Սերգեյ Կոպիրկին

Սերգեյ Կոպիրկինը ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 14-ին, ռուս դիվանագետ է։ 

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1985): Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1985 թվականից։
 
1985-1986 թվականներին՝ Կամերունում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:
1986-1988 թվականներին՝ Նիգերում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:
1990-1994 թվականներին՝ Ռուանդայում ԽՍՀՄ/Ռուսաստանի դեսպանատան աշխատակից:
2000-2005 թվականներին՝ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից։
2006-2011 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ:
2011-2018 թվականներին՝ Բրյուսելում (Բելգիա), ԵՄ-ում եւ Եվրոատոմում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ:
2018 թվականի ապրիլի 6-ից՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան։

Դիվանագիտական աստիճան
2-րդ դասի արտակարգ եւ լիազոր դեսպանորդ (2009 թվականի ապրիլի 13)
1-ին դասի արտակարգ եւ լիազոր դեսպանորդ (2017 թվականի փետրվարի 10)
Հայաստանում ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությունը տեղի է ունենում հինգ ընտրատեղամասերում. դեսպանը՝ ընթացքի մասին |shantnews.am|

Հայաստանում ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությունը տեղի է ունենում հինգ ընտրատեղամասերում. դեսպանը՝ ընթացքի մասին |shantnews.am|

shantnews.am: Հայաստանում Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունների քվեարկությունը տեղի է ունենում հինգ ընտրատեղամասերում, քվեարկության գործընթացը կազմակերպված է պատշաճ մակարդակով, կիրակի լրագրողներին ասել է Երեւանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Իհարկե, մենք ամենայն պատասխանատվությամբ մոտեցանք քվեարկության գործընթացի կազմակերպմանը այստեղ՝ Հայաստանում, օրենսդրության և ՌԴ ԿԸՀ-ի գործող հանձնարարականների համաձայն ձեռնարկվեցին համապատասխան կազմակերպչական քայլեր, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ցանկանում են կատարել իրենց քաղաքացիական պարտքը, դա անեն հնարավորինս հարմարավետ։ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ ստեղծվել է հինգ ընտրատեղամաս՝ երկուսը Երևանում, դեսպանատանը և ավիաբազայում, իսկ երեքը՝ Գյումրիում՝ գլխավոր հյուպատոսությունում։ Ռուսաստանի Դաշնության և 102-րդ ռազմաբազայում»,- ասել է դեսպանը։ Նրա խոսքով՝ մարտի 11-ից 13-ը Սյունիքի մարզում տեղի է ունեցել վաղաժամ քվեարկություն։ Այնտեղ քվեարկել է 844 մարդ՝ սահմանապահներ և Ռուսաստանի Դաշնության այլ քաղաքացիներ։ «Մենք հուսով ենք, որ այսօր այստեղ ապրող ՌԴ քաղաքացիները կգան և կկատարեն իրենց քաղաքացիական պարտքը: Մենք պատրաստ ենք, միայն ուրախ կլինենք ընդունել, եթե ընտրողների թիվը մեծ լինի: Մենք Հայաստանի իրավասու մարմինների հետ միասին պատրաստ ենք դրանք ստանալու և անվտանգությունն ապահովելու համար, ես ակնկալում եմ քաղաքացիական պատասխանատվություն, մենք բոլորս շահագրգռված ենք, որ քվեարկությունը լավ, կարգապահ, առանց խախտումների անցնի»,- ասել է Կոպիրկինը։ Նա ուրախալի համարեց, որ վաղ առավոտից ՌԴ քաղաքացիներն ակտիվորեն քվեարկում են։Անդրադառնալով անվտանգության միջոցառումներին՝ դեսպանը նշել է, որ դրանք ընդհանուր առմամբ կանոնավոր են և ստանդարտ։ «Բայց մենք փոքր-ինչ ուժեղացրել ենք (միջոցառումները – խմբ.)՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրությունները տեղի են ունենում շատ կարևոր, բարդ քաղաքական ժամանակաշրջանում, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ ընտրողները կարող են ավելի շատ լինել, քան սովորաբար։ Մենք ապահովել ենք, որպեսզի որոշ անսպասելի իրադարձություններ ժամանակին կանխվեն», – ասել է Կոպիրկինը: Կիրակի Երևանում և Գյումրիում ընտրատեղամասերը բացվել են ժամը 8.00-ին և կփակվեն 20.00-ին: ՌԴ հյուպատոսության տվյալներով՝ ՌԴ 4598 քաղաքացի, որոնք ցանկություն են հայտնել քվեարկել Երեւանում։ Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ Քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։
11:07 - 17 մարտի, 2024
ՌԴ սահմանապահներն ակտիվ դեր են ունեցել Սյունիքում էսկшլացիա թույլ չտալու գործում. դեսպան
 |armeniasputnik.am|

ՌԴ սահմանապահներն ակտիվ դեր են ունեցել Սյունիքում էսկшլացիա թույլ չտալու գործում. դեսպան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուս սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով Ներքին Հանդ գյուղի մոտ վերջերս տեղի ունեցած միջադեպը և դրա հետ կապված ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները։ Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Ռուսաստանը, ի տարբերություն ԵՄ դիտորդական առաքելության, մուտք ունի Ներքին Հանդի սահմանային հատված, բայց այնուամենայնիվ Ռուսաստանը չի կարողացել կանխել միջադեպը: ՌԴ դեսպանը կարծում է, որ Ռուսաստանի հասցեին քննադատական դիտողությունները չափազանց միակողմանի են։ Նրա մոտ հարց է առաջանում` ինչ է նշանակում «չկարողացավ կանխել»։ «Իհարկե, պաշտոնապես հետաքննության արդյունքները (գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը – խմբ.), որոնց մասին ասել է հայկական կողմը, դեռ չի հրապարակվել, բայց ԶԼՄ-ներում արդեն գրվել է, որ միջադեպի սկիզբը հայկական կողմի կրակոցն է եղել։ Ընդ որում, կրակողը նույնիսկ զինծառայող չի եղել, այլ Երկրապահ կամավորական ջոկատի անդամ։ Հավանաբար, դա կամավորների շարքերում կարգապահության հարց է։ Հայտնի է, որ ՌԴ սահմանապահներն անմիջական դեր են խաղացել էսկալացիա թույլ չտալու հարցում», - նշել է նա։ Դիվանագետն անազնիվ է համարում սահմանապահներին մեղադրել միջադեպը չկանխելու մեջ: Եվ երբ Կոպիրկինն այդ ամենը դիտարկում է ռուս խաղաղապահների, սահմանապահների նկատմամբ հնչող զանգվածային քննադատության համատեքստում, երբ այդ ամենը դրվում է հայկական կողմի ՝ տարածաշրջանում կարգավորման հարցում Ռուսաստանի հետ աշխատելու անպատրաստ լինելու համատեքստում, ապա, իհարկե, նրա մոտ հարցեր են առաջանում։
19:39 - 22 փետրվարի, 2024
Մխիթար Հայրապետյանն ու Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել են գործակցության նոր հնարավորություններին

Մխիթար Հայրապետյանն ու Սերգեյ Կոպիրկինն անդրադարձել են գործակցության նոր հնարավորություններին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից: Մխիթար Հայրապետյանը կարևորել է նախարարության գործունեության բոլոր ուղղություններով երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձել բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջիկա ռազմավարական ծրագրերին, նախաձեռնություններին, այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համագործակցության խնդրահարույց թեմաներին։ Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Մխիթար Հայրապետյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել, որ փոխադարձ շահավետ և արդյունավետ համագործակցության համար առկա է մեծ ներուժ, ուստի Ռուսաստանը պատրաստակամ է զարգացնելու և ընդլայնելու գործակցությունն ինչպես արդեն նախանշված, այնպես էլ նոր ուղղություններով։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ ծրագրերի իրականացման ընթացքին, գործակցության նոր հնարավորություններին, ռուսական ոլորտային ընկերությունների ներկայացվածությանն ու գործունեությանը Հայաստանում, երկուստեք մասնակցությանը ոլորտային ցուցահանդեսներին և մի շարք այլ թեմաների։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել լայն օրակարգով շարունակելու կառուցողական քննարկումները համագործակցության շուրջ։
10:31 - 22 փետրվարի, 2024
Մոսկվան դեմ է Հարավային Կովկասում խառնակչություն մտցնելու փորձերին. ՀՀ-ում ՌԴ դեսպան
 |armeniasputnik.am|

Մոսկվան դեմ է Հարավային Կովկասում խառնակչություն մտցնելու փորձերին. ՀՀ-ում ՌԴ դեսպան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հարավային Կովկասը Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջան է, և Մոսկվայի շահերից է բխում, որ այստեղ խաղաղություն և կայունություն լինի, Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա նշել է, որ Մոսկվայի համար ոչ բարեկամական արտաքին ուժերը փորձում են Ռուսաստանի շահերի դեմ աշխատել Հարավային Կովկասում։ «Ըստ իս՝ նրանք Հարավային Կովկասում դրամատիկ իրադարձությունները դիտարկում են որպես Ռուսաստանի դեմ աշխատելու առիթ և հնարավորություն։ Ցավոք, այդպես է, և դա իր ազդեցությունն է թողնում, դա գործոն է, որը ստիպված ենք հաշվի առնել, և որը մտահոգիչ է: Բայց ես հույս ունեմ, որ այն, ինչը մեզ միավորում է, ավելի ուժեղ կլինի, քան մեր հարաբերություններում տարաձայնություններ մտցնելու փորձերը, Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերն ու դերը խարխլելու փորձերը։ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը միանգամայն միանշանակ է. Հարավային Կովկասը մեզ համար կենսական տարածաշրջան է, Ռուսաստանը Հարավային Կովկասում կարևոր դեր է խաղացել, խաղում է և խաղալու է, որովհետև մեր շահերից է բխում, որ այն լինի խաղաղության, կայունության և զարգացման տարածաշրջան»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը։ Դիվանագետի խոսքով՝ այստեղ խառնաչկչություն մտցնելու, տարածաշրջանն ինչ-որ մեկի կոնյունկտուրային աշխարհաքաղաքական նպատակներով օգտագործելու ցանկացած փորձ կարժանանա ՌԴ-ի կոշտ հակազդեցությանը։
19:14 - 10 փետրվարի, 2024
Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի կնքման համար. ՌԴ դեսպան |tert.am|

Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի կնքման համար. ՌԴ դեսպան |tert.am|

tert.am: Ռուսաստանը պատրաստ է առավելագույն հնարավոր օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար, ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Ռուսական կողմն աշխատել է շատ ակտիվ, համառ, հետևողական և շարունակում է աշխատել այս ուղղությամբ։ Դա են վկայում մեր գործողությունները, չեմ էլ թվարկի, թե ինչ է այս առումով արվել ռուսական կողմի մասնակցությամբ, նախաձեռնությամբ։ Ուզում եմ ասել, որ Ռուսաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում այս գործընթացին առավելագույն հնարավոր օգնություն ցուցաբերելուն, Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկապես կայուն, արդար խաղաղ կարգավորմանը հասնելուն», - ասել է Կոպիրկինը։ Նա նշել է, որ Մոսկվան շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղությամբ։ «Մենք աջակցում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացին, և Ռուսաստանը միշտ շատ ակտիվորեն ընդգծել է իր պատրաստակամությունը աշխատելու այդ ուղղությամբ բոլոր առումներով՝ լինի դա խաղաղության պայմանագրի կնքում, լինի դա սահմանազատում, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծում, վստահության ամրապնդման միջոցառումների մշակում, ներառյալ քաղաքացիական հասարակության միջոցով շփումները, հաղորդակցությունների բացում», - հավելել է Կոպիրկինը: Նա ընդգծել է, որ ստեղծվել են համապատասխան եռակողմ կառույցներ, որոնց ակտիվ մասնակցում է Ռուսաստանը։ «Կրկնում եմ՝ Ռուսաստանը հաստատակամորեն հավատարիմ է այս գործընթացին առավելագույն հնարավոր, անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուն։ Իհարկե, դա կողմերի որոշելիքն է, դա նրանց ինքնիշխան հարցն է։ Բայց, կրկնում եմ, Ռուսաստանը հավատարիմ եղել է, մնում է և կմնա այս ուղղությամբ ակտիվ աշխատանքին:Այս հարցը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Հարավային Կովկասի տարածաշրջանը մեզ համար շատ կարևոր տարածաշրջան է, և մեր կենսական շահերից է բխում, որ տարածաշրջանը լինի խաղաղ, կայուն և բարգավաճ»,- ընդգծել է Կոպիրկինը։
10:45 - 19 հունվարի, 2024
Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են դաշնակցային բնույթ կրել. Սերգեյ Կոպիրկին |1lurer.am|

Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են դաշնակցային բնույթ կրել. Սերգեյ Կոպիրկին |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական շահերը համընկնում են, երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են դաշնակցային բնույթ կրել։ Այս մասին ՌԻԱ-Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Դեսպանի խոսքով` այսօր երկրները փոխգործակցության բավական լայն գործնական օրակարգ ունեն, որը վերաբերում է պետությունների և մարդկանց կենսագործունեության առանցքային ոլորտներին: «Վստահ եմ, որ դա ամուր հիմք է, որը մեր փոխհարաբերություններն էլ ավելի է ամրացնում: Ես նաև համոզված եմ, որ հիմնական ուղղություններով մեր ռազմավարական շահերը նույնպես օբյեկտիվորեն համընկնում են, դա ցույց է տվել թե հին, թե ժամանակակից պատմությունը: Այդ պատճառով կարծում եմ` ճիշտ է այն, որ ռուսական կողմից հստակորեն նշվում է` մեր հարաբերությունները, չնայած բոլոր խնդիրներին, որոշակի չհասկացվածությանը, արտաքին խաղացողների փորձերին` մեր հարաբերությունների մեջ ճեղքվածք ստեղծելու, պահպանում և պետք է պահպանեն իրենց դաշնակցային, ռազմավարական բնույթը»,- նշել է դեսպանը: Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին: «Հիշեցնեմ, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունն է նախագահում Եվրասիական տնտեսական խորհուրդը, դա ենթադրում է նաև պատվիրակությունների փոխանակում և այցելություններ, մայիսին նախատեսվում է անցկացնել Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը Մոսկվայում»,- նշել է դիվանագետը։
10:05 - 19 հունվարի, 2024
Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին |hy.armradio.am|

Ռուսաստանը ակնկալում է, որ Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին |hy.armradio.am|

hy.armradio.am: Ռուսաստանը ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Հիշեցնեմ, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահում է Եվրասիական տնտեսական խորհուրդը, դա ենթադրում է նաև պատվիրակությունների փոխանակում և այցելություններ, Մոսկվայում մայիսին նախատեսվում է անցկացնել Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը և, իհարկե, ռուսական կողմն ակնկալում է կազմակերպությունում նախագահող երկրի ղեկավարի՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությունը»,- ասել է դեսպանը։ Նրա խոսքով, միջպետական ​​հարաբերությունների պրակտիկայում սովորական երևույթ է բարձր մակարդակով փոխայցելությունները, և այդ հարցը եղել է, կա և մնում է օրակարգում։ «Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս՝ մեկ ամիս առաջ, այստեղ՝ Երևանում, տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը գլխավորում էին մեր երկրների փոխվարչապետերը։ Դրան մասնակցեցին ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Սա շատ կարևոր, շրջադարձային իրադարձություն էր մեր երկկողմ հարաբերություններում։ Իհարկե, այն որոշումները, որոնք ընդունվել են, կարևոր որոշումները, կյանքի կկոչվեն և բնականաբար կպահանջեն շփումներ և այցելություններ»,- նշել է Կոպիրկինը։ Նա հավելել է, որ մի շարք հրավերներ կան ռուսական կողմից հայ գործընկերներին՝ մասնակցելու 2024 թվականին նախատեսված նշանակալից միջոցառումներին։ «Ես հիմա ամեն ինչ չթվարկեմ, մենք աշխատում ենք այդ հարցի վրա, իհարկե, նման փոխանակումներ, այդ թվում՝ բարձր մակարդակով այցելություններ, օրակարգում են»,- ասել է դեսպանը։
09:41 - 19 հունվարի, 2024
Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը շատ լրջորեն ճշգրտվում, վերաձևակերպվում է․ Կոպիրկին |azatutyun.am|

Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը շատ լրջորեն ճշգրտվում, վերաձևակերպվում է․ Կոպիրկին |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանում Ռուսաստանի դեսպանը Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է, որ չնայած վարչապետ Փաշինյանի հավաստիացումներին՝ տեսնում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը շատ լրջորեն ճշգրտվում է, վերաձևակերպվում է։ «Մեզ անհանգստացնում է, որ այն, ինչ մենք անվանում ենք հավաքական Արևմուտք՝ ԱՄՆ, Եվրոպա, այս պահին, ցավոք սրտի, Ռուսաստանը հռչակել են իրենց ռազմավարական հակառակորդ կամ նույնիսկ թշնամի։ Մենք քաղաքականությունը դիտարկում ենք՝ կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ։ Եվ այս իրավիճակում մենք պետք է հաշվի առնենք, որ Արևմուտքի նպատակները դասավորված են այնպես, որ պայքար մղվի հենց Ռուսաստանի դեմ», - հայտարարել է ՌԴ դեսպանը: Այս առումով, ըստ Կոպիրկինի, «այդ անհանգստությունը ՌԴ-ի կողմից, կարելի է ասել, հիմնավորվում է, բացատրելի է»: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր նախօրեին հայտարարել, թե Երևանը փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքականությունը:
13:06 - 29 դեկտեմբերի, 2023
Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Ավինյանը կարևորել է Երևանի և ռուսաստանյան խոշոր քաղաքների միջև ձևավորված հարաբերություններն ու ընդգծել, որ դրանք զարգացման հեռանկարներ ունեն: Որպես հաջողված գործակցության օրինակ՝ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ բոլորովին վերջերս Երևանի ավագանին փոփոխություններ է կատարել նախագծման թույլտվության և  ճարտարապետահատակագծային առաջադրանք կազմելու գործընթացում, որում հաշվի է առնվել նաև քույր քաղաք Դոնի Ռոստովի փորձը:  Դեսպան Կոպիրկինն իր հերթին նկատել է, որ Երևանի և ՌԴ տարբեր քաղաքների միջև հաստատված են գործընկերային հարաբերություններ, ինչն էլ հնարավորություն կտա ընդլայնել գործակցության շրջանակն ու համատեղ նոր ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության որոշակի բնագավառներում: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայ-ռուսական առևտրային ներկայացուցչության ղեկավար Աննա Դոնչենկոն: Անդրադառնալով գործարար շրջանակներին՝ քաղաքապետ Ավինյանը կարևորել է ռուսաստանյան ընկերությունների ակտիվ մասնակցությունը Երևանի քաղաքապետարանի հայտարարած նախագծերի մրցույթներին:
15:02 - 28 դեկտեմբերի, 2023
ՌԴ-ն և ՀՀ-ն ռազմատեխնիկական գործակցության ոլորտում նոր համաձայնագրեր են քննարկում. դեսպան
 |armeniasputnik.am|

ՌԴ-ն և ՀՀ-ն ռազմատեխնիկական գործակցության ոլորտում նոր համաձայնագրեր են քննարկում. դեսպան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանն ու Հայաստանը նոր համաձայնագրեր են քննարկում ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Որոշ առանձին պայմանագրերի մասով իսկապես հարցեր կան` կապված պետական պաշտպանական պատվերի կատարման գծով ռուսաստանյան ձեռնարկությունների պարտավորությունների հետ, բայց դրանք աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի ճյուղային գերատեսչությունների երկխոսության միջոցով»,- նշել է ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը։ Կոպիրկինի խոսքով` երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասով գրեթե բոլոր պայմանագրերը կատարվել են որակով և ժամանակին։ Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը վաղեմի ավանդույթ ունի և հիմնված է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին ՌԴ-ի և ՀՀ-ի միջև 2013 թվականի հունիսի 25-ի պայմանագրի վրա։ Հիշեցնենք` Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը պայմանագրով նախատեսված սպառազինություն և ռազմական տեխնիկա չի մատակարարել, մինչդեռ գումարները փոխանցվել են: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին հայտարարեց, որ քննարկվում է Ռուսաստանին զենքի գնման համար վճարած միջոցների հաշվին Հայաստանի պարտքի նվազեցման տարբերակը։
10:43 - 22 դեկտեմբերի, 2023
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից: «Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ կարևորում է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում համագործակցությունը։ Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ ինչպես Հայաստանի ռուսական համայնքի, այնպես էլ այլ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների երաշխավորումն ու պաշտպանությունն իր աշխատանքի առաջնահերթություններից են։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ ընթանում են Պաշտպանին առընթեր՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման խորհրդի ձևավորման աշխատանքները, որի կազմում ընդգրկվել են նաև ռուսական համայնքի ներկայացուցիչներ: Հանդիպման շրջանակներում Պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձել առկա խնդիրներին ու կարիքներին, ինչպես նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում արձանագրված մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ նախնական զեկույցում։ Իր հերթին Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Պաշտպանի հաստատության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
19:11 - 15 նոյեմբերի, 2023
ՌԴ-ի հասցեին ՀՀ-ից հնչող հակասական խոսքերի հեղինակները պետք է պարզաբանում տան. Կոպիրկին
 |armeniasputnik.am|

ՌԴ-ի հասցեին ՀՀ-ից հնչող հակասական խոսքերի հեղինակները պետք է պարզաբանում տան. Կոպիրկին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արտերկրում, նախևառաջ, հետխորհրդային տարածքում ռուսական հյուպատոսական ներկայության ընդլայնումն այն գիծն է, որը հիմա տանում է ՌԴ-ն։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով Կապանում ՌԴ հյուպատոսության բացմանն ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքները։ «Սյունիքում բավական հաճախ եմ լինում, ես սիրում եմ այդ մարզը։ Այս անգամ այցս առանձնակի բնույթ էր կրում` հաշվի առնելով ողբերգական այն իրավիճակը, որը ստեղծվել է ԼՂ-ից հայերի հեռացման հետ կապված։ Նրանց ցավը մենք ընկալում ենք որպես մեր սեփականը, քանի որ մեր կապերը շատ խորն են, տևական, և այն, ինչ ապրում է հայ ժողովուրդը, միշտ Ռուսաստանում ընկալվել է որպես ինչ–որ անձնական բան», - ընդգծել է դիվանագետը։ Խոսելով Հայաստանում վերջին ամիսներին նոր թափ ստացած հակառուսական հռետորաբանության մասին` դեսպանը տարակուսանք է հայտնել, որ մարդիկ, որոնք մեղադրում են Ռուսաստանին շահադիտական նպատակներ հետապնդելու, հակահայկական դավադրությունների մեջ, տրամաբանական հակասություն չեն տեսնում իրենց խոսքերի և իրականում կատարվողի միջև։ Բավական է տեսնել, թե ինչպես են զարգանում երկու երկրների տնտեսական կապերը` հայ–ռուսական ապրանքաշրջանառությունը նախորդ տարի 5 մլրդ դոլար է կազմել, իսկ այս տարի այն էլ ավելի մեծ տեմպերով է աճում. առաջին 8 ամիսների ընթացքում այն արդեն գերազանցել է 4 մլրդ դոլարը։ Դեսպանի կարծիքով` հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հակասական հայտարարությունների հեղինակները պետք է պարզաբանում ներկայացնեն, որպեսզի բոլորին հասկանալի լինի։ Դիվանագետն ասում է, որ մեր երկրների, ժողովուրդների համար այդ թեման իսկապես շատ կարևոր է, այդ պատճառով ցանկալի է հստակություն ունենալ։ «Ռուսաստանի համար Հարավային Կովկասը մեր մեծ տան մի մասն է, քանի որ իսկապես դրանից շատ բան է կախված, և մեզ համար այն կենսական կարևորություն ունեցող տարածաշրջան է։ Հասկանալի է, որ Ռուսաստանն իր շահերն ունի, և նա դրանք առաջ է մղելու է, իրականացնելու է։ Սակայն ես լիովին համոզված եմ, որ ՌԴ-ի կարևորագույն, առանցքային շահերից մեկն այն է, որ տարածաշրջանում լինի հանգիստ, որպեսզի այստեղ ռազմական սրացումներ չլինեն, և որպեսզի այստեղ իսկապես պայմաններ ստեղծվեն կայուն և տնտեսապես արդյունավետ կյանքի համար», - եզրափակել է Կոպիրկինը։ Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հարաբերություններ են մարդկանց և ժողովուրդների միջև։ Հայերը մշտապես շատ մեծ դեր են խաղացել և՛ Ռուսական կայսրությունում, և՛ Խորհրդային Միությունում, և՛ այսօր`ՌԴ պետությունում։ Դիվանագետը հիշեցրել է, որ իր մայր բուհը` ՄԳԻՄՕ-ն (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտ), ստեղծվել է արևելյան լեզուների հայկական Լազարյան ինստիտուտի հենքի վրա, և սա բազմաթիվ օրինակներից մեկն է։ Այդ իսկ պատճառով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ամենևին էլ միայն աշխարհաքաղաքականությունը չէ։
11:00 - 20 հոկտեմբերի, 2023