Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Հայաստանում Գվինեայի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Վահագն Խաչատուրյանին

Հայաստանում Գվինեայի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Վահագն Խաչատուրյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գվինեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հաբա Նիանկոյեն (նստավայրը՝ ք. Մոսկվա): Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նախագահը նշել է. «Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման տարիներին մեր երկու երկրների միջև հարաբերությունները կհասնեն ավելի բարձր մակարդակի` հիմնված ընդհանուր շահերի վրա:Աֆրիկյան տարածաշրջանը (բացառությամբ Հյուսիսային Աֆրիկայի) մեր արտաքին քաղաքականության համեմատաբար նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է։ Վերջին տարիներին Հայաստանը փորձում է ակտիվացնել հարաբերությունները Աֆրիկայի երկրների հետ»:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նորանշանակ դեսպանը նշել է, որ իր բոլոր ջանքերը կգործադրի տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության մեկնարկին և ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս համատեքստում շեշտվել է Հայաստանի և Գվինեայի միջև քաղաքական խորհրդակցությունների խթանումը, ինչը նպաստավոր հիմք կարող է դառնալ ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային, կրթական, գործարար և այլ ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման համար:Զրույցի ընթացքում կարևորվել է միջազգային հարթակներում և կազմակերպություններում երկու երկրների համագործակցության սերտացումը, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում:Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և ընդհանուր դրությանը: Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշումների ու մոտեցումների հիմքում ընկած է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու անկեղծ ցանկությունը: Կողմերը երկուստեք շեշտել են, որ տարածաշրջանի և բոլոր գործընկեր երկրների շահերից է բխում կայուն խաղաղությունը, ինչը կերաշխավորի բոլոր բնագավառներում համագործակցության զարգացումը:
18:36 - 27 մարտի, 2024
Եվրամիություն-Հայաստան հարաբերություններն անշեղորեն և դինամիկ զարգանում են. ՀՀ նախագահը՝ ԵՄ պատվիրակության ղեկավարին

Եվրամիություն-Հայաստան հարաբերություններն անշեղորեն և դինամիկ զարգանում են. ՀՀ նախագահը՝ ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին: Ողջունելով հյուրին՝ նախագահը շեշտել է, որ Եվրամիություն-Հայաստան հարաբերություններն անշեղորեն և դինամիկ զարգանում են: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վասիլիս Մարագոսը նշել է, որ իր բոլոր ջանքերը ներդնում է ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդման և ընդլայնման գործին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրամիության հետ համատեղ իրականացվող տարբեր ոլորտային ծրագրերի և նախաձեռնությունների ընթացքի վերաբերյալ օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, կրթության, տնտեսության և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի կյանքի կոչման հեռանկարներին։ ԵՄ պատվիրակության ղեկավարը Հանրապետության նախագահին մանրամասներ է ներկայացրել առաջիկայում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների ծրագրի վերաբերյալ: Երկուստեք կարևորվել են վերջին տարիներին նաև Եվրամիության աջակցությամբ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ արվող բարեփոխումները: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական խնդիրների համալիր լուծման հնարավորություններին և ուղղություններին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելության դերակատարության վերաբերյալ, որն իր կարևոր դրական ազդեցությունն ունի սահմանային լարվածության նվազման գործում:
18:13 - 26 մարտի, 2024
Մենք Հունաստանի հետ ունենք ջերմ հարաբերություններ, և դա պայմանավորված է նաև մեր պատմությամբ. ՀՀ նախագահ

Մենք Հունաստանի հետ ունենք ջերմ հարաբերություններ, և դա պայմանավորված է նաև մեր պատմությամբ. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահի աշխատակազմի գրասենյակից հայտնում են՝ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Ողջունելով հյուրին նախագահը՝ ի դեմս դեսպանի, շնորհավորել է Հունաստանի ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ. «Մենք Հունաստանի հետ ունենք ջերմ հարաբերություններ և դա պայմանավորված է նաև մեր պատմությամբ, մեր սկզբունքներով և համոզմունքներով: Օգտվելով առիթից ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ մենք ստացել ենք Հունաստանի կողմից այս տարիներին և առանձնահատուկ՝ հատկապես վերջին տարիների ընթացքում, երբ Հայաստանը մեծ դժվարությունների մեջ է գտնվել: Դուք եղել եք մեր կողքին և շարունակում եք աջակցել մեզ այդ դժվարությունները հաղթահարելու ժամանակաշրջանում: Համոզված եմ, որ մեր համագործակցությունը և հարաբերությունների այս որակը շարունակվելու է»,- ասել է Հանրապետության նախագահը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Հայաստանը մեր երկրի բարեկամն է, որի հետ հարաբերությունները ձգվում են մինչև դարերի խորքը: Մեր երկկողմ հարաբերություններն այսօր ավելի են զարգանում և խորանում: Հունաստանն ամբողջությամբ աջակցում է տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության և զարգացման հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին»: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության լայն օրակարգին վերաբերող հարցեր: Կարևորվել են քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի լիարժեք իրագործման ուղղությամբ արվող քայլերը: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Հունաստանի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում և միջազգային այլ հարթակներում առկա սերտ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ: Երկուստեք բարձր են գնահատել ժողովրդավարական արժեքների և ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրողություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի և այս համատեքստում՝ սահմանազատման շուրջ ընթացող շփումների մանրամասներին և սկզբունքներին:
15:24 - 26 մարտի, 2024
Նպատակ ունենք Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները նոր բարձունքների հասցնել. Կոբախիձե
 |news.am|

Նպատակ ունենք Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները նոր բարձունքների հասցնել. Կոբախիձե |news.am|

news.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո կիսել է իր տպավորությունները՝ մեկնաբանելով, որ քննարկումները նվիրված են եղել հայ և վրաց ժողովուրդների միջև հարատև բարեկամության ամրապնդմանն ու ռազմավարական գործընկերության կարևոր դերի ընդգծմանը։ Այս մասին Վրաստանի վարչապետը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Վերահաստատելով տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման Վրաստանի հանձնառությունը՝ մենք նաև ուսումնասիրեցինք ընդլայնված համագործակցության ուղիները՝ նպատակ ունենալով մեր երկկողմ հարաբերությունները նոր բարձունքների հասցնել ու նպաստել փոխադարձ բարգավաճմանը»,- գրել է Կոբախիձեն։
10:21 - 26 մարտի, 2024
Մեր շահերից է բխում ունենալ ամուր գործակցություն բոլոր հնարավոր ոլորտներում. Կոբախիձեն՝ ՀՀ նախագահին

Մեր շահերից է բխում ունենալ ամուր գործակցություն բոլոր հնարավոր ոլորտներում. Կոբախիձեն՝ ՀՀ նախագահին

Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նախագահ Վահագն Խաչատուրյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը:Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է. «Մենք շատ բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները, և նման բարձրաստիճան այցելությունները մեկ անգամ ևս ընդգծում են մեր երկրների, մեր ժողովուրդների միջև եղած այդ հարաբերությունների կարևորությունը:Իրականում, մեր հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն, ինչն արձանագրված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրում:Կարծում եմ, որ մենք պարզապես փաստում ենք մեր բազմադարյան պատմական հարաբերությունների իրողությունը, որը միշտ ռազմավարական նշանակություն է ունեցել:Մեկ անգամ ևս ողջունում եմ Ձեզ: Վստահ եմ, որ Ձեր այցելությունն օգտակար կլինի մեր երկրների հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար»:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վրաստանի վարչապետն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ՝ Հայաստանում գտնվելը: Իմ այցելությունը նշան է նրա, որ մենք հատուկ կարևորություն ենք տալիս մեր հարաբերություններին և բարեկամությանը: Մենք մշտապես ընդգծում ենք, որ մեր ժողովուրդների և երկրների միջև ձևավորված բարեկամությունը պատմական է:Մեր հարաբերություններն արտահայտվում են ոչ միայն երկու երկրների կառավարությունների լավ գործակցությամբ, այլև հիմնված են մեր ժողովուրդների պատմական բարեկամության վրա: Իհարկե մեր պարտականությունն է ապահովել հետագա լավ համագործակցությունը՝ հիմնված այդ ամուր բարեկամության վրա:Վերջերս մենք Ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր ստորագրեցինք, ինչը նշանակում է, որ մենք կարողացել ենք զարգացնել մեր հարաբերություններն ավելի բարձր մակարդակի, և այսօր կարևոր է իրականացնել այն բոլոր նպատակները, որոնք ընդգրկվել են այդ հռչակագրում: Մեզ գոհացնում է մեր հարաբերությունների ներկա վիճակը, դինամիկան շատ դրական է, սակայն դրանք մշտապես խորացնելու և ընդլայնելու տեղ կա: Մեր շահերից է բխում ունենալ ամուր գործակցություն բոլոր հնարավոր ոլորտներում: Հատկապես քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում կա չօգտագործված ներուժ և ընդլայնման հնարավորություններ: Մեր կողմից հետաքրքրություն կա ունենալ շատ ամուր գործընկերություն Հայաստանի հետ»:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր: Շեշտվել է երկու երկրների պետական կառավարման բոլոր օղակներում սերտ համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ քայլերի խթանման կարևորությունը: Երկուստեք ընդգծվել է տարբեր մակարդակների փոխայցելությունների և համագործակցության շարունակական խորացման կարևորությունը, ինչը դրական ազդակ է հաղորդում երկրների միջև տնտեսական և այլ ոլորտներում գործընկերության հետագա ընդլայնմանը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և ընդհանուր դրությանը: Այս համատեքստում Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի անկեղծ ձգտումը՝ հասնել տարածաշրջանում լիարժեք և տևական խաղաղության: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ժողովրդավարական արժեքների առաջմղման և ժողովրդավարության ինստիտուտների կայացման ու ամրապնդման ուղղությամբ արվող բարեփոխումների վերաբերյալ:Կողմերը բարձր են գնահատել նաև միջազգային տարբեր հարթակներում և կազմակերպություններում Հայաստանի և Վրաստանի սերտ և փոխշահավետ համագործակցությունը:
19:23 - 25 մարտի, 2024
Ահաբեկչության ցանկացած դրսևորում դատապարտելի է. ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Ահաբեկչության ցանկացած դրսևորում դատապարտելի է. ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: «Խոր ցավով տեղեկացա Մոսկվայում տեղի ունեցած սոսկալի ահաբեկչության մասին, որի զոհն են դարձել տասնյակ անմեղ մարդիկ։ Ահաբեկչության ցանկացած դրսևորում աներկբա անընդունելի ու դատապարտելի է։ Իմ խորին ցավակցությունն եմ հղում Ձեզ և Ռուսաստանի ժողովրդին, զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասված է ցավակցական հեռագրում: Հիշեցնենք, որ մարտի 23-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում: Կան զոհեր եւ վիրավորներ։ Շենքում հնչած կրակոցներից հետո նռնակ կամ հրկիզող նռնակներ են նետվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել եւ մարդիկ մնացել են շենքում արգելափակված։ Ժամեր շարունակ փրկարարները աշխատել են հրդեհը մարելու եւ մարդկանց տարհանելու ուղղությամբ։  Վերջին տվյալներով զոհվել է ավելի քան 60 մարդ. թիվը, ըստ ՌԴ ՔԿ-ի, կարող է աճել։ Փրկարարները ավիացիոն ուժերի օգնությամբ տարհանել են 100-ից ավել մարդու։
10:18 - 23 մարտի, 2024
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին Նոուրուզի՝ իրանական Ամանորի կապակցությամբ։ «Թող գալիք տարին Իրանի համար նշանավորվի նորանոր հաջողություններով և ձեռքբերումներով։ Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ նշանակություն ունեն Իրանի Իսլամական Հանրապետության հետ հազարամյա պատմություն ունեցող ջերմ ու բարեկամական կապերը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ նոր մակարդակի կբարձրացնենք երկկողմ հարաբերությունները՝ ի նպաստ տարածաշրջանային անվտանգության և մեր ժողովուրդների բարօրության: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն ու բարեկեցություն»,- մասնավորապես ասվում է ուղերձում: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նոուրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին։ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ բնության զարթոնքի ու գարնանամուտի տոնի՝ Նոուրուզի կապակցությամբ։ Թող Նոր տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար նշանավորվի շարունակական ձեռքբերումներով ու հարատև խաղաղությամբ։ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ փոխադարձ հարգանքի մթնոլորտում ձևավորված ջերմ ու բարիդրացիական կապերը։ Համոզված եմ, որ երկկողմ հարաբերություններում առկա մեծ ներուժն իրացնելով՝ ավելի կխորացնենք սերտ փոխգործակցությունը և կարճ ժամանակում ականատես կլինենք ընթացիկ ու նախանշված հավակնոտ մի շարք ծրագրերի իրագործմանը՝ ի նպաստ տարածաշրջանային խաղաղության ամրապնդման և հայ ու իրանցի ժողովուրդների բարօրության»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:
19:55 - 20 մարտի, 2024
Անհամբերությամբ սպասում եմ ՆԱՏՕ-ի գործընկերության ամրապնդմանը Հայաստանի հետ. Ստոլտենբերգը գրառում է արել

Անհամբերությամբ սպասում եմ ՆԱՏՕ-ի գործընկերության ամրապնդմանը Հայաստանի հետ. Ստոլտենբերգը գրառում է արել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը X-ի իր միկրոբլոգում գրել է․  «Ուրախ եմ, որ Երևանում հանդիպեցի ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Անհամբերությամբ սպասում եմ՝ ՆԱՏՕ-ի գործընկերության ամրապնդմանը Հայաստանի հետ։ Խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում անվտանգության համար կարեւոր նշանակություն ունեն: Կոչ եմ անում Հայաստանին և  Ադրբեջանին օգտվել տևական խաղաղություն հաստատելու հնարավորությունից»: Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։ Վարչապետը հանդիպման մասին գրառում էր արել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով․  «Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ Ընդգծել եմ Հայաստանի դիրքորոշումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավասության, հավասարության և փոխադարձության վրա»
19:14 - 19 մարտի, 2024
Նախագահական նստավայրում կայացել է Հանրապետության նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը

Նախագահական նստավայրում կայացել է Հանրապետության նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը

Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նախագահ Վահագն Խաչատուրյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպումը: Ողջունելով հյուրերին նախագահն ասել է. «Ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանում: Ձեր այցը կարևոր է այն առումով, որ այն մեկ անգամ ևս փաստում է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շարունակականությունը և կարևորությունը: Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ ավելի քան 30-ամյա համագործակցության պատմություն ունի: 1994 թվականից արդեն ինստիտուցիոնալ համագործակցություն է ձևավորվել ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև, որը հիմնականում նպատակ է ունեցել մեծացնել Հայաստանի դիմակայունությունը և կարողությունները, ինչպես նաև նպաստել ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը: Այս ամենն այսօր շատ ավելի արդիական է Հայաստանի համար: Մենք այն երկիրն ենք, որը փորձում է ամեն ինչ անել, որ տարածաշրջանում իսկապես խաղաղություն հաստատվի: Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ մենք առաջնորդվում ենք ժողովրդավարական սկզբունքներով և գաղափարներով: Այս տարի նշվում է ՆԱՏՕ-ի ստեղծման 75-ամյակը: ՆԱՏՕ-ն, երբ ստեղծվում էր երկու հիմնական գաղափարի շուրջ էր կենտրոնացած: Առաջինը՝ պաշտպանել ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգությունը և այն արժեքները, որոնք դավանում են այդ երկրները, իսկ այդ արժեքներն են՝ ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը: Հիմա մենք առաջնորդվում ենք այդ սկզբունքներով և ամեն ինչ անում ենք, առկա մարտահրավերներին դիմակայելու, մեր անկախությունն ու ժողովրդավարությունն ամրապնդելու համար: Շնորհակալություն մեկ անգամ ևս Ձեր այցելության համար»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է.   «Պարոն նախագահ, ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Ես մեծապես գնահատում են այն, որ հնարավորություն ունեցա հանդիպել Ձեզ հետ: Ինչպես նշեցիք Հայաստանը ՆԱՏՕ-ի երկարամյա գործընկերն է՝ 30 տարվա գործընկերություն: Այս ժամանակաշրջանում մենք աշխատել ենք որպես սերտ գործընկերներ՝ աջակցելով և օգնելով միմյանց: Մենք մեծապես շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Հայաստանն անում է՝ աջակցելու ՆԱՏՕ-ի տարբեր առաքելություններին և գործունեությանը՝ ներառյալ հայ զինվորների անձնական ներկայությունը Կոսովոյում: Ես հայ զինվորներին հանդիպել եմ մի քանի անգամ և միշտ տպավորված եմ եղել նրանց պրոֆեսիոնալիզմով, նվիրումով և հանձնառությունով: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեր երկրի վերջին հայտարարության կապակցությամբ՝ Կոսովոյում ձեր ներկայությունն ամրապնդելու առումով: Սա շատ կարևոր է Բալկաններում կայունության ապահովման համար:   Մենք այսօր դիտարկում ենք նաև, թե ինչպես կարող ենք ավելի խորացնել մեր համագործակցությունը, թե ինչպես կարող ենք միասին ավելին անել»: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել ընդհանուր տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի լիակատար պատրաստակամությունը և սկզբունքային դիրքորոշումը մեր տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու հարցում: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը երկրի և ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումը տեսնում է միայն խաղաղության, ռազմական ուժի կիրառման բացառման և ժողովրդավարական սկզբունքների հաստատման ուղիով: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև խաղաղության հաստատման շուրջ Հայաստան-Ադրբեջան շփումներում ներկայումս առկա իրողությունների և մարտահրավերների վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է խաղաղության գործընթացի դրական ավարտի կարևորությունը, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: «Հայաստանի անկեղծ ցանկությունն է իր բոլոր հարևանների հետ հաստատել բարիդրացիության և գործընկերության սկզբունքների վրա խարսխված հարաբերություններ»,- նշել է նախագահ Խաչատուրյանը: Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին, ինչը կարևոր ներդրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում, ինչպես նաև Հայաստանի հանձնառությունը շարունակել ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումը:
18:16 - 19 մարտի, 2024
Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ մարտի 20-ին նշվող ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան ընդառաջ, ընդունել է ֆրանսիացի գրող, ճանապարհորդ, լրագրող Սիլվեն Տեսսոնին, «LE FIGARO MAGAZINE» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին, ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանին և ճանապարհորդ, լուսանկարիչ Անտուան Ագուջյանին: Ողջունելով հյուրերին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին համաշխարհային հանրությանն իրականությունը ներկայացնելու գործում ունեցած զգալի ավանդի համար և շեշտել, որ Հայաստանում բարձր են գնահատում այդ գործունեությունը: Հանդիպմանը հյուրերն անդրադարձել են վերջին շրջանում տարածաշրջանային զարգացումներին և դրանց շուրջ Հայաստանի մոտեցումներից: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնելու Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության, հաստատելու բարիդրացիական հարաբերություններ բոլոր հարևան երկրների հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական շփումների ներկայիս փուլի և խաղաղության գործընթացում առկա իրողություններին և խնդիրներին, ինչպես նաև վերջիններիս հաղթահարման ուղիներին: Հանդիպմանը կողմերը նաև անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող մարտահրավերներին, դրա հնարավոր ոչնչացման վտանգին, մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի հնարավորությունների վերաբերյալ:
19:49 - 18 մարտի, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։ Այն ներկայացնում ենք ստորեւ․   « Սիրելի կանայք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ:   Մենք առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ ենք նշում այս տոնը, ինչը վկայությունն է մեր հանրության, ընտանիքի ու անձնական կյանքում ձեր անգերագնահատելի տեղի ու դերի։ Կանանց միջազգային օրը պատեհ առիթ է, որպեսզի մենք, որպես որդիներ, ամուսիններ և հայրեր, վերահաստատենք հավասար իրավունքների ու հնարավորությունների միջավայր կերտելու մեր կամքը։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք այս նպատակին հասնելու համար և այդ ճանապարհին հաջողելու գրավականը ձեր անփոխարինելի ուժ ու ոգևորություն տվող աջակցությունն է։   Սրտանց ցանկանում ու մաղթում եմ ձեզ, որպեսզի առավելագույնս ակտիվ լինեք մեր երկրի հանրային, պետական, մշակութային ու տնտեսական կյանքի բոլոր բնագավառներում։ Դրսևորեք ձեր տաղանդն ու ունակությունները մեր առօրյան, հասարակական կյանքը դարձնելով ավելի գունեղ, հանդուրժող ու մոտիվացնող։   Սիրելի կանայք, այս գարնանային տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ և մաղթում ձեզ անձնական երջանկություն, ընտանեկան ջերմություն, անսպառ սեր ու շարունակական հաջողություններ»,– ասված է գրառման մեջ։
10:10 - 08 մարտի, 2024
Խաչատուրյանը Դանիայի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային և գլոբալ իրողությունների առկա մարտահրավերները

Խաչատուրյանը Դանիայի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային և գլոբալ իրողությունների առկա մարտահրավերները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Դանիայի Թագավորության խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է խորհրդարանականների այցը Հայաստան և շեշտել, որ նմանօրինակ փոխայցելությունները երկու երկրների միջև նպաստում են ինչպես խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացմանը, այնպես էլ ընդհանարապես, համագործակցության սերտացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Լիզե Բեխը հույս է հայտնել, որ իրենց այցելությունը Հայաստան միտված է երկու երկրների միջև համագործակցության խորացմանը և իհարկե, միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի և առկա խոչընդոտների վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է ժողովրդավարության ինստիտուտների կայացման և ամրապնդման ուղղությամբ շարունակական և հետևողական ջանքերի ներդրման կարևորությունը: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և գլոբալ իրողությունների, առկա մարտահրավերների և դրանց դիմագրավելու հնարավորությունների շուրջ: Այս համատեքստում ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման հրամայականը, ինչն էականորեն կնպաստի ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների արմատավորմանն ու զարգացմանը: Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Դանիայի արդյունավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում:
20:20 - 07 մարտի, 2024
Խաչատուրյանը և Էստոնիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրադրության և զարգացումների մասին

Խաչատուրյանը և Էստոնիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրադրության և զարգացումների մասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին: Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Էստոնիայի անկախության օրվա կապակցությամբ և հաջողություններ ու բարգավաճում մաղթել Էստոնիայի ժողովրդին: Անդրադառնալով հայ-էստոնական փոխգործակցության հեռանկարներին նախագահը նշել է. «Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը և պատրաստակամ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում արդյունավետ համագործակցության ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար դեսպանը նշել է, որ Հայաստանի և Էստոնիայի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում՝ շնորհիվ երկկողմ ջանքերի: Հանդիպման ընթացում քննարկվել են կրթության համակարգում, ժողովրդավարական բարեփոխումների և պետական ինստիտուտների կայացման գործում փոխադարձաբար օրինակելի փորձի փոխանակման հնարավորությունների վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել երկու երկրների ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում արդյունավետ փոխգործակցության հետագա ընդլայնման հարցերին: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրադրության և զարգացումների մասին: Այս համատեքստում շեշտվել է առկա հիմնախնդիրները խաղաղ բանակցային եղանակով և միջազգային հիմնարար իրավունքների և սկզբունքների շրջանակում հանգուցալուծելու հրամայականը:
18:42 - 01 մարտի, 2024
ՀՀ նախագահն ու Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետը մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համագործակցության խորացման վերաբերյալ

ՀՀ նախագահն ու Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետը մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համագործակցության խորացման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբաթ Թալաբանիին:Նախագահի աշխատավայրից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, թվային կառավարման, էներգետիկայի և մասնավորապես կանաչ էներգիայի շահագործման ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի իրականացմանն ուղղված հարցեր։Փոխվարչապետ Թալաբանին շեշտել է նորարարական կրթության բնագավառում հայաստանյան հաջողությունների, մասնավորապես՝ «Արմաթ» և «Թումո» կենտրոնների օրինակով լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ քուրդիստանյան կողմի հետաքրքրվածությունը։Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ֆինանսական և բանկային համակարգերի ոլորտներում առկա իրադրությանն ու այս բնագավառներում հայաստանյան բարեփոխումներին ու փորձառության հնարավոր կիրառմանը։Մտքեր են փոխանակվել առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության խորացման, ինչպես նաև ուսանողների փոխանակման ծրագրերի հետագա խթանման վերաբերյալ։ 
16:18 - 01 մարտի, 2024