաժողովում ադրբեջանցիները փորձում են իրենց բառապաշարով՝ վնասել ՀՀ շահերին, ինչը, հուրախություն մեզ, չի հաջողվել»,- ասաց Ենգիբարյանը:
12:05 - 26 ապրիլի, 2021
Ի վերջո, մենք հիշելու ենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը․ Վիկտոր Ենգիբարյանի ելույթը

Ի վերջո, մենք հիշելու ենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը․ Վիկտոր Ենգիբարյանի ելույթը

«Ի վերջո, մենք հիշելու ենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը»։ ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ելույթ է ունեցել Եվրոնեսթ ԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովում: Ելույթը ներկայացնում ենք ստորեւ․ «Հարգելի նախագահող, հարգելի գործընկերներ, Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել զեկույցների համար պարոն Արիևին և պարոն Հալիցկիին: Ցանկանում եմ ընդգծել Եվրանեսթ ԽՎ-ի կարևորությունը՝ որպես արևելյան գործընկերության վեց երկրների և Եվրամիության ու նրա անդամ պետությունների կառուցողական և վստահելի հարաբերությունների կառուցման հարթակ: Ընդհանուր արժեքները ու ձգտումները Եվրանեսթի ընտանիքի հիմքն են, և կարևոր է առաջնահերթություն տալ փոխադարձ հետաքրքրությունների, ցանկությունների և կարիքների օժանդակմանը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անցնել փոխզիջումների, որպեսզի հասնենք մեր վեհաժողովի նպատակներին: 2020 թվականի սեպտեմբերին անդամ երկրներից մեկը՝ Թուրքիայի, Պակիստանի և վարձկանների աջակցությամբ, հարձակվեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա։ Նոր երևան եկած ապացույցների լույսի ներքո հրադադարի մասին հայտարարության ստորագրումից որոշ ժամանակ առաջ հայտնի ցեղասպանագետ Գրեգորի Սթանթոնի գլխավորած Genocide Watch կազմակերպությունը Ադրբեջանի ագրեսիան որակել է որպես ցեղասպանության վտանգ: Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ հրադադարի հայտարարությունից և խաղաղարար առաքելության միջնորդությունից 5 ամիս անց Ադրբեջանում տեղի է ունենում «ռազմականավարների պուրակի» բացում, որը ցուցադրում է հայ զինվորների ռասիստական ծաղրանկարներ, ինչը Ադրբեջանի կառավարության կողմից որդեգրված ֆաշիզմի և ցեղասպան քաղաքականության ապացույցն է: Զազրելի է մեր ադրբեջանցի գործընկերների ապատեղեկատվության տարածման գործընթացում ակտիվացումը, բայց ավելի է նյարդայնացնում շատ ժողովրդավարական երկրների անտարբերությունը: Ինչպես ասել է Մարտին Լյութեր Քինգ կրտսերը. «Ի վերջո, մենք հիշելու ենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ մեր ընկերների լռությունը»: Այնուամենայնիվ, եվրոպական շատ երկրների խորհրդարաններ և ղեկավարներ դատապարտեցին Ադրբեջանին, և ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են եղել այս դժվարին ժամանակահատվածում: Հարգելի գործընկերներ, Լեռնային Ղարաբաղում ժողովրդի ինքնորոշումը այլընտրանք չունի, ինքնիշխանություն հանուն փրկության բանաձևի ընդունումը Արցախի ժողովրդի կենսական իրավունքների երաշխավորման նպատակին հասնելու միակ տարբերակն է, և ես մեր բոլոր գործընկերներին կոչ եմ անում նպաստել դրա իրականացմանը: Ինչպես նշեցի, մենք Եվրանեսթը տեսնում ենք որպես հարթակ, որը միացնող կամուրջ է հանդիսանում հուսալի հարաբերությունների կառուցման համար, և մեզ համար շատ կարևոր է, որ այս հարթակը օգնի թուլացնել մեր տարածաշրջանում առկա լարվածությունը և նպաստի ավելի կառուցողական միջավայի ստեղծմանը: Շնորհակալություն ուշադրության համար»:
16:31 - 19 ապրիլի, 2021
Առաջարկվում է սահմանել ընտանեկան գերեզմանում հուղարկավորվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը |armenpress.am|

Առաջարկվում է սահմանել ընտանեկան գերեզմանում հուղարկավորվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը: Նախագծով առաջարկվում է սահմանել այն անձանց շրջանակը, որոնք իրավունք ունեն հուղարկավորվել ընտանեկան գերեզմանում: «Նախագծով նախատեսում ենք որոշակիացնել, թե ովքեր իրավունք ունեն հուղարկավորվել ընտանեկան գերեզմանում, նախագծով մենք սահմանել ենք «ընտանիքի անդամ» հասկացությունը: Սահմանել ենք, որ ընտանիքի անդամ են հանդիսանում ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ կամ ոչ հարազատ համահայր կամ համամայր եղբայրները/քույրերը, պապը, տատը, թոռները, ամուսինը, ամուսնու ծնողները, վերջինիս համար փեսան և հարսը»,- ասաց նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Սերգեյ Մովսիսյանը և Վիկտոր Ենգիբարյանը:
15:25 - 16 ապրիլի, 2021
Վիկտոր Ենգիբարյանը նշանակվեց «Եվրանեսթ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար |armenpress.am|

Վիկտոր Ենգիբարյանը նշանակվեց «Եվրանեսթ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար |armenpress.am|

armenpress.am: «Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ», Հայաստանի պատվիրակության ղեկավար նշանակվեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ փոխարինելով պատգամավորական մանդատը վայր դրած Գայանե Աբրահամյանին: Այս մասին ԱԺ խորհրդի որոշումը հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքում: «Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի հունվարի 24-ի «Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ» Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» ԱԺԽՈ-002-Ա որոշման հավելվածում «Գայանե Աբրահամյան Պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցություն» բառերը փոխարինել «Վիկտոր Ենգիբարյան Պատվիրակության ղեկավար «Իմ քայլը» խմբակցություն» բառերով»,- ասված էր որոշման նախագծում: Նույն որոշմամբ` պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Կորյուն Մկրտչյանին «Եվրանեսթ»-ի պատվիրակությունում փոխարինեց խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:
18:08 - 08 փետրվարի, 2021
Հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը պետք է մանրակրկիտ հետաքննվի. ԵԽ պատգամավոր |armenpress.am|

Հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը պետք է մանրակրկիտ հետաքննվի. ԵԽ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը պատրաստվում է ԵԽ-ում բարձրացնել Ադրբեջանի կողմից Արցախի պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավման և այլ հարցեր: Լարս Պատրիկ Բերգը Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում առկա իրավիճակի վերաբերյալ տեսակոնֆերանսով քննարկում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հետ:  ԵԽ պատգամավորը հայտնել է, որ խոսել են պատերազմին առնչվող մի շարք հարցերի մասին:  «Դրանց ես կանդրադառնամ Եվրախորհրդարանում, հատկապես Ադրբեջանի կողմից պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավմանը: Մենք խոսել ենք միջազգայնորեն արգելված կասետային զինամթերքի օգտագործման մասին, որի համար բազում ապացույցներ կան, և միջազգային հանրության կողմից դրա հետաքննություն սկսելու անհրաժեշտության մասին: Մենք նաև պայմանավորվեցինք, որ բոլոր պատերազմական հանցագործությունները պետք է մանրակրկիտ հետաքննվեն, հատկապես հայ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքը»,-նշել է պատգամավորը:
12:02 - 25 նոյեմբերի, 2020
Ջանք չենք խնայելու Արցախի բնակավայրերը վերականգնելու և կյանքն աշխուժացնելու ուղղությամբ. Պապիկյան |armenpress.am|

Ջանք չենք խնայելու Արցախի բնակավայրերը վերականգնելու և կյանքն աշխուժացնելու ուղղությամբ. Պապիկյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն Արցախի գործընկերներին աջակցելու է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ավերված բնակավայրերը վերականգնելու և այդ տեղերում կյանքը կրկին աշխուժացնելու ուղղությամբ: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի հարցին: «Հայաստանի Հանրապետությունը կանգնած է Արցախի Հանրապետության գործընկերների թիկունքին ու ջանք ու եռանդ չենք խնայելու մեր բնակավայրերը վերականգնելու և այնտեղ կրկին կյանքն աշխուժացնելու ուղղությամբ»,- ասաց Պապիկյանը: Նախարարը նաև նշեց, որ պատերազմի առաջին տասնօրյակում Հայաստանում կապիտալ շինարարության տեմպերը որոշակիորեն ընկել էին, սակայն հետագայում հնարավոր է եղել վերականգնել դրանք, ինչի հետևանքով կապիտալ շինարարության ոլորտում լուրջ խնդիրներ չեն առաջացել:
17:38 - 18 նոյեմբերի, 2020
ԶԼՄ ներկայացող մի կայք սուտ մատնություն է տարածել, թե ես ավելի վաղ եմ իմացել Covid19-ով վարակված լինելու մասին և մասնակցել եմ ԱԺ նիտերին․ Վիկտոր Ենգիբարյան

ԶԼՄ ներկայացող մի կայք սուտ մատնություն է տարածել, թե ես ավելի վաղ եմ իմացել Covid19-ով վարակված լինելու մասին և մասնակցել եմ ԱԺ նիտերին․ Վիկտոր Ենգիբարյան

«ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսուքյան իր էջում գրում է․ ԶԼՄ ներկայացող մի կայք սուտ մատնություն է տարածել առ այն, թե ես ավելի վաղ եմ իմացել Covid19-ով վարակված լինելու մասին, քան հայտարարել եմ և վարակված լինելով մասնակցել եմ ԱԺ նիտերին: Ցավոք, մի շարք այլ ԶԼՄ-ներ և անհատներ, թույլ տվեք ասել դիտավորյալ, առանց տեղեկատվությունը ստուգելու տարածել են կեղծ լուրը: Աղբյուրին կոչ եմ անում անհապաղ հերքում տարածել, իսկ մյուսներին կոչ եմ անում չտարածել կեղծիք ու առերևույթ սուտ մատնության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն:ՀԳ: Ինչպես արդեն նշել եմ, առաջին սիմպտոմները ինձ մոտ ի հայտ են եկել հունիսի 22-ի երեկոյան, 23-ին հանձնել եմ թեստ և այդ պահից ի վեր ինքնամեկուսացած եմ:Առողջություն բոլորիդ»
14:11 - 29 հունիսի, 2020
Պատգամավորը կոչ է անում չտրվել սոցցանցերում բռնության խոսքի սադրանքներին, չարձագանքել |armenpress.am|

Պատգամավորը կոչ է անում չտրվել սոցցանցերում բռնության խոսքի սադրանքներին, չարձագանքել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը նկատում է, որ Հայաստանում անհանդուրժողականության, ատելության մթնոլորտը միայն սոցիալական ցանցերում է՝ դա համարելով «պատերազմ»: Ենգիբարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ մայիսի 11-ի նիստում իր ելույթում: «Մեր երկրում չկա անհանդուրժողականության և ատելության մթնոլորտ: Ատելության և անհանդուրժողական մթնոլորտ կա սոցիալական ցանցերում: Բավական է այցելել գյուղեր, Երևանի բակեր, բավական է շփվել մարդկանց հետ, և կտեսնենք, որ մենք մեր երկրում ունենք աննախադեպ հանդուրժողականության, համերաշխության մթնոլորտ»,-ասաց Ենգիբարյանն ու կարծիք հայտնեց՝ դա մեծապես կապված է այն հանգամանքի հետ, որ 2 տարի առաջ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն՝ համերաշխության բառամթերքով: Պատգամավորը սոցիալական ցանցերում տեղի ունեցողը անվանեց պատերազմ, շեշելով՝ ՄԻՊ-ը պետք է ուշադրություն դարձնի այս հարցին, պատգմավորներն էլ պետք է դրան տան իրավական լուծումներ: Նմանատիպ հարձակումները կամ պատերազմները միայն Հայաստանում չէ, որ տեղի են ունենում: «Այսօր այդ սուր ուժ կոչվածը, որը հաճախ նաև անվանում ենք հիբրիդային պատերազմ, իրականում տեղի է ունենում Հայաստանում: Եվ որքան արագ մեր քաղաքացիներին կարողանանք տալ մեսիջը, որը մեր երկիրը  գտնվում է պատերազմի մեջ, այնքան ավելի խելամիտ ձևով կկարողանանք պայքարել այդ երևույթ դեմ: Այդ խմբերը ռեալ չունեն որևէ քաղաքական հենարան, չեն կարող դա իրականցնել փողոցներում, մարդկանց հետ շփվելիս: Նրանք հիմնական սոցիալական ցանցերի միջոցով փորձում են տարածել ատելության քարոզ»,-ասաց նա: Պատգամավորը հորդորեց չմտնել նման բանավեճերի մեջ: «Նման գրառումներ տեսնելիս, պետք է այդ անձնավորությանն ընդամենը հեռացնել ընկերներից, հանել, անտեսել: Էլ ավելի կոշտ հայհոյանքներ հղելով՝ ընդամենը աջակցում եք, որպեսզի նրանց հասնեն իրենց սև գործի վերջնական նպատակին»,-ասաց Ենգիբարյանը:
17:33 - 11 մայիսի, 2020
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Լիտվայի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակության հետ

Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Լիտվայի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակության հետ

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 26-ին հանդիպել է Լիտվայի արդարադատության նախարար Էլվինաս Յանկեւիչիուսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ Լիտվան Եվրոպական միությունում Հայաստանի համար կարեւոր գործընկերներից է: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցության զարգացումը՝ մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության եւ ժողովրդավարության ուղղություններով: Լիտվայի արդարադատության նախարար Էլվինաս Յանկեւիչիուսը եւս կարեւորել է վերոնշյալ ուղղություններով փոխգործակցությունը: Վլադիմիր Վարդանյանը խոսել է Հայաստանում կայացած Թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցող բարեփոխումների, հատկապես դատաիրավական ոլորտում նախատեսվող փոփոխությունների մասին՝ կարեւորելով համակարգի հանդեպ հանրության վստահության մակարդակի բարձրացումը: Նա անդրադարձել է նաեւ հանձնաժողովի առաջնահերթություններին, ներկայացրել առաջիկա անելիքները: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ առաջիկայում նախատեսվում է նաեւ ընտրական օրենսդրության բարեփոխումների փաթեթի մշակման եւ ընդունման գործընթաց: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն:
13:44 - 26 նոյեմբերի, 2019