Սրբուհի Գալյան

Սրբուհի Գալյանը ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
Ծնվել է 1992-ի մայիսի 5-ին Երեւանում։ 2012-2018 սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։

06.2018-07.2019թթ. աշխատում է որպես ՀՀ հատուկ քննչական ծառայության Իրավական ապահովման եւ արտաքին կապերի բաժնի պետ, 03.2016 թվականից ՀՀ արդարադատության ակադեմիայում եղել է դասընթացավար, 06.2015 թվականից դասախոսում է Երեւանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում։ 04.2015-06.2018թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության Իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ է եղել։ 2014-2017թթ. «Ռոդ Կուրտման Լեգալ» ՍՊԸ՝ գործընկեր, 05.2013-2015թթ. «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությունում եղել է իրավաբանական վարչության ծրագրային գործակալ։ 11.2012-05.2013թթ. «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությունում եղել է Իրավաբանական վարչության փորձնակ։
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքում փոփոխությունների նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքում փոփոխությունների նախագիծը։  Նախագծով,  մասնավորապես առաջարկվում է փոփոխել «պաշտոնատար անձ» հասկացությունը՝ դրանում ներառելով նաև հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց, ինչպես նաև ընդլայնել ուսումնասիրություն սկսելու հիմքերը:  «Նախագծով առաջարկվում է փոփոխել պաշտոնատար անձ հասկացությունը՝ դրանում ներառելով նաև հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց: Ներկայումս պաշտոնատար անձինք օրենքի իմաստով հանդիսանում են միայն հանրային ծառայության իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող անձինք: Առաջարկվում է իրավասու մարմնի համար նախատեսել նոր լիազորություն խիստ սահմանափակ դեպքերում, մասնավորապես այն դեպքերում, երբ իրավասու մարմնի վարույթում առկա կլինի ուսումնասիրություն՝ սեփական նախաձեռնությամբ նախաձեռնել նոր ուսումնասիրություն, որը կվերաբերի միայն պաշտոնատար անձին կամ նրան փոխկապակցված անձին»,-նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում ասել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը։  Օրենքի նախագծով առաջարկվում է նաև ընդլայնել ուսումնասիրության ժամկետը  և 2 տարվա փոխարեն նախատեսել 3 տարի՝ որպես հնարավորություն իրավասու մարմնի համար, որպեսզի վերջինս կարողանա պատշաճ կերպով կատարել բոլոր ուսումնասիրությունները և իրականացնել արդյունավետ քննություն: Նախագիծն ընդունվեց 56 կողմ, 0 դեմ ձայներով։
18:31 - 09 հունիսի, 2022
Խորհրդարանը քննարկեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքում փոփոխությունների նախագիծը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքում փոփոխությունների նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքում փոփոխությունների նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է փոփոխել «պաշտոնատար անձ» հասկացությունը՝ դրանում ներառելով նաև հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց, ինչպես նաև ընդլայնել ուսումնասիրություն սկսելու հիմքերը: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը: «Նախագծով առաջարկվում է փոփոխել պաշտոնատար անձ հասկացությունը՝ դրանում ներառելով նաև հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց: Ներկայումս պաշտոնատար անձինք օրենքի իմաստով հանդիսանում են միայն հանրային ծառայության իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող անձինք: Առաջարկվում է իրավասու մարմնի համար նախատեսել նոր լիազորություն խիստ սահմանափակ դեպքերում, մասնավորապես այն դեպքերում, երբ իրավասու մարմնի վարույթում առկա կլինի ուսումնասիրություն՝ սեփական նախաձեռնությամբ նախաձեռնել նոր ուսումնասիրություն, որը կվերաբերի միայն պաշտոնատար անձին կամ նրան փոխկապակցված անձին»,-ասաց Գալյանը: Այսպիսով՝ իրավասու մարմինը կարող է սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն սկսել, երբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք: Նախագծով առաջարկվում է ընդլայնել ուսումնասիրության ժամկետը  և 2 տարվա փոխարեն նախատեսել 3 տարի՝ որպես հնարավորություն իրավասու մարմնի համար, որպեսզի վերջինս կարողանա պատշաճ կերպով կատարել բոլոր ուսումնասիրությունները և իրականացնել արդյունավետ քննություն: «Ներկայում իրավասու մարմնի համար նախատեսված է հնարավորություն. որոշ դեպքերում, երբ օրինակ գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ գույքը հնարավոր չէ նույնականացնել կամ առանձնացել, իրավասու մարմինը կարողանա պահանջել այդ գույքի շուկայական արժեքը: Առաջարկով նախատեսվում է հնարավորություն իրավասու մարմնի համար՝ պահանջելու շուկայական արժեքի փոխարեն գույքի ձեռքբերման արժեքը, բայց միայն այն դեպքում, երբ այդ գույքի շուկայական արժեքի պարզումն ուսումնասիրության ընթացքում կլինի անհնար»,-ասաց Գալյանը՝ հավելելով, որ անհնարինության փաստը պետք է հաստատվի միայն փորձագետի համապատասխան եզրակացությամբ: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:
14:31 - 09 հունիսի, 2022
Կընդլայնվի պաշտոնատար անձ հասկացությունը. Գալյանը ներկայացրեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի փոփոխությունը |armenpress.am|

Կընդլայնվի պաշտոնատար անձ հասկացությունը. Գալյանը ներկայացրեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի փոփոխությունը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում մի շարք փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Գալյանը նշեց, որ օրենքի նախագծի ընդունումը գլխավորապես պայմանավորված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների նախաձեռնման հիմքերի, ուսումնասիրության ժամկետի եւ գույքի բռնագանձման հնարավորությունների վերանայման անհրաժեշտությամբ: «Պետք է նշեմ, որ առաջարկվող փոփոխությունները և լրացումները, անշուշտ, կնպաստեն ոչ վաղ անցյալում մեր պետությունում ներդրված այս կարևորագույն ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացմանը»,- հավելեց Գալյանը։ Նախագծով առաջարկվում է օրենքի իմաստով «պաշտոնատար անձ» հասկացությունը ընդլայնել և դրանում, բացի հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից, ներառել նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց։ Առաջարկվում է նաև վարույթ իրականացնող մարմնի համար նախատեսել լիազորություն, որպեսզի իրավասու մարմինը հնարավորություն ունենա փոքրաթիվ դեպքերում սեփական նախաձեռնությամբ սկսել ուսումնասիրության վարույթ որոշակի խումբ անձանց նկատմամբ։  «Խոսքը կրկին պաշտոնատար անձանց մասին է, և «պաշտոնատար անձ» ասելով օրենքի իմաստով պետք է հասկանալ միայն «Հանրային ծառայության մասին» օրենքով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց»,- հստակեցրեց Գալյանը: Հաշվի առնելով այն, որ նախատեսվող լիազորությունները կարող են պահանջել լրացուցիչ ռեսուրսների ներգրավում, ինչպես նաև կարող են ժամանակատար դարձնել ուսումնասիրությունների իրականացումը, առաջարկվում է հիմքում ունենալով Քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր հայցային վաղեմության ժամկետը, ուսումնասիրության ժամկետ նախատեսել 3 տարի՝ 2 տարվա փոխարեն, և այս փոփոխությունը տարածվի սկսված և չավարտված ուսումնասիրությունների վրա։ «Որոշակի ուսումնասիրություններ իրենց բովանդակությամբ բավականին բարդ են, բազմադրվագ, պարունակում են, օրինակ՝ 40-50 անուն անշարժ գույք, 10-20 իրավաբանական անձինք, փոխկապակցված բազմաթիվ անձինք, և այդ իսկ պատճառով կարծում ենք, որ ավելի ողջամիտ է ուսումնասիրության ժամկետը նախատեսել 2-ի փոխարեն 3 տարի։ Իհարկե, ասվածը չի նշանակում, որ բոլոր առկա ուսումնասիրություններով այդ ժամկետը մեխանիկորեն դառնալու է 3 տարի։ Ոչ, մենք ուսումնասիրությունները շարունակելու ենք և ավարտելու ենք, շատ ուսումնասիրություններ՝ մոտ ապագայում»,- շեշտեց Գալյանը։ Առաջարկվում է նաև մեկ բովանդակային փոփոխություն ևս կատարել, ըստ որի վարույթ իրականացնող մարմնին հնարավորություն պետք է ընձեռվի որևէ գույքի շուկայական արժեքի չափով գումար պահանջելու փոխարեն պահանջել ձեռք բերման արժեքի չափով գումար։ «Խոսքը ոչ բոլոր դեպքերի մասին է, այլ միայն այն դեպքերի, երբ այդ շուկայական արժեքի պարզումը կլինի անհնար։ Անհնարինության հանգամանքը վարույթ իրականացնող մարմինն ինքը չի կարող որոշել, այլ այդ մասին պետք է փաստի պատշաճ գիտելիքներ ունեցող փորձագետը։ Նախատեսվում է նաև, որ գույքի՝ արտասահմանում գտնվելու հանգամանքի պատճառով, երբ իրավասու մարմինը զրկված կլինի շուկայական արժեքը պարզելու հնարավորությունից, կարողանա պահանջել անձից ոչ թե այդ գույքի կամ դրա շուկայական արժեքը, այլ ձեռքբերման արժեքը, այսինքն՝ պայմանագրային արժեքը, եթե այդպիսին հայտնի է։ Իհարկե, առաջարկվող փոփոխությունը կողմին չի զրկում համապատասխան գույքի շուկայական արժեքը ներկայացնելու իրավունքից»,- հստակեցրեց Գալյանը։ Նախագծով առաջարկվում է նաև տեխնիկական փոփոխություններ իրականացնել։
12:44 - 19 մայիսի, 2022
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկվում |1lurer.am|

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկվում |1lurer.am|

1lurer.am: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ուսումնասիրությունների իրականացման արդյունավետությունը բարձրացնելով:   «Մենք առաջարկում ենք ընդլայնել օրենքում գործածվող «պաշտոնատար անձ» հասկացությունը և, բացի հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից, այդ հասկացության շրջանակներում ներառել նաև այն անձանց, ովքեր ունեն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն»,- ասաց Գալյանը: Առաջարկվում է նաև, որ վարույթն իրականացնող մարմինը հնարավորություն ունենա շուկայական արժեքի փոխարեն պատասխանողից պահանջել նաև գույքի ձեռքբերման արժեքը: Եթե գույքը գտնվում է ՀՀ սահմաններից դուրս, առաջարկվում է, որ այդ դեպքում ևս ծագի իրավասու մարմնի լիազորությունը՝ պատասխանատուից պահանջելու այդ գույքի ձեռքբերման, այն է՝ պայմանագրային արժեքը:
12:42 - 18 մայիսի, 2022
Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում

Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես արդեն տեղեկացվել էր, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկնարկել էր դրանով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնների համալրման գործընթացը:Այդ շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամանով Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում:Վերոնշյալ գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթների արդյունքում ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած հավակնորդներն ընդգրկվել էին դատախազների թեկնածուների համապատասխան ցուցակներում: Դատախազների թեկնածուները երկամսյա համապատասխան ուսումնառություն են անցել ՀՀ արդարադատության ակադեմիայում:Այդ դասընթացներն արդեն ավարտվել են, և, ինչպես նախատեսվել էր, սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, այսինքն առաջիկա օրերին, ՀՀ գլխավոր դատախազի կողմից նշանակումներ կկատարվեն նաև ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներով օժտված ստորաբաժանման դատախազների պաշտոններում:Շնորհավորում եմ և մաղթում եմ արդյունավետ մեկնարկ ու ընթացք պատասխանատու աշխատանքում»:
17:41 - 01 սեպտեմբերի, 2020
Քննարկվել են COVID 19 համավարակի պայմաններում խոցելի երեխաներին տրամադրվող ծառայությունների համակարգի ուժեղացմանը վերաբերող մի շարք հարցեր

Քննարկվել են COVID 19 համավարակի պայմաններում խոցելի երեխաներին տրամադրվող ծառայությունների համակարգի ուժեղացմանը վերաբերող մի շարք հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն այսօր հեռավար ձևաչափով մասնակցել է «COVID 19 համավարակի պայմաններում խոցելի երեխաներին տրամադրվող ծառայությունների և երեխաների պաշտպանության արագ արձագանքման համակարգի ուժեղացում» ծրագրի բացմանը։ Այս մասին տեղեկացնում է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ և ուղղված է համակարգի ամրապնդմանը, կարողությունների զարգացմանն ու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին արագ արձագանքելուն։  Փոխնախարար Գալյանը ողջունել է ծրագրի բացման երկօրյա դասընթացին մասնակող ներկայացուցչական կազմին և նշել, որ Արդարադատության նախարարությունը մեծապես կարևորում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հատկապես բռնության ենթարկված երեխաներին համալիր աջակցության տրամադրումը։ Այդ համատեքստում Սրբուհի Գալյանը մեծապես կարևորել է Միացյալ Թագավորության դեսպանության  հետ իրականացվող  ծրագիրն ու շնորհակալություն հայտնել ՄԹ գործերի նոր ժամանակավոր հավատարմատար, դեսպան Հելեն Ֆեյզին: Փոխնախարարը հույս է հայտնել, որ Ծրագրի շրջանակում հնարավոր կդառնա վեր հանել ոլորտում առկա խնդիրները և փորձել գտնել ընդունելի լուծումներ:  Այդ առումով Սրբուհի Գալյանը շեշտել է Հայաստանում երեխաներին վերաբերող առկա համակարգերը առավել համագործակցային և երեխայակենտրոն դարձնելու անհրաժեշտությունը և նշել, որ այդ խնդիրներն արտացոլված են Նախարարության կողմից նախագծված վերջին օրենսդրական բարեփոխումներում: Բացման խոսքով են հանդես եկել նաև Հայաստանում Բրիտանական դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Հելեն Ֆեյզին, ՀՀ ոստիկանության  քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը։ Դասընթացի շրջանակում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի վերականգնողական ծրագրերի իրականացման հարցերով տեղակալ, Ծրագրի ղեկավար Գայանե Հովակիմյանը ներկայացրել է ծրագրի ընդհանուր դրույթները, Արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ, Ծրագրի փորձագետ-դասընթացավար Արփինե Սարգսյանն անդրադարձել է քրեական արդարադատության ոլորտում երեխաների իրավունքների պաշտպանության ընդհանուր ռազմավարությանն ու դրանք արտացոլող իրավական նախագծերին։ Դասընթացը կշարունակվի նաև օգոստոսի 28-ին։
16:53 - 27 օգոստոսի, 2020
Փոխնախարար Գալյանը հանրային քննարկմանը ներկայացրել է հակակոռուպցիոն դատարանի ձևավորման փաթեթը

Փոխնախարար Գալյանը հանրային քննարկմանը ներկայացրել է հակակոռուպցիոն դատարանի ձևավորման փաթեթը

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ օգոստոսի 14-ին տեղի է ունեցել մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը նվիրված հանրային քննարկում, որին մասնակցում էին նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, այլք։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխնախարար Գալյանը ողջույնի խոսքում, կարևորելով նման հանրային քննարկումների կազմակերպումը, անդրադարձել է հակակոռուպցիոն դատարանի ձևավորման օրենսդրական նախագծերի փաթեթով նախատեսված իրավակարգավորումներին: Մասնավորապես՝ ներկայացրել է հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման և ընտրության բաց մրցութային ընթացակարգը, ինչպես նաև թեկնածուների առաջադրման համար նախատեսված սահմանափակումները, դատավորների թվաքանակները՝ առաջին, վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում: Անդրադարձ է եղել նաև թեկնածուների ընտրությունից հետո նախատեսվող դասընթացներին և վերապատրաստման ծրագրերին: Այնուհետև, փոխնախարարը պատասխանել է մյուս բանախոսների՝ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրած դիտարկումներին և հանրային քննարկմանը հեռավար կարգով մասնակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հարցերին: Ամփոփելով խոսքը՝ Սրբուհի Գալյանը նշել է, որ Արդարադատության նախարարությունը բաց և պատրաստակամ է քննարկելու Նախագծի վերաբերյալ այլընտրանքային լուծումներ պարունակող բոլոր դիտարկումները: 
19:40 - 14 օգոստոսի, 2020
Կունենանք մասնագիտացված և որակապես ավելի բարձր դատարան, վստահ է արդարադատության փոխնախարարը |azatutyun.am|

Կունենանք մասնագիտացված և որակապես ավելի բարձր դատարան, վստահ է արդարադատության փոխնախարարը |azatutyun.am|

azatutyun.am: Արդարադատության նախարարությունը հեղինակել է սահմանադրական օրենքների փաթեթ, որով առաջարկում է ստեղծել առնվազն 25 դատավորից կազմված մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան, դատավորներից 5-ը կքննեն միայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին առնչվող գործերը: Կստեղծվի նաև մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորով, փոփոխություններ են նախատեսվում նաև Վճռաբեկ դատարանում՝ քրեական պալատը գործելու է 8 դատավորով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13-ով։ Այսպիսով մենք կունենանք մասնագիտացված և որակապես ավելի բարձր դատարան, վստահ է արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը. - «Մենք այդ շղթայի առաջին օղակը որպես ստեղծում ենք հակակոռուպցիոն կոմիտե համապատասխան բարեվարքության ստուգումն անցած քննիչներով, որոնք պետք է նաև մասնագիտական վերապատրաստում անցնեն, նաև դատախազությունում առանձնացվում է ստորաբաժանում, որի անդամները ևս անցնում են բարեվարքության ստուգումը և առավելապես մասնագիտանում են այդ ասպարեզում, և կարելի է ասել, այդ շղթան փակվում է դատարանի ստեղծմամբ, համապատասխանաբար էլի մասնագիտացված կադրերով հագեցած դատարան ունենալու մասին է խոսքը»: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գաղափարի կողմնակից է, բայց մտահոգություններ ունի իրագործման առումով։ Օրինակ` հարցնում է` ինչպե՞ս են վստահելու մասնագիտական դատարանի դատավորներին, եթե ամբողջ դատական համակարգը վեթթինգի չի ենթարկվել. - «Շատ կարևոր է դատավորների ընտրության չափորոշիչների մեջ շահերի բախման հնարավոր ռիսկերի գնահատումը և դրանցից զերծ մնալը, որովհետև պետք է այնպիսի մարդիկ լինեն, որոնք առնչություն չունենան քրեական աշխարհի հետ կամ քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ, նրանց մերձավորները որևէ կերպ ներգրավված չլինեն որևէ կոռուպցիոն բնույթի երևույթների, էլ չեմ խոսում հանցագործությունների հետ: Սրանք ռիսկեր են, որոնք պետք է անպայման հաշվի առնվեն դատավորների ընտրության ժամանակ»: Դատավորների ընտրությունն իրականացվելու է բաց մրցույթի միջոցով, որին դիմելու հնարավորություն կունենան ոչ միայն գործող դատավորները, այլ նաև դատավոր չհանդիսացող անձինք։ Մրցութային խորհրդի անդամ են լինելու իշխանության երեք թևերի ներկայացուցիչները, ՄԻՊ ներկայացուցիչը, նախատեսված տեղեր կան նաև հասարակական սեկտորի համար։ Դատավորների թեկնածուներն անցնելու են բարեվարքության ստուգում հակակոռուպցիոն հանձնաժողովի կողմից։ Մասնագիտացված այս դատարանի դատավորների համար համեմատությամբ այլ դատավորների նախատեսվում է ավելի բարձր աշխատավարձ։ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու ոչ բոլորը կարող են դառնալ, կան որոշակի սահմանափակումներ: «Մենք փորձել ենք հնարավորինս սահմանափակել այն անձանց մուտքը դատարան, ովքեր վերջին ժամանակահատվածում ունեցած կլինեն կարգապահական խախտումներ և դրանց հիման վրա ենթարկված կլինեն պատասխանատվության: Դատավորը հնարավորություն չի ունենա դառնալ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, եթե Մարդու իրավունքների դատարանը խախտում է ճանաչել կոնկրետ դատավորի կողմից կայացված դատական ակտով», - ասաց Սրբուհի Գալյանը: Դատական օրենսգրքի փոփոխություններին զուգահեռ մոտ 4 ամիս առաջ Քրեական օրենսգրքի հավելվածով սահմանվել է կոռուպցիոն բնույթի այն հանցագործությունների ցանկը, որոնց առնչվող գործերը պետք է քննի մասնագիտացված դատարանը։ Նախատեսվում է, որ հակակոռուպցիոն այս դատարանը կսկսի գործել 2021 թվականի երկրորդ կիսամյակից։ Դեռևս հստակ չէ, թե ինչպես կկազմակերպվի անցումային փուլը. - «Կլինեն գործեր, որ կտեղափոխվեն, կլինեն գործեր, որ` ոչ»:
10:40 - 14 օգոստոսի, 2020
Ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատելու հնարավորություն ստեղծվեց |armenpress.am|

Ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատելու հնարավորություն ստեղծվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր քրեադատավարական օրենսդրության շրջանակում հստակ նախատեսել կալանքի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորություն: Կառավարության հեղինակած օրինագիծը խորհրդարանում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: Փոխնախարարը նշեց, որ առաջին ընթերցումից հետո օրինագծում փոփոխություններ են կատարվել, նախագիծը լրամշակվել է: Գալյանը հայտնեց, որ այդ փոփոխությունները տեխնիկական բնույթ են կրել: Պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն հնչեցվել: Նախագծով նախատեսվում է ամրագրել հսկող դատախազի կողմից միջնորդագիրն անհապաղ քննելու և այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն՝ միաժամանակ նախատեսելով հսկող դատախազի կողմից միջնորդագիրը մերժելու դեպքում այն դատական կարգով բողոքարկելու հնարավորություն: Սահմանվել են նաև մի շարք դրույթներ: Փոխնախարարի խոսքով՝ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2020 թվականի հունվարին քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ գրանցվել է մահացության 3 դեպք, որից 2 ը՝ ծանր հիվանդության հետևանքով: Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունվեց 86 «կողմ» ձայնով:
17:19 - 08 հուլիսի, 2020
Արդարադատության փոխնախարարն ընտրվել է Գլխավոր դատախազի՝ ապօրինի գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալ

Արդարադատության փոխնախարարն ընտրվել է Գլխավոր դատախազի՝ ապօրինի գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալ

2020 թվականի հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 1-ին տեղի ունեցան «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթները։ Մրցույթների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն են ստացել՝ 1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված բաց մրցույթի մասնակիցներից հետևյալ անձինք. Ամիրխանյան Սիրո Հրաչի,Բարսեղյան Վահագն Կարենի,Դավթյան Տիգրան Սամվելի,Ենոքյան Տիգրան Աղվանի,Մադոյան Աղավնի Սերյոժայի,Սարգսյան Անի Գևորգի,Քոչարյան Գևորգ Արմենի: 2. ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված բաց մրցույթի մասնակից` Սրբուհի Հովհաննեսի Գալյանը:
20:41 - 02 հուլիսի, 2020
ԲԴԽ-ն կընտրի այն դատավորներին, որոնք կքննեն նաև ապօրինի գույքի բռնագանձնման վերաբերյալ գործեր |1lurer.am|

ԲԴԽ-ն կընտրի այն դատավորներին, որոնք կքննեն նաև ապօրինի գույքի բռնագանձնման վերաբերյալ գործեր |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է Դատական օրենսգրքում և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծերի փաթեթը: Ըստ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի՝ Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը կարող է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական և քաղաքացիական մասնագիտացված դատավորների ցանկից ընտրել դատավորների, որոնք կքննեն նաև ապօրինի գույքի բռնագանձնման վերաբերյալ գործեր:  Փոխնախարարը նշեց, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող լրացումներով էլ սահմանվում են գլխավոր դատախազության նոր կազմավորվող ապօրինի գույքի բռնագնաձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության պետի տեղակալի և ավագ դատախազի դրույքաչափերը: «Հաշվի առնելով, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դատախազները գործնականում առնվազն մեկ կամ մեկուկես ամիս հետո կանցնեն աշխատանքի, նախագծի ընդունումը հրատապ է, որպեսզի նրանք կարողանան աշխատավարձ ստանալ»,- ասաց Գալյանը: 
17:11 - 24 հունիսի, 2020
Կառավարությունն առաջարկում է կալանքից ազատելու հնարավորություն տալ ծանր հիվանդության հիմքով |armenpress.am|

Կառավարությունն առաջարկում է կալանքից ազատելու հնարավորություն տալ ծանր հիվանդության հիմքով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեադատավարական օրենսդրության շրջանակում հստակ նախատեսել կալանքի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորություն: Կառավարության հեղինակած օրինագիծը խորհրդարանում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: Նախագծով նախատեսվում է ամրագրել հսկող դատախազի կողմից միջնորդագիրն անհապաղ քննելու և այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն՝ միաժամանակ նախատեսելով հսկող դատախազի կողմից միջնորդագիրը մերժելու դեպքում այն դատական կարգով բողոքարկելու հնարավորություն: Սահմանվել են նաև մի շարք դրույթներ: Փոխնախարարի խոսքով՝ նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ 2020 թվականի հունվարին քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ գրանցվել է մահացության 3 դեպք, որից 2 ը՝ ծանր հիվանդության հետևանքով:
17:32 - 02 հունիսի, 2020
Ծանր հիվանդություններ ունեցող բանտարկյալները հնարավորություն կստանան վաղաժամ ազատ արձակվել
 |news.am|

Ծանր հիվանդություններ ունեցող բանտարկյալները հնարավորություն կստանան վաղաժամ ազատ արձակվել |news.am|

news.am: Ծանր հիվանդություններ ունեցող բանտարկյալները հնարավորություն կստանան վաղաժամ ազատ արձակվել:Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում հայտարարեց արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: Նա նշեց, որ մտահոգիչ է այն, որ այս տարվա հունվարին քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է մահվան 3 դեպք, երկու դեպքերում՝ ծանր հիվանդությունների պատճառով: «Միեւնույն ժամանակ, երկու դեպքերում եղել է բժշկական հանձնաժողովի համապատասխան եզրակացությունը, որը վկայում է պատժի կրման եւ հիվանդության անհամատեղելիության մասին: Զեկույց է ուղարկվել այդ քրեակատարողական հիմնարկ, որը, իր հերթին, դատարանում միջնորդություն է ներկայացրել, սակայն անձինք մահացել են մինչեւ դատական նիստի նշանակումն ու անցկացումը: Այլ կերպ ասած՝ դատարանը չի հասցրել լսել այդ միջնորդությունները»,-ասաց Գալյանը: Փոխնախարարը նշեց, որ օրինագծով առաջարկվում է հստակ սահմանել եւ հնարավորություն տալ վաղաժամ ազատ արձակել անձանց, որոնք ծանր հիվանդություններ ունեն: Գալյանը նշեց, որ ազատ արձակման մասին որոշումն ուժի մեջ կմտնի հաջորդ օրվանից: Նշենք, որ երկարատեւ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ խորհրդարանական հանձնաժողով դրական եզրակացությունը:  
20:28 - 25 մայիսի, 2020
ԱԺ-ն չընդունեց ձերբակալված անձանց տեսակցելու պատգամավորի իրավունքին առնչվող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն չընդունեց ձերբակալված անձանց տեսակցելու պատգամավորի իրավունքին առնչվող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված բուռն քննարկման արժանացած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում էր պատգամավորներին հնարավորություն տալ տեսակցել կալանավորված և ձերբակալված այն անձանց, որոնց նկատմամբ տեսակցության արգելք է սահմանվել: «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 34 «կողմ», 79 «դեմ» ձայներ: Նախագծի շուրջ նախորդ օրը բուռն քննարկում, անհամաձայնություններ էին  եղել:  Նախագծի զեկուցող, խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ օրենսդրությունը սահմանում է, որ պատգամավորն ունի մուտքի և ելքի իրավունք: Պատգամավորի կարծիքով՝ արդարադատության նախարարության համապատասխան հիմնարկները մեկնաբանում էին, որ դա պարզապես մուտքի և ելքի իրավունք է և ոչ ավելի, դա շփման, տեսակցության իրավունք չի ենթադրում: Եվ այս օրենքի նախագծքով իրենք ցանկանում էին լուծել այդ հարցը՝ պատգամավորներին և 48-րդ հոդվածով սահմանված մյուս անձանց՝ օրինակ նախագահին, վարչապետին, ՍԴ նախագահին ևս տեսակցելու իրավունք տալ ձերբակալված և կալանավորված այն անձանց, որոնց նկատմամբ տեսակցության արգելք է սահմանվել: ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը վստահեցրել էր, որ մեկնաբանության խնդիր չկա, քանի որ չեն կարող մեկնաբանել մի բան, որը գրված չէ: Նա հիշեցրել էր, որ այսօր պատգամավորները և անձինք, որոնք նշված են քննարկվող օրենքի 48-րդ հոդվածում, իրավունք չունեն տեսակցել կալանավորված կամ ձերբակալված այն անձին, որի համար կա վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշում՝ տեսակցությունները սահմանափակելու մասին: Նախագծի վերաբերյալ տարբեր ու հակասական տեսակտներ ունեին նաև պատգամավորները: Նախագծի քվեարկությունից  առաջ  Պետաիրվական հարցերի  մշտական  հանձնաժողովի  նախագահ  Վլադիմիր Վարդանյանը կոչ արեց դեմ քվեարկել դրան: Նա, մասնավորապես, նշեց, որ, «Լուսավոր Հայաստան»-ը հանձնաժողովի նիստում չի ընդունել որևէ առաջարկ, որը ներկայացվել էր կառավարության կողմից: «Եվ, ըստ էության, հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն: Ցավալի է, քանի որ առնվազն այն տեսքով, որ առաջարկում էինք, կարևոր նախագիծ էր: Բայց առաջակում ենք դեմ քվեարկել այս նախագծին, քանի որ շեղվում է այն կարգավորումների տրամաբանությունից, որ ի սկզբանե նախատեսված էր»,-ասաց Վարդանյանը: Քվեարկությունից հետո «Իմ քայլ»-ից Սուրեն Գրիգորյանը նշեց՝ քանի որ ԱԺ-ն անձնական ամբիցիաների տեղ չէ, և պետք է որակով օրենքներ ընդունեն, և եթե ԼՀԿ-ն կարծում է, որ նախագիծն ի սկզբանե չի եղել մեկուսի տեսակցությունների մասին, ապա  հորդորեց, որ հանդես գան առաջարկությամբ և նախագիծը վերադարձնեն առաջարկությունների ստացման փուլ: «Լուսավոր Հաայստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց՝ գտնում են, որ նախագիծն այդ տեսքով հնարավոր է փոխել, որոշակիացնել, որ այլ մեկնաբանություններ չլինեն: «Սակայն, եթե նախագիծը չլինի էլ, գործող օրենքի իրավակարգավորմամբ մինչև 2010 թվականը կիրառվել է այսպես՝ եղել են քաղբանտարկյալներ, ում նկատմամբ տեսակցության արգելք է եղել, և  պատգամավորները, օմբուդսմենը և մնացածն այցելել են: Ինչպե՞ս եղավ, որ դուք նույն կերպ եք մեկնաբանում դրույթը, ինչպես նախկին իշխանությունները»,-ասաց Մարուքյանն ու նշեց, որ նախագիծը առաջարկությունների փուլ վերադարձնելու առաջարկ չեն ներկայացնելու:
11:45 - 15 ապրիլի, 2020
ԱԺ-ում քննարկվում է պատգամավորների` դատապարտյալներին ու կալանավորված անձանց անարգել տեսակցելու նախագիծը |hetq.am|

ԱԺ-ում քննարկվում է պատգամավորների` դատապարտյալներին ու կալանավորված անձանց անարգել տեսակցելու նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը: Նախագծի հեղինակ Տարոն Սիմոնյանն ասաց, որ այս նախագիծը մի քանի տարիների պատմություն ունի, քանի որ տարիներ շարունակ ընդդիմադիր պատգամավորների մուտքը ՔԿՀ-ներ խոչընդոտվել է, մասնավորապես պատգամավորները չեն կարողացել տեսակցել դատապարտյալներին կամ կալանավորված անձանց: Սիմոնյանի խոսքով` օրենսդրությունն այնպիսին է, որ պատգամավորների մուտքն ու ելքը ՔԿՀ-ների թույլատրվում է, սակայն դա չի ենթադրում տեսակցություն, ուստի առաջարկում են օրենքով ամրագրել նաև տեսակցելու դրույթը: Չնայած հանձնաժողովը չէր ստացել գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, սակայն ընդգրկվել էր լիագումար նիստերի օրակարգում, առաջին ընթերցմամբ ընդունվել` պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցում նախագծի հեղինակը աշխատանքներ կտանի կառավարության հետ, և վիճելի դրույթները կհստակեցվեն: Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի խոսքով` պատգամավորները իրավունք ունեն տեսակցել այն դատապարտյալին կամ կալանավորին, ում վերաբերյալ տեսակցության արգելք չկա: Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ կա տեսակցությունների սահմանափակում, ապա կառավարությունն առաջարկել է նման դեպքերում պատգամավորները դիմեն վարույթ իրականացնող մարմնին և նրանից ստանան տեսակցության թույլտվություն կամ մերժում: Մերժումը, սակայն, պետք է հիմնավորված լինի: Գալյանի խոսքով` նման առաջարկով են հանդես եկել, քանի որ նախագծի հեղինակն ի սկզբանե նշում էր, որ տեսակցություն ասելով հասկանում են ոչ թե կարճաժամկետ տեսակցությունը, այլ շփում, հանդիպումը, ուստի առաջարկ է եղել, որ տեսակցության արգելք ունեցող դատապարտյալին հնարավոր լինի հանդիպել, հարց ուղղել, սակայն վարչակազմի ներկայությամբ: Նախագիծը հեղինակը, սակայն, մերժել է կառավարության առաջարկը: Արդարադատության փոխնախարարը կոչ արեց դեմ քվեարկել նախագծին, քանի որ այն որևէ շահ չի սպասարկում:
14:19 - 14 ապրիլի, 2020
Խորհրդարանն ընդունեց բռնության հրապարկային կոչը և քարոզը քրեականացնող օրինագիծը |armenpress.am|

Խորհրդարանն ընդունեց բռնության հրապարկային կոչը և քարոզը քրեականացնող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ատելության խոսքի՝ բռնության հրապարակային կոչի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու համար սահմանել քրեական պատասխանատվություն:   ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը: Նախագծով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհահայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծննդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար: Կոչեր ասելով պետք է հասկանալ անձանց գիտակցության և կամքի վրա այնպիսի ազդեցությունը, որն ուղղված է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելուն: Քարոզն անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնության գործադրելուն ուղղված գաղափարների տարածումն է: Որպես քարոզ չի կարող դիտվել բռնություն գործադրելուն ուղղված գաղափարների տարածումը միայն մեկ անձի մոտ: Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել ոչ թե ցանկացած բռնության կոչի, այլ միայն հանցակազմում թվարկված հանգամանքներով պայմանավորված բռնության կոչերի համար: Այդ գործերի քննությունը կվերապահվի ՀՀ քննչական կոմիտեին: Հանրային վտանգավորության տեսանկյունից արարքը համարվելու է ոչ մեծ ծանրության հանցագործություն, որի համար պատասխանատվություն է նախատեսվելու կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-150-պատիկի չափով և ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հայտնեց, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու, և եթե նախագիծն ընդունվի, երկրորդ ընթերցմամբ քննարկման համար կներկայացնեն առաջարկներ: «Լուսավոր Հայաստան»-ից Տարոն Սիմոնյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը կողմ կքվեարկի, սակայն երկրորդ ընթերցմամբ քննարկման համար կներկայացնեն իրենց առաջարկությունները: Փաթեթը քվեարկությամբ ստացավ 91 կողմ, 21 ձեռնպահ ձայներ: 
11:02 - 06 մարտի, 2020