Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Նորայրի Մելիքյանը (հունիսի 26, 1982, Երեւան) ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալն է, ՀՀ արդարադատության ակադեմիայի նախկին ռեկտոր, ԵՊՀ դասախոս, դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան։ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրն է։
 
Ծնվել է 1982թ․ Երեւանում: Սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում (բակալավրիատ, մագիստրատուրա եւ ասպիրանտուրա)։ 2008թ․ վեցամսյա ուսում է ստացել Թաֆթսի համալսարանում՝ իրավունքի եւ դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում։ 2003-ից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ։ 2006թ․ ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2010-ին՝ դոցենտի գիտական կոչում։

2007-2012 թվականներին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ նախ, որպես դատավորի խորհրդական, ապա՝ որպես Դատարանի նախագահի խորհրդական։ 2012-ի հունվարի 18-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։ 2013թ․ նոյեմբերից մինչեւ 2016թ․ մայիս եղել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր: 2016թ․ մայիսի 5-ից մինչեւ 2018թ․ սեպտեմբերի 26-ը ստանձնել է ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը։ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրն է։
Անկուսակցական է։
2020 թվականի Հայաստանի սահմանադրական հանրաքվեի ժամանակ եղել է «Ոչ» քարոզչական կողմի ղեկավարը
Տեղի է ունեցել մի աննախադեպ բան․ սшհմռկեցուցիչ հանցագործություն՝ պետության պատասխանատվության տակ գտնվող քաղաքացու նկատմամբ. փաստաբան
 |tert.am|

Տեղի է ունեցել մի աննախադեպ բան․ սшհմռկեցուցիչ հանցագործություն՝ պետության պատասխանատվության տակ գտնվող քաղաքացու նկատմամբ. փաստաբան |tert.am|

tert.am: Տեղի է ունեցել մի աննախադեպ բան․ սահմռկեցուցիչ հանցագործություն է տեղի ունեցել պետության պատասխանատվության տակ գտնվող քաղաքացու նկատմամբ։   Այս մասին  Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսի ժամաանկ նշեց Ռուբեն Մելիքյանը։   «Երեկ կեսգիշերին տեղի է ունեցել մի աննախադեպ բան, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների ռեժիմի հետագա դեկրատացիայի մասին է խոսում և հերթական քայլն է դեպի գահավիժում։ Տարբեր տեսակի արժեքների, իրավական արժենքերի, մարդկային արժեքների և այլնի մասին է։ Այն ճանապարհը, Երևանի քննչական վարչությունից Պարույր Սևակի փողոց, մինչև ձերբակալվածների պահման վայր, որը գտնվում է Էրեբունու ոստիկանության հարակից տարածքում, այդտեղ տեղի է ունեցել  մի սահմռկեցուցիչ հանցագործություն մի մարդու նկատմամբ, ուղղակի ով գտնվում է պետության լիակատար պատասխանատվության ներքո, պետությունը ոտքով, գլխով պատասխանատու է այդ անձի համար,  որովհետև նա ձերբակլաված է։ Այս նոր ձեռագիրը չպետք է գործելաոճ դառնա»,- ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։  Հիշեցնենք, որ երեկ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ակտիվիստ Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով։ Վարդանյանի փաստաբանը այսօր հայտնեց, որ երեկ ՔՊ խմբակցության պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի:
20:13 - 16 ապրիլի, 2024
Մտադիր ենք Ֆրանսիայի դեսպանին ներկայացնել Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները․ Ռուբեն Մելիքյան

Մտադիր ենք Ֆրանսիայի դեսպանին ներկայացնել Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները․ Ռուբեն Մելիքյան

Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի անունից նամակ եմ փոխանցել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ հանդիպման խնդրանքով։ Ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը․ «Հայտնում եմ հանրությանը, որ Արմեն Աշոտյանի փաստաբանական թիմի անունից նամակ եմ փոխանցել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ հանդիպման խնդրանքով։ Մենք մտադիր ենք պարոն դեսպանին ներկայացնել Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները և հուսով ենք, որ այդ տեղեկություններն օգտակար կլինեն՝ գնահատելու Հայաստանի իշխանությունների իրական վերաբերմունքը ժողովրդավարական արժեքներին։ Արմեն Աշոտյանի նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մանրամասները հատկապես Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին ներկայացնելու մեր մտադրությունը, ի թիվս այլոց, պայմանավորված է այն փաստով, որ 2015 թվականին պարոն Աշոտյանը Ֆրանսիայի վարչապետի կողմից արժանացել է կառավարական բարձր պարգևի՝ Ակադեմիական արմավենու շքանշանին՝ որպես Հայաստանում ֆրանսերեն լեզվի ու ֆրանսիական մշակույթի տարածման ու հանրահռչակման ուղղությամբ իր ջանքերի գնահատական։ ՀԳ. Նկատե՞լ եք, որ Նիկոլական արտադրության «Ժողովրդավարության բաստիոն» մակնիշի գործ կարողները շատ ավելի «ամենագնաց» են, քան ֆրանսիական արտադրության «Բաստիոն» մակնիշի զրահամեքենաները։ Այնուհանդերձ, նրանց կարած գործերը դիմացկունությամբ բնավ աչքի չեն ընկնում, իրականության ու տրամաբանության հետ թեթև հպումից  վերածվում են ծաղրանկարի»։
10:11 - 27 նոյեմբերի, 2023
Տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է, որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը. Ռուբեն Մելիքյան

Տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է, որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ դադարեցնում են 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի իրավունքների պաշտպանությունը։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Վերջին օրերի իրադարձություններն ամբողջությամբ ձեր աչքի առջև էին, ուստի անսպասելի չի լինի մեր այն համոզմունքը, որ տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է։ Նշվածի հիման վրա՝ հայտնում ենք, որ խորհրդակցելով թե՛ մեր վստահորդի և թե՛ նրա ընտանիքի հետ, որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին։Տիկին Գայանեի պաշտպանությունը շարունակող մեր գործընկերներին մաղթում ենք հաջողություն։ Ազատությու՛ն տիկին Գայանեին։ Փաստաբաններ՝Վահան ՀովհաննիսյանՌուբեն ՄելիքյանՎահան Գևորգյան»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։
19:46 - 23 մայիսի, 2023
Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով ձերբակալված Գայանե Հակոբյանը գիշերը տեղափոխվել էր հիվանդանոց

Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով ձերբակալված Գայանե Հակոբյանը գիշերը տեղափոխվել էր հիվանդանոց

Կեսգիշերին Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով ձերբակալված Գայանե Հակոբյանին Շտապ օգնության մեքենայով ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել են Էրեբունու հիվանդանոց։ Այս մասին գիշերը հայտնել է տիկին Հակոբյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Արդեն առավոտյան Մելիքյանը գրել է․ «Երեկ գիշերվա հազարին տիկին Գայանեին Էրեբունի ԲԿ-ից տեղափոխել են ՁՊՎ՝ ձերբակալվածներին պահելու վայր։ Տեղափոխել են՝ հիվանդանոցի բազմաթիվ մուտքերից մեկով, որի առջև այդ պահին մարդիկ չեն եղել։ Այսօր նախատեսվում է տիկին Գայանեի առերեսումը Աշոտ Փաշինյանի հետ, որը պնդում է, թե տիկին Գայանեն իրեն առևանգել է»։ Մելիքյանը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ «հայտնի» տեսագրության մեջ մեքենայում այդ պահին եղել է միայն երկու անձ՝ տիկին Գայանեն (վարորդ) և Աշոտ Փ.-ն (ուղևոր)․ «Վերջինս պնդում է, որ այդ պահին ինքն առևանգված է եղել»։ Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին, armtimes.com-ը գրեց Աշոտ Փաշինյանի ենթադրյալկ առևանգման փորձի մասին։ Կարճ ժամանակ անց Հայաստանի ոստիկանությունից հաստատեցին, որ հաղորդում է ստացվել վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից առևանգելու փորձի մասին։ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը պատմել է, որ զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը, մոտեցել է Աշոտ Փաշինյանի, ասել՝ նստիր մեքենաս, գնանք «Եռաբլուր», տանենք, տես՝ ինչ են արել հերն ու մերդ․ «Ոչ մի բռնություն չի եղել, ինքը հանգիստ բացել է դուռը և նստել»։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ «Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՔԿ հաղորդագրությունում մանրամասներ կան ենթադրյալ առևանգման դեպքի վերաբերյալ, որոնք չեն համընկնում ծնողների պատմածների հետ։ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով 4 ձերբակալված կա։ Նրանք չեն ընդունում իրենց մեղավորությունը։  Գլխավոր լուսանկարը՝ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից
10:01 - 18 մայիսի, 2023
Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով 4 ձերբակալված կա․ Ռուբեն Մելիքյան |tert.am|

Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով 4 ձերբակալված կա․ Ռուբեն Մելիքյան |tert.am|

tert.am: Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով 4 ձերբակալված կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ո ոստիկանության Շենգավիթի բաժնի մոտ էր։ «Տիկին Գայանեն, պարոն Գալեյանը, Վահիդ Սահակյանը․․․ 3 տղամարդ, 1 կին։ Որևէ մեկը բնականաբար մեղավորությունը չի ընդունում»,- ասաց Մելիքյանը։ Նա նշեց, որ այդ պահին բաժնում ընթերակաների ներկայությամբ իրականացվում են ընթացակարգային գործողություններ, դեռ առաջադրված մեղադրանք չկա։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները, որոնք 44-օրկա պատերազմում զոհվածների հարազատներ են, առևանգել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն։ Հարազատները հերքել էին այդ տեղեկությունը։ Այս տեղեկության ուսումնասիրությամբ արդեն իսկ զբաղվում է ՀՀ քննչական կոմիտեն։
21:13 - 17 մայիսի, 2023
Ոստիկանները բերման են ենթարկել ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Ռուբեն Մելիքյանին, Ռոբերտ Հայրապետյանին և այլ անձանց |hetq.am|

Ոստիկանները բերման են ենթարկել ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Ռուբեն Մելիքյանին, Ռոբերտ Հայրապետյանին և այլ անձանց |hetq.am|

hetq.am: Ոստիկանության աշխատակիցները քիչ առաջ բերման ենթարկեցին Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող իրավաբաններ Ռուբեն Մելիքյանին, Ռոբերտ Հայրապետյանին, Բաբկեն Հարությունյանին, Արմեն Գալստյանին։ Նրանք այս պահին ոստիկանության Արաբկիրի բաժնում են։ Զրույցում Ռոբերտ Հայրապետյանն ասաց, որ իրեն այս պահին դեռևս չեն հայտնել, թե կոնկրետ ինչ արարք կատարելու համար են բերման ենթարկել։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին բերման են ենթարկել այն ժամանակ, երբ վերջինս Ֆեյսբուքի իր էջով ուղիղ հեռարձակում էր իրականացնում։ Ուղիղ եթերում երևում է, թե ինչպես է ոստիկանության աշխատակիցը մոտենում Մելիքյանին ու պահանջում դադարեցնել հավաքը։ Ի պատասխան` Ռուբեն Մելիքյանն ասում է, որ ինքը հավաք չի իրականացնում, հետևաբար չի կարող այն դադարեցնել։ «Ես ոստիկանի պահանջը կատարելուց չեմ խուսափում, պարզապես, եթե ես հավաք չեմ իրականանցում, չեմ կարող այն դադարեցնել»,- ասում է Ռուբեն Մելիքյանը։ Ոստիկանն, այնուամենայնիվ, արձանագրում է, որ Մելիքյանը հրաժարվում է կատարել ոստիկանի օրինական պահանջն ու վարչական ձերբակալում իրականացնում նրա նկատմամբ։ Նշենք, որ Ազգային ժողովում այս պահին քննարկվում է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցը։ ԱԺ-ի դիմաց հավաքված իրավաբանները պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը։ Նշենք նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժին։
14:01 - 12 հունիսի, 2020
Պատգամավորին կարելի է դիտարկել որպես պետական ծառայող․ վերջինիս լիազորություններում կարգադրիչի որոշակի էլեմենտներ կան․ Էդգար Շաթիրյան

Պատգամավորին կարելի է դիտարկել որպես պետական ծառայող․ վերջինիս լիազորություններում կարգադրիչի որոշակի էլեմենտներ կան․ Էդգար Շաթիրյան

Մայիսի 11-ին մամուլում տեղեկություն տարածվեց, որ նույն օրը անհայտ անձը հեծանվով մեծ արագությամբ ընթացել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի ուղղությամբ, փորձել վրաերթի ենթարկել նրան, ապա հնչեցրել է սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ։ Բաղդասարյանը ոստիկաններին հայտնել է, որ տեղի ունեցածը կապված է իր աշխատանքային գործունեության հետ: 2020թ. մայիսի 13-ին ՀՀ ոստիկանությունում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, նախաքննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեն։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Էջմիածին քաղաքի բնակիչ Արթուր Ալեքսանյանը, ձերբակալվել, ապա կալանավորվել է։  Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը Ալեքսանյանի ձերբակալման օրը հանդես եկավ ֆեյսբուքյան գրառմամբ՝ հայտնելով, որ անձը չի ընդունել իրեն մեղսագրվող արարքը։ Ապա, նշելով, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածով՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», Մելիքյանը մեջբերել է նույն հոդվածի 3-րդ մասը, որը սահմանում է «իշխանության ներկայացուցիչ» հասկացությունը.  «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայության ենթակայության տակ գտնվող  անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով»։ Մելիքյանի պնդմամբ՝ 316-րդ հոդվածը վերաբերելի է միայն այն ծառայողներին, որոնք իրավասու են ցանկացած մարդու կարգադրել։ Ըստ նրա՝ այդ անձինք հիմնականում ոստիկանության ծառայողներն են․ «Հիմա՝ ԱԺ պատգամավորը երբվանի՞ց դարձավ ոստիկան, որ նրա նկատմամբ իբրև թե բռնությունը որակել եք 316-րդ հոդվածով։ Երբվանի՞ց եք պատգամավորներին օժտել մարդկանց կարգադրելու լիազորությամբ»,- հարց է հնչեցրել Ռուբեն Մելիքյանը։ Infocom-ը փորձեց պարզել՝ Քրեական օրենսգրքի վերոգրյալ հոդվածի կոնտեքստում ո՞ր սուբյեկտը կարող է դիտարկվել որպես իշխանության ներկայացուցիչ։ Իրավաբան Էդգար Շաթիրյանի խոսքով՝ պնդումը, թե պատգամավորն իշխանության ներկայացուցիչ չէ, միանշանակ չէ, քանի որ 316-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իշխանության ներկայացուցչի համար պարտադիր պայման է հանդիսանում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող լինելը։  Այս դեպքում, ինչպես մեր զրույցում նշեց Շաթիրյանը, պետական մարմնում ծառայող հասկացությունը կարող ենք մեկնաբանել լայն առումով։ Մասնավորապես, ելնելով Հանրային ծառայության մասին օրենքի տրամաբանությունից՝ հանրային ծառայությունն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը եւ հանրային պաշտոնները։ Այս օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում նշված է, որ պետական պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական, ինքնավար և հայեցողական: Պետական պաշտոնների շարքում իրենց հերթին առանձնացվում են նաեւ պետական քաղաքական պաշտոնները, որոնց թվում է նաեւ պատգամավորի պաշտոնը։ Եւ, ըստ Շաթիրյանի, եթե այս առումով մեկնաբանենք ծառայող եզրույթը, պատգամավորին կարելի է դիտարկել որպես պետական ծառայող։ Միաժամանակ ՔՕ 316-ի երրորդ մասում նշված է, որ իշխանության ներկայացուցիչ համարվում է այն անձը, որը ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ օժտված է կարգադրիչ լիազորություններով․ Հետեւաբար, ըստ Էդգար Շաթիրյանի, վերջական եզրահանգման գալու համար՝ ՔՕ 316-րդ հոդվածի իմաստով պատգամավորը հանդիսանո՞ւմ է իշխանության ներկայացուցիչ, թե՞ ոչ, անհրաժետ է պատասխան տալ հետեւյալ հարցին․ արդյոք պատգամավորն օժտվա՞ծ է կարգադրիչ լիազորություններով՝ իր ծառայողական ենթակայության ներքո չգտնվող անձանց նկատմամբ։ «ԱԺ կանոնակարգ» օրենքը եւ «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքը պատգամավորին վերապահել են մի շարք իրավունքներ․ պատգամավորը կարող է հարցումներով եւ առաջարկություններով դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, վերջիններս պարտավոր են քննարկել դրանք ու սահմանված ժամկետներում պատասխան տալ։ Պատգամավորի լիազորություններւում կարգադրիչի որոշակի էլեմենտներ կան, բայց եթե դասական առումով մեկնաբանենք (եթե այդպիսի համընդհանուր սահմանում կա, ինչի առնչությամբ ողջամիտ կասկածներ ունեմ), կարծես թե կարգադրիչ եզրույթի հետ կապված խնդիր ենք ունենում»,- ասաց Շաթիրյանը։ Իսկ ինչ վերաբերում է մեկնաբանությանը, թե օրենքը իշխանության ներկայացուցիչ է դիտարկում հիմնականում ոստիկանության ծառայողին, ապա, իրավաբանի համոզմամբ, եթե ՔՕ հիշատակված հոդվածի իմաստով որպես տուժող միայն ոստիկանն է դիտարկված, ապա հոդվածի վերտառության եւ տեքստի «իշխանության ներկայացուցիչ» ձևակերպման գործածությունն է իմաստազրկվում է․ պատգամավորին որպես իշխանության ներկայացուցիչ դիտարկելու հարցի համատեքստում պետք է նկատի ունենալ, որ նա պետաիշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, ինչը չի բացառում նաև կարգադրիչ տարրը (լայն առումով)՝ պատգամավորի կողմից ի պաշտոնե հանդես գալիս կամ գործելիս։ Infocom-ը մեկնաբանություն խնդրեց նաեւ ՀՀ քննչական կոմիտեից, սակայն մեզ պատասխանեցին, որ ՀՀ քննչական կոմիտեն նման ընթացակարգով չի մեկնաբանում, չի հիմնավորում կոմիտեի քննիչների կայացրած որևէ որոշում, այդ թվում՝ 316-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու որոշումը: «Քննիչը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, կայացրել է Ձեր նշած որոշումը: ՀՀ քրեական դատավարության համապատասխան սուբյեկտները որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, քննիչի որոշումը կամ գործողությունները կարող են բողոքարկել դատախազություն կամ դատարան»,- հավելեցին ՔԿ մամուլի ծառայությունից: Այսպիսով, հիմնվերով Հանրային ծառայության մասին, Պատգամավորի գործունեության մասին եւ ԱԺ կանոնակարգ օրենքների՝ նշված մի շարք հոդվածների վրա՝ կարող ենք ասել, որ պատգամավորը կարող է համարվել իշխանության ներկայացուցիչ, քանի որ ունի կարգադրիչ համարվող որոշակի լիազորություններ։ Ռուբեն Մելիքյանի պնդումը, թե ՔՕ 316-րդ հոդվածը վերաբերում է հիմնականում ոստիկանության ծառայողներին, խնդրահարույց է, իսկ այն, որ պատգամավորը իշխանության ներկայացուցիչ չէ, միանշանակ չէ։ Հայարփի Բաղդասարյան
14:28 - 21 մայիսի, 2020
Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտեց Հանրաքվեի քարոզչության կարգը՝ ԱԺ ամբիոնից իրականացնելով «Այո»-ի քարոզչություն. Ռուբեն Մելիքյան

Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտեց Հանրաքվեի քարոզչության կարգը՝ ԱԺ ամբիոնից իրականացնելով «Այո»-ի քարոզչություն. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ-ի ղեկավար, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և անդրադարձել Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կողմից ԱԺ ամբիոնից «Այո»-ի քարոզչությանը, այն որակելով Հանրաքվեի քարոզչության կարգի կոպիտ խախտում: Ռուբեն Մելիքյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Հենց նոր ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտեց Հանրաքվեի քարոզչության կարգը։ Նա հանդես գալով ի պաշտոնե՝ որպես ՀՀ կառավարության անդամ, ու այդ կարգավիճակով Ազգային ժողովում մասնակցելով ՀՀ Սահմանադրության 112-րդ հոդվածով սահմանված ընթացակարգին (կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխան), ԱԺ ամբիոնից իրականացրել է «այո»-ի ուղիղ քարոզչություն։ Այն հնարավոր «բացատրությունը», որ փաստը տեղի է ունեցել ժամը 18:00-ից հետո, հետևաբար՝ քարոզչությունը թույլատրելի էր, ամբողջովին հիմնազուրկ է, քանի որ եթե անձը հանդես է գալիս ի պաշտոնե (որպես պաշտոնատար անձ)՝ ինչպես տվյալ դեպքում էր, որևէ նշանակություն չունի օրը կամ ժամը։ Արձանագրում ենք, որ փաստը «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է։ Արձանագրում ենք նաև, որ փաստին համարժեք գնահատական տվեց ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Գորգիսյանը»։
09:28 - 05 մարտի, 2020
«Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբերը նշանակումներ են արել տեղամասային ընտրական հանձնաժողովներում |armtimes.com|

«Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբերը նշանակումներ են արել տեղամասային ընտրական հանձնաժողովներում |armtimes.com|

armtimes.com: Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ տեղամասային ընտրական 7 հոգանոց հանձնաժողովներում 2-ական անդամ նշանակելու համար «Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբերը մինչեւ մարտի 1-ը ժամանակ ունեին:  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ «Այո» քարոզչական կողմը նշանակումներ է կատարել բոլոր՝ 2008 տեղամասային ընտրական հանձնաժողովներում՝ յուրաքանչյուրում ներկայացնելով 2-ական անդամ: «Ոչ»-ի կողմը, սակայն, 2-ական անդամ նշանակել է 2008 ընտրական տեղամասերից 1975-ում: Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ՝ 31 տեղամասում «Ոչ»-ի շտաբի կողմից կատարվել է 1-ական նշանակում, միայն 2 տեղամասում է, որ «Ոչ»-ի կողմը որեւէ նշանակում չի արել: «Այո»-ի շտաբի մամուլի պատասխանատու Վահագն Ալեքսանյանն ասաց, որ իրենց կողմից ներկայացված հանձնաժողովականներն ընտրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակների կողմից՝ կուսակցության անդամների, համակիրների ու տվյալ համայնքում բնակվող լիցենզավորված այլ անձանց միջից: «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ հայտնեց, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների 99 տոկոսում ներկայացուցիչներ ապահովելը համարում են մեծ հաջողություն՝ հաշվի առնելով, որ փորձ չունեին: «3 օր մենք մեր անվճար եթերաժամն օգտագործեցինք, քաղաքացիներին տեղեկացրինք, թե ինչպես պետք է մեզ դիմեն, եթե ուզում են հանձնաժողովի անդամ դառնալ: Մեծաթիվ դիմումներ ստացանք, մեծածավալ աշխատանք կատարեցինք: Մեր հիմնական շահառուն այս քաղաքացիներն էին: Ինչ վերաբերում է կուսակցություններին, ապա մենք  4 կուսակցության էինք դիմել, որից ԲՀԿ-ն չէր ընդառաջել, մյուս 3-ը՝ ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստանը», ՀՀԿ-ն, ընդառաջեցին, եւ հանձնաժողովներում մեր կողմից նշանակված անդամների բազան ձեւավորվեց այս 4 խմբերից»,- ասաց Մելիքյանը: Խոսելով 2 տեղամասում ընդհանրապես որեւէ անդամ չնշանակելու պատճառի մասին՝ իրավաբանը հայտնեց, որ «մարդ չունեին»: «Չկար որեւէ մեկը, որ դիմել էր այդ տարածքում հանձնաժողովի անդամ լինելու հարցով»,- հավելեց նա:  Քարոզարշավը դեռ պասիվ է Քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ից: 14 օր է անցել, սակայն մինչ օրս ո՛չ «Այո»-ի, ո՛չ «Ոչ»-ի շտաբերն աչքի չեն ընկել ակտիվ քարոզարշավով: Ըստ նախօրոք հայտարարվածի՝ «Այո»-ի կողմը երեկ պետք է սկսեր ակտիվ քարոզչությունն ամբողջ հանրապետությունով մեկ: Քարոզարշավը, սակայն, երեկ եւս չսկսվեց: Վահագն Ալեքսանյանն ասաց, որ պատճառը քարոզչանյութերի տպագրման ուշացումն է. «Մենք տպարանից կստանանք նյութերը, կբաշխենք մարզերով եւ Երեւանի շտաբերով, վաղվանից կամ մյուս օրվանից մեր պատգամավորները, մարզային կուսակցական գործիչները կսկսեն քայլել, թռուցիկներ, բրոշյուրներ բաժանել, զրուցել քաղաքացիների հետ»,- ասաց Ալեքսանյանը: Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի որոշմամբ մարտի 13-ից արձակուրդ է մեկնելու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Մեր զրույցում մարզպետն ասաց, որ արձակուրդը պայմանավորված է քարոզարշավով: Պետրոսյանը կհամակարգի «Այո»-ի Կոտայքի մարզի շտաբի աշխատանքները: Հարցին՝ քարոզարշավը Կոտայքում կսկսվի մարտի 13-ի՞ց, Պետրոսյանը պատասխանեց. «Կարելի է այդպես ասել»: «Ոչ»-ի կողմն ակտիվ քարոզչություն իրականացնելու մտադրություն չունի: Ռուբեն Մելիքյանը մեր զրույցում հայտնեց, որ իրենք այդպիսի խնդիր չէին էլ դրել: Ըստ նրա՝ իրենց խնդիրը վերահսկողություն իրականացնելն էր, բայց որեւէ բան չի բացառում:  Նախընտրական շտաբեր «Այո»-ի քարոզչական կողմն ամբողջ հանրապետության տարածքում կունենա 65 նախընտրական շտաբ: Հարցին ի պատասխան՝ հայտնեց «Այո»-ի շտաբի մամուլի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը: «Ոչ»-ի կողմը նախընտրական շտաբեր չի ունենա: «Կուզենայինք ունենալ տարածքներ, բայց հնարավորություն չունենք: Հիշենք, որ մենք որեւէ կազմակերպություն չենք ներկայացնում, մենք մեկ կարեւոր գաղափարի շուրջ հավաքված իրավաբաններ ենք, իսկ այդ գաղափարը հետեւյալն է՝ առանց այն էլ ի սկզբանե այս հանրաքվեն հակասահմանադրական է, դրան չգումարվի նաեւ քարոզարշավի ընթացքում առաջացող այլ խնդիրներ: Իսկ դրա համար մեզ անհրաժեշտ են վերահսկողական լծակներ: Հանձնաժողովներում անդամներ նշանակեցինք, հիմա կանցնենք նաեւ վստահված անձանց նշանակելու խնդրի լուծմանը, որն ավելի կարեւոր ենք համարում: Մենք 6000 վստահված անձ ունենալու հնարավորություն ունենք օրենքով եւ փորձելու ենք օգտվել այդ հնարավորությունից»,- հայտնեց Ռուբեն Մելիքյանը:  Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:27 - 04 մարտի, 2020
Առաջին հայցն արդեն դատարանում է, մյուսները շուտով կուղարկվեն. Ռուբեն Մելիքյանը՝ «ՈՉ»-ի կողմից ընտրակաշառք տալու վերաբերյալ լուրերի մասին

Առաջին հայցն արդեն դատարանում է, մյուսները շուտով կուղարկվեն. Ռուբեն Մելիքյանը՝ «ՈՉ»-ի կողմից ընտրակաշառք տալու վերաբերյալ լուրերի մասին

«Իրավական ուղի» ՀԿ-ի ղեկավար, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ոչ» քարոզչական կողմի կողմից բաժանվող ընտրակաշառքի մասին իբր լուրերին: Նման մեթոդներով «Ոչ»-ին վարկաբեկելու փորձերն անիմաստ են, քանի որ մենք ինքներս ենք հայտնաբերում ընտրակաշառքի մասին իբր «լուրեր» տարածողներին ու իրավապահներից առանձին-առանձին ու հրապարակավ պահանջում զբաղվել նրանցով:Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ. բոլոր այն մարդիկ, որոնք կփորձեն «Ոչ»-ի կողմի մասին ապատեղեկատվություն կամ բամբասանք տարածել՝ թե իբր իրենց տալի ամուսնու հորքարոջ հարսի եղբոր ուսմասվարի բաջանաղը լսել է, որ «Ոչ»-ի կողմից կաշառք կամ անգամ կաշառքի խոստում է եղել, պատասխան են տալու օրենքի առջև:«Եվս մեկ անգամ հորդորում եմ Դատախազությանն ու Ոստիկանությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն այս «լուրերը» տարածող մարդկանց հայտնաբերելու և քրեադատավարական ընթացակարգով իրականությունը պարզելու համար:Նաև տեղեկացնում եմ, որ մենք սկսել ենք քաղաքացիադատավարական ընթացակարգ՝ զրպարտչական և մեզ համար վիրավորական «լուրեր» տարածողների դեմ։ Առաջին հայցն արդեն դատարանում է, մյուսները շուտով կուղարկվեն։ Թող գան դատարան ու հանրության առջև բացահայտնեն եղելությունը (կամ դրա բացակայությունը)։Իսկ ԶԼՄ-ներին առաջարկում եմ չմոլորեցնել հանրությանը: Դադարեցրե՛ք անիմաստ շահարկումները և ակնհայտ կեղծ օրակարգի ձևավորումը:Նաև նման մեթոդներին ենք ասում՝ Ո՛Չ»:
16:00 - 04 մարտի, 2020