Սմբատ Սաիյան

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի գործող տեղակալ։ Ծնվել է 1975թ. սեպտեմբերի 25-ին։

Կրթությունը

1993 – 1998  ԵՊՀ, պատմության ֆակուլտետ

2002 – 2006  ԵՊՀ , իրավաբանական ֆակուլտետ (հեռակա, երկրորդ մասնագիտություն):

Աշխատանքային փորձը

2000-2002 թ.  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սոցիալական ապահովագրության վարչություն, 1-ին կարգի    մասնագետ

2002 –2002   հունվարից ապրիլ  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչություն, սոցիալական ապահովագրության բաժին, բաժնի պետի պաշտոնակատար

2002 –2002   ապրիլից նոյեմբեր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչություն, սոցիալական ապահովագրության բաժին, բաժնի պետ

2002–2004   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչություն, սոցիալական ապահովագրության բաժին, առաջատար մասնագետ

2004 – 2006   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչություն, սոցիալական ապահովագրության բաժին, բաժնի պետ

2006–2010  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչություն, վարչության պետ

2010-2012 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, կենսաթոշակային ապահովության վարչություն, վարչության պետ

2012-2017  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սոցիալական ապահովության պետական ծառայություն, ծառայության պետի առաջին տեղակալ

2017թ.-ից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, նախարարի տեղակալ։

ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանը քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ևս 2 տարով երկարաձգել թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը: «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հուլիսի 15-ի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը: 2017-ի հունվարի 1-ից սկսած` գործատուն այլևս պարտավոր չէ վարել աշխատանքային գրքույկներ: Միաժամանակ սահմանվել է, որ իրենց մոտ գտնվող աշխատանքային գրքույկները գործատուները ներկայացնում են իրավասու մարմիններին, որոնք թվայնացվում և վերադարձվում են: «Ի սկզբանե նախատեսված է եղել ժամկետ: Օրենքի նախագիծն ընդունելու պահին այդ ժամկետը եղել է 2 տարի, այսինքն` 2019 թվականի հունվարի 1-ին գործընթացը պետք է ավարտվեր: Սակայն 2017 և 2018 թթ. իրականացված աշխատանքները չտվեցին բավարար արդյունք, և 2019-ի հունվարի 1-ի դրությամբ թվայնացվել էր դեռևս 270 հազար հատ աշխատանքային գրքույկ»,-ասաց Սաիյանը: Նախարարության նախաձեռնությամբ ժամկետը երկարաձգվել էր ևս մեկ տարով: Սակայն սա ևս բավարար չի եղել գործընթացն ավարտին հասցնելու համար, այս ընթացքում շուրջ 125 հազար աշխատանքային գրքույկներ են թվայնացվել:  Այսպիսով` նախագծով առաջարկվում է գործընթացի ժամկետը երկարաձգել մինչև 2022 թվականի հունվարի 1-ը: Նաև սահմանվում են հստակ ժամկետներ, թե գործատուն իր ծանուցումից հետո որքան ժամանակահատվածում պետք է այդ աշխատանքային գրքույկները ներկայացնի իրավասու մարմնին: Առաջարկվում է օրենքով սահմանել, որ գործատուի աշխատանքային գրքույկները ներկայացնելու պարտականությունը կարող է գործատուի վրա դրվել նաև դատական կարգով:  Նախարարության գնահատմամբ՝ այս պահին աշխատող գործատուների մոտ է ևս շուրջ 350 հազար աշխատանքային գրքույկ: 
17:59 - 15 հուլիսի, 2020
Մեկնարկում են հիպոթեկային նոր ծրագրեր՝ ուղղված երեխա ունեցող ընտանիքներին |armenpress.am|

Մեկնարկում են հիպոթեկային նոր ծրագրեր՝ ուղղված երեխա ունեցող ընտանիքներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցերը կառավարության ուշադրության կենտրոնում են: Մշակվել և փուլ առ փուլ կյանքի են կոչվում տարբեր ուղղություններով ծրագրեր, որոնք իրենց ազդեցությունը կթողնեն ժողովրդագրական իրավիճակի բարելավման վրա: Հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ դեռ 2017 թվականին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի պատվերով կատարված ուսումնասիրությամբ վերհանվել են անձի վերարտադրողական վարքագծի վրա ազդող հիմնական գործոնները: Ըստ ուսումնասիրությունների՝ առաջին տեղում աշխատանքն է, եկամտաստեղծ գործունեությամբ զբաղվելը, երկրորդ տեղում՝ բնակարանային ապահովության խնդիրները: ՀՀ վարչապետի ղեկավարությամբ գործում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ: Այդ խորհրդի շրջանակում ծավալված քննարկումների արդյունքում մշակվել են մի քանի ուղղություններով ծրագրեր, որոնք արդեն կյանքի են կոչվում: «Առաջիինն այն է, ինչին ականատես ենք լինում: Հուլիսի 1-ից բարձրանում է առաջին և երկրորդ ծնված երեխայի միանվագ նպաստի չափը: Այսօր, համապատասխանաբար, 50 հազար և 150 հազար դրամի փոխարեն կսահմանվի 300 հազար դրամ»,- ասաց Սմբատ Սաիյանը: Հաջորդ ուղղությունը բնակարանային ապահովության աջակցության ծրագրերն են՝ ուղղված երեխա ունեցող ընտանիքներին: Այս տարվա հուլիսի 1-ից կմեկնարկեն նաև այս ուղղությամբ նախատեսված ծրագրերը: Առաջինը միանվագ դրամական աջակցությունն է՝ ուղղված մարզերում բնակարան ձեռք բերող անձանց: «Առաջին ծրագրի շրջանակում մարզային բնակավայրում հիպոթեկային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող ընտանիքներին տրվում է միանվագ աջակցություն բնակարանի արժեքի հինգ տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը: Տրամադրվող աջակցության չափը կապված է ընտանիքում երեխաների առկայության հետ: Ծրագրից օգտվելու համար պարտադիր պայման է ընտանիքում երկու անչափահաս երեխայի առկայությունը»,- ասաց նախարարի տեղակալը: Երկրորդը կանխավճարի ապահովագրության ծրագիրն է: Երկրորդ ծրագրի շրջանակում պետությունը քաղաքացուն հատկացնում է որոշակի աջակցություն, որն ուղղվում է կանխավճարի ապահովագրությանը: Պետությունն, ըստ էության, ապահովագրում է շահառուի կանխավճար վճարելու պարտավորությունը: Երրորդ ծրագրի համաձայն՝ հիպոթեկային վարկ մարող ընտանիքում, եթե հուլիսի 1-ից երեխա է ծնվում, ապա պետությունը որոշակիորեն կմարի այդ հիպոթեկային վարկի մայր գումարի մի մասը: «Մասնավորապես, մարզային բնակավայրում, եթե դա լինի առաջին կամ երկրորդ երեխան, ապա աջակցությունը հիպոթեկային վարկի 10 տոկոսի չափով է, իսկ Երևանում հինգ տոկոսի չափով: Եթե ընտանիքում երրորդ և հաջորդ երեխան է ծնվում, ապա մարումների չափը մարզային բնակավայրում կկազմի 50 տոկոս, Երևանում՝ 25 տոկոսի չափով»,- ասաց նա: Նախարարի տեղակալը վստահեցրեց, որ սրանք բնակարանային ապահովության միակ ծրագրերը չեն: Առաջիկայում ականատես կլինենք նոր ծրագրերի: Նախատեսվում է շինարարության տեսքով նպատակային ծրագրեր իրականցնել մարզերում: Մարզային բնակավայրերում այդ խնդիրը սուր է դրված: Բնակարանաշինարարության բացակայությունը, ըստ էութան, թույլ չի տալիս մեր հայրենակիցներին օգտվել եկամտահարկի վերադարձի ծրագրից: 
15:49 - 29 հունիսի, 2020
Քննարկվել է կենսաթոշակային ապահովությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություն

Քննարկվել է կենսաթոշակային ապահովությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություն

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 15-ի նիստում Արմեն Փամբուխչյանի նախագահությամբ քննարկվել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի ներկայացմամբ` համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին, Սանկտ Պետերբուրգում: Ներկայում ԱՊՀ անդամ մի շարք պետությունների միջեւ գործում է «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» 1992 թվականի մարտի 13-ին ստորագրված համաձայնագիրը, ըստ որի` մասնակից պետությունների տարածքներում ձեռք բերված աշխատանքային ստաժերի համար կենսաթոշակը նշանակում եւ վճարում է քաղաքացու բնակության վայրի պետությունը: Հաշվի առնելով այդ համաձայնագրի իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրները եւ այն հանգամանքը, որ ԵՏՄ անդամ պետությունների միջեւ նախատեսվում է աշխատուժի ազատ տեղաշարժ` անհրաժեշտություն է առաջացել ԵՏՄ անդամ պետությունների քաղաքացիների կենսաթոշակային ապահովության հետ կապված հարաբերությունները կանոնակարգել նոր սկզբունքների ներքո: Համաձայնագրով աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձեւավորվում եւ իրականացվում են այն պայմաններով եւ կարգով, որով ձեւավորվում եւ իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության այլ քաղաքացիների  կենսաթոշակային իրավունքները: Կենսաթոշակն արտահանվելու է, յուրաքանչյուր պետություն հաշվարկելու եւ վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար` իր օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ այն հանգամանքից, թե համաձայնագրի անդամ որ պետությունում է բնակվում անձը: Նշվել է, որ կենսաթոշակի չափը չի կարող նվազել, վճարումը չի կարող դադարեցվել համաձայնագրի այլ անդամ պետությունում բնակվելու հիմքով: Պատգամավորների հարցերը վերաբերել են օրինագծի  իրավական կարգավորումներին, կիրարկելիությանը: Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
15:45 - 15 հունիսի, 2020
ԱԺ-ն չընդունեց թոշակների անկանխիկ վճարման անցնելու նախագիծը, այն ուղարկվեց առաջարկությունների փուլ |armenpress.am|

ԱԺ-ն չընդունեց թոշակների անկանխիկ վճարման անցնելու նախագիծը, այն ուղարկվեց առաջարկությունների փուլ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում  է ներդնել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակ: «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ստացավ 1 «կողմ», 105 «դեմ» և 7 «ձեռնպահ»  ձայներ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանն ինքն էր հորդորել նախագծին դեմ քվեարկել, ուղարկել առաջարկությունների ներկայացման փուլ, նախագծում պետք է կատարվեն ժամկետների փոփոխություններ: Մասնավորապես, նախատեսվում է որպես կենսաթոշակի վճարման հիմնական եղանակ սահմանել անկանխիկ եղանակը՝ բանկային հաշվի միջոցով վճարման եղանակը՝ բացառություններ սահմանելով որոշակի կատեգորիայի անձանց համար: Բացառությունների շրջանակում անձինք կարող են իրենց կենսաթոշակը ստանալ իրենց ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով: Օրինակ, եթե կենսաթոշակառուի 75 տարին լրացել է, կամ կենսաթոշակառուն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ է, կամ, այլ կերպ ասած, քաղաքացին ունի շարժունակության խնդիր, ապա նրա դիմումի հիման վրա կենսաթոշակը կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով: Քվեարկությունից հետո հիմնական զեկուցող Սմբատ Սաիյանն առաջարկեց նախագիծը վերադարձնել գրավոր առաջարկների ներկայացման փուլ, որպեսզի հետո լրամշակված տարբերակը ներկայացնեն: Որոշման նախագիծը քվեարկության դրվեց առանց քննարկմանը: Այն քվեարկությամբ ստացավ 84 «կողմ», 9 «դեմ» և 17 «ձեռնպահ»  ձայներ, այսպիսով ընդունվեց, և նածագիծն ուղարկվեց առաջարկությունների ստացման փուլ:
12:04 - 01 հունիսի, 2020
Առաջարկվում է սեպտեմբերի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում բացառապես անկանխիկ եղանակով փոխանցել կենսաթոշակը |hetq.am|

Առաջարկվում է սեպտեմբերի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում բացառապես անկանխիկ եղանակով փոխանցել կենսաթոշակը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» և հարակից ներկայացված օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկը, որով նախատեսվում է անցնել կենսաթոշակների վճարման միայն անկանխիկ եղանակի: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ապրիլի 15-ին: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանի խոսքով` պատգամավորներն առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն ներկայացրել, առաջարկներ եղել են գործադիրից: Նախագծով առաջարկվում է այս տարվա հուլիսի 1-ից Երևանում, Գյումրիում և Վանաձորում անցնել բացառապես անկանխիկ եղանակով կենսաթոշակը փոխանցելու կարգին: Կառավարությունն առաջարկում է «հուլիսի 1» ժամկետը փոխարինել «սեպտեմբերի 1» ժամկետով` առկա իրողությամբ պայմանավորված: Խորհրդարանի տեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն արձագանքեց` անկանխիկ վճարային եղանակին անցնելու այս պրոցեսը սահուն չի կազմակերպվում, ավելի ճիշտ կլիներ համայնքներում բանկային ենթակառուցվածքները զարգանային, նոր անցում լիներ: Փոխնախարարը պատասխանեց` Կառավարությունն ընտրել է փուլային տարբերակը. նախ այդ համակարգին անցնում են խոշոր քաղաքները, ապա խոշոր գյուղերը, և վերջում` փոքր գյուղերը: Եթե այս ընթացքում բանկային ենթակառուցվածքների հասանելիության խնդիր լինի, ապա ժամկետների փոփոխություն կլինի: «Եթե ուզում ենք, որ մարդիկ առանց լրացուցիչ դժվարությունների անցնեն անկանխիկ եղանակի, պետք է այդ պահանջը իմպերատիվ լինի այն մարդկանց համար, ովքեր նոր են թոշակի անցնում, իսկ գործող թոշակառուների համար ընտրության հնարավորություն պիտի լինի»,-ասաց Բաբկեն Թունյանը: Փոխնախարարն արձագանքեց, որ Կառավարությունը հակված է քննարկվող տարբերակին, և հավելեց` այն ազդակ է լինելու նաև բանկային համակարգի համար` համայնքներում ենթակառուցվածնքների զարգացման համար: Նախագիծը ստացավ հանձնաժողովի հավանությունը` ընդգրկվելով քառօրյա նիստերի օրակարգ: Առանձին կատեգորիայի անձինք, ինչպես 75 և ավելի տարեկան թոշակառուները, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն և շարժունակության խնդիր ունեցողները, կարող են իրենց դիմումների հիման վրա ընտրել կանխիկ փոխանցման տարբերակը:
16:40 - 20 մայիսի, 2020
ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել կենսաթոշակների՝ ամբողջությամբ անկանխիկ վճարման անցնելու հարցը |armenpress.am|

ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել կենսաթոշակների՝ ամբողջությամբ անկանխիկ վճարման անցնելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ամբողջությամբ անցում կատարել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի՝ սահմանելով բացառություններ: Փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը: «Պետական կենսաթոշակների մասին» գործող օրենքում սահմանված է, որ կենսաթոշակը կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ քաղաքացու ընտրությամբ: Գործող օրենսդրությամբ անձը հնարավորություն ունի ընտրություն կատարելու կենսաթոշակի վճարման եղանակի համար: «Փաթեթով առաջարկվում է ամբողջությամբ անցում կատարել կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակի: Իհարկե, օրենքով սահմանված են առանձնահատկություններ՝ առանձին կատեգորիայի անձանց համար: Մասնավորապես, նշված է, որ եթե կենսաթոշակառուի 75 տարին լրացել է կամ կենսաթոշակառուն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ է, կամ, այլ կերպ ասած, քաղաքացին ունի շարժունակության խնդիր, ապա նրա դիմումի հիման վրա կենսաթոշակը կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով»,-ասաց Սաիյանը: Միաժամանակ հաշվի առնելով բանկային ենթակառուցվածքի հասանելիությունը հանրապետության տարածքում՝ կառավարությունն առաջարկում է անցման փուլային տարբերակ: Առաջարկվում է առաջին փուլում՝ 2020 թվականի հուլիսի 1-ից այս կանոնը տարածել Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Դրանից հետո աստիճանաբար կտարածվի մնացած քաղաքներում, մեծ գյուղերում: Եվ 2023 թվականից այն արդեն կգործի նաև գյուղական այն բնակավայրերում, որտեղ կա 1000-ից պակաս բնակչություն:  Փոխնախարարը նշեց, որ կենսաթոշակների կանխիկ վճարումը անամեմատ ավելի թանկ է պետության համար, քան անկանխիկ վճարումը: 2020 թվականի մարտ ամսվա դրությամբ արդեն իսկ անկանխիկ եղանակով վճարվում է ընդհանուր կենսաթոշակների 53 տոկոսը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը նկատեց, որ օրինագիծը կարևոր է, սակայն մտահգություն հայտնեց, որ այն որոշակի դժվարություններ է ստեղծելու թոշակառուների համար: «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ չի տեսել որևէ գյուղ, որտեղ բանկոմատ լինի, կամ դրանք եզակի են: Պատգամավորը նկատեց՝ սա ենթադրում է, որ պետությունը պետք  բանկերի առջև դնի պարտավորություն, որ բոլոր համայնքներն ապահովեն բանկոմատներով, որպեսզի մարդը մի գյուղից մյուսը չգնա՝ բանկային ենթակառուցվածքից օգտվելու համար:
17:12 - 15 ապրիլի, 2020
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց թրաֆիքինգի ենթարկված երեխաներին միանվագ գումար հատկացնելու մասին նախագծին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց թրաֆիքինգի ենթարկված երեխաներին միանվագ գումար հատկացնելու մասին նախագծին

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սայանը նախ նշեց, որ նախագիծը նպատակաուղղված է ՀՀ կառավարության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների և հանձնարարականների կատարմանը, մասնավորապես, ոլորտում երեխայի իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավմանը և գործող համակարգի արդյունավետության բարձրացմանը: Նախագծով առաջարկված փոփոխություններն ու լրացումներն առնչվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բնագավառում նոր մեխանիզմների ներդրման, պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջև հարաբերությունների կարգավորման, առկա կառուցակարգերի ամրապնդման հարցերին: Սմբատ Սայանի խոսքով՝ նշված օրենքում այսօր բացակայում են երեխաներին  ուղղորդելու գործընթացը, իսկ այդ ուղղորդումն այն գործընթացն է, որի  արդյունքում ապահովվում է սոցիալական աջակցություն թրաֆիքինգի ենթարկված անձի և այդ աջակցությունը տրամադրող կազմակերպության միջև։ Այդ համապատասխան ընթացակարգերի բացակայությունը որոշակի խնդիր էր առաջացնում, և նախաձեռնությամբ կարգավորում ենք խնդիրը։ Փոխնախարարն ասաց նաև, որ պետական բյուջեով կա ծրագիր, որի շրջանակում թրաֆիքինգի ենթարկված անձանց, որպես սոցիալական աջակցություն, նախատեսված է գումարային հատուցում, սակայն դա երեխաների համար նախատեսված չէ, ինչն իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ էր առաջացնում:   Ըստ նախագծի՝ հատուկ կատեգորիայի երեխա-զոհին ևս համապատասխան կետով սահմանվում է միանվագ դրամական փոխհատուցում՝  250 000 դրամ։ Միանվագ դրամական փոխհատուցումը տրամադրվում է օրինական ներկայացուցչին նպատակային՝ հատուկ կատեգորիայի զոհի առաջնային կարիքները հոգալու համար:Հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին սույն օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը, ինչպես նաև աջակցության և պաշտպանության նպատակով հատուկ կատեգորիայի երեխա- զոհերի ուղղորդման ընթացակարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Նախագիծը դրվեց քվեարկության և ստացավ դրական եզրակացություն։
12:44 - 09 ապրիլի, 2019