Վեոլիա ջուր

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր գործունեությունն է ծավալում Հայաստանում 2017 թ․-ից։ «Վեոլիա Ջրի» սպասարկման տարածքն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում մայրաքաղաք Երևանը, 44 այլ քաղաք և 318 գյուղ: Ընդամենը 363 բնակավայր:

Դրանից բացի, ընկերությունը մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 53 բնակավայրի: Ընդհանուր առմամբ Օպերատորը սպասարկում 527 000 ակտիվ բաժանորդի:

«Վեոլիա Ջուր»-ը ջրամատակարարման ու ջրահեռացման սակագնի վերանայման հայտ կներկայացնի

«Վեոլիա Ջուր»-ը ջրամատակարարման ու ջրահեռացման սակագնի վերանայման հայտ կներկայացնի

 «Վեոլիա Ջուր»-ը լրատվամիջոցներին հայտնել է, որ մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ իր կողմից սպասարկվող տարածքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտով: Ըստ «Վեոլիա Ջուր» ընկերության տարածած հաղորդման, սակագնի ճշգրտումն իրականացվել է համաձայն Լիցենզիայի պայմանների N3 հավելվածով սահմանված գործոնների և մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) գումարային 209.0 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն) սակագնի ձևավորման մեջ էական ազդեցություն է ունեցել արձանագրված 8.3% սղաճը, որով պայմանավորված ճշգրտման մեծությունը կազմել է 23.51 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն): ՀՀ կառավարության 2016թ. նոյեմբերի 3-ի N1122-Ն որոշման համաձայն  սոցիալապես անապահով ընտանիք համարվող բաժանորդներին մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը կազմել է յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 153  դրամ  (ներառյալ ԱԱՀ), ՀՀ կառավարության 2016թ. նոյեմբերի 3-ի N1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող բաժանորդներին մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 27  դրամ  (ներառյալ ԱԱՀ): Մյուս բաժանորդներին (առանց սոցիալապես անապահով ընտանիք համարվող բաժանորդների) մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 170.4 դրամ  (ներառյալ ԱԱՀ), մյուս բաժանորդներին (առանց սոցիալապես անապահով ընտանիք համարվող բաժանորդների) մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 30.07 դրամ  (ներառյալ ԱԱՀ), մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 39.811 դրամ (ներառյալ ԱԱՀ), մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 19.906 դրամ (ներառյալ ԱԱՀ), «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 11.267 դրամ (ներառյալ ԱԱՀ):   Առաջարկվող սակագներ՝ մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 177.653 դրամ  (ներառյալ ԱԱՀ), մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 31.350 դրամ  (ներառյալ ԱԱՀ), մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 41.801 դրամ (ներառյալ ԱԱՀ), մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 20.900 դրամ (ներառյալ ԱԱՀ), «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 12.294 դրամ (ներառյալ ԱԱՀ):
18:04 - 08 օգոստոսի, 2022
Վթարային ջրանջատում Շենգավիթ վարչական շրջանում

Վթարային ջրանջատում Շենգավիթ վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 5-ին՝ ժամը 11.00-20.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.  Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ  փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարների, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդի այգեգործական թաղամասերի,  Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10:35 - 05 օգոստոսի, 2022
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 2-3-ը

Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 2-3-ը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 2-ին՝ ժամը 11:00-ից մինչև օգոստոսի 3-ը՝ ժամը 11:00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Կենտրոն վարչական շրջան՝ Իսահակյան, Կորյունի, Աղայան, Թամանյան, Բայրոնի, Մոսկովյան, Ա.Պետրոսյան, Գ.Քոչարի փողոցների, Սայաթ-Նովա 1-40, Խանջյան 37, 39, 43, 47/1, Թումանյան 10, 12, 13, 28/20, 34- 41, Հանրապետության 82,  Սարյան 1, Տերյան 42-91, Աբովյան 11-62, Նալբանդյան 23-59, 102-110, Մ.Մաշտոց 37-60, Սարմենի 1-10, Տերյան 105/1, Տիգրան Մեծի 15-80, Բաղրամյան 1-3 հասցեներ և նրբանցք, Մոսկովյան անցուղի, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոն: Էրեբունի վարչական շրջան՝ Զավարյան, Լ.Լիսինյան, Բուռնազյան, Սուվորովի, Միչուրինի, Աճեմյան, Նար-Դոսի, Գլինկայի, Ծխախոտագործների, Քրիստափորի, Որմնադիրների, Ծատուրյան, Գետառի, Բեռնակիրների, Օստրովսկու, Սարի-Թաղի 1-3 փողոցների, Սարի-Թաղի 1-10 շարքերի, Տիգրան Մեծի, Սասունցի Դավթի, Խորենացու 1-4, Աճեմյան 1-3 նրբանցքների, Խորենացու 28-236, Սասունցի Դավթի 13, 70/1, 70/2, 70/3, Մուրացանի 1-30, Լոռիս-Մելիքյան 1-30 համարների, Կոտայքի մարզ՝ Առինջ գյուղ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:      
10:38 - 02 օգոստոսի, 2022
Սյունիքում սպառվող ջրի անբավարար լինելու հիմնական պատճառներից է խմելու ջուրը որպես ոռոգման ջուր օգտագործելը. մարզպետը հանդիպել է «Վեոլիա Ջուր»-ի տնօրենին

Սյունիքում սպառվող ջրի անբավարար լինելու հիմնական պատճառներից է խմելու ջուրը որպես ոռոգման ջուր օգտագործելը. մարզպետը հանդիպել է «Վեոլիա Ջուր»-ի տնօրենին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 28-ին ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին, գործառնական տնօրեն Վահե Բաթոյանին եւ «Հարավ» շահագործման տարածաշրջանային տնօրինության ղեկավար Սպարտակ Մկրտչյանին։ Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը:Մարզպետը կարեւորել է այս հանդիպումն այն համատեքստում, որ կուտակվել էին հարցեր, որոնք մարզային իշխանությունը ցանկանում էր քննարկել ընկերության ղեկավար կազմի հետ։ Արծարծվել են Սյունիքի մարզում՝ «Վեոլիա»-ի սպասարկման տարածքում, խմելու ջրի մատակարարման, սպասարկման որակի, մաքրման կայանների ու ջրագծերի վիճակի, տեխնիկական վերազինման, առաջիկա ծրագրերի հետ կապված ու մի շարք այլ հարցեր։ Մարզպետարանում հյուրընկալված՝ ընկերության ղեկավարությունն այս օրերին շրջայց է կատարել մարզում եւ իր արձանագրումների արդյունքում նշել է, որ Սյունիքում սպառվող ջրի քանակի անբավարար լինելու, առաջացող խնդիրների հիմնական պատճառներից են խմելու ջուրը որպես ոռոգման ջուր օգտագործելն ու ապօրինի միացումները, որոնց բազում օրինակներ են հայտնաբերել։ Ռոբերտ Ղուկասյանը բարձրաձայնել է բնագավառում առկա մի շարք խնդիրների մասին եւ պատասխանատուներից հետաքրքրվել դրանց լուծմանն առնչվող ծրագրերի մասին։ Կողմերը պայմանավորվել են առավել արդյունավետ համագործակցության, խնդիրների լուծման ճանապարհին համատեղ ու համակարգված աշխատանքի մասին։    
15:24 - 29 հուլիսի, 2022
Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում հուլիսի 26/27-ին

Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում հուլիսի 26/27-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 26-ին ժամը 13.00-ից մինչև հուլիսի 27-ը ժամը 13.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Ա. Սարգսյան, Ռոստոմյան, Միրաքյան, Լուկաշին փողոցների, Շահումյանի 17-րդ փողոցի և նրբանցքի, Բաշինջաղյան փողոցի անհատական տնատիրությունների, Ֆուչիկի 1/3, Միկոյան 2, 2/2 համարների, Եղվարդի խճուղու իրավաբանական բաժանորդների, Հալաբյան փողոցի՝ Հրշեջ կայանի, «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարանի; Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Իսակովի պողոտայի, Անդրանիկի թաղ. Ա-1, Ա-2, Ա-3, Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4 բնակելի զանգվածների, Սեբաստիայի 10, 12, 14, 16, 18, 18ա, 20, 22, 23, 23ա, 24, 24/1, 24/2, 25, 25/1, 26/1, 27, 28, 30, 30ա, 30բ, 78, 80, 82, 86, 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 համարների, Տիչինայի փող. 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքների, 1-ին փակուղու և 34 շենքի, Ծերենցի փող. 1-ին, 2-րդ նրբանցքների և 3, 5, 7, 7ա շենքերի, Շրջանային փող. 2/3, 2/4, 2/5, 2/6, Մանուկյան փող. 2, 4, 6, 8, 10 շենքերի, Ռ. Մելիքյան փող. և 2ա, 2/2, 2/3 շենքերի, Ջիվանու փող. և 11/1 շենքի, Միքայելյան փող. 1, 3 շենքերի, Շահումյանի 14 փողոցի և 1-ին նրբանցքի, 16-րդ և 17-րդ փողոցների, Քուչակի, Միրաքյան, Օտյան, Մ.Գոշի, Ջամբուլի, Սեբաստիայի, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Շրջանային, Մալաթիայի, Շերամի, Անդրանիկի, Բաբաջանյան, Օհանովի, Սվաճյան, Կուրղինյան, Մեծարենց, Րաֆֆու, Հովնաթանի, Վեգների, Քեսաբցիների փողոցների, Արարատյան 1, 2 զանգվածների, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի՝ իր նրբանցքներով, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 11-րդ փողոցների, Նոյ և Մուշ թաղամասերի; Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի; Արմավիրի մարզի՝ Թաիրով, Փարաքար գյուղերի և հանրային բաժանորդների; Արարատի մարզի՝ Արգավանդ, Գեղանիստ, Նորաբաց, Գետափնյա, Արբաթ, Խաչփառ, Ազատաշեն գյուղերի և հանրային բաժանորդների; Կոտայքի մարզի՝ Զովունի և Քանաքեռավան գյուղերի: Իսկ Կոտայքի մարզի՝ Մրգաշեն գյուղի որոշ հատվածներում կնկատվի ջրի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
14:46 - 26 հուլիսի, 2022
«Վեոլիա ջուր»-ը չի կատարում իր պարտավորությունները. քաղաքն ու սահմանամերձ բնակավայրերը ջրազրկված են․ Գորիսի համայնքապետարան

«Վեոլիա ջուր»-ը չի կատարում իր պարտավորությունները. քաղաքն ու սահմանամերձ բնակավայրերը ջրազրկված են․ Գորիսի համայնքապետարան

«Վեոլիա ջուր» ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները. քաղաքն ու սահմանամերձ բնակավայրերը ջրազրկված են։ Այս մասին հայտարարություն է տարածել Գորիսի համյանքապետարանը։    ««Վեոլիա ջուր» ընկերությունը գրեթե ամեն օր՝ առանց զգուշացման, կատարում է ջրանջատումներ. ամառվա այս շոգ օրերին ջրանջատումների պատճառով՝ Գորիսի համայնքապետարան բազմաթիվ քաղաքացիներ են դիմում՝ հայտնելով իրենց դժգոհությունները:   Ընկերությունում հեռախոսազանգարին չեն պատասխանում, որևէ կերպ քաղաքացիներին սպառիչ պատասխան չի տրվում: Թեև Գորիսի համայնքապետարանը չունի որևէ իրավասություն ընկերության գործունեությունը վերահսկելու համար, սակայն, բազմաթիվ բնակիչների դժգոհությունները հաշվի առնելով, հորդորում ենք հետևողական լինել խնդրի լուծման հարցում, հակառակ դեպքում՝ համայնքապետարանը հանդես կգա առավել կոշտ դիրքորոշմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
15:11 - 15 հուլիսի, 2022
Ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված Արաբկիրի մի շարք հասցեներում 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված Արաբկիրի մի շարք հասցեներում 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ  «Արզնի 2 - Երևան» մայրուղային ջրատարի վրա վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 13.00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 13:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը`Կոմիտասի պողոտա, Ղափանցյան,  Ն.Զարյան,  Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Գրիբոյեդովի, Արղության, Բակունցի, Հակոբյան, Թավրիզյան, Այգեկցու, Գ.Արծրունու, Ռիգայի, Սևքարեցի Սաքոյի, Հ.Սահյան, Հ.Էմինի, Մանուշյան, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 29, 41, 43, 49, 51, 53 փողոցներ,  Վրացական փողոց և 4-րդ նրբանցք, Մալխասյանց փողոց՝ իր նրբանցքներներով, Ազատության պողոտայի 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4, 19, 21, 23, 24, 25, 26, 27 համարներ՝ իրենց կոտորակներով, Հր.Քոչարի 7, 9, 11, 12, 14, 16-25, 27, 28, 29-171 կենտ համարներ, 41, 44, 44/1  շենքեր, Ն. Դուման 1-31, Վ. Փափազյան 12, 15, 16, 16/1, 16/2, 17, 17/1, 19, 21, 21/1, 21/2, 21/3, 22, 22/2, 23, 24, 25, 26, 27, 29 շենքեր, Վաղարշյան 15, 15/1, 15/2, 17, 18, 19, 19/1, 20, 21, 22, 23, 24, 24/1, 24/2, 26 շենքեր, Ա․ Խաչատրյան փողոց՝ իր նրբանցքներով, Գյուլբենկյան 25, 27, 29, 29/1, 32,  33, 34/1, 35, 35/1, 36, 37, 37/1, 38, 38/1, 39, 39/1, 39/2, 40, 41, 42, 43, 44, 46 շենքեր, Կասյան 10, 12 շենքեր, Հակոբյան 8, 10 շենքեր և փակուղի, Սունդուկյան 19, 21, 23, 25, 27, 29 շենքեր, Կոմիտասի անցուղի՝ հարակից այգով, «Արաբկիր» բժշկական կենտրոն, «Քանաքեռ ՀԷԿ» ջրամբարի հարակից նորակառույց թաղամաս: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:35 - 06 հուլիսի, 2022
«Բոլոր շինարարները լկտի վերաբերմունք են ցուցաբերում համայնքային սեփականության հանդեպ». Կամո Արեյան |news.am|

«Բոլոր շինարարները լկտի վերաբերմունք են ցուցաբերում համայնքային սեփականության հանդեպ». Կամո Արեյան |news.am|

news.am: Խողովակների փոխարինման միակ նորմալ կազմակերպողը ձեր կազմակերպությունն էր. ուզում էի հասկանալ՝ բա՞ն է փոխվել. Կիեւյան-Օրբելի խաչմերուկից ավազը բերած, լցրած է, վրեն ոչ մի ծածկ չկա ընդհանրապես, նշանները գետնին տապալված է, քամին էլ ավազը այս ու այն կողմ է տանում. ես երեկ երեկոյան եմ տեսել, ենթադրում եմ՝ ուրբաթ բերել, թողել են: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, Երեւանի քաղաքապետարանում  գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետը Հրաչյա Սարգսյանը՝ դիմելով «Վեոլիա ջուր»-ի ներկայացուցչին: Վերջինս տեղեկացրել էր, որ մեկ շաբաթում գրանցվել է 505 վթար, քանդվել է 256 քմ ասֆալտ, որից 155-ը վերականգնվել է, մնացածը կվերականգնվի առաջիկա շաբաթվա ընթացքում: Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնեց, որ 12 վարչական շրջանների ղեկավարներ ունեն ստորագրված պայմանագրեր ՀԷՑ-ի «Վեոլիա Ջուր»-ի, «Գազպորմ Արմենիա»-ի և կապի հետ, որոնք վերաբերում են վթարա-վերականգնողական անհետաձգելի աշխատանքներին և հետաձգելի նոր կոմունիկացիաների անցկացման աշխատանքներին: Նրա խոսքով՝ այդ պայմանագրերում գրված են բոլոր պայմանները՝ տեխնիկական առաջադրանքի պահանջները և շինհրապարակի կահավորումը. «Պարոն քաղաքապե՛տ, ես խնդրում եմ ձեր հանձնարարականները, որպեսզի վարչական շրջանի ղեկավարները 180 աստիճան պտտվեն և կատարեն իրենց պարտականություններն այս պայմանագրի վերահսկողության նկատմամբ»,-ասաց Արեյանը: Քաղաքապետի խորհրդականը հավելեց, որ պայմանագրի վերահսկողությունն վարչական շրջանների ղեկավարների վրա է, վարչական պատասխանատվություն կրում են շինարարական աշխատանքներ կատարողները, իսկ վարչական տուգանք նշանակելու իրավասությունը կրկին վարչական շրջանների ղեկավարներինն է: «Պետք է խիստ վերահսկողություն լինի մատակարար կազմակերպությունների նկատմամբ: Բոլոր մատակարարներն ունեն այս խնդիրը, շատ դեպքերում դրանց շինարարները լկտիացել են: Խնդրում եմ, որ քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչությունն ևս ամբողջությամբ վերանայի իր աշխատանքները: Բոլոր շինարարները լկտի վերաբերմունք են ցուցաբերում համայնքային սեփականության հանդեպ, վերականգնման որակը պետք է գա իր տեղը»,-հայտարարեց Կամո Արեյանը:    
12:01 - 20 հունիսի, 2022