Վահագն Հովակիմյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1974թ. հունիսի 30-ին Երեւանում:

1993-1995թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1991-1993թթ. սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: 1996-2000թթ.՝ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետում:

1998-1999թթ. եղել է «Օրագիր» օրաթերթի լրագրող: 1999-2012թթ.՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող: 2012-2013թթ.՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն:

2012-2013թթ.՝ «Մեր տպարանը» ՍՊԸ փոխտնօրեն: 2012-2015թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական: 2013-2014թթ.` «Panorama.am» կայքի քաղաքական մեկնաբան: 2014-2016թթ.` «Ժողովուրդ» օրաթերթի փոխխմբագիր: 2017-2019թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության փորձագետ:

2016 թվականից Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ է: 2018թ. սեպտեմբերի 23-ին ընտրվել է Երեւանի ավագանու անդամ, 2018թ. հոկտեմբերի 17-ին հրաժարվել է մանդատից:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծում որպես հիմնավորում ասվում է, որ օրենքն ուժի մեջ է մտել 2013 թվականին, որից հետո մինչ օրս չի վերանայվել, սակայն այս ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների թիվը նվազել է, և նոր ձևավորված Ազգային ժողովում 132 պատգամավորի փոխարեն կա 107 պատգամավոր, պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ նվազում։ Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը զեկուցման ժամանակ հիմնավորումներ ներկայացնելիս ասաց, որ այս օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: «Ե՛վ 2,5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորին նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում՝ սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և՛ այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»,- ելույթում ասաց Վիկտոր Ենգիբարյանը: Հարցուպատասխանից հետո՝ եզրափակիչ ելույթի ժամանակ, Ենգիբարյանը հավելեց․ «Մենք պատգամավորների նյութատեխնիկական հնարավորություններն ավելացնում ենք ոչ թե նրա համար, որ պատգամավորները սկսեն այցելել մարզեր, այլ հակառակը․ այդ ավելացումը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատգամավորներն իրենց աշխատավարձի զգալի մասը ծախսում են պատգամավորությունից բխող իրենց գործունեության վրա․․․ Նշվեց, որ պատգամավորն իր աշխատավարձը տրամադրում է այս կամ այն բարեգործական նպատակների։ Ես առաջարկում եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք կարծում են, որ եկել են ԱԺ բարեգործություններ անելու համար, վերընթերցեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր աշխատանքից բխում է մեր քաղաքացիների և ժողովրդի շահերի ներկայացումը և հանուն մեր ժողովրդի օրենքների ընդունումը և պատգամավորի պարտականությունից բխող գործունեությունը։ Բարեգործությունների համար կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ և զբաղվել բարեգործությամբ»։ Օրենքում կատարված այս փոփոխությունը մեծ դժգոհությունների և քննարկումների առիթ դարձավ թե՛ համացանցում, թե՛ լրատվամիջոցներում։ Այս առնչությամբ, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կենցաղային օրինակ բերեց, որը նույնպես քննադատությունների ենթարկեց։ Աղազարյանն ասաց․ «Պարտադիր էլ չի, որ մարզ գնանք, ինչի Երևան քաղաքում չի՞ լինում ընտրողների հետ շփումներ․․․ Մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրանք են փակում, հետո հաջորդ անգամ էլ, որ իրանք հաշիվը փակեն, գեղեցիկ չի, մի անգամ էլ դու պետք ա հաշիվը փակես․․․»։ Հարցին, թե ինչքանով էր անհրաժեշտ 50․000 դրամը 250․000 դարձնելու նախագծի ընդունումը, և ինչպիսի հաշվետվողականություն ունեին 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները, անդրադարձել ենք առանձին հոդվածով. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 62-ը մեր հարցումն անպատասխան էին թողել՝ այդպիսով հաշվետու չլինելով իրենց գործունեության վերաբերյալ։ Այս պատգամավորների մեծ մասը ներկայացված են նոր ձևավորված Ազգային ժողովում։ Այս անգամ էլ «Հետք մեդիա գործարանի» հետ համատեղ փորձել ենք ստուգել պատգամավորների հաշվետվողականությունը և իմանալ օրենքի նոր փոփոխությամբ ավելացված գումարով իրականացված ծախսերը։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է խորհրդարանի բոլոր 107 պատգամավորներին՝ խնդրելով ներկայացնել, թե սեպտեմբեր ամսվա ընթացքում քանի մարզ են այցելել, որ բնակավայրերում են եղել և առհասարակ ինչ ծախսեր են իրականացրել պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված ամսական 250 հազար դրամով։ Հարցմանը պատասխանել են պատգամավորներից 60-ը։ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Պատգամավորների տրամադրած պատասխաններին անդրադառնանք՝ ըստ խմբակցությունների։   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիրն ունի 71 պատգամավոր։ Մեր հարցմանը իշխող խմբակցության պատգամավորներից պատասխանել է միայն 27-ը։ Սա խմբակցության պատգամավորների միայն 38%-ն է։ Սակայն պատասխանների մի մասը զուտ տեխնիկական էին․ բովանդակային առումով մեր հարցերից և ոչ մեկի պատասխանը տրված չէր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեր գրության պատասխանում նշել է, որ սեպտեմբերին կատարել է մարզային մեկ այց։ Վերջինս այցելել է Գյումրի` քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Համաձայն գրության՝ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարի փոխհատուցումն ստացել է հոկտեմբերին՝ 170 հազար ՀՀ դրամի չափով։ Մեր հարցին, թե կոնկրետ ինչ ծախսեր են կատարվել նշված գումարով, և որքան է ծախսել, Սիմոնյանը պատասխանել է, որ գործող օրենսդրությամբ ծախսերի հաշվետվողականություն սահմանված չէ, և ծախսերի առանձնացված հաշվառում չի իրականացվում։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրությամբ նշել է, որ սեպտեմբերին այցելել է 3 մարզեր՝ 3 անգամ Արարատի, 1 անգամ Արմավիրի և 1 անգամ Կոտայքի մարզեր։ Քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2-րդ նստաշրջանից՝ սեպտեմբերի 13-ից, Աղազարյանը սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ և ըստ պատասխանի՝ երեք մարզերի այցելության համար ծախսել է ավելի շատ գումար, քան ստացել է։ Համաձայն պատասխանի՝ Աղազարյանը նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, համաձայն պատասխանի, սեպտեմբերին այցելել է 3 մարզ։ Եղել է Արարատի մարզի Երասխ գյուղում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է ոռոգման ջրին վերաբերող հարցեր։ Եղել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է սոցիալական խնդիրներ, ինչի արդյունքում գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն։ Եղել է նույն մարզի Զառիթափ համայնքում, որտեղ հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Եղել է Եղեգիս խոշորացված համայնքի Շատին և Արտանբույք բնակավայրերում և այցի ընթացքում քաղաքացիների հետ քննարկել է ապօրինի շինություններին և ճանապարհին վերաբերող դժգոհությունները։ Եղել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ քննարկել են պայմանագրային զինծառայողների սոցիալական խնդիրները: Այս այցերի ընթացքում, ըստ Բագրատյանի, նա ծախսել է 280 հազար դրամ՝ ամեն այցին միջինում 35 հազար դրամ։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշել է, որ սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել Երևանում՝ Ազգային ժողովում և դրանից դուրս։ 4 այց է կատարել Երևանի հանրակրթական դպրոցներ՝ մատչելիության մոնիթորինգ իրականացնելու և մանկավարժների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։ Բաթոյանի պատասխանի համաձայն՝ նա սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ, որին ավելացրել է ևս 65 հազար դրամ, և հոգացել է հատուկ կահավորված մեքենայի և վարորդի ծախսերը։ Բաթոյանը տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, և հատուկ կահավորված մեքենայից օգտվելն անհրաժեշտություն է իր ամենօրյա գործունեությունն իրականացնելու համար։ Պատգամավոր Անուշ Բեղլոյանը, թեև պատասխանել է մեր հարցերին, սակայն նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում երկրորդ գումարումից, այսինքն՝ հոկտեմբերից։ Պետք է նշել, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից և ոչ հոկտեմբերից։ Բեղլոյանը սեպտեմբերին 2 անգամ այցելել է Կոտայքի մարզ, հանդիպումներ է ունեցել ընտողների հետ Եղվարդում և Հրազդանում, մի շարք գործնական հեռախոսային զանգեր է կատարել արտասահման և նախաճաշել է արտասահմանցի դիվանագետների հետ, ինչի համար վճարել է ինքը։ Բացի այդ՝ Բեղլոյանը հանդիպումներ է ունեցել նաև Երևանում, այցելել է մի շարք պետական հաստատություններ և իրավապահ մարմիններ՝ ընտրողների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նշել է, որ սեպտեմբերին բազմաթիվ այցելություններ է կատարել տարբեր համայնքներ և բնակավայրեր, այցելությունների ընթացքում քննարկվել են հիմնականում համայնքային խոշորացմանը վերաբերող հարցեր։ Ըստ Ղալումյանի՝ պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված գումարն ինքը ծախսել է նպատակային՝ ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերակացի, հանդիպումների կազմակերպման և ներկայացուցչական ծախսերի համար։ Պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պատասխանում նշել է, որ մեր մատնանշած օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն՝ հոկտեմբերից։ Այս դեպքում ևս պետք է նշենք, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից, իսկ պատգամավորը մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրն ստացել է 170 հազար դրամ սեպտեմբեր ամսվա համար։ Հատկանշական է, որ Մովսիսյանը հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 12-ին, հետևաբար նա մինչև մեր հարցմանը պատասխանելը պետք է որ ստացած լիներ սեպտեմբերի համար նախատեսված գումարը։ Պատգամավորը նաև չի պատասխանել մեր մյուս հարցերին: Պատգամավորը խուսափել է պատասխանել նաև մեր գործընկերների հարցերին․ երբ զանգահարել են Մովսիսյանին, վերջինս խնդրել է, որ ավելի ուշ կապ հաստատեն իր հետ, որից հետո, սակայն, զանգերին չի պատասխանել Տառացի նույն պատասխանն է տվել նաև պատգամավոր Մարիամ Պողոսյանը։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 8-ին, հետևաբար հնարավոր է, որ հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ նա դեռևս սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարը ստացած չի եղել։ Սակայն պատգամավորը մեր անպատասխան է թողել նաև մեր հարցերն այն մասին, թե որ մարզերի որ բնակավայրեր է այցելել։ Նույնաբովանդակ պատասխան է տրամադրել պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Վերջինս նույնպես տեղյակ չէ, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է ոչ թե հոկտեմբերից, այլ սեպտեմբերի 13-ից։ Պատգամավորն ասում է, որ հնարավոր չէ այս պահին պատասխանել ծախսերի վերաբերյալ հարցերին։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ այս գումարները տրամադրվում են յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում՝ որպես նախորդ ամսում իրականացված ծախսերի փոխհատուցում, հետևաբար պատգամավորներն, անկախ այն հանգամանքից՝ արդեն ստացել են այդ գումարները, թե դեռ ոչ, պետք է կարողանան պատասխանել, թե ինչ ծախսեր են իրականացրել, որի համար ստանում են փոխհատուցումը։ Լիլիթ Ստեփանյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում էին մարզեր և համայնքներ իրականացված այցելություններին։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, թեև նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ից, սակայն հարցման պատասխանում գրել է, որ պատգամավորական գումարների ծախսման վերաբերյալ մեր հարցերը հարցման պահին ժամանակավրեպ են։ Մեր հարցումը ոչ միայն պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարի ծախսմանն էր վերաբերում, այլև մարզային և համայնքային այցելություններին։ Նշված հարցերին նույնպես պատգամավորն անդրադարձ չի կատարել։ Մեր գործընկերների հետ զրույցում, սակայն, Տիգրանյանն ասել է, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը չի առանձնացվում աշխատավարձից, և հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չկա։ «...Հետևաբար դա ընդհանուր աշխատավարձ է, և պատգամավորը ծախսում է իր գործունեության հետ կապված. կլինի մարզային այց, հյուրեր, խմբեր դիմավորել, ճանապարհել»,- մեկնաբանել է Տիգրանյանը, որը, սակայն, չի հիշել, թե սեպտեմբերին մարզային ինչ այցեր է ունեցել։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, թեև պատասխանել է հարցմանը, սակայն չի պատասխանել հարցերին։ Այսինքն՝ պատգամավորը տեխնիկապես կատարել է օրենքով սահմանված պարտականությունը և պատասխանել է մեր գրավոր հարցմանը, սակայն հարցերին բովանդակային անդրադարձ չի եղել։ Վերջինս նշել է, որ պատգամավորը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում՝ եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Իսկ գործունեության վերաբերյալ նշել է, որ տեղեկությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, առցանց այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Էդուարդ Աղաջանյանը հարցման պատասխանում խոսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերից, որոնց տեղը լրատվամիջոցների ներկայացուցիչներն անշուշտ գիտեն, սակայն ներկայացվող հայտարարագրերով նախ հնարավոր չէ պարզել, թե ստացած գումարով ինչ ծախսեր են իրականացրել, և հետո այս տարի ստացած եկամուտներն արտացոլվելու են մյուս տարի ներկայացվող հայտարարագրում, այսինքն՝ պրակտիկորեն անհնար է պատգամավորի ներկայացրած հայտարարագրով պարզել, թե որքան գումար են ստացել, օրինակ, սեպտեմբեր ամսվա համար և ինչ նպատակով են ծախսել։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատասխան տրամադրած մյուս պատգամավորները հարցմանը պատասխանել են տառացի նույն կերպ, և այս դեպքում նույնպես բացակայում են մեր հարցերի պատասխանները։ Պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Նարեկ Բաբայանը, Ռուստամ Բաքոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն, Խաչատրյանը, Վիգեն Խաչատրյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլիթ Մինասյանը, Էմմա Պալյանը, Գևորգ Պապոյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վլադիմիր Վարդանյանը և Հայկ Ցիրունյանը տառացի նույն պատասխանն են տրամադրել, որը վերցված է Ազգային ժողովի կանոնակարգից։ Պատգամավորների «միասնական» պատասխանը կարող եք կարդալ ստորև։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պատգամավորներից միայն Ռուբեն Ռուբինյանն է այս պատասխանին հավելել, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ին, և սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլորն ստացել են 50 հազարական դրամ։ Սակայն մենք պատգամավորին նման հարց չէինք ուղղել․ մենք հարցրել էինք սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարից, որը պատգամավորները, այդ թվում՝ Ռուբինյանը, ստացել են մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրը։ Ինչպես երևում է տրամադրված «միասնական» պատասխանից, պատգամավորները խուսափել են հարցերին հստակ պատասխան տալուց և տրամադրել են ԱԺ կանոնակարգից վերցված և ոչինչ չասող պատասխան։ Նույնաբովանդակ պատասծան տրամադրած պատգամավորներից 3-ի հետ կարողացել են զրուցել «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերները։  Ռուստամ Բաքոյանը նշել է, որ չգիտի՝ ավելացված գումարը ստացե՞լ է, թե՞ ոչ. «Ուշադրություն չեմ դարձնում, չգիտեմ նաև՝ երբ եմ ստանալու այդ 250 000 դրամը»։ Բաբկեն Թունյանը խնդրել է ավելի ուշ կապ հաստատել իր հետ, ինչից հետո զանգերին չի պատասխանել։ Գևորգ Պապոյանը համարել է, որ սա կարևոր թեմա չէ, և արդեն իսկ ամեն ինչ ասված է։  Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել էր միայն 27-ը, որոնցից մեր հարցերին մասամբ կամ ամբողջությամբ պատասխանել էր միայն 6-ը, այսինքն՝ խմբակցության պատգամավորների 8,5%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են խմբակցության պատգամավորներից միայն 10-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ուղղված հարցումներին պատասխանել է 4 պատգամավոր, ինչից հետո մնացած բոլոր պատգամավորների փոխարեն մեզ միասնական պատասխան է տրամադրել Ագնեսա Խամոյանը։ Վերջինս նշել է, որ լիազորված է պատասխանել բոլորի անունից։ Սակայն մեր նպատակն էր հարցումների միջոցով լուսաբանել բոլոր պատգամավորների գործունեությունն անհատապես և ոչ թե խմբակցության գործունեությունն ընդհանրական։ Պատգամավոր Անդրանիկ Թևանյանը սեպտեմբերին այցելել է 1 մարզ։ Եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ըստ պատասխանի՝ հանդիպել է համակիրների և շահագրգիռ այլ անձանց հետ։ Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար տրամադրվող ամսական գումարին, Թևանյանը նշել է, որ ստացել է 170 հազար դրամ, որը, սակայն, չի օգտագործել։ Պատասխանում նշված է, որ «Հայաստան» խմբակցությունը որոշում ունի օրենքի փոփոխությունը վիճարկելու Սահմանադրական դատարանում։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեր հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, մասնակցել է անկախության հռչակման 30-ամյակի միջոցառմանը: Պատգամավորը նշել է, որ սեպտեմբերի 30-ին չի ստացել 250 հազար դրամ։ Նա իրավացի է, քանի որ մեր հարցմանը պատասխանելու հաջորդ օրն է ստացել սեպտեմբեր ամսվա համար նախատեսված 170 հազար դրամը։ Սակայն «Հայաստան» խմբակցության միասնական պատասխանում նշվում է, որ այդ գումարների առնչությամբ իրենք դիմել են Սահմանադրական դատարան։ Իսկ նախորդ ամիս ստացած 50 հազար դրամը Խաչատրյանն օգտագործել է Արցախ այցի նպատակով։  Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ սեպտեմբերին որևէ մարզ չի այցելել, իսկ ստացած գումարն էլ չի օգտագործել, ինչպես խմբակցության մյուս անդամները։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը սեպտեմբերին այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա և Թալին համայնքներ։ Պատգամավորը հարգելի պատճառներով չի կարողացել ավելի շատ մարզեր կամ համայնքներ այցելել։ Համաձայն Մանուկյանի պատասխանի, ըստ խմբակցության գրաֆիկի, հոկտեմբերին պատրաստվում է այցելել Արմավիրի և Արագածոտնի մարզեր։  «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները տվել են միասնական պատասխան, որով հնարավոր չէ տարանջատել նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը։ Միասնական պատասխան են տրամադրել Հայաստան խմբակցության 25 պատգամավորներ․ պատասխանին կարող եք ծանոթանալ ստորև։ ««Հայաստան» խմբակցության անդամներն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված՝ ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ: Նշված այցերը կատարվել են խմբակցության պատգամավորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրության պահանջների խախտմամբ կալանավորված պատգամավորները: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսվա համար «Հայաստան» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձային հաշվին փոխանցվել է 170 հազար ՀՀ դրամ: Հարկ ենք համարում նշել նաև, որ ինչպես հայտարարավել էր, «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ ընդունված օրենքը, ինչպես նաև պատգամավորներին և քաղաքական այլ պաշտոնյաներին պարգևատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրվել է ՍԴ)»: Այսպիսով, թեև խմբակցության պատգամավորները չեն անտեսել մեր պաշտոնական գրությունը, սակայն միասնական պատասխան տրամադրելով՝ չեն ներկայացրել յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Համաձայն պատասխանների՝ մեր հարցերին պատասխան են տրամադրել խմբակցության պատգամավորներից միայն 4-ը՝ խմբակցության 13․8%-ը։ Սակայն պետք է նշել, որ պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին առնչվող հարցի պատասխանը բոլորի դեպքում նույնն է, հետևաբար կարող ենք ընդունել, որ խմբակցության բոլոր պատգամավորներն այս հարցին տվել են պատշաճ պատասխան։ Ինչ վերաբերում է «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանելուն, ապա խմբակցությունից հարցերին պատասխանել են միայն 7-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել է 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել է անպատասխան։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, եղել է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում։ Արցախի Հանրապետությունում մասնակցել է Հանրապետության 30-ամյակի միջոցառմանը և հանդիպումներ է ունեցել Արցախի 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, հասարակական և ռազմական գործիչների հետ։ Սյունիքի մարզում այցելել է Գորիս և Կապան համայնքներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Պատգամավորն ուսումնասիրություններ է իրականացրել Գորիս-Կապան ավտոճանապարհի տարբեր հատվածներում, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ դիտարկել է ռազմավարական ճանապարհների առկա վիճակը՝ հետագայում խնդրի վերաբերյալ առաջարկություններ ձևակերպելու նպատակով։ Արարատի մարզ այցելության ժամանակ եղել է Երասխավանից Պարույր Սևակ տանող հատվածում և դիտարկումներ է իրականացրել սահմանին մոտ հատվածներում։ Համաձայն պատասխանի՝ Աբրահամյանը պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված հաշվարկ չի իրականացրել, սակայն, ըստ նրա, հիմնական ծախսերը կապված են եղել մարզեր այցելության հետ՝ հյուրանոցի ծառայություններ, վառելիքի և սննդի ծախսեր և այլն։  Պատգամավոր Հայկ Մամիջանյանը սեպտեմբերին այցելել է Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերի շուրջ 15 բնակավայրեր, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջաններ, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարի մի մասը ծախսել է տրանսպորտի և կազմակերպչական ծախսերի համար, իսկ մի մասը պատրաստվում է ուղղել բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Տարոն Մարգարյանը նշել է, որ այցելություններ է ունեցել տարբեր մարզեր և Երևան քաղաքի վարչական շրջաններ։ Գումարի մի մասն ուղղել է հանդիպումների կազմակերպչական ծախսերի ապահովմանը, մյուս մասը՝ բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերի 1-ին ահազանգ է ստացել, որ ադրբեջանցիները այրում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ համայնքներին մոտ գտնվող խոտածածկույթները: Այցելել է սահմանամերձ համայնքներ, ուսումնասիրել և բարձրաձայնել խնդիրը ինչպես ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, այնպես էլ գրավոր ընթացակարգով: Խորհրդարանում հանդիպել է Ադրբեջանի կողմից գերեվարված և Հայաստան վերադարձած ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման աշխատակից Արմեն Բուդոյանին, ինչից հետո, բարձրացրած խնդիրների քննարկման անհրաժեշտությունից ելնելով, սեպտեմբերի 3-ին եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել է կալանքի տակ գտնվող իրենց գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Հաջորդ օրն այցելել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն՝ տեսակցելու ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին։  ԱԺ-ում նախաձեռնել է հանդիպում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, հանդիպումների ընթացքում քննարկել են ՀՀ և ԱՀ բնակչության իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Սեպտեմբերի 11-12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ Գեղամասար, Տրետուք, Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Շատջրեք, Ավազան: Հանդիպում է ունեցել  տեղի բնակիչների հետ, քննարկել են փոխհատուցմանն առնչվող խնդիրները, դրանց լուծման շրջանակները: Թագուհի Թովմասյանի պնդմամբ՝ կառավարությունը մինչ օրս գյուղացիներին չի փոխհատուցել ադրբեջանցիների հափշտակված անասունների, ինչպես նաև այրված խոտհարքերի համար:  Սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին: Քննարկել են պարտադիր քրեակատարողական հիմնարկներում և փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջությանը, իրավունքներին վերաբերող խնդիրներ: Սեպտեմբերի 17-ին մի խումբ դատապարտյալների՝ անձնական ընդունելություն ստանալու խնդրանքի հիման վրա այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Սեպտեմբերի 18-19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Վարդենիս: Պատգամավորը «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկում է կազմակերպել ԱԺ-ում: Սեպտեմբերի 23-ին խորհրդարանում նախաձեռնել է հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի մասնակցությամբ: Քննարկել են հայրենադարձության, ինչպես նաև պատերազմի հետևանքով անտուն մնացած քաղաքացիների խնդիրները:  Սեպտեմբերի 24-25-ին այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր և հանդիպել օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ իրականացնող խաղողագործներին, լսել խաղողի մթերման մասին բարձրաձայնած խնդիրները: Զբաղվել է նրանց խնդիրներով, ինչի արդյունքում օրեր անց ստացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պատասխան գրությունը, համաձայն որի՝ կմթերվի խաղողի ամբողջ քանակությունը: Սեպտեմբերի 26-ին կրկին եղել է Գեղարքունիքի մարզում, քանի որ ահազանգ է ստացել Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք գյուղերի վարելահողերի հրդեհման մասին: Սեպտեմբերի 28-ին խորհրդարանում ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Քննարկել են համագործակցությանը, համատեղ աշխատանքին, արդի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:  Սեպտեմբերի 29-ին Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ անցկացվել է «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում: Ըստ Թովմասյանի՝ մի շարք հարցերի լուծման ուղիներ գտնելու առնչությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ: Այս պահին շրջանառության մեջ է դրված պատգամավորի հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:  Ինչ վերաբերում է ներկայացուցչական ծախսերին, ապա Թագուհի Թովմասյանի պնդմամբ այս ողջ աշխատանքը իրականացնելիս ծախսվել է ոչ միայն ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարը, այլ շատ ավելին: Այսպիսով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էր 4-ը՝ խմբակցության 57,1%-ը, իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են 2-ը։ Հարցումով դիմել էինք նաև ԱԺ նախագահին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե կոնկրետ երբ են պատգամավորները ստանում նշված գումարը, և արդյոք բոլորը ստանում են նույն օրը և նույն չափով։ Հարցման պատասխանում Ազգային ժողովից հավաստիացրին, որ օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ գումարման մեկնարկից, պատգամավորները նշված գումարը ստանում են մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 7-րդ աշխատանքային օրը և ստանում են նույն չափով։ Պատգամավորները սեպտեմբեր ամսվա համար ստացել են 170 հազար դրամ Ընդհանուր առմամբ, խորհրդանի 107 պատգամավորներից մեր հարցումներին պատասխանել էր 60-ը, սակայն նրանցից լիարժեք և ըստ էության պատասխան էր տրամադրել միայն 14-ը։ Այսինքն՝ մեր հարցերին պատասխանել է խորհրդարանի պատգամավորների 13․1%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Հիշեցնենք նաև, որ օրենքի փոփոխությամբ նախկին 50 հազար դրամին ավելացվեց ևս 200 հազար դրամ, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները դժգոհում էին, որ 50 հազար դրամը չի բավարարում խորհրդարանի անդամներին լիարժեք գործունեություն ծավալելու համար։ Չնայած սրան՝ պատգամավորների մի մասը  ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ է գտնվել և նվիրաբերել է հարյուր հազարավոր և միլիոնավոր դրամներ իրենց կուսակցությանը/դաշինքին՝ նախընտրական քարոզարշավի ծախսերը հոգալու համար, ինչի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Հետք մեդիա գործարանի» հոդվածում։   Նարեկ Մարտիրոսյան
20:19 - 03 նոյեմբերի, 2021
Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման փուլում կհամալրվեն ոչ թե 20, այլ 30 հաստիքներ. դա կբարձրացնի կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |tert.am|

Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման փուլում կհամալրվեն ոչ թե 20, այլ 30 հաստիքներ. դա կբարձրացնի կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |tert.am|

tert.am: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց իշխանական պատգամավորներ Վահագն Հովակիմյանի և Վլադիմիր Վարդանյանի կողմից ներկայացրած՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման փուլում կհամալրվեն ոչ թե 20, այլ 30 հաստիքներ: Նիստին ներկա էր միայն «Քաղաքացիական պայմանագիրը», կողմ քվեարկեց 59 պատգամավոր: Նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանն իր ելույթի ընթացքում հիշեցրեց, որ սեպտեմբերի 16-ին նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, և մինչև հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ պետք է տեղի ունենա կոմիտեի առաջին հաստիքների համալրումը: Վահագն Հովակիմյանը նշեց, որ բնականոն ընթացքով կոմիտեի հաստիքների համալրման համար պահանջվելու էր մոտ 5 ամիս, իսկ այս մեկ ամսվա ընթացքում, եթե նախագիծն ամբողջությամբ չընդունվի, ընդամենը 10 քննիչներ կլինեն:
14:15 - 24 սեպտեմբերի, 2021
2021-ի ընտրությունները եղել են մինչև այժմ ՀՀ-ում անցկացված ամենալեգիտիմ ընտրությունները. Հովակիմյան |armenpress.am|

2021-ի ընտրությունները եղել են մինչև այժմ ՀՀ-ում անցկացված ամենալեգիտիմ ընտրությունները. Հովակիմյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը համոզված է, որ 2021-ի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները եղել են մինչև այժմ անցկացված ամենալեգիտիմ ընտրությունները Հայաստանում: Հովակիմյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում ԿԸՀ-ի տարեկան հաղորդման քննարկմանը: «Ես, 1998 թվականի նախագահական ընտրություններից սկսած, տարբեր կարգավիճակներով ներգրավված եմ եղել ընտրություններում: Կարող եմ ժամերով պատմել այն, ինչ տեսել եմ մինչև 2018-ի ընտրություններ: Այս ամենը հաշվի առնելով՝ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ 2021 թվականի ԱԺ ընտրությունները եղել են մինչև այդ ՀՀ-ում տեղի ունեցած ամենալեգիտիմ ընտրությունները: Սա ասում եմ՝ նույնիսկ վեր դասելով 2018-ի խորհրդարանական ընտրություններից, որովհետև 2018-ի ընտրություններն անցկացվում էին առանց մրցակցության պայմաններում, երբ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը որևէ մեկը կասկածի տակ չէր դնում»,-ասաց Հովակիմյանը: Ըստ նրա՝ 2021-ի ընտրությունները ոչ միային մրցակցային էին, այլ նաև անցկացվում էին գերլարված վիճակում: Հովակիմյանի համոզմամբ՝ իշխանությունը կարողացել է այդ պայմաններում ապահովել ընտրությունների ազատությունը, արդարությունն ու թափանցիկությունը:  Ըստ պատգամավորի՝ կարելի է արձանագրել, որ հունիսի 20-ի ընտրություններում գործադիր մարմնի որևէ պաշտոնյայի կողմից իր ենթականերին ուղղորդելու, որևէ կերպ քվեարկությունը կանխորոշելու դեպք չի եղել:
17:03 - 13 սեպտեմբերի, 2021
Առաջարկվում է օրենքով ամրագրել Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճերի անցկացումը |armenpress.am|

Առաջարկվում է օրենքով ամրագրել Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճերի անցկացումը |armenpress.am|

armenpress.am: «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է օրենքով ամրագրել Հանրային հեռուստաընկերությամբ նախընտրական բանավեճերի անցկացումը: Այս մասին փաթեթի ներկայացման ընթացքում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: «2018թ. մենք առաջին անգամ ունեցանք նախընտրական բանավեճ Հանրային հեռուստաընկերությամբ: Այս նախագծով` Հանրային հեռուստաընկերության նախընտրական բանավեճերն ամրագրվում են օրենքի ուժով: Նախագծով ընդլայնվում է նաև հիմնադրամներից կատարվող ծախսերի ցանկը: Սա, կարծում եմ, լրջագույն փոփոխություն է, որը նպաստելու է նախընտրական քարոզչության ֆինանսական թափանցիկության էլ ավելի բարելավմանը»,- ասաց Հովակիմյանը: ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցությունը: Այն ստացել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դրական կարծիքը:
19:41 - 06 մայիսի, 2021
Քարոզարշավը և քվեարկության ընթացքը խոչընդոտողներն ավելի խիստ պատասխանատվության կենթարկվեն. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը
 |1lurer.am|

Քարոզարշավը և քվեարկության ընթացքը խոչընդոտողներն ավելի խիստ պատասխանատվության կենթարկվեն. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Կողմ քվեարկեց 77 պատգամավոր:   Նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում Կառավարությունը տեխնիկական մի քանի առաջարկներ է ներկայացրել, որոնք ընդունվել են: Նա նշեց, որ իր առաջարկությամբ նախագծից հանվել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կամ թեկնածուների վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու մասին դրույթը: Ըստ Հովակիմյանի՝  այդ դրույթի հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ, մասնավորապես՝ այն կարող է երկակի մեկնաբանությունների կամ տարընթերցումների տեղիք տալ:  Հեղինակը հայտնեց, որ նախագծում լրացվել է նաև, որ լռության օրը և քվեարկության օրը համացանցով քարոզչություն կատարելու համար նույնպես վարչական տույժ է սահմանվում: 
18:38 - 28 ապրիլի, 2021
Հանցագործներին ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալով նրանց համար կանաչ լույս եք վառում. Բաբաջանյան |armtimes.com|

Հանցագործներին ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալով նրանց համար կանաչ լույս եք վառում. Բաբաջանյան |armtimes.com|

armtimes.com: «Մենք լավ չենք հասկանում, թե երկրում ինչ գործընթացներ են մեկնարկել, առավելապես վարչապետի հրաժարականից հետո»: Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Բաբաջանյանը նշեց, որ կարող է «գռազ» գալ Վահագն Հովակիմյանի հետ. «Ձեր այս փոփոխություններն իրականցացնելուց հետո, այս խախտումները տեղ են գտնելու ընտրական գործընթացի ժամանակ: Դուք չգիտեք ձեր գլխի գալիքը, թե ինչ արհավիրք եք բերել մեր երկրի գլխին, այն ժամանակ, երբ հանգիստ արձագանքեցիք Մարտի 1-ի գործով դատական որոշմանը, ՍԴ-ի որոշմանը»: Պատգամավորի խոսքով՝ հանցագործներին, պետության և պետականությանը պատերազմ հայտարարածներին, հայ ժողովրդին գնդակարահարածներին ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալով նրանց համար կանաչ լույս է վառվում. «Մենք էլ հիմա պրեմենտիվ միջոցներ ենք մտածում, թե էլ ինչ անենք, որ Քոչարյանին ու նրա հանցակիցներին թույլ չտանք, որ ընտրությունների վրա ազդեցություն ունենան»: Բաբաջանյանը նշեց՝ այս փոփոխությունները չեն կարող հիմնարար լուծումներ գտնել, որպեսզի ընտրություններն անցկացվեն ազատ, անկախ ու թափանցիկ: Հիշեցնենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցերը։
13:36 - 28 ապրիլի, 2021
Քարոզարշավը խոչընդոտողները կենթարկվեն քրեական պատասխանատվության. Վահագն Հովակիմյան

Քարոզարշավը խոչընդոտողները կենթարկվեն քրեական պատասխանատվության. Վահագն Հովակիմյան

Քրեական օրենսգրքում վարչական իրավախախտումների, ընտրական օրինախախտումների, հանցանքների վերաբերյալ այս փաթեթը ավելի ընդլայնված տեսքով առկա է ԸՕ-ի մեծ բարեփոխման մեջ, ուղղակի ստեղծված իրավիճակում, երբ ակնհայտ է, որ Ընտրական օրենսգրքի մեծ փաթեթը հնարավոր է չկարողանա ուժի մեջ մտնել՝ առաջիկա ընտրությունների համար մեծ փաթեթը կիրառելի կարող է չլինել, հաշվի առնելով այդ ռիսկը՝ բոլոր այն փոփոխությունները, որոնք խիստ անհրաժեշտ են, որպեսզի մինչև գալիք արտահերթ ընտրությունների մեկնարկը իրականացվեն, դրանք ուղղակի առանձնացվեցին նախագծերի տեսքով և այսօր մենք հրատապության կարգով քննարկում ենք։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթի ներկայացման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյան։  Պատգամավորը նշեց, որ այս առաջարկները մի քանի ամիս է քննարկվում են՝ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերի ընթացքում, ինչպես նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ։ Հովակիմյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են առաջարկվում․ «Օրինակ՝ առաջարկվում է ընտրական գործընթացի խոչընդոտման դրույթում որպես ծանրացուցիչ նորմ նախատեսել տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու հետևանքը: Այլ կերպ ասած՝ եթե քվերարկության ամփոփման ժամանակ խոչընդոտում են, և դրա արդյունքում հետագայում քվեարկության արդյունքները ճանաչվում են անվավեր, խոչընդոտողներն ավելի խիստ պատասխանատվության պետք է ենթարկվեն, քան այն դեպքերում, երբ ուղղակի են խոչընդոտում ընտրական գործընթացը, ու դա չի ազդում քվեարկության արդյունքների ամփոփման վրա»։ Պատգամավորը տեղեկացրեց, որ մեկ այլ փոփոխությամբ քրեական պատասխանատվության կենթարկվեն այն անձիք, ովքեր կխոչընդոտեն քարոզարշավը։ Հովակիմյանը շեշտեց, որ նախկինում եղել են դեպքեր, երբ որոշ խմբեր խոչընդոտել են ընդդիմության քարոզարշավը և մնացել են անպատիժ, քանի որ այս նորմը չկար, հիմա այն անձը, ով կխոչընդոտի քարոզարշավի իրականացմանը՝ կենթարկվի քրեական պատասխանատվության։  «Հաջորդ կարգավորումը վերաբերում է տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելուն, կամ բռնություն գործադրելու սպառնալիքին։ Առաջարկվում է առանձին նորմ սահմանել ՔՕ-ի ընտրական բլոկում, որովհետև մենք նախկինում նման դեպքեր նույնպես ունեցել ենք և այս փոփոխությունները բխում են նախկինում մեր ունեցած դառը փորձից»,- եզրափակեց պատգամավորը։  
12:45 - 28 ապրիլի, 2021
Պատգամավորն առաջարկում է քարոզչությունը խոչընդոտելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանել
 |armtimes.com|

Պատգամավորն առաջարկում է քարոզչությունը խոչընդոտելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանել |armtimes.com|

armtimes.com: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ընտրական գործընթացը խոչընդոտելու, ընտրություններին մասնակցող կուսակցությունների կամ թեկնածուների վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ մի շարք նախագծեր է դրել շրջանառության մեջ: Նախագծերը ներառված են ՀՀ Ազգային ժողովի վաղվա արտահերթ նիստի օրակարգում: Այսպիսով՝ առաջարկվում է փոփոխություններ կատարել ոչ միայն ՀՀ քրեական օրենգրքում, այլ նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Պատգամավորը նախագծի հիմնավորման մեջ նախ անդրադարձել է ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածին, որում քրեական պատասխանատվություն է նախատեսվում ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի համար, սակայն, այն ըստ նրա թերի է: Մասնավորապես ըստ Հովակիմյանի՝ նախկինում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մի խումբ անձինք միտումնավոր խոչընդոտել են ընտրական գործընթացը, ինչի արդյունքում տվյալ տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվել, սակայն, այն անձինք, ովքեր խոչընդոտել էին ընտրական գործընթացը, ՀՀ քրեական օրենսգրքի գործող կարգավորումների թերի լինելու պատճառով պատասխանատվության չեն ենթարկվել: Այսպիսով պատգամավորն առաջարկում է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածում պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման արդյունքում տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում (նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով): Անդրադառնալով արդեն ՀՀ քրեական օրենսգրքի 149.1.-ին հոդվածին, Հովակիմյանը նշել է, որ ներկայիս խմբագրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսված միայն քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու համար: Իսկ քարոզչությունը խոչընդոտելու համար փաստացի որեւէ պատասխանատվություն նախատեսված չէ (նախագծով առաջարկվում է սահմանել պատիժ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետո):  Պատգամավորը նշել է, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար ներկայումս պատասխանատվություն է նախատեսված միայն այն դեպքերի համար, երբ միջադեպը անմիջական կապ ունի ընտրական գործընթացի հետ, այսինքն՝ բռնության ենթարկվողը հանձնաժողովի անդամ է, վստահված անձ, դիտորդ կամ լրագրող: Իսկ այն դեպքերում, երբ ուղղակի տեղամասի այցելուներն են իրար միջեւ տեղամասում կռիվ հրահրում, փաստացի կարող են անպատիժ մնալ, չնայած, որ այդ ամենի արդյունքում ընտրությունների բնականոն գործընթացը արդեն իսկ խոչընդոտվել է: Նախագծով՝ նա առաջարկում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար եւս նախատեսել քրեական պատասխանատվություն (պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Իսկ նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա): Շարունակությունը կարդացեք armtimes.com-ում։
21:52 - 27 ապրիլի, 2021
Պատգամավորը պարզաբանեց՝ ինչու մինչև հիմա իշխանությունը չի նախաձեռնել նոր Ընտրական օրենսգրքի ընդունում |armenpress.am|

Պատգամավորը պարզաբանեց՝ ինչու մինչև հիմա իշխանությունը չի նախաձեռնել նոր Ընտրական օրենսգրքի ընդունում |armenpress.am|

armenpress.am: Գործող իշխանությունը իշխանության գալուց հետո մինչև այժմ չի իրականացրել Ընտրական օրենսգրքի էական փոփոխություններ՝ սպասելով նոր Սահմանադրության նախագծի մշակմանն ու ընդունմանը:  Այս մասին ասաց «Իմ քայլի» պատգամավոր, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը՝ նախագծի քննարկմանը անդրադառնալով խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին: Բաբաջանյանը, որը քննարկվող նախագծի համահեղինակ է, նշեց, որ այն, ինչով հիմա իրենք զբաղված են, ըստ էության, խորհրդարանի և իշխանության ամոթն է: Նա նկատեց, որ հեղափոխությունից երեք տարի է անցել, և իրենք այդ  խայտառակ օրենքով գնում են ճակատագրական ընտրության: «Ի՞նչն էր խանգարում, որ երեք տարի այս ամբողջ ժամանակահատվածում մենք ընդունակ լինեինք նոր Ընտրական օրենսգիրք ընդունելու»,-հարցրեց պատգամավորը: Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Ես ասեմ, թե ինչու ոչ երեք տարի, այլ երկու տարի շարունակ այս փոփոխությունները չէին արվում: Հիշեցնեմ, որ սահմանադրական փոփոխություններ նախատեսող մասնագիտացված հանձնաժողով էր ձևավորել: Եվ ըստ էության, երբ որ գործընթացները զարգանում էին այն ուղղությամբ, որ նոր Սահմանադրության նախագիծ էր առաջարկվելու, որով էական փոփոխություններ էին տեղի ունենալու, ճիշտ հերթականությունն այն է, որ տեղի ունենա նոր Սահմանադրության ընդունում, ըստ այդմ  նոր՝ նոր Ընտրական օրենսգիրք ընդունվի»,- ասաց պատգամավորը: Նա նկատեց, որ սակայն քաղաքական իրադարձությունները, երկրի կյանքն այնպես զարգացան, որ այսօր քաղաքական  ճգնաժամ կա, և պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ և ընտրություններից առաջ այդ նվազագույն փոփոխություններն առնվազն պետք է ապահովեն:
13:09 - 01 ապրիլի, 2021
Խաղի կանոնները չեն փոխվում. Հովակիմյանը՝ Մարուքյանի պնդման մասին |armtimes.com|

Խաղի կանոնները չեն փոխվում. Հովակիմյանը՝ Մարուքյանի պնդման մասին |armtimes.com|

armtimes.com: Խորհրդարանն արտահերթ նիստով այսօր քննարկում ԸՕ-ում փոփոխություններ կատարելու հարցը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմելով նախագիծը ներկայացնող «Իմ քայլ»-ի պատգամավոր Վահագն Հովակիմյանին, նշեց, թե նա սուտ տեղեկություններ է տարածում ամբիոնում կանգնած. «ԼՀԿ-ի ոչ մի նախընտրական ծրագրում չկա գրված, որ նման օրենսգքրի նախագիծ պետք է ընդունենք: Որքանով տեղյակ եմ մյուս ֆրակցիայի ծրագրում էլ չի եղել նման բան գրված, որտեղից եք նման բաներ խոսում ամբիոնից»: Հիշեցնենք, որ քիչ առաջ Վահագն Հովկիմյանը իր խոսքում նշեց, որ ռեյտինգային ընտրակարգի վերացումը եղել է 2018 թվականի ընտրություններին, որպես նախընտրական խոստում ներկայիս խորհրդարանի 3 ուժերի նախընտրական ծրագրերում: Մարուքյանն ընգծեց, որ 2018-ի հեղափոխությունը նոր էր եղել և ԸՕ-ի փոփոխությունը հապճեպ պրոցես էր. «Մենք միշտ պնդել ենք, որ միայն համամասնական ընտրակարգը սխալ է, առաջարկել ենք, որպեսզի լինի բաց համամասնական տարբերակը, դա քննարկվել է նաև «Ելք » դաշինքի ժամանակ»: Անցնելով բուն հարցին, ԼՀԿ ղեկավարն ասաց. «Դուք Վենետիկի հանձնաժողով եք ներկայացրել մեկ այլ բան, այսօր քննարկում եք մեկ այլ նախագիծ: Ո՞ւմ եք ուզում մոլորեցնել, մտածում եք՝ էնտեղ մարդիկ չեն տեսնում, որ մի բան ուղարկում եք, այլ բան՝ ընդունում»: Վահագն Հովակիմյանն էլ պնդեց, եթե նայեն քարոզարշավի տեսանյութերը, կտեսնեն, որ իր ասածը սուտ չէ. «Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին: Այն ինչ առաջարկվում է, առկա է մեծ փաթեթում: Չկա մի նորություն, որը չի ուղարկվել Վենետիկի հանձնաժողով: Փոփոխությունները միայն այն է, որ մեծ փաթեթից որոշ կարգավորումներ ավելի շուտ են առաջարկվում ընդունվել»: Էդմոն Մարուքյանն էլ պնդեց՝ Վենետիկի հանձնաժողով ուղարկվել է նոր Ընտրական օրենսգրքի նախագիծ, որի հետ ուղարկվել է ԼՀԿ-ի բաց համամասնական ընտրակարգը. «Փաստ է, այն ինչ հիմա բերել եք, չի ուղարկվել հանձնաժողով: Քաղաքական ուժերը կոնսենսուս են արձանագրել արտահերթ ընտրություններ անցկացնելու հետ կապված: Օրը հայտարարելուց հետո դուք սկսել եք ԸՕ-ն փոխել, որքան է խաղի կանոնները կեսից փոխելը ժողովրդավարական: Ձեր ուզածը օրը ընտրություն անենք, ձեր ուզած ԸՕ-ով, էլ ինչ անենք ձեր համար, որ լավ լինի»,-ասաց ԼՀԿ ղեկավարը: «Իմ քայլ»-ի պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ նկատեց. «Հարգելի պարոն Մարուքյան ջան, խաղի կանոները չեն փոխվում: Ընտրակարգը պարզեցվում է: Բաց համամասնականի ձեր առաջարկը կարող է քննարկվել, օրինակ՝ հաջորդ ընտրություններին: Բայց այսօր այդ համակարգով կազմակերպելն անիրատեսական է»:
12:21 - 01 ապրիլի, 2021
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը. պատգամավորը կոչ արեց կողմ քվեարկել |armtimes.com|

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը. պատգամավորը կոչ արեց կողմ քվեարկել |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովն այսօր պատգամավորներ Արման Բաբաջանյանի,  Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի, Համազասպ Դանիելյանի նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծն է: Նախագծի հեղինակներից Վահագն Հովակիմյանը նշեց, որ նախագծի քննարկման հրատապության պատճառն այն է, որ մի քանի օրից ԿԸՀ-ն սկսելու է ընտրական հանձնաժողովներում անդամների լիցենզավորման դասընթացների և լիզենզավորման գործընթացը. «Փոփոխությունները շատ կարևոր են, որպեսզի մինչ այդ գործընթացի սկսվելը, հանձնաժողովների ապագա անդամները դասընթացների ընթացքում այդ փոփոխությունները իրացրած լինեն»: Հովակիմյանն անդրադառնալով նախագծով առաջարկվող փոփոխություններին, մասնավորապես խոսեց ռեյտինգային ընտրակարգի մասին, նշելով, որ այն միշտ քննադատության է արժանացել.«Այս համակարգի ներդրման պահից կա հանրային պահանջ, որ այն պետք է փոխվի: Մյուս կողմից ԱԺ արտահերթ ընտրությունները, տեղի են ունենում մի պայմաններում, որի նպատակն է հաղթահարել քաղաքական ճգնաժամը, որը մենք ունենք: Գործընթացը պետք է կազմակերպվի այնպես, որ շահագրգիռ բոլոր կողմերի համար ընդունելի լինի: Ցանկանում եմ ընգծել, որ ԱԺ ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու շուրջ քաղաքական ուժերի շրջանում ի սկզբանե առկա է եղել լայն համախոհություն»: «Իմ քայլ»-ի պատգամավորը հիշեցրեց՝  ռեյտինգային ընտրակարգի վերացումը եղել է 2018 թվականի ընտրություններին, որպես նախընտրական խոստում ներկայիս խորհրդարանաի 3 ուժերի նախընտրական ծրագրերում. «Ուժերը 2018 թվականի հոկտեմբերի 22-ին և 29-ին կողմ են քվեարկել ընտրական ԸՕ-ի այն փոփոխություններին, որով նախատեսվում էր հրաժարվել ռեյտինգային ցուցակներից: Հովակիմյանը հավալեց, որ կան փոփոխություններում կետեր, որոնք վերաբերում են կորոնավիրուսային փաստով ստեղված իրավիճակին. «Աշխարհի շատ երկրներ վերանայում են ընտրությունների կազմակերպման իրենց մոտեցումները: Ըստ այդմ, այս փոփոխություններով առաջրկվում է սահմանել իրավական հիմքներ, կարանտինի պայմանների համահունչ ընտրական գործըթնացները կազմակերպելու համար»: Պատգամավորը շեշտեց, որ իրենք պատրաստ են քննարկել բոլոր առարկությունները: Նա առաջարկեց ԸՕ նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց 24 ժամվա ընթացքում: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկների, ինչպես նաև գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար կսահմանվի 3-ական ժամ:
11:53 - 01 ապրիլի, 2021
Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ են որոշակի սահմանադրական հիմքեր. Վլադիմիր Վարդանյան |1lurer.am|

Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ են որոշակի սահմանադրական հիմքեր. Վլադիմիր Վարդանյան |1lurer.am|

1lurer.am: Ես պարոն Հովակիմյանի հետ դեռ չեմ հանդիպել և չեմ խոսել հիմքերի մասին, իսկ Ֆեյսբուքում տեղ գտած հայտարարությունն ինձ բավարար ինֆորմացիա չի տալիս, որպեսզի ես կարողանամ որպես իրավաբան եզրակացություն անել այս հարցի վերաբերյալ: Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ ի պատասխան լրագրողների հարցին՝ մեկնաբանել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի գրառումը, որում ասվում է, որ հիմքեր է տեսնում ՀՀ նախագահին անվստահություն հայտնելու համար: «Եվս մեկ անգամ պետք է կրկնեմ՝ եթե ես ծանոթ չեմ այն փաստաթղթին, որոնք հիմք են հանդիսացել պարոն Հովակիմյանին նման հայտարարություն անելու համար, առնվազն ոչ պրոֆեսիոնալ կլինի դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն անելը»,- ասաց պատգամավորը: Հարցին՝ ինչ կարծիք ունի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի երեկ արած առաջարկի մասին, Վարդանյանն ասաց, «ցանկացած լուծում, որը համապատասխանում է Սահմանադրությանը և օրենքներին, իր համար ընդունելի է»: «Լուծումներն այստեղ քաղաքական են, տարբերակ է, շատ տարբերակներ են առաջարկվում»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ ինքը չէ հարցի հասցեատերը և որևէ դիրքորոշում չի կարող հայտնել: «Կարճ հաղորդագրությունն իրավաբանի համար ոչ բավարար է, որպեսզի վերջնական եզրակացության գա: Ցանկացած սահմանադրական լուծում ընդունելի է: Արտահերթ ընտրությունները ևս Սահմանադրությամբ նախատեսված ինստիտուտ է, բայց արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ են որոշակի սահմանադրական հիմքեր»,- հավելեց Վարդանյանը:
16:05 - 01 մարտի, 2021
Հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյան

Հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյան

Իր լիազորությունները կամայականորեն իրացնելիս Նախագահը կարող է վնասել պետության անվտանգությանը, երկիրը մղել անկայունության, ի չիք դարձնել օրենսդրական բարեփոխումները և այսպես շարունակ: Վերջին շրջանում Արմեն Սարգսյանի քայլերը կարծես բացասական հետևանքներն առաջացնելուն են միտված: Ուստի, կարելի է արձանագրել, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար։ Այս մասին գրել է ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը։«Սահմանադրության 139 հոդվածի համաձայն նախագահն իրավունք ունի հրամանագրի նախագիծն առարկություններով վերադարձնել առաջարկությունը ներկայացրած մարմնին: Առաջին հայացքից կարող է թվալ Արմեն Սարգսյանը երեկ օգտվել է վերը նշված իր լիազորությունից՝ ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն՝ իր առարկություններով Վարչապետին վերադարձնելիս: Բայց ամենևին էլ այդպես չէ: Նախագահը չի կարող կամայական, երբ ցանկանա հրամանագրերի նախագծերը վերադարձնի առաջարկող մարմնին: Կոնկրետ ներկա իրավիճակում Վարչապետը Սահմանադրությամբ (155 հոդված) իրեն տրված լիազորությամբ առաջարկել է զբաղեցրած պաշտոնից ազատել ԳՇ պետին: Նույնիսկ ամենամիստիկ երևակայությունն ունեցող մարդը չի կարող այս գործընթացում հակասահմանադրության տարրեր տեսնել, թեկուզ՝ առերևույթ: Իրականում գործ ունենք Նախագահի կողմից իր լիազորությունը կամայական իրացնելու դեպքի հետ, ինչն անթույլատրելի է: Իր լիազորությունները կամայականորեն իրացնելիս Նախագահը կարող է վնասել պետության անվտանգությանը, երկիրը մղել անկայունության, ի չիք դարձնել օրենսդրական բարեփոխումները և այսպես շարունակ: Վերջին շրջանում Արմեն Սարգսյանի քայլերը կարծես հենց վերը նշված բացասական հետևանքներն առաջացնելուն են միտված: Ուստի, կարելի է արձանագրել, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով (141 հոդված)»,- գրել է Հովակիմյանը։
16:50 - 28 փետրվարի, 2021
Եթե Վահե Գրիգորյանին տրվել է հնարավորություն 2-րդ անգամ առաջադրվելու, արդար չէր լինի, եթե մյուս թեկնածուներին այդ հնարավորությունը չտրվեր. Է. Տարասյանը՝ Ա. Վաղարշյանի թեկնածության մասին |tert.am|

Եթե Վահե Գրիգորյանին տրվել է հնարավորություն 2-րդ անգամ առաջադրվելու, արդար չէր լինի, եթե մյուս թեկնածուներին այդ հնարավորությունը չտրվեր. Է. Տարասյանը՝ Ա. Վաղարշյանի թեկնածության մասին |tert.am|

tert.am: Ազգային ժողովը քննարկում է ՀՀ նախագահի կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանի ընտրության հարցը: Վաղարշյանին ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը Էմիլ Տարասյանին հիշեցրեց, որ երբ անցած տարի առաջադրվեց Վաղարշյանի թեկնածությունը վերջինս ստացել էր ընդամենը 30 կողմ ձայն և նշեց, որ այս մեկ տարվա ընթացքում խորհրդարանի գումարումը չի փոխվել, ինչո՞վ է պայմանավորված նույն խորհրդարանին մեկ անգամ չընտրված թեկնածուին առաջադրելը: Էմիլ Տարասյանը պատասխանեց, որ թեկնածուներն իրենց կամաարտահայտությունը հայտնել են հայտարարության հիման վրա և առաջադրել են իրենց թեկնածությունները, ձևավորվել է մասնագիտական աշխատանքային խումբ և առավել դրական կարծիք հավաքած երեք թեկնածուները ներկայացվել են նախագահին:«Եթե այդ երեք թեկնածուներից մեկը՝ վահե Գրիգորյանը, երկրորդ անգամ խորհրդարանին առաջադրվելու հնարավորություն է ունեցել, արդարացի չէր լինի մյուս թեկնածուներին այդ հնարավորությունը չընձեռել, երբ Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է, իսկ Արթուր Վաղարշյանը համաձայնել ՝ զուտ արդարության սկզբունքից ելնելով, առաջադրվել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը»,- պարզաբանեց Տարասյանը: Վահագն Հովակիմյանն էլ արձագանքեց, թե Տարասյանի պատասխանն ավելի մտահոգիչ է, քանի որ Վահե Գրիգորյանի դեպքում 6–րդ գումարման խորհրդարանը չէր ընտրել, 7-րդ գումարման ԱԺ-ն էլ 90 տոկոսով այլ կազմ ուներ:«Պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ կարծիք են արտահայտելու, ո՞նց կարող են մեկ տարի հետո նույն պատգամավորին նույն բանն առաջարկել, ակնկալել, որ կտրուկ փոխված լինի դիրքորոշումը: Մենք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում քննարկում էինք սահմանադրական ինստիտուտների փոխադարձ հարգանքի հարցը, արդյո՞ք պետք է  Սահմանադրության մեջ բերվի այդ ձևակերպումը, թե ոչ: Ձեր դեպքում հասկացա, որ այդպես է պետք, որովհետև ոչինչ չի փոխվել, դուք մերժված, չընտրված թեկնածուին նորից առաջադրում եք նույն խորհրդարանին, նույն պատգամավորներին»,- ասաց Վահագն Հովակիմյանը: Շարունակությունը՝ tert.am-ում
15:45 - 14 սեպտեմբերի, 2020