ՎԶԵԲ - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ

Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) հիմնադրվել է 1991 թվականին, ունի 30 անդամ երկիր Միջին Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա: Բանկի առաքելությունը նախկին կոմունիստ երկրներին իրենց մասնավոր հատվածները հաստատելու աջակցությունն էր։ Բանկի հիմնական գրասենյակը Լոնդոնում է։
 
Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ է դարձել 1992 թվականի դեկտեմբերի 7-ին։ ՎԶԵԲ-ի կապիտալում նրա բաժնեմասը կազմում է 10 մլն եվրո։ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հիմնական ոլորտներն են՝ էներգետիկան, տրանսպորտը, ֆինանսական հատվածը։ 
Վարչապետը Մյունխենում ՎԶԵԲ նախագահի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետը Մյունխենում ՎԶԵԲ նախագահի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին: Վարչապետը կարևորել է ՎԶԵԲ տարեկան ժողովն այս տարվա մայիսին Երևանում անցկացելու որոշումը և վստահություն հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը, ինչի արդյունքում մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: Վարչապետի խոսքով՝ այդ փոխգործակցությունը նպաստել է նաև ՀՀ տնտեսության կայունությանն ու զարգացմանը: ՎԶԵԲ նախագահը ևս գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ փոխգործակցությունից և հավելել, որ իրականացվող համատեղ ծրագրերը շարունակաբար ընդլայնվում են: Տիկին Բասսոն կարևորել է ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինության, մասնավոր հատվածի և այլ ուղղություններով ծրագրերի իրականացումը և նշել, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
20:52 - 16 փետրվարի, 2024
Երեւանում կկառուցվի Եմ չափանիշներով նոր աղբավայր. հները կարդիականացվեն |news.am|

Երեւանում կկառուցվի Եմ չափանիշներով նոր աղբավայր. հները կարդիականացվեն |news.am|

news.am: Հայաստանի 8 մարզում, ինչպես նաև Երևանում սանիտարական աղբավայրերի կառուցումից առաջ պետությունը կարդիականացնի և կբարեկարգի գործող աղբավայրերը։ Կառավարությունն այս որոշումն ընդունեց այսօրվա նիստում։ Նախագծում նշվում է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ նախատեսվում է Երևան քաղաքում կառուցել ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր, փակել Երևանի գործող աղբավայրը։ ՎԶԵԲ-ի աջակցությամբ նախատեսվում է նաև իրականացնել «ՀՀ 8 մարզերի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագիրը և դրա շրջանակում գոտիավորել ՀՀ տարածքը՝ կոշտ թափոնների կառավարման մասով, ստեղծել ինստիտուցիոնալ և կառավարման արդյունավետ համակարգ։ «Հաշվի առնելով այն, որ նոր սանիտարական աղբավայրերի կառուցման աշխատանքները բավականին ժամանակ կտանեն, ուստի խիստ անհրաժեշտություն է դարձել գործող աղբանոցների բարեկարգման գործընթացները»,- նշվում է նախագծում։ Պետությունն ակնկալում է ապահովել էկոլոգիապես անվտանգ պայմաններ, նվազեցնել կամ չեզոքացնել մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբավայրերի բացասական և վտանգավոր ազդեցությունները։
12:05 - 04 հունվարի, 2024
Արայիկ Հարությունյանը և Օլեքսանդր Պավլյուկը քննարկել են ՀՀ-ՎԶԵԲ համագործակցության և տարածաշրջանի անվտանգության հարցեր

Արայիկ Հարությունյանը և Օլեքսանդր Պավլյուկը քննարկել են ՀՀ-ՎԶԵԲ համագործակցության և տարածաշրջանի անվտանգության հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ավագ քաղաքական խորհրդական Օլեքսանդր Պավլյուկին:   Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության ընթացքը և հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային քաղաքական և անվտանգային զարգացումներին:   Ըստ աղբյուրի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կյանքի կոչվելու դեպքում կապահովի կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, փոխադար­ձության և հավասարության սկզբունքների անխախտելիությունը։  Նշվում է, որ Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներին, կարևորել է ՎԶԵԲ հնարավոր գործիքակազմերով փախստականների հումանիտար, վաղ վերականգնման ու այլ կարիքների հասցեագրման անհրաժեշտությունը։  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ մտքեր են փոխանակվել նաև 2024թ. ՎԶԵԲ-ի տարեկան համաժողովի նախապատրաստական աշխատանքների,  կառավարության ընթացիկ բարեփոխումների շուրջ:
20:30 - 22 նոյեմբերի, 2023
Նոր աղբավայրի կառուցում, մայրաքաղաքի լուսավորության ծրագիր, նոր ավտոբուսներ. Երևանի քաղաքապետարանն ու ՎԶԵԲ-ը կընդլայնեն գործակցության շրջանակները

Նոր աղբավայրի կառուցում, մայրաքաղաքի լուսավորության ծրագիր, նոր ավտոբուսներ. Երևանի քաղաքապետարանն ու ՎԶԵԲ-ը կընդլայնեն գործակցության շրջանակները

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիի հետ: Բանկի հետ համայնքը տարբեր նախագծեր է իրականացնում: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը: Քաղաքային լուսավորության ենթակառուցվածքը բարելավելու նպատակով էլ ՎԶԵԲ-ի ու Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) աջակցությամբ իրագործում է Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը։ Գործակցության կարևոր նախագծերից է նաև ավտոբուսների ձեռքբերման ծրագիրը. արդեն իսկ մատակարարվել է 87 «MAN» մակնիշի ավտոբուս: Կողմերը բարձր են գնահատել բանկի և համայնքի միջև գործակցությունը՝ գոհունակությամբ նշելով  հագեցած օրակարգը:  Քաղաքապետ Տիգրան Ավինյանն առանձնակի կարևորել է միջազգային կառույցների մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում և նշել, որ համայնքը պատրաստ է քննարկել նոր նախագծեր: ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին իր հերթին ընդգծել է, որ Երևան համայնքը կարևոր ու վստահելի գործընկեր է բանկի համար, ինչը ևս երաշխավորում է նոր ծրագրերի իրականացումն ու փոխգործակցության ընդլայնումը: 
13:17 - 01 նոյեմբերի, 2023
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությունը:  Ֆինանսների նախարարության լրատվականի հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկա են եղել նաև ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի կառավարիչ տնօրեն Մատտեո Պատրոնեն, ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Դրակինոսը, ՎԶԵԲ Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար Կատարինա Հանսենը, ինչպես նաև ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին: Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար: Նախարարը հատուկ ընդգծել է ՎԶԵԲ-ի կարևոր դերը ՀՀ ենթակառուցվածքների արդիականացման գործում: Նախարարը նաև առանձնահատուկ կարևորել է առկա ծրագրերի իրականացման ընթացքին առնչվող հարցերը՝ շեշտելով նաև այդ ծրագրերի ժամանակին և պատշաճ իրականացման անհրաժեշտությունը: ՎԶԵԲ փոխնախագահը նույնպես անդրադարձել է ընթացիկ ծրագրերին՝ համաձայնելով դրանց սահմանված ժամկետներում իրականացման անհրաժեշտության հետ: Կողմերն անդրադարձել են նաև հաջորդ տարի Երևանում անցկացվելիք ՎԶԵԲ տարեկան ժողովին՝ կարևորելով միջոցառման նախապատրաստական աշխատանքների պատշաճ ապահովումը: Նախարար Հովհաննիսյանը ընդգծել է, որ հայկական կողմը կգործադրի բոլոր ջանքերն այդ աննախադեպ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար:    Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել մեկտեղել ջանքերը համագործակցության բոլոր ուղղություններով ցանկալի արդյունքների հասնելու համար:
11:04 - 05 սեպտեմբերի, 2023
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահը կժամանի Հայաստան
 |armenpress.am|

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահը կժամանի Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  առաջին փոխնախագահ և Հաճախորդների ծառայությունների խմբի ղեկավար Յուրգեն Ռիգտերինկը  մեկշաբաթյա այց կկատարի Հարավային Կովկասի տարածաշրջան: Ինչպես հաղորդում է ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունը, այցը կմեկնարկի  Հայաստանում,  այնուհետև կշարունակվի Վրաստանում  և կավարտվի Ադրբեջանում։ Առաջին փոխնախագահ Ռիգտերինկը, ՎԶԵԲ-ի Արևելյան Եվրոպայի ու Կովկասի գծով գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեի ուղեկցությամբ կհանդիպի պետական պաշտոնյաների, կենտրոնական բանկերի ղեկավար կազմի, բիզնես առաջնորդների և յուրաքանչյուր երկրում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նա նաև կներկայացնի ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի նախկին տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին հաջորդող Ալկիս Վրյենիոս Դրակինոսին։    Հայաստանում առաջին փոխնախագահը վարկային գծի տրամադրման պայմանագիր կստորագրի տեղական գործընկեր բանկի հետ՝ միտված մասնավոր հատվածի զարգացման հետագա խթանմանը։  Վրաստանում  Ռիգտերինկը կազդարարի նոր նախագծի մեկնարկի մասին ՎԶԵԲ-ի հիմնական գործընկեր բանկերից մեկի հետ՝ որպես փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու Բանկի հանձնառության մաս: Ադրբեջանում նա կմասնակցի Մասնագիտական կրթության պետական գործակալության  կողմից կազմակերպված տեխնիկական և մասնագիտական​​կրթության և ուսուցման պետական-մասնավոր համագործակցության ծրագրի մեկնարկին, որն ուղղված է սննդի արտադրության ոլորտում հմտությունների զարգացմանը: Այցին ընդառաջ Յուրգեն Ռիգտերինկը նշել է․ «Այս այցը հնարավորություն է հանդիպելու կառավարության ներկայացուցիչների և գործարար համայնքի անդամներին՝ քննարկելու տարածաշրջանում առկա առաջնահերթությունները, հատկապես հաշվի առնելով Ուկրաինայի  դեմ Ռուսաստանի պատերազմը և ավելացող տնտեսական անորոշությունը։ Կովկասը կարևոր տարածաշրջան է Բանկի համար, և մենք հանձնառու ենք շարունակական աջակցություն առաջարկել ի նպաստ տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացմանը՝  ներդրումների, խորհրդատվական ծառայությունների և քաղաքականության ներգրավման միջոցով»:
09:57 - 04 սեպտեմբերի, 2023
Մհեր Գրիգորյանի և ՎԶԵԲ պատվիրակության հանդիպմանը կարևորվել է տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանի մասնակցությունը

Մհեր Գրիգորյանի և ՎԶԵԲ պատվիրակության հանդիպմանը կարևորվել է տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում Հայաստանի մասնակցությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանային ղեկավար Մատտեո Պատրոնեի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ Երևանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին: Օգտվելով հանդիպման պատեհ առիթից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային գործող ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենին, որը շուտով ավարտում է իր լիազորությունները՝ Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում իր պատասխանատու պաշտոնում կատարված աշխատանքի համար: Զրուցակիցները քննարկել են ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային էներգետիկ խոշոր ծրագրերում Հայաստանի մասնակցության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի ընթացքին:
18:35 - 07 հուլիսի, 2023
Երևանում հասարակական տրանսպորտը համալրվեց նոր էկո ավտոբուսներով. կայացավ ավտոբուսային նոր պարկի պաշտոնական բացումը
 |armenpress.am|

Երևանում հասարակական տրանսպորտը համալրվեց նոր էկո ավտոբուսներով. կայացավ ավտոբուսային նոր պարկի պաշտոնական բացումը |armenpress.am|

armenpress.am: Երևանում հասարակական տրանսպորտային միջոցները համալրվեցին նոր էկո ավտոբուսներով. Շահումյանի հրապարակում կայացավ  ավտոբուսային նոր պարկի պաշտոնական բացումը։ Ավտոբուսները ձեռք են բերվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և Շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամի ֆինանսավորման օգնությամբ: Պարկը համալրված է 87 նոր MAN ավտոբուսներով, որոնք երթուղի դուրս կգան հունիսի 1–ից։ Դրանք կսպասարկեն N 5 ավտոբուսային երթուղին (Իսակովի պողոտայից Մաշտոցի պողոտա, Աբովյան փողոց , Մյասնիկյան պողոտա , Գայի պողոտա և մինչև Ջրվեժ)ինչպես նաև նոր ուղղություն` դեպի «Զվարթնոց» օդանավակայան («Զվարթնոց»-Իսակովի պողոտա-Հաղթանակի կամուրջ-Մաշտոցի պողոտա-Ֆրանսիայի հրապարակ): ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորեց բոլորին նոր ավտոբուսային պարկի բացման կապակցությամբ՝ նշելով, որ սրանով ևս մեկ քայլ է իրականացվում Հայաստանում ավելի կայուն և արդյունավետ տրանսպորտային համակարգ ունենալու համար: «Ուզում եմ  կառավարության անունից շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը և ՎԶԵԲ-ին՝ «Կանաչ Երևան»-ի մեր տեսլականն իրականություն  դարձնելու գործում իրենց ունեցած ներդրման համար: Նման ծրագրերի իրականացումը ցույց է տալիս Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության բարձր մակարդակը: Նոր ավտոբուսային պարկի բացումը ոչ միայն ներդրում է ենթակառուցվածքների զարգացման, այլ նաև մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավման և քաղաքի կենսունակությունը բարձրացնելու գործում»,-ասաց Մհեր Գրիգորյան:  Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը նշեց, որ Երևանում արագ տեմպերով ընթանում են հասարակական տրանսպորտի բարեփոխումները և այս ավտոբուսների ձեռքբերումը այդ գործընթացի կարևորագույն քայլերից մեկն էր: «Բարեփոխումների  այս շրջափուլում մենք ունենք արդեն իսկ հիմնարար հենք պնդելու, որ Երևանում հին գազելների հետ կապված պատմությունը 2023 թվականի սեպտեմբերի սկզբին ամբողջապես ավարտված է լինելու: Շարժակազմի փոխարինումը կարևորագույն շրջափուլ էր, որը մենք, կարելի է ասել, 70-80 տոկոսով իրականացրել ենք: Հիմա եկել է ժամանակը շարժակազմի էլեկտրոնային կառավարման ամբողջական նոր համակարգ ներդնելու, որպեսզի մարդկանց րոպեներով տեղեկացնենք ավտոբուսների տեղաշարժի և ժամանման մասին: Եվ իհարկե, հետագայում էլ ավելի շատ «կանաչ» տրանսպորտ ունենալու ճանապարհին Երևան քաղաքը պլանավորում է իր հին Չինական ավտոբուսները փոխարինել ամբողջապես էկո  ավտոբուսներով»,- ասաց քաղաքապետի տեղակալը:  ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ուրախությամբ նշեց, որ նոր ավտոբուսների գործարկումը ոչ միայն կնվազեցնի արտանետումները և ավելի մաքուր օդ կապահովի Երևանում, այլ նաև կփոխի ամբողջ մոտեցումը հասարակական տրանսպորտի հանդեպ: «Այս ավտոբուսները կապահովեն նաև ներառականությունը, քանի որ նրանք հատուկ հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց հասանելիություն ապահովելու համար: Արդեն 87 այսպիսի ավտոբուսներ գտնվում են Երևանում և սա ապացուցում է, որ Եվրամիությունը ոչ միայն մտադիր է, այլ նաև ի վիճակի է իր խոստումները պահել»,- ասաց Վիկտորինը:  ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացին իր խոսքում նշեց, որ ցանկացած երկրում ածխածնի երկօքսիդի արտանետումների ամենամեծ մասը հենց հանրային տրանսպորտի կողմից է, և սա այն հարցն է, որ իրենք  փորձում են մեղմացնել՝ նոր ավտոբուսներ ներկրելով Երևան:   Բացման արարողությանը ներկա էին նաև Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը և  ՎԶԵԲ փոխտնօրեն, E5P հիմնադրամ Եվա Մանիկը:
15:33 - 30 մայիսի, 2023
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար 5% տնտեսական աճ է կանխատեսում 2023 թվականին
 |hetq.am|

ՎԶԵԲ-ը Հայաստանի համար 5% տնտեսական աճ է կանխատեսում 2023 թվականին |hetq.am|

hetq.am: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նոր կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճը 2023 և 2024 թվականներին կկազմի 5%։ Կառույցն այսօր` մայիսի 16-ին, հրապարակել է «Տարածաշրջանի տնտեսական հեռանկարները» զեկույցը։  Փետրվարին արված կանխատեսումների համեմատ՝ այս անգամ Հայաստանի 2023 թվականի տնտեսական աճի ցուցանիշը բարձրացվել է 1 տոկոսային կետով, իսկ 2024-ինը՝ 0.2 տոկոսային կետով։ Զեկույցում հիշեցվում է, որ 2022 թվականին Հայաստանում գրանցվել է 14.2% տնտեսական աճ։ Արդյունաբերության ոլորտում գրանցվել է 7.8% աճ, իսկ ծառայությունների ոլորտում՝ 28.2%: Կրկնապատկվել է շինարարության և առևտրի աճը։ Ծառայությունների ոլորտը շահել է ոչ ռեզիդենտների պահանջարկի աննախադեպ աճի արդյունքում։ Խոսքը ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան ժամանած ռուսաստանցիների մասին է։ Նրանք մեծ պահանջարկ են ստեղծել հաղորդակցության, զբոսաշրջության, ֆինանսների և ծառայությունների այլ ոլորտներում։ Միևնույն ժամանակ, արտասահմանից դրամական ներհոսքն է մի քանի անգամ աճել։ 2021 թվականի համեմատ տրանսֆերտներն ավելացել են 2.5 անգամ:  ՎԶԵԲ-ի մասնագետների գնահատմամբ՝ այս տարվա երկրորդ կեսից տնտեսական աճն ավելի դանդաղ տեմպեր կգրանցի, քան տարեսկզբին։ Գնահատվում է, որ նախորդ տարվա ընթացքում դրամավարկային քաղաքականության խստացումը նպաստել է, որ գնաճի տեմպը նվազի։ 2023 թվականի մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գնաճը կազմել է 5.4%: 2020 թվականի անկումից հետո Հայաստանի տնտեսությունը սկսել է աճել (տես՝ աղյուսակում Հայաստանի առաջին երեք ցուցանիշը՝ Actual բաժնում)։ Մյուս երեք ցուցանիշը կանխատեսումներն են (Forecast), հաջորդող երկուսը՝ կանխատեսումների փոփոխությունները փետրվարի համեմատ։ Ըստ կանխատեսումների՝ հարևան Վրաստանում ևս 5% տնտեսական աճ է սպասվում: Ադրբեջանի համար կանխատեսվում է 2.5% տնտեսական աճ, Ուկրաինայի համար՝ 1% աճ, իսկ Ռուսաստանում ՝ 1.5% անկում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:49 - 16 մայիսի, 2023
ՎԶԵԲ-ը 92,3 մլն եվրոյի բյուջետային աջակցության վարկ է հատկացնում Հայաստանին
 |news.am|

ՎԶԵԲ-ը 92,3 մլն եվրոյի բյուջետային աջակցության վարկ է հատկացնում Հայաստանին |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 11-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև 2023թ․ ապրիլի 4-ին ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,300,000 եվրո արժողությամբ: Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից: Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը: Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է. Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում, և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում, Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում, Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում։ Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2023թ․ ապրիլի 4-ին ստորագրված «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը ՀՀ պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:  
12:23 - 11 մայիսի, 2023
Ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականություն» վարկային համաձայնագիրը

Ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականություն» վարկային համաձայնագիրը

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,300,000 եվրո արժողությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից։ Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: Ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ գործընթացները. Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում։
14:35 - 04 ապրիլի, 2023
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՎԶԵԲ-ի կողմից մեր երկրում փոքր և միջին բիզնեսի համար ծրագրերի իրականացումը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՎԶԵԲ-ի կողմից մեր երկրում փոքր և միջին բիզնեսի համար ծրագրերի իրականացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ: Վարչապետը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների՝ բիզնես միջավայրի բարելավման, մասնավոր հատվածի մրցունակության խթանման, կապիտալ շուկաների զարգացման, քաղաքային լուսավորության և այլ ուղղություններով: Գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ ապագայում ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող ներդրումների ծավալը կաճի ու կներգրավի տնտեսության առավել բազմազան ոլորտները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՎԶԵԲ-ի կողմից մեր երկրում փոքր և միջին բիզնեսի համար ծրագրերի իրականացումը և հավելել, որ ՀՀ կառավարության նպատակն է նոր թափ հաղորդել բիզնես ոլորտի զարգացմանն ու ակտիվացմանը: Օդիլ Ռենո-Բասսոն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է շարունակել ու ընդլայնել իր օժանդակությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերում:Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Գերմանիայի Տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայիլ Հարմսի հետ: Քննարկվել են երկկողմ տնտեսական փոխգործակցությանը և բիզնես կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր:
13:35 - 19 փետրվարի, 2023
Կհիմնանորոգվի և կվերակառուցվի 4 ավագ դպրոց, կստեղծվի 80 նախակրթարան․ ԱԺ-ն ընդունեց համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը

Կհիմնանորոգվի և կվերակառուցվի 4 ավագ դպրոց, կստեղծվի 80 նախակրթարան․ ԱԺ-ն ընդունեց համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը

Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյան։ Այսօրվա նիստի սկզբում՝ նախքան քվեարկության մեկնարկը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց։ Նիստի վերսկսումից հետո խորհրդարանը ընդունեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ Համաձայնագրով Հայաստանին կհատկացվի  22,6 մլն եվրո գումար: Վարկի մարումը նախատեսված է 25 տարի ժամկետով։  Երեկ՝ նախագծի քննարկման ընթացքում ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը հայտնել էր, որ Լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագրով Հանրապետությունում նախատեսվում է հիմնանորոգել եւ վերակառուցել 4 ավագ դպրոց, ինչպես նաեւ դրանք համալրել անհրաժեշտ գույքով: Այդ դպրոցներն են` Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցը, Արտաշատի եւ Աշտարակի ավագ դպրոցները, Երեւանի թիվ 139 ավագ դպրոցը: 80 բնակավայրում կստեղծվի առնվազն 80 նախակրթարան, դրանք կհամալրվեն անհրաժեշտ գույքով, կվերապատրաստվեն դաստիարակները: Նախակրթարանները հարմարեցվելու են ներառական կրթության պահանջներին: Նախապատվությունը տրվելու է սահմանամերձ, ինչպես նաեւ այն համայնքներին, որտեղ մեծ է Արցախյան պատերազմի հետեւանքով տեղահանված ընտանիքների թիվը: Նախագիծը ընդունվեց 62 կողմ, 4 դեմ ձայներով։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ մի շարք պատգամավորներ ծրարով են թողել իրենց քվեարկությունները։
10:47 - 26 հոկտեմբերի, 2022
4 դպրոցի հիմնանորոգում, 80 մանկապարտեզի ստեղծում, 200 լաբորատորիների հիմնում․ ՎԶԵԲ-ը ՀՀ-ին 22,6 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի

 |armenpress.am|

4 դպրոցի հիմնանորոգում, 80 մանկապարտեզի ստեղծում, 200 լաբորատորիների հիմնում․ ՎԶԵԲ-ը ՀՀ-ին 22,6 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի |armenpress.am|

armenpress.am: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանի Հանրապետությանը 22,6 միլիոն եվրո գումարի չափով լրացուցիչ վարկ կտրամադրի կրթության ոլորտը բարելավելու համար։ Ազգային ժողովի նիստում Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Նախարարի տեղակալը նշեց, որ վարկային համաձայնագրի միջոցով նախատեսվում է ընդլայնել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում եղած ուղղությունները՝5 փունջ գործողություններ, որոնք լիովին համահունչ են Հայաստանի Հանրապետության ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրին։ «Առաջին գործողությամբ՝ 4 ավագ դպրոց կհիմնանորոգվի և կվերակառուցվի, կհամալարվի անհրաժեշտ գույքով։ Խոսքը Երևանի թիվ 139 ավագ դպրոցին,Աշտարակի, Արտաշատի և Վանաձորի ավագ դպրոցների մասին է։ Երկրորդ գործողությամբ՝ կարիքների գնահատման հիման վրա 200 հանրակրթական  կրթական հաստատություններում նոր լաբորատորիան կհիմնվեն։ Կառավարության ծրագրով՝ մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում պետք է ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ։ Նախորդ ծրագրով 107 դպրոցներում այդպիսի լաբորատորիներ ստեծվել են։ Երրորդ գործողությամբ պետք է ստեղծվի 80 նախակրթարան։ Նախատեսվում է նախակրթարանների տարածքի վերանորոգում, անհրաժեշտ գույքի և սարքավորումների ձեռքբերում, նախակրթարանում ընդգրկված դաստիարակի վերապատրաստում։ Նախակրթարանները հարմարեցվելու են ներառական կրթության պահանջներին։ Չորրորդ գործողությամբ՝ նույնականացվի և կփորձարկվի տվյալների վիզուալիզացիայի գործիքները և առանձնահատկությունները։ Խոսքը կրթության կառավարման տեղեկատվական համակարգի արդյունավետության բարձրացման մասին է։ Հինգերորդ խումբ գործողությունները ուղղված են բարձրագույն կրթության համակարգին։ Նախատեսվում են, որ ԳՏՃՄ (STEM)  հինգ ծրագրեր կիրականցվեն, որը կնպաստի բուհերի կրթական գործունեության որակի եւ արդյունավետության բարձրացմանը, կառավարման համակարգի զարգացմանը, մասնագիտական կրթական ծրագրերի ու դասավանդման մեթոդների արդիականացմանը, կրթական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ներդրմանը, ինչպես նաեւ աշխատաշուկայի հետ կապերի զարգացմանը»,- ասաց Մարտիրոսյանը։
11:06 - 25 հոկտեմբերի, 2022
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար 2022-ին կանխատեսում է 8 տոկոս տնտեսական աճ
 |civilnet.am|

ՎԶԵԲ-ը Հայաստանի համար 2022-ին կանխատեսում է 8 տոկոս տնտեսական աճ |civilnet.am|

civilnet.am: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) վերանայել է 2022-ին Հայաստանի համար տնտեսական աճի կանխատեսումը՝ նախորդ 4,5 տոկոսից դարձնելով 8 տոկոս։ ՎԶԵԲ-ի «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարները» զեկույցում ասվում է, որ Կովկասի տարածաշրջանի երկրները գրանցում են վերջին տարիների իրենց ամենաբարձր աճի տեմպերը։ «Հայաստանում տնտեսության ամուր վերականգնումը նկատվել է 2021-ին, իսկ աճը ուժեղ թափ է առել 2022-ին, երբ տնտեսական աճը հունվար-հուլիս ամիսներին հասել է 13,1 տոկոսի»,-ասված է զեկույցում: Հայաստանի և Վրաստանի տնտեսական աճը, ըստ ՎԶԵԲ-ի՝ կապված է ռուսական ձեռնարկությունների և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքի հետ։ «Դա օգնել է Հայաստանին ֆինանսավորել իր աճող առևտրային դեֆիցիտը։ Արտաքին պահուստներն աճել են 20 տոկոսով, իսկ փոխարժեքը՝ 18 տոկոսով։ Ըստ զեկույցի՝ 2022-ի համար կանխատեսվում է 8 տոկոս կայուն աճ՝ նախորդ 4,5 տոկոս աճի գնահատման դիմաց»,- նշված է զեկույցում։
16:04 - 28 սեպտեմբերի, 2022
ՎԶԵԲ-ը պատրաստ է ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Օդիլ Ռենո-Բասսոյին

ՎԶԵԲ-ը պատրաստ է ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Օդիլ Ռենո-Բասսոյին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը, ինչի արդյունքում մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի լրանում է երկկողմ համագործակցության 30-ամյակը, և այս երեք տասնամյակների համագործակցությունը գնալով էլ ավելի է զարգացել ու ամրապնդվել: Վարչապետի խոսքով՝ այդ փոխգործակցությունը նպաստել է նաև ՀՀ տնտեսության կայունությանը, այդ թվում՝ կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, նաև տնտեսության բնագավառում, իրականացվում են հաջողությամբ, ինչի արդյունքում տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում ՀՀ-ն բարձրացել է 11-րդ հորիզոնական: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այդ ամենը կնպաստի մեր երկրում հետագա տնտեսական ակտիվությանն ու զարգացմանը: ՎԶԵԲ նախագահը ևս գոհունակություն է հայտնել ՀՀ Կառավարության հետ փոխգործակցությունից և հավելել, որ իրականացվող համատեղ ծրագրերը շարունակաբար ընդլայնվում են: Տիկին Ռենո-Բասսոն կարևորել է ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինության, մասնավոր հատվածի և այլ ուղղություններով ծրագրերի իրականացումը և նշել, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է ընդլայնելու երկկողմ փոխգործակցությունը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
17:28 - 16 սեպտեմբերի, 2022