Ջուլիան Ասանժ

Ջուլիան Փոլ Ասանժ, ավստրալացի հրատարակիչ եւ համացանցային ակտիվիստ է։ Հիմնականում ճանաչում է գտել որպես ՎիքիԼիքսի՝ համացանցային բացահայտման կայքի խոսնակ եւ գլխավոր խմբագիր։

Նախքան կայքի հետ աշխատելը, նա ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ուսանող եւ համակարգչային ծրագրավորող է եղել:

Բրիտանիայի դատարանը որոշել է հետաձգել Ջուլիան Ասանժի արտահանձնումն ԱՄՆ-ին |armenpress.am|

Բրիտանիայի դատարանը որոշել է հետաձգել Ջուլիան Ասանժի արտահանձնումն ԱՄՆ-ին |armenpress.am|

armenpress.am: Լոնդոնի Գերագույն դատարանը որոշում է կայացրել հետաձգել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնումն ԱՄՆ-ին՝ մինչև բողոքարկման քննարկումն ավարտելը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Եթե ​​դատարանը չհամաձայներ քննարկել Ասանժի գանգատը նրա արտահանձնման վերաբերյալ ավելի վաղ կայացված որոշման դեմ, ապա WikiLeaks-ի հիմնադրին ամերիկյան կողմին հանձնելու գործընթացն անմիջապես կսկսվեր։ Լոնդոնի Գերագույն դատարանը 2021 թ. դեկտեմբերի կեսերին բավարարել էր ԱՄՆ իշխանությունների կողմից ներկայացված բողոքը և չեղարկել Ասանժին Միացյալ Նահանգներին արտահանձնելու արգելքը։ 2022 թ. մարտին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը մերժել էր բավարարել Ասանժի բողոքարկումը Լոնդոնի Գերագույն դատարանի այս որոշման դեմ, իսկ 2022 թ. ապրիլին Լոնդոնի Վեսթմինսթերյան մագիստրոսական դատարանը վճիռ էր կայացրել WikiLeaks-ի հիմնադրին ԱՄՆ-ին արտահանձնելու վերաբերյալ։ 2022 թ. հունիսին Պրիտի Պատելը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարի պաշտոնը, հաստատեց Ասանժին ԱՄՆ-ին հանձնելու որոշումը։ Ավելի ուշ WikiLeaks-ի հիմնադիրը նոր բողոքարկում ներկայացրեց բրիտանական իշխանությունների այդ որոշման դեմ։ ԱՄՆ-ն ձգտում է հասնել 52-ամյա Ասանժի արտահանձնմանը, քանի որ երկրի դատախազությունը ցանկանում է նրան դատել գողության և պաշտպանության հետ կապված գաղտնի տեղեկատվության բացահայտման համար: 2019 թ. ապրիլին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ WikiLeaks-ի հիմնադրին մեղադրում է այս կազմակերպության նախկին տեղեկատու Չելսի Մենինգի հետ դավադրության մեջ, որի նպատակն էր կոտրել կառավարական ​​համակարգչային ցանցերը գաղտնի ռազմական փաստաթղթեր տարածելու համար։ Ավելի ուշ Միացյալ Նահանգների դատական ​​իշխանությունները հայտարարեցին Wikileaks-ի հիմնադրի դեմ ևս 17 կետով լրացուցիչ մեղադրանքներ առաջադրելու որոշման մասին։ Բոլոր մեղադրանքները, ինչպես նշել են ամերիկյան ԶԼՄ-ները, կապված են ԱՄՆ-ի պաշտպանության հետ առնչություն ունեցող տվյալների անօրինական ստացման և հրապարակման հետ։ ԱՄՆ-ում Ասանժին սպառնում է 175 տարվա ազատազրկում։  
18:12 - 26 մարտի, 2024
Լոնդոնի Գերագույն դատարանը սկսել է Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնման դեմ բողոքի քննությունը
 |1lurer.am|

Լոնդոնի Գերագույն դատարանը սկսել է Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնման դեմ բողոքի քննությունը |1lurer.am|

1lurer.am: Լոնդոնի Գերագույն դատարանը սկսել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի՝ ԱՄՆ արտահանձնման դեմ բողոքի քննությունը։ Ասանժը վատառողջ լինելու պատճառով չի մասնակցի լսումներին։ Եթե դատարանը մերժի միջնորդությունը, ապա այն այլևս չի կարող բողոքարկվել։ ԱՄՆ-ում Ասանժին մեղադրում են լրտեսության 17 դրվագով, ինչպես նաև Իրաքում ու Աֆղանստանում ԱՄՆ գործողություններին առնչվող գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար: Ասանժին սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում։ 2021 թվականին դատավորը մերժել է Ասանժին արտահանձնելու ԱՄՆ խնդրանքը: 2022 թվականին՝ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը երաշխավորել է Ասանժի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը, նրան արտահանձնելու որոշումը հավանության է արժանացել մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության կողմից։
20:36 - 20 փետրվարի, 2024
Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը թույլատրել է Ջուլիան Ասանժին արտահանձնել ԱՄՆ
 |hetq.am|

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը թույլատրել է Ջուլիան Ասանժին արտահանձնել ԱՄՆ |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը թույլատրել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնել Միացյալ Նահանգներին։ Այնտեղ նրան կդատեն գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար, որոնք վերաբերում են Իրաքի և Աֆղանստանի պատերազմներին։ ԱՄՆ-ում Ասանժին սպառնում է ցմահ բանտարկություն։ Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ ամերիկյան արդարադատության համակարգին կոչ է արվում պահպանել Ասանժի բոլոր իրավունքները։  BBC-ի փոխանցմամբ` Ասանժի իրավաբանները 14 օր ունեն որոշումը բողոքարկելու համար։ WikiLeaks-ի թիմը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ որոշումը կբողոքարկվի։ «Այսօր պայքարը չի ավարտվել։ Սկսվել է նոր իրավաբանական ճակատամարտ»,- նշվում է հայտարարության մեջ։ Ասանժի աջակիցների կարծիքով՝ ԱՄՆ-ն փորձում է հասնել նրա դատապարտմանը, որովհետև Ասանժը հրապարակել է փաստաթղթեր այն մասին, որ «զինվորականներն իրականացրել են հանցագործություններ և թաքցրել դրանք, զբաղվել կտտանքներով, կաշառել օտարերկրյա պաշտոնյաներին»։ Բրիտանական դատարանը դեռ այս տարվա ապրիլի վերջին թույլատրել էր ԱՄՆ-ին Ասանժի արտահանձնումը, իսկ դատարանն Ասանժի թիմին թույլ չէր տվել բողոքարկման համար դիմել Բարձրագույն դատարան։ Չնայած դատարանի որոշմանը, Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը կարող էր չարտահանձնման որոշում ընդունել։  Լուսանկարը՝ Henry Nicholls/Reuters Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
15:43 - 17 հունիսի, 2022
Լոնդոնի դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել Ասանժին |tert.am|

Լոնդոնի դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել Ասանժին |tert.am|

tert.am: Լոնդոնի Վեսթմինսթեր շրջանի մագիստրոսական դատարանը հրաժարվել է գրավի դիմաց ազատ արձակել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին․ նա բանտում կմնա մինչև արտահանձնման գործով ԱՄՆ-ի բողոքարկման քննությունը, հաղորդում է Reuters-ը։ Մերժումը պատճառաբանվել է նրանով, որ նախկինում Ասանժն արդեն խախտել է գրավի դիմաց դուրս գալու պայմանները։ Նույն հիմքով դատավորները մերժել են նրա փաստաբանների նախորդ բոլոր միջնորդությունները։ Լրագրողի փաստաբանները կվիճարկեն որոշումը։ Հունվարի 4-ին Լոնդոնի կենտրոնական քրեական դատարանի դատավոր Վանեսա Բարայտսերը ԱՄՆ իշխանություններին մերժել էր Ասանժին արտահանձնելու հարցում՝ մեղադրյալի հոգեկան առողջության համար մտավախությունների պատճառով: Ամերիկյան կողմի փաստաբանները հայտարարել են, որ կվիճարկեն այդ որոշումը։ Բողոքարկման քննությունը կարող է տևել ամիսներ, եթե ոչ ավելի, քան մեկ տարի:
16:54 - 06 հունվարի, 2021
Լոնդոնի դատարանը մերժել է Ասանժին արտահանձնել ԱՄՆ-ին |armenpress.am|

Լոնդոնի դատարանը մերժել է Ասանժին արտահանձնել ԱՄՆ-ին |armenpress.am|

armenpress.am: Լոնդոնի Կենտրոնական քրեական դատարանի դատավոր Վանեսա Բարայցերը անսպասելիորեն հրաժարվել է Wikileaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնել ԱՄՆ իշխանություններին, ամերիկյան կողմի փաստաբանները, ամենայն հավանականությամբ, կբողոքարկեն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 2010-ին Շվեդիայում սեռական ոտնձգությունների և բռնաբարությունների մեջ մեղադրվող Ասանժը 2012-ի հունիսից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ վախենալով արտահանձնումից: 2019 թվականի ապրիլի 11-ի առավոտյան նա կալանավորվել է Միացյալ Նահանգների պահանջով: Արտահանձնման դատական լսումները սկսվել են 2019 թվականի մայիսի 2-ին: Դրանից անմիջապես հետո ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ Ասանժին նոր մեղադրանք են առաջադրել լրտեսության և գաղտնի տեղեկատվության բացահայտման մասին օրենքների խախտման 17 հոդվածների համար: ԱՄՆ արտահանձնման դեպքում Ասանժին սպառնում է 175 տարվա ազատազրկում:  
17:21 - 04 հունվարի, 2021
ԱՄՆ գլխավոր դատախազության նոր պահանջով Ասանժին կրկին ձերբակալել են |tert.am|

ԱՄՆ գլխավոր դատախազության նոր պահանջով Ասանժին կրկին ձերբակալել են |tert.am|

tert.am: Գաղտնի նյութերի սկանդալային հրապարակմամբ զբաղվող Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որը 2019-ի ապրիլից պահվում էր Բելմարշի բանտում (11 ամսվա ազատազրկման էր դատապարտվել գրավով ազատ արձակման կանոնները խախտելու համար), երկուշաբթի օրը կրկին ձերբակալվել է` կապված ԱՄՆ գլխավոր դատախազության գրասենյակի կողմից իրեն արտահանձնելու նոր պահանջի հետ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Հարցումն ԱՄՆ իշխանությունները ներկայացրել էին հիմնական լսումների մեկնարկից երեք շաբաթ առաջ. լսումները մեկնարկել են երկուշաբթի օրը Լոնդոնի Օլդ Բեյլի կենտրոնական քրեական դատարանում: Հարցումն ինքնին պարունակում է արդեն ներկայացված մեղադրանքները: Ասանժի փաստաբանները նշել են, որ դա կարող է մեծացնել գործի քննության ժամկետը:Մեղադրյալը նշել է, որ արդեն ծանոթացել է հարցմանը, իսկ իրեն արտահանձնելու մասին համաձայն լինելու ֆորմալ հարցին բացասական պատասխան է տվել:2010թ. Շվեդիայում Ասանժին մեղադրել են բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար: Գտնվելով Լոնդոնում՝ նա ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը, կալանավորվել է, այնուհետև ազատ արձակվել գրավի դիմաց: 2011թ. որոշում է կայացվել նրան Շվեդիա արտահանձնելու մասին, որը վերջինս բողոքարկել է: Ավելին՝ tert.am-ում
16:40 - 07 սեպտեմբերի, 2020
Ասանժին չի կարելի արտահանձնել ԱՄՆ-ին ինքնասպանության ռիսկի պատճառով.փաստաբան|news.am|

Ասանժին չի կարելի արտահանձնել ԱՄՆ-ին ինքնասպանության ռիսկի պատճառով.փաստաբան|news.am|

news.am: Ջուլիան Ասանժը չպետք է արտահանձնվի ԱՄՆ-ին, քանի որ նրա համար այնտեղ արդար դատական հետաքննություն չեն ապահովի, եւ նա ինքնասպանության ռիսկի կենթարկվի: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Էդվարդ Ֆիցջերալդը: Նրա խոսքով՝ արտահանձնման դիմումը քաղաքականապես մոտիվացված է, եւ անարդար եւ դաժան կլինի Ասանժին արտահանձնել՝ կապված նրա հոգեկան վիճակի եւ ինքնասպանության ռիսկի հետ: ԱՄՆ ներկայացուցիչն ասել է, որ Ասանժի կողմից գաղտնի տեղեկության հրապարակումը սպառնալիքի տակ է դրել ԱՄՆ դաշնակիցների, ինչպես նաեւ Իրաքում, Իրանում եւ Աֆղանստանում մարդկանց կյանքը, որոնք օգնել են Արեւմուտքին, հաղորդում է Reuters-ը:  Ասանժը 2010 թվականին Շվեդիայում մեղադրվել է սեռական հետապնդումների եւ բռնաբարության մեջ։ Նա 2012-ի հունիսից թաքնվում էր Էկվադորի դեսպանությունում՝ սկանդինավյան այդ երկիր արտահանձնվելու մտավախությամբ։ 2019-ի ապրիլի 11-ի առավոտյան Ասանժը ձերբակալվել է 2012 թվականին դատարան չներկայանալու համար տրված օրդերով, ինչպես նաեւ Շվեդիայի եւ ԱՄՆ-ի իշխանությունների պահանջով։ ԱՄՆ արտահանձնման դեպքում Ասանժին երկարատեւ ազատազրկում է սպառնում:  
21:11 - 24 փետրվարի, 2020
Լոնդոնի դատարանում սկսվել են Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու շուրջ ունկնդրումները |armenpress.am|

Լոնդոնի դատարանում սկսվել են Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու շուրջ ունկնդրումները |armenpress.am|

armenpress.am: Վուլիջի Թագավորական դատարանում փետրվարի 24-ին սկսվել են WikiLeaks կազմակերպության ստեղծող Ջուլիան Ասանժին Միացյալ Նահանգներին արտահանձնելու շուրջ հրապարակային ունկնդրումները: Այդ մասին հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը Լոնդոնի հարավ - արեւելքում գտնվող դատարանի շենքից:Դատական գործը, որն ամբողջ աշխարհում իրվապաշտպաններն արդեն սկզբունքորեն կարեւոր են համարել մտքերի արտահայտման ազատության եւ մամուլի ազատության ապագայի տեսակետից, անցնում Է դատավոր Վանեսա Բարայթսերի նախագահությամբ: Նա պետք Է որոշի, թե ավստրալացին կարող Է արդյոք տրվել ԱՄՆ-ին, որտեղ նրա նկատմամբ 18 քրեական մեղադրանք Է առաջադրված: Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը, մանավորապես, ավստրալացուն մեղադրում Է հանցագործությունների մեջ, որոնք կապված են գաղտնի տեղեկատվության՝ ԱՄՆ-ի պատմության մեջ խոշորագույն բացահայտման հետ: Առաջադրված մեղադրանքներով Ասանժին միագումար սպառնում Է մինչեւ 175 տարվա բանտարկություն:Դատավարությունը կտեւի չորս շաբաթ եւ կբաժանվի երկու մասի: Առաջին փուլը կտեւի ընդհուպ մինչեւ փետրվարի 28-ը, ինչից հետո դատավարությունում կհայտարարվի եռամսյա ընդմիջում: Գործի քննությունը կվերսկսվի մայիսի 18-ին եւ կտեւի եւս երեք շաբաթ:Եթե ԱՄՆ-ի իշխանությունների պահանջը բավարարվի, ապա Ասանժի հանձնման սանկցիան պետք Է տա Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Փրիթի Փաթելը: Բայց այդ դեպքում ավստրալացու փաստաբանը հնարավորություն կունենա վճիռը վիճարկել Լոնդոնի Բարձր դատարանում, իսկ ապա նաեւ Գերագույն դատարանում կամ Եվրոպայի Մարդու իրավունքների դատարանում, ինչը կարող Է տարիներ տեւել, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
16:33 - 24 փետրվարի, 2020
Ջուլիան Ասանժի պաշտպանական թիմը Ֆրանսիայից քաղաքական ապաստան է խնդրում |tert.am|

Ջուլիան Ասանժի պաշտպանական թիմը Ֆրանսիայից քաղաքական ապաստան է խնդրում |tert.am|

tert.am: Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանության ներկայացուցիչները դիմել են Ֆրանսիային վերջինիս քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ասանժի փաստաբան Էրիկ Դյուպոն Մորետտին: Նրա խոսքով՝ իրենք Ֆրանսիայից պահանջում են ապաստան տրամադրել՝ «հիմք ընդունելով այն փաստը, որ այդ երկիրը մարդու իրավունքների հայրենիքն է. Wikileaks-ի կառույցների մի մասը հենց Ֆրանսիայում են գտնվում»: «Նրա երկրորդ երեխան անչափահաս է, իսկ երեխայի մայրը ֆրանսուհի է, և նա երեխայի հետ բնակվում է Ֆրանսիայում»,- հավելել է փաստաբանը: Ներկայում Լոնդոնի դատարանը պատրաստվում է սկսել Ասանժի՝ Միացյալ Նահանգներ արտահանձնման գործի քննությունը, որտեղ նա մեղադրվում է «ԱՄՆ-ի պատմության մեջ խոշորագույն» գաղտնի տեղեկությունների բացահայտման հետ կապված հանցագործություններում:
09:01 - 21 փետրվարի, 2020
WikiLeaks-ից հայտնել են Ասանժի վիճակի մասին |news.am|

WikiLeaks-ից հայտնել են Ասանժի վիճակի մասին |news.am|

news.am: WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն իրեն ավելի լավ է զգում այն բանից հետո, երբ նրան տեղափոխել են Բելմարշ բրիտանական բանտի ընդհանուր հատված: Այս մասին Press Association լրատվական գործակալության կազմակերպած մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիսթին Խրաֆնսոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ես նրան հանդիպել եմ 10 օր առաջ: Իր փաստաբանների, հանրության եւ որքան էլ տարօրինակ է՝ Բելմարշի այլ բանտարկյալների ջանքերի շնորհիվ իրեն ավելի լավ է զգում, որոնք միասին հասան նրան, որ դադարեն նրան մենախցում պահել»,- ասել է Խրաֆնսոնը: Հունվարի վերջին հայտնի էր դարձել, որ մենախցում ավելի քան 9 ամիս անցկացնելուց հետո Ասանժին տեղափոխել են Բելմարշ բանտի ընդհանուր հատված, որտեղ ուրիշ բանտարկյալների հետ շփվելու հնարավորություն ունի: Սա պաշտպանական կողմը գնահատել է որպես խոշոր հաղթանակ: ՄԱԿ փորձագետները, ինչպես նաեւ 18 երկրից ավելի քան 100 բժիշկներ եւ հոգեբաններ ավելի վաղ բազմիցս ուշադրություն էին դարձրել, որ շրջապատի աշխարհից Ասանժի երկարատեւ մեկուսացումը կարելի է համարել հոգեբանական խոշտանգում, որը կարող է անդրադառնալ ավստրալացու առողջության վրա: Լոնդոնի դատարանը ներկա պահին պատրաստվում է քննել Ասանժին Միացյալ Նահանգներ արտահանձնելու գործը, որտեղ նա մեղադրվում է հանցագործությունների կատարման մեջ՝ կապված «ԱՄՆ պատմության մեջ խոշորագույն» գաղտնի տեղեկությունների բացահայտման դեպքի հետ: WikiLeaks-ի հիմնադրին սպառնում է մինչեւ 175 տարվա բանտարկություն հաքերային գործունեության պատճառով:
11:18 - 19 փետրվարի, 2020
Հարյուրից ավելի բժիշկներ Լոնդոնին կոչ են արել դադարեցնել Ասանժի խոշտանգումները |armenpress.am|

Հարյուրից ավելի բժիշկներ Լոնդոնին կոչ են արել դադարեցնել Ասանժի խոշտանգումները |armenpress.am|

armenpress.am: Ավելի քան հարյուր բժիշկներ ամբողջ աշխարհից Մեծ Բրիտանիայի իշխանություններին կոչ են արել վերջ դնել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի տառապանքներին եւ նրան որակյալ բժշկական օգնության հնարավորություն ընձեռել: 18 երկրներից 117 բժիշկների ստորագրություններով համապատասխան հանրագիրը հրապարակված Է բրիտանական The Lancet բժշկական հանդեսում։ Բժիշկների կոլեկտիվ ուղերձում դատապարտվում Է Ասանժին որակյալ բժշկական օգնություն ստանալու իրավունքից զրկելը եւ «նրա նկատմամբ (հոգեբանական) խոշտանգումների գործադրումը», ինչն անցյալ տարի հավաստել Է խոշտանգումների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելցերը: Բժիշկները համաշխարհային հանրությանը նախազգուշացրել են «վտանգավոր նախադեպի ստեղծման մասին, երբ բժշկական մասնագիտությամբ կարելի Է մեքենայություններ անել որպես քաղաքական գործիք»: «Մենք կառավարությանը կոչ ենք անում վերջ դնել Ասանժի խոշտանգումներին եւ նրա համար ապահովել, քանի դեռ շատ ուշ չԷ, մատչելիներից լավագույն բժշկական սպասարկման հնարավորությունը»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:10 - 18 փետրվարի, 2020
WikiLeaks-ի հիմնադիրի ներկայացուցիչը կրիտիկական է գնահատել Ասանժի վիճակը |armenpress.am|

WikiLeaks-ի հիմնադիրի ներկայացուցիչը կրիտիկական է գնահատել Ասանժի վիճակը |armenpress.am|

armenpress.am։ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանները դատական գործընթացների ընթացքում ծրագրում են ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել Ասանժի առողջական վիճակի վրա: «Российская газета»-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է իսպանացի դատավոր Բալտասար Գարսոնը: «Ասանժի վիճակը կրիտիկական է: Մենք կարծում ենք, որ նրա արտահանձնումը ԱՄՆ-ին անհիմն է և հակաօրինական: Ասանժը Լոնդոնի բանտերում պահվում է այնպիսի պայմաններում, որոնք հակասում են մարդու հիմնարար իրավունքներին, որը հաստատել է նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների ներկայացուցիչը»,- նշել է Ասանժի ներկայացուցիչը: WikiLeaks-ի հիմնադրին արգելված են բոլոր տեսակի շփումներն արտաքին աշխարհի հետ օրվա մեջ 23 ժամվա ընթացքում: Ամբողջ օրվա ընթացքում մեկ ժամով կարող է Ասանժը դուրս գալ զբոսնելու, բայց առանց շրջապատի հետ որևէ փոխհարաբերության: Նոյեմբերի 18-ին Լոնդոնի դատարանը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին թողել է կալանքի տակ, նրան ԱՄՆ-ին արտահանձնելու գործով հաջորդ տեխնիկական լսումները կկայանան դեկտեմբերի 13-ին և 19-ին:
04:51 - 11 դեկտեմբերի, 2019