Սերբիա

Սերբիան պետություն է Եվրոպայի հարավում՝ Դանուբի ավազանում։ Առանձնացել է 1991-1992 թվականների պատմական իրադարձությունների արդյունքում, երբ Հարավսլավիան տրոհվեց ինքնիշխան պետությունների։

2006 թվականի հունիսի 3-ին Սերբիայում եւ Չեռնոգորիայում անցկացված հանրաքվեով Չեռնոգորիան անջատվեց Սերբիայից, եւ Սերբիան մնաց բուն Սերբիայի եւ 2 ինքնավար մարզերի՝ Վոեվոդինայի ու Կոսովոյի հետ։ Սակայն գնալով խորացավ դեռեւս 1999 թվականին Կոսովոյում սկսված հակամարտությունը ալբանացիների (92 %) եւ սերբերի (6 %) միջեւ, եւ 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոն հայտարարեց իր անկախությունը, որը Սերբիան չի ճանաչել։

Սերբիայում ցուցարարներ փորձել են գրոհել քաղաքապետարանը. նախագահը վստահեցրել է, որ երկրում հեղափոխություն չի լինի
 |tert.am|

Սերբիայում ցուցարարներ փորձել են գրոհել քաղաքապետարանը. նախագահը վստահեցրել է, որ երկրում հեղափոխություն չի լինի |tert.am|

tert.am: Դեկտեմբերի 24-ին ընդդիմադիր «Սերբիան ընդդեմ բռնության» դաշինքի կողմնակիցները փորձել են ներխուժել Բելգրադի քաղաքապետարան, իրավապահները փակել են շենքի մուտքը։ Դաշինքի ներկայացուցիչները դժգոհություն են հայտնել Սերբիայում դեկտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներից։ ՏԱՍՍ-ը գրում է, որ  զայրացած մարդիկ շրջապատել են Բելգրադի քաղաքապետարանը և փորձել են գրոհել այն: Ցուցարարները պահանջել են չեղարկել քաղաքային ընտրությունները և իշխանափոխություն անել։Բողոքի ակցիաների ֆոնին նախագահ Ալեքսանդր Վուչիչը հատուկ ուղերձով դիմել է ժողովրդին. դրանում նշվել է, որ փողոց է դուրս եկել մոտ 2,5 հազար մարդ։Վուչիչն ընդգծել է, որ Սերբիայում հեղափոխություն չի լինի։ Նա խոստացել է, որ «ավազակները» կձերբակալվեն, իսկ իրավապահ մարմինները կշարունակեն գործել օրենքի շրջանակում։ Սերբիայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել օտարերկրյա հետախուզական ծառայություններին, որոնք Բելգրադին զգուշացրել են երկրում անկարգությունների նախապատրաստման մասին։«Մի անհանգստացեք, հեղափոխություն չկա, նրանց մոտ ոչինչ չի ստացվի, մենք ամեն ինչ փորձում ենք լուծել խաղաղ ճանապարհով», - ընդգծել է նախագահը ժողովրդին ուղղված հրատապ ուղերձի ժամանակ։
10:40 - 25 դեկտեմբերի, 2023
Ադրբեջանն ու Սերբիան բնական գազի մատակարարման համաձայնագիր են ստորագրել

 |factor.am|

Ադրբեջանն ու Սերբիան բնական գազի մատակարարման համաձայնագիր են ստորագրել |factor.am|

factor.am: Ադրբեջանն ու Սերբիան բնական գազի ոլորտում ռազմավարական փաստաթղթեր են ստորագրել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի Էներգետիկայի նախարարությանը։ Նշվում է, որ Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության (SOCAR) և Srbijagas-ի միջև ստորագրվել է համագործակցության զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև գազի վաճառքի համաձայնագիր։ Գազի մատակարարումից զատ՝ փոխըմբռնման հուշագիրը նախատեսում է Սերբիա հեղուկ բնական գազի մատակարարման հնարավորություն, գազապահեստարանների հետ կապված SOCAR-ի հետ համագործակցություն։ Այն նաև ուսումնասիրում է ընկերության գազիային առևտրային գործառնություններին մասնակցելու և բնական գազով աշխատող էլեկտրակայանների կառուցման հնարավորությունը: Փաստաթղթերը ստորագրվել են Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի և Բաքու այցելած Սերբիայի հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչ Հանդանովիչի միջև։ Շահբազովն ասել է, որ ստորագրված ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթղթերն առաջին անգամ  գազային ոլորտում բազմակողմ համագործակցության, այդ թվում՝ Ադրբեջանից Սերբիա գազի մատակարարման հիմք են դրել։ «Սերբիան Ադրբեջանի նոր գործընկերն է գազի եվրոպական շուկայի դիվերսիֆիկացման գործում։ Սերբիա տարեկան մինչև 400 միլիոն խորանարդ մետր գազի մատակարարումների արդյունքում ադրբեջանական գազի արտահանման երկրների թիվը կհասնի 8-ի»,- ասել է Շահբազովը։  
22:30 - 15 նոյեմբերի, 2023
Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս
 |armenpress.am|

Հայտնի է, թե որ երկրները ներկայացնող դիվանագետներն են այցելել Լաչինի միջանցքի սկզբնամաս |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարության հրավերով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել էին Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր, որտեղ կանգնած են Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար օգնությամբ բենռված բեռնատարները։ Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Դիվանագետները շրջել են տեղանքում, ծանոթացել ստեղծված իրավիճակին։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նրանց մանրամասներ է ներկայացրել իրավիճակի վերաբերյալ։  Դիվանագիտական պատվիրակության կազմում Կոռնիձոր են այցելել հետևյալ երկրների և միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների անդամները․   Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բելառուս Բուլղարիա Իսպանիա Իտալիա Իրան Իրաք Լեհաստան Լիտվա Հնդկաստան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն Շվեյցարիա Ռումինիա Ռուսաստանի Դաշնություն Սերբիա Ուկրաինա Ֆրանսիա ԿԽՄԿ ՄԱԿ։
11:36 - 29 հուլիսի, 2023
Բելգրադում տեղի է ունեցել բազմահազարանոց հակակառավարական բողոքի ակցիա |hetq.am|

Բելգրադում տեղի է ունեցել բազմահազարանոց հակակառավարական բողոքի ակցիա |hetq.am|

hetq.am: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շաբաթ օրը՝ հունիսի 3-ին, բազմահազարանոց հակակառավարական բողոքի ակցիա է տեղի ունեցել, որն անցկացվել է «Սերբիան ընդդեմ բռնության» կարգախոսի ներքո։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը։ Բողոքի ակցիայի մասնակիցները, որը կազմակերպվել է Բելգրադի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգությունից հետո, հավաքվել էին Սերբիայի խորհրդարանի մոտ, իսկ այնուհետ երթով շարժվել քաղաքի կենտրոնական փողոցներով։ Քայլերթն ավարտվել է Սերբիայի նախագահի նստավայրի մոտ, որտեղ ցուցարարները փոխանցել են իրենց պահանջները։ Բողոքի ցույցի վերջում կազմակերպիչները ցուցարարներին կոչ են արել խաղաղ հեռանալ և խոստացել շարունակել բողոքի ակցիաները, քանի դեռ իշխանությունները չեն կատարի իրենց պահանջները։ Ցուցարարները պահանջում են ներքին գործերի նախարար Բրատիսլավ Գաշիչի և Անվտանգության ու տեղեկատվության գործակալության ղեկավար Ալեքսանդր Վուլինի հրաժարականները։ Բացի այդ, ցուցարարները պահանջում են փակել որոշ լրատվամիջոցներ, հիմնականում կառավարամետ, որոնք, ըստ նրանց, քարոզում են ատելություն և բռնություն, ինչպես նաև փոխել բոլոր խոշոր հեռուստաընկերությունների ղեկավարներին` ներառյալ Սերբիայի հեռուստառադիոընկերության։ Ցուցարարների մի մասն էլ պահանջել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը։ Շարունակությունը՝ hetq.am-ում
17:17 - 04 հունիսի, 2023
Սերբիայի զինված ուժերը չեն կարող անտեսել Կոսովոյում և Մետոխիայում սերբերի նկատմամբ բռնությունը. Սերբիայի պաշտպանության նախարար
 |1lurer.am|

Սերբիայի զինված ուժերը չեն կարող անտեսել Կոսովոյում և Մետոխիայում սերբերի նկատմամբ բռնությունը. Սերբիայի պաշտպանության նախարար |1lurer.am|

1lurer.am: Սերբիայի զինված ուժերը չեն կարող անտեսել Կոսովոյում և Մետոխիայում սերբերի նկատմամբ բռնությունները և ստիպված կլինեն պատասխանել իրենց համաքաղաքացիների սպանություններին։ Այս մասին չորեքշաբթի RTS հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը։ «Խոսքը վերաբերում է Կոսովոյի ոստիկանության կողմից մեր ժողովրդի՝ սերբերի ֆիզիկական ոչնչացմանը, արտաքսմանը, ջարդերին, այն ամենին, ինչ տեղի ունեցավ մեզ հետ 20 կամ 30 տարի առաջ»,- ասել է նախարարը։ Չճանաչված Կոսովոյի իշխանությունները ձգտում են օկուպացնել Կոսովոյի և Մետոխիայի հյուսիսը, ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, միաժամանակ նշել, որ Բելգրադը հավատում է քաղաքական երկխոսությանը և տարածաշրջանում ճգնաժամի քաղաքական լուծմանը: Նախագահը երեկ հանդիպումներ է ունեցել Հնգյակի երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ինչպես նաև Ռուսաստանի ու Չինաստանի դեսպանների հետ։
13:51 - 31 մայիսի, 2023
ԵՄ-ում դատապարտել են բռնությունը Կոսովոյում և ապաէսկալացման կոչ են արել
 |armenpress.am|

ԵՄ-ում դատապարտել են բռնությունը Կոսովոյում և ապաէսկալացման կոչ են արել |armenpress.am|

armenpress.am:  ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դատապարտել է բախումները Կոսովոյի հյուսիսում և կոչ արել թուլացնել լարվածությունը: Այս մասին Բորելը գրել է Twitter-ի իր էջում: «ԵՄ-ն ամենավճռական կերպով դատապարտում է այսօրվա ցնցող բռնությունը Զվեչանում: Բռնության գործողությունները, որոնք իրականացվել են KFOR-ի (ՆԱՏՕ-ի հովանու ներքո գտնվող միջազգային առաքելությունը Կոսովոյում) զինվորների, լրատվամիջոցների, խաղաղ բնակիչների և ոստիկանության դեմ, միանգամայն անընդունելի են», - գրել է Բորելը: Բորելը նաև կոչ է արել Կոսովոյի իշխանություններին և ցուցարարներին «անհապաղ և անվերապահորեն ապաէսկալացնել իրավիճակը», ինչպես նաև երկխոսության միջոցով քաղաքական լուծում գտնել։ Մայիսի 29-ին Կոսովոյի հյուսիսում բախումներ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով, ըստ Իտալիայի պաշտպանության նախարարության, վիրավորվել է ՆԱՏՕ-ի առնվազն 34 խաղաղապահ: Իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ ալբանացի քաղաքապետները ստանձնել են իրենց պաշտոնները մի շարք մունիցիպալիտետներում, որտեղ բնակչության մեծամասնությունը սերբեր են: Սերբերն ապրիլին բոյկոտել էին ընտրությունները, ինչի պատճառով ընտրություններին մասնակցությունը կազմել էր 3,47 %։  
11:47 - 30 մայիսի, 2023
Կոսովոյում բախումների հետևանքով ավելի քան 7 տասնյակ տուժած կա
 |factor.am|

Կոսովոյում բախումների հետևանքով ավելի քան 7 տասնյակ տուժած կա |factor.am|

factor.am: Հյուսիսային Կոսովոյում սերբ ակտիվիստների և ՆԱՏՕ-ի գլխավորած KFOR առաքելության խաղաղապահների միջև բախումները շարունակվում են, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: Դրանք սկիզբ են առել մունիցիպալ ընտրությունների արդյունքների հետ տեղի սերբ բնակչության անհամաձայնության ֆոնին։ Ըստ տեղական լրատվական գործակալությունների՝ երկուշաբթի երեկոյան առնվազն 50 ցուցարար և KFOR-ի շուրջ 25 ներկայացուցիչ է  վիրավորվել վարչական շենքերի վրա էթնիկ սերբերի հարձակումների հետևանքով։ Տուժել են Հունգարիայից և Իտալիայից ժամանած խաղաղապահներ։ KFOR-ի լրացուցիչ ուժեր են տեղակայվել հանրապետության հյուսիսում։  Շուրջ 300 խաղաղապահներ դիրքեր են զբաղեցրել Զվեջանի քաղաքապետարանի շենքի դիմաց, դեպքի վայրից հայտնել է dpa-ի թղթակիցը։ Այստեղ մայիսի 26-ին սերբերը հարձակվել են ոստիկանների վրա, ովքեր նոր ալբանացի քաղաքապետին ուղեկցում էին աշխատավայր։ Կոսովոյի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ։ Կոսովոյի մեծամասամբ սերբաբնակ հյուսիսում գտնվող մի քանի քաղաքների քաղաքապետեր հրաժարական էին տվել 2022 թվականի վերջին՝ ի նշան բողոքի երկրի իշխանությունների քաղաքականության դեմ։ Ապրիլին տեղի ունեցան ընտրություններ, որոնք սերբ բնակչությունը բոյկոտեց. արդյունքում համայնքապետ ընտրվեցին ալբանամետ կուսակցությունների ներկայացուցիչները։ Սերբերը փորձել են արգելափակել վարչական շենքերը, որպեսզի խոչընդոտեն նրանց կողմից պաշտոնի ստանձնումը։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մայիսի 26-ին բանակը բերել է լիարժեք պատրաստության և կարգադրել մի քանի ստորաբաժանումների մոտենալ Կոսովոյի հետ սահմանին։
10:42 - 30 մայիսի, 2023
Սերբիայում ևս մեկ զանգվածային հրաձգության հետևանքով կա 8 զոհ. հանցագործի որոնումները շարունակվում են |armenpress.am|

Սերբիայում ևս մեկ զանգվածային հրաձգության հետևանքով կա 8 զոհ. հանցագործի որոնումները շարունակվում են |armenpress.am|

armenpress.am: Սերբիայում վերջին երկու օրվա ընթացքում երկրորդ զանգվածային հրաձգությունն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 8 մարդ է սպանվել, 13 մարդ՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է CNN-ը: Միջադեպը տեղի է ունեցել երեկ ժամը 23:00-ի սահմաններում, Դուբոնա գյուղում: Հարձակվողն ավտոմատ զենքով կրակել է մի խումբ մարդկանց վրա և փախուստի դիմել: Սերբիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կասկածյալը 21-ամյա տղամարդ է: Նրա որոնումներում ներգրավված է Սերբիայի հատուկ նշանակության ուժերի ավելի քան 600 անդամ: Ոստիկանները շղթայել են այն տարածքը, որտեղ, ըստ երևույթին, թաքնվում է կասկածյալը: Միջադեպը համարվում է ներքին ահաբեկչություն: Մայիսի 3-ին Սերբիան ցնցվել էր ևս մեկ զանգվածային հրաձգությունից. 13-ամյա դեռահասը Բելգրադի դպրոցներից մեկում կրակ էր բացել համադասարանցիների վրա: Դեպքի հետևանքով զոհվել էր 8 աշակերտ և դպրոցի անվտանգության աշխատակիցը: Եվս 6 մարդ վիրավոր է:
10:51 - 05 մայիսի, 2023
ՀՀ ԱԺ նախագահն Անկարայում սերբ գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և ԼՂ ժողովրդի դեմ շարունակվող ագրեսիվ գործողությունները

ՀՀ ԱԺ նախագահն Անկարայում սերբ գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և ԼՂ ժողովրդի դեմ շարունակվող ագրեսիվ գործողությունները

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Օրլիչին: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը ցավակցել է գործընկերոջը մայիսի 3-ին Բելգրադում տեղի ունեցած բազմաթիվ երիտասարդ կյանքեր խլած ողբերգական միջադեպի համար: Կողմերն արձանագրել են Հայաստանի եւ Սերբիայի ջերմ բարեկամական հարաբերությունները` կարեւորելով բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության շարունակական եւ արդյունավետ զարգացումը: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցության անհրաժեշտությունը` նշելով օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ երկխոսությունը եւ բարեկամական խմբերի դերը: Գործընկերները գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության համար: «Ես հավատում եմ, որ նման հարթակներում մեր պատվիրակությունների արդյունավետ փոխգործակցությունը թույլ կտա մեզ բոլորիս լուծումներ գտնել մեզ համար բարդ հարցերի վերաբերյալ»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Սերբ գործընկերը երախտագիտություն է հայտնել Հայաստանից մինչ օրս ստացած դրական արձագանքների եւ առարկայական գործընկերային հարաբերություններ պահպանելու համար, որը դրսեւորվել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Կողմերը քննարկել են մեր տարածաշրջանի անվտանգության հարցերին վերաբերող մանրամասներ: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Ադրբեջանի իշխանությունների շարունակական ռազմատենչ հռետորաբանության եւ մաքսիմալիստական դիրքորոշման, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխանության եւ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ շարունակվող ագրեսիվ գործողությունները: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակի ժամանակագրությունը՝ շեշտելով, որ տարածաշրջանում խիստ անկայուն իրավիճակի համատեքստում կարեւոր է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը: Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի մոտեցումները Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ: Սերբ գործընկերը նշել է, որ խաղաղությունն իրենց երկրի համար կարեւոր արժեք է, եւ ամենօրյա բանաձեւ են դարձել խաղաղության պահպանման համար ծախսվող էներգիան եւ ներդրվող ջանքերը: Նա նշել է, որ խաղաղասիրությունն այն գլխավոր նախադրյալն է, որը բնորոշում է Հայաստանին եւ Սերբիային, ինչի հիմքով էլ պետք է շարունակել համագործակցությունը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
13:15 - 04 մայիսի, 2023
Սերբիայում զինված դպրոցականը կրակահերթ է բացել. կա 9 զոհ |hetq.am|

Սերբիայում զինված դպրոցականը կրակահերթ է բացել. կա 9 զոհ |hetq.am|

hetq.am: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի Վրաչար շրջանի դպրոցներից մեկում 14-ամյա դպրոցականը կրակահերթ է բացել։ Սերբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զինված աշակերտը մտել է դասարան, որտեղ ընթանում էր պատմության դասը և կրակ բացել։ Կրակահերթը շարունակվել է մոտ 5 րոպե։ B92-ը գրում է, որ զոհվել է 8 դպրոցական, ինչպես նաև պահակներից մեկը։ Վիրավորվել է 9 մարդ, բոլորը՝ դպրոցահասակ։ Novosti.rs-ն էլ գրում է, որ վիրավորներից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։  Կրակ բացած աշակերտը ձերբակալվել է։ Սերբական լրատվամիջոցները գրում են, որ հարձակում գործած աշակերտը գերազանցիկ է եղել։ Վարկածներից մեկի համաձայն՝ նա որոշել է վրեժ լուծել պատմության ուսուցչից այն բանից հետո, երբ անբավարար գնահատական է ստացել։ Որոշ պարբերականներ էլ պնդում են, որ յոթերորդ դասարանցին եղել է թմրանյութերի ազդեցության տակ։ Նրա ծնողները բուժաշխատողներ են։
09:35 - 04 մայիսի, 2023
Սերբիան և Կոսովոն հարաբերությունների կարգավորման համաձայնության են հասել |azatutyun.am|

Սերբիան և Կոսովոն հարաբերությունների կարգավորման համաձայնության են հասել |azatutyun.am|

azatutyun.am: Չնայած «դժվարին» բանակցություններին, Սերբիայի և Կոսովոյի միջև համաձայնություն է ձեռք բերվել հարաբերությունների նորմալացման՝ Եվրամիության կողմից պաշտպանվող գործարքի իրականացման ուղիների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը: Շաբաթ երեկոյան՝ Հյուսիսային Մակեդոնիայում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի վարչապետ Ալբին Քուրթիի հետ շուրջ 12 ժամ շարունակված եռակողմ բանակցություններից հետո Բորելը հայտարարել է, որ երկու կողմերի հանձնառությունների իրագործումը Եվրամիությանը նրանց ինտեգրման նախապայման է: «Ինչ ընդունեցին կողմերը. համաձայնությունը և դրա իրագործումը {Եվրամիության 11-կետանոց առաջարկների} հավելվածի միջոցով դեպի Եվրամիություն նրանց ուղու անբաժանելի մասն են դառնալու», - ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը: «Հստակ է, որ երկու կողմերն էլ զգալիորեն կշահեն այս համաձայնությունից, քանի որ երկխոսությունը ոչ միայն Կոսովոյի և Սերբիայի, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգության, կայունության և բարգավաճման մասին է», - ընդգծել է Ժոզեպ Բորելը:
09:45 - 20 մարտի, 2023
Սերբիան եւ Կոսովոն համաձայնել են հարաբերությունների կարգավորման ԵՄ-ի պլանին. Բորել
 |news.am|

Սերբիան եւ Կոսովոն համաձայնել են հարաբերությունների կարգավորման ԵՄ-ի պլանին. Բորել |news.am|

news.am: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ ինքնահռչակ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին Բրյուսելի բանակցություններում պայմանավորվել են ընթանալ հարաբերությունների կարգավորման ԵՄ-ի առաջարկած ճանապարհով, տեղեկացրել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը բանակցություններից հետո։ «Ուրախ եմ հայտարարել, որ նախագահ Վուչիչը եւ վարչապետ Կուրտին այսօր պայմանավորվել են, որ Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ճանապարհի եվրոպական առաջարկը հետագա քննարկման կարիք չունի։ Տեքստը կհրապարակվի եվրոպական արտաքին քաղաքական ծառայության կայքում»,- ասել է Բորելը։ Նրա խոսքով՝ «այդ համաձայնությունը վերաբերում է Կոսովոյի եւ Սերբիայի բնակիչներին, այն նախատեսում է ազատ տեղաշարժ Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ սեփական անձնագրերով, անձը հաստատող տեղական վկայականներով եւ ավտոմեքենաների տեղական համարներով»։
11:04 - 28 փետրվարի, 2023