Վահե Դանիելյան

Վահե Դանիելյանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն է։ Ծնվել է 1990թ.  մայիսի 12-ին Վանաձորում։

2011 թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, 2013-ին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ 2016 թ. ավարտել է Կորեայի Զարգացման Ինստիտուտի Հանրային Քաղաքականության եւ Կառավարման Դպրոցը ՝ ստանալով Զարգացման քաղաքականության մագիստրոսի որակավորում։


2011-2012 թթ. Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն ՀԿ-ում աշխատել է որպես իրավախորհրդատու (կամավոր), 2012 թ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում եղել է փորձագետ, 2012-2014 թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Օրենսդրություն վերլուծության եւ կատարելագործման վարչության իրավական ակտերի մշակման բաժնի առաջին կարգի մասնագետ, 2014 թթ.՝ «ՀՀ արդարադատության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կրտսեր փորձագետ, 2014- 2015 թթ. եղել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ, 2016-2018 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ, ՀՀ Աժ-ի ներկայացուցիչը ՀՀ սահմանադրական դատարանում, 2018 թ. եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժինի պետ, ՀՀ Աժ-ի ներկայացուցիչը ՀՀ սահմանադրական դատարանում,
2018 թ. հունիսի 8-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական։

ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ, նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

Ծառայությունների միասնական գրասենյակները հասանելի կլինեն հանրապետության տարբեր հատվածներում |armenpress.am|

Ծառայությունների միասնական գրասենյակները հասանելի կլինեն հանրապետության տարբեր հատվածներում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարարությունը խնդիր է դրել հասարակությանը տրամադրվող ծառայությունները մատուցել ժամանակակից սպասարկման կենտրոններում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ դրա համար հիմնվում են հանրային ծառայությունների միասնական գրասենյակներ: «Առաջինը Երևանում է հիմնվել Վազգեն Սարգսյան 3 հասցեում, որտեղ պայմանները բոլորովին այլ են: Մենք նախատեսում ենք բոլոր ծառայությունների տրամադրումը ամփոփել մեկ տեղում: Դա արվում է նրա համար, որ քաղաքացին որևէ պետական ծառայությունից օգտվելու համար ստիպված չլինի գերատեսչությունից գերատեսչություն գնալ: Դա պետք է արվի մեկ պատուհանի սկզբունքով»,-ասաց Վահե Դանիելյանը: Երևանում բացված գրասենյակը պիլոտային ծրագիր է, որն արդարացրել է: Արդյունքում խնդիր է դրվել ավելացնել նման գրասենյակների թիվը: Մասնավորապես, վերջերս նման գրասենյակ բացվել է Իջևանում: Առաջիկայում նախատեսվում է հանրապետության ամբողջ տարածքում ունենալ միասնական գրասենյակներ, որտեղ մատուցվելու են բոլոր պետական ծառայությունները՝ կադաստրային, անձնագրային, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և այլն: Վահե Դանիելյանի խոսքով, նոր միասնական գրասենյակները բացելուն զուգահեռ կամաց-կամաց քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակների տարածքային կենտրոնները կփակվեն:
17:46 - 17 մայիսի, 2021
Ամուսնության գրանցման համար պետական տուրք չի գանձվի. բարեփոխումներ ծառայությունների ոլորտում |armenpress.am|

Ամուսնության գրանցման համար պետական տուրք չի գանձվի. բարեփոխումներ ծառայությունների ոլորտում |armenpress.am|

armenpress.am: Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Կառավարությունն արմատական բարեփոխում է իրականացնում, որի արդյունքում կթվայնացվեն Արդարադատության նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունները, կպարզեցվի վարչարարությունը, կկրճատվեն ժամկետները, կնվազեցվեն  կոռուպցիոն ռիսկերը։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններով համակարգային ձևով փոխվել են քաղաքացիական կացության ակտերի գրանցման, ինչպես նաև ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունները: «Մասնավորապես, ամբողջությամբ փոխվել է պետական տուրքի համակարգը: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետտուրքի վճարումից ազատվում են կենսաթոշակառուները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձինք, ռազմական գործողությունների մասնակիցները, ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ամուսինը, զավակը և ծնողը։ Այս խմբերը ազատված են լինելու ՔԿԱԳ բոլոր ծառայություններից օգտվելու համար նախատեսված տուրքերից»,- ասաց Վահե Դանիելյանը: Որոշ ծառայությունների համար, Վահե Դանիելյանի խոսքով, տուրքերն ընդհանրապես հանել են: Օրինակ, ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու և առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար այլևս պետական տուրք չի պահանջվի: «Միաժամանակ կրճատել ենք մատուցվող ծառայությունների հետ կապված ժամկետները: Դա արել ենք, որ քաղաքացիների համար կյանքը շատ ավելի հեշտ լինի: Օրինակ, անվան փոփոխության համար մինչև 5 ամիս տևող ժամկետը կրճատել ենք՝ հասցնելով 15 աշխատանքային օրվա: Մեր քաղաքացիները քաշքշուկների մեջ են ընկել, երբ փորձել են անվան, ծննդյան թվի հետ կապված սխալը շտկել: Հիմա նման սխալները շտկելու համար սահմանված ժամկետը կկրճատվի մինչև 3 աշխատանքային օր»,- ասաց նախարարի տեղակալը: Վահե Դանիելյանը նկատեց, որ այս կատարվող քայլերը կնպաստեն կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Օրինակ, անվան փոփոխության հետ կապված՝ քաղաքացին պետք է տարածքային մարմին ներկայացներ դիմում՝ հիմնավորելով, թե ինչու է դա անում: «Պետք է հիմնավորեր, որ անունը ոչ բարհունչ է: Դրանից բացի, դա կախված էր ՔԿԱԳ-ի պետից: Մեր կարծիքով, նման կարգավորումները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, քանի որ դա թողնված է պետական պաշտոնիայի հայեցողությանը: Այսինքն՝ նա պետք է որոշի քաղաքացու անվան փոփոփոխությունը հարգելի է, թե ոչ: Հիմա այդ գնահատողական հիմքերը հանվել են: Դրանից բացի, քաղաքացուց  դիմում ընդունողն այլ մարդ է լինելու, որոշում կայացնողը՝ այլ: Դիմում ընդունողը որոշում չի կայացնելու: Քաղաքացին անգամ չի իմանա, թե ով է որոշում կայացնողը»,- ասաց նախարարի տեղակալը:
15:31 - 17 մայիսի, 2021
Առաջարկվում է ավելացնել դատարան դիմելու պետտուրքերի չափերը. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին |1lurer.am|

Առաջարկվում է ավելացնել դատարան դիմելու պետտուրքերի չափերը. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Պետական տուրքի մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը:   Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ Հայաստանի դատական համակարգում գործող պետական տուրքերը 1999 թվականից չեն փոխվել, մինչդեռ Համաշխարհային բանկի տվյալներով՝ այս տարիներին սոցիալ-տնտեսական ցուցանիշները միջինում աճել են 4.1 անգամ: Մասնավորապես, ըստ նրա, փոխվել են՝ ՀՆԱ-ն՝ մեկ շնչի հաշվով, նվազագույն աշխատավարձի, նվազագույն սպառողական զամբյուղի չափերը և այլն:  Փոխնախարարի խոսքով՝ դիտարկելով պետության կողմից դատարանների վրա ծախսված գումարը և հավաքագրվող պետական տուրքերը՝ 4-5 անգամ տարբերություն է նկատվում: Նա տեղեկացրեց, որ 2018-ին փաստացի ծախսերը կազմել են 9 մլրդ դրամ, եկամուտները՝ 1 մլրդ դրամ, 2019-ին փաստացի ծախսերը կազմել են 12 մլրդ դրամ, եկամուտները՝ մոտ 2 մլրդ դրամ, նույն ցուցանիշներն են նաև 2020-ին: Դանիելյանն ասաց, որ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մի շարք երկրներում պետական տուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանում:  Նախարարի տեղակալը ներկայացրեց նախագծով առաջարկվող փոփոխությունները, թե պետական տուրքի ինչ նոր դրույքաչափեր են սահմանվում դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:  «Առաջին ատյանի դատարան դրամական պահանջներով 2 տոկոսի հայցագինը դարձվել է 3 տոկոս, սահմանվել է առավելագույն չափ՝ 25 մլն դրամ: Սահմանվել է նաև 15 մլն դրամ Վերաքննիչ դատարանում՝ որպես պետական տուրքի առավելագույն չափ, Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ: Փոփոխությունը կատարվել է՝ համեմատելով նվազագույն սպառողական զամբյուղի հետ:  Սահմանվել է նաև դատարաններ դիմելու համար պետական տուրքի նվազագույն չափ՝ 6000 դրամ: Պետտուրքի գործող նվազագույն չափը 1500 դրամ է:     Արբիտրաժի վճռի կատարողական թերթի տրամադրման համար պետտուրք չի գանձնվի: Պետական տուրք չի գանձվի դիտորդական կազմակերպությունների կողմից ներակայացված, ընտանիքում բռնության կանխարգելման գործերով հայցերի, հավաքի անցկացման վերաբերյալ համայնքի ղեկավարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու, շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ դիմումների դեպքում»,- նշեց նա:   Վահե Դանիելյանն ասաց, որ դատարան դիմելու առումով պետական տուրքն ապահովում է դատարանների ծախսերի փոխհատուցում և  քաղաքացիների դեմ անհիմն հայցերից պաշտպանվածություն: Նա վստահեցրեց, որ այդ դեպքում պետական տուրքի բարձրացումն ի վնաս քաղաքացու չէ, այլ հակառակը:  Հանձնաժողովի անդամները, մի շարք խնդիրներ մատնացույց անելուց և առաջարկներ ներկայացնելուց հետո, հավանություն տվեցին նախագծին. այն կներառվի առաջիկա լիագումար նիստերի օրակարգում:  Նշենք՝ ավելի վաղ նախագիծը քննարկվել էր նաև ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում: Հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել նախագծին:
15:17 - 24 փետրվարի, 2021
Խորհրդարանը քննարկեց պատգամավորների հեռավար քվեարկելու նախագիծը |hetq.am|

Խորհրդարանը քննարկեց պատգամավորների հեռավար քվեարկելու նախագիծը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը արտահերթ նիստի սկզբում առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Տավուշում զոհված չորս զինծառայողների հիշատակը: Տեղեկացնենք, որ արտահերթ նիստը նախաձեռնել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է առողջության հիմքով ժամանակավոր անաշխատունակ ճանաչված պատգամավորներին թույլ տալ գրավոր քվեարկել: «Գործող կարգով պատգամավորները գրավոր քվեարկելու իրավունք ունեն, երբ խորհրդարանի կողմից գործուղման մեջ են, մնացած դեպքերում պատգամավորները գրավոր քվեարկելու հնարավորություն չունեն: Փաստն այն է, որ կորոնավիրուսի համավարակը ողջ աշխարհի խորհրդարանների համար նոր մարտահրավերներ ստեղծեց, և մենք այս ընթացքում բախվեցինք մի իրավիճակի, երբ պատգամավորներն իրենց կամքից անկախ հնարավորություն չունեն իրենց պատգամավորական լիազորություններն իրացնելու»,-ասաց Հովակիմյանը: ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը հստակեցրեց` նախագծի նպատակը խորհրդարանի աշխատանքը չպարալիզացնելն է, ուստի ճիշտ կլինի, որ ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններն առավել հստակ լինեն, որպեսզի չարաշահումների տեղիք չտան: Միրզոյանն առաջարկեց նախագծով ամրագրել, որ գրավոր քվեարկությունն թույլատրվի մեկուսացած կամ ինքնամեկուսացած պատգամավորներին: Վահագն Հովակիմյանն արձագանքեց, ի սկզբանե գաղափարը ծնվել է այս իրավիճակի համար, սակայն քննարկումների ընթացքում արդարացված չեն համարել այն, որ ոչ կոռոնավիրուսային հիվանդությամբ տառապող պատգամավորները չկարողանան իրացնել իրենց պատգամավորական լիազորությունները: Ինչ վերաբերում է հնարավոր չարաշահումներին, Հովակիմյանն ասաց նման պատգամավորներին գնահատական կտա հանրությունը: «Այս պահին, կարծում եմ, պետք չէ նման ընդհանրական մոտեցում ցուցաբերել, պետք է կենտրոնանանք կորոնավիրուսով վարակված պատգամավորների քվեարկության վրա»,-ասաց Միրզոյանը: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ նախորդ գումարման խորհրդարաններում հանրությունը շատ է տեսել մեկը մյուսի փոխարեն քվեարկող, կնոպկա սեղմող պատգամավորների, որոնցից ոմանք ԱԺ խոսնակ ու փոխխոսնակ են դարձել, ուստի պետք չէ հույս դնել այսպես կոչված բարձր չափանիշների և հանրության գիտակցության վրա: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ խոսեց այն մասին, որ առաջարկվում է նաև գրավոր քվեարկության հնարավորություն հանձնաժողովների նիստերում: Գորգիսյանը զարմացավ, թե ինչպես կարող է քննարկմանը չմասնակցած պատգամավորը նախապես որոշել, թե ինչպես է քվեարկելու: Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն էլ ասաց, որ հեռահար քվեարկության մեթոդը խորթ չէ տարբեր երկրների խորհրդարանների համար, օրինակ` Մեծ Բրիտանիայում մի պատգամավոր կարող է լիազորել մյուսին, որ քվեարկի իր փոխարեն: Փոխնախարարն առաջարկեց ժամանակավոր անաշխատունակության փոխարեն օրենքով պահանջել հիվանդության պատմության քաղվածքը, քանի որ անաշխատունակության թերթիկը բացվում է հիվանդության վերջին օրը: Նախագծի քննարկումներն առաջին ընթերցմամբ ավարտվեցին:
15:58 - 15 հուլիսի, 2020
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց երեխայի ծննդյան վկայականում ՀԾՀ-ն նշելու մասին նախագծին |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց երեխայի ծննդյան վկայականում ՀԾՀ-ն նշելու մասին նախագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով առաջարկվում է, որ ծնողի համաձայնությամբ երեխայի ծննդյան վկայականում ներառվի նաև հանրային ծառայության համարանիշը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հաձնաժողովում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: «2014 թվականից Արդարադատության նախարարությունում ներդրվելէ  էլեկտրոնային համակարգ, որը վերաբերվում է  քաղաքացիական ակտերի գրանցումներին՝ էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացնելուն: Դա համացանցի միջոցով հասանելի է բոլոր ՔԿԱԳ մարմիններին: Այժմ այս նախագծով մենք քաղաքացիական կացության ակտում՝ երեխայի ծննդյան ակտում, ի թիվս այլ տվյալների, հնարավորություն ենք տալիս, ծնողների փոխադարձ համաձայնությամբ, նաև նշել հանրային ծառայությունների համարանիշը»,-ասաց Դանիելյանը: Նա նշեց՝ՀԾՀ-ն սոցիալական տարբեր ծառայություններ իրականացնելիս պետք է լինում, և ծնողները ստիպված են լինում գնալ բանկության պետական ռեգիստր և այնտեղից ստանալ հանրային ծառայությունների համարանիշը: Եվ ըստ էության այս փոփոխությունը քաղաքացիների կյանքը թեթևացնում է այդ մասով, ստիպված չեն լինելու մի քանի պետական կառույցներ այցելել: Երեխայի ազգությունը ևս նշվում է ծնողների փոխադարձ համաձայնությամբ: Հանձնաժողովը քվեարկությամբ հավանություն տվեց նախագծին: Այն ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ:
13:16 - 23 մայիսի, 2020
Պարտադիր է արդյոք անձնագիրը, եթե քաղաքացին բաց տարածքում դիմակ չունի |armenpress.am|

Պարտադիր է արդյոք անձնագիրը, եթե քաղաքացին բաց տարածքում դիմակ չունի |armenpress.am|

armenpress.am: Պետությունը սահմանել է հանրային բաց տարածքներում դիմակների առկայության պահանջ, կանոնը խախտելու դեպքում քաղաքացին կենթարկվի վարչական պատասխանատվության, ինչի համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի առկայություն: Այս թեմային ԱԺ արտահերթ նիստում անդրադարձավ ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հարցին, թե ինչպես է կատարվելու վարչական արձանագրության կազմման գործընթացը:  «Պատասխանատվության կիրառման համար լիազոր մարմինը ոստիկանությունն է: Ոստիկանությունը վարչական վարույթ է իրականացնում:  Շատ կարևոր է, թե անձը կոնկրետ պահին ունի անձը հաստատող փաստաթուղթ, թե ոչ: Եթե ունի, ապա արձանագրությունը կարող է տեղում կազմվել, իսկ եթե ոչ, ապա, երբ որ արդեն կունենա անձը հաստատող փաստաթուղթ, այդ դեպքում կկազմվի արձանագրությունը: Ոստիկանությունը անձը նույնականացնելու գործառույթները կիրականացնի»,-ասաց Դանիելյանը:  Պատգամավորը հետաքրքրվեց՝ կարելի՞ է հասկանալ, որ եթե քաղաքացու մոտ անձը հաստատող փաստաթուղթ չլինի, իրեն պետք է բերման ենթարկեն, որպեսզի տեղում հասկանան, թե ով է տվյալ անձը, նույնականացում իրականացնեն: «Այդ դեպքում գուցե անհրաժե՞շտ է կրկին ասել, որ քաղաքացիները միշտ ունենան անձը հաստատող որևէ փաստաթուղթ»,-նկատեց պատգամավորը:  Փոխնախարարը շեշտեց՝ իրենց առաջին մտահոգությունը քաղաքացիների առողջությունն է, դրա համար պահանջը սահմանվել է դիմակի մասով, ոչ թե անձը հաստատող փաստաթուղթ ունենալու, որ ենթարկվի պատասխանատվության: «Բայց կարծում եմ, որ այս քննարկումներն անձանց տեղեկացնում են, որ անհրաժեշտություն կա անձը հաստատող փաստաթուղթ ունենալ, եթե անձը դիմակ չունի: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ավելի հնարավոր է ապահովել դիմակի առկայության պահանջը մեր քաղաքացիների համար, քան դրա բացակայության դեպքում ապահովել անձը հաստատող փաստաթուղթ, որ անձինք ենթարկվեն պատասխանատվության և խնդիրներ չստեղծեն նաև ոստիկանության համար»,-ասաց Դանիելյան: Նա նաև վերահաստատեց, որ ինքնաշեն դիմակները ևս թույլատրելի են:
14:24 - 19 մայիսի, 2020
Եթե դիմակը կարող է ծառայել այն նպատակին, որի համար սահմանված է պահանջը, ապա քաղաքացին  կարող է կրել նաև տան պայմաններում  կտորից կարված դիմակներ․ փոխնախարար

Եթե դիմակը կարող է ծառայել այն նպատակին, որի համար սահմանված է պահանջը, ապա քաղաքացին կարող է կրել նաև տան պայմաններում կտորից կարված դիմակներ․ փոխնախարար

Այսօր Ազգային ժողովը քննարկում է բաց տարածքներում դիմակ չունենալու համար սահմաված տուգանքի չափը նվազեցնելու հարցը։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի  այն հարցին, որ եթե մարդը գտնի կտոր,տնային պայմաններում  դրանից դիմակ կարի, դա համարվելո՞ւ է դիմակ,  թե պարտադիր պետք է կրի գործարանային արտադրության դիմակներ։ Արդարադատության փոխնախարարը պատասխանեց, որ նման հարցերը չեն կարող օրենքով կարգավորվել։  «Եթե այդ դիմակը կարող է ծառայել այն նպատակին, որի համար սահմանված է պահանջը, ապա կարող է կրել նաև տան պայմաններում  կտորից կարված դիմակներ»,- ասաց Դանիելյանը։ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը անդրադարձավ հասարակության իրազեկման խնրին։ Վերջինս հարցրեց, թե ի՞նչ միջոցներ են կիրառվում հասարակությանը իրազեկելու համար։  Փոխնախարարը նշեց, որ ընդունված նոր որոշումները հրապարակվում են ինչպես հանրային հեռուստաընկերությամբ, այնպես էլ այլ զանգվածային լրատվամիջոցներով։  Պատգամավորը առաջարկեց  չեղարկել քաղաքացիների՝ 100 հազար դրամի հասնող նախկին տուգանքները, քանի որ, ըստ Միքայելյանի, 100 հազարը քիչ գումար չէ սարից իջած հովվի կամ հասարակ գյուղացու համար։ Փոխնախարարը նշեց, որ տուգանքների չեղարկման հարցը լրացուցիչ քննարկման կարիք ունի։ 
12:43 - 19 մայիսի, 2020
Բաց տարածքներում դիմակ ունենալը պարտադիր է, կրելը՝ ոչ․ Վահե Դանիելյանը՝  սահմանված տուգանքների մասին

Բաց տարածքներում դիմակ ունենալը պարտադիր է, կրելը՝ ոչ․ Վահե Դանիելյանը՝ սահմանված տուգանքների մասին

Ազգային ժողովն այսօր քննարկում է  բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում առաջարկում է սահմանել տասը հազար դրամ տուգանք։ ԱԺ արտահերթ նիստին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին  հակադարձեց  ասելով՝ «Ձեր ձևակերպումը հերթական խառնաշփոթն է առաջացնելու. բաց տարածքում դիմակի առկայություն ասելով՝ մարդկանց մեծամասնությունը հասկանալու է, որ բաց տարաքներում դիմակներ կրելը պարտադիր է։ Պետք է հստակեցնել, որ պետք է ունենալ դիմակ, և միայն փակ տարածքներում պիտի կրել այն», - ասաց Զոհրաբյանը։ Դիտարկմանն ի  պատասխան՝ Վահե Դանիելյանը շեշտեց․ «Այս պահին բացառապես պահանջ կա բաց տարածքներում ունենալ դիմակ, որի նպատակն այն է, որ եթե անձը բաց տարածքից փակ տարածք տեղափոխվի, հնարավորություն ունենա կրել դիմակը»։ Զոհրաբյանը խոսելով նախկինում արված տուգանքների մասին, որոնց պատճառը եղել է տեղաշարժման թերթիկ չունենալու հանգամանքը , հարց ուղղեց փոխնախարարին , թե արդյոք նախագիծը ունի հետադարձ ուժ և վերաբերելու է նախկին տուգանքներին։  Դանիելյանը նշեց, որ նախագիծը հետադարձ ուժ չունի և չի վերաբերում տեղաշարժման  թերթիկ ունենալու պահանջին։  Անդրադառնալով « Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի այն հարցին, թե արդյոք նախագիծը վերաբերում է նաև ձեռնոցներ ունենալուն՝ Դանիելյանը ընդգծեց, որ բաց տարածքներում այս պահին ձեռնոց կրելու պահանջ չկա։ «Ինչ վերաբերում է փակ տարածքներում դիմակ կրելուն, ապա տնտեսվարող սուբյեկտներն իրենք պետք է վերահսկեն, որ յուրաքանչյուր քաղաքացի սպասրակման սրահ մտնելուց ունենա դիմակ կամ ձեռնոց։ Դրանց բացակայության դեպքում տուգանքի կենթարկվի տնտեսվարող սուբյեկտը»։  
12:12 - 19 մայիսի, 2020
Աժ-ն քննարկում է բաց տարածքներում դիմակ չունենալու համար սահմանված տուգանքի չափը դարձնել 10․000 դրամ

Աժ-ն քննարկում է բաց տարածքներում դիմակ չունենալու համար սահմանված տուգանքի չափը դարձնել 10․000 դրամ

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը Ազգային ժողովին ներկայացրեց օրենքի նախագիծը։ Վերջինս իր ելույթում ասաց՝  «Ձեզ եմ ներկայացնում վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով մասնավորապես սահմանվում է օրենսգրքի 182․3 հոդվածը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ․ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։ Ինչպես նաև նույն հոդվածի 10-րդ մասից առաջարկվում է հանել «կամ ազատ տեղաշարժման իրավունքի այլ սահմանափակումները» բառերը։ Միառժամանակ առաջարկվում է, որ օրենքի նախագիծը ուժի մեջ մտնի հրապարակման պահից ։ Ներկայումս վարչական իրավախախտումների վերաբերյալ 182․3 հոդվածի 10-րդ մասը սահմանում է վարչական պատասխանատվություն, ինչպես մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման, այնպես էլ ազատ տեղաշարժման իրավունքի այլ սահմանափակումնեի համար՝ սահմանելով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսունապատիկի չափով, սակայն ներկայումս գործում են ազատ տեղաշարժման որոշակի  սահմանափակումներ, որոնք մեր կարծիքով համադրելի չեն մեկուսացմանկամ կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման հետ ՝ հաշվի առնելով դրանց հանրային վտանգավորությունը ։ Հետևաբար առաջարկվել է ավելի մեղմ պատժատեսակ, ավելի մեղմ պատժաչափ՝ 10․000 դրամի չափով տուգանք՝ ազատ տեղաշարժման պայման/պահանջ խախտելու համար։ Խոսքը մասնավորապես վերաբերում է պարետի որոշման հետ՝ բաց տարացքներում  դիմակ ունենալու պահանջին, որի պայմաններում գորոծող  օերնքում  պատժաչափը 100․000-ից 250․000 դրամ է։ Առաջարկվում է այդ տուգանքն  իջեցնել և սահմանել 10․000 դրամ։
11:44 - 19 մայիսի, 2020
Երբ ԶԼՄ-ն կամ քաղաքացիները մտավախություն ունեն, որ տեղեկատվությունը կարող է խուճապ առաջացնել, կարող են դիմել պարետին․ փոխնախարար
 |aysor.am|

Երբ ԶԼՄ-ն կամ քաղաքացիները մտավախություն ունեն, որ տեղեկատվությունը կարող է խուճապ առաջացնել, կարող են դիմել պարետին․ փոխնախարար |aysor.am|

aysor.am: ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հետաքրքրվեց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանից, թե հստակ ի՞նչ տեղեկատվութուն իրավունք ունեն լրատվամիջոցները տարածել, ի՞նչ տեղեկտավություն՝ ոչ։ Ի պատասխան փոխնախարարը նկատեց, որ սահմանափակումները վերաբերում են կորոնավիրուսի առկա նոր դեպքերին, դրանց շրջանակներին և այն տեղեկություններին, որոնք կարող են խուճապ առաջացնել։ Միևնույն ժամանակ փոխնախարարն ասաց, որ չկա սպառիչ ցանկ, որը կբնութագրի խուճապ առաջացնող տեղեկատվությունները։ «Բոլոր այն դեպքերում, երբ ԶԼՄ-ները կամ քաղաքացիները մտավախություն ունեն, որ տեղեկատվությունը կարող է խուճապ առաջացնել, որը ոչ, կարող են դիմել պարետին և հասկանալ, թե առանձին տեղեկատվությունը կարո՞ղ է խուճապ առաջացնել, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ խուճապը համընդհանուր հասկանալի հասկացություն է և մարդիկ կարող են ինքնուրույն գնահատել։ Օրինակ, եթե պաշտոնական տեղեկատվությունից զատ մահվան դեպքեր նշվեն, հասկանալի է, որ դրանք կարող են խուճապ առաջացնել», - ասաց փոխնախարարը։ Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որն առաջարկում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումների խախտելու համար սահմանել նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչ 300-ապատիկի չափով տուգանք։
22:10 - 20 մարտի, 2020
Կառավարությունն առաջարկում է մեկուսացումը խախտելու հետևանքով մարդկանց մահերի պատճառ դառնալու համար սահմանել մինչև 5 տարի ազատազրկում

Կառավարությունն առաջարկում է մեկուսացումը խախտելու հետևանքով մարդկանց մահերի պատճառ դառնալու համար սահմանել մինչև 5 տարի ազատազրկում

Կառավարությունն առաջարկում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացաման կամ ինքնամեկուսացման պահանջերը խախտելու դեպքում սահմանել վարչական պատասխանատվություն՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչև 500-ապատիկի չափով։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։ Փոխնախարարը նշեց․ «Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումների խախտելը առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչ 300-ապատիկի չափով»։ Դանիելյանն ավելացրեց նաև, որ նախագծով քրեական օրեսնգրքում առաջարկվում է կատարել հետևյալ լրացումը․ «Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով միչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը մինչև 5 տարի ժամկետով»։
21:54 - 20 մարտի, 2020
Առաջարկվում է գովազդի տեղադրում թույլատրել Հանրային հեռուստաընկերությանը |panarmenian.net|

Առաջարկվում է գովազդի տեղադրում թույլատրել Հանրային հեռուստաընկերությանը |panarmenian.net|

panarmenian.net: «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է գովազդի տեղադրում թույլատրել Հանրային հեռուստաընկերությանը։ Նախագիծն ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտաարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Առաջարկվում է մեկ եթերաժամի ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ վճարովի գովազդ տեղադրել, որը կցուցադրվի 18:00-00:00-ն: Իսկ սոցիալական անվճար գովազդը կհեռարձակվի ժամը 00:00-ից մինչև 18:00-ն։ Վճարովի գովազդը լրացուցիչ ֆիանանսական հոսքեր կապահովի, ինչը թույլ կտա Հանրայինին տեխնիկական վերազինման և եթերացանցի վերանայման հարցը լուծել։ Մինչև 2014 թվականը Հանրային հեռուսընկերությունն իրավունք ուներ առևտրային գովազդ տեղադրելու, բայց օրենքի փոփոխությունից հետո հեռուստաընկերությունը զրկվել է դրանից և հավելյալ ֆինանսական միջոցներից։
16:24 - 18 մարտի, 2020