Ջեյհուն Բայրամով

2020 թվականի հուլիսից՝ Ադրբեջանի արտագին գործերի նախարար։

Ջեյհուն Բայրամովը ծնվել է 1973 թվականին Բաքվում: Ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսական ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը: Հետագայում նա ավարտել է Ադրբեջանի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996-2000 թվականներին աշխատել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում՝ տարբեր պաշտոններում։ 2018-2020 թվականներին եղել է Ադրբեջանի կրթության նախարարը։

 

Բրյուսելյան եռակողմ հանդիպման նման նախաձեռնությունները «կարող են նպաստել նոր սադրանքների Հայաստանից». Բայրամով |azatutyun.am|

Բրյուսելյան եռակողմ հանդիպման նման նախաձեռնությունները «կարող են նպաստել նոր սադրանքների Հայաստանից». Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպման պես նախաձեռնությունները կարող են նոր սադրանքների դրդել Հայաստանին, որտեղ «ռևանշիստական տրամադրություններ են տիրում», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Պավել Կնյազևի հետ հանդիպմանը։ «Ջեյհուն Բայրամովը նշել է, որ մի շարք քայլեր, որոնք նոր մարտահրավերներ են ստեղծում խաղաղ գործընթացի առաջխաղացման համար, այդ թվում՝ տարածաշրջանից հեռու գտնվող երկրների փորձերը և տարածաշրջանում իրենց միակողմանի դիրքորոշումը նախագծելը, դանդաղեցնում են այդ գործընթացը»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։ Ադրբեջանի արտգործնախարարը, մասնավորապես, առանձնացրել է ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ ու պնդել, որ այդ համաձաժողովն անցկացվում է «ոչ թափանցիկ միջավայրում», և որ «նման նախաձեռնությունները կարող են նպաստել նոր սադրանքների Հայաստանի կողմից, որտեղ տիրում են ռեւանշիստական տրամադրություններ»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:49 - 30 մարտի, 2024
Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանն ակնկալում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում
 |factor.am|

Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանն ակնկալում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում |factor.am|

factor.am: «Ադրբեջանը հետևողականորեն քաղաքական կամք է դրսևորել և ակտիվորեն աջակցել է ուղիղ բանակցություններին, ինչպես նաև ակնկալում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում»,- Բաքվում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա հայտարարել է, թե Ադրբեջանը, իբր, հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու ԱԳ նախարարների մակարդակով վերջին հանդիպումներին՝ Բայրամովը նշել է․ «Այդ հանդիպումները հիմք են ստեղծում խաղաղության համաձայնագրի առաջխաղացման համար և ապահովում են երկու երկրների միջև քաղաքական հարցերի պարզ մոտեցում»։ Եռակողմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Բայրամովն ասել է նաև, թե Հայաստանի հետ խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել։ «Մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո Հայաստանի հետ խաղաղության հասնելու պատմական շանս է առաջացել, և Ադրբեջանը ձեռնարկում է դրա համար անհրաժեշտ քայլերը։ Միջազգային հանրությունը պետք է դրական քայլեր ձեռնարկի՝ Հայաստանին վրեժխնդիր գաղափարներից շեղելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
12:27 - 15 մարտի, 2024
«Որոշ երկրների կողմից Հայաստանին զինելու ջանքերը վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին». Բայրամով
 |azatutyun.am|

«Որոշ երկրների կողմից Հայաստանին զինելու ջանքերը վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին». Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստանի կողմից խաղաղությանն ու կայունությանը չծառայող երրորդ կողմերին տարածաշրջանում ներգրավելը» սպառնալիք է խաղաղության գործընթացի համար, իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Հանդիպման մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, իրանական կողմը հաղորդագրությամբ հանդես չի եկել։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Ջեյհուն Բայրամովը Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին ասել է, թե «որոշ պետությունների կողմից Հայաստանին զինելու ջանքերը» ևս վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացի համար։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ռազմականացման պնդմանն ի պատասխան՝ Անթալիայի ֆորումին ասել էր, որ Հայաստանը դա չի անում, այլ պարզապես պաշտպանում է իրեն, ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով, որ անվտանգության առումով անհանգստություն կա Ադրբեջանի պատճառով: «Մենք ագրեսիվ վարքագիծ կամ նման մոտիվացիա չունենք մեր հարևանների նկատմամբ, հարգում ենք նրանց տարածքային ամբողջականությունը, միաժամանակ մենք իրավունք ունենք կառուցել մեր պաշտպանությունը», - ասել էր նա՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը գնել ու գնում է զենք տարբեր երկրներից։ Ի տարբերություն Երևանի՝ Բաքուն ձեռք է բերում ոչ միայն պաշտպանական սպառազինություն, հավելել էր Ռուբինյանը:
22:39 - 05 մարտի, 2024
«Երևանը պետք է ձեռնպահ մնա հրահրող ձևակերպումներից և հայտարարություններից»․ Բայրամով |azatutyun.am|

«Երևանը պետք է ձեռնպահ մնա հրահրող ձևակերպումներից և հայտարարություններից»․ Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը պետք է ձեռնպահ մնա հրահրող ձևակերպումներից և հայտարարություններից՝ նորմալացման գործընթացն ու խաղաղության բանակցությունները չվնասելու համար, Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Թե ինչ հայտարարությունների մասին է խոսքը, Բայրամովը չի մանրամասնել։ Ադրբեջանի ԱԳՆ-ի X-ի էջում միայն նշված է, որ Բայրամովը Շմիդի հետ քննարկել է ԵԱՀԿ օրակարգին, կազմակերպության շրջանակներում Ադրբեջանի առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր, իսկ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերի հետ հանդիպմանը քննարկել է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Թուրքիայում են նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Երեկ Ռուբինյանն ու Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը բանավիճել են Անթալիայում ՀՀ Սահմանադրության ու սպառազինության գնումների հարցերի շուրջ։
13:15 - 02 մարտի, 2024
Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով բանակցությունների ընթացքում. ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով բանակցությունների ընթացքում. ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել

2024 թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։   ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակելու բանակցությունները բաց հարցերի շուրջ։   Այցի ընթացքում նախարարները հանդիպում են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով։   Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել Գերմանիային՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։
17:07 - 29 փետրվարի, 2024
Բայրամովը հայտարարել է առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպման մասին |factor.am|

Բայրամովը հայտարարել է առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպման մասին |factor.am|

factor.am: Առաջիկայում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Չնայած բանակցություններում ընդմիջմանը՝ խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքը շարունակվել է։ Մյունխենի անվտանգության համաժողովում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը, որից հետո որոշվել է վերսկսել գործընթացը։ Առաջիկայում նախատեսվում է բանակցություններ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ»,- նշել է Բայրամովը՝ այլ մանրամասներ չհայտնելով։ Հիշեցնենք՝ Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները եռակողմ հանդիպում էին ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ վերջինի նախաձեռնությամբ։ Ավելի ուշ Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հիմնական արձանագրումն այն էր, որ կողմերը հավատարիմ են մնում իրենց պայմանավորվածություններին։ «Հանդիպումից կարող եմ ասել հետևյալը, ըստ էության, կարևոր մի հարց կար սեղանին դրված, որը հետևյալն էր՝ արդյո՞ք կողմերը վերահաստատում են նախկինում ձեռք բերած պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Պրահայում քառակողմ հանդիպման ընթացքում, նաև Բրյուսելյան բանակցությունների ընթացքում։ Եվ, ըստ էության, հիմնական արձանագրումն այն էր, որ կողմերը հավատարիմ են մնում իրենց պայմանավորվածություններին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում տեղի կունենա ԱԳ նախարարների հանդիպում, որից հետո տեղի կունենա սահմանագծման, սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպում»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
12:00 - 26 փետրվարի, 2024