Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը ՀՀ Պետական եկամուտների նախագահն է 2021թ․ օգոստոսի 4-ից։

Իրավաբան, փաստաբան է։ 2019 թվականի հունվարի 27-ից զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

2012-2013 թթ.  եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական եւ հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ , 2013-2014 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ։

2014-2015 թթ.  Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան, 2015թ. մայիսից մինչեւ 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն։ 24.05.2018թ.-19.06.2019թ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ նախագահի 2019 թվականի հունիսի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

2011 թվականին ավարտել է Երեւանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով 2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը եւ ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։ 2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում: 

ՀՀ ՊԵԿ նախագահ Բադասյանը Ռուսաստանում քննարկել է մաքսային ոլորտում երկկողմ և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հարցեր

ՀՀ ՊԵԿ նախագահ Բադասյանը Ռուսաստանում քննարկել է մաքսային ոլորտում երկկողմ և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը սեպտեմբերի 15-ին երկօրյա այցով մեկնել են Մոսկվա` քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ու հարկային մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Այցի շրջանակում նրանք հանդիպել են Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ: «ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ՌԴ գործընկերոջ հետ կարևորել է կառուցվածքային ստորաբաժանումների շփումների առավել ակտիվացումը՝ միջազգային կառույցներում ՀՀ և ՌԴ մաքսային մարմինների համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ միասնական մոտեցումների ձևավորման նպատակահարմարությունը որոշելու համար: Կողմերն անդրադարձել են նաև ԵԱՏՄ շրջանակում մինչև ապրանքների բացթողումը և բացթողումից հետո մաքսային արժեքի նկատմամբ մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման, վարչարարության ավելի արդյունավետ իրականացման նպատակով հետագա համատեղ քայլերի ձեռնարկմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ ՊԵԿ նախագահը և ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարն ընդգծել են Հայաստանի և Ռուսատանի մաքսային մարմինների միջև հետագա գործակցության անհրաժեշտությունն ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում: ՊԵԿ նախագահը և նախագահի տեղակալն աշխատանքային այցի ընթացքում հանդիպում կունենան նաև Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի հետ:
22:05 - 15 սեպտեմբերի,2021
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին։ Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը դեսպանին ծանոթացրել է կոմիտեի կողմից իրականացվող հարկային և մաքսային բարեփոխումներին և առկա ծրագրերին, ներկայացրել օտարերկրյա և միջազգային կառույցների հետ ՊԵԿ համագործակցության շրջանակները։ Նա հատուկ ուշադրության է արժանացրել կոմիտեի և Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» (Good Governance Fund) համագործակցությամբ իրականացված աշխատանքները։  Ռ․ Բադասյանը կարևորել է բրիտանական հիմնադրամի աջակցությունը ՊԵԿ ծրագրերին և հույս հայտնել, որ կայացած արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում՝ ՊԵԿ-ի նախաձեռնությամբ մաքսային և հարկային բարեփոխումներ իրականացնելիս, մասնավորապես՝ սահմանային գործընթացների վերակազմակերպման, արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների գործարկման, մաքսային ծառայությունում աշխատանքների կազմակերպման կատարելագործմանն ուղղված միջոցառումների ժամանակ։ Դեսպանը ևս ընդգծել է նախատեսվող բարեփոխումների կարևորությունը և դրանց դրական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա: Գործընկերական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք այլ հարցեր։
12:00 - 08 սեպտեմբերի,2021
Էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները կհարկվեն |1lurer.am|

Էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները կհարկվեն |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հաստատեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հարկել էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները: «Նախագծով կարգավորել ենք ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ընկերությունների կողմից Հայաստանում գտնվող ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների հարկման հետ կապված հարաբերությունները: Ներկայումս Հարկային օրենսգրքում նման կարգավորման բացակայության պայմաններում պետական բյուջեն կորցնում է եկամուտներ ԱԱՀ-ի գծով: Ըստ այդմ՝ մենք առաջարկել ենք հետևյալ փոփոխությունները. Հարկային օրենսգրքում ավելացվում է «էլեկտրոնային ծառայություն» հասկացությունը, որը գրեթե նույնական է էլեկտրոնային պայմանագրի 18-րդ հավելվածով բերված հասկացությանը: Էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցում է համարվում տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցի միջոցով ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ համացանցի միջոցով»,- ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: ՊԵԿ նախագահը տեղեկացրեց նաև, որ էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրը որոշվելու է ստացողի վայրով: «Նախագծով խոսքը վերաբերում է բացառապես ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայություններին, այսինքն՝ կազմակերպությունների դեպքում արդեն իսկ կարգավորված են ԱԱՀ-ի հաշվարկման վճարման հետ կապված հարաբերությունները»,- ասաց Բադասյանը:
12:22 - 06 օգոստոսի,2021
Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ

Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ

Կառավարության որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Էդվարդ Հովհաննիսյանին ազատել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Ռուստամ Բադասյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ: Նշենք, որ Բադասյանը զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը։ Նոր կառավարության ձևավորմամբ նախարարի պաշտոնն այժմ զբաղեցնում է Կարեն Անդրեասյանը։
09:53 - 04 օգոստոսի,2021
Արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր

Արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի միջև հուլիսի 22-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի ռեկտոր Բերտրան Վենարը։ Հուշագրի նպատակն է ապահովել համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառումը և մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների ձեռքբերումը։ Նախարարի պաշտոնակատարն ու ռեկտորը կարևորել են համագործակցության ամրապնդմանն ուղղված այս նախաձեռնությունն ու վստահություն հայտնել, որ Ֆրանսիական համալսարանն իր մարդկային որակյալ ռեսուրսով կդառնա Արդարադատության նախարարության բարեփոխումների մի մասնիկը։ Միջոցառման ավարտին ռեկտոր Վենարը հանդիպել է նաև Արդարադատության նախարարությունում ներկայում աշխատող Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին։ Հուշագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել նախարարության ներկայացուցիչների հանդիպումներ համալսարանի ուսանողների և դասախոսների հետ, դասախոսություններ՝ նախարարության գործունեության ոլորտին վերաբերող հարցերի շուրջ, կազմակերպել Նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղաններ, գիտաժողովներ, թեմատիկ սեմինարներ, դատախաղեր և գիտագործնական միջոցառումներ, կազմակերպել նախարարության ստորաբաժանումներ ուսանողների այցելություններ, նրանց ընդգրկել նախարարության տարբեր միջոցառումներում, ծրագրերում, համալսարանի ծրագրերի շրջանակներում անվճար հիմունքներով ընդգրկել նախարարության գիտնական-մասնագետների՝ որպես դասախոսներ, ինչպես նաև օգտագործել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական ռեսուրսները նախարարության կողմից իրականացվող միջոցառումներում, ապահովել Համալսարանի ուսանողների արտադրական-ուսումնական պրակտիկայի կազմակերպումը Նախարարության ստորաբաժանումներում և այլն։
10:10 - 23 հուլիսի,2021
Պարեկային ծառայությունում աշխատելու նպատակով նոր ընդունելություն-մրցույթ է հայտարարվել

Պարեկային ծառայությունում աշխատելու նպատակով նոր ընդունելություն-մրցույթ է հայտարարվել

Ոստիկանության բարեփոխումների շրջանակում հայտարարվում է Լոռու, Շիրակի մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելություն-մրցույթ: Այս մասին «Ֆեսյբուքի» իր էջում գրել է Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը: «Ուսուցման տևողությունը 5 ամիս է: Ուսման ողջ ժամանակահատվածում կտրվի վարձատրություն` 68.000 ՀՀ դրամի չափով: Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները»,- գրել է Բադասյանը:
12:52 - 22 հուլիսի,2021
ԲԴԽ-ն քննում է դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը |armenpress.am|

ԲԴԽ-ն քննում է դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին (լիազորությունները կասեցված են) կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդության քննարկումը: Միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, սակայն, քանի որ նա արձակուրդում է, նիստին ներկայացել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը: ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանն ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացրեց, քանի որ քաղաքացիական գործերից մեկով իրենք հանդիսանում են դատավարության հակառակ կողմեր: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք է ընդունել կայքերից մեկում հրապարակված հարցազրույցը դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, որտեղ նա խոսել էր Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշման մասին:
16:38 - 15 հուլիսի,2021
Ժողովուրդը իր կամքը արտահայտել է, կատարել է ընտրություն. Ռուստամ Բադասյանի եզրափակիչ ելույթ |armenpress.am|

Ժողովուրդը իր կամքը արտահայտել է, կատարել է ընտրություն. Ռուստամ Բադասյանի եզրափակիչ ելույթ |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննարկման ժամանակ տեսել է բացառիկություն տառերի, տողերի, նախադասությունների քանակի, բայց ոչ բովանդակության առումով:  Բադասյանը ընդգծեց, որ 4 քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստարկները պարզ հերքվեցին, որոնց մասին անկողմնակալ դիտորդի մոտ որևէ կասկած չմնաց: «Տարբեր քննարկումներ կան դատավարության շուրջ: Առաջարկ է հնչել, որպեսզի բուհերի ուսանողները անպայման  հետևեն դատավարությանը և հարուստ գիտելիքներ ձեռք կբերեն: Կարծում եմ, որ առաջին գիտելիքը, որ ձեռք կբերեն բուհերի ուսանողներն, այն է, թե ինչ չի կարելի անել բարձր դատարանում: Չի կարելի ներկայացնել այնպիսի փաստարկներ, որոնք հեշտությամբ կստուգվեն և անմիջապես կհերքվեն բարձր դատարանում, չի կարելի բարձր դատարանում իրավաչափ գործողությունները ներկայացնել ոչ իրավաչափ և այդ հիմքով պնդել, որ ընտրության արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր: Որևէ դեպքում չի կարելի սահմանադրական մարմնում վիրավորական արտահայտություններ անել մեկ այլ սահմանադրական մարմնի հասցեին»,- ընդգծեց Բադասյանը: Բադասյանը նաև անդրադարձավ այն հայտարարությանը, որ երեք տարի է Հայաստանում բոլոր որոշումները կայացնում է մեկ ուժ, և չի կարելի թույլ տալ, որպեսզի բոլոր որոշումները կայացվեն մեկ ուժի կողմից: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը  շեշտեց, որ այդ մեկ ուժը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է: «Ժողովուրդը իր կամքը արտահայտել է, ժողովուրդը կատարել է ընտրություն, և Հայաստանի Հանրապետությունն ունի ժողովրդավարական ապագա» ,- եզրափակեց Բադասյանը:
15:35 - 14 հուլիսի,2021
ԲԴԽ-ն բավարարել է Ռուստամ Բադասյանի միջնորդությունը
 |1lurer.am|

ԲԴԽ-ն բավարարել է Ռուստամ Բադասյանի միջնորդությունը |1lurer.am|

1lurer.am: Բարձրագույն դատական խորհուրդը՝ Գագիկ Ջհանգիրյանի նախագահությամբ, բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Ռուստամ Բադասյանի միջնորդությունը: Դատավոր Գրիգորյանին նկատողություն է հայտարարվել։ ԲԴԽ անդամներ Մեսրոպ Մակյանը և Սերգեյ Չիչոյանը դեմ են եղել կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությանը: Վարդան Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած հաղորդման հիման վրա։ Եվս երկու միջնորդություն, որը ներկայացրել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ ԲԴԽ անդամներ Վիգեն Քոչարյանին և Անի Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, կարճվել է:      
18:47 - 08 հուլիսի,2021
Բադասյանը մանրամասնել է ինչպիսին պետք է լինի ՀՀ կառավարության երազանքների դատարանը |armenpress.am|

Բադասյանը մանրամասնել է ինչպիսին պետք է լինի ՀՀ կառավարության երազանքների դատարանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարության երազանքների դատարանը բարեվարք, պրոֆեսիոնալ դատավորներից բաղկացած դատարանն է, որտեղ պրոցեսներն արագ են տեղի ունենում և կա հանրային բարձր վստահություն դատական համակարգի նկատմամբ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։ «ԲԴԽ որոշումներով եղել են դատավորների լիազորությունների դադարեցման դեպքեր, մասնավորապես, երկու դեպք է գրանցվել։ Կան բազմաթիվ հարուցված կարգապահական վարույթներ։ Եվ ընդհանուր առմամբ դատաիրավական բարեփոխումներն ընթանում են և ընթանալու են, մինչև հասնենք վերջնական մեր նպատակին»,- նշեց Բադասյանը՝ ավելացնելով, որ  դատական համակարգում անպայման նոր դատավորներ պետք է հայտնվեն: «Դատավոր դառնալու այդ փակ շղթան՝ համակարգի ներսից անընդհատ վերարտադրվելու, առաջին հերթին պետք է կոտրվի։ Եվ, ինչպես ցանկացած բարեփոխման ժամանակ, այստեղ ևս ապավինում ենք մեր քաղաքացիների օգնությանը, տվյալ դեպքում՝ իրավական համայնքի։ Կարծում ենք, որ այդ փակ շղթայից դուրս իրավական համայնքի ներկայացուցիչները պետք է հայտնվեն դատական համակարգում, կլինի դա մասնավոր ոլորտից, այլ պետական համակարգերից։ Այդ փակ շղթան կոտրելով՝ մենք պետք է ապահովենք նոր մարդկանց մուտքը համակարգ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
13:58 - 08 հուլիսի,2021
Ռուստամ Բադասյանն անդրադարձել է նոր պարեկային ծառայության հետ կապված քաղաքացիների մտահոգություններին

Ռուստամ Բադասյանն անդրադարձել է նոր պարեկային ծառայության հետ կապված քաղաքացիների մտահոգություններին

Այսօր առավոտյան արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ազդարարեց Երևանում նոր Պարեկային ծառայության մեկնարկի մասին։ Ֆեյսբուքյան գրառմամբ նա տեղեկացրել է, որ հնգամսյա թիրախային և միջազգային լավագույն փորձի հիման վրա կրթություն ստացած մեր երիտասարդներն այսօրվանից երևանաբնակ մեր քաղաքացիներին ներկայանալու են բարեվարք և պրոֆեսիոնալ հանրային ծառայողի կերպարով։ «Խոստովանեմ, սպասելիքը, որ մեր քաղաքացիները ոգևորությամբ են դիմավորելու նոր պարեկներին, արդարացավ։ Սակայն քաջալերող խոսքերի կողքին հնչեցին նաև մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ մտահոգություններ, որոնցից երեքին այս պահին կուզենայի անդրադառնալ։ Ինչո՞ւ է ավտոմեքենայի վրա տրանսլիտով գրված POLICE/PATROL։ Խնդրում եմ դիտել առաջին նկարը, որում հայերենով գրված է «Պարեկային ծառայություն» բառակապակցությունը։ Այո, դրա կողքին նշված է նաև Patrol բառը, որը, խոստովանենք, հանրաճանաչ է, բոլորիս համար ընկալելի։ Բացի այդ, քաղաքում կան նաև զբոսաշրջիկներ, որոնց թիվը տարեցտարի, ի ուրախություն բոլորիս, ավելանում է։ Օտարերկրացի մեր հյուրերը հնարավոր է ունենան պարեկների օգնության կարիք ու, Patrol կամ Police գրվածքը տեսնելով, ավելի արագ դիմեն օգնության։ Ինչո՞ւ էր քաղաքի որոշ հատվածներում այսօր խցանում։ Պարզ է չէ՞ բոլորիս համար, որ Երևանում խցանումների խնդիրն այսօր չառաջացավ ու հենց այսօր էլ այդ խնդիրը չի լուծվելու։ Հավատացնում եմ Ձեզ, որ առաջին օրով գերպատասխանատվությամբ ծառայության դուրս եկած մեր պարեկների համար ևս հեշտ օր չի եղել ու նրանք, ուժերի ներածին չափով, փորձել են նաև ոչ իրենց գործառույթներով պայմանավորված խնդիրը հնարավորինս կարգավորել։ Բայց կարևոր է, որ առաջին իսկ օրվանից մենք հետևողական հավաքագրելու ենք բոլոր խնդիրները, որոնց լուծման համար անգամ ծառայության մեկնարկին զուգահեռ այս օրերին անցկացվելու են ադապտացիոն սցենարային վերապատրաստումներ՝ հանրությանը մատուցվող ծառայության որակն ամեն օր ավելի լավը դարձնելու համար։ Ինչո՞ւ է ընտրվել հենց այս լոգոն։ Լոգոյի ընտրության համար Ոստիկանության կողմից հայտարարված մրցույթին տարբեր առաջարկներ են եղել․ ընտրվել է այս տարբերակը։ Բայց, եթե հանրային կարծիքներն ուսումնասիրելուց հետո լոգոն փոխելու անհրաժեշտություն առաջանա, այն անպայման կվերանայենք»,- մանրամասնել է նախարարի պաշտոնակատարը։
17:58 - 07 հուլիսի,2021
Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին։ Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարությունը: Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին, բարի գալուստ մաղթել Հայաստան և ընդգծել, որ Հայաստանն ու Իտալիան պատմական ամուր կապեր ու տարբեր ոլորտներում հաջող համագործակցության փորձ ունեն։ Այս առումով նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Իտալիայի ներդրումը «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդում» ծրագրում, որով ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանին Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու հարցում։ Դեսպան Դի Ռիզոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հատկապես հակոկոռուպցիոն ոլորտում համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
15:00 - 07 հուլիսի,2021
Երևանում առաջին անգամ ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները

Երևանում առաջին անգամ ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները

Այսօր առաջին անգամ Երևանում ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը․ «2019 թվականի դեկտեմբերին Վարչապետի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանը հանձնարարվեց Ոստիկանության հետ համատեղ մշակել Ոստիկանության ոլորտի բարեփոխումների կառավարության ծրագիրը, որը մշակվեց ոլորտի բոլոր պատասխանատուների, միջազգային գործընկերների, հեղինակավոր փորձագետների ու իրավապաշտպանների ներգրավմամբ և ապա 2020թ. ապրիլին հաստատվեց կառավարության կողմից։ Ռազմավարությամբ նախանշվեցին մի քանի կարևոր ուղղություներով փոփոխություններ՝ արտաքին ծառայության վերափոխում՝ նոր պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրմամբ, Ոստիկանության զորքերի բարեփոխումներ, Ներքին գործերի նախարարության ձևավորում, հանրային ծառայությունների մատուցումը ոստիկանությունից նախարարությանը փոխանցում, Քրեական ու համայնքային ոստիկանության փոփոխություններ։ Որպես ոլորտի բովանդակային ու հիմնավոր փոփոխության ուղենիշ՝ ընտրվեց հանրության կողմից վստահելի ոստիկանության նոր ծառայողի կերպարը, որի հիմքում դրվեց միջազգային լավագույն փորձը, մեր երկրում ոստիկանության առջև դրված խնդիրները, մասնագիտության մեջ նոր մարդիկ՝ թարմ արյուն բերելու, մասնագիտական կրթությունը հիմնովին վերանայելու, կրթական միջավայրը վերափոխելու, ժամանակակից տեխնիկայով ու հատուկ միջոցներով ծառայությունը հագեցնելու, ինչպես նաև բարևարք, հաշվետու և պրոֆեսիոնալ հանրային ծառայողի կերտման հստակ ու հաշվարկված քայլերի հաջորդականությունը։ Համակարգային ու լայնածավալ ծրագրի իրականացմանն իրենց աջակցությունը հայտնեցին միջազգային տարբեր գործընկերներ (ԱՄՆ, ԵՄ, ԵԱՀԿ, ՄԱԶԾ, Համաշխարհային բանկ), որոնք միայն 2020թ ընթացքում ցուցաբերեցին ավելի քան 5մլրդ ՀՀ դրամի աջակցություն և հանձնառեցին առնվազն նույնքան աջակցություն 2021-2022թթ համար։ 2020 թվականի դժվարությունները՝ համավարկը, պատերազմը, ավելի ամրապնդեցին հանրությանը ծառայող, դժվարին իրավիճակում մարդկանց օգնության հասնող, պրոֆեսիոնալ ու վստահելի արտաքին ծառայություն ձևավորելու մեր հավատն ու կամքը։ Շուտով կհետևի Լոռու և Շիրակի մարզերի պարեկային ծառայության սովորողների ընդունելության հայտարարությունը։ Բարեփոխումները շարունակվում են»։ 
10:08 - 07 հուլիսի,2021