ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Հայաստանը վերածում են հավաքական Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ ՌԴ ԱԳՆ
 |arm.sputniknews.ru|

Հայաստանը վերածում են հավաքական Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ ՌԴ ԱԳՆ |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հավաքական Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի, որոնք լիովին հակասում են հայ ժողովրդի արմատական շահերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լյայեն եռակողմ հանդիպումը։ Նրա խոսքով՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման նման միջոցառումները Ռուսաստանում մտահոգիչ են, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները ՌԴ գործընկերներին ուղիղ ասում են, որ իրենց հիմնական ուղղվածությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Ըստ Զախարովայի՝ Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևականորեն տարակուսում են, թե ինչու է այս հանդիպումը շատերի մոտ անհանգստություն առաջացնում և պնդում են, թե այն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։ «Նման հանդիպումներն անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի մոտ, քանի որ ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերմանը, այլև Արևմուտքի՝ իր խիստ ապակառուցողական մոտեցումներով դեպի Հարավային Կովկաս հետագա ներթափանցմանը, այնտեղ նոր բաժանարար գծերի ստեղծմանը, տարածաշրջանի երկրներին հակառուսական օրակարգին հետևելուն հարկադրելուն, Մոսկվայի հետ նրանց դարավոր կապերի խզմանը, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գործող մեխանիզմների խարխլմանը»,- ասել է Զախարովան։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի մոտ նաև հարց է առաջանում՝ ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում` ինչի մասին է խոսքը։ Նշենք, որ մարտի 27-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել էր Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի եռակողմ հանդիպումը։ Նա նշել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել: Նախատեսվող հանդիպմանն ու Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանն էր անդրադարձել նաև ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: Վաշինգտոնը համաձայն չէ Ադրբեջանի հայտարարությունների հետ, թե ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպումը կարող է հանգեցնել էսկալացիայի:Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջիկա հանդիպման վերաբերյալ հայտարարել էր, որ ԵՄ-ի, Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ խորհրդաժողովը ակնհայտորեն միակողմանի է և կողմնակալ, հիմնված է երկակի ստանդարտների վրա, նոր բաժանարար գծեր է ստեղծում տարածաշրջանում: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հավելել են, որ նման հանդիպումները կարող են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։
Այսօր 12:46
Զախարովան՝ Կիևին Բաքվից զենքի մատակարարումների վերաբերյալ տեղեկությունների մասին
 |1lurer.am|

Զախարովան՝ Կիևին Բաքվից զենքի մատակարարումների վերաբերյալ տեղեկությունների մասին |1lurer.am|

1lurer.am: Հերթական ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական անգամ մեղադրել է Արևմուտքին, մասնավորապես՝ Փարիզին, իբր Հարավային Կովկասում լարվածություն ստեղծելու և խաղաղության գործընթացը խաթարելու համար: Նա անդրադարձել է վերջերս տարածված լուրերին, որ Ադրբեջանը ռազմական աջակցություն է տրամադրել Ուկրաինային: Զախարովան խուսափողական պատասխան է տվել՝ ասելով. «Դաշնության պատկան գերատեսչությունները ստուգում են Կիևին զենքի հնարավոր մատակարարումների մասին բոլոր տեղեկությունները և քննարկում խնդիրը համապատասխան երկրների հետ»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է. «Դա սկզբունքային հարց է Ռուսաստանի համար: Մենք  դասակարգում ենք պետություններն ու երկրներն ըստ հետևյալ սկզբունքի՝ արդյոք նրանց գործողությունները վտա՞նգ են ներկայացնում Ռուսաստանի քաղաքացիների համար: Ուշադրություն դարձրեք, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հերքել է մատակարարումների մասին հաղորդագրությունը։ Մենք կապի մեջ ենք Բաքվի հետ»: Մարիա Զախարովան եզրափակել է՝ «Գլխավորն այն է, որ Կիևին զենքի մատակարարման վերաբերյալ Հայաստանի հետ կապված նման հաղորդագրություններ չլինեն։ Դա պարզապես թյուրիմացություն կլինի»:
21:05 - 27 մարտի, 2024
Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա
 |armeniasputnik․am|

Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա |armeniasputnik․am|

armeniasputnik․am: Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի և տարածքային պահանջների վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը հայտնի է. կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և հարցերը լուծել բանակցությունների միջոցով։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը պետք է լուծվեն երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել իր ունեցած եզակի քարտեզներով: Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, խոսքը մի երթուղու մասին է, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ»,- ասել է Զախարովան։ 
18:49 - 27 մարտի, 2024
ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը
 |tert.am|

ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը |tert.am|

tert.am: ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը։ Tert.am-ի հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը պարզաբանել է պատճառը․ «Չի միացել։ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ ՀԱՊԿ-ի կողմից առաջարկ եղել է հայկական կողմին,մենք մերժել ենք»,- նշել է Ղուլյանը։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով մարտի 22-ին Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունը։ «Մենք՝ ՀԱՊԿ ԽՎ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներս, վճռականորեն դատապարտում ենք 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որը հանգեցրել է խաղաղ բնակչության մեջ բազմաթիվ զոհերի»,- ասված է հայտարարության մեջ։
15:53 - 27 մարտի, 2024
Խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի հարձակվել ՀՀ-ի վրա, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են կամ պաշտպանելու են․ Ալեն Սիմոնյան

Խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի հարձակվել ՀՀ-ի վրա, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են կամ պաշտպանելու են․ Ալեն Սիմոնյան

Ես շատ խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի հարձակվել ՀՀ-ի վրա, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են կամ պաշտպանելու են։ Այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահների դուրս գալու հարցը։ Լրագրողի հարցին, թե սրանից կարելի՞ է ենթադրել, որ ՀՀ-ն կարող է առաջիկայում որոշել, որ նաև Թուրքիայի հետ սահմանին ռուս սահմանապահներ չլինեն, Սիմոնյանը պատասխանեց․ «Նման խոսակցություն չի եղել, աա այդ դեպքը չի։ Ես ուղղակի համացանցում վելուծաբանների այսպես ասած գաղափարին եմ արձագանքում և կարծում եմ, որ արձագանքս տեղին էր, սա իմ անձնական կարծիքն է։ Չեմ կարծում, որ դա ինչ որ բան է փոխելու․․․։ Պետք է մի բան ֆիքսենք․ ինչքան ՀՀ-ին է պետք եղել ու պետք, ռուսական սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, 2 այնքան դա Ռուսաստանին է պետք եղել, և խնդրում եմ դա մեր վրա չվաճառել և ֆիքսել, որ ՀՀ-ն անկախ պետություն է, պետք է հաշտվել այդ մտքի հետ և գիտակցել, որ քո առաջ նստած է քո գործընկերը․ ճիշտ է փոքր, բայց անկախ պետության ներկայացուցիչ է նստած»։
15:24 - 27 մարտի, 2024
ՌԴ-ում պետական ընկերություն կստեղծեն աշխատանքային միգրանտների գրանցումը վերահսկելու համար
 |arm.sputniknews.ru|

ՌԴ-ում պետական ընկերություն կստեղծեն աշխատանքային միգրանտների գրանցումը վերահսկելու համար |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Ռուսաստանի աշխատանքի նախարարությունը մշակել է նախագահի հրամանագրի նախագիծը, որի համաձայն` «Աշխատանք Ռուսաստանում» ծառայությունը կլինի աշխատանքային միգրանտների կազմակերպված ընդունման պետական օպերատորը: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ ««Աշխատանք Ռուսաստանում»-ը համաձայնագրեր կկնքի միգրանտների կազմակերպված հավաքագրում իրականացնող գործատուների հետ, գործատուների ռեեստր կունենա, աշխատակիցների հասցեական ընտրություն կիրականացնի ըստ ռուսաստանցի գործատուների կարիքների»,- ասված է հաղորդագրության մեջ: ՌԴ աշխատանքի և սոցիալական պաշտպանության փոխնախարար Դմիտրի Պլատիգինի խոսքով՝ նպատակն այն է, որ կազմակերպված հավաքագրումը գերակա մոդել դառնա տեղական ընկերությունների համար, որոնք օտարերկրյա աշխատողների են ներգրավում: Մեխանիզմը թույլ կտա աշխատակիցներ ընտրել՝ հաշվի առնելով նրանց որակավորումը։ «Աշխատանք Ռուսաստանում» ծառայությունը պայմանագիր կկնքի օտարերկրյա աշխատողի հետ, այդպիսի աշխատողների ռեեստր կունենա, աշխատակցի զբաղվածության մշտադիտարկում կանցկացնի անմիջապես այն գործատուի մոտ, որի կարիքներին համապատասխան օտարերկրյա քաղաքացին տեղափոխվել է»,-հստակեցվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, ծառայությունը համապատասխան մարմիններին կտեղեկացնի և՛ միգրանտի կողմից գործատուի մոտ գտնվելու ռեժիմի խախտման, և՛ գործատուի կողմից աշխատակցի աշխատանքային իրավունքների խախտման դեպքում:
11:28 - 27 մարտի, 2024
Տարածաշրջանում հարցերի լուծման համար ամենաօգտակար ձևաչափը «3+3»-ն է. Ռուսաստանում Իրանի դեսպան
 |1lurer.am|

Տարածաշրջանում հարցերի լուծման համար ամենաօգտակար ձևաչափը «3+3»-ն է. Ռուսաստանում Իրանի դեսպան |1lurer.am|

1lurer.am: «3+3» խորհրդատվական հարթակի հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ այս տարի՝ հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հույս հայտնել, որ դրան կմասնակցի նաև Վրաստանը։ «Տարածաշրջանում հարցերի լուծման համար ամենաօգտակար ձևաչափը «3+3»-ն է: Հուսով եմ, որ նոր հանդիպումը կրկին տեղի կունենա այս տարի»,- ասել է Ջալալին։ Իրանի դեսպանը հիշեցրել է, որ նման ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել նախորդ տարի՝ Թեհրանում: Ջալալին այն հաջող է որակել։ Նա հավելել է, որ այլ պետությունների միջամտությունը մեծացնում է լարվածությունը Հարավային Կովկասում: «Այլ երկրների ներկայությունը խանգարում է Հարավային Կովկասում կարգավորմանը։ Այդ տարածաշրջանը լավագույնը ճանաչում է վեց երկիր՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը, այլ ոչ թե ինչ-որ այլ երկրներ»,- համոզմունք է հայտնել Ջալալին։
21:45 - 26 մարտի, 2024
Ձերբակալվածների տված տեղեկությունները հաստատում են «Crocus City Hall»-ում տեղի ունեցածի մեջ ուկրաինական հետքը. Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն
 |tert.am|

Ձերբակալվածների տված տեղեկությունները հաստատում են «Crocus City Hall»-ում տեղի ունեցածի մեջ ուկրաինական հետքը. Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն |tert.am|

tert.am: Ձերբակալվածների տված տեղեկությունները հաստատում են «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության մեջ ուկրաինական հետքը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Ինչպես ավելի վաղ նշել էր Բորտնիկովը, պատվիրատուին դեռ չեն պարզել, բայց ԱԴԾ-ում տեսնում են, թե ով է կազմակերպել հարձակումը եւ հավաքագրել կատարողներին։ Նրա խոսքով՝ ահաբեկչությունը ձեռնտու էր արևմտյան հատուկ ծառայություններին և Ուկրաինային՝ Ռուսաստանում իրավիճակը ցնցելու և հասարակության մեջ խուճապ սերմանելու համար: Հիշեցնենք, որ Crocus City Hall-ում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան «Պիկնիկ» խմբի համերգից առաջ։ Զինված անձինք ներխուժել են համալիր, կրակել մարդկանց, ինչի արդյունքում հրդել է բռնկվել շենքում։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 139, վիրավորվել՝ 182 մարդ։
19:51 - 26 մարտի, 2024
Ռուսաստանում WSJ-ի լրագրող Էվան Գերշկովիչի կալանքը երկարաձգել են ևս երկու ամսով
 |factor.am|

Ռուսաստանում WSJ-ի լրագրող Էվան Գերշկովիչի կալանքը երկարաձգել են ևս երկու ամսով |factor.am|

factor.am: Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանային դատարանը երկու ամսով՝ մինչև հունիսի 30-ը երկարաձգել է The Wall Street Journal ամերիկյան պարբերականի լրագրող Էվան Գերշկովիչի կալանքը՝ լրտեսության գործով (Քրեական օրենսգրքի 276-րդ հոդված): Այս մասին հայտնել է Մոսկվայի ընդհանուր իրավասության դատարանների մամուլի ծառայությունը։ Գերշկովիչը չի ընդունում մեղքը, փոխանցում է Current Time-ը: ԱՄՆ ղեկավարությունը և The Wall Street Journal-ը կտրականապես հերքում են մեղադրանքները և հայտարարում լրագրողի անմեղության մասին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրան։ Անցյալ տարվա ապրիլին ԱՄՆ Պետքարտուղարությունը Գերշկովիչին հայտարարեց «ապօրինի կալանավորված», ինչը հիմք է տալիս գերատեսչությանը գործել ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման շահերից ելնելով։ The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը ձերբակալվել է Եկատերինբուրգում անցյալ տարվա մարտի 30-ին։ Ռուսական հետաքննությունը պնդում է, որ Գերշկովիչը գաղտնի տեղեկություններ է հավաքել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին՝ ԱՄՆ-ի պահանջով։ Լրտեսության հոդվածով լրագրողին սպառնում է 12-ից 20 տարվա ազատազրկում։
17:14 - 26 մարտի, 2024
ՌԴ Պետդուման «Կրոկուս»-ում տեղի ունեցած հարձակումից հետո քննարկում է մահապատիժը վերադարձնելու հարցը
 |factor.am|

ՌԴ Պետդուման «Կրոկուս»-ում տեղի ունեցած հարձակումից հետո քննարկում է մահապատիժը վերադարձնելու հարցը |factor.am|

factor.am: Երեքշաբթի Պետդումայի նիստը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Crocus City Hall-ի վրա հարձակման զոհերի: Դրանից հետո ՌԴ խորհրդարանի միանգամից երկու խմբակցությունների ղեկավարներ կոչ են արել չեղարկել Ռուսաստանում մահապատժի մորատորիումը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Այսօր այդ տականքների [հարձակման մասնակիցների] համար այլ պատիժ չի կարող լինել, բացի մահապատժից»,- ասել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին: «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովն էլ առաջարկել է հանրաքվե անցկացնել մահապատժի վերադարձի հարցով. «Թող ժողովուրդն իր կամքն արտահայտի, իսկ իմ դիրքորոշումը միշտ էլ միանշանակ է եղել՝ նման հանցագործություն մտածած տականքները պետք է իմանան, թե ինչ հատուցում է իրենց սպասվում»։ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն արձագանքել է՝ հիշեցնելով, որ մահապատիժը վերադարձնելու համար հանրաքվե պետք չէ, «բոլոր որոշումներն այժմ կախված են Սահմանադրական դատարանից»։  
17:00 - 26 մարտի, 2024
Ուկրաինական հատուկ ծառայություններն աջակցել են ՌԴ-ում ահաբեկչության իրականացմանը. Բորտնիկով
 |1lurer.am|

Ուկրաինական հատուկ ծառայություններն աջակցել են ՌԴ-ում ահաբեկչության իրականացմանը. Բորտնիկով |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ ուկրաինական հատուկ ծառայություններն աջակցել են «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչության իրականացմանը: Նրա խոսքով՝ ահաբեկիչներին սպասում էին ուկրաինական կողմում: Միևնույն ժամանակ, Բորտնիկովի խոսքով՝ «Կրոկուսում» ահաբեկչության պատվիրատուն դեռ հայտնի չէ: Պաշտոնյան կարծիք է հայտնել, որ ահաբեկչության նպատակն էր սասանել իրավիճակը Ռուսաստանի ներսում: Նրա խոսքով՝ ՌԴ-ում ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է: Բորտնիկովը նշել է, որ ուկրաինացի զինյալները պատրռդաստություն են անցել Մերձավոր Արևելքում: Նրա խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պետք է ճանաչել ահաբեկչական կազմակերպություն: ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն էլ վստահություն է հայտնել, որ Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած է Ուկրաինան: Ուկրաինական կողմը հերքել է ցանկացած մեղադրանք:
16:55 - 26 մարտի, 2024
Պեսկովը Հայաստանի հետ հարաբերությունները «ոչ դյուրին» է անվանել |1lurer.am|

Պեսկովը Հայաստանի հետ հարաբերությունները «ոչ դյուրին» է անվանել |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է Մոսկվա-Երևան հարաբերությունների մասին: «Հույս ունեմ՝ Երևանում կգերակայի հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամքը: Մեր եղբայրական Հայաստանի հետ ներկայում բավական ոչ դյուրին շրջան է: Հայաստանը մեզ համար ավելի քան եղբայրական է, որովհետև մեր երկրում նույնիսկ ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում: Եվ, ի դեպ, ՌԴ քաղաքացի այդ հայերի տնտեսական ակտիվությունը մինչ օրս Հայաստանի ընդհանուր բյուջեի մեջ շատ մեծ մաս է կազմում: Մարդիկ այնտեղ գումար են փոխանցում. խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է»,- aif.ru-ի հետ զրույցում ասել է նա: Խոսելով Հարավային Կովկասի շրջանի մասին՝ Պեսկովը նշել է. «Կովկասյան շրջանը այժմ գրավում է արտատարածաշրջանային ամենատարբեր ուժերի ուշադրությունը, ինչը ազդում է տարածաշրջանի երկրների՝ ՌԴ հետ ունեցած հարաբերությունների վրա: Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խստորեն սահմանափակվի, քանի որ այն չի կարող տարածաշրջանին կայունություն ու զարգացում բերել»:
10:20 - 26 մարտի, 2024