Սերգեյ Շոյգու

Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարն է։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2012-ից։

«Լըկորնյուն փորձել է համոզել, որ Ուկրաինան և արևմուտքը ներգրավված չեն ահաբեկչության մեջ՝ դա բարդելով ԻԼԻՊ-ի վրա». ՌԴ ՊՆ

«Լըկորնյուն փորձել է համոզել, որ Ուկրաինան և արևմուտքը ներգրավված չեն ահաբեկչության մեջ՝ դա բարդելով ԻԼԻՊ-ի վրա». ՌԴ ՊՆ

Ապրիլի 3-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգուի հետ, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։  Սա նախարարների առաջին խոսակցությունն է 2022 թվականի հոկտեմբերից ի վեր։ Ըստ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ Լըկորնյուն Ֆրանսիայի անունից համերաշխություն է հայտնել մարտի 22-ին մերձմոսկովյան «Կրոկուս հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 144 մարդ։ Հաղորդվում է, որ ֆրանսիացի պաշտոնյան հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարելու և Ռուսաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին՝ այդ սպառնալիքին առավելագույնս արդյունավետ հակազդելու համար։ Միևնույն ժամանակ, ֆրանսիացի նախարարը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին դադարել ահաբեկչությունն օգտագործել Ուկրաինայի դեմ մեղադրանքներ հնչեցնելու համար և ասել, որ Փարիզը չունի որևէ տեղեկատվություն, որը կմատնանշեր հարձակման և Ուկրաինայի միջև կապը։ «Ազատություն ռադիոկայանի» փոխանցմամբ կողմերը քննարկել են Ուկրաինայի պատերազմը, Լըկորնյուն ասել է, որ Ֆրանսիան դատապարտում է ռուսական ներխուժումը և կշարունակի աջակցել Կիևին։ Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել  «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։  ՌԴ ՊՆ-ն նշում է՝ Ֆրանսիացի նախարարը համառորեն փորձել է համոզել, որ Ուկրաինան և արևմտյան երկրները ներգրավված չեն ահաբեկչության մեջ՝ պատասխանատվությունը բարդելով ԻԼԻՊ-ի վրա(Իրաքի և Լևանտի իսլամական պետություն) Սերգեյ Շոյգուն, ընդգծելով, ահաբեկչության հետ կապված սկսված հետաքննությունը կավարտվի, և բոլոր մեղավորները կպատժվեն, նշել է, որ ահաբեկչության մեջ ուկրաինական հետքի մասին տեղեկություններ կան.  «Կիևի ռեժիմը ոչինչ չի անում առանց արևմտյան կուրատորների հավանության։ Հույս ունենք, որ այս դեպքում ֆրանսիական հատուկ ծառայությունները չեն սրա հետևում կանգնած»,- ասել է Շոյգուն։  ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ ֆրանսիական զորախմբի հնարավոր ուղարկումն Ուկրաինա «խնդիրներ կստեղծի հենց Ֆրանսիայի համար»։
09:30 - 04 ապրիլի, 2024
Խաղաղապահների անձնուրաց գործողություններն օգնեցին խուսափել Լեռնային Ղարաբաղում ավելի շատ մարդկային կորուստներից. Շոյգու
 |tert.am|

Խաղաղապահների անձնուրաց գործողություններն օգնեցին խուսափել Լեռնային Ղարաբաղում ավելի շատ մարդկային կորուստներից. Շոյգու |tert.am|

tert.am: Ռուս խաղաղապահների անձնուրաց և պրոֆեսիոնալ գործողություններն օգնեցին խուսափել ավելի շատ զոհերից Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ։ Այս մասին, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Իրենց անձնուրաց և պրոֆեսիոնալ գործողությունների համար շնորհակալ եմ մեր տղաներին՝ ռուս խաղաղապահներին, որոնք օգնեցին խուսափել ավելի շատ զոհերից։ Խաղաղապահները համակողմանի բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին և կարիքավորներին», - ասել է նա ՌԴ Զինված ուժերի ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ։ Շոյգուի խոսքով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի օգնությամբ տեղակայվել է մոդուլային ճամբար՝ ժամանակակից սարքավորումներով, վիրաբուժական օգնության հնարավորությամբ, օպերացիոն մոդուլ՝ վերակենդանացման բաժանմունքով։ «Հատուկ բժշկական ջոկատում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների փորձառու բժիշկներ»,- ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը։ Շոյգուն ասել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի տարածք է տարհանվել ԼՂ ավելի քան 98 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 32 հազար երեխա։ «Մարդկանց զոհվելը կանխելու համար որոշվել է խաղաղ բնակիչներին տարհանել և տեղավորել  դիտակետերում և բազային ճամբարում։ Ռուս խաղաղապահների միջնորդությամբ պատերազմող կողմերին հաջողվել է համաձայնության գալ կրակի ամբողջական դադարեցման շուրջ։ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի տարածք է տեղափոխվել 98 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մոտ 32 հազար երեխա»,-ասել է նա ՌԴ զինված ուժերի ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ։ Ըստ Շոյգուի՝ ապահովվել է գրեթե 300 տոննա մարդասիրական բեռի առաքումը Աղդամի (Ակնա) և Լաչինի երթուղիներով։ «Ռուս զինվորականները մասնակցել են Ստեփանակերտի վառելիքի պահեստում բռնկված հրդեհի մարմանը»,- հավելել է նա։
13:56 - 03 հոկտեմբերի, 2023
Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար. Իրանի պաշտպանության նախարար

Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար. Իրանի պաշտպանության նախարար

Թեհրանում հանդիպել են ՌԴ և Իրանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Մոհամմադ Ռեզա Աշտիանին։   Իրանցի պաշտոնյան ասել է, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների պաշտպանությունը կարմիր գիծ է Իրանի համար։ Անդրադառնալով ԼՂ-ում մարտերի բռնկմանը, Աշտիանին հաստատել է Իրանի հավատարմությունը Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համագործակցությանը։ Շոյգուն իր հերթին աջակցությունն է հայտնել կովկասյան զարգացումների վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը։ Կողմերը իրենց անհամաձայնությունն են արտահայտել տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի առկայությանը։ Կարևորելով Իրանի և Ռուսաստանի միջև տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը երկու ժողովուրդների անվտանգության և շահերի ապահովման գործում՝ Աշտիանին նշել է, որ երկկողմ համագործակցության կարևորագույն առարկան ընդհանուր մարտահրավերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի միակողմանիության դեմ պայքարն է։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր հերթին ողջունել է Մոսկվայի և Թեհրանի սերտ և ռազմավարական հարաբերությունները։ Նա նշել է, որ երկու երկրների միջև կառուցողական փոխգործակցությունը կհաստատի անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում և կնպաստի բազմակողմանիությանը։
16:29 - 20 սեպտեմբերի, 2023
ՌԴ–ն ահաբեկչության դեմ պայքարում ՀԱՊԿ դաշնակիցներին կօգնի սպառազինությամբ. Շոյգու
 |armeniasputnik.am|

ՌԴ–ն ահաբեկչության դեմ պայքարում ՀԱՊԿ դաշնակիցներին կօգնի սպառազինությամբ. Շոյգու |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Ռուսաստանը կշարունակի օգնել ՀԱՊԿ դաշնակիցներին ահաբեկչության դեմ պայքարում սպառազինության մատակարարմամբ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Չնայած Եվրոպայում տիրող բարդ իրավիճակին` ահաբեկչության դեմ պայքարն ու Ռուսաստանի դաշնակիցներին տրամադրվող օգնությունը շարունակում է մնալ ՌԴ ՊՆ–ի առաջնահերթ խնդիրը։ Այդ աջակցությունը նախկինի պես ներառելու է կադրերի նախապատրաստում, համատեղ զորավարժություններ, զորքի պատրաստում, զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարում», – ասել է նա միջազգային անվտանգության XI մոսկովյան համաժողովի շրջանակում։ ՌԴ ՊՆ ղեկավարը նշել է նաև, որ Կենտրոնական Ասիայում ՀԱՊԿ-ի գծով ՌԴ դաշնակիցների անվտանգությունը ՌԴ ռազմական գերատեսչության աշխատանքի առանցքային առաջնահերթությունն է։ Քանի որ Աֆղանստանի տարածքում սաստկանում է ահաբեկչական կազմակերպությունների ազդեցությունը, դա Կենտրոնական Ասիայի համար անվտանգության սպառնալիքներ է ստեղծում։ «Արևմտյան երկրներն աստիճանաբար ավելի ակտիվ են փոխգործակցում տարբեր ազգային ոչ փուշտունական զորամիավորումների հետ։ Նրանց գործողությունների գաղափարը հասկանալի է», – հայտարարել է նա։ Շոյգուն հավելել է, որ Ռուսաստանն ամրապնդելու է ռազմական համագործակցությունը Ասիա–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ։ Կարևորագույն գործընկերներից մեկը Հնդկաստանն է, որի հետ ՌԴ-ն պատմականորեն առանձնահատուկ հարաբերություններ ունի, իսկ Վիետնամի, Մյանմայի, Մոնղոլիայի, Լաոսի, Ինդոնեզիայի, Բանգլադեշի հետ գաղութատիրության դեմ պայքարի համատեղ փորձ ունեն։ Հիշեցնենք` ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը։
14:03 - 15 օգոստոսի, 2023
ԱՄՆ-ն ծայրահեղ մտահոգված է Ռուսաստան-Հյուսիսային Կորեա ռազմական համագործակցությամբ |factor.am|

ԱՄՆ-ն ծայրահեղ մտահոգված է Ռուսաստան-Հյուսիսային Կորեա ռազմական համագործակցությամբ |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն «ծայրահեղ» մտահոգված է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական համագործակցության առիթով, գրում է VOA-ն։   «Մենք նախկինի նման խիստ անհանգստացած ենք»,-հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով  Շոյգուի այցը ԿԺԴՀ։ «ԿԺԴՀ-ի կողմից ընդդեմ Ուկրաինայի ՌԴ կոշտ ագրեսիվ պատերազմի աջակցությունը՝ հրապարակային հայտարարությունների, զինամթերքի մատակարարման տեսքով, որոնց մասին մենք խոսում էինք, ցույց է տալիս [Հյուսիսային Կորեայի] ապակայունացնող և անպատասխանատու դերը միջազգային գործերում»։ Պատելն ասել է, որ Ռուսաստանն աջակցում է Հյուսիսային Կորեայի անօրինական զենքի մշակման ծրագրերին՝ արգելափակելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում լրացուցիչ միջոցառումները և մասնակցելով Փհենյանում այդ զենքերի ցուցադրությանը: «Այս ամենը միայն ընդգծում է, թե որքան վնասակար է [ռուսական] ազդեցությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում», – ասել է Պատելը:
10:26 - 29 հուլիսի, 2023
Կիմ Չեն Ընը բանակցություններ է վարել Սերգեյ Շոյգուի հետ
 |armenpress.am|

Կիմ Չեն Ընը բանակցություններ է վարել Սերգեյ Շոյգուի հետ |armenpress.am|

armenpress.am: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԿԺԴՀ կատարած այցի ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ մտքեր է փոխանակել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։ «Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին Փհենյան կատարած այցի ընթացքում ընդունել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետության պետական ​​գործերի նախագահ Կիմ Չեն Ընը։ ԿԺԴՀ-ի ղեկավարի հետ զրույցի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ», - հաղորդել են ռազմական գերատեսչությունում։ Պաշտպանության նախարարությունում հավելել են, որ հուլիսի 27-ին Շոյգուն նաև կմասնակցի զորահանդեսին: Այն նվիրված է 1950-1953 թվականների Կորեական պատերազմի ավարտի 70-ամյակին, որը Հյուսիսային Կորեայում նշում են որպես հաղթանակի տոն։ Իր հերթին ԿԺԴՀ-ի կենտրոնական լրատվական գործակալությունը լուսանկարներ է հրապարակել, որոնցում Կիմ Չեն Ընը Սերգեյ Շոյգուին ցույց է տալիս հյուսիսկորեական նոր անօդաչու թռչող սարքեր։ Կիմ Չեն Ընը Շոյգուի և ՌԴ զինվորական պատվիրակության անդամների հետ այցելել է ռազմաարդյունաբերական ցուցահանդես։ 
10:29 - 27 հուլիսի, 2023
ՌԴ ՊՆ-ն Շոյգուի մասնակցությամբ առաջին տեսանյութն է հրապարակել Պրիգոժինի ապստամբությունից հետո
 |factor.am|

ՌԴ ՊՆ-ն Շոյգուի մասնակցությամբ առաջին տեսանյութն է հրապարակել Պրիգոժինի ապստամբությունից հետո |factor.am|

factor.am: ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որում, ըստ պաշտոնական հաղորդագրության, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելում է «Արևմտյան ուժերի կազմավորումներից մեկի առաջապահ հրամանատարական կետ», գրում է Meduza-ն։ ՊՆ-ն հայտնում, որ Շոյգուն լսելէ խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Եվգենի Նիկիֆորովի զեկույցը և խորհրդակցություն անցկացրել հրամանատարների հետ։ Սրանք Շոյգուի մասնակցությամբ առաջին կադրերն են «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի ապստամբությունից հետո, որը կտրուկ քննադատում էր ՊՆ-ին։ «Վագների» զինյալները հունիսի 24-ի գիշերը մտել էին Դոնի Ռոստով, որից հետո՝ շարժվել դեպի Մոսկվա։ Սակայն նրանք Մոսկվա չհասան։ Հունիսի 24-ի երեկոյան Պրիգոժինը հայտարարել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո«հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հակառակ ուղղությամբ հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։ Այդ ամբողջ ընթացքում Շոյգուն հանրային տիրույթումչի հայտնվել ու տեղի ունեցածը չի մեկնաբանել։ Ռուսական տելեգրամյան մի շարք ալիքներ դեռ երեկվանից գրում էին, թե Շոյգում մեկուսացված է, իսկ ՊՆ-ում սպասվում են պաշտոնանկություններ։
12:15 - 26 հունիսի, 2023
ՌԴ ՊՆ-ն մեծ ուշադրություն կհատկացնի ՀԱՊԿ-ի խաղաղապահների հետ համատեղ զորավարժություններին. Շոյգու
 |armenpress.am|

ՌԴ ՊՆ-ն մեծ ուշադրություն կհատկացնի ՀԱՊԿ-ի խաղաղապահների հետ համատեղ զորավարժություններին. Շոյգու |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ամառային վարժանքների ընթացքում մեծ ուշադրություն կհատկացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություններին: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Հունիսի 1-ին զինված ուժերում սկսվում է ամառային ուսումնական շրջանը... Մեծ ուշադրություն է նվիրվելու ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություններին, «ՍՄՈԱ պլյուս»-ի (խմբ.՝ ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների և երկխոսության գործընկերների խորհրդակցություն) շրջանակներում համատեղ հակաահաբեկչական զորավարժություններին», - ասել է նա ռազմական գերատեսչությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով՝ նախատեսված միջոցառումների կատարումը թույլ կտա ապահովել բանակի և նավատորմի պատրաստվածության պահանջվող մակարդակը, ազգային շահերի պաշտպանության և ռազմաքաղաքական իրադրության փոփոխություններին արդյունավետ արձագանքման խնդիրների կատարումը:
17:03 - 30 մայիսի, 2023
Մինսկը և Մոսկվան փաստաթղթեր են ստորագրել Բելառուսում ռուսական միջուկային զենքի պահպանման վերաբերյալ |news.am|

Մինսկը և Մոսկվան փաստաթղթեր են ստորագրել Բելառուսում ռուսական միջուկային զենքի պահպանման վերաբերյալ |news.am|

news.am: Բելառուսի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները Մինսկում հանդիպման ժամանակ փաստաթղթեր են ստորագրել Բելառուսի տարածքում ռուսական ոչ ռազմավարական միջուկային միջոցի տեղակայման կարգի վերաբերյալ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։ Վիկտոր Խրենինը եւ Սերգեյ Շոյգուն քննարկել են նաեւ «ռազմաքաղաքական իրավիճակը եւ պաշտպանության գերատեսչությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերը»։ Շոյգուն Բելառուսն անվանել է Ռուսաստանի «հավատարիմ դաշնակից եւ հուսալի  գործընկեր» եւ ասել, որ երկու երկրները միասին կդիմակայեն «կոլեկտիվ Արեւմուտքին», որն իբր չհայտարարված պատերազմ է մղում իրենց դեմ։ Միեւնույն ժամանակ, Շոյգուն նշել է, որ խոսքը Բելառուսին միջուկային զենքի փոխանցման մասին չէ. դրա կիրառման որոշումը կայացնելու է Մոսկվան։
17:40 - 25 մայիսի, 2023
Մինսկը և Մոսկվան ստորագրել են փաստաթղթեր Բելառուսում ռուսական միջուկային զենք պահելու վերաբերյալ
 |armenpress.am|

Մինսկը և Մոսկվան ստորագրել են փաստաթղթեր Բելառուսում ռուսական միջուկային զենք պահելու վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վիկտոր Խրենինն այսօր Մինսկում ստորագրել են փաստաթղթեր, որոնք սահմանում են ռուսական միջուկային զենքը Բելառուսի տարածքում պահելու կարգը։ Այս մասին տեղեկանում ենք Բելառուսի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Հանդիպման ընթացքում ստորագրվել են փաստաթղթեր, որոնք սահմանում են Բելառուսի Հանրապետության տարածքում գտնվող հատուկ պահեստարանում ռուսական ոչ ռազմավարական միջուկային զենքը պահելու կարգը», - ասված է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրութան մեջ։ Ինչպես նշել է Շոյգուն, Ռուսաստանի և Բելառուսի կողմից իրականացվող միջոցառումները «համապատասխանում են գործող բոլոր միջազգային-իրավական պարտավորություններին»։ Հանդիպմանը նախարարները քննարկել են ռազմաքաղաքական իրադրությունը և երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հարցերը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը բելառուսական կողմի խնդրանքով մարտավարական միջուկային զենք կտեղակայի Բելառուսի Հանրապետությունում, ինչպես Միացյալ Նահանգները դա վաղուց անում է իր դաշնակիցների տարածքում։ Ինչպես հայտնել է Ռուսաստանի ղեկավարը, հուլիսի 1-ին նախատեսվում է ավարտել մարտավարական միջուկային զենքի համար Բելառուսի տարածքում պահեստարանի կառուցումը։ Ինչպես նշում է ТАСС գործակալությունը, Մոսկվան արդեն Մինսկին է փոխանցել «Իսկանդեր» հրթիռային համալիր, որը կարող է միջուկային զենք կրել, և օգնել է վերասարքավորել բելառուսական ինքնաթիռները, որպեսզի դրանք կարողանան կիրառել հատուկ ռազմամթերք։ Բելառուս զինծառայողները համապատասխան պատրաստություն են անցել Ռուսաստանի Դաշնությունում:
14:14 - 25 մայիսի, 2023
Արևմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին․ Շոյգու |civilnet.am|

Արևմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին․ Շոյգու |civilnet.am|

civilnet.am: Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը: Այդ մասին մայիսի 25-ին Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին, ապա այն մեծապես որոշվում է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմամբ։ Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգությունն ապահովում է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Սակայն Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը»,- ասել է Շոյգուն։ Նրա խոսքով ՝ Արևմուտքի նպատակը «Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է, այլ ոչ թե երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանի անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելը»։ «Դրա օրինակը Հայաստանում Եվրամիության, այսպես կոչված, քաղաքացիական առաքելությունն է, որում ընդգրկված են զինծառայողներ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ Կարծում եմ ՝ պետք չէ բացատրել, թե իրականում ինչով են նրանք զբաղվում»,- նշել է Շոյգուն։ ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է տարածաշրջանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու ուղղությամբ աշխատանքի շարունակման անհրաժեշտությունը։
13:05 - 25 մայիսի, 2023
Շոյգուն ընդգծել է Հայաստանի մասնակցության կարևորությունը ՀԱՊԿ-ի ​​միջոցառումներին |tert.am|

Շոյգուն ընդգծել է Հայաստանի մասնակցության կարևորությունը ՀԱՊԿ-ի ​​միջոցառումներին |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության աշխատանքներին հայկական կողմի մասնակցության կարևորության մասին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: «Հայաստանը մեր կազմակերպության անդամն է, մեր դաշնակիցը: Մենք շահագրգռված ենք խաղաղության հաստատմամբ և անում ենք հնարավոր ամեն ինչ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու համար: Միևնույն ժամանակ, ես հատկապես կցանկանայի ընդգծել ՀԱՊԿ-ի շրջանակում համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներում Հայաստանի մասնակցության կարևորությունը»,- ասել է Շոյգուն հինգշաբթի Մինսկում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում։ Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու։
12:51 - 25 մայիսի, 2023
Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է Սերգեյ Շոյգուին
 |armenpress.am|

Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է Սերգեյ Շոյգուին |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ Մինսկում հանդիպման ժամանակ քննարկել է մարտական ​​պատրաստության և համատեղ դաշնակցային խմբի համակարգման հարցերը: Այդ մասին հայտնում է БелТА գործակալությունը։ Համապատասխան խմբավորման կազմում կան նաև ռուսաստանցի զինծառայողներ,  որոնք գտնվում են Բելառուսի տարածքում։ «Շնորհակալ եմ ձեզ, որ բոլոր դժվարություններով հանդերձ դուք այստեղ պահում եք մի քանի հազար ռուսաստանցի զինծառայողների: Մենք, որքանով անհրաժեշտ է, միացել ենք այդ գործընթացին: Եվ ձեր սպաների հետ միասին պատրաստում ենք այդ տղաներին, իրականացնում ենք մարտական ​​ներդաշնակեցում», - ասել է Բելառուսի ղեկավարը։ Լուկաշենկոն շեշտել է ուժերը չթուլացնելու կարևորությունը:  «Պատրաստում ենք այնպես, ինչպես հարկն է: Որովհետև այստեղ չպետք է թուլացնենք ուժերը: Դուք տեսնում եք, որ լեհերը,  լիտվացիները սկսել են շարժվել մեր ուղղությամբ: Ուստի սա լավ օժանդակություն և նեցուկ է բելառուսական բանակի համար, որն արևմտյան թևում պաշտպանում է Միութենական պետությունը», - հավելել է Բելառուսի նախագահը: Իր հերթին Շոյգուն ասել է, որ կողմերը կարող են քննարկել զորքերի համատեղ խմբավորման «շրջանակների ընդլայնման» հարցերը: «Իրոք, այստեղ բավականին մեծ խմբավորում կա: Եվ, իհարկե, այսօր մենք կքննարկենք դրա հետագա մնալու, նախապատրաստման և, հավանաբար, ընդլայնման բոլոր հարցերը, որոնք դուք քննարկել եք (Ռուսաստանի նախագահ) Վլադիմիր Վլադիմիրի (Պուտինի) հետ», - ասել է Շոյգուն:
17:49 - 10 ապրիլի, 2023