Սամվել Ալեքսանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար։ Ծնվել է 1968թ․ օգոստոսի 19-ին Երեւանում։ Սովորել է Երեւանի թիվ 112 դպրոցում, 1988-1990թթ․ ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 2002 թ.-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան՝ ստանալով տնտեսագետի մասնագիտություն։ 2017 թ․ ապրիլի 2-ին ընտրվել է պատգամավոր ՀՀԿ ռեյտինգային ցուցակով։ 2018 թ․ հեղափոխությունից հետո դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին, դուրս եկել նաեւ խմբակցությունից, հեռացել քաղաքականությունից։ Նրան է պատկանում «Ալեքս հոլդինգ» ընկերությունը՝ իր կազմի մեջ մտնող բազմաթիվ ձեռնարկություններով։ Ալեքսանյանը զբաղվում է տեքստիլի, օղու արտադրությամբ, շաքարավազի եւ ալյուրի ներկրմամբ, սուպերմարկետային բիզնեսով, անշարժ գույքի վարձակալությամբ եւ այլն։

ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Գյումրիում բացվող Yerevan City-ի մրցակից սուպերմարկետների ցանցում |civilnet.am|

ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Գյումրիում բացվող Yerevan City-ի մրցակից սուպերմարկետների ցանցում |civilnet.am|

civilnet.am: Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է սկսել Գյումրիում գործող «Բասեն» սուպերմարկետների ցանցում։ Այս ամենը տեղի է ունենում Գյումրիում Yerevan City և «Բասեն» սուպերմարկետների սրված մրցակցության ֆոնին։ ՍիվիլՆեթը փետրվարի 28-ին գրել էր, որ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Yerevan City սուպերմարկետների ցանցի՝ Գյումրի մուտքին զուգահեռ ճնշումներ են գործադրվում նրա մրցակից «Բասեն» սուպերմարկետների ցանցի նկատմամբ։ Մասնավորապես, բոլոր մատակարարները պահանջել էին «Բասեն»-ից բարձրացնել մատակարարվող ապրանքների գները։ Սրա արդյունքում Գյումրիի Yerevan City-ում գները կարող են ավելի էժան լինել, քան «Բասեն»-ում։ Պետեկամուտների կոմիտեն ստուգումները «Բասեն»-ում սկսել է փետրվարի 28-ից, երբ երկու սուպերմարկետների ցանցի միջև մրցակցության ամենաթեժ փուլն է։ «Բասեն»-ի հիմնադիր Գևորգ Եղիկյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց՝ ՊԵԿ աշխատակիցները հանձնարարագիր են ներկայացրել ստուգումներ անցկացնելու նպատակով․ «Դա ինչի՞ հետ կարող է կապված լինել, չգիտեմ։ Իրենց հանձնարարականների շրջանակում ուզում են աշխատողների թվաքանակի, հասույթի, ապրանքների տեսակների, մնացորդի մասին տեղեկություններ։ Երեկ են ներկայացրել հանձնարարագիրը, ստուգումները երկու ամսով են, ես չգիտեմ՝ ինչ կարող են գտնել, ինչ կարող է լինել։ Ինչ ինֆորմացիա իրենց պետք է, վերցրել են»,- ասաց Եղիկյանը՝ հրաժարվելով գնահատական տալ այն փաստին, որ ՊԵԿ-ի այդ գործողությունները տեղի են ունենում Գյումրիում Yerevan City-ի մուտքի արդյունքում առաջացած մրցակցային խնդիրների ֆոնին։ ՊԵԿ-ն արձագանքել է իր կողմից «Բասեն» խանութների ցանցում ստուգմանը` հայտնելով, որ շեշտադրումները չեն համապատախանում իրականությանը. «Ստվերի դեմ պայքարի շրջանակում իրականացվող գործողությունները տարբերակված բնույթ չեն կրում’ բոլոր տնտեսվարողների համար ապահովելով համահավասար պայմաններ։ Ինչ վերաբերում է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների նկատմամբ իրականացվող հսկողությանը’ ցանկացած լրատվամիջոց, օբյեկտիվ տեղեկություններ հաղորդելու ցանկության դեպքում, կարող է ուսումնասիրել ՊԵԿ պաշտոնական կայքէջը և գտնել յուրաքանչյուր ամիս հրապարակվող հսկողական գործողությունների արդյունքների մասին տեղեկատվություն»,- հայտնել են կառույցից ու շեշտել, որ անցած տարի նմանաբնույթ խախտումներ են գրանցվել նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկում։ Ավելի մանրամասն՝ civilnet.am-ում։ 
18:22 - 29 փետրվարի, 2024
Գյումրիում բացվող Yerevan City-ի մրցակից սուպերմարկետի սեփականատերը ահազանգում է ճնշումների մասին
 |civilnet.am|

Գյումրիում բացվող Yerevan City-ի մրցակից սուպերմարկետի սեփականատերը ահազանգում է ճնշումների մասին |civilnet.am|

civilnet.am: Գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող Yerevan City սուպերմարկետի մուտքը Գյումրի ուղեկցվում է քաղաքում գործող այլ սուպերմարկետների ցանցի նկատմամբ ճնշումներով։ Մասնավորապես, Գյումրիում գործող «Բասեն» սուպերմարկետների ցանցին ապրանք մատակարարող ընկերությունները պահանջել են ավելի բարձր գնով վաճառել իրենց ապրանքները, ինչի արդյունքում «Բասեն»-ում վաճառվող ապրանքներն ավելի թանկ կլինեն, քան Yerevan City-ում։ «Բասեն» սուպերմարկետների ցանցի հիմնադիր ու սեփականատեր Գևորգ Եղիկյանը հաստատում է՝ բոլոր մատակարարները հերթ են կանգնել իր աշխատասենյակի առաջ՝ ապրանքների գները թանկացնելու պահանջով։ «Մարդիկ եկել են, ասում են 5 խանութ պիտի բացենք, Գյումրին գրավենք։ Մատակարարները հերթ են կանգնել, ասում են՝ «Բասեն»-ում ապրանքի գինը պիտի թանկացնես, որովհետև Yerevan City-ն չի տեղավորվում գների մեջ, դրա համար պիտի 620 դրամանոց թթվասերը դառնա 660 դրամ, իսկ եթե չանես,Yerevan City-ն պնդել է, որ այդ 40 դրամը պիտի մատակարարը կոմպենսացնի»,- ներկայացրեց Եղիկյանը։ Նրա խոսքով՝ «Բասեն»-ը Գյումրիում էկոնոմ խավին սպասարկող խանութների ցանց է, իսկ Yerevan City-ն եկել է բարձր խավին սպասարկելու։ Անդրադառնալով մատակարարների պահանջին՝ Եղիկյանը պատմեց. «Coca Cola, Fanta, պանիր, մածուն, կոնյակ, կապվում են ինձ հետ, ասում՝ գները պիտի բարձրացնես։ Բոլոր մատակարարները համատարած, օրինակի համար տամ «Մարիաննա» կաթնամթերքի անունը։ Yerevan City-ի տնօրենները զանգում են մատակարարների տնօրեններին, ասում, որ «Բասեն»-ի գները մեզ հարմար գներ չեն, պիտի բարձրացնեք։ Ոնց որ մեկը գա ձեր տուն հյուր, ասի՝ ինչո՞ւ եք սեղանը դրել հյուրասենյակի անկյունում, բերեք, դրեք սենյակի մեջտեղում։ Ձեր ի՞նչ գործն է, մինչև ձեր գալը մենք Գյումրիում աշխատել ենք»,- դժգոհեց նա։ Վերջինս ասաց՝ մատակարարները բացատրում են, որ Yerevan City-ն այդ ընկերությունների ապրանքների խոշոր վաճառող է ու պահանջել է մատակարարներից բարձրացնել գները «Բասեն»-ի համար՝ հաշվի առնելով նաև, որ Երևանում կա շատ ավելի մեծ շուկա ու համագործակցություն Yerevan City-ի ու մատակարարների միջև։ Եղիկյանը զգուշացնում է՝ Yerevan City-ի մուտքով Գյումրիում մեծ ու միջին սուպերմարկետները կարող են վերանալ ու կմնան միայն թաղային փոքր խանութները։ Նա նաև մեկ այլ խնդիր է բարձրացնում՝ «Բասեն»-ից դեպի Yerevan City աշխատակիցների արտահոսք կա. «Մեր մոտից բավական շատ աշխատողների են տարել։ Աշխատողները երևի մտածում են՝ նոր խանութ է, սիրուն խանութ է, պրեստիժ է, «Բասեն»-ը հին է, տեղափոխվել են այնտեղ։ Գնացել, գնացել են, նեղվել ենք, բայց մեր մեջ ենք պահել։ Ում որտեղ հարմար է, այնտեղ է ուզում գնալ»։ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրեն Սուրեն Ժամհարյանը, անդրադառնալով իրենց պահանջով մատակարարների կողմից «Բասեն»-ի համար գները բարձրացնելուն, հերքեց տեղեկությունը՝ նման բան չկա։ Ավելի մանրամասն՝  civilnet.am-ում։
19:29 - 28 փետրվարի, 2024
Ծաղկաձորում անտառը սեփականաշնորհել է Զախարյանի եղբորորդին, ծառերն արմատախիլ են անում Սամվել Ալեքսանյանի դուստրը եւ փեսան |hetq.am|

Ծաղկաձորում անտառը սեփականաշնորհել է Զախարյանի եղբորորդին, ծառերն արմատախիլ են անում Սամվել Ալեքսանյանի դուստրը եւ փեսան |hetq.am|

hetq.am: «Հետք»-ը օրերս քաղաքացիների ահազանգով Ծաղկաձոր քաղաքում ծառերն արմատախիլ անելու դեպք է արձանագրել։ Երկու էքսկավատորով արմատախիլ էին արվում սաղարթախիտ ծառերը, ճանապարհ էր բացվում։ Քանդված տարածքում տեղ-տեղ խոր փոսեր էին փորվել։ Նկարահանման ժամանակ մեզ մոտեցավ մի տղամարդ, հայտնեց, որ տարածքի սեփականատիրոջ՝ Դավիթ Դավթյանի մերձավորն է և ասաց, որ աշխատանքներ կատարելու թույլտվություն ունեն, տարածքը սեփականաշնորհված է։ Նա չներկայացավ։ Հարցրինք, թե ինչ թույլտվության մասին է խոսքը։ Վերջինս գնաց ու, որոշ ժամանակ անց վերադառնալով, բջջային հեռախոսով ցույց տվեց մի գրություն, ըստ որի՝ Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը չի առարկում սեփականատիրոջ՝ Դավիթ Դավթյանի առաջարկած աշխատանքների կատարմանը և առաջարկում է բնապահպանական և շրջակա միջավայրի պահպանման նորմերը չխախտելով՝ տարածքում կատարել էտում և բարեկարգում։ Այդ գրությունից պարզ չդարձավ, թե ինչի՞ն չի առարկում քաղաքապետը։ «Հետք»-ը պարզել է, որ 4 հեկտար անտառային տարածքը սեփականաշնորհել է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի եղբորորդին՝ Գագիկ Զախարյանը։ Տարիներ անց հողամասի սեփականության իրավունքը փոխանցվել է նախկին պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի դստերն ու նրա ամուսնուն։ Դեռևս 2006 թ.-ին Կառավարության որոշմամբ պետական սեփականություն հանդիսացած 699 հեկտար հողամասն անհատույց սեփականության իրավունքով հատկացվել է Ծաղկաձոր համայնքին։ Նույն որոշմամբ այդ հողամասից 363 հեկտարի կատեգորիան գյուղատնտեսական նշանակությունից փոխվել է հատուկ պահպանվող տարածքների։ Զարմանալիորեն, Կառավարության այդ որոշման մեջ հողամասերի՝ անտառային լինելու մասին խոսք չկա, այն դեպքում, երբ տարածքում սաղարթախիտ անտառներ էին ։ Դա են վկայում արբանյակից արված լուսանկարները։ Ծաղկաձորին փոխանցված անտառապատ տարածքը ներառել է նաև այն 4 հեկտար տարածքը, որտեղ այս օրերին քանդման աշխատանքներ են տարվում։ Արդեն 2013 թ.-ին Ծաղկաձոր համայնքի ավագանու որոշմամբ թույլատրվել է հողամասի փոխանակում իրականացնել։ Այդ որոշմամբ Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոց, թիվ 36 հասցեում գտնվող, Գագիկ Սայադի Զախարյանի սեփականությունը հանդիսացող 4 հեկտար (3,99 հա) հողամասը փոխանակվել է Օլիմպիական փողոց, թիվ 16 հասցեում գտնվող, Ծաղկաձոր համայնքին պատկանող նույն մակերեսով հողամասի հետ։ Գագիկ Զախարյանը նախկին պատգամավոր Սայադ Զախարյանի որդին է, իսկ Սայադ Զախարյանը Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի եղբայրն է։ 4 հեկտար անտառապատ տարածքի սեփականատեր Գագիկ Զախարյանը տարիներ շարունակ որևէ գործունեություն չի ձեռնարկել։ Հետագայում հողամասը վաճառել է նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ՍՊ ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանին։ Նա իր հերթին հողամասը փոխանցել է Սամվել Ալեքսանյանի դստերը և փեսային՝ Աստղիկ Ալեքսանյանին և Դավիթ Դավթյանին։ 2022 թ.-ին սեփականատերերը հողամասը 430 միլիոն դրամ վարկի դիմաց գրավադրել են «Արարատբանկում»։   Անդրադառնալով սեփականատիրոջ ներկայացուցչի՝ մեզ ցույց տված փաստաթղթին, Հարությունյանը նշեց, որ անտառը սաղարթախիտ էր, սեփականատերերը ճանապարհ չունեին անտառ մտնելու, ինքն էլ տրված գրությամբ չի առարկել, որ ճանապարհ բացեն և կոճղաշիվային էտում իրականացնեն։ Նրա խոսքով՝ տարածքում բազմահարկ շինություն չի կառուցվի։ Թեև Ծաղկաձորի քաղաքապետը պնդում է, թե լծակ չունեն մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում վերահսկողություն իրականացնելու, բայց օրենսդրությունը սահմանում է համայնքի ղեկավարի լիազորությունները եւ պարտականությունները։ Ըստ այդմ՝ քաղաքացիները սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասերում կառուցապատման և քանդման աշխատանքներ կատարելու դեպքում պետք է ունենան համայնքի ղեկավարի թույլտվությունը։  Մենք արձանագրել ենք նաեւ, որ Ծաղկաձորի Օլիմպիական փողոց թիվ 16 հասցեի սեփականատերերը ճանապարհի հողային աշխատանքներից բացի՝ փոսեր էին փորել։  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին պետ Նաիրա Աղաբաբյանը նշեց, որ երեկվանից, երբ «Հետքի» հրապարակման հիման վրա տեսչական մարմինը վարույթ է հարուցել, աշխատանքները տեղում դադարեցվել են եւ ապրիլի 19-ի դրությամբ չեն շարունակվել։ Վարույթը կարող է տևել մինչև 1 ամիս։ Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
21:51 - 20 ապրիլի, 2023
Գագիկ Բեգլարյանի, Սամվել Ալեքսանյանի, Հրանտ Դավթյանի ու նրանց հարազատների  չհայտարարագրված տները Դուբայում   
 |hetq.am|

Գագիկ Բեգլարյանի, Սամվել Ալեքսանյանի, Հրանտ Դավթյանի ու նրանց հարազատների չհայտարարագրված տները Դուբայում |hetq.am|

hetq.am: Գագիկ Բեգլարյանի կրտսեր եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, եւս բնակարան է ձեռք բերել Դուբայում: Գույքը նա գնել է 2007-2017 թթ.  միջակայքում: Հ. Բեգլարյանը պետական պաշտոնյա էր 2005-2012 թթ., երբ զբաղեցնում էր «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի, այնուհետ՝ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետի պաշտոնը: 2014-2017 թթ. կրտսեր Բեգլարյանը ՀՀ քաղաքաշինության նախարարի, ապա՝ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալն էր, իսկ 2017-2019 թթ.՝ ԱԺ պատգամավոր: Նա անշարժ գույք է գնել «Palm Jumeirah»-ի «ցողունի» վրա գտնվող «Fairmont Palm Residence» համալիրի հյուսիսային մասնաշենքում՝ «The Residences North»-ում: Բեգլարյանի տունը 8-րդ հարկում գտնվող բնակարան է, որի մակերեսը 160 քմ է, ունի 2 ննջասենյակ, պատշգամբ (18 քմ): Նախկին պաշտոնյան նաեւ մեքենայի կայանատեղ ունի այստեղ: Դուբայի կադաստրի գնահատմամբ՝ «Palm Jumeirah»-ում գտնվող եւ 2 ննջասենյակ ունեցող բնակարանի վարձակալության տարեկան վճարը կարող է լինել 134.000-164.000 արաբական դիրհամ (36-45 հազ. դոլար), որը չի ներառում կոմունալ ծառայությունների վճարները: Այդուհանդերձ, ներկա պահին Հ. Բեգլարյանի բնակարանը վարձակալ չունի: Շեշտենք, որ մինչ օրս հենց Հակոբ Բեգլարյանն է տան սեփականատերը:  Ներկայում «Fairmont Palm Residence»-ի վերոնշյալ մասնաշենքում կարելի է 2 ննջասենյակով բնակարան ձեռք բերել սկսած 3,3 մլն արաբական դիրհամից (900 հազ. դոլար): Նախկին պաշտոնյային ուղարկել էինք նույնատիպ հարցեր, ինչ եղբորը, բայց եթե Գագիկ Բեգլարյանը մեր նամակը ստացել է ու չի պատասխանել, ապա Հակոբ Բեգլարյանին փոստատարն այդպես էլ չի կարողացել հանձնել նամակը: Այնուհետ զանգահարել ենք նախկին պատգամավորի բջջային համարին: Ճշտելուց հետո, որ իր հետ զրուցողը լրագրող է, Բեգլարյանի ձայնով անձն ասաց. «Ինքը տեղում չի, քաղաքում չի», ապա անջատեց հեռախոսը:  Հակոբ Բեգլարյանը չի ներկայացրել հայտարարագրման ենթակա տվյալը Հ. Բեգլարյանը, ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) տեղեկացմամբ, երբեւէ չի հայտարարագրել Դուբայում գտնվող գույք: Նա այս գույքը չի հայտարարագրել նաեւ 2017 թ. փետրվարին, երբ որպես ԱԺ պատգամավորության թեկնածու հայտարարագիր է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:  Խնդիրն այն է, որ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելը Հայաստանում քրեական հանցանք է համարվում 2017-ի հուլիսից այս կողմ: Քրեականացումից հետո Հակոբ Բեգլարյանը պաշտոնավարման բերումով ԿԿՀ-ին ներկայացրել է 3 հայտարարագիր, որոնցից վերջինը՝ պաշտոնի դադարեցման հայտարարագիրը, պետք է պարունակեր ԱԺ պատգամավորի մանդատը թողնելու օրվա՝ 2019 թ. հունվարի 14-ի դրությամբ Բեգլարյանի ունեցած անշարժ գույքի բոլոր տվյալները: Բայց, ինչպես ասացինք, Դուբայի բնակարանը նա երբեւէ չի հիշատակել:  Սա, թերեւս, խնդիրներ կառաջացնի նախկին պաշտոնյայի համար: 2019-ի փետրվարին, երբ Բեգլարյանը ներկայացրել է իր վերջին հայտարարագիրը, ուժի մեջ էր նախկին Քրեական օրենսգիրքը: Այն սահմանում էր, որ առանձնապես խոշոր չափերով (1 մլն դրամը գերազանցող) գույքը հայտարարագրումից թաքցնելը պատժվում է 2-4 տարվա ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով կամ առանց դրա:  Նախկին պատգամավորը 2 բնակարան ունի Դուբայում Հրանտ Դավթյանն այն հայերից է, որոնք Դուբայում համեմատաբար շուտ են գույք ձեռք բերել: Հիշեցնենք, որ նա ԱԺ պատգամավոր է եղել 2012-2017 եւ 2018-2019 թթ.: Դավթյանի արաբական ունեցվածքի մասին գրել էինք 2018-ի աշնանը: Սակայն անդրադարձել էինք այն ժամանակ դեռեւս պաշտոնավարող Դավթյանի միայն մեկ բնակարանին, քանի որ մյուսի մասին տեղեկություններ չունեինք:  Բնակարաններից մեկը Դավթյանը հայտարարագրել էր «Հետքի» հարցերից հետո Մեր ունեցած տվյալների հիման վրա գրել էինք, որ Հ. Դավթյանը բնակարան ունի Դուբայ Մարինայում (հայտնի է նաեւ որպես Մարսա Դուբայ), որը քաղաքի բավականին արագ զարգացող ու կառուցապատվող, գերժամանակակից շենքերից կազմված շրջան է: Դավթյանի տունը գտնվում է «Al Sahab» զույգ աշտարակներից առաջինում: 2018-ին նշել էինք, որ Դավթյանը բնակարան է ձեռք բերել 24-հարկանի «Al Sahab 1» աշտարակի 7-րդ հարկում, իսկ նրա ընկեր, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)՝ 44-հարկանի «Al Sahab 2»-ի 6-րդ հարկում: Հակոբյանը դեռ այն ժամանակ մեզ հայտնել էր, որ հարկային պարտավորությունների կատարման համար բնակարանը վաճառել է: Բայց ավելի հետաքրքիր էր Դավթյանի պարագան:  Այսպես՝ «Al Sahab»-ում Հրանտ Դավթյանը գույք է գնել 1997-2007 թթ. միջակայքում, բայց երբ 2012-ին ԱԺ պատգամավոր է դարձել, չի հայտարարագրել արաբական այս բնակարանը, ինչը պարտավոր էր անել: Ամեն դեպքում, ինչպես վերեւում նշեցինք, հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելը հանցանք չէր համարվում մինչեւ 2017 թ. հուլիս ամիսը, ինչն էլ լավ առիթ էր շատ հայ պաշտոնյաների համար, որոնք պարտաճանաչ չեն գտնվել իրենց պարտականությունները կատարելիս: Այն, որ Հ. Դավթյանը «Al Sahab»-ի իր գույքը չի հայտարարագրել մինչեւ 2018 թ., տեղեկացել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից: Իսկ 2018-ին դա անելուն ակամա նպաստել է «Հետքի» լրագրողի հարցադրումը:  2012-2017 թթ. պատգամավորության շրջանից հետո Հրանտ Դավթյանն առաջադրվել էր նաեւ 2017 թ. ընտրություններում: Որպես թեկնածու նա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին գույքի եւ եկամուտների հայտարարագիր էր ներկայացրել 2017-ի փետրվարին, սակայն դրանում նշել էր միայն Հայաստանում ունեցած 5 միավոր անշարժ գույք: Այդուհանդերձ, Դավթյանը նորից պատգամավոր էր դարձել ոչ թե 2017-ի, այլ 2018-ի ամռանը, երբ նրա կուսակիցներից մեկը հրաժարվել էր մանդատից: Եվ ահա դրանից հետո «Հետքի» լրագրողը մի քանի հարց էր տվել նրան Դուբայում ձեռք բերած գույքի մասին: Դավթյանը խոստովանել էր, որ այնտեղ, իր հիշելով, 86 քմ մակերեսով բնակարան ունեն, որն իր տնեցիներից մեկի անունով է, դրա համար էլ մինչ այդ չի հայտարարագրվել: Միաժամանակ նշել էր, որ այն ձեռք են բերել մոտ 15 տարի առաջ, երբ Դուբայում տուրիստական բիզնես էին հիմնել: «Հյուրանոցներից էժան էր էն վախտ, դրա համար էի վերցրել»,- ասել էր Հ. Դավթյանը: Այս զրույցից հետո՝ 2018-ի սեպտեմբերին, Հ. Դավթյանը ԿԿՀ-ին էր ներկայացրել պաշտոնի ստանձնման հայտարարագիր, որում առաջին անգամ ցույց էր տվել արաբական բնակարանը այն գնելուց տարիներ անց: Հանձնաժողովից վերջերս տեղեկացել ենք, որ 2018-ին հայտարարագրվածը համատեղ սեփականության իրավունքով գույք է:    Հրանտ Դավթյանի խոսքերը համադրելով փաստերի հետ՝ տեսնում ենք, որ նա շատ լավ էլ հիշում էր մանրամասները, այդ թվում՝ գույքի չհայտարարագրված լինելը (չնայած համասեփականատերերից մեկն էլ ինքն է), ընտանիքի անդամներից մեկի սեփականատեր լինելը, անգամ՝ մակերեսը: Այսպես՝ 1997-2007 թթ. արանքում Դավթյանն ու կինը՝ Աննա Դավթյանցը, «Al Sahab 1»-ի 7-րդ հարկում 85 քմ մակերեսով բնակարան են գնել, որն ունի 1 ննջասենյակ, պատշգամբ (5 քմ): Ամուսինները նաեւ ավտոկայանատեղի ունեն: Փաստորեն, ըստ Դավթյանի, իրենք տունը ձեռք են բերել մոտավորապես 2003 թ. («Հետքի» լրագրողի հետ զրույցից շուրջ 15 տարի առաջ), ինչը եւս չի հակասում մեր ունեցած տվյալներին:  Դուբայի կադաստրից տեղեկանում ենք, որ ամուսինները գույքը վարձակալության են հանձնել. ներկա պահին այն վարձակալ ունի: Ըստ կադաստրի՝ Դուբայ Մարինայում 1 ննջասենյակ ունեցող բնակարանի վարձակալության տարեկան վճարը կարող է լինել 71.000-87.000 արաբական դիրհամ (20-24 հազ. դոլար): Մյուս կողմից՝ ներկայում «Al Sahab» համալիրում կարելի է 1 ննջասենյակով բնակարան գնել սկսած 1,4 մլն արաբական դիրհամից (380 հազ. դոլար):  2018-ին պաշտոնը ստանձնելու եւ 2019-ին այն թողնելու առիթով Հ. Դավթյանը ներկայացրել է հայտարարագրեր, որտեղ նշել է այս բնակարանը: Այսինքն՝ այս առումով նա խախտում թույլ չի տվել: Բայց սա ամենը չէ: Հրանտ Դավթյանը եւս մի գույք է ձեռք բերել Դուբայում, որի մասին նա չի հայտնել ո՛չ «Հետքի» լրագրողին, ո՛չ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:17 - 17 ապրիլի, 2023
Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին |armtimes.com|

Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին՝ քաղաքապետ Հայկ Մարությանի կայացրած որոշման համար։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Գործարարը դիմել է Վարչական դատարան Երեւանի քաղաքապետի 2020 թվականի սեպտեմբերի 16-ին կայացրած թիվ 2898-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Հայցը ներկայացվել է սեպտեմբերի 18-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանին։ Ըստ քաղաքապետի վերոնշյալ որոշման՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում Սամվել Ալեքսանյանի կողմից իրականացվել են ապօրինի շենք-շինությունների կառուցման շինարարական աշխատանքներ, ինչի առթիվ էլ քաղաքապետարանում վարչական վարույթ է հարուցվել։  Ալեքսանյանին գրավոր առաջարկվել է սեփական նախաձեռնությամբ, ձեռնարկել քայլեր ինքնակամ շենք-շինությունները քանդելու եւ դրանցով ծանրաբեռնված պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի տիրապետումից ազատելու համար, սակայն վերջինս այդ ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվել: Իսկ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի կողմից տրված մասնագիտական կարծիքի համաձայն՝ հիմնավորվել է, որ այդ ապօրինի կառուցված շենք-շինությունները եւ պարիսպը ենթակա չեն օրինականացման, քանի որ ընդգրկված են անտառային նշանակության հողերում։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:13 - 23 սեպտեմբերի, 2020
Արտակ Ալեքսանյանի եւ ոստիկանների միջադեպի գործով ՊՊԾ գնդի ջոկի հրամանատարը ճանաչվել է տուժող |armtimes.com|

Արտակ Ալեքսանյանի եւ ոստիկանների միջադեպի գործով ՊՊԾ գնդի ջոկի հրամանատարը ճանաչվել է տուժող |armtimes.com|

armtimes.com: Սամվել Ալեքսանյանի եղբորորդու՝ Արտակ Ալեքսանյանի եւ ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով ՊՊԾ գնդի ջոկի հրամանատարը ճանաչվել է տուժող:  Այս մասին տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը: Վերջինիս խոսքով՝ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ տուժողի և ոստիկանության՝ մեկ տասնյակից ավելի ծառայողների հարցաքննություններ, առգրավվել են դեպքի վայրում՝ ակումբում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները, որոնք ենթարկվել են զննության, ուսումնասիրվել են նաև ոստիկանության կողմից տրամադրված տեսանյութերը: Քրեական գործով այս պահի դրությամբ կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա. «Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակցած անձանց ամբողջական շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- տեղեկացրեց Եգանյանը: Շարունակությունը՝ armtimes.com-ում
15:42 - 01 հուլիսի, 2020
Սամվել Ալեքսանյանը և Դոն Պիպոյի քրոջ որդին գերշահույթ են ստացել՝ պետության հաշվին.Սանասարյան
 |pastinfo.am|

Սամվել Ալեքսանյանը և Դոն Պիպոյի քրոջ որդին գերշահույթ են ստացել՝ պետության հաշվին.Սանասարյան |pastinfo.am|

pastinfo.am: Սամվել Ալեքսանյանը և Դոն Պիպոյի քրոջ որդին գերշահույթ են ստացել՝ պետության հաշվին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը։ «Մինչև ՊՎԾ ուսումնասիրությունները, դաշտում եղել է երկու կազմակերպություն, որոնցից մեկը պատկանել է Սամվել Ալեքսանյանին, մյուսը՝ Դոն Պիպոյի քրոջ որդուն։ Ինձ ներկայացվել է Սամվել Ադյանի կողմից, որ երկար տարիներ դաշտը սպասարկել են, այսինքն՝ քվոտավորված։ Այնպես չի եղել, որ Սամվել Ալեքսանյանի ֆիրման մասնակցել է այն հիվանդանոցի մրցույթին, որին քվոտավորված էր մյուս կազմակերպությունը ։ Այսինքն՝ դաշտը երկու մասի են բաժանել 80-ից ավել տոկոսով, մնացածը՝ տարբեր հիվանդանոցներ փոքր բաժնով սպասարկել են։ Երբ ՊՎԾ-ն հասկանում է, որ ներկրում են Հայաստան և երկուսը երկու անգամ ավել գնով վաճառում են պետության վրա, մասնակցում են գնումների և գերշահույթ են ստանում պետության հաշվին, ՊՎԾ-ն ստանում է գործընթացը»,- ասաց Սանասարյանը։ Նրա խոսքով՝ եթե բժշկական կենտրոնն այնպիսի չափորոշիչներ են ներկայացնում դիալեզի պարագաների, որը կարող է բերել միայն մեկ ընկերություն, մյուսներն արդեն չեն մասնակցում այդ մրցույթին։ «Եթե մեկը նայում է, որ իրենից է կախված, գին է կրակում, որը պետությունն ուզած-չուզած պետք է գնի։ Մեր խնդիրն այն է, որ մրցակցություն լիներ։ Գուցե նույն կազմակերպությունը նորից կհաղթեր այդ մրցույթները, բայց այլ գնով։ Ոչ թե Սամվել Ալեքսանյանի կամ ինչ-որ մեկի դեմ է գործությունը, այլ՝ հանուն պետության»,- ասաց Սանասարյանը։
21:25 - 18 մայիսի, 2020
Քաղաքապետարանը հերքում է․ Վերելակների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգ երբևէ անվավեր չի ճանաչվել

Քաղաքապետարանը հերքում է․ Վերելակների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգ երբևէ անվավեր չի ճանաչվել

Երևանի քաղաքապետարանը հերքում է «Ժամանակ» օրաթերթի նյութը քաղաքապետարանի հայտարարած 500 վերելակի գնման մրցույթի վերաբերյալ և նշում, որ քաղաքապետարանի կողմից՝ վերելակների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգ երբևէ անվավեր չի ճանաչվել: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․«Հերքի՛ր «ֆեյքին» Այսօր «Ժամանակ» օրաթերթը կրկին ապատեղեկատվություն է տարածել քաղաքապետարանի հայտարարած 500 վերելակի գնման մրցույթի մասին։ Թերթը գրել է, թե իբր Երևանի քաղաքապետարանը անվավեր է ճանաչել վերելակների գնման մրցույթը, որում հաղթող էր ճանաչվել Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունը, և որը պետք է վերելակներ ներկրեր Թուրքիայից: Ըստ նույն ապատեղեկատվության, իբր, նոր հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել բելառուսական մի ընկերություն: Իրականությունը հետեւյալն է. Երևանի քաղաքապետարանի կողմից՝ վերելակների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգ երբևէ անվավեր չի ճանաչվել: Երևանի քաղաքապետարանը, օրենքով սահմանված կարգով, Երևանի բազմաբնակարան շենքերի թվով 500 հատ վերելակների ձեռքբերման (տեղադրումով և սպասարկմամբ) նպատակով 02.04.2020 թվականին հայտարարել է «ԵՔ-ԲՄԱՊՁԲ-20/15» ծածկագրով բաց մրցույթի ընթացակարգ, որի բացումը տեղի է ունեցել 13.05.2020 թվականին և որին մասնակցում են թվով հինգ կազմակերպություններ: Մասնակիցների կողմից ներկայացված հայտերը գտնվում են գնահատման փուլում: «Ժամանակ» օրաթերթի գործընկերներին հորդորում ենք վերանայել թեմայի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճը եւ համապատասխան հերքում հրապարակել: Այլապես, տպավորություն է ստեղծվում, թե թերթը զբաղված է ինչ-որ ընկերության լոբբինգով՝ փորձելով ազդել քաղաքապետարանի հայտարարած գնման ընթացակարգի արդյունքների վրա։ Տեղեկացնում ենք, որ հայտարարված մրցույթներն անց են կացվում օրենսդրությանը համապատասխան և նման հրապարակումը, ինչպես նաև այլ գործողություններ չեն կարող ազդել գնման ընթացակարգի արդյունքների վրա»։
18:39 - 15 մայիսի, 2020
Թե ինչպես է Սամվել Ալեքսանյանը սնանկացրել Սիսը` զարգացնելով սեփական բիզնեսը |hetq.am|

Թե ինչպես է Սամվել Ալեքսանյանը սնանկացրել Սիսը` զարգացնելով սեփական բիզնեսը |hetq.am|

hetq.am: Բնական լճերը Սիս գյուղի ամենամեծ հարստությունն են: Այս տարածքում խորհրդային տարիներին գործել է Մասիսի կարպալճակային «Ձուկ» կոմբինատը, որը 11 լճակ ուներ: Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը ձեռք է բերել այդ լճակներից մեկը: Գյուղի արոտավայրերի վրա կառուցել է եւս մեկ ձկնաբուծարան եւ, կեղծ գործարքների դիմելով, Սիս համայնքի բյուջե չի վճարել հարյուրավոր միլիոններ՝ ձկնաբուծարանների հողերի կադաստրային արժեքը եւ տարեկան հարկերը:  Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը Սիսի համայնքապետարանից 11.32 հա գյուղնշանակության արոտավայր է վարձակալել տարեկան 113 000 դրամով, այնուհետեւ ենթավարձակալության է հանձնել իր դստեր ընկերությանը՝ «Մոս ֆիշ» ՍՊԸ-ին, ամսական 2.5 մլն դրամով: Ս․Ալեքսանյանը Սիսում բիզնես գործունեությունը ծավալել է դեռեւս 2004թ.-ից: Հողի վարձակալության պայմանագիրը կնքվել է Ս. Ալեքսանյանի մոր՝ Աստղիկ Ղազարյանի անունով, 24 տարի ժամկետով։ Գյուղնշանակության հողամասը գործարարը վերածել է ձկնաբուծարանի։ 2011թ. հոկտեմբերին Ա․ Ղազարյանը հողատարածքը վարձակալության է հանձնել Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին, 10-ը տարի ժամկետով, ամսական 150 000 դրամով (2016թ. դեկտեմբերից պայմանագիրը վերակնքվել է «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն արդեն լուծարվել է): Հետաքննության մանրամասները կարդացեք այստեղ:
00:17 - 13 մայիսի, 2020
Սամվել Ալեքսանյանն այսօր հարցաքննվել է Քննչական կոմիտեում |armtimes.com|

Սամվել Ալեքսանյանն այսօր հարցաքննվել է Քննչական կոմիտեում |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում: Նա հարցաքննվել է իր կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանին առևանգելու ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում: Սամվել Ալեքսանյանի հարցաքննության մասին տեղեկությունը հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա հավելեց, որ Սամվել Ալեքսանյանը վկայի կարգավիճակ ունի: Այս գործով ավելի վաղ հարցաքննվել էր նաև Համլետ Ղուշչյանը: Մեկ ամիս առաջ առեւանգման մասին հայտարարել էր Ղուշչյանն՝ ասելով, թե «ժամանակին «Լուսաստղ» օղու անունը եթերում տալուց հետո ինձ առևանգել են, Ալեքսանյանն իմ ճակատին ատրճանակ էր պահել»։ Նրա այս հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 131 եւ 34-131 հոդվածների հիման վրա (առևանգում և առևանգման փորձ):
18:34 - 30 ապրիլի, 2019
Քաղաքապետարանը չի բացառում, որ «Ալեքսանյանների ընտանիք»-ին տրված մանկապարտեզի շենքը վերադարձվի |armtimes.com|

Քաղաքապետարանը չի բացառում, որ «Ալեքսանյանների ընտանիք»-ին տրված մանկապարտեզի շենքը վերադարձվի |armtimes.com|

armtimes.com: Երեւանում գործող մանկապարտեզներից ժամանակին օտարված տարածքները կրկին իրենց բուն նպատակին ծառայացնելու եւ նոր խմբասենյակներ ձեւավորելու վերջերս մեկնարկած գործընթացի շրջանակում հնարավո՞ր է վերադարձվի նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Վերոնիկա Գեւորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիրը, որի շենքն ու հողատարածքը 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման է հանձնված «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Խոսքը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքի մասին է: Երեւանի քաղաքապետարանն այդ հնարավորությունը չի բացառում: Պատասխանելով մեր հարցմանը՝ աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունից տեղեկացնում են. «Վարչական շրջանի ղեկավարը Երեւանի քաղաքապետի կողմից լիազորվել է համայնքային սեփականություն հանդիսացող գույքային միավորների արդյունավետ կառավարմանն ուղղված աշխատանքների կազմակերպման շրջանակներում անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկելու նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարածքներում այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից զբաղեցրած տարածքների վերաբերյալ կնքված օգտագործման պայմանագրերից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612, 624, 697, 685, 468 հոդվածների համաձայն միակողմանի հրաժարվելու, ազատելու, ինչպես նաեւ հետագա օգտագործման հիմնավորվածության եւ նպատակահարմարության հարցը քննարկելու ուղղությամբ, որի շրջանակներում ենթակա է քննարկման նաեւ այս հարցը»: Երեւանի քաղաքապետարանից նաեւ հայտնում են, որ Վերոնիկա Գեւորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիրը լուծարվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու 2008 թվականի հոկտեմբերին ընդունված համապատասխան որոշմամբ: Նույն որոշմամբ էլ լուծարման գործընթացի ավարտից հետո կազմակերպությանը պատկանող շինությունը եւ դրանով ծանրաբեռնված հողամասն անհատույց օգտագործման իրավունքով 50 տարի ժամկետով տրամադրվել է «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ որպես մանկապարտեզ-դպրոց: Քաղաքապետարանի տեղեկացմամբ, կազմակերպությունը պարտավորվել էր մանկապարտեզն ապահովել գույքով եւ սարքավորումներով, հոգալ մանկապարտեզ հաճախող երեխաների սննդի, հանգստի ծախսերը, լուծել մանկապարտեզի աշխատակիցների աշխատավարձի խնդիրները:
09:48 - 10 ապրիլի, 2019
Ես ոչ մեկին չեմ առևանգել. Սամվել Ալեքսանյան |news.am|

Ես ոչ մեկին չեմ առևանգել. Սամվել Ալեքսանյան |news.am|

news.am։ Գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքում է, որ որևէ մեկին առեւանգել է կամ ատրճանակ պահել ճակատին։ Այս մասին ասյօր՝ ապրիլի 7–ին, ասել է Սամվել Ալեքսանյանը, որը որպես ԵԿՄ անդամ ներկա էր ԵԿՄ 12–րդ արտահերթ համագումարին։ Հիշեցնենք, որ հաղորդավար Համլետ Ղուշչյանը հայտարարել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանն իրեն առևանգել է, ատրճանակ է պահել ճակատին։ «Չէ ազիզ ջան, ես ոչ մեկին չեմ առեվանգել, ոչ մեկի գլխին ատրճանակ չեմ պահել»,– ասել է Սամվել Ալեքսանյանը։ Երբ լրագրողները հետաքրքվեցին հեղափոխությունից հետո գործարարի բիզնեսներով, նա ձեռքը թափահարեց և ասաց. «Վսյո, վյսո։ Ոչ մի հարցի չեմ պատասխանի»։ Հիշեցնենք, որ Երևանում ընթանում է ԵԿՄ 12–րդ արտահերթ համագումարը, օրակարգում է ԵԿՄ վարչության նախագահի ընտրությունը, առաջադրվել է Սասուն Միքայելյանի թեկնածությունը։
09:31 - 07 ապրիլի, 2019
Սամվել Ալեքսանյանի կողմից Ղուշչյանին առեւանգելու հայտարարության հիման վրա հարուցվեց քրգործ |pastinfo.am|

Սամվել Ալեքսանյանի կողմից Ղուշչյանին առեւանգելու հայտարարության հիման վրա հարուցվեց քրգործ |pastinfo.am|

pastinfo.am։ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի՝ իրեն առեւանգելու վերաբերյալ հայտարարության հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Ոստիկանության լրատվական բաժնից։ Գործը հարուցվել է 29. 03. 2019 թ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 1-ին մասով, եւ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ մարդուն առեւանգելը, որն ուղեկցվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով։ Գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության։
08:30 - 02 ապրիլի, 2019